PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ հույզերից...

Second Chance
30.08.2007, 11:31
Էստեղ ուզում եմ տեղադրել դպրոցական ժամանակվանից մինչև հիմա գրածս մի քանի բանաստեղծությունները....
Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները:love
Գիշեր է...
Պատուհանից նայում եմ դուրս
Շատ քամոտ է ու շատ ցուրտ
Ես տխրում եմ ,բայց ներում քեզ
Գիշեր տխուր, գիշեր ցուրտ

Ես տխրում եմ ,կարոտում եմ,
Ես մռայլ եմ, ինչպես դու...
Դրա համար քեզ սիրում եմ
Թեկուզ մռայլ , թեև ցուրտ

Պատուհանից նայում եմ դուրս
Աստղեր չկան... շատ է մութ,
Հույսեր չկան իմ սրտում էլ
Գիշեր է լուռ, գիշեր մութ...
18. 04.01

Second Chance
30.08.2007, 12:22
Կրկին գարուն պայծառ ու ծաղկուն
Եկար քո բույրով խնդության
Նայեցիր կյանքին աչքերով խնդուն
Իսկ ինձ նայել կրկին մոռացար...

Եկար բերեցիր շատերին նոր կյանք
Շատերին սիրո նոր երաջանկություն
Եվ ուրախություն սպասվող և անսպաս
Եվ երազներով լցված անուշ քուն

Ու բաժանեցիր ժպիտդ անմեղ
Լցված սիրո լույսի քնքշությամբ
Շատերին տվեցիր ծաղիկներ ու սեր
Իսկ ինձ նուինիսկ մի ծիլ մոռացար...:cry
2001

Ծով
30.08.2007, 21:59
Էն տարիքում, որ կոչվում ա դպրոցական:) սովորաբար բանաստեղծություններում, որտեղ զգացմունքներ կան ու մերժված, գերիշխում է խավարը...
իսկ քեզ մոտ ինչ-որ բարություն կա, սեփական դե ցավ չասեմ, բայց դե «ցավի» հետ հաշտվելու փորձ ա նկատվում...
Ի՜նչ խոսք, սա անցյալում է...հետաքրքիրն այն է, որ այդքան ժամանակ անց քեզ նորից հետաքրքրում է «սրա-նրա» կարծիքը:)

Second Chance
31.08.2007, 12:52
Ակնթարթ:love

Ակնթարթ էր մի, երբ նայեցի քեզ
Ինչ՞ էր փնտրեցի ես քո աչքերում,
Սիրտս էր, որ այնպես տագնապեց
Կարծես թե գտավ ինչ շատ էր փնտրում…

Հենց այդ վայրկյանից , այդ ակնթարթից
Աչքերս անվերջ որոնում են քեզ
Ինչ՞ հուր էր, որ սրտումս վառեցիր
Ինչպես չիմացար, որ սիրեցի քեզ…
1998

Anush
31.08.2007, 18:10
Շատ գեղեցիկ ես գրել,ինձ դուր եկավ:Շատ հոգեհարազատ եր ինձ:Էլի կգրես՞

Wisper
01.09.2007, 00:36
:) Կամ տողերի միջև հանգը լավ չի ստացվում, կամ էլ քո ոճն է այդպիսին :), ինչևե կարևորը բանաստեղծություններիդ մեջ միտքը զգացվում է ;)

Second Chance
01.09.2007, 09:35
Շատ գեղեցիկ ես գրել,ինձ դուր եկավ:Շատ հոգեհարազատ եր ինձ:Էլի կգրես՞
Անուշ ջան շատ ուրախ եմ , որ իմ տողերը քեզ դուր եկան;)

Արի գիշեր արի երազենք...

Արի ՛ գիշեր, արի՛ երազենք
Վերհիշենք կրկին անուրջները իմ
Արի՛ գիշեր, արի արտասվենք
Նորից մտածենք իմ սիրո մասին:

Նորից իմ գիշեր փչիր մեղմ քամին,
Փոթորկիր կրկին իմ սրտում հույզեր
Նայելով կրկին լուռ քո աստղերին
Ես արտասվելով պետք է երազեմ:

Արի՛ մութ գիշեր, արի՛ լույս գիշեր
Նորից հավատանք հույսերին խամրած
Արի միասին կրկին երազենք
Կրկին աղոթենք իմ սիրո համար…

Second Chance
03.09.2007, 11:26
Ուզում եմ միայն այս պահին սիրել...

Ուզում եմ միայն այս պահին սիրել
Չեմ ուզում սիրո շատ հեռուն գնալ
Ուզում եմ մի պահ քեզանով ապրել
Նորից ստիպել սրտիս թրթռալ..

Չեմ ուզում կարոտ, չեմ ուզում թախիծ
Չեմ ուզում սիրո տխուր արտասուք
Ու զում եմ սիրել միայն այս պահին
Ուզում եմ սիրել ուրախ, անարցունք

Իմ մեռած սիրտս կրկին ապրեցնել
Շատ բան չեմ ուզում միայն թե հիմա
Միայն թե հիմա այս պահին հիշել
Ու դեռ հավատալ որ սիրել գիտեմ...

Այդ սիրտն է իմ խելագար

Հանդիպումը կարճ էր եղել
Կհասցնեի մոռանալ
Ինքս սիրել չեմ ցանկացել
Այդ սիրտն է իմ խելագար
Ու ինչու է նա ինձ տանջում
Ու չի լռում գեթ մի ժամ
Քո անունն է միշտ շշնջում
Իմ շուրթերից կիսաձայն
Ես լռում եմ ,նա կանչում է
Իմ սիրտը այդ խելագար
ՉԻ հասկանում ապարդյուն է
Անհարաժեշտ է մոռանալ...

Angelina
03.09.2007, 15:58
Ուզում եմ միայն այս պահին սիրել...

Վերնագիրը ամեն ինչ արժի:

Apsara
03.09.2007, 16:15
Արի ՛ գիշեր, արի՛ երազենք
Վերհիշենք կրկին անուրջները իմ
Արի՛ գիշեր, արի արտասվենք
Նորից մտածենք իմ սիրո մասին:

այս մի բանաստեղծությունդ ինձ դուր եկավ, այն շատ սահուն է կարդացվում, կարծես երգ լինի, ինձ միշտ հետաքրքրում է բանաստեղծության գրվելու պայմանները, եթե դժվար չէ, ասա այս բանաստեղծությունդ երբ որտեղ և ինչից հետո է ստեղծվել:

Second Chance
03.09.2007, 16:36

Ապսարա ջան քանի որ այդ բանաստեղծությունն էլ մի քանի տարի առաջ եմ գրել , կոնկրետ չեմ հիշում թե ինչից հետո էր... բայց հիշում եմ , որ գիշեր էր, իմ սենյակում էի, տխուր էի ու սիրահարված:love

Մելիք
03.09.2007, 17:22
Ուզում ես նեղացի, բայց լավ կլնի որ չնեղանաս.
ոնց որ 4-րդ դասարանցու դպրոցական առաջադրանքներ լինեն:

Second Chance
04.09.2007, 10:52
Ուզում ես նեղացի, բայց լավ կլնի որ չնեղանաս.
ոնց որ 4-րդ դասարանցու դպրոցական առաջադրանքներ լինեն:

Չեմ նեղանում, որովհետև ինչքան հասկացա ձեզ ավելի դուր են գալիս մի փոքր ավելի ժառգոնային գրվածնեքները, իսկ ձեր մեծամտությունն ինձ զարմացրեց--թեև բանաստեղծությունները գրել եմ ավագ դպրոցական տարիներին չեմ կարծում ինքներդ 4-րդ դասարանում կարողանաիք նման բաներ գրել :think

Second Chance
04.09.2007, 13:23
Հրաժեշտի նախազգացում

Ոչինչ չի լինի՝ այլևս ոչինչ
Ափսոս, որ այդպես սիրեցիր դու ինձ

Ոչինչ չի լինի, կանցնի ամեն ինչ,
Եվ կգա մի պահ էլ չես հիշի ինձ...

Այլևս ոչինչ, ոչինչ չի լինի
Բայց էլ աչքերիդ ես չեմ նայի ջինջ

Ոչինչ չի լինի, կանցնի ամենինչ
Միայն կարոտը լուռ կտանջի ինձ...

Մելիք
04.09.2007, 23:10
Չեմ նեղանում, որովհետև ինչքան հասկացա ձեզ ավելի դուր են գալիս մի փոքր ավելի ժառգոնային գրվածնեքները, իսկ ձեր մեծամտությունն ինձ զարմացրեց--թեև բանաստեղծությունները գրել եմ ավագ դպրոցական տարիներին չեմ կարծում ինքներդ 4-րդ դասարանում կարողանաիք նման բաներ գրել :think

Փաստորեն նեղացար:) դե ոչինչ, կանցնի;)
Մեծամտության մասով չեմ վիճում, չեմ վիճում նաև մյուս մասով. նման բաներ ես հիմա էլ չեմ կարող գրել, բարեբախտաբար:)

Second Chance
06.09.2007, 16:47
Արև չկա...

Էլ իմ երկնքում արևը չկա
Առավոտ ու լույս էլ ինձ չեն ժպտում
Երկնակամարումս ամպերն են միայն
Միայն ամպերն են գոռում անձրևում:

Զեփյուռը մեղմիկ քաղցր հույզերի
Էլ չի թափառում իմ մերկ դաշտերում
Այնտեղ քամի է, սառնաշունչ քամի
Էլ ոչ մի ծաղիկ այնտեղ չի ծաղկում…

Էլ իմ երկնքում արևը չկա
Իսկ առանց արև գիշեր է տխուր
Եվ միայն իմ մի աստղ գիշերում խավար
Հեգնանքով դառը ժպտում է ինձ լուռ..

Second Chance
07.09.2007, 14:11
Սիրտս լցված է…
Ինչ , որ անուրախ տրամադրությամբ
Հիասթափված է
Իր շուրջը տիրող իրականությամբ
Սիրտս մրսում է…
Մի ցուրտը տարած տերև է դարձել
Թեև ներսում է,
Բայց ցուրտը նրան շատ հեշտ է գտել
Սիրտս մխում է…
Չասված խոսքերի բեռից խճճված
անխոս սգում է
Հերթական ցավից նա վիրավորված
Սիրտս ասում է…
Խոսել չգիտի բայց ասում է նա
Ախր ցավում է
Մի հարվածեք այդքան անխնա…
2007

Վարդ
07.09.2007, 14:35
Amina, ինչ սիրուն ես գրում, հոգով, անկեղծ… երևում է , որ բառերը դուրս են գալիս քո սրտից անկախ քո կամքից: Կարդալուց արտասվեցի… այնքան զգացմունք կարեցար փոխանցել քո տողերում: Ապրես:

Second Chance
08.09.2007, 09:51
Amina, ինչ սիրուն ես գրում, հոգով, անկեղծ… երևում է , որ բառերը դուրս են գալիս քո սրտից անկախ քո կամքից: Կարդալուց արտասվեցի… այնքան զգացմունք կարեցար փոխանցել քո տողերում: Ապրես:
Վարդ ջան ուրախ եմ որ քեզ դուր եկան;), բայց չէի ուզի որ արտասվեիր:(, բայց դե ես ինքս էլ մի քանիսը արտասվելով եմ գրել

գուցե այս բանաստեղծությունը շատ պարզ ու թույլ է սակայն ես իրան սիրում եմ:love

Ուր գնացիր իմ սիրելի
Ուր անցար իմ մանկություն
Ես ուզում եմ լինել կրկին
Ինչպես անհոգ մի մանուկ

Ես ուզում եմ դեռ վազվզել,
Խաղալ ուրախ քո գրկում
Ախ՛ ինչու ես դու ինձ լքել
Մենակ թողել մանկություն

Դեռ քեզանից չեմ կշտացել
Եկ ու գրկիր ինձ տաքուկ
Ես ուզում եմ դեռ երազել
Ինչպես անմեղ մի մանուկ
30.01.2003

Մասսագետ
09.09.2007, 21:47
Չեմ նեղանում, որովհետև ինչքան հասկացա ձեզ ավելի դուր են գալիս մի փոքր ավելի ժառգոնային գրվածնեքները, իսկ ձեր մեծամտությունն ինձ զարմացրեց--թեև բանաստեղծությունները գրել եմ ավագ դպրոցական տարիներին չեմ կարծում ինքներդ 4-րդ դասարանում կարողանաիք նման բաներ գրել :think

Ընդհանրապես, գրելուց առաջ հիշի՛ր, որ ոչ բոլորին ա դուր գալու քո գրածները, այսինքն դու քննադատվելու ես նաև, իսկ եթե քննադատանքին չես կարող դիմանալ, ուրեմն էլ մի գրի, որտև վաղը մյուս օր կարող ա քեզ նենց քննադատեն, որ սիրտդ չդիմանա խավարը այցելի սրտիդ ու իսկականից խորասուզվեք անվերջանալի երազների մեջ: Էդ մասը ուրեմն տենց:
Հաջորդը, միշտ հիշի՛, եթե քո գրածը քննադատում են, չի նշանակում, որ քննադատողը կոնկրետ գրական ուղղություն ա սիրում, կամ գրական բառապաշար: Դավոյին գրական ճաշակը իմանալով գիտեմ, որ հավայի տինտիրիտներ չի սիրում, սիրում ա ավելի բնական գրականություն:
Մեկ էլ վերջինը: Ուրախ չես լինի լսես իմ կարծիքը, ինչպես սկզբում էիր գրել, իսկ ես չեմ արտահայտի, որտև սիրտդ կարող ա չդիմանա: Իսկ ես էլ չեմ ուզում ոչ մտածված սպանությամբ հավայի մի քանի սռոկ էլ ատբիտ անեմ:

StrangeLittleGirl
09.09.2007, 21:59
Հարգելի Amina, կարծում եմ, որ ավելի լավ կլիներ՝ ոչ դպրոցական տարիքիդ ստեղծագործությունները տեղադրեիր, որովհետև նման որակի գործեր, կարծում եմ, բոլորս էլ մի քանի տետր ունենք տան խորը անկյուններում պահված:

Եթե նույնիսկ չնայենք հանգավորմանն ու չափին, ապա, միևնույն է, բանաստեղծություններն այլ թերություններ էլ են ունեն: Եկեք նույնիսկ թեման մի կողմ նետենք: Ես կցանկանայի անդրադառնալ բառապաշարի աղքատիկությանը: Ինքդ նայիր, թե քանի անգամ ես նույն բառերն օգտագործել.

Գիշեր է...
Պատուհանից նայում եմ դուրս
Շատ քամոտ է ու շատ ցուրտ
Ես տխրում եմ ,բայց ներում քեզ
Գիշեր տխուր, գիշեր ցուրտ

Ես տխրում եմ ,կարոտում եմ,
Ես մռայլ եմ, ինչպես դու...
Դրա համար քեզ սիրում եմ
Թեկուզ մռայլ , թեև ցուրտ

Պատուհանից նայում եմ դուրս
Աստղեր չկան... շատ է մութ,
Հույսեր չկան իմ սրտում էլ
Գիշեր է լուռ, գիշեր մութ...
Ճիշտ է՝ որոշ դեպքերում բառերի կրկնությունը հնարք է, բայց կոնկրետ այստեղ ճիշտ հակառակն է, այսինքն՝ հմտության բացակայություն: Եվ ես ընդամենը այս օրինակը բերեցի, բայց բառերի կրկնությունները նկատվում են նաև մյուս ստեղծագործություններում:

Second Chance
10.09.2007, 12:14
Բոլորից շնորհակալ եմ քննադատությունների համար:)..Ես բոլորովին դեմ չեմ քննադատությանը և դա շատ նորմալ եմ համարում, այն օգնում է մարդուն ավելի լավ ստեղծագործել արդեն հաշվի առնելով ինչ- ինչ հանգամանքներ որոնք իր մոտ լավ չեն ստացվում…
Ընդհանրապես, գրելուց առաջ հիշի՛ր, որ ոչ բոլորին ա դուր գալու քո գրածները, այսինքն դու քննադատվելու ես նաև, իսկ եթե քննադատանքին չես կարող դիմանալ, ուրեմն էլ մի գրի, որտև վաղը մյուս օր կարող ա քեզ նենց քննադատեն, որ սիրտդ չդիմանա խավարը այցելի սրտիդ ու իսկականից խորասուզվեք անվերջանալի երազների մեջ: Էդ մասը ուրեմն տենց:
Մեկ էլ վերջինը: Ուրախ չես լինի լսես իմ կարծիքը, ինչպես սկզբում էիր գրել, իսկ ես չեմ արտահայտի, որտև սիրտդ կարող ա չդիմանա: Իսկ ես էլ չեմ ուզում ոչ մտածված սպանությամբ հավայի մի քանի սռոկ էլ ատբիտ անեմ:Սակայն քննադատելուց ես մի քիչ այլ կերպ եմ վարվում-համենայնդեպս խուսափում եմ կոպիտ ձևից և ծաղրական տոնից, գնահատելով միարժամանակ էն լավ պահերը որ առկա են ստեղծագործության մեջ ––դա էլ կարծում եմ ներշնչում է հենց մարդուն ավելի լավ ստեղծագործել…:)

Եթե նույնիսկ չնայենք հանգավորմանն ու չափին, ապա, միևնույն է, բանաստեղծություններն այլ թերություններ էլ են ունեն: Եկեք նույնիսկ թեման մի կողմ նետենք: Ես կցանկանայի անդրադառնալ բառապաշարի աղքատիկությանը: :Իմ հույզերը վերնագիր ընտրեցի որովհետև դրանք իմ հույզերն են (կուզեի որ էդպես ընկալվեր), իսկապես գրել եմ այն ինչ զգացել եմ, ապրել գուցէ շատ արտակարգ չի ստացվել կամ դպրոցական տարիների բառապաշարիս աղքատությունը աչք է ծագում, բայց դրանք իմ հույզերն են...
եթե ձեզ բարկացրել կամ տհաճություն են պատճառել ներողություն եմ խնդրում…

yenart
14.09.2007, 16:33
Ընդհանրապես, գրելուց առաջ հիշի՛ր, որ ոչ բոլորին ա դուր գալու քո գրածները, այսինքն դու քննադատվելու ես նաև, իսկ եթե քննադատանքին չես կարող դիմանալ, ուրեմն էլ մի գրի, որտև վաղը մյուս օր կարող ա քեզ նենց քննադատեն, որ սիրտդ չդիմանա խավարը այցելի սրտիդ ու իսկականից խորասուզվեք անվերջանալի երազների մեջ: Էդ մասը ուրեմն տենց:
Հաջորդը, միշտ հիշի՛, եթե քո գրածը քննադատում են, չի նշանակում, որ քննադատողը կոնկրետ գրական ուղղություն ա սիրում, կամ գրական բառապաշար: Դավոյին գրական ճաշակը իմանալով գիտեմ, որ հավայի տինտիրիտներ չի սիրում, սիրում ա ավելի բնական գրականություն:
Մեկ էլ վերջինը: Ուրախ չես լինի լսես իմ կարծիքը, ինչպես սկզբում էիր գրել, իսկ ես չեմ արտահայտի, որտև սիրտդ կարող ա չդիմանա: Իսկ ես էլ չեմ ուզում ոչ մտածված սպանությամբ հավայի մի քանի սռոկ էլ ատբիտ անեմ:

Ամինա ջան բոլոր բանաստեղծություններիդ մեջ ել երևում են իրական արվեստագետի սիրտն ու հօգին. Ինձ դուր են գալիս. Իսկ ցավոտ խոսքերից հանկարծ չհիասթափվես՝ չորորդ դասարանցիները միանգամից երևաց ովքեր են;)

Narinfinity
28.10.2008, 12:28
Ակնթարթ:love

Ակնթարթ էր մի, երբ նայեցի քեզ
Ինչ՞ էր փնտրեցի ես քո աչքերում,
Սիրտս էր, որ այնպես տագնապեց
Կարծես թե գտավ ինչ շատ էր փնտրում…

Հենց այդ վայրկյանից , այդ ակնթարթից
Աչքերս անվերջ որոնում են քեզ
Ինչ՞ հուր էր, որ սրտումս վառեցիր
Ինչպես չիմացար, որ սիրեցի քեզ…
1998

Կարդացի բոլորը, զգացի ես գուցե,
Բայց գուցե չգիտեմ, այնպես անզոր եմ,
Դու ապրում ես այս մտքերում,
Եվ ամբողջ օրը, հուշում ես սիրո երգի օրորը...
Այս մտքերում արդար ես, անսահման,
Եվ կյանքդ ազատ է առանց մութ, պայման...
Լուսավոր են որոնածդ ճամփեքը,
Կանցնես դրանցով շատ թեթև, անվախ ...;)