PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ապրել ու սիրել կամ էլ նվիրվել հենց այնպես , ազատ ...



Narinfinity
14.04.2006, 02:51
Ապրել միայն ոչ քեզ համար ,
Ոչ սեփական շահի համար ,
Ապրել Խաղաղ , ապրել Ազատ ,
Եվ դարերով ճախրել անդարդ ,
Մերթ կայծակել , հողին զարկվել ,
Մերթ ամպրոպել, վերև հառնել ,
Դեմքով բացվել , ջինջ աչքերով ,
Ծաղկի ցողուն մարմնով սահել ,
Անձրև դարձաձ կաթ-կաթ ,հատիկ ,
Սրտեր շոյել երգով մեղմիկ ,
Հետո լռել , ու մոռացվել ,
Բավ է արդեն ապրել , տանջվել ,
Թող որ արդեն ծաղկեն փափուկ ,
Նոր ծաղիկներ քնքուշ ,շատ նուրբ ,
Աշխարհով մեկ բացվեն վարդեր :o ,
Կրկին գերվեն անսեր սրտեր ... :love

Narinfinity
15.04.2006, 01:10
Հետաքրքիր է ,թե ինչպիսի չափավոր , որ գեղեցիկ :kiss , համով :aha ստացվի , և անսահման :nono , որ պրիմիտիվ չլինի , բայց պարզ ու նուրբ ընկալվող :good ֆանտաստիկ ռոմանտիզմ պետք է ունենալ , որ Ապրել ու սիրել , և սրտեր գերել :love :

Hasik
15.04.2006, 18:27
Ապրել ու սիրել. միթե այդքան հեշտ է հիմա դա, երբ չորս կողմդ խաբեություն է, և միթե դա միակողմանի է??երբ սիրում ես , ամեն ինչ հիանալի է, նույնիսկ թերությունները քեզ համար առավելություններ են, իսկ նվիրվել հենց այնպես. միթե դա հնարավոր է??:love

Սուրենիքս
15.04.2006, 20:37
Narinfinity - ներեք անտեղեկացված լինելու համար,բայց սա ինչոր հայտնի հայ պոետ է գրել թե Դուք?
եմն դեպքում շատ դուրս եկավ:
Hasik -կխաբվես եթե ինքտ ես ցանկանում !

Narinfinity
16.04.2006, 03:09
Narinfinity - ներեք անտեղեկացված լինելու համար,բայց սա ինչոր հայտնի հայ պոետ է գրել թե Դուք?
եմն դեպքում շատ դուրս եկավ:
Hasik -կխաբվես եթե ինքտ ես ցանկանում !

Սերն է մեր կյանքում տալիս նպատակ ,
Կյանք դարձած իմաստ , և քնքուշ հնչյուն ,
Սիրում ենք ապրել կյանքում մեր մաքուր,
Ճախրել , անրջել հուշերում տխուր,
Ինչպես մի թեթև , ազատ մի էակ ,
Արդար է թվում սերը , միայնակ ,
Գրում ենք երգեր , տողեր շարունակ,
Սիրում ենք նրան , նա էլ է սիրում,
Իսկ հաճախ սիրուց սիրտն է մեր սառչում,
Երբ կարոտ հոգով , բացված մեր գրկով ,
Սպասում ենք երկար , սիրվելու համար,
Իսկ ես խենթ պահով , մտքերով տարված,
Կասեմ անկասկած , պահերով ապրած ,
Որ սերը քնքուշ , աղբյուր կարկաչուն,
Եվ ծովի ալիք , հովի մի հնչյուն ,
Եվ բարձր երկինք , նավ է կամ թռչուն.:o

Սիրում եմ սիրող սրտերը սիրել ,
Բույր տվող , գունեղ , ծաղիկներ գրկել,
Իսկ թե կյանքն է կարճ , սերն է շատ երկար ...:)

Գեվորգ
16.04.2006, 11:21
սաղ մի կողմ,
էս դու ՞ ես գրել

StrangeLittleGirl
16.04.2006, 11:41
սաղ մի կողմ,
էս դու ՞ ես գրել
Չի՞ երևում: :D

Werning
16.04.2006, 12:12
Իմ կարծիքով նվիրվել հենց այնպես չի լինում, այս աշխարհում ընդհանրապես ոչինչ հենց այնպես չի լինում, ամեն ինչին կա պատասխան և ամեն ինչ ունի պատճառ և հետևանք: ««Ապրել ու սիրել կամ էլ նվիրվել հենց այնպես ...»» , այո, նվիրվել, սիրելով նվիրվել, ցավոք դա շատ չէ.
Մեջ բերեմ Բոմարշի խոսքերը
_Սիրո մեջ նույնիսկ ««չափազանցը»» բավական չէ:

Սուրենիքս
16.04.2006, 15:26
Narinfinity - շատ նյավնա (նկատի ունեմ լավնա)

Narinfinity
17.04.2006, 02:36
Narinfinity - շատ նյավնա (նկատի ունեմ լավնա)

Շնորհակալություն , Ես կուզենամ Ձերն էլ լսել , կամ էլ կարդալ , չեմ ափսոսում ,

Ահա ուրիշը , որ գրված է շուտ `
:) :) :)
Սիրել և սիրվել,
Արդյոք ում համար,
Միթե գարունը գալիս,
Գրկաբաց ու տաք,
Մեղմ քամու թևին,
Լուռ ու մունջ , հեռվից,
Ամպերն են լալիս,
Արևն է ժպտում,
Եվ շողեր տալիս,
Բայց ոչ, սիրելիս,
Քեզ համար մտքում,
Անձրևն է հրճվում,
Հոգիդ է ծաղկում,
Բույրդ տարածվում,
Քնքշորեն երգվում,
եվ հուշ է դառնում,
Թռչելով անհագ,
Շուրջդ տարածվում,
Կարծես օձ, օղակ,
Մերթ խենթ գալարվում,
Եվ հանկարծ կրկին,
Խաղաղվում , ննջում:
Եվ հեռու հեռվում,
Քեզ եմ մերթ տենչում,
Ձեռքերս պարզում,
Եվ կարծես մոտիկ,
Նուրբ ձեռքդ գրկում,
Վարսերիդ գգվում,
Ճախրում ,տարածվում,
Լողում եմ անհագ:
Սրտիս թրթիռով անմար,
Քեզ ծովն է կանչում,
Ալիքներն աշխույժ, շուրթերիդ նման,
իրար են փարվում,
Եվ կարծես սիրո, հաբույրով մի նուրբ,
Երկինքն է սիրում, աչքերով իր լուրթ,
Քամին ուս տալիս, առագաստ դառնում,
Բույրդ ջինջ, անուշ հեռուն է տանում:

:) :) :)

Narinfinity
26.04.2006, 02:32
Իմ կարծիքով նվիրվել հենց այնպես չի լինում, այս աշխարհում ընդհանրապես ոչինչ հենց այնպես չի լինում, ամեն ինչին կա պատասխան և ամեն ինչ ունի պատճառ և հետևանք: ««Ապրել ու սիրել կամ էլ նվիրվել հենց այնպես ...»» , այո, նվիրվել, սիրելով նվիրվել, ցավոք դա շատ չէ.
Մեջ բերեմ Բոմարշի խոսքերը
_Սիրո մեջ նույնիսկ ««չափազանցը»» բավական չէ:

Այո ,Սիրո մեջ թող որ բավական չլինի հենց սերը , սակայն այս բառը հատիկ , նույնիսկ շատ քիչ է խոսելու համար , և զգալու համար այն երազանքներով ու նպատակներով լի
Ազատության "Քույր" զգացմունքները , որոնք իրոք ստեղծում են լուսավոր աշխարհներ ,
շոյում են սրտեր , և ծնվում են մաքուր ու ձգող , անչափ հարազատ անուրջներ :

Եթե ապրում ես , ապա սիրելով ,
Իսկ թե սիրված չես , ապա նվիրվիր ու դեռ շատ կապրես սիրելու համար :
Վարկյանների պես ապրիր ու անցիր ,քանզի սիված ես սիրելով արդեն ... :)

Գեվորգ
26.04.2006, 03:02
Ճակատիս վրա վիշտն է թափառում...
սառն եմ ու հպարտ..
ու ամբոխն ինձ չար, դաժան է կարծում ...
Սակայն միթե՞ նա պիտի հանդգնի
ու սիրտն իմ բանա,
որ տեսնի արդյոք ինչ կա կրծքիս տակ

աղջամուղջ է լոկ,
թե ԲՈՑ ՈՒ ԿՐԱԿ !!!

Հնչյուներ չկա այնքան զորավոր ,
որ կարենային պատկերել տենչը սու՜րբ երանության

Զգում եմ ... կիրքը արյում է հոգիս...
բայց... խոսք չեմ գտնում ...

Ազնիվ սրտի մեջ պարպելու համար ստվերն իսկ նրա
Պատրաստ եմ զոհել ես կյանքս հիմա...

Միայն կիրքն է , որ պղտորված սրտում
ունի այսպիսի մեծ իշխանություն...

Narinfinity
26.04.2006, 03:33
Ճակատիս վրա վիշտն է թափառում...
սառն եմ ու հպարտ..
ու ամբոխն ինձ չար, դաժան է կարծում ...
Սակայն միթե՞ նա պիտի հանդգնի
ու սիրտն իմ բանա,
որ տեսնի արդյոք ինչ կա կրծքիս տակ

աղջամուղջ է լոկ,
թե ԲՈՑ ՈՒ ԿՐԱԿ !!!

Հնչյուներ չկա այնքան զորավոր ,
որ կարենային պատկերել տենչը սու՜րբ երանության

Զգում եմ ... կիրքը արյում է հոգիս...
բայց... խոսք չեմ գտնում ...

Ազնիվ սրտի մեջ պարպելու համար ստվերն իսկ նրա
Պատրաստ եմ զոհել ես կյանքս հիմա...

Միայն կիրքն է , որ պղտորված սրտում
ունի այսպիսի մեծ իշխանություն...

Շքեղ խոսքեր են , ապրես դու Ընկեր ,
Կրծքիդ տակ ունես սիրտդ շատ անմեղ ,
Կրքի հետ էլ կան պահեր , վայրկյաններ,
Որ դարեր անցած կապրեն անհամբեր,
Սեր պատմող խաղաղ ծովից վեր թռչող ,
Երազներ բազում , էակներ , թևեր ... :)

Narinfinity
30.04.2006, 21:09
Մի լսեք էլ ինձ , եթե ես ասեմ ,
Որ հավերժ ուրախ , երջանիկ եմ շատ ,
Քանզի այս կյանքում , տեսել եմ աչքեր ,
Ցավից հառաչող , և ոչ թե սիրուց ,
Ապրել ես կուզեմ , որ գոնե մի օր ,
Մարդկանց գեթ օգնել , և ուրախության մեջ ,
Հոգսերից անկախ , արդար հիշելով , երազներ հյուսեմ և իրագործեմ ... :(

Սիրում եմ մարդկանց,
Մի պահ անկասկած,
Ապրում նրանց հետ,
Նվիրվում անհետ,

Եվ պահն էլ անցած,
Լոկ հուշ թողնված,
Լույսի փոքրիկ շող , արև է դառնում,
Եվ կրկին ուժգին սիրտն է բաբախում,

Մարդիկ շատ բարի,
Մեծ սրտի կամքով,
Նայում են շուրջս,
Եվ ժպտում անկեղծ,

Ավաղ, հառաչով լի են օրերն այս դատարկ,
Վայրկյաներն են լուռ, եվ դռները փակ,
Սակայն անուշ մի ձայնով, ինձ հույսն է կանչում,
Լայն բացված գրկում, անուրջներն անհուն,
Եվ սիրտս նորից մարկանց է գգվում:

Narinfinity
16.05.2006, 00:28
Սիրտս ցավում է , կարծես ,
Քո ձեռքն է սահում , մատներդ տաքուկ ,
Եվ մի պահ էլ արդեն, սիրտս հառաչող քարանում , լռում ,
Տրոփող զարկերը մարում են սահուն,

Փակում եմ աչերս և հեռվից եմ հեռուն երազում ,
Փնտրում եմ աչքեր , շունչ մի թևածող ,
Հույսերով լուսե շուրջս շոշափում ,
Միտքս լցվում է շող-անուրջներով ,

Ամենից առաջ ձեռքերդ եմ սիրում ,
Երբ պար ես բռնում , մատներով հպվում ,
Բնության հոգում կյանքն ես զարդարում ,
Հայացքով անթարթ քեզ հետ ես տանում,

Ուզում եմ երգել , երգերով անվերջ , քո մասին հուշել,
Որ սիրտս նորից քեզ գտնի ազատ ,
Ճախրիր դու բարձր , և քո վարսերով ,
Ծովից մոտ թռչող կարոտ իմ հոգում ,
Շշնջա խաղաղ կանչող հնչյուններ ,
Ջերմ քո քաղցրաշուրթ , վարդ բուրմունքներով ,
Ծաղիկներ դարձաձ նվիրվիր անմեղ ,
Եվ հավերժ սիրվիր , սրտերում բացվող ...

Մելիք
16.05.2006, 17:32
Ինձ թվում ա մենք էնքան հաճախ ու անտեղի ենք օգտագործում ՍԵՐ բառը, որ երբ իրոք ուզում ենք արտահայտել այն, ինչ որ պետք ա արտահայտենք էտ բառով, հասկանում ենք, որ այն արդեն կորցրել է իր իմաստը:
Իսկ սիրո խոստովանության պահերը ընդհանրապես արժեզրկում են էտ բառը.

Ժամն առուծախի,
որտեղ իշխում են մի քանի բառեր
ու հմայանքներ վաղուց խոտանված,
ու ժամն սպասման,
թե երբ պիտի սերն իրեն հասցնի
բարձրագույն գնին,
սպանում են ինձ:

Firegirl777
17.05.2006, 08:35
Հոգնել եմ սիրո մասին խոսելուց, այժմ գուցե սիրահարված եմ, բայց չեմ ուզում դրա մասին խոսել, քանզի ես վախենում են այդ սիրուց, մի ժամանակ գրում էի գեղեցիկ բանաստեղծություններ սիրո մասին ու կարծում, որ դրանով արտահայտում եմ, մի հիասքանչ զգացմունք, իսկ հիմա ես նրանից վախենում են......
Ինչ արած պետք է հարմարվել

Narinfinity
17.05.2006, 09:38
Հոգնել եմ սիրո մասին խոսելուց, այժմ գուցե սիրահարված եմ, բայց չեմ ուզում դրա մասին խոսել, քանզի ես վախենում են այդ սիրուց, մի ժամանակ գրում էի գեղեցիկ բանաստեղծություններ սիրո մասին ու կարծում, որ դրանով արտահայտում եմ, մի հիասքանչ զգացմունք, իսկ հիմա ես նրանից վախենում են......
Ինչ արած պետք է հարմարվել

Կգան Ժամեր, հույսեր , տեսիլքներ,
Եվ այդ պահից դու մոռացիր ,
Որ վախերով հարմարվում ես ,
Քանի ունես ազատ հոգի ,
Դու կսիրես ու կսիրվես լույսով արդար ... :)

Firegirl777
17.05.2006, 13:21
Կգան Ժամեր, հույսեր , տեսիլքներ,
Եվ այդ պահից դու մոռացիր ,
Որ վախերով հարմարվում ես ,
Քանի ունես ազատ հոգի ,
Դու կսիրես ու կսիրվես լույսով արդար ... :)

Շնորհակալ եմ, խոսքերի համար, քաղցր ու բարի
Քազի գուցե հենց նրանք
Ինձ կտան սիրոն հավատալու
Անտեսանելի, գերբնական ուժ

Narinfinity
21.05.2006, 21:38
Էլի մի քանի տողեր ու մտքեր ,
տխուր ու մոլոր ,
կարդացեք ուրախ , ժպտացեք արդար...


:) :) :)
Անմեղ մի էակ ,
Հուր աչիկներով ,
Սիրտդ շշնջում,
Սերն է արթնանում,
Քո լուսե հոգում ,
դու միտք ես անում,
Հաստատում , ժխտում ,
Խնդում ու լռում,
Քաղցր անրջում :
Հետո էլ հանկարծ,
Հրաշքն այցելում ,
Ու քո ձեռքերում դառնում մի մեծ հույս,
Հարազատ մի լույս , հավերժ մի հնչյուն ,
Վայրկյանի թևին վերաճում ես նուրբ,
Դառնում աստղազարդ , բարձր մի կամար,
Եվ ապրում ես ջինջ ,
Հենց այդ պահի շուրջ ,
Սիրուց ես ծնված ,
Ծաղիկ , մի մեծ փունջ , լի վարդ համբույրներով ...
:) :) :)
Դու քնքուշ ես , դու փերի,
Թևիկներով քո արի ,
Վառ լույսերով հայտնվի ,
Հրաշքներով միշտ արի ,
Երազներում դու բարի,
Սիրող սրտեր զարդարի ...
:) :) :)

Մելիք
22.05.2006, 14:38
Էրեխեք, էնքան կուզեի` ես էլ կարողանաի թեթև և ուրախ բաներ գրել

Ուլուանա
22.05.2006, 19:26
Էրեխեք, էնքան կուզեի` ես էլ կարողանաի թեթև և ուրախ բաներ գրել
Դրա համար հարկավոր է թեթև և ուրախ զգալ։:) Հենց որ քեզ այդպես զգաս, հնարավոր է, որ հաջողվի։;)

Narinfinity
22.05.2006, 20:55
Նվիրված է Հասմիկին ,

:) :) :)
Հասմիկ , Հասմիկ , էլի Հասմիկ ,
Դու չքնաղ ես ինչպես ծաղիկ,
Վարդի թերթին ցողի հատիկ ,
Նուրբ թևերով մի թիթեռնիկ ,
Թռչում , իջնում հեռու մոտիկ:

Երգդ լսում , պար են բռնում ,
Հազարավոր ուրախ մարդիկ ,
Քեզնով ապրում , շունչ են առնում ,
Կարոտ կանչում և ամաչում,
Հրաշափայլ լիքը աչիկ :

Սեր ես սնում իմ հուշերում,
Լուսե դեմքով , իմ երազում ,
Ճախրում ազատ մեծ երկնքում ...
:) :) :)
Սիրելի , աննման , անկրկնելի , հիասքանչ և արտասովոր աչքերով աղջիկ ,թե լուսավոր մի փունջ , ծիածան , կամար , ծաղիկ և լուսին ,
Խոր քնած սրտում դու երգ ես ասում, արթնացող այգում անձրևներ բերում,
Պտտվում ազատ , պարում ու ժպտում , և քո ձեռքերով , մատներով փափուկ մեզ գիրկդ առնում , շոյում ես սրտեր , տխուր հոգիներ,
Եվ հանկարծ ,կարծես, դու բարձրում ճախրում , սլանում ես դեպ աստղերն անհամար , տաք այդ արևին` մեղմ ձեռքով հպվում ...
Վարսերդ շոյում , հարազատ ձայնով հովն է քեզ գգվում , իսկ լուսե հոգիդ մեզ խինդ է բերում ...
:) :) :)

Narinfinity
22.05.2006, 21:04
Նվիրված է Սիրուշոյին ,
:) :) :)
Սիրո հուշերով արբած ,
Քո շունչը սրտիս մեջ պահած,
Ահա ճախրում եմ ես ,
Եվ կապրեմ այսպես ...
Թե ազատ ես դու,
Քո գերին եմ ես,
Աչքերիդ լույսով,
Ճեմում եմ հույսով ,
Որ գոնե մի օր , մի պահ , մի վայրկյան,
Քո ձեռքը գրկեմ ,
Համբույր տամ նրան ,
Ու լուռ հառաչեմ:
Բաժանման պահին,
Ես վառվեմ մաքուր ,
Ու քո աչքերում դառնամ վառ արև , կամ մեղմիկ մի հուր,
Լուսին , մի կամար ,
Կամ փոքրիկ թռչուն,
Որ քո սուրբ ձեռքում ,
Շունչ առնեմ , դադար :
Ես քո աչքերում , մտքերով բարի,
Ամաչող սրտով , տողեր եմ տեսնում,
Դու հպարտ եղիր , և քո սիրտը բաց ,
Ամեն մի հույզից ,
Թող երգի ուրախ և պարի սահուն,
Ամեն ինչ բարի թող քեզ մոտ լինի,
Դու քնքուշ , շատ նուրբ ,
Աղջիկ , Հայուհի :
:) :) :)

Narinfinity
22.05.2006, 21:32
Սիրունիկ աղջիկ ,
Բարի աչքերով , ձեռքերով քնքուշ ,
Վարսերն արևի , շունչն անմահական,
Ծիածան դարձած հոնքերը խաղաղ , թևով կարապի,
Թռչնակի ձայնով , կամքով լեռների,
Սիրտ տիեզերքի , շուրթերն երկնային ,
Երբ այս բոլորին աստղեր գումարենք , ապա մեր սրտում Սիրուշո ունենք:

Առանց մեկնաբանությունների...:(

Pantera
15.06.2006, 18:41
«Սիրո սափորից մի քանի ոմպը՝ հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքներն ու բարդությունները» - Գյոթե
:ok

Narinfinity
02.09.2008, 01:35
«Սիրո սափորից մի քանի ոմպը՝ հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքներն ու բարդությունները» - Գյոթե
:ok

...

Chuk
02.09.2008, 01:40
...

Բարի վերադարձ, Նարեկ :)

Narinfinity
03.09.2008, 00:15
Chuk ջան, շնորհակալ եմ, որ նորից ձեզ հետ եմ,

Pantera
«Սիրո սափորից մի քանի ոմպը՝ հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքներն ու բարդությունները» - Գյոթե

Սիրո սափորի մի քանի ումպը` անապատով անցնելիք ճանապարհից կախված, միշտ չէ, որ կարողանում է հատուցել կյանքի ճամփին պատահող չարչարանքն ու բարդությունները,
Բայց ամեն անգամ առաջ գնալիս մի նոր սեր ես բացահայտում քո հոգում, որին առաջ չէիր նայում, տեսնում: Դա ստեղծագործելու ուժն է, որը ստիպում է ձգտել ու շարժվել առաջ`դեպի հավերժության խորքը,
Այսինքն մարդը ձգտում է իր լավ գործով հիշվել և ապրել հավերժ, ինչպես շատերն են արդեն անմահացել և հավերժ մեզ հետ են, եթե հիշում ենք:

Ինձ համար մեծ արժեք ներկայացնող մարդկանցից է <<Լեոնարդո Դավինչին>>, որն իր կյանքը նվիրել է արվեստին, գիտությանը և վերջապես գեղեցիկը, լավը տեսնելու համար, իսկ գեղեցիկը, լավը, բարին միացյալ ուժերով կարող են փրկել աշխարհը կործանման վտանգից::o

Narinfinity
14.09.2008, 02:42
Ինչու ենք այսքան մեզ տանջում մարդիկ,
Չէ որ աշխարհը տվել է բարիք,
Եվ եթե լինեն ցանկություն, ուժեր,
Գնահատելով ունեցածն այսօր,
Կկառուցենք օրեր անվրդով,
Ազատ ու խաղաղ, կարճ ու հարատև վաղը, ապագան,
Կարճ, որովհետև կյանքն ակնթարթ, քամի մի թեթև,
Անցնում է, ավաղ ...
Շտապեցեք մարդիկ, կատարել գործեր,
Հիշվող ու բարի, լի անուրջներով,
Գունեղ ու թեթև, միշտ էլ հաճելի...:(

Narinfinity
23.10.2008, 08:50
Հաղթել, հաղթել, փառքով պարտվել,
Սա է կյանքում մեզ միշտ տրվել,
Իսկ թե որն ենք մոտ ընդունել,
Դա էլ հաճախ հեշտ չի արվել:

Թե որ հաղթենք, քիչ է էլի,
Պիտի կրկին ելնենք կռվի,
Քանզի կյանքի օր և տարի,
Հաղթելով ենք տեսնում բարի:

Բայց թե պարտվենք մենք հիրավի,
Հպարտ պիտի լինենք էլի,
Թե որ վաղը կելնենք կռվի,
Կամքով հառնենք` վառ արևի ... :victory:

Narinfinity
04.11.2008, 12:13
Ահա կանգնած ես անառիկ բարձրում,
Եվ երբ քամին է քո դեմքին կպչում,
Երազներն են քեզ փայփայում, գրկում,
Սրտիդ հառաչով հեռուն ես թռչում,

Այնտեղ ժպտում ես անծանոթ մնարդկանց,
Եվ թվում է, թե հարազատ մի միտք,
Տանջում է խիղճդ պատրանքով վտիտ,
Արդյոք ինչին ես սպասում անկարոտ,
Միթե աչքերդ չեն, որ հորդ կարտասվեն...

******************************
Այս մութ աշխարհում դու ես իմ լույսը,
Կյանքի պայքարում իմ միակ հույսը,
Չոր անապատում ծաղկած իմ բույսը,
Սնող համբույրի կենարար հույզը.
Քեզնով եմ դառնում ամբողջ մի պատկեր,
Ու հեռանալով թողնում մերթ հեթքեր,
Հուշումներ, հուշեր, երգի հնչյուններ...
Տրտում ողջույններ, մեկնված ձեռքեր,
Միշտ փնտրող թևեր ու թախծոտ աչքեր...

**************************
Բաժանության տխուր պատրանք,
Ու սպասումի տանջող արբանք,
Դուք պաշարել կուզեք սիրտս,
Բայց ես ազատ կապրեմ կիրքս.
Չեմ կամենում ես հոժարել,
Կամակատար-գերի լինել,
Ձեր բռնացող երգի գոչով...
Ուզում եմ լոկ ապրել ազատ,
Սիրել մարդկանց կամքը անպարտ,
Զուր չենք ապրում, կյանքում տանջվում,
Ցավ ու դավից խենթ հառաչում,
Մենք լողում ենք, դողում հույսով,
Թե որ կյանքը լինի լույսով,
Սիրող սիրտը ոչ մի ուժով չի խորտակվի ...

Narinfinity
11.11.2008, 13:19
Սերն է մեր կյանքում տալիս նպատակ ,
Կյանք դարձած իմաստ և քնքուշ ապտակ ,
Սիրում ենք ապրել կյանքում մեր մաքուր,
Ճախրել , անրջել հուշերում տխուր,
Ինչպես մի թեթև , ազատ մի էակ ,
Արդար է թվում սերը , միայնակ ,
Գրում ենք երգեր , տողեր շարունակ,
Սիրում ենք նրան , նա էլ է սիրում,
Իսկ հաճախ սիրուց սիրտն է մեր սառչում,
Երբ կարոտ հոգով , բացված մեր գրկով ,
Սպասում ենք երկար , սիրվելու համար,
Իսկ ես խենթ պահով , մտքերով տարված,
Կասեմ անկասկած , պահերով ապրած ,
Որ սերը քնքուշ , աղբյուր կարկաչուն,
Եվ ծովի ալիք , հովի մի հնչյուն ,
Եվ բարձր երկինք , նավ է կամ թռչուն.:o

Սիրում եմ սիրող սրտերը սիրել ,
Բույր տվող , գունեղ , ծաղիկներ գրկել,
Իսկ թե կյանքն է կարճ , սերն է շատ երկար ...:)


Երկրորդ տողի վերջի բառը մի տեսակ իր տեղում չէր ու կրկնվում էր ...

Narinfinity
09.12.2008, 14:18
Վերջերս շատ եմ մտածում պարի մասին...

Կարծում եմ պարը դա աշխատանք է , որն ուղղված է հոգու և մարմնի միջև ներդաշնակություն հաստատելուն, ստեղծելուն...

Պարելիս ներդաշնակության մեջ ես մտնում ինքդ քեզ հետ և աշխարհի, պարելիս բոլորը հավասար են և հարազատ.... մարդու հոգին ավելի հանդուրժող և ազատ է ապրում մարմնում և մարմինն էլ իր հերթին դառնում է թեթև և անկաշկանդ...
Պարը պայքար է հանուն ազատության զգացողության ամբողջականացման, այն հավերժության ձգտման ստեղծագործ և Արարչական ուղի է...
Պարելիս երաժշտության ամեն մի հնչյունի հետ մարդը կիսում է իր ցավն ու ուրախությունը և նոր հույսի լիցքեր ստանում` լավատես և ազատ ապրելու համար...
Պարը դա երաժշտության ներքո կարգավորված շարժումների հաջորդականություն է և այդ շարժումները մեր ջանքերն են ունենալու ամբողջական ազատություն, ստանալու նոր ուժեր կյանքում պայքարելու և ակտիվորեն ներգրավվելու համար...

Հնչյունները հուշում են մեզ շարժումներ , որոնք կատարելով "մենք պատասխանում ենք նրանց հարցերին, նրանց սկսած զրույցին... "
Չգիտեմ ինչու է այդպես ...

Narinfinity
23.12.2008, 12:44
Պատմություն մի սիրո մասին, որին վիճակված էր առեղծվածային սին հույսերով ու անհայտությամբ մոռացություն...
Ձմեռային մի ցուրտ օրվա ուշ ժամերն էին վրա հասել... 19.12.2008թ. ժամը 845-915 սահմաններում էր...
Իմ առօրյա ամեն բանից ձանձրացել, պարապմունքից նոր էի դուրս եկել և գնում էի խանջյան փողոցի կանգառներից մեկը... մեքենան ինչպես միշտ շուտ չեկավ և ես սկսեցի դողացնել, ակամա, անկախ ինձնից սկսեցի մտածել, որ մենակ չեմ մրսում, այլ բոլորն էլ սաստիկ մրսում են կանգառում կանգնած, մտածեցի, որ շատ լավ կզգայի, եթե իսկույն մեկին օգնեի կամ մի այլ լավ գործ կատարեի...
Այդ և միայն այդ դեպքում կյանքս նոր նպատակ և իմաստ ձեռք կբերեր, ինչն ինձ կներշնչեր, ուժեր կհաղորդեր պայքարելու... դիմակայելու ամեն դժվարության...
Բայց ամենքն էլ իրենց գլխի տերն են և ամենքն էլ հույսները դրել են իրենց վրա և իմ օգնությունը ոչ ոքի պետք չեղավ... այս մտքերի վրա էլ տեսա, որ իմ մեքենան վերջապես ժամանեց... նստեցի լուսամուտի մոտ և նայում էի դրսում քայլող, գուցե թե տուն շտապող մարդկանց... նրանց հայացքներից զգում էի, որ ոմանք չունեն դարդ ու ցավ, իսկ շատերն էլ սրտացավությամբ, բայց և անտարբեր քայլում էին, մերթ շտապում արագ քայլերով... հասել էի Սայաթ-Նովա և Վահան Տերյան փողոցների խաչմերուկին մոտ գտնվող, Թիկնիկային թատրոնի դիմացի մայթի կանգառը... նայեցի դուրս.
Հանկարծ տեսա մի հրեշտակի աչքերով մի նուրբ աղջնակի, երևի նրա սպիտակ հագուստն էր, որ սկզբում իմ ուշադրությունը գրավեց... ես չկարողացա աչք կտրել այդ տեսակ հրաշքից... ես ժպտացի և նա էլ ինձ նայելով սկզբում զարմացավ, բայց հետո սկսեց ժպտալ ի պատասխան... այդ պահին իմ մտքով անցավ, թե ահա նա է այն միակը, հանուն որի արժե ապրել ու սիրել կամ էլ նվիրվել հենց այնպես` ազատ, զգացի թեթևություն և ուժ, որով կկարողանայի սավառնել բարձրում, խենթանալ ինչպես ծովն է ալեկոծվում, հետո հանկարծ ողջ խաղաղվում, մեղմ շշնջում... ցավով եմ ասում, որ չնայած մտքովս անցավ իջնել և նրան ճանապարհելով գոնե ևս մի քանի րոպե տեսնել... բայց ես իսկապես վախեցա, վախեցա, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի, որ կհիասթափվեմ, որ լուրջ չեմ ընդունվի և հույսերս իսկույն կմեռնեն... ես շատ վախկոտ գտնվեցի այդ չափազանց կարևոր պահին... կարծում էի, որ եթե ճակատագրով նա է իմ երկրորդ կեսը, ապա ինչ էլ լինի նրան նորից կգտնեմ... ավաղ ճակատագիրը մեր օգտին չի գործում երբեք, մենք ենք կերտում մեր ճակատագիրը... ես ինձ եմ մեղադրում, մտածելով, որ միևնույն է թե ով ինչ կմտածեր այս հարցի շուրջ, ես պետք է իջնեի և չկորցնեի նրան գտնելու ամեն մի վայրկյան տրված ժամանակը... ես վատնեցի այդ արդար կյանքի պահը... ես ամեն հարմար պահի շտապում եմ այնտեղ, ուր տեսա նրան... ափսոս կորցնելուց հետո ենք միայն հասկանում կորցրածի իրական արժեքը...
Ոչ մի տխրություն չէր ճախրում ինձ հետ,
Կախարդել էր ինձ առավոտը ջինջ...
Հիմա ես կգոռայի ամբողջ լրատվամիջոցներով, որ սիրում եմ նրան և նա իմ կյանքի միակ իմաստն ու ազատություն դարձաձ երազանքը, որ եթե նա հիշում է մեղմ ժպտացող այն տղային, թող որ նորից այդ նույն ժամին լինի այն նույն վայրում... /այս ամենը գրեցի ու մի ֆիլմից հիշեցի, թե ինչպես սահադաշտում սահելիս ծանոթացած սիրահարներից մեկը երկար սպասում է իրենց հանդիպման վայրում, իսկ մյուսը հասկանալով, որ իր կյանքի միակ իրական սերն իրեն կսպասեր առաջին հանդիպման վայրում, գնում է հանդիպման/...
Գուցե այսքան երկար գրելով գոնե մի փոքր մեղմանա այն ցավը, որ հիմա եմ ապրում իմ այդ սարսափելի սխալի պատճառով... գիտեմ, շատերը կասեին, որ դա էլ կանցնի, բայց ոչինչ էլ չի անցնում... անցյալը միշտ հետապնդում և հուշերով տանջում է մեզ մեր կատարած և մեր նկատմամբ կատարված ամեն մի սխալի դիմաց... մենք մաշվում ենք, կորցնում մեր ուժերը...
Այժմ ես կցանկանայի խորհրդի կարգով ասել, որ որքան էլ կյանքը հարաբերական է, բայց հնարավորությունը բաց թողնելը կնշանակի ուշանալ այն գնացքից, որն ամենաճիշտ վայրն է հասցնում և ժամանակին... Երբեք ետ չեմ նայում, բայց սխալներս պետք է հիշեմ, թեկուզ և կտանջվեմ...
Երբեք չսխալվեք ինձ նման...

Narinfinity
26.12.2008, 11:44
Բարև և շնորհակալություն, որ ժամանակ եք գտնում գնահատելու...

Այս մտքերը նվիրում եմ նրան, ով ամենահարազատն է ինձ աշխարհում...
Երկար փափյփայած մտքերիս ներքո, վերջապես մի հրաշք երազ տեսա…

Ես Հնդկաստանում էի, ամբողջովին սպիտակ էի հագնված, հիշում եմ, թե ինչպես ինքս ինձ ոտքից գլուխ զննում էի ու զարմացա, կարծես ինչ-որ հրաշագործ իմացել էր իմ ցանկությունների ու երազների մասին և իրագործելով որոշել անակնկալ մատուցել ինձ… ես նայեցի առաջ ու տեսա, թե ինչպես է իմ առաջ բարձրանում հանուն Սիրո կառուցված հրաշք Թաջ-Մահալ տաճարը, Հնդկական ճարտար մտքի ու ձեռքերի գլուխգործոցը… որոշեցի առաջ շարժվել, բայց հենց առաջին քայլն էի կատարում ու զգացի, որ դիմացս տարածվում է մի հրաշք պարզության ավազան, որում ջուրն այնքան պարզ ու շուրջը այնքան սպիտակ էին, որ չէի նկատել դրա գոյությունը… ես որոշեցի ավելի լավ զննել այն ճանապարհը, որն ինձ պիտի մոտեցներ տաճարին… ես այսնպիսի զգացում ունեի, ասես ինչ որ հանդիպման էի շտապում և սիրտս անընդհատ բախում էր ազատության և հանգիստ գտնելու համար փակ դռները… զգացի, որ ուզում եմ պարզ ու լուրթ երկնակամարին նայել, և հայացքս բարձրացավ վերև… ով զարմանք և ինչ հրճվանք, գրկախառնված բերկրանքով… տեսա այն աչքերը, որոնք միշտ եմ փնտրել, այն աչքերը, որոնց նայելիս ես իսկապես դառնում էի ամենաազատն ու թեթևն այս անհնարին աշխարհում… ես ագահաբար նայում էի և զգացի, թե ինչպես են արցունքներս կաթ-կաթ շտապելով և ճամփին այտերս գուրգուրելով, ասես պարելով գլորվում էին, սլանում խառնվելու այդ վճիտ ավազանի ջրին… ես ձեռքերս վեր պարզեցի և ցանկացա գուրգուրանքի և քնքշանքի հնչյունների ներքո մոտ թռչել նրան, նրան ում միշտ էլ նկատում էի իր աչքերով, ում միշտ պահում էի սրտում, կարծես նա էր սրտիս փոխարեն բախելով հնչում, ինձ հուշելով իր գոյության մասին… բայց ինչ որ զգացում ինձ ստիպես, որ նայեմ առաջ, դեպի ավազանի մյուս ափը, որտեղից էլ արդեն մոտ էր տաճարի մուտքը…
Աստված իմ… զարմանքից սիրտս կանգ առավ. տեսա նրան` այն աղջկան ում աչքերը միակն են, որ կարող են ավելի շատ լինել իմը, քան իմ սեփական աչքերը… սիրտս սարսափելի արագ սկսեց աշխատել, ուղղակի ինձանից ուզում էր փախչել նրա մոտ, շունչ չէի կարող առնել… մի վայրկյանում հավաքեցի ողջ ուժերս, որ դեռ մնացել էին հիշողությանս մեջ… նետվեցի ավազանը, մոռանալով որ կսուզվեմ… նայելով ճանապարհին, որն անցնում էր ավազանի կենտրոնով և որն ամենաշուտն ինձ կտաներ նրա մոտ, ես նկատեցի, որ սպիտակ վարդի թերթեր էին լողում, արհետի պես ձգվելով ինձ ցույց էին տալիս ճամփան… տեսա, թե ինչպես է մյուս ափից նա գրկաբաց, արագացող քայլերով և վեջապես վազելով առաջ անցնելով սլացավ իմ կողմը… չկորցնելով ոչ մի վայրկյան, ձեռքերս նրա կողմը պարզեցի, ասես հիմա կգրկեմ նրան… նայեցի առաջ ու նետվեցի դեպի նա… նկատեցի որ վազելով արահետով կարող եմ առանց ջրում սուզվելու սլանալ… ամեն անգամ երբ ոտքս բարձրացնում էի, զգում էի, թե ինչպես է ավազանից ջուրը հատիկ-հատիկ բարձրանում վեր, կարծես իմ արցունքներն էին անձրևի պես, բայց դանդաղորեն բարձրանում վերև… անցել էի ճանապարհի մեկ երրորդը, երբ սկսվեց կարմիր վարդի թերթերով տերևաթափ… մի պահ ժամանակը կանգ առավ , ես կողքից տեսա ինձ, որ վազում էի դեպի նա և այդ արտասովոր և տխուր վեր բարձրացող անձրևն ու տեղացող վարդ-տերևաթափը… անցավ այդ պահն ու ես մի քայլից պիտի հասնեի այդ սպիտակ վարդերից հյուսված զգեստով և հրեշտակի արտասովոր ու միաժամանակ ինձ այդքան ծանոթ աչքերով աղջկան… ես զգացի, որ նա վերածվեց սպիտակ աղավնու, և ինձ թվաց որ հիմա կթռչի առանց ինձ… բայց այդ երազն իմ ճակատագիրն էր, ես հավատում էի, որ այդ երազում մենք հավերժ պիտի լինենք անբաժան… այդ մտքերիս ներքո մի ակնթարթում զգացի, որ թևեր ունեմ և նրա հետ պտույտներով բարձրանում եմ դեպի խաղաղ մեղմություն պարգևող երկինք, ամեն բան պարզ էր թվում, արևն էլ ջերմացնում էր մեր` իրար հպվող թևիկները… մենք երջանիկ էինք, ազատ և անմահ… հասել էինք տաճարի գմբեթի բարձրությանը և զգացի, որ մեր թևերը մեծացան և մենք վերափոխվեցինք ճերմակափայլ հրեշտակների և առավել հզոր պտույտներով ձեռք-ձեռքի վեր բարձրացանք… զգացի, որ ժամանակը կանգ առավ… տեսա ինձ և նրան արդեն ինձնից հեռանալիս… խոր շունչ առնել փորձեցի, քանի որ սիրտս կանգ էր առել, այն տպավորությունն էր, որ էլ սիրտ չունեմ և չեմ շնչում… այդ ամենը դող էր առաջացրել, ես արթնացա և շնչակտուր դուրս վազեցի … նայում էի վերև ու արտասվում, ափսոս որ այդ ամենը երազ էր, կարծես ինձ դավաճանել էին… ներս գնացի միացրի դասական դաշնամուրային մի կատարում և քիչ հանգիստ գտա… բայց հիմա էլ, երբ հիշում եմ այդ երազը , սիրտս մերթ քաղցր, գուցե թե դաժան, տանջվում է … աչքերս լցվում են… ես ուզում եմ միայն մի բան այս աշխարհում. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:

Միմիայն թևեր…
Անսահման թռիչք…
Ազատություն…
Սա է կյանքը, հանուն որի արժե ապրել…
Սա է սերը, որով արժե սիրել…
Սա է հիմքը, հանուն որի արժե արարել…

Dorian
07.01.2009, 04:59
Արձակն ավելի լավ ա ստացվում մոտդ:

Narinfinity
09.01.2009, 12:57
Արձակն ավելի լավ ա ստացվում մոտդ:

Բառերը քիչ են զգալու համար,
Թե որքան ազատ ու թեթև ես ապրում...
Պարզապես անրուրջների գրկում պատկերացումն է աչքերի դերը փայփայում...

Empty`Tears
13.01.2009, 15:12
եթե ճակատագրով նա է իմ երկրորդ կեսը, ապա ինչ էլ լինի նրան նորից կգտնեմ... ավաղ ճակատագիրը մեր օգտին չի գործում երբեք, մենք ենք կերտում մեր ճակատագիրը... ես ինձ եմ մեղադրում, մտածելով, որ միևնույն է թե ով ինչ կմտածեր այս հարցի շուրջ, ես պետք է իջնեի և չկորցնեի նրան գտնելու ամեն մի վայրկյան տրված ժամանակը... ես վատնեցի այդ արդար կյանքի պահը... ես ամեն հարմար պահի շտապում եմ այնտեղ, ուր տեսա նրան... ափսոս կորցնելուց հետո ենք միայն հասկանում կորցրածի իրական արժեքը...
Ոչ մի տխրություն չէր ճախրում ինձ հետ,

Այժմ ես կցանկանայի խորհրդի կարգով ասել, որ որքան էլ կյանքը հարաբերական է, բայց հնարավորությունը բաց թողնելը կնշանակի ուշանալ այն գնացքից, որն ամենաճիշտ վայրն է հասցնում և ժամանակին... Երբեք ետ չեմ նայում, բայց սխալներս պետք է հիշեմ, թեկուզ և կտանջվեմ...

լավն էին այս տողերը…:)
իսկապես արձակը ավելի լավ է ստացվում քեզ մոտ…իսկ մնացածը որ կարդացի մի տեսակ կարծես թե սրտիցդ եկած չլիներ…:oy

Narinfinity
15.01.2009, 14:00
իսկ մնացածը որ կարդացի մի տեսակ կարծես թե սրտիցդ եկած չլիներ…:oy

Անկեղծ ասած.
Շատ եմ տխրում ու հուզմունքից մտքիս թելը կտրվում է ... Բայց դա ոչինչ որ ոչինչ...

Narinfinity
26.01.2009, 12:41
Ողջույն Մարդիկ, Ինչպես եք?, ես լավ եմ... որոշեցի մի քիչ էլի քաղցր տխրել...

Ես սիրեցի Քեզ...
Եվ սիրտս լցվեց տխրության հույզով,
Եվ սավառնեցի, ճախրեցի հեռուն,
Միշտ Քեզ փնտրելով, հույս փայփայելով,
Քնքուշ հպվելու և խենթանալու...

Եվ թափառելով կարոտի ճամփին,
Ես Քեզ կանչեցի աչքերով թախծոտ...
Ողջ թևերի հետ ես պար բռնեցի,
Պտույտներ տալով Քեզ երազեցի,
Եվ արտասվելով մեղմ շշնջացի.
-Արդյոք ուր? ես, իմ սիրո ծաղիկ...
-Իմ սրտի գարուն, իմ ազատություն...