PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերգեյ Խաչատրյան



քաղաքացի
01.09.2006, 11:31
Եթե սիրում եք դասական երաժշտություն, պետք է ճանաչեք երիտասարդ ջութակահարին:
Իմ կարծիքով Սերգեյը շատ բարձրակարգ ջութակահար է: Հիմա նա ապրում է Գերմանիայում: Ստացել է Էլիզաբեթ թագուհու մրցանակը 2005թ.

Հ.Գ.
Սեպտեմբերի 15-ին, ժ. 19:00-ին կկայանա իր համաերգը օպերայի ֆիլհարմոնիկում:
Նվագելու է Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտը և 6-րդ սիմֆոնյան:

քաղաքացի
10.09.2006, 23:34
Փաստորեն, ոչ մեկ չի ճանաչու՞մ Սերգեյ Խաչատրյանին:
Սխալս ուղղեմ… 6-րդ սիմֆոնյան Ա. Խաչատրյանինը չէ, այլ Յ. Բրահմսինը

Սահակ
11.09.2006, 02:47
Ես Սերգեյ Խաչատրյանի մասին առաջին անգամ իմացա մի քանի օր առաջ երբ կարդում էի Նյու Յորքի Ֆիլառմոնիկայի ծրագիրը։ 2007-ին ինքը ներկայացում ա տալու այստեղ՝
http://www.newyorkphilharmonic.org/attend/season/index.cfm?page=eventDetail&eventNum=936&seasonNum=6

Բարեկամ
11.09.2006, 08:16
Փաստորեն, ոչ մեկ չի ճանաչու՞մ Սերգեյ Խաչատրյանին:
Սխալս ուղղեմ… 6-րդ սիմֆոնյան Ա. Խաչատրյանինը չէ, այլ Յ. Բրահմսինը

Ոնց չգիտենք Սերգեյ Խաչատրյանին: Տաղանդավոր ջութակահար է: Փոքր հասակից նվագում է նշանավոր համերգասրահներում, միշտ առաջին մրցանակներ է ստացել, այդ թվում նվեր` Ստրադիվարիուսի ջութակ: Բացի այդ, հրաշալի տղա է. համեստ, բայց նպատակասլաց: Հայաստանում է ծնվել, ի դեպ:

քաղաքացի
11.09.2006, 11:47
Ես Սերգեյ Խաչատրյանի մասին առաջին անգամ իմացա մի քանի օր առաջ երբ կարդում էի Նյու Յորքի Ֆիլառմոնիկայի ծրագիրը։ 2007-ին ինքը ներկայացում ա տալու այստեղ՝
http://www.newyorkphilharmonic.org/attend/season/index.cfm?page=eventDetail&eventNum=936&seasonNum=6
Ես քո տեղը լինեի, կգնայի (եթե ֆինանսականս ներեր):
Անցյալ տարի նա եկել էր Հայաստան ՀՖՕ-ի դահլիճը, ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկար: Եվ իսկապես հիանալի նվագեց: Ուրբաթ ժամը 19:00-ին գնալու եմ, ովքեր նոր են որոշել գալու մասին, ցավում եմ :( էլ տոմս չի մնացել::pardon

քաղաքացի
11.10.2006, 13:48
Ոնց չգիտենք Սերգեյ Խաչատրյանին: Տաղանդավոր ջութակահար է: Փոքր հասակից նվագում է նշանավոր համերգասրահներում, միշտ առաջին մրցանակներ է ստացել, այդ թվում նվեր` Ստրադիվարիուսի ջութակ: Բացի այդ, հրաշալի տղա է. համեստ, բայց նպատակասլաց: Հայաստանում է ծնվել, ի դեպ:
Դու սխալվում ես, նա տաղանդավոր չէ, նա հանճարեղ է: Նրան մակարդակին մոտ նույնիսկ մարդ չկա: Նա արդեն պատմության մեծագույն ջութակահարներից է: Դա նաև հաստատում են իմ երաժիշտ ընկերները:

Nina
09.11.2006, 18:18
Փաստորեն, ոչ մեկ չի ճանաչու՞մ Սերգեյ Խաչատրյանին:
Սխալս ուղղեմ… 6-րդ սիմֆոնյան Ա. Խաչատրյանինը չէ, այլ Յ. Բրահմսինը
es shat sirum uchanachum em nran exel el nra hmergin erb nvagum er Prokofev

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/announcement.php?f=26), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման :

Արիս
16.03.2008, 00:01
Իրոք հանճարեղ երաժիշտ ա... ներկայումս , խոսում են , որ աշխարհի ամենալավ ջութակահարնա... չնայած երիտասարդ տարիքին ... բռավո.. հայ ազգի տաղանդներին.....

Fobus
16.03.2008, 00:04
անցյալ տարի գնացել էի, շաատ գոհ եմ, ու այս տարի եթե կարողանամ կգնամ

Shadowman
12.08.2008, 17:00
Սերգեյ Խաչատրյանը շաաատ տաղանդավոր երաժիշտ ա, ֆանտաստիկ ա նվագում: Էս տարի Վերադարձի փառատոնի շրջանակներում հրավիրվել ա Հայաստան ու հանդես ա գալու համերգներով: Սեպտեմբերի 15-ին Վերադարձի փառատոնի բացումը ինքն ա անելու Ֆիլարմոնիկում, նաև սեպտեմբերի 18-ին համերգով հանդես ա գալու կամերայինում: Բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման գնալ էդ համերգներին: Իդեպ ասեմ, որ տոմսերը շատ արագ են սպառվում, դրա համար շուտ պետք ա գնեք:

Ավելացվել է 12 րոպե անց
Սերգեյ Խաչատրյան, Բիզե-ի Կարմենը, Վախմանի իմպրովիզը ջութակի համար: Ֆանտաստիկ ա նվագում http://www.youtube.com/watch?v=9k3SjPOUddA&feature=related

Sunny Stream
12.08.2008, 20:16
ՇՆորհակալություն տեղեկացման համար, շա~տ եմ ուզում...
թեև... առաջն անգամ նրա մասին լսել եմ երեկ :oy բայց հենց լսեցի, բոլոր ներկա գտնվողները սկսեցին միաձայն գովել Սերգեյին, էստեղ էլ որ կարդացի կարծիքները, հասկացա, որ շատ ամոթ ինձ, որ ոչ գործերը, ոչ էլ ուղղակի նրա մասին բան չեմ լսել... անպայման կաշխատեմ ներկա լինել համերգին!

Ֆոտոն
13.01.2010, 03:09
Քանի որ հետևյալ համերգին (http://www.akumb.am/showthread.php/50873-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A2%D5%AA%D5%AB%D5%B7%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-17-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%BE%D5%A1%D6%80-2010-%D4%B1-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%BD%D6%80%D5%A1%D5%B0) մենակատարելու է Սերգեյ Խաչատրյանը, հարկ համարեցի իր մասին տեղեկություններ գտնել ակումբցիների համար:;)

http://upload.wikimedia.org/wikipedia/hy/d/d0/Khach.jpg


Վաղ կյանք և կրթություն

Ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում։ Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Մրցույթներ


Ֆրից Կրեյսլերի անվան մրցույթ 2000թ.։
Լուի Շպորի անվան ջութակահարների միջազգային մրցույթ։
Պաբլո Սարասատեի անվան ջութակահարների միջազգային մրցույթ։
2000թ.–ի աշնանաը 15 տարեկան Խաչատրյանը Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանանում է առաջին մրցանակի և մրցանակի «Սիբելիուսի ջութակի կոնցերտի լավագույն կատարող» անվանակարգում։ Խաչատրյանը այս մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ մասնակիցն է։
2002 թվականին Ինդիանապոլիսի մրցույթում արժանանում է երկրորդ մրցանակի։
2005 թվականին Բրյուսելի Թագուհի Էլիզաբեթ երաժշտական միջազգային մրցույթում, արժանանանում է առաջին՝ Թագուհու մրցանակի։

Աղբյուր (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D5%B5_%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6)

Ֆոտոն
13.01.2010, 03:29
Անձամբ իր կատարումները շատ բարձր եմ գնահատում, մանավանդ տեխնիկայի առումով գերազանց է: Մի քանի բան եմ լսել(ձայնագրությամբ), որոնցից միայն Բախի Չակոնայի իր կատարումը չեմ հավանել: Չնայած պետք է խոստովանել, որ այդ ստեղծագործությունը շատ բարդ է և՛ տեխնիկական, և՛ կատարողական տեսանկյունից: Թեկուզ այդ մակարդակով նվագելը էլի շատ մեծ ձեռքբերում է իր համար:
«Ծիրանի ծառ»ը շատ հավանեցի: :love

Ահա և իր կատարումներից: :)


http://www.youtube.com/watch?v=OvLEKu_Nq2c


http://www.youtube.com/watch?v=NBO8EQUTphk

Հարցազրույց իր հետ (անգլերեն)

http://www.youtube.com/watch?v=w6uwe7txxNY


http://www.youtube.com/watch?v=NYiX5WGr8c0

Ֆոտոն
13.01.2010, 03:56
Մի քանի կատարում էլ: :)


http://www.youtube.com/watch?v=9k3SjPOUddA


http://www.youtube.com/watch?v=SFJbwsDk3vE

Shah
11.02.2011, 14:17
1. Վիվալդի, էդքանով ամեն ինչ ասված ա իմ համար...
2. Սերգեյը ուղղակի մեր հպարտությունն ա.. էս ինչքան ժամանակ ա յութուբից չեմ կտրվում, որ իրա կատարումները լսեմ...
3. նորից Վիվալդի ու նորից :love

http://www.youtube.com/watch?v=m8B28z1HSdE
դե զարմանալի կլեր, որ էս տղեն հայաստանում ըլեր ))

ՆանՍ
11.02.2011, 14:44
Շատ որակյալ երաժիշտ է` ընտիր կատարողական վարպետությամբ ու հրաշք մատուցմամբ:hands Այնքան հպարտացա իրենով...:aha