PDA

Դիտել ողջ տարբերակը : Չեմ սիրում, երբ…



Մանոն
27.08.2007, 09:34
Եկեք այստեղ գրենք, թե ինչ չենք սիրում անել, կամ ինչ երևույթներ մեզ դուր չեն գալիս:
Ես օրինակ չեմ սիրում, երբ մեկի վրա բարկացած՝ մյուսին քավության նոխազ են դարձնում ու դաս տալիս: Ու համաձայն չեմ «Կուժ ասում եմ, կուլա՝ լսի» խոսքերի հետ:

impression
27.08.2007, 11:06
Չեմ սիրում, երբ ընկերներս հեռանում են, երբ ամռանը ողջ հայությունը գնում է Քոբուլետի, երբ երթուղայինում խմած մարդ է լինում, երբ ասում են, որ ռոքը զիբիլ է, երբ հեռուստացույցով նայելու բան չի լինում, երբ կարդացածս գիրքը հիմար վերջաբան է ունենում, երբ մենությունը պարտադրված է լինում, երբ իմ "հավեսով չեն գնում", երբ ընկերներս հեռախոսի համարը փոխում են :D ու էլի նմանատիպ լիքը բաներ:

Ծով
27.08.2007, 17:12
Շատ բան չեմ սիրում, բայց հատկապես, երբ կեղծում են...

Արշակ
27.08.2007, 19:36
Չեմ սիրում երբ մի բան ասում եմ, ուրիշ բան են հասկանում, երբ ասածներիս մեջ ետին միտք են փնտրում:

*e}|{uka*
27.08.2007, 23:15
Չեմ սիրում երբ ինձ ասում են ,թե ինչ պիտի անեմ....
Չեմ սիրում շուխուռ,մարդաշատ վայրեր....:P

aerosmith
27.08.2007, 23:49
չեմ սիրում երբ մարդ ունենում ա փոփողական բնավորություն։ օրինակ մի բան ա ասում, բայց ուրիշ բան անում։ Էդ ուղղակի անտանելի ա:angry
հա մեկել IMPRESSION-ի հետ համաձայն եմ։ չեմ սիրում երբ ասում են ROCK-ը զիբիլ ա։

Lapterik
28.08.2007, 09:30
Չեմ սիրում երբ ինձ ասում են ,թե ինչ պիտի անեմ....
Այ հենց էտ էի ուզում գրել, չեեեեմ սիրում:
Չեմ սիրում, երբ երեկոյան ժամերին Օպերայի մոտով անցնում եմ, ու ինչ տեսակ մարդ ասես տեսնում եմ:
Չեմ սիրում, որ տղաները թզբեխներով ման են գալիս փողոցներով:
Չեմ սիրում, երբ հատկապես աղջիկները փողոցով քայլելիս արևածաղիկ են չրթում (չգիտեի ոնց գրեի):
Չեմ սիրում, որ տղաները իրանց լավ տղու տեղ են դնում:
ԷԷԷ էնքան բան կա...

Արշակ
28.08.2007, 09:40
Չեմ սիրում, երբ վերելակում ծխում են:

Selene
28.08.2007, 09:40
Չեմ սիրում, երբ մարդիկ մեկի աչքին լավ երևալու համար պահի տակ կարող են քեզ շատ անհարմար դրության մեջ գցել, երբ կեղծավորություն են անում, երբ ստում են, երբ միայն իրենց «ես»-ն են կարևորում, ուրիշ ոչինչ ու ոչ մեկի: Ու էլի շատ բան չեմ սիրում…

Արշակ
28.08.2007, 09:41
Չեմ սիրում, երբ շատ եմ խոսում:

Ariadna
28.08.2007, 10:08
Չեմ սիրում, երբ անեկդոտը պատմում են և բացատրում:D

Djavaxhq
28.08.2007, 10:49
Չեմ սիրում երբ ստիպավծ եմ լինում սուտ խոսել, զզվում եմ ջրալի ճաշի մեջ մեծ սոխից

Արշակ
28.08.2007, 11:00
Չեմ սիրում, երբ Ակումբում «Նոր գրառումներ» սեղմելուց հետո բացվում է ընդամենը մի քանի ժամանցային թեմաներից կազմված ցուցակ։:sad

Apsara
28.08.2007, 12:05
Չեմ սիրում երբ տարբերություն են դնում մարդկանց մեջ, երբ իրենց վատ տրամադրությունը գալիս փաթաթում են վզիտ կամ շրջապատի ընկերության վզին

StrangeLittleGirl
28.08.2007, 12:09
Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց մեծ ք-ի տեղ են դնում:

Second Chance
28.08.2007, 12:27
Չեմ սիրում երբ մի բան ասում եմ, ուրիշ բան են հասկանում, երբ ասածներիս մեջ ետին միտք են փնտրում:
:( Ես ետ ահավոր չեմ սիրում…
Չեմ սիրում երբ մարդ խոստումներ է տալիս :angry առանց երկար մտածելու…
ՈՒ հետո երբ ժամանակը գալիս է մոռանում է որ տենց բաներ է ասել…չեմ սիրում ահավոր չեմ սիրում:[, որ մարդ իրա խոսքի հետևում կանգնած չի ուղղակի պահի ազդեցության տակ բաներ է խոստանում…

*e}|{uka*
31.08.2007, 11:53
Առօրյա կյանքում շատ բաններ չեմ սիրում քան սիրում եմ...
Չեմ սիրում երբ մի բան չեմ սիրում ու ինձ ստիպում են ետ բանը անեմ,.;)
Չեմ սիրում երբ սրճարանում մատուցողները բաժակի կեսից գալիս են տանում են.,նույնիսկ չհարցնելով....:angry:P

Ariadna
31.08.2007, 12:30
Ես ել զզվում եմ քիթը կախող մարդկանցից, երբ «հոտում» են, և չեն ասում պատճառը:[

Taurus
31.08.2007, 12:32
Չեմ սիրում երբ խոսում են "նամյոկներով"

Grieg
31.08.2007, 12:43
Չեմ սիրում երբ չեն սիրում..ախր այնքան բան կա սիրելու.. որ բացասական ալիքները պետք է տեղ չգտնեն մեր հոգիներում.. :)

Selene
31.08.2007, 12:44
Չեմ սիրում երբ խոսում են "նամյոկներով"

Ես էլ չեմ սիրում:angry:angry Ու դա քիչ է, քո ասածն էլ են ուզում հասկանալ որպես նամյոկ:(

Մանե
31.08.2007, 13:40
Չեմ սիրում երբ խոսում են "նամյոկներով"

:good:good:good
Ես էլ եմ շատ ասել,որ չեմ սիրում,առավել,ատում եմ:angry:[

Ariadna
31.08.2007, 13:50
Ես էլ չեմ սիրում, որ ասում են "Հետո, ի՞նչ նորություն կա" ու դեբիլ հայացքով նայում են դեմքիդ :)

Kita
31.08.2007, 14:02
Չեմ սիրում, երբ մինչև վերջ չեն ասում, չեմ սիրում, երբ ստում են, երբ ասածներիս մեջ միշտ հետին միտք են գտնում, երբ իմ տեղը մտածում, պատասխանում են, մեծամտություն չեմ սիրում, չեմ սիրում դաժանություն կենդանիների հանդեպ...
Չեմ սիրում ապուշ կատակներ, խաղեր կամ, որոնք անելուց հետո, ուղղակի ասում են, որ կատակ էր, նյարդերդ էինք ուտում... գնա ու դրանից հետո հավատա էտ մարդուն, միշտ կմտածես կատակ է անում, թե ոչ այս անգամ:angry

Mari
31.08.2007, 14:41
Չեմ սիրում, որ սեմինար եմ պատասխանում, դասախոսը մի հարց է տալիս ինձ, մի 20 հոգի նստած տեղից իրանց կոտորում են, որ պատասխանեն: Չեմ սիրում, երբ շողոքորթում են, խոսակցության ընթացքում 70 անգամ ասում են «Բա հետո՞», չեմ սիրում փոշիները հավաքել/ստիպված եմ անում էլի/, բանբասող մարդկանց, ուրիշի դարդերով ապրողներին, մսեղեն, կաթնեղեն,ալկոհոլային խմիչքներ, տանել չեմ կարողանում խմող աղջիկներին: Չեմ սիրում, որ փորձում են օգտվել իմ բարությունից ու համբերատարությունից:

Աբելյան
31.08.2007, 18:19
չեմ սիրում, երբ որ ամառվա շոգին նստած եմ մառշուտկեն, փողոցում խցանում ա, արևը ընկնում ա վրես, ես էլ ջուր եմ դառնում

lili-4
31.08.2007, 20:41
Չեմ սիրում, երբ հարցնում են այն, ինչի պատասխանը հաստատ գիտեն , բայց քեզ ստիպում են նորից ասել, առավել ևս, երբ ստիպում են մանրամասը բացատրել…:(

Մանե
03.09.2007, 20:09
Փորձում են ինչ-որ բան «ջիջիլ» գցել;)
Երբ իրանց դնում են Հռոմի պապի տեղը ու քիթները ցցած են ֆրֆռում:[:D
Դե նամյոկներով խոսալը արդեն ասել եմ:8

Vive L'Armenie
03.09.2007, 21:45
Չեմ սիրում, երբ մարդու հետևից են խոսում, արդար մարդ ե՞ն թող դեմը խոսան :angry

Tamarik
10.09.2007, 10:43
Չեմ սիրում երբ ասածը չեն կատարում, թեկուզ ոչ խոստումը, չեմ սիրում մեր սիրուն Երևանի աղբոտ փողոցները, չեմ սիրում երբ վաճառողը կամ վաճառողուհին, չգիտեն թե իրենց խանութում ինչ կա, չեն սիրումմ երբ վաճառողը կամ վաճառողուհին մունաթ են գալիս, կամ հարձակվում, չեմ սիրում երբ խանութում, հատկապես սուպերմարկետներում մանր չի լինում: Չեմ սիրում երբ իմ ուզած DVD-ն չեմ գտնում: Չեմ սիրում դատարկ ու ուսանողների վրա ինքնահաստատվող դասախոսների:
Չեմ սիրում ցածր կրունկով կոշիկ հագնել :)
Էլ չեմ հիշում, հետո կավելացնեմ...

Goga
10.09.2007, 12:45
Չեմ սիրում, երբ ստում են, չեմ սիրում, երբ հարցնում են մամայի՞դ ես սիրում, թե՞ պապայիդ:D Չեմ սիրում, երբ սպասեցնում են:[

Մանոն
12.09.2007, 16:34
Չեմ սիրում, երբ նեղացնում են թույլին, խփում՝ ընկածին, երբ իրենց բարձր են դասում մյուսներից:
Չեմ սիրում, երբ տրանսպորտի մեջ բա՜րձր խոսում են բջջայինով, ու ստիպված եմ լինում լսել անծանոթների մանավանդ տափակ խոսակցությունը:
Չեմ սիրում, երբ ծնողներն ուրիշների ներկայությամբ, երբեմն էլ փողոցում, սկսում են դաստիարակել երեխաներին՝ տեսեք-տեսեք ինչ լավ ծնող եմ...
Վույյյ, էս ինչ շատ բան չեմ սիրում:8

Lucy
13.09.2007, 14:11
Չեմ սիրում պարծենկոտ գլուխգովան մարդկանց:
Չեմ սիրում, երբ աղջիկը իրեն տղայի պես է պահում:
Չեմ սիրում քծնվող մարկանց:
Չեմ սիրում, երբ քիթները խոթում են ուրիշի գործերի մեջ:
Տանել չեմ կարողանում ՍՈՒՏԸ:
Չեմ սիրում դավաճան մարդկանց:
Չեմ սիրում..................................Շատ բաներ կան, որ չեմ սիրում:

Selene
13.09.2007, 15:44
Չեմ սիրում, երբ տղան քայլում է փողոցում ընկերուհու հետ, բայց ոչ մի աղջկա հանդեպ անտարբեր չի կարողանում մնա:angry:[

Human
17.09.2007, 00:02
Իսկ ես չեմ սիրում, երբ մարդիկ "չեն սիրում" ... այսքանը:

Tumbler
17.09.2007, 15:12
Չեմ սիրում երբ կողքովս լրիվ անտարբեր են անցնում :sad

Armeno
17.09.2007, 15:25
Չեմ սիրում, երբ ինձ Էշի տեղ են դնում

Tumbler
17.09.2007, 15:27
Կարճ ասած ես ու Արմը Չենք սիրում լոմկվել:lol

Philosopher
17.09.2007, 15:32
Չեմ սիրում, երբ չեմ սիրում...

Vishapakah
20.09.2007, 22:12
Չեմ սիրում երբ ուսիս վրայով թքելու ժամանակ, թիկունքումս մեկը կանգնած է լինում.:P

gayane70
20.10.2007, 14:33
Չեմ սիրում կեղծավոր մարդկանց:D

Anush
20.10.2007, 16:32
Չեմ սիրում երկերեսանի մարդկանց…
Չեմ սիրում սուտը…
Դեռ եսքանը…

Սերխիո
20.10.2007, 16:38
չեմ սիրում անճաշակությունը `<<գեղացիությունը>>,սուտ խոստումներ տալը,ատում եմ դավաճանությունը և գործ տալը:angry

Belle
20.10.2007, 18:31
Չեմ սիրում, երբ մարդիկ կեղծավորություն են անում,
Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց խնդիրները ուրիշի վզին են փաթաթում
Չեմ սիրում, երբ մարդիկ տխրում են:

ԱՏՈՒՄ ԵՄ ՄԱՀԸ: :(

Իսկ ընդհարապես ես ավելի շատ սիրում եմ, քան չեմ սիրում.... :)

Lider2006
20.10.2007, 18:56
Չեմ սիրում 2 երեսանի մարդկանց.
Մեկել չեմ սիրում եսասեր ընկերներին,որ նեղն ընկած ընկերջը կարան հեշտ ու հանգիստ մոռանան: դրանք ել են երկերեսանի::think
Չնայած մարդ էլ կա, որ 2 երեսը քչությունա անում:P

Vive L'Armenie
28.11.2007, 19:20
Երբեմն ատում եմ այս դաժան կյանքը... :( (բոլորը 1-ում:D)

Dayana
29.11.2007, 10:14
Ամենից շատ չեմ սիրում , երբ կեղծում են :( Հոգնել եմ կեղծավորներից :(

^SRTIK^LA^
02.12.2007, 00:21
Չեմ սիրում երբ ՆԱԽԱՆՁՆ բուն է դրած լինում մարդու սրտում:angry
Այս մեկ բառն պարունակում է իր մեջ՝
Դավաճանություն
Կեղծավորություն
Երկերեսություն
Ագահություն
Սուտ
Ոտնահարում դիմացինիդ
Մի խոսքով ինչքան բացասական բաներ կան այդ մեկ խոսքում են:[

aerosmith
30.12.2007, 00:37
Չեմ սիրում երբ մարդիկ պաչպչելով են իրար բարևում։

GevSky
30.12.2007, 00:56
Չեմ սիրում, երբ 2 աղջիկ իրար ձեռ բռնած զուգարան են գնում, իմաստը չեմ կարում հասկանալ:

BusinessMen
30.12.2007, 02:06
Չեմ սիրում, երբ ինչ-որ բան դանդաղ են անում

Դեկադա
30.12.2007, 12:07
Չեմ սիրում, երբ ճարահատյալ խոստում եմ տալիս և անպայման պիտի կատարեմ::oy

Script
30.12.2007, 15:48
Չեմ սիրում սուտը , ձևականությունները , կեղծավորությունը :
Չեմ սիրում երբ խոստում են տալիս,որը հաստատ չեն կատարելու:
Չեմ սիրում անիմաստ ժպիտներ ու ոչինչ չասող հայացքներ:
Չեմ սիրում անտեղի ասված,անիմաստ խոսքեր:
Չեմ սիրում էն մարդկանց,որ միշտ ինչ էլ լինի, ասում են «թեթև տար»:
Չեմ սիրում կողքինի չգնահատող մարդկանց:
Չեմ սիրում էն մարդկանց,որ չեն սիրում,այլ ուղակի.............

Մանե
01.01.2008, 17:37
Չեմ սիրում, երբ
...Արամիս Ձմեռ պապին ջղայնացնում ա,ու փոխանակ աղջիկ կապիկ բերի,տղա ա բերում :angry :D

Արամ
01.01.2008, 18:04
...Արամիս Ձմեռ պապին ջղայնացնում ա,ու փոխանակ աղջիկ կապիկ բերի,տղա ա բերում :angry :D
:D:D:D Ես էլ չեմ սիրում Ի

Empty`Tears
06.04.2008, 00:07
Չեմ սիրում այն, որ ասում են թե քո մասին եմ մտածում, այսպես անենք, որ հետո լավ լինի....:angry ուղղակի....

Kuk
06.04.2008, 00:14
Չեմ սիրում, երբ...


պիվա խմելուց հետո գնում ես զուգարան ու… զբաղվածա լինում:angry :D

Janita Hero
06.04.2008, 00:28
Չեմ սիրում, երբ տանը կամ աշխատավայրում հինգ րոպեն մեկ երկու տոննա փոշի ա նստում ու..................ատում եմ փոշին

Janita Hero
06.04.2008, 01:02
հա, մեկ էլ չեմ սիրում , որ աստվածաշնչի հասցեին սենց են արտահայտվում «խելացի» մարդիկ… «դե հրեաները չե՜ն հորինել………………… » և այլն……………………

Երկնային
06.04.2008, 01:05
չեմ ընդունում դավաճանությունը` իր բոլոր դրսևորումներով… իսկ սուտը ամենամեծ դավաճանությունն է…

Ծով
06.04.2008, 01:15
...մարդիկ պարզ հայելիներում գրված մտքերը թարս են տեսնում...

Kuk
06.04.2008, 01:18
Չեմ սիրում, երբ...

Ոմանք չգիտեն, որ հայելու մեջ՝ անկախ նայողի կամքից, ամեն ինչ թարս է երևում:

Ծով
06.04.2008, 01:31
Չեմ սիրում, երբ հայելիները քչերին են հասանելի դարձնում իրենց պարզությունը, որ ամեն ինչ թարս չերևա, քանի որ կան մարդիկ, ովքեր կարող են շիտակ տեսնել այն, ինչ շատերին թարս է երևում...:(

Kuk
06.04.2008, 01:35
Չեմ սիրում, երբ Աստված ոչ բոլորին է նույն ձև լույս աշխարհ ուղարկում: Կան մարդիկ, որոնք աչքերի հետ լուրջ խնդիրներ ունեն և հայելու մեջ որոշ բաներ շիտակ են տեսնում:
Բայց ես իրավունք չունեմ Աստծուն քննադատելու:

Ծով
06.04.2008, 01:37
...չեմ սիրում, երբ հիասթափվում եմ հատկապես երբ ինչ-որ մեկը բարձրաձայնում է...է չէ գրառում է անում...է..դե երբ ամեն ինչ ուղղակի իմաստով է ընկալում...էէէէէէէ...իրականում չեմ սիրում, երբ աչքերիս լուրջ խնդիրների մասին ինձ ինչ-որ կերպ հիշեցնում են:(...
:(:(:D

Janita Hero
06.04.2008, 01:46
Քծիբ տղան իմ ամենաչսիրած երևույթն ա……………………

Լեո
06.04.2008, 02:11
Չեմ սիրում, երբ Բարսելոնան պարտվում է:

Brigada
06.04.2008, 10:39
Չեմ սիրում, երբ Կուկը սկսումա իրա տակը փորողների ավելացնել:

Աբելյան
06.04.2008, 10:43
...երբ ինձ չեն սիրում :oy

Empty`Tears
06.04.2008, 11:03
Չեմ սիրում, երբ Կուկը սկսումա իրա տակը փորողների ավելացնել:

Kuk-ի տակը ոչ ոք չի կարող փորել, շատ բարի լավ տղա է..:)

Չեմ սիրում նրանց ովքեր իրենց դնում են ուտյուտուի տեղը..

Adam
06.04.2008, 14:25
չեմ սիրում, երբ քեֆի ժամանակ թաթուլ են միացնում: Անհասկանալի երևույթա իմ համար :think

Brigada
06.04.2008, 20:38
Չեմ սիրում, երբ...
Կուկը Ակումբում չի:(

Yellow Raven
06.04.2008, 21:53
Չեմ սիրում, երբ Բարսելոնան պարտվում է:
Լրիվ համաձայն եմ,մենակ էսօր չպարտվի:

aerosmith
07.04.2008, 23:40
չեմ սիրում , գնել էժանագին ապրանքներ։

*e}|{uka*
10.04.2008, 23:57
Չեմ սիրում միապաղաղություն...
:oy
Չեմ սիրում , երբ ինչ որ բան չեմ սիրում ու չսիրելով հանդերձ ինձ հարցնում են , թե ինչ չեմ սիրում ..:D

Cesare
11.04.2008, 12:38
Չեմ սիրում տուֆտա քոլերին մեկ ել ջագս տպերին :

Ariadna
11.04.2008, 13:55
Չեմ սիրում, երբ ինձ ասում են՝ ի՞նչ hobby ունես:)

Cesare
11.04.2008, 16:48
Չեմ սիրում երբ ինձ երեխու տեղ են դնում :

Dayana
11.04.2008, 17:02
չէմ սիրում երբ երեսիս ձևեր են թափում, իսկ թիկունքումս գլուխ են գովում, որ իրենց հիմար գաղափարներով նեխացրել են :[

Kita
11.04.2008, 18:10
Չեմ սիրում, երբ իբր թե կատակով խափում են, ստում են, երբեմն դա կայֆաֆատ են անվանում,:[ բայց ստից քչով է տարբերվում, երբ ազարտի մեջ ընկած, արդեն չեն կարողանում հետ կանգնել իրենց ստերից…:nono

*e}|{uka*
13.04.2008, 17:17
Չեմ սիրում այն տիպի մարդկանց, որոնք անձնական կյանք չունեն ու ամբողջ oրը զբաղված են սրա- նրա կյանքը քննարկելով :beee ուղղակի ատում եմ...

Չեմ սիրում , երբ ինձ գովում են, այն էլ իմ ներկայությամբ՝ ինձ ինչ որ բան հասկացնելու համար :[

Չեմ սիրում Երևանի Խցանումները , զզվցրին էլի՜ արդեն :angry

Brigada
13.04.2008, 18:43
երբ Կուկը չկար,բայց հիմա սիրում եմ:D:D:D

Norton
13.04.2008, 20:09
Չեմ սիրում բամբասանք(աղջիկ տղա կապ չունի)
Չեմ սիրում սաղ օրը սերիալ նայող աղջիկներին,առավել ևս տղերքին…
Չեմ սիրում,երբ մարդ դեմքիդ ժպտում է,բայց հետևից բամբասում կամ ոտիդ տակը քանդում…

unknown
13.04.2008, 20:28
Չեմ սիրում որ ես խոսելուց ինձ ընդհատում են…
Չեմ սիրում երկերեսանի մարդկանց…
Չեմ սիրում սուտասաններին…
Չեմ սիրում գլուխգովաններին…
Դեռ այսքանը…

Ուլուանա
13.04.2008, 20:37
Չեմ սիրում, երբ «սիրել» բառն էնքան էն տեղին–անտեղի օգտագործելով չարչրկում՝ սապոնվելու նպատակով, որ մարդ արդեն չի ուզում էդ իմաստազրկված բառով իր բերանը շաբլոնոտի... :[

Adam_Smith
13.04.2008, 21:24
Չեմ սիրում մարդկանց, որոնք անզիջում են և համառ: Էդպիսի մարդկանց հետ խոսալուց նյարդերս հուսահատությունից սկսում են" հանրահավաք" անել:angry:angry:angry

aerosmith
13.04.2008, 23:47
չեմ սիրում երբ տեղի-անտեղի համբուրվում են, ոնց որ ոնց որ համբուրվելու ժամանակ, եդ հրաշալի զգացումը դարձնեն խաղալիք, ու մեկել չեմ սիրում , երբ փակ համարց զանգում են ինձ։

murmushka
14.04.2008, 00:35
չեմ սիրում անավարտ թողած մտքեր
չեմ սիրում անորոշություն

Adam
15.04.2008, 12:45
Մոդերատորական: Թեմային չվերաբերող մի քանի գրառումներ ջնջվել են: Այսուհետ խնդրում եմ գրառում անել տվյալ թեմայի բովանդակության համաձայն: Օրինակի համար, այս թեման պահանջում է, որ գրեք թե ինչը չեք սիրում, այլ ոչ թե ինչն եք սիրում: Եվ հետո, կխնդրեմ զրուցարանի չվերածել: Դեռևս ոչ մի զգուշացում չի տրվում: Եվ հուսամ, չի էլ տրվի: :)

Empty`Tears
20.04.2008, 08:50
Չեմ սիրում երբ մի բան չեմ ցանկանում ասել կամ անել, փորձում եմ համոզել...:roll

Նարե
20.04.2008, 10:41
Չեմ սիրում , երբ հարազատ մարդկանց կողմից անտեսված եմ ինձ զգում և ուրիշները դա խարնում են խանդի հետ

azat11
31.07.2008, 00:57
Չեմ սիրում, երբ ստում են: Չեմ սիրում, երբ անտեղի զգուշանում են: Չեմ սիրում, երբ արդարանում են:

I love love
17.08.2008, 11:19
Չեմ սիրում, երբ մարդիք իրենց սխալն առաջ են տանում ու չես կարողանում իրան հակառակը բացատրես, գլուխը մցնես:
Չեմ սիրում, երբ երթուղայինում երիտասարդներն անտեսում են ծերերին, հլը աղջիկները ջանդամ, փոքրիկ բալիկները ձեռքներին կանանց..............................
Չեմ սիրում, երբ մուրացկանություն են անում ոտքով-ձեռքով,աշխատանքի ունակ կանայք ու տղամարդիք:
Չեմ սիրում, երբ ստում են, երբ դավաճանում են, քծնվում են ու ահավոր չեմ սիրում, երբ իրենց գովում են:

Brigada
17.08.2008, 15:17
չեմ սիրում երբ փոքր երեխեքը խանութում մատը դնում են տարբեր բաների վրա ու լացելով ուզում են դրանք:
Չեմ սիրում երբ մեկը իրանից բան չի ներկայացնում իրան դնումա ամենագետի ու ամենակարողի տեղը
Չեմ սիրում անինքնասեր ու անթասիբ մարդկանց:

Second Chance
28.07.2009, 22:33
Ոնց չեմ սիրում երբ մարդիկ նենց համոզվացությամբ են պնդում իրենց իրավացիությունը, որ բացարձակ մտքներում տեղ չեն թողնում 1 տոկոս սխալականության: Ու ամեն հնարք օգտագործում են շատախոսությամբ ապացուցելու իրենց իրավացիությունը անգամ հնարելով չլսված գոյություն չունեցող թեորեմներ հենց անույն պահին:

Ֆոտոն
29.07.2009, 05:21
Չեմ սիրում, որ ինձնով հպարտանում են, մանավանդ հայրիկս:
Չեմ սիրում, որ այգում նստարանին պառկում եմ , ով կա-չկա գալիս նայում է, քսմսվում է՝ ասելով, որ իբր ինձ է ուզում օգնել::think

Սլիմ
29.07.2009, 10:06
Չեմ սիրում , երբ ինձ ասում են - ես գիտեմ դու ինչ ես մտածում:angry
Չեմ սիրում , երբ չեն թողնում խոսքս ավարտեմ ու նոր մտքեր արտահայտեմ::angry
Չեմ սիրում , երբ անձրևա գալիս, ես թեթև եմ հանգված ու փող էլ չկա որ տաքսիով գնաս:(

Rhayader
29.07.2009, 11:02
Չեմ սիրում, երբ ինքնավստահության պակասով տառապող մարդիկ իրենք իրենց նահանջի ճանապարհ թողնելու համար ասում են մի բան, ինչ մտածում են, բայց ցույց տալով, թե դա իրականում ցուցադրաբար իրենց կարծիքին հակառակ է, որ շրջապատի հավանությունը ստանալու դեպքում ասեն, որ դա իրականում իրենց կարծիքն էր, իսկ քննադատությունը նեյտրալիզացնեն:
Չեմ սիրում երբ մարդիկ ոչ անձնական թեմայով բանավեճում փորձում են շրջապատի մարդկանց զգացմունքների վրա խաղալով նրանց համակրանքին արժանանալ ու իրենց կարծիքն այդպես առաջ տանել:

unknown
29.07.2009, 11:18
Չեմ սիրում երբ անխելքը իրան խելոքի տեղա դնում:angry
Չեմ սիրում անճաշակությունը:angry

Աշխեն
29.07.2009, 13:19
Չեմ սիրում, չէ տանել չեմ կարողանում, երբ աղջկան բարևում ես թե չէ, հաջորդ պահին պատմում է թե քանի և ինչ որակի «ուզողներ» ունի :[

Estrella
29.07.2009, 13:23
Չեմ սիրում երբ երազս ամենահետքրքիր պահին ընդհատվում է,:[

Ռեդ
29.07.2009, 14:15
Չեմ սիրում, երբ ասում են "Էս չեմ սիրում, էն չեմ սիրում": Այ մարդ չսիրելը ո՞րըս է:

aerosmith
29.07.2009, 16:53
չեմ սիրում, երբ ինչ-որ բանից են խոսում, ու հանկարց այդ ղոսակցության մեջ մեկը ճլթումա որ տվյալ խպոսակցության տեմայից ոչնչով տեղյակ չի, ուղղակի իրեն ուղում ա դնի ումնիկի տեղ։
.......
չեմ սիրում որ երբ մարդ ինչ-որ երաժշտական ոճից չի հասկանում, ասենք թե ջազզ, բայց լսելա, որ ջազզը շատ բարձրաճաշակ երաժշտությունա, ու հանկարց կտենաս որ ջազզա լսում գլուխը տմբտմբացնելով, որ ցույց տա թե տեսեք ես էլ եմ էդ երաժշտըությունը լսում։
........
տանել չեմ կարողանում ձմեռը շատ շոր հագնել։ Ավելի լավա հիվանդանամ, մի երկու օր էլ տաքությունով պարկեմ, քան թե էդքան շոր հագնեմ։
........
չեմ սիրում, երբ մեքենայով, ինչ-որ երկար ճանապարհ եմ գնում, ու լուսամուտի մոտ չեմ նստում։

Second Chance
29.07.2009, 17:10
Չեմ սիրում, երբ ասում են "Էս չեմ սիրում, էն չեմ սիրում": Այ մարդ չսիրելը ո՞րըս է:
Ինչի դու ամենինչ սիրում ե՞ս: :) Տենց մարդ չկա

Հետաքրքրություն ջան
29.07.2009, 18:08
չեմ սիրում, երբ մի բան եմ ուզու անեմ կկողքից սկսվում են քարոզները
չեմ սիրում, գիշերը մենակ նստած իմ համար, իմ հավեսին կարդում եմ կամ իմ մտածում մեկել գալիս են ու խանգարում:angry

Արտիստ
29.07.2009, 20:35
Չեմ սիրում բոլոր այն մարդկանց ովքեր ինձ չեն սիրում :պաղդոն

Ռեդ
30.07.2009, 00:17
Ինչի դու ամենինչ սիրում ե՞ս: :) Տենց մարդ չկա
Ամինա ջան, խոսքս ուտելիքի մասին էր: :)

Չեմ սիրում, երբ ասում են "Էս չեմ սիրում, էն չեմ սիրում": Այ մարդ չսիրելը ո՞րըս է:
Հ.Գ. :)

Arpine
20.10.2011, 23:56
Չեմ սիրում(միշտել չեմ սիրել), երբ թույլ, հատկապես սոցիալապես ցածր մարդկանց ծաղրում են, ծաղրողներն էլ ով լինեն…

kitty
23.10.2011, 09:56
չեմ սիրում են դասատուներին ովքեր չեն հասկանում որ արձակուրները հանգստանալու համար են ու սաղ սաղ գիրքը կրկնել են տալիս
չեմ սիրում դպրոցի պահակին որ չի տողում դպրոցից հանգիստ դուրս գանք (փախնենք)
չեմ սիրում որ դասատուները դասի ժամանակ ասում են հեռախոսները անջատեք բայց իրանք միացրած են պահում
չեմ սիրում որ դասատուները մեր գնահատականները ներմուծում են ինտերնետ ու մեր ծնողները նայում են տե որ օրը ինչ ենք ստացել
չեմ սիրում դպրոցը
...

anahit96
23.10.2011, 18:16
Չեմ սիրում,երբ երկրաշարժա լինում :angry

Agni
02.11.2011, 21:54
Չեմ սիրում, երբ ինձ չեմ հասկանում...

laro
03.11.2011, 01:31
Չեմ սիրում երբ.
1.ստում են
2.կեղծավորություն են անում
3.տվյալ բանից գաղափար չունեն ու ոչ միայն խոսում էն էտ բանից,այլև հակառակում են համոզում
4. մարդն արտաքինից չի լինում խնամված,այսինքն հիգիենայի տարրական կանոնները չի պահպանում(ատամների վրա դեղին զանգված,երկար չխնամված եղունգներ,տակի համապատասխան զանգվածով հանդերձ.......ու լիքը էտպիսի տհաճ բաներ)
5.չեն թողնում երաժշտություն լսեմ դաս սովորելիս
6.մեր տուն եկած հյուրը ասում ա .«մի հատ դաշնամուրիդ ստեղնաշարին կպնեմ»,հետո էլ.«հը ստացվում ա?»,հետո էլ.« մի բան նվագի,լսեմ» ու ամենակարևորը.«ինձ էլ սովորացրա»:Իսկ երբ ասում եմ,որ չես կարող միանգամից ենթադրենք «Լուսնի սոնատ» նվագես,ասում ա.«ես ընդունակ եմ,մի անգամ ասա,հաստատ կարող եմ,դրա մեջ ինչ բարդ բան կա»:Վաաաաայ վոնց չեմ սիրում էս երևույթը ու ինչքան հաճախ ա մոտս պատահում....
7.իմ ներկայությամբ ինձ գովում են
Շարունակելի........

CactuSoul
03.11.2011, 21:45
6.մեր տուն եկած հյուրը ասում ա .«մի հատ դաշնամուրիդ ստեղնաշարին կպնեմ»,հետո էլ.«հը ստացվում ա?»,հետո էլ.« մի բան նվագի,լսեմ» ու ամենակարևորը.«ինձ էլ սովորացրա»:Իսկ երբ ասում եմ,որ չես կարող միանգամից ենթադրենք «Լուսնի սոնատ» նվագես,ասում ա.«ես ընդունակ եմ,մի անգամ ասա,հաստատ կարող եմ,դրա մեջ ինչ բարդ բան կա»:Վաաաաայ վոնց չեմ սիրում էս երևույթը ու ինչքան հաճախ ա մոտս պատահում....
Էս մեկից նույնիսկ ես կարդալով ներվայնացա, ուր մնաց իրականում լինի, պատկերացնում եմ:))


Իսկ ես չեմ սիրում, որ կանայք մեկին համբուրում են, ու էդ խեղճ մարդը, ավելի հաճախ՝ երեխան, ստիպված է լինում ահագին երկար ժամանակ շրթներկոտ այտերով ֆռֆռալ: Էլ չեմ ասում որ ինձ համբուրեն:}… Ու ահավոր տհաճություն եմ զգում, երբ բաժակով մի բան խմելուց շրթներկը դրոշմվում է վրան:sad: Ասենք՝ էդ կանանց դեմ ոչինչ չունեմ, նույնիսկ ինձ մեղավոր եմ զգում նման զգացողությանս համար, բայց ի՞նչ անեմ…
Ու ընդհանրապես, «միջին վիճակագրական» շրթներկ հասկացությունը չեմ սիրում, իսկ սպեցիֆիկ հոտն էլ տանել չեմ կարողանում:[

Սլիմ
03.11.2011, 23:44
Ես էլ չեմ սիրում հարևանիս կնգան, որ հենց տեսնումա, աղվեսային հայացքով նաումա, հարցնոմա , հլը նորություն մորություն չկա ու մի հատ էլ մուշտարի աչքով նայումա փորիս:(

Արևհատիկ
05.11.2011, 21:42
Այ, ես ոնց չեմ սիրում, որ մարդիկ աշխատում են, բայց ափսոսում են էդ փողը ծախսեն:
Մի քանի հոգի կան, ասում են. «Աշխատավարձս ստացել եմ, գնացել եմ խանութ, բայց ոնց էի ափսոսում ինչ որ բան առնեմ» :scare

Տո, այ մարդիկ, բա էլ ինչի՞ համար եք աշխատում:

ՀԳ. Ես առաջ, որ չէի աշխատում, բայց մամաս փող էր տալիս, էդ փողը ավելի ափսոսելով էի ծախսում, քան հիմա :8

Ripsim
05.11.2011, 22:54
Չեմ սիրում, երբ բանկոմատը քարտս կուլ է տալիս:(օֆֆֆ:angry

armen9494
06.11.2011, 00:02
Չեմ սիրում, որ ուսանողների մեծամասնությունը փնտրում ա արդարացում իր չսովորելու համար...:(

sharick
07.11.2011, 10:58
Չեմ սիրում , որ անունս մի ն-ով են գրում , ու երբ ասում եմ երկու ն-ով ա ,ասում են բա ինչի ?էտ անունը սովորաբար մի ն-ով ա գրվում: Չեմ սիորմ , որ դասախոսները ուշանում են : Չեմ սիրում , երբ սոլֆեջիոյի դասախոսը հիստերիկանում ա : Չեմ սիորմ Տնտեսագիտության դասը ու դասախոսին: Չեմ սիորմ լավությունը չհասկացող , չգնահատող մարդկանց: Չեմ սիրում , երբ մեկին տետր ես տալիս , կամ կոպյա արած դասը թղթի վրա , տանում են , կամ չեն բերում , կամ բերում են ճմրթված ու վրան կոնսպեկտ արած ու առանց ամոթի տալիս են ,մերսի էլ չեն ասում :Չեմ սիրում ինքնագոհներին: Չեմ սիորւմ երբ դասը սովորող և չսովորողին նույն կերպ են գնահատում մի խոսքով , որ սենց երկար գրեմ ահագին բան կգրեմ...

Ameli
12.11.2011, 02:11
Չեմ սիրում, երբ հախճապակին դնում են ձեռքերիս մեջ և հայացքով աղերսում՝ չջարդես, այնինչ ես գիտեմ, որ ի վերջո այն փշուր-փշուր է լինելու:

John
12.11.2011, 10:20
Չեմ սիրում, մեղմ ասած, երբ անկապ ենթադրություններ են անում՝ տխուր ու հաճախ անդառնալի հետևանքներով

mxmxm1
12.11.2011, 13:35
Չեմ սիրում,երբ ձյունը գալիս ու չի մնում` իրանից հետո սառն ու ցեխախառը միջավայր թողնելով..53345

sharick
13.01.2012, 09:17
Չեմ սիում ցուրտը , չեմ սիրում մռայլ աշունը , (փոքր ժամանակ սիրում էի)...., չէմ սիրում ինքնահավաններին , չեմ սիրում դատարկ հոգի ունեցողներին , չեմ սիորւմ սուտասաններին , չեմ սիրում , երբ մեկին մի բան ես տալիս , տանում են ու հետ չեն բերում ..........

Meme
15.01.2012, 18:29
Չեմ սիրում, որ մարդիկ սկսում են ինատու նեռվերիս հետ խաղալ, ինչա՞ թե իրանք ուրախնում են, որ ես ջղայանանում եմ:angry:beee

հ.գ ՝ ասա դու ինչի՞ ես իրանց էդքան լուրջ ընդունում:fool:(էհհհ, դաժան կյանք...

kitty
15.01.2012, 18:33
չէմ սիրում երբ առավոտ շուտ մամաս քնից հանում ա ինձ:oy:oy

Arpine
11.04.2012, 21:59
Չեմ սիրում, երբ ինձ ինչ-որ մեկին են նմանեցնում, կապ չունի տեսքից կամ ինչ-որ հատկությամբ, հատկապես, երբ ընդհանրաես որևէ բարեկամական կապ չենք ունենում ու ինձ տեսքից գրեթե նույնացնում են:o ինչ որ Դեմքի հետ, ախր, ըստ իս, նման էլ չենք լինում:)): Մի խոսքով գլխիս մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող է, որևէ մեկը ինձ, կամ ես ինչ-որ մեկին, նման լինել…Ճ

John
16.04.2012, 12:33
Չեմ սիրում, երբ ինձ չեն սիրում

Lusinamara
16.04.2012, 19:14
Չեմ սիրում, որ ընտրարշավից փախչելու ձև չկա, այնպես, ինչպես Նոր տարվա շնորհավորանքներից :oy
Ա'խ, անչափահաս էինք, մեզ շրջանցում էին...:B

unknown
16.04.2012, 19:21
Չեմ սիրում երբ մարդիկ իրենց չափից դուրս բարձր են պահում երբ դրա կարիքը չի լինում

Նիկեա
26.04.2012, 16:13
:angryԱտում եմ,տանել չեմ կարողանում, երբ ինձ փորձում են հաճոյախոսել այն մարդիկ որոնց ես տանել չեմ կարողանում ու կարծում եմ որ այդ զգացմունքը փոխադարձ է:Տանել չեմ կարողանում,երբ զբոսնելիս ինչ-որ մեկը ուշադիր ինձ է նայում:Չեմ սիրում երբ փորձում են ցույց տալ որ համամիտ են ինձ հետ, մինչ դեռ հոգու խորքում տարակարծիք է:ՈՒ չեմ սիրում, երբ ինձ փորձում են համոզել::angry

Ամմէ
26.04.2012, 18:38
տանել չեմ կարողանում , երբ ինձ համոզում են անել այն ինչը սրտովս չէ, երբ ինձ համոզում են, մեկ էլ ,երբ չմփանելով ճաշ են ուտում:angry

Ֆոտոն
06.05.2012, 00:34
Չեմ սիրում, որ մոտիկ ընկերուհին նշանվում ու ամուսնանում է շատ հանկարծակի, նշանվելուց հետո միայն ասում շրջապատին, իսկ մինչ. էդ իբր ո՛չ ընկեր ուներ, ո՛չ սիրահարված էր, ո՛չ մի բան:

laro
06.05.2012, 11:13
Չեմ սիրում, երբ
1. դաս/պարապմունք/ եմ անում ու խանգարում են.... մանավանդ, որ մի բանի վրա երկար չարչարվում եմ, որ գրեմ ու վերջապես ձևը գտնում եմ, մեկ էլ......:angry
2. գնում եմ դպրոց ու անկապ ժամերին նստում, փոխանակ ավելի կարևոր գործով զբաղվեմ՝ պարապմունքներս անեմ..... կամ էլ երբ հաջողացնում եմ, սկսում եմ էտ անկապ ժամերին պարապմունքս անել, մեկ էլ կողքից. «Էտ ի՞նչ ես անում, ո՞ր թեման եք հասել, տետրդ մի հատ նայեմ (շատ ժամանակ էլ առանց հարցնելու), էսինչը ես սենց եմ լուծում, բա դուք ո՞նց եք գրում»....Ես ձեզ/քեզ/ երբևէ հարցրե՞լ եմ ձեր պարապմունքներից, որ գալիս մեջ եք ընկնում....:angry, մի օր ամեն ինչ մի կողմ եմ թողնելու ու խոսեեե՜մ...
3. ասում են. «էտ քո /ձեր/ կենսաբ-քիմիայով մի բանի չես /չեք/ հասնի, առանց իմ առարկայի».(հարոց լեզվի )... ու ինչի՞ եք դուք ամեն դասի տեղի-անտեղի էտ հիշում, երբ ես դասս սովորած եմ ձեր դասին նստում...:esim
4. զարթուցիչս առավոտը վեցին զնգում ա ու ես ստիպված եմ վեր կենալ....մի կարգին երաժշտություն ա պետք, տրամադրող, հաճելի, չքնացնող, չներվայինացնող...:think
5. դասարանում խոսում են էտ «Դժվար ապրուստից», թե էս սերիայում ի՞նչ ա լինելու ու թե իրանք «ռեկլամով» ինչ են տեսել :[ :))
Ես ինչքան բան չեմ սիրում ես դպրոցի ու դասերի հետ կապված :))

Ֆոտոն
06.05.2012, 12:32
Փաստորեն էդ չսիրած բաները չեն փոխվում, ուղղակի էլ դպրոց չես գնա, կպրծնես: :)) Ես համարյա էդ բոլորից պրծել եմ:

laro
06.05.2012, 13:10
Փաստորեն էդ չսիրած բաները չեն փոխվում, ուղղակի էլ դպրոց չես գնա, կպրծնես: :)) Ես համարյա էդ բոլորից պրծել եմ:
Որ հնարավոր լիներ, չէի գնա, որովհետև չեմ հասցնում :oy :)) Բայց էնքան բացակա ունեմ, որ կարող ա վերաքննության մնամ :( Ե՞րբ եմ ավարտելու, պրծնեեե՜մ...գիտեմ, որ հետո կարոտելու եմ, բայց հիմա վերջացնել եմ ուզում :))

Ֆոտոն
06.05.2012, 13:40
Որ հնարավոր լիներ, չէի գնա, որովհետև չեմ հասցնում :oy :)) Բայց էնքան բացակա ունեմ, որ կարող ա վերաքննության մնամ :( Ե՞րբ եմ ավարտելու, պրծնեեե՜մ...գիտեմ, որ հետո կարոտելու եմ, բայց հիմա վերջացնել եմ ուզում :))
Վերաքննության էլ եմ մնացել շատ անհաջող տարի: Էդ պրծնես, հետո բուհինն ա սկսվելու: Ամենալավը հետոն ա: :))

Զաքար
03.06.2014, 17:53
Չեմ սիրում կեղծել:

laro
04.06.2014, 11:46
Չեմ սիրում, երբ
1. դաս/պարապմունք/ եմ անում ու խանգարում են.... մանավանդ, որ մի բանի վրա երկար չարչարվում եմ, որ գրեմ ու վերջապես ձևը գտնում եմ, մեկ էլ......:angry
2. գնում եմ դպրոց ու անկապ ժամերին նստում, փոխանակ ավելի կարևոր գործով զբաղվեմ՝ պարապմունքներս անեմ..... կամ էլ երբ հաջողացնում եմ, սկսում եմ էտ անկապ ժամերին պարապմունքս անել, մեկ էլ կողքից. «Էտ ի՞նչ ես անում, ո՞ր թեման եք հասել, տետրդ մի հատ նայեմ (շատ ժամանակ էլ առանց հարցնելու), էսինչը ես սենց եմ լուծում, բա դուք ո՞նց եք գրում»....Ես ձեզ/քեզ/ երբևէ հարցրե՞լ եմ ձեր պարապմունքներից, որ գալիս մեջ եք ընկնում....:angry, մի օր ամեն ինչ մի կողմ եմ թողնելու ու խոսեեե՜մ...
3. ասում են. «էտ քո /ձեր/ կենսաբ-քիմիայով մի բանի չես /չեք/ հասնի, առանց իմ առարկայի».(հարոց լեզվի )... ու ինչի՞ եք դուք ամեն դասի տեղի-անտեղի էտ հիշում, երբ ես դասս սովորած եմ ձեր դասին նստում...:esim
4. զարթուցիչս առավոտը վեցին զնգում ա ու ես ստիպված եմ վեր կենալ....մի կարգին երաժշտություն ա պետք, տրամադրող, հաճելի, չքնացնող, չներվայինացնող...:think
5. դասարանում խոսում են էտ «Դժվար ապրուստից», թե էս սերիայում ի՞նչ ա լինելու ու թե իրանք «ռեկլամով» ինչ են տեսել :[ :))
Ես ինչքան բան չեմ սիրում ես դպրոցի ու դասերի հետ կապված :))
Պահպանվել են 1 և 4 կետերը :)

Որ հնարավոր լիներ, չէի գնա, որովհետև չեմ հասցնում :oy :)) Բայց էնքան բացակա ունեմ, որ կարող ա վերաքննության մնամ :( Ե՞րբ եմ ավարտելու, պրծնեեե՜մ...գիտեմ, որ հետո կարոտելու եմ, բայց հիմա վերջացնել եմ ուզում :))
Հը՞ն կարոտելու եմ :lol խաբել եմ չկա տենց բան:P. հակառակը. ավելի եմ սկսել զզվել իրանից :D

Գորտուկ
04.06.2014, 20:42
Չեմ սիրում ծույլ մարդկանց, անպարտաճանաչներին, ստախոսներին: Չեմ սիրում նաև , երբ աղջիկները շաբլոն կտրվածքներ են անում ու նմանակում անդուր երգչուհիների կամ իբր դերասանուհիների:

Այբ
04.06.2014, 21:47
Չեմ սիրում, երբ հոգնած տուն ես վերադառնում (մի քանի երթուղային ես փոխել և այլն), տնեցիները շարունակ նույն հարցերն են տալիս.
-Ի՞նչ է եղել...բան ա պատահե՞լ...մի տեսակ ես...
Ա՛յ մարդ, բան չի եղել, ուղղակի հոգնած եմ, բայց մեկ է՝ ուրիշ պատճառ են փնտրում, օ՜ֆ...:(

Մուշու
04.06.2014, 21:58
Ամենաշատը չեմ սիրում թմրամոլությունը, հարբեցողությունը և խաղամոլությունը:

Մուշու
04.06.2014, 22:08
Իմ ընկերուհին չի սիրում , որ տարբեր նասկիներ ա հագած լինում )))

Mephistopheles
04.06.2014, 22:10
Ամենաշատը չեմ սիրում թմրամոլությունը, հարբեցողությունը և խաղամոլությունը:

ահագին խելոք ու հանճարեղ մարդիկ կան որ խաղամոլ են ղել, հարբեցող ու թմրամոլ…

Freeman
04.06.2014, 22:17
Ամենաշատը չեմ սիրում թմրամոլությունը, հարբեցողությունը և խաղամոլությունը:

Լի՞լ, հաստա՞տ դու ես:


ահագին խելոք ու հանճարեղ մարդիկ կան որ խաղամոլ են ղել, հարբեցող ու թմրամոլ…
Հա, օրինակ՝ ես)

Մուշու
04.06.2014, 22:18
ահագին խելոք ու հանճարեղ մարդիկ կան որ խաղամոլ են ղել, հարբեցող ու թմրամոլ…

Իսկ մաիդկանց մեծամասնությունը, որ հանճար չեն իրենց ուղղակի կործանում են

Mephistopheles
04.06.2014, 22:19
Իսկ մաիդկանց մեծամասնությունը, որ հանճար չեն իրենց ուղղակի կործանում են

ճիշտ ա…

Mephistopheles
04.06.2014, 22:20
Լի՞լ, հաստա՞տ դու ես:


Հա, օրինակ՝ ես)

Լև Տօլստօյը, Սարոյանը…

Մուշու
04.06.2014, 22:20
Լի՞լ, հաստա՞տ դու ես:

հա Ռուբ միանշանակ ես եմ, ներկա և ապագա հարբեցողս ՃՃՃ

Freeman
04.06.2014, 22:22
Լև Տօլստօյը, Սարոյանը…

Չեմ ասում չեն եղել, ասում եմ ես էլ :))
Նու, թմրամոլ չէ

Մուշու
04.06.2014, 22:26
Չեմ ասում չեն եղել, ասում եմ ես էլ :))
Նու, թմրամոլ չէ
լավ ա գոնե թմրամոլ չէ :D:)

GriFFin
04.06.2014, 23:24
Երբ ժամը գիշերվա հինգն ա, մի քանի ժամից քնության ես, որոշում ես իմիտացիա անել քնելու... լույսերը անջատում ես, պառկում, խաղաղվում, մեկել... ՏԶՏԶՏԶՏԶՏԶՏԶՏԶՏԶՏՏԶՏԶՏՏԶՏԶՏԶՏԶՏԶ... աաաա մոծաաակ: :aggressive:this:aaa

Անվերնագիր
05.06.2014, 07:50
Իմ ընկերուհին չի սիրում , որ տարբեր նասկիներ ա հագած լինում )))
Լավն էր: Նենց լավն էր, որ էսա կես ժամ ա ասում եմ՝ էս ինչ լավն ա:

Մ Մ
05.06.2014, 10:31
Անտանլեի ձևով չեմ սիրում, նույնիսկ վատ եմ զգում ինձ, երբ զույգ է անցնում (ընկեր ընկերուհի, կին ամուսին երեխա/ներ), ու տղամարդու հայացքը քո վրայա, ու կինը էտ տեսնում ա ... մի արեք տենց էլի։

Մար.
05.06.2014, 14:11
Չեմ սիրում գոռոզ, ինքնահավան ու սեփական կարծիք չունեցող մարդկանց .

Այբ
06.06.2014, 10:08
Չեմ սիրում, երբ ասում են, թե լավ քո ուզածով արա, բայց էնպես են ասում, որ դու հարկադրված քո ուզածը չանես:

Նիկեա
25.12.2014, 19:30
Ու՜խ, էս ինչ լավ թեմա է։ Ախր էնքան շատ բաներ կան որ ես չեմ սիրում։

1. Չեմ սիրում, երբ դանդաղ են խոսում։ Դանդաղ էլ կա դանդաղ էլ, բայց դանդաղության քնեցնող աստիճանը ինձ կատաղեցնում է։ Չեմ սիրում, երբ դանդաղ խոսելը խառնում են հանգիստ խոսելու հետ ու սկսում են «հանգիստ» խոսել։
2. Չեմ սիրում, երբ գլխիս քարոզ են կարդում, տանել չեմ կարողանում։ Թողեք հանգիստ խղճով սխալվեմ, էլի։ Էդ էլ ա պետք, չէ՞։
3. Չեմ սիրում, երբ կանանց մասին խոսելիս «Եվայի ցեղ» բառակապակցությունն են օգտագործում, նախ որովհետև Ադամ պապի ու Եվա տատի մասին հեքիաթին չեմ հավատում, հետո էլ սաղ կուժն ու կուլան ջարդում են խեղճ Եվայի գլխին։
4. Չեմ սիրում, երբ դպրոցը ավարտելու կապակցությամբ հուզիչ ու սրտառուչ ճառերով հանդես են գալիս էն աշակերտուհիները, որոնք վերջին մի քանի տարին դպրոց են էկել որձի, թու՜, ինչ եմ ասում... որսի... կամ երկուսը միասին։ Բա որ չեն ասում, թե դպրոցը կարոտելու են...
5. Չեմ սիրում, երբ հարցնում են, թե ինչի եմ կարդում կամ գրում, կամ հանձնարարել են ինձ արդյոք...
5. Չեմ սիրում, երբ ասում են. «Դու մտածելու բան չունես, դասատուի աչքի լույսն ես, քեզ կնշանակի»։ Կորեք գրողի ծոցը ձեր հիմար եզրակացություններով, ինձ օդից ընկած գնակատականներ պետք չեն։
6. Չեմ սիրում, երբ սուտի ալտրուիստները իրանց մայր Թերեզա են երևակայում։ Տանել չեմ կարողանում երբ ինչ֊որ մեկը ինչ֊որ լավ բան է անում մենակ էն պատճառով որ իր մասին լավը խոսեն։
7. Չեմ սիրում, երբ ինչ֊որ բան ինչ֊որ տեղ եմ դնում ու հետո մոռանում թե ուր եմ դրել։
8. Չեմ սիրում, երբ խոհանոցում գործ եմ անում ու ինձ փորձում են օգնել։ Առհասարակ, ես չեմ սիրում երբ ինձ փորձում են օգնել սխալ մարդիկ։
9. Չեմ սիրում, երբ արածս չեն գնահատում։
10. Չեմ սիրում, երբ տատին ուզում ա զոռով ավելուկով ճաշ կերցնի, ախր ես էդ ավելուկն էլ չեմ սիրում :[