PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը



Philosopher
27.08.2007, 09:18
Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը


Philosopher
Ողջույն, Անահիտ:)

Ուլուանա
Ողջույն:)

Philosopher
Ինչպե՞ս ես։

Ուլուանա
Լավ։ :)

Philosoher
Անկե՞ղծ։

Ուլուանա
Այո, հակառակ դեպքում գոնե կխուսափեի պատասխանից։ :P

Philosopher
Իսկապես, դա ամենաանհեթեթ հարցն էր, որ կարելի էր քեզ տալ։ :D Իսկ անհեթեթ հարցեր հաճա՞խ ես լսում։

Ուլուանա
Դե, երևի մոտավորապես այնքան, որքան մյուսները։ Առանց այդպիսի հարցերի նույնիսկ դժվար է պատկերացնել մեր առօրյան։

Philosopher
Իսկ անհեթեթ պատասխաններ տալի՞ս ես, եթե այո, ո՞ր դեպքերում։

Ուլուանա
Երևի հենց այսպիսի հարցերի դեպքերում։ :D

Philosopher
Լավ, անցնենք բուն ուլուանայական թեմային :D Ակումբային կերպարդ առավել չափով ակումբի՞նն է, թե՞ քոնը, այսինքն` դու ակումբում և դու` ինքդ քո մեջ: Շա՞տ են տարբեր այս երկու Անահիտները։

Ուլուանա
Ակումբային կերպարս, կարելի է ասել, զգալի չափով իմ մեջ եղած դրականի դրսևորումն է, ինչու՞ չէ, երբեմն նաև բացասականի, բայց ավելի շատ դրականի։ Այնպես որ Ուլուանան և Անահիտն այնքան էլ տարբեր չեն, ուղղակի Ուլուանան անհամեմատ ավելի հավասարակշռված, կազմակերպված ու զուսպ է, քան Անահիտը, հետևաբար կարելի է նաև ասել, որ Անահիտը Ուլուանայից սովորելու բան ունի։ :D

Philosopher
Ակումբում ավելի քան կշռադատված խոսք ու մտքերի հերթականություն ունես։ Այնքան կշռադատված, որ սկզբում ինձ մոտ ստեղծել էիր իր մտքերին ու կշռադատվածությանը սիրահարված աղջկա տպավորություն։ Իսկ ինչպիսին է քո ներքին Անահիտը, որևէ ժանրով նկարագրիր նրան (խորհուրդ կտայի` մի քանի բառով :D)

Ուլուանա
Չափազանց զգացմունքային, նյարդային, մարդկանց բացահայտելու ծարավ ու, չնայած ամեն ինչին, մարդկանց սիրող։

Philosopher
Իսկ ինչպիսի՞ն ես, երբ սերդ ոչ թե հումանիստական է, այլ իրական, մարդկային: Ինչպիսի՞ն է սիրող Անահիտը։

Ուլուանա
Քանի որ հարցն ակամա ստիպում է ինքնագովեստով զբաղվել, ի՞նչ արած, չեմ խուսափի. սիրող Անահիտն անչափ ներողամիտ է, անմնացորդ նվիրվող ու աննկարագրելիորեն խոցելի։
(Չնայած չսիրող Անահիտն էլ պակաս էդպիսին չի, էլի :oy :D)։

Philosopher
Իսկ իրական սիրով երբևէ սիրել ես, կամ սիրու՞մ ես։ Այնպիսի սիրով, որ հոգուդ ամենախորքում նույնիսկ դու գիտես ու հավատում ես, որ դու սիրում ես։

Ուլուանա
Այո, նախկինում էլ եմ սիրել, հիմա էլ եմ սիրում։ Իսկ ընդհանրապես սերը ես միայն իրական եմ պատկերացնում, իսկ ոչ իրականը պարզապես սեր չէ։ Եթե սիրում ես, ապա գոնե այդ պահին քո զգացմունքը քեզ համար ավելի քան իրական է։ Ուրիշ բան, որ հետագայում՝ արդեն լայն ու ավելի սթափ հայացքով նայելիս կարող է հասկանաս, որ այնքան էլ իրական չէր...

Philosopher
Անցյալիդ զգացմունքները քեզ համար արժե՞ք են, թե՞ նորերը ստիպում են ու պահանջում ջնջել ապրումներիդ այդ շերտը։

Ուլուանա
Անշուշտ, արժեք են։ Բայց նորերն իսկապես ստիպում են շատ բան ջնջել, որպեսզի կարողանաս լիաթոք ու լիասիրտ ապրել ներկան՝ միաժամանակ մտածելով ապագայի մասին։ Ես ամբողջ կյանքում ապրել եմ անցյալի հուշերով՝ թե՛ դրական, թե՛ բացասական, և դա ինձ որոշակիորեն խանգարել է առաջ նայելուն։ Անցյալի զգացմունքները հաճախ թունավորել են իմ ներկան և ոչնչացրել դեռևս չծնված ապագան։ Այն, ինչ ապրել եմ, իհարկե, չի կարող հօդս ցնդել, նույնիսկ եթե մոռացվի որպես փաստերի ամբողջություն, միևնույն է, իմ ներկայի կերպարը զգալի չափով դրանով է սնված ու կերտված, միայն թե հիմա ես աշխատում եմ անցյալի բեռից ազատ ապրել և կարող եմ ասել, որ հաջողվում է։:)

Philosopher ‎
Հրաշալի է, ու դու կանխեցիր իմ հաջորդ հարցը` սպասու՞մ ես, թե՞ ապրում: Կարծեմ պիտի պատասխանես` ապրում, թեև ինքդ որոշիր։

Ուլուանա
Դժվար է ասել. և՛ սպասում եմ, և՛ ապրում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ ավելի շատ եմ սպասում, քան պետք է, բայց հաստատ ավելի քիչ, քան նախկինում։

Philosopher
Հույս, Հավատ, Սեր. ո՞րն է առավել քոնը։

Ուլուանա
Սերը՝ առանց որևէ կասկածի։ :)

Philosopher
Ե՞րբ ես առավել հավատում աստծուն՝ այնպիսին, ինչպիսին դու ընկալում ես նրան. երբ տխուր ես ու դժբա՞խտ, թե՞ երբ երջանիկ ես։

Ուլուանա
Երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ այն ժամանակ, երբ ներքուստ հանգիստ ու խաղաղ եմ, իսկ դա կարող է լինել թե՛ երջանիկ, թե՛ տխուր վիճակում։

Philosopher ‎
Երջանկությունը քեզ համար ի՞նչ է. մի բան, որին պիտի հասնե՞ս, մի բան, որ անհասանելի՞ է, թե՞ մի բան, որ քոնն է հիմա։

Ուլուանա ‎
Մի բան, որ իմն է հիմա, բայց ցանկացած պահի կարող է դառնալ մի բան, որին պիտի հասնեմ, իսկ անհասանելի է այնքանով, որքանով որ կյանքում ոչինչ բացարձակ չէ։

Philosopher
Վերջերս քո իսկ խոստովանությամբ՝ լացկան ես դարձել: Հիշու՞մ ես այն օրը, երբ քեզ առաջին անգամ դժբախտ զգացիր ու լացեցիր։

Ուլուանա ‎
Իրականում ես միշտ եմ լացկան եղել։ :oy :D Պարզապես ժամանակ առ ժամանակ հուզականորեն ավելի թույլ ու խոցելի եմ դառնում։ Իսկ առաջին անգամը չեմ կարող հիշել այն պարզ պատճառով, որ դժբախտ լինելն ու դրանից լացելը միշտ չէ, որ արտաքին դրսևորումներ է ունենում։ Իրականում ես ինձ դժբախտ զգացել եմ դեռ շատ վաղ տարիքում, երբ իմ տարիքի մանկիկները անհոգ-անհոգ երջանիկ մանկություն էին վայելում իմ շուրջը։ Որքան էլ տարօրինակ թվա, փոքր ժամանակ ես ավելի շատ ներքուստ էի լացում, քան արտաքուստ, հիմա հակառակն է։

Philosopher
Իսկ երջանկությունից իսկապես լացե՞լ ես։

Ուլուանա
Այո, պատահել է։ Ի դեպ, մինչև այդ զգացողությունն անձամբ ապրելը այն ինձ բավական անհեթեթ ու ձևական էր թվում։
Վերջերս հաճախ եմ երջանկությունից արտասվում։

Philosopher
Առավել սիրում ես առավոտնե՞րը, թե՞ երեկոները (մի քիչ էլ խոսենք եղանակից, էլի :D )

Ուլուանա
:D Եթե առավոտն ու երեկոն դիտենք զուտ որպես օրվա ժամեր՝ անկախ դրանցից յուրաքանչյուրում կատարվող իրադարձություններից, ապա առավոտներն ավելի շատ եմ սիրում, որովհետև ամեն ինչ կարծես նորովի է սկսվում. և դա ինձ համար ամենահաճելի ու ամենակարևոր զգացողություններից մեկն է, իսկ եթե հաշվի առնենք, որ երեկոներն ինձ համար հիմնականում ավելի հետաքրքիր ու իրադարձություններով լի են լինում, ապա, դրանից ելնելով, կարելի է ասել, որ երեկոներն եմ սիրում։

Philosopher
Քո եղանակը։

Ուլուանա
Կուզենայի ասել գարունը, բայց ամառն է։ :D Լիարժեք արև եմ սիրում։

Philosopher
27.08.2007, 09:27
Philosopher
Ի՞նչ բառով կբնորոշես ներկայիս կյանքդ։

Ուլուանա
Հուզառատ։

Philosopher
Իսկ ի՞նչ նախադասությամբ։

Ուլուանա ‎
Բարդ համադասական :D Ես ապրում եմ, և կյանքը հրաշալի է։

Philosopher
Հոգու երգ ունե՞ս։

Ուլուանա
Երևի ոչ, այսինքն՝ այդպիսիք շատ են, դժվարանում եմ միայն մեկն առանձնացնել, չեմ ուզում առանձնացնել, որովհետև այդ առանձնացումն ամեն դեպքում օբյեկտիվ չի լինի, ու հաստատ աչքս կմնա մյուսների վրա։ :D

Philosopher
Իսկ հոգու գի՞րք։

Ուլուանա
Այ, էդ մեկը մի կերպ առանձնացրել եմ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը։

Philosopher
Գրական հերո՞ս։

Ուլուանա
Դժվարանում եմ պատասխանել։

Philosopher
Որևէ բանի համար ափսոսու՞մ ես այնպես, որ դա խանգարի քեզ ապրել։

Ուլուանա ‎
Ժամանակին իմ կյանքը նման ափսոսանքների մի անվերջանալի շարան էր ներկայացնում, բայց այդ ժամանակները, բարեբախտաբար, արդեն պատմություն են :) Անկասկած, եղել են առավել լուրջ ափսոսալու բաներ, բայց ներկա պահին դրանց համար էլ չեմ ափսոսում։

Philosopher
Իսկ ընդհանրապես որևէ բան խանգարու՞մ է քեզ ապրել, եթե այո, ապա ի՞նչը։

Ուլուանա
Կարծում եմ՝ ամենաշատ խանգարողը ավելորդ զգացմունքայնությունն է, մեկ էլ երևի այսօրվա գործը վաղվան հետաձգելու սովորությունը։ Մնացածն ավելի մանր ու պակաս էական բաներ են։

Philosopher
Ո՞վ ես եղել։

Ուլուանա
Մռայլ ու դարդոտված մանկիկ։

Philosopher
Ո՞վ ես հիմա։

Ուլուանա
Կյանքը սիրող էակ։

Philosopher
Եվ ո՞վ կլինես։

Ուլուանա
Էլի ապրող ու առաջ նայող մեկը։

Philosopher
Ի՞նչն է ամենամեծ արժեքը քո կյանքում։

Ուլուանա ‎
Սերը, քանի որ մնացյալը դրանից է ածանցված։

Philosopher
Կյանքիդ նպատա՞կը։

Ուլուանա ‎
Կյանքիս նպատակը... երևի երջանիկ լինելն ու երջանկացնելն է, իսկ դրանցից մեկն առանց մյուսի, համենայնդեպս, ինձ համար անհնար է, քանի որ մեկը պայմանավորված է մյուսով, և դա հրաշալի է։

Philosopher
Քեզ բավարար չափով ճանաչու՞մ ես։

Ուլուանա
Միշտ գալիս է մի պահ, երբ մտածում եմ, որ այ հիմա արդեն ինձ իսկապես ճանաչեցի, բայց այդ պահին հաջորդում են պահեր, որոնք ապացուցում են նախորդ եզրահանգման ոչ այնքան ճշմարիտ լինելը։ Հիմա որքան ավելի շատ եմ ինքս ինձ ճանաչում, այնքան ավելի հաճախ եմ ինքս ինձ զարմացնում։ Պարադոքսի պես է հնչում, բայց երևի այդպես էլ պետք է լինի, քանի որ ինքնաճանաչողությունը սահմաններ ունենալ չի կարող։ Կարծում եմ՝ միայն սպառված մարդը կարող է ինքն իրեն բավարար չափով ճանաչել։

Philosopher
Իսկ կցանկանայի՞ր իսկապես ճանաչել քեզ: Եթե մեկը ձեռքդ տար քո ամբողջական բնութագիրը` մի թղթի վրա` կվերցնեի՞ր։

Ուլուանա ‎
Կվերցնեի, բայց դա չէր նշանակի, թե դրանից հետո ինքս ինձ ամբողջությամբ կճանաչեի, որովհետև այնտեղ գրվածներից այն, ինչ ես չգիտեմ, ու ինձ կզարմացնի, դժվար թե ի վիճակի լինեմ ընկալել այնպես, որ համարեմ՝ դրանով ինձ ավելի լավ ճանաչեցի։ Դրա համար ժամանակ է պետք և փորձ՝ անձամբ համոզվելու, որ ես այդպիսին եմ։

Philosopher
Երեք հարց ինքդ քեզ։

Ուլուանա
Դժվարանում եմ տալ։ Համենայնդեպս, այս պահին ինքս ինձ տալու հարցեր չունեմ։

Philosopher
Երջանիկ ես: Երեք հարց, որ կտայիր սիրելիիդ։ Կանոնները խախտում եմ, գիտեմ :D

Ուլուանա
Պատասխանը նույնն է։ :D

Philosopher
Երեք հարց` աստծուն: Եվ դու նորից հարց չունես, չէ՞ :D

Ուլուանա
Այո, իմ ու Աստծո անձնական հարաբերություններին խնդրում եմ չխառնվել։ :D

Philosopher
Լավ, խոստանում եմ քո փոխարեն հարցնել նրան այն, ինչ պիտի հարցնեիր:D Մինչ իմ մուսաները որոշեցին ինձ այցելել այս հարցազրույցի համար, հարցազրույցի նոր հարց ծնվեց: Ամուսնանանում ես ու գնում ես ԱՄՆ։ Ասեմ, որ սա թեև ինձ համար անակնկալ չէր, բայց էդ օրը Հախվերդյանի «Լավագույն տղերքը հեռանում են» տողերը մի նոր թախծով էի լսում... Մեզանից հեռանում ես: Ինչու՞ (պոետիկ պատասխան եմ ուզում լսել :D)

Ուլուանա
Հայաստանից հեռանալ երբեք չեմ ցանկացել, ակումբցիներից՝ առավել ևս, նրանցից ոմանցից՝ առավել ևս։ Բայց բոլորիս կյանքում էլ գալիս են պահեր, երբ հանգամանքները ստիպում են հրաժարվել որոշ թանկ ու կարևոր բաներից՝ հանուն մեկ ուրիշ՝ ավելի թանկի ու կարևորի։ Բայց կարևորն այն է, որ վերադառնալու եմ, ավելի ճիշտ՝ վերադառնալու ենք։ :) Իսկ վիրտուալում իմ բացակայությունը դժվար թե զգաք։ Այսինքն՝ Ուլուանան ձեզնից չի հեռանում, միայն Անահիտն է հեռանում, այն էլ ժամանակավոր։ ;)

Philosopher
Բարի ճանապարհ քեզ: Ուլուանային փոխանցիր, որ մենք նրան սպասում ենք ակումբում, իսկ Անահիտին, որ մենք նրան սիրում ենք ու սպասում Կասկադի աստիճանների վրա բոլոր քամոտ երեկոներին: Բարի ճանապարհ ու բարի վերադարձ քեզ: Շնորհակալ եմ հարցազրույցի համար:

Ուլուանա
Ես էլ եմ շնորհակալ։ Ես էլ ձեզ եմ սիրում։ :) Իսկ Կասկադի աստիճանների վրա դեռ հաստատ կհանդիպենք։ :)

Ծով
27.08.2007, 14:22
Զզվում եմ կարոտելուց...:cry
:loveհարցազրույցը շատ լավն էր...Անահիտին ավելի շատ սիրեցի...

Արշակ
27.08.2007, 15:15
Կարդալիս սկսեցի գիտակցել, որ քույրս շուտով գնում է Հայաստանից: :o :D
:(

Մարիաննա
27.08.2007, 16:46
Վստահության, անկեղծության, թոթափված լարվածության մթնոլորտում անցկացված հարցազրույց էր: Իսկ զրույցները հավերժական թեմաների շուրջ, կյանքի իմաստի որոնումը, մերկապարանոց ընդունելությունը` այն լավագույնն է, ինչը կարելի է առաջարկել, ստանալ և մատուցել: :)

Arisol
27.08.2007, 17:16
Անկեղծ ասած «քույրիկիս» մասին ոչ մի նոր բան չիմացա այս հարցազրույցի շնորհիվ, քանի որ, ըստ իս, բավական լավ գիտեմ նրան, որը ևս մեկ անգամ ապացուցում ա, թե որքան շատ եմ սիրում նրան ու թե որքան պարզ ու անկեղծ են մեր հարաբերությունները:
Սակայն այս հարցազրույցի վերջին տողերն ինձ անակնկալի բերեցին, քանի որ այս ընթացքում, ինչ ես ծովում էի ու գրետե շփում չկար իմ ու Անահիտի մոտ, ուստի ես չգիտեի, որ նա ամուսնանում ու հեռանում է մեզանից:o :( : Բայց այդ անակնկալն ինձ շատ հաճելի էր, ու չնայած, որ այդքան շատ եմ նրան սիրում և չեմ ուզում, որ նա հեռանա, ուզում եմ, որ նա երջանիկ լինի, թեկուզ մեզանից հեռու, դե համ էլ ինքը միշտ էլ իմ մոտ ա, թեկուզ և հեռավորությունը բաժանում ա մեզ :) :
Անահիտ ջան, քույրիկ ջան, երջանկություն ու հաջողություն եմ քեզ ցանկանում ու թող ուր էլ, որ լինես, երբեք քեզ միայնակ, տխուր, դժբախտ չզգաս, ու հիշի, որ մենք քեզ շատ ենք սիրում :love :kiss :

Մանոն
27.08.2007, 19:06
Լավ հարցազրույց էր: Չնայած Անահիտի մասին այնքան էլ նորություններ չիմացա, այլ ավելի շուտ՝ ամրապնդեցի նրա մասին կազմած դրական կարծիքս: Ամենաշատ համամիտ եմ նրա այս պատասխանի հետ.
Philosopher
Ի՞նչն է ամենամեծ արժեքը քո կյանքում։
Ուլուանա
Սերը, քանի որ մնացյալը դրանից է ածանցված։
Դու հասկացել ես կյանքի գլխավոր իմաստնությունը...
Սրտանց ուրախացա հարցազրույցի ավարտին պարզածս ճշմարտության համար, որ Անահիտն ամուսնանում է, ու ավելի շատ՝ երբ իմացա ում հետ:)
Քեզ՝ մեծ, իսկական սեր Անուկ ջան, անստվեր, թափանցիկ երջանկություն: Աստված տա քո այս «մայրիկ» մականունը, որն իրոք համապատասխանում է քո հոգատար կերպարին, իրականություն դառնա, ու դու ճաշակես նաև մայրության քաղցր բերկրանքը: Ափսոսում եմ, որ իրականում չհասցրեցինք ճանաչել միմյանց, թեև ուրախ եմ վիրտուալ այս կապից, որ հնարավորություն տվեց իմանալ գոնե, որ ապրում է աշխարհում քեզ նման հիասքանչ մի մարդ:

Selene
27.08.2007, 23:01
Նախ ասեմ, որ դեռ ոչ մի հարցազրույցն էլ ամբողջությամբ չեմ կարդացել, ուղղակի աչքի անցկացնելով հասա այն մասին, որի հետ կապված ներքին մի ձայն արդեն քանի օր է, հուշում էր, ու որոշեցի գրեմ:oy
Անահիտ ջան, նախ ասեմ, որ այս հարցազրույցներից և ոչ մեկը չի կարող ազդել կամ փոփոխել իմ այն մեծ ու լավ կարծիքը քո մասին: Դու այն առաջին անդամն ես եղել ակումբում, ով իմ ներքին գնահատման սանդղակով հենց սկզբից առաջին հորիզոնականում է եղել:) Ուզում եմ, որ ներկայիս զգացողությունները հարատև լինեն, որ երբևէ չկասկածես էլ, թե կյանքում ուրիշ ամենամեծ արժեք գոյություն ունի, քան սերն է:) Ու չնայած այնքան էլ հաճախ չենք շփվել իրական կյանքում, բայց իմ համար դա ոչ մի նշանակություն չունի, ես քեզ շատ եմ սիրում:love:love
Հ.Գ. Philosopher ջան, կներես, եթե վերջում եմ ասում, որ շատ լավ հարցազրույց էր, ապրես:):oy Պարզապես այնքան ուրախ եմ հիմա, որ հույզերս չկարողացա զսպել ու չարտահայտել;)

Մելիք
29.08.2007, 11:20
Անուկ ջան, ես քեզ սիրում եմ:

John
29.08.2007, 12:55
Տխրեցի… չգիտեմ ինչու… ի՞նչ ասեմ… Շնորհակալ եմ հարցազրույցի համար… Անահիտին էլ ամենայն բարիք եմ մաղթում :)

Վազգեն
29.08.2007, 23:55
Ի՜նչ հավես և սահուն ընթացող հարցազրույց էր::)
Շատ հաճելի էր կարդալ, հատկապես այն պատճառով, որ կարդալիս զգում էի, որ հարցազրույցը տվողը երջանիկ է:;) Իհարկե, Անուկիս մասին նոր բան չհայտնաբերեցի: Երևի բացառությամբ այն բանի, որ ինքը վերջերս երջանկության արցունքներ է թափել::oy

Բարեկամ
30.08.2007, 00:13
Թափով օպտիմիզմ էր :

Mesrop
30.08.2007, 00:45
այսքան ժամանակ դեռ ոչմեկի հարցազրույցը ամբողջությամբ չէի կարդացել… բայց չգիտես ինչի, պետք էր Անահիտինը կարդայի :)
հուզըցրեց… :)

Goga
30.08.2007, 14:10
Ակումբի սիրող մայրիկը կամ ակումբի սիրված մայրիկը;)
Շատ լավ հարցազրույց էր, մի քիչ հուզիչ այն առումով, որ Անահիտը հեռանում է, բայց եթե պատճառն անձնական երջանկությունն է, ուրեմն երջանիկ եղիր Անահիտ ջան, դու դրան իրոք արժանի ես:kiss:love

Ուրվական
30.08.2007, 18:10
Երջանկություն քեզ, ուր էլ որ լինես:

StrangeLittleGirl
31.08.2007, 13:48
Հազիվ ինքս ինձ ստիպեցի, որ մինչև վերջ կարդամ: Կարծում եմ՝ լավ արեցի: Կներեք, պետք է օբյեկտիվ լինեմ: Շատ հարցեր անիմաստ էին, ասես հարցաթերթիկ լիներ, որն Անահիտը լրացնում էր: Օրինակ սա.

Philosopher
Հոգու երգ ունե՞ս։

Նման հարցերը կարելի է տալ յուրաքանչյուրին, իսկ հարցազրույց վերցնելուց պետք է հարցերն այնպես ձևակերպվեն, որ եթե փողոցում պատահական մեկին տաս, իմաստը կորի: Ինձ ամենաշատը վերջին հարցը դուր եկավ, ձևակերպումն էլ էր հաջող, պատասխանն էլ էր սիրուն:

Արշակ
31.08.2007, 15:03
Մի ժամանակ մոդա էր հարցազրույցների տակ գրելը.
«Ինձ համար ոչ մի նոր բան չպարզեցի էս հարցազրույցով։ Դե էս հարցազրույցով չի, որ պիտի իրան ճանաչեի»։
Հիմա էլ. «Ձանձրալի էր, մի կերպ կարդացի մինչև վերջ», կամ էլ. «Չդիմացա մինչև վերջ»։
Տեսնես հաջորդ մոդան ո՞րն է լինելու։ :think
:P

StrangeLittleGirl
31.08.2007, 16:09
Հիմա էլ. «Ձանձրալի էր, մի կերպ կարդացի մինչև վերջ», կամ էլ. «Չդիմացա մինչև վերջ»։
Էդ իմ ֆիրմային խոսքն է, խնդրում եմ որևէ բանի հետ չշփոթես: :P Միշտ ես եմ ձանձրանում, որովհետև չեմ սիրում ինձ ստիպել որևէ բան կարդալ, հատկապես ֆորումում:

Ֆոտոն
10.09.2009, 13:18
Philosopher
Ի՞նչ բառով կբնորոշես ներկայիս կյանքդ։

Ուլուանա
Հուզառատ։

Philosopher
Իսկ ի՞նչ նախադասությամբ։

Ուլուանա ‎
Բարդ համադասական :D Ես ապրում եմ, և կյանքը հրաշալի է։

Հուզառատ հարցազրույց է:
Արդեն սիրում ու կարոտում եմ քեզ: :love

erexa
06.06.2016, 23:36
1. Ո՞րն է քո մանկության լավագույն հուշը:
2. Եթե հնարավորություն ունենայիր կյանքդ վերստին սկսել, ի՞նչն այլ կերպ կանեիր:
3. Ի՞նչ երաժշտություն ես սիրում:
4. Եթե ճանապարհորդելու հնարավորություն ունենայիր, ու՞ր կուղևորվեիր և ինչու՞:
5. Ո՞վ է ամենից շատ հիացնում քեզ:
6. Ո՞րն է քո ամենաուժեղ գիծը:
7. Ինչպիսի՞ն պետք է լինի կատարյալ օրը քեզ համար: