PDA

Դիտել ողջ տարբերակը : Քնել եմ ուզում



Djavaxhq
27.08.2007, 06:35
Քնել եմ ուզում, բայց քունս չի տանում, հիշում եմ չգիտեմ որտեղից լսած խորհուրդը՝ հաշվելը կոգնի: Պառկում եմ մահճակալիս, փակում աչքերս ու սկսում հաշվել, մեկ, երկու, տաս, քսան, հարյուր, հազար, հետո սթափվում եմ ու քմծիծաղ տալիս ինքս իմ ոգեւորության վրա, չէ այսպես քնել չի լինի: Դե եթե քունս չի տանում ուրեմ կարելի է ինչ որ բանով զբաղվել, ուզում եմ ինչ որ բան անել, բայց ինչ՝ չեմ կողմնորոշվում, հա հասկացա ուտել եմ ուզում, գուցե սոված եմ դրա համար չեմ կարողանում քնել՞: Հանում եմ սառնարանի միջի եղած չեղածը, փռում սեղանին, ախորժակով բրդուջ եմ սարքում, սովորույթի համաձայն նրա մեջ ներառնելվ ամեն ձեռս ընկածը՝ երշիկ, պանիր, կարագ, մեղր, լոլիկ, վարունգ, աղ, խառը կանաչի, ամբողջը դնում եմ լավաշի մեջ ու ստացվածից մի մեծ կտոր պոկում, մինչեւ ծամում եմ լինդերս հոգնում են, մնացածը խնամքով դնում եմ տոպրակի մեջ. առավոտը մեր հարեւանի շանը կտամ, իհարկե եթե ուտի:
Հասկացա՝ ծխել եմ ուզում, վառում եմ գլանակը, ագահորեն ծուխը քաշում եմ թոքերս. չէ քնել եմ ուզում, ծխել չեմ ուզում, համ էլ ախար որոշել էի թողնել ծխելը սրանից էլ հարմար պահ, հանգցնում եմ կիսատ գլանակը, բռունցքի հարվածով ճզմում տուփը եւ նրա միջի հատիկները ու փռվում եմ մահճակալիս. քնել եմ ուզում: Չէ քունս չի տանում, պահարանից վերցնում եմ առաջին ձեռքիս հարմար դրված գիրքը, գլխիվայր պառկում բազմոցին, ու սկսում եմ կարդալ, Պաուլո Կոելոի «Ալքիմիկոսն» է, բավականին հաջող ստեղծագործություն: Մի քիչ կարդալուց հետո, վիզս սկսում է ցավել, ամբողջ մարմնով հենվել եմ խեղճին: Գիրքը դնում եմ տեղը: Ինչ լավ է մենակ եմ ապրում, թե չե բոլորին արթնացնելու էի, բայց քնել եմ ուզում: Որոշում եմ միացնել համակրգիչս, Մտնում եմ Ակումբ, սովորույթի համաձայն նայում եմ նոր գրառումները, պատասխանում մի քանի թեմաների: Ծխել եմ ուզում, չէ չեմ ծխի, բայց սկսում է գլուխս ցավել, վերցնում եմ ճզմված ծխախոտի տուփը, ջոկում համեմատաբար քիչ վնասվածն ու վառում եմ, ծխելուց հետո, սկսում եմ զղջալ, բայց արդեն ուշ է: ինձ բարկացնում է մի ակումբեցու ստորագրություն, եւ դա պատճառ է հանդիսանում փոխելու ստորագրությունս,
հետո միացնում եմ դասական երաժշտություն, եւ նրա հնչյունների տակ աստիճանաբար սկսում եմ թմրել: Արթնանում եմ առավոտյան այդպես էլ չհասկանալով՝ քնեցի, թե ոչ:
Քունս տանում է, ողջ ցերեկը ուզում եմ քնել, վերջապես գիշեր է, պառկում եմ մահճակալիս. ուզում եմ քնել, բայց քունս չի տանում, հիշում եմ չգիտեմ որտեղից լսած խորհուրդը՝ հաշվելը կոգնի: Փակում եմ աչքերս ու սկսում հաշվել, մեկ, երկու, տաս, քսան, հարյուր, հազար...

impression
27.08.2007, 10:38
Մոտավորապես նույնատիպ երկու գիշեր էլ ինձ բախտ վիճակվեց վերջերս :)
Իմ սիրած ոճն էր՝ երբ սկիզբն ու վերջը գալիս հանդիպում են ու կարող ես պատմությունդ անվերջ, կլոր շրջանով պատմել: Բնական ու անկաշկանդ ոճ էր, աճուճ-պաճուճ արտահայտություններից ու անհասկանալի բառերից զերծ:

Ուլուանա
27.08.2007, 11:39
Հավես էր կարդացվում, սահուն էր, պարզ ու բնական։ :)

Բայց ծխելը թարգելու փորձի անհաջողությունը լավ չէր, :angry չնայած, պետք է խոստովանել, որ միաժամանակ շատ համահունչ էր նկարագրված ընդհանուր վիճակին։ :8

Firegirl777
27.08.2007, 12:42
Լավն էր, հասկանում եմ հոգեվիճակդ, չնայած լիովին չեմ կարող պատկերացնել ու հասկանալ, բայց մոտավորապես գուշակում եմ, դժվար է հասկանում եմ, բայց հիշիր որ միայն մի ժամանակաշրջանը որ անպայաման կվերջանա կայնքի սպիտակ գծով, շուտով սևը կավարտվի...

Ծով
27.08.2007, 14:36
Քնել եմ ուզում, բայց քունս չի տանում...
Լավ էր, խիստ բնական, ասես ես էի գրել...:D/ծիծաղում եմ հատկապես ծխելու պահի վրա...որ ես հաստատ գրած չէի լինի/
Հա էդ կարմի ր տողը վերջում այսպես կփոխեի...
Քնել չեմ ուզում, բայց /:D/որովհետև:)/քունս չի տանում...
Կյանքն այդպիսին է...մեկ-մեկ հենց չուզես, հնարավոր է ստացվի...:think

Երվանդ
27.08.2007, 15:06
Զարմացած ու տպավորված եմ, ինձ թվում էր դու մենակ կարաս ինչ որ պատմություններ հորինես սիրախառը և անհետաքրքիր , բայց զարմացրիր, աբրիս;)

Universe
27.08.2007, 16:47
միացնում եմ դասական երաժշտություն, եւ նրա հնչյունների տակ աստիճանաբար սկսում եմ թմրել: Արթնանում եմ առավոտյան այդպես էլ չհասկանալով՝ քնեցի, թե ոչ:
Բայց ես քեզ ո՞նց եմ հասկանում.. :)

Մանոն
27.08.2007, 17:32
Ապրես Djavaxhq ջան, միշտ էլ իմացել եմ, որ կարող ես գրել, իսկ սա իրոք ամենալավն էր: Այս ոճում ավելի խորն է գրվածքը: Հոգեվիճակն էլ շատ հարազատ...իսկ այս տողերն ասես հենց իմ ապրածը լինեն.


... ինձ բարկացնում է մի ակումբեցու ստորագրություն, եւ դա պատճառ է հանդիսանում փոխելու ստորագրությունս,
հետո միացնում եմ դասական երաժշտություն, եւ նրա հնչյունների տակ աստիճանաբար սկսում եմ թմրել: Արթնանում եմ առավոտյան այդպես էլ չհասկանալով՝ քնեցի, թե ոչ:
Քունս տանում է, ողջ ցերեկը ուզում եմ քնել, վերջապես գիշեր է, պառկում եմ մահճակալիս. ուզում եմ քնել, բայց քունս չի տանում, հիշում եմ չգիտեմ որտեղից լսած խորհուրդը՝ հաշվելը կոգնի: Փակում եմ աչքերս ու սկսում հաշվել, մեկ, երկու, տաս, քսան, հարյուր, հազար...
Հա, ու մեկ էլ ասեմ. եթե կա մի կատարյալ բան այս աշխարհում՝ դասական երաժշտությունն է:)

Djavaxhq
28.08.2007, 10:37
Հա, ու մեկ էլ ասեմ. եթե կա մի կատարյալ բան այս աշխարհում՝ դասական երաժշտությունն է:)

Համաձայն եմ ցանկացած դժվարին պահի միացնում եմ դասական երաժշտություն ու կարողանում եմ անջատել ուղեղս, կտրվել առօրյա հոգսերից ու տեղափոխվել մի ուրիշ, անիրական, բայց իդեալական աշխարհ,

Selene
28.08.2007, 16:08
Djavaxhq, շատ լավն էր: Ես էլ ունեմ նման գիշերներ, երբ քնել եմ ուզում, բայց քունս չի տանում:( Անգամ, մտածում էի, թե ոնց կարելի է անել, մի հնար գտնել, որ գոնե հինգ րոպե ոչնչի մասին չմտածեմ. գուցե այդ դեպքում կարողանամ քնել:8:)

Արթնանում եմ առավոտյան այդպես էլ չհասկանալով՝ քնեցի, թե ոչ:
:)

Apsara
28.08.2007, 17:34
:)Վայ ինչ լավն էր:)
ինձ դուր եկավ շաաատ թեթև էր

Լէգնա
01.09.2007, 10:21
Քո թույլտվությամբ միայն :) , սովորության համաձայն երկրորդ անգամ չեմ կարդում,հաստատ լիքը սխալ կլինի,գո՞ւցե կարդալուց հետո,մի փոքր համով բան ստացվի,բայց հավես չունեմ,քնիս հետ հեքիաթ ունեմ գործելու :)

...
Քունս չի տանում ու քնել էլ չեմ ուզում:
Քունս թռել, գնացել է , ընկել անծանոթի տողերի մեջ ու հակառակ երեսից ինձ է փնտրում, փնտրում է անծանոթի ծխախոտի հոտը:
Քնել էլ չեմ ուզում,երբեք չեմ էլ ուզել,պարզապես քնել սիրել եմ:Սիրել եմ գժի նման կտրվել ինքս ինձնից ,երազներում թաքնվել,փախչել, կառչել երազներիս գույներից ու կրկին ասել.
-Ախր քնել չեմ ուզում:
Քնելուց առաջ հաստատ պետք է ուտել,բայց ոչ բրդուջ , որը հարևանի շանը նվեր է դառնալու ,ուտել է պետք ,բայց ...
Ուտել է պետք մի փոքր գիշեր, վրան համեմած քնելուդ ցանկությունը,ավելացրած հարած ժամանակ,որը չունենք էլ,պարզապես թվում է քնելով խնայում ենք:
Քնել էլ պետք չէ,հիշել է պետք,որ քունը բաժանում է մեզ,կտրում մեզ մեր երակի գույնից,ամեն այգի հետ մեզ նոր դեր տալիս,քնել պետք չէ՛:
Ա~հ ծխել պետք է, ու շատ ծխել:Ծխել ագահորեն կուլ տալով ծուխը,ծխելը նույնիսկ անհրաժեշտ է,ծխել այն թափանցիկ թվերը,որը ինչ-որ մի անհայտ կորացած հարցական կարծել է`հաշվելը օգնում է, ծխել հենց այդ թվերը:
-Մե՛կ, գնաց մի ծուխ,երկո՛ւ, գնաց երկրորդը տանելով առաջինին,երե՛ք գնաց առաջինից մնացած ոտնահետքերը,չո՛րս, գնաց չեկած հինգերորդի անիմաստ ժպիտը,հի՛նգ,գնաց կամ եկավ անտեղի քնած գիշերս...
Ծխելուց հետո պետք է մի լավ խորը շունչ քաշել ու...ամենակարևորը հիշել`չքնե՛լ:
Չվերցնել մի գիրք,որը ինչ-որ մեկը հուշել է` հաջողված գործ է,կյանքում հաջողված ոչինչ չի լինում,այ բայց հաջողված քուն կարելի է ձեռք բերել,մոտակա գրախանութից,պարզապես գիշերով իջնում ես գրախանութ , դրսից սկսում կարդալ նրանց `չփորձելով անգամ բացել ու թերթել:
Կարդալ ըստ հաստության,կարդալ չքնելու համար,վերև նայել ու կարդալ աստղերը,հետո էլի մի գլանակ,սա արդեն հյուսված` վերևից քեզ ժպտացող լուսնի բույրից:
Համակարգչին հանգիստ է պետք հենց գիշերը,այ նա քնել ուզում է,իմ համակարգիչը քնել երազում է,բայց նրան էլ օրոր ասող չկա,դե թո՛ղ փորձի հաշվել.
մեկ` enter իս վերջը այս աղջիկը կտա,երկու` ափսոս էլ մուկ չունեմ,կատուն սրա գլուխն էլ կերավ,երեք` հանկարծակի կախումս էլ չի օգնում արդեն,մեկ է գլխիս հերթական գմփոցն է իջնելու,չորս` իսկ եթե քնել,քնել չարթնանալու համար...
Ակումբ,Հայաստան.քոմ,փսիխոս,գմայլ,յահոյի համաշխարհային չաթի հայերի քլաբ...
ոչ մի կայք կամ ֆորում չկա աշխարհում,որ ինձ հուշի ինչո՞ւ չեմ ուզում քնել , ինչո՞ւ վախենում եմ քնել ու չտեսնել...
Ամալյանի հետ էլ եմ փորձել քնել,չէ ոչ թե իրեն ,այլ իր երգերի հնչյունների տակ,Ռուբենի ձյան փաթիլների տակ փորձել եմ ննջել, չէ՛,երգը չէ որ կօգնի քնել,այլ երգի համը,համը ` երգը գոնե քոնն է այն պահին ,երբ լսում ես:Գոնե աշխարհում մի բան քոնը լինի,քունը արդեն քոնը չէ,այն ինչ-որ մեկը քեզնից գողացել է, պարզ հասկանում ենք,իսկ երգը,լավ քո հոգու երգը գո՞նե քոնն է:
Դրականի դեպքում նախանձում եմ քեզ, բացասականի դեպքում` արի իմ ոչ քնկոտ երազում սրճենք:
Էլի կգա շուտով,ոնց է ներվերիս ազդում դրա գույնը,դրա նոտաները,բա դրա լույսը...
Լույսն էլ այսքան նման կլինի խխունջի,նման նրա քայլերի,նրա կտուցին,չեղած ազատությանը:Սերը դողում է,երբ նա գալիս է:Լույսը մեզ միայն խանգարում է տեսնել,օգնում է թաքնվել իրարից,մոմի անհրաժեշտության զգացում է մխրճում մեջս,լույսը...
Լույսը բացվել է ուզում,ուզում է ճմրթել գիշերս ու ևս մեկ անհայտ օր մտցնել իմ չապրած կյանքում:Հոգնածությունս այնքան է դողում,որ աչքերիս մի ծանրություն է անմիջապես իջնում ու ստիպում,որ քնեմ,քնեմ ` չուզելով,եթե չուզելով ապրում եմ,էլ ինչո՞ւ չուզելով չքնեմ:
Չեմ հաշվում, թվեր չկան,կան միայն տառերս ,որ կօգնեն ինձ ասել.
-Երազել է տալիս գիշերը,իսկ մենք երազել չենք ուզում:
Հինգ` գիշերոնցս էլի չկա,չորս`լիմոնը այս անգամ մինչև վերջ հասցնեմ ուտել,երեք`վաղը էլ նրան նամակ չեմ գրելու,երկու`եթե միայն աչքերս սև լինեին,մեկ`տեսնես կրթությունս կօգնի,որ հաշվել սովորեմ,զրո`զրոյին սկսիր գումարել տառեր,մինուս մեկ`էլի այս ախմախ երազը,մինուս երկու`եթե վախը որոշեմ էլ չլացել,մինուս երեք`այս տղան ինչ կապ ուներ երազիս հետ...
Չերևացող այս հարթությունն էլ է վարդագույն...թո՛ւ

egoist
01.09.2007, 15:23
Ողջույն...
Լավն էր, ծանոթ իրավիճակ:Այդպիսի գիշերներ երևի թե , բոլորն էլ ունեցել են ,ու հաշվելը չի օգնում, շատ հին մոթոդա, նորա պետք գտնել....

Vive L'Armenie
04.12.2007, 04:12
Կարծում եմ անհնար է ինչ-որ մեկը զգացած չլինի այդ պահերը :8

Դե իսկ եթե քունս չի տանում, փորձում եմ միացնել հանգի՜ստ/դանդա՜ղ երաժշտություն:love և՜... այդ հնչյունների ներքո գալիս են գեղեցիկ/հաճելի մտքեր/հիշողություններ :love այնուհետև կամա՜ց-կամա՜ց ընկնում եմ երազանքների գիրկը՝ չզգալով թե ինչպես :oy , ուղեղս արդեն երկնքում սավառնում է աստղերի հետ :love
դե իսկ առավոտյան արտնանալիս հեռախոսս դեռ երգում ա :lol

Dayana
04.12.2007, 11:52
:( Իսկ մոտ տենց չի լինում , երբեմն մտածում եմ այ այսօր չեմ քնելու չ մտածելու եմ ։ Շատ եմ մտածելու որ լուծումը գտնեմ, պատասխանը գտնեմ այս անիմաստ խնդրի , որի անունը կյանք է ։ Սակայն արի ու տես , միշտ քնում եմ :( Մեղավորն իհարկե ես չեմ , այլ իմ սովորությունը օրորոցային երգելու ։ :sulel "спи моя радость ус... :lazy

Belle
04.12.2007, 13:54
DJAVAXQ ջան, խոսքեր չունեմ, հրաշալի ստեղծագործություն է... :hands

Djavaxhq
18.02.2008, 19:11
Գանձա

Sunny Stream
18.02.2008, 23:35
Տպավորություն է, թե գիշերը ոչ մեկ չի քնում ու ոչ մեկ չի համարձակվում մյուսին անհանգստացնել... բա որ արթնանա՞...
Djavaxhq ջան, բնականաբար շատ ծանոթ իրավիճակ է (հանած ծխելն ու մենակ ապրելը) ու շատ կենդանի է նկարագրված... ;) Հատկապես լավն էր գլխի վրա կարդալն ու վզի ցավը ;)
Հ.Գ. մի պահ շշմեցի, որովհետեև 3 օր է նման բան էլ ես եմ գլխումս եփում, կարդալուց հետո անմիջապես գրի առա, որ էլ "կողմնակի ազդեցությունների" տակ չընկնեմ... էն էլ մի քիչ ուրիշ բան ստացվեց :think

Djavaxhq
19.02.2008, 17:21
Ձնձաղիկ ջան գիտես մեկ մեկ չքնելն ել է հաճելի երբ մտածում ես շատ հաճելի բանի մասին սակայն իմ ներկայացրածն ու երեւի նաեւ քո զգացածը այդ հաճելիների շարքում չեն իսկ ինչու չես տեղադրում այստեղ՞ դա կլինի շարունակությունը կամ լրացում

Sunny Stream
19.02.2008, 18:24
Ձնձաղիկ ջան գիտես մեկ մեկ չքնելն ել է հաճելի երբ մտածում ես շատ հաճելի բանի մասին սակայն իմ ներկայացրածն ու երեւի նաեւ քո զգացածը այդ հաճելիների շարքում չեն իսկ ինչու չես տեղադրում այստեղ՞ դա կլինի շարունակությունը կամ լրացում
չէ, իմը ուրիշ ուղղվածություն ստացավ, քո բացած թեման դրա միայն մի մասն է, էնպես որ իզուր չշեղեմ ;)
Չքնել արդեն սիրում եմ, բայց շատ ավելի կսիրեի, եթե քեզ պես մենակ ապրեի, թե չէ տանեցիներին արթնացնելու վախից հաճախ անիմաստ տեղը ժամերով պառկում եմ... Անքուն գիշերը ինձ համար մտածմունքի, ինքնաբացահայտման, անկեղծության ժամանակ է... շատ ավելի հեշտ է կենտրանանալ ու եթե ոչ ինչ-որ կարևոր բան անել, ապա ուղղակի կարդալ, թե չէ ցերեկով ամեն երկրորդ էջին մի բան է ընկնում ականջովս ու գիրքը մի կողմ եմ դնում...

Իսկ երբ գարուն-ամառ-աշուն շրջանում էնքան չես քնում, մինչև տեսնում ես արևի առաջին շողերը, պատուհանը բացում ես ու լսում... քեզ թվում է, թե օրվա մյուս ժամերը հեչ, մենակ էդ ժամի համար արժե ապրել, չքնել, ժամերով շուռումուռ գալ անկողնում...