PDA

Դիտել ողջ տարբերակը : Պահպանված ավանդույթներ



Djavaxhq
27.08.2007, 03:31
եկեք այստեղ գրենք այն ավանդույթները որոնք հնուց են եկել եվ պահպանվել է միայն մի տարածաշրջանում,

Բախտփորձում

Շատ հետաքրքիր ավանդույթ է պահպանված Ջավախքում, ավելի ճիշտ մենակ մեր գյուղում կա ինչքան ես տեղյակ եմ:
Ամանորի՝ 31-ի գիշերը տղաները մի շիշ օղի առած գնում են իրենց սիրած աղջկա տուն ընկերների հետ, պարտադիր չի, որ սերը փոխադարձ լինի, ապագա աները ընդունում է նրանց, տան բոլոր անդամների հետ սեղան է նստում, ասպետը իր ընկերների հետ եւ վայելում իր սիրելիի հյուրասիրությունը, օղին ընկերներից համարձակը դնում է սեղանին, կարեւորը այստեղ տղան կարողանա գեղեցիկ կենացներով գրավի տանտերերին, այդ տանը մնում են այնքան ինչքան ցանկանում են, հետո դուրս գալուց սեղանից վերցնում են մի նոր օղու շիշ, բայց ոչ իրենցը, իրենց օղին խմած են լինում պարտադիր, այսպես այցելում են բոլոր ընկերների ցանկությամբ տներ, եւ ըստ ընդունելության որոշում ե գալիք տարին հաջող է լինելու թե ոչ, այս սովորույթը շատ հին է եւ հայտնի չի թե երբ է սկիզբ առել

Դվը

Ամանորյա մի ավանդույթ եւս գործում է մեր մոտ, Կրկին ամանորի գիշերը, այս անգամ երեխաները, նրանք ովքեր դեռ այնքան հասուն չեն սիրած աղջիկ ունենալու համար, դիմակներով, 3-4 հոգանոց խմբով որեւէ երաժշտական գործիքով, կամ Թոնջբոյաջյանի նման՝ ինչ որ իրի վրա նվագելով մտնում են որեւէ տուն: Տանուտերը նրանցից պահանջում է երգել, նվագել, պարել իր համար, վերջում նրանց տալով գումար, երեխա ժամանակ հիշում եմ մի քանի տասնյակի դոլլար էինք աշխատում նման ձեւով, սակայն եթե տանտերը ճանաչեց այդ Դվներին, ապա կարող էր գումար չտալ, դրա համար անհրաժեշտ էր լավ ծպտվել:
Ի դեպ դվն- դա ուղտն է, մեր բարբառով:
բայց չգիտեմ ինչու է դվը կոոչվում…

Vishapakah
27.08.2007, 03:47
Աղի բլիթի օր.

Չեմ հիշում այդ տոնը պաշտոնապես ինչ անվանում ունի, բայց այդ օրը ջահելները ջուր չեն խմում եւ հատուկ թխված աղի բլիթ են ուտում, որպեսզի ապագա կնոջը կամ ամուսնուն երազում տեսնեն.

Ասում են, այդ գիշեր սրբերից մեկը, չեմ հիշով որ մեկը, գիշերը անցնում է իր ձիով տանիքների վրայով եւ պետք է մեկ ապսե աղ դնել տան դռան առչեւ եւ եթե առավոտյան այդ աղով լի ափսեի վրա հետք լինի, ուրեմն նա իր ձիով անցել է այդ ափսեի վրայով.

Ինչու այդ տոնը հիշեցի? որովհետեւ առանց աղի բլիթ ուտելու եւ առանց տան դիմաց աղով լի ափսե դնելու, այդ գիշեր երազ տեսա.:love կարծեմ ջուր չէի խմել այդ օրը.:P

Հիշում եմ նաեւ, իմ բարեկամի հարսանիքի ժամանակ, հարսի եւ փեսայի ոտքերի տակ կոտրված ափսեների կտորները երիտասարդները հավաքեցին եւ իրար բաժանեցին.
Բարեկամիս տղաներից մեկին հարցրեցի այդ խորուրդի իմաստը, նա կտորներից մեկը տալով ինձ, ասաց դիր բարձիտ տակ նոր քնի, երազումտ ապագա կնոջդ կտեսնես.

Այդ ժամանակ չէի ցանկանում ամուսնանալ, դրա համար մերժեցի.:))
Աղի բլիթի օրվա երազը, ավելի ուշ տեղի ունեցավ.;)

Djavaxhq
27.08.2007, 03:51
դե քո նշած ավանդույթները ամեն տեղ էլ կան խոսքը այն ավանդույթներին է վերաբերվում, որոոնք տեղային բնույթ ունեն,

Vishapakah
27.08.2007, 03:54
Ես ինչ իմանամ, դու տարածաշրջան ասելուց ինչ ես հասկանում. Տարածաշրջան է Հարավային Կովկասը, դու հավանաբար ի նկատի ես ունեցել գյուղ, ոչ թե տարածաշրջան.;)

Djavaxhq
27.08.2007, 03:58
գոնե մարզ, դե այնպիսիք, որոնք հատուկ են մի փոքր տղանքի, ամենաշատը մարզում