PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուր են տանում երազանքները / What Dreams May Come



Մասսագետ
01.09.2006, 04:57
Գլխավոր դերերում - Ռոբին Ուիլյամս, Քուբա Գուդինգ, էն կնկա անուն չգիտեմ:

Կուզեի զրուցեինք էս ֆիլմի մասին, որովհետև սա իմ տեսած ֆիլմերից ամենասիրունն ա կամ գոնե ամենասիրուններից ա:
Ֆիլմում պատկերված ա դժոխքի, դրախտի ու կյանքի կապերը նաև: Ու էդ ձևի դրախտն ու դժոխքը իմ սրտով էին, մանավանդ, որ ո՛չ աստված կար, ո՛չ սատանա: Դե լավ շատ չխոսամ, լսում եմ ձեզ:

kiki
01.09.2006, 13:38
ինձ վրա էլ այս ֆիլմը մեծ տպավորություն թողեց ... իրոք շատ հետաքրքիր սյուժե է, և հոյակապ դերասանական խաղ: վերջերս Արմենիան ցույց տվեց, ցավոք չկարողացա նայել...
իմ կարծիքով սա "մեծ սիրո" մասին պատմող ֆիլմ է, իսկ մնացած ամեն ինչը ՝ սկսած դրախտից ու դժողքից, պարզապես այդ սերը էլ ավելի գեղեցիկ ու պատկերավոր ներկայացնելու համար էին ... սեր ոչ միայն տղամարդու ու կնոջ, այլ նաև ընտանիքի մյուս անդամների միջև:
Մրրիկ, հնարավոր է սխալվում եմ, բայց իմ հիշելով ֆիլմում չի ժխտվում Աստծո ու սատանայի գոյությունը, պարզապես նրանց չենք տեսնում գործողության մեջ :
շատ գեղեցիկ է արված նկարի ու դրախտի կապը, գունային գամման պարզապես հրաշալի է...

Arisol
01.09.2006, 14:20
Ա, սա էդ ֆիլմն ա… Հենց տենց էլ մտածում էի, ու կիկիի ասելուց հետո լրիվ համոզվեցի: Էդ կինոն իմ ամենասիրած կինոներից մեկնա, շատ վառ ա մնացել հիշողությանս մեջ, չնայած մի տարի առաջ եմ երևի վերջին անգամ տեսել: Իրոք, էս ֆիլմը շատ գեղեցիկ ֆիլմ ա: Ֆիլմի իմաստը երևի հենց էն ա, որ սերն էնքան ուժեղա, որ տվյալ դեպքում նույնիսկ կար ա մարդուն դժոխքից հանի… Շատ լավ ֆիլմ ա, ինձ շատ ա դուր եկել: Նրանց, ովքեր չեն տեսել, բայց գեղեցիկի սիրահար են, խորհուրդ կտայի նայել էս ֆիլմը:;)

Մասսագետ
01.09.2006, 14:51
Մրրիկ, հնարավոր է սխալվում եմ, բայց իմ հիշելով ֆիլմում չի ժխտվում Աստծո ու սատանայի գոյությունը, պարզապես նրանց չենք տեսնում գործողության մեջ :
շատ գեղեցիկ է արված նկարի ու դրախտի կապը, գունային գամման պարզապես հրաշալի է...
Ո՛չ ժխտվում ա, ո՛չ հաստատվում: Բայց ամեն դեպքում ինձ մոտ դրախտն ու դժոխքը ասոցացվում են որպես սատանա և աստված, իսկ ըտեղ ոչ մի հուշում չկա աստծո ու սատանայի գոյության մասին, էդտեղի դրախտը դու կառուցում ես նենց ոնց ուզում ես, քո երևակայությամբ:

StrangeLittleGirl
01.09.2006, 17:58
Իմ սիրած ֆիլմերից է, բայց ճշմարտությանը չի համապատասխանում:

Ուլուանա
01.09.2006, 22:38
Վա՜յ, սա նաև իմ ամենասիրած ֆիլմերից է։:love Համապատասխան թեմայում էլ նշել եմ այս ֆիլմի վերնագիրը։:P
Վերևում արդեն արտահայտած կարծիքների հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ։ Իրոք շատ գեղեցիկ ֆիլմ է՝ իսկական սիրո ամենավառ դրսևորման մասին, և, պետք է ասեմ նաև, որ հիմնականում համապատասխանում է ճշմարտության իմ պատկերացմանը, ասում եմ հիմնականում, որովհետև, այնուամենայնիվ, որոշ անիրական ու ինձ համար անընդունելի պահեր կային մեջը։ Բայց դա, իմ կարծիքով, չի փչացնում ֆիլմը։;)

Գալաթեա
24.01.2008, 23:09
Շատ գեղեցիկ ֆիլմ է: Ռեժիսօրական ու օպերատորական հիանալի աշխատանք: Դերասանական խաղն էլ է շատ լավը: Սկզբում թվում է, ոե Ռոբինի ամպլուան չէ այդ կերպարը, բայց հենց այս ֆիլմում համոզվում ես, թե ինչքան բազմապրոֆիլ դերասան է նա:

Ինձ դուր է գալիս ֆիլմի հեղինակի կողմից ինքնասպանի դժոխքի պատկերացումը: Ոչ թե կաթսաներով լեցուն "խոհանոց", այլ սեփական հուսահատության, իրականությունը ընդունել չկարողանալու նեղ զնդան:
Ու հերոսի բառերն եմ հիշում.

- Հիշիր` ես քեզ այնքան էի սիրում, որ պատրաստ էի դրախտը փոխել դժոխքով` միայն թե կողքիդ լինեի..

Sunny Stream
25.01.2008, 00:31
Ես էլ եմ շատ սիրում այս ֆիլմը... Շատ լուրջ, հոգեբանական ֆիլմ է:
Առահասարակ Ռոբին Ուիլսյամսին շաաատ եմ սիրում (վայ ամոթ ինձ, սիրած դերասանների շարքում չեմ գրել...), շատ բարի ու խորը դերեր է կատարում...Նույնիսկ իր Պիտեր Պենն է ուրիշ, խորը, շատ նոստալգիա կա մեջը...
Էս այս ֆիլմում մի բան դուրս չի գալիս` կոմպյուտերախեղդ է արած, ինձ դա խանգարում է նայելիս... Բայց ծառը շաաատ լավն է, մեծագույն լքվածություն կա էդ ծառի մեջ... հետո էդ սևամորթ դերասանին էլ եմ շատ սիրում, բայց անունը ոչ մի անգամ չեմ կարողանում սովորել... Վերջերս Դանթե էի կարդում, նկատեցի, որ դժոխքի (կարծեմ նաև դրախտի) տեսարաններ կային, որ իրենց նախատիպը հաստատ ունեն "Աստվածային կատակերգության" մեջ: Շատ դաժան է էն տեսարանը, երբ քայլում է գլուխների վրայով ու, եթե չեմ սխալվում, հորն է գտնում... ահավոր է...
Հա, համաձայն եմ վերը գրվածների հետ, որ սա մեծագույն սիրո "բանաձև" է...

Superportal
28.02.2008, 18:15
Իմ ամենա սիրած ֆիլմերից մեկն ա:
Իհարկե Ֆանտազիա շատ կա,բայց իրականությանը նման է:
Իմ կարծիքով "այն աշխարհը" շատ լավ էին պատկերել:
Շատ լավ Ֆիլմ է:

Գալաթեա
28.02.2008, 19:04
հետո էդ սևամորթ դերասանին էլ եմ շատ սիրում, բայց անունը ոչ մի անգամ չեմ կարողանում սովորել... .

Քուբա Գուդինգ Կրտսեր ;)