PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց Ցեղասպանության ճանաչումը. 1,500,000 ստորագրությունների հավաք

Hack
01.09.2006, 04:35
Ողջույն բոլորին,

Կազմակերպվել է 1.500.000 ստորագրությունների հավաք Հայոց Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Մինչ 2007 թվականի ապրիլի 20-ը ստորագրությունները ուղարկվելու են ՄԱԿ-ի գրասենյակ, Ցեղասպանությունը չճանաչած պետությունների կառավարություններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին:

Ձեր ստորագրությունը կարող եք թողնել հետևյալ կայքում. http://www.petition1915.org

_DEATH_
15.10.2006, 16:23
Total Signatures since April 20, 2006 = 13258

Սենց չի լնի, առավոտվանից մի քանի հազար հատ մարդու ասեցի սրա մասին, ընդամենը 20 ձայն ավելացավ:think
Ժողովուրդ ինչ անենք, որ հասցնենք այդքան ձայն հավաքելը, էս տեմպերով 20000 հազիվ հասցնենք:angry

Sergey
15.10.2006, 17:17

Դիմենք Աղասի Արշակյանին, նա ժամանակին 1.000.000 ստորագրություն էր հավաքել՝ «Ռուսաստան–Բելոռուսին» միանալու համար։ Մեծ մասնագետ է, կօգնի հուսով եմ:think

Marduk
15.10.2006, 17:38
Բոլոր հայերը չէ որ անգլերեն են հասկանում:
Գոնե ռուսերեն բաժին էլ պետք է լիներ:
Եվ իհարկե հայերեն

_DEATH_
16.10.2006, 23:18
Ժող ջան էկեք մի քիչ խալտուրա անենք արդարության հասնելու համար…
Էս անհնար թիվա 1,500,000, ով որ ուզումա իրան ձևը կասեմ, օրական մարդա մի 10 ստորագրություն ավելացնենք կհասցնենք:)
Ով որ հայրենասեր է թող օգնի խնդրում եմ

kiki
16.10.2006, 23:44
հնարավոր չի՞ հատնաբերել այդ խալտուրան ...

Sergey
17.10.2006, 06:48
Ով որ հայրենասեր է թող օգնի խնդրում եմ

Մյուս անգամ նման կատեգորիկ պայմաններ խնդրում եմ չդնել, ես էլ կարող եմ ասել, որ ով մեծացել է, կամ մեծանում է «Հայլուրի» ազդեցության տակ, թող օգնի:(

_DEATH_
17.10.2006, 16:23
հնարավոր չի՞ հատնաբերել այդ խալտուրան ...
Չէ հայտնաբերել չեն կարող
Ուրեմն պետք է SIGN THE PETITION պատահական անունով ու մայլով հետո, եթե օրաինակ մայլը [email protected], անունը` efg եք լռացրել, ապա պետք է այս link–ը ակտիվացնեք
http://www.petition1915.org:80/confirm.php?Email=abc%40freenet.am&FirstName=efg

Egern.net
23.02.2007, 22:47
Ժողովուրդ ջան.
շարունակեք քվեարկել ու տարածեք petition1915-ի լինկը...

StrangeLittleGirl
23.02.2007, 22:50
Ես հայրենասեր եմ, բայց ցեղասպանությունասեր չեմ: Այնպես որ չեմ ստորագրի:

Vive L'Armenie
23.02.2007, 23:06
Ժող ջան էկեք մի քիչ խալտուրա անենք արդարության հասնելու համար…
Էս անհնար թիվա 1,500,000, ով որ ուզումա իրան ձևը կասեմ, օրական մարդա մի 10 ստորագրություն ավելացնենք կհասցնենք:)
Ով որ հայրենասեր է թող օգնի խնդրում եմ

Ասա տեսնեմ ինչո՞վ կարող եմ օգնեմ...:think

Armeno
23.02.2007, 23:35
Ես հայրենասեր եմ, բայց ցեղասպանությունասեր չեմ: Այնպես որ չեմ ստորագրի:
Շատ կներեք էլի ցեղասպանուրյունասե՞րս որն ա

Tumbler
23.02.2007, 23:40
Հեսա հենց ես մի քանի որը Ինտերնետս լիցքավորեմ հաստատ մի 10 չե, տո 20 անգամ կքվեարկեմ.:hands

dvgray
24.02.2007, 00:11
Շատ կներեք էլի ցեղասպանուրյունասե՞րս որն ա

սադոմազոխիստների մասին լսե՞լ ես :)

ladyARM
24.02.2007, 01:24
Ես հայրենասեր եմ, բայց ցեղասպանությունասեր չեմ: Այնպես որ չեմ ստորագրի:

Իսկականից ցեղասպանասերս որն էր :think ..........
Կան փաստեր որոնք ընդունում կամ հերքում են, հիմա եթե դու դեմ էս, որ հայ ցեղասպանությունն ընդունվի, տենց էլ ասա....
Ժող ջան ոտով, ձեռքով ձեր հետ եմ...
ինչքան կարամ իմ կողմից կքվեարկեմ, արդեն երկու ձայն տվել եմ......

Ֆելո
24.02.2007, 13:10
թէ էտքան շատ էք ուզում օգնեք, ստեղի http://www.petition1915.org/linkus.php կոդերից մեկը տեղադրեք ձեր սաիթերում:B

Egern.net
24.02.2007, 13:40
թէ էտքան շատ էք ուզում օգնեք, ստեղի http://www.petition1915.org/linkus.php կոդերից մեկը տեղադրեք ձեր սաիթերում:B
առաջին տեղադրողը (անցած տարվա ապրիլի 22-ին) ես էմ եղել: 3 ամիս առաջ սայթը փակվեց, դրա համար հանել եմ նկարը (բայց լինկը կա): Վաղվանից էլի կլինի...

Իսկ ցեղասպանասեր էր օրինակ Թալեաթ փաշան, ու ինքը հաստատ չէր քվեարկի: Եթե չեք քվեարկում, ուրեմն ցեղասպանասեր եք....

Sergey
24.02.2007, 18:10
Լավ, համարենք, որ այդ 1.500.000 ստորագրությունը հավաքվել է, հետո՞։ Հա, լավ, հասկացանք, որ «Հայլուր»–ն ու մյուսները մի քանի օր շարունակ կթմբկահարեն այդ մասին՝ ու թքած, որ մարդ կա, ասենք 20 անգամ է ստորագրել, չէ որ դա իսկը մեր ոճն է։
Բա դրանից հետո՞։ Հա, լավ, հետո էլ դրանք կուղարկվեն ասենք ՄԱԿ-ին, Եվրոմիությանը, Եվրոխորհրդին, ԱՄՆ կոնգրեսին, մի խոսքով ում որ նախատեսված է։ Բա դրանից հետո՞։ :think
Գիտեք, սիրելիներս, մի միտք ունեմ, եկեք հրապարակեմ, կարծում եմ հետաքրքրվողներ կգտնվեն։ Մենք ինչով ենք պակաս ցեղասպանության փաստի հրապարակային մերժման համար պատիժ նախատեսող երկրներից՝ բնականաբար ոչնչով, էլ չեմ ասում, որ մեր շապիկն է ու մեզ ավելի է մոտիկ։ Ուստի առաջարկում եմ կազմակերպել մեկ այլ ստորագրահավաք՝ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ(չշտապեք մեղադրել, թե անտեսում եմ բազմամիլիոնանոց սփյուռքը, այդ մասին ու որ է կհոգան մեր օրենսդիրները), հավաքել ասենք 1000000 ստորագրություն և «աշխատավոր լայն մասսաների», կամ էլ «ազգի» անունից դիմել ՀՀ նախագահին, Ազգային Ժողովին, Կառավարությանը՝ պահանջելով ՀՀ քրեական օրենսգրքում ավելացնել հոդված, որով կնախատեսվի պատիժ բոլոր նրանց համար, ովքեր չեն մասնակցում այս թեմայում նշված և նման կարգի ստորագրահավաքների, ապրիլի 24-ի նախօրեին ջահերով երթի(սա 2-32 տարեկան երիտասարդների համար) և այսպես շարունակ: Դե իսկ որպես պատժի նվազագույն չափ կարելի է նախատեսել, ասենք դատապարտվողի անվան հարկադիր փոփոխություն՝ Էնվերից, Ջեմալից, Թալեաթից ու Աթաթուրքից ու Էրդողան...

Artgeo
17.03.2007, 03:41
Իսկ ցեղասպանասեր էր օրինակ Թալեաթ փաշան, ու ինքը հաստատ չէր քվեարկի: Եթե չեք քվեարկում, ուրեմն ցեղասպանասեր եք....

Խնդրում եմ ուշադիր, մի քանի անգամ կարդաս: Կարդաս այնքան անգամ, որքան մարդ է սպանվել ու մահացել սեփական տնից իր հայրենիքում իր երկրի իշխանության կողմից:

ՄԻ՞ԹԵ ՄԵՆՔ ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԵՆՔ

Գարուն էր չեկած ամառ
Ձյուն կապեց երկնակամար...

Գարնան առաջին օրն էր: Առավոտյան մանուշակները ձեռքիս ուզում էի շնորհավորել կնոջս եւ աղջիկներիս` օրվա կապակցությամբ: Ուրախ էինք, սակայն չհասցրեցինք ըմպել սուրճի առաջին կումը, երբ հարկադիր կատարողները` մոտ 50 հոգի, ներխուժեցին տունս: Տուն, որը վերակառուցել էի իմ ձեռքերով՝ բազմացող ընտանիքիս համար: Հարկադիրը հայտարարեց, մեր այս տունը այլեւս մերը չէ եւ պետք է այն շտապ ազատել՝ պետության` «Աստաֆյան համալիրիե կարիքները ապահովելու նպատակով (ի դեպ, մեզ վտարման օրվա կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ վաղoրոք չէր ներկայացվել):

Սկսվեց պաշտպանությունը: Մենք չէինք ուզում հանձնել մեր տունը, որովհետե վտարումը անօրինական էր: Ես կնոջս հետ տան համասեփականատերն եմ, բայց իմ անունը ընդհանրապես փաստաթղթերում չկար: Դեռ ավելին, հարկադիր կատարողը ասաց. «Դու ով ես, դու ստեղ ընդհանրապես չկասե: Հարցի կապակցությամբ գործը գտնվում է ՀՀ Սահմանադրական եւ Վերաքննիչ գործերով դատական ատյանում, որոնք գործը կքննեն մարտի 27-ին եւ 28-ին: Սակայն, հրամայված էր չսպասել:

Ինչ կարող էինք անել օմոնի զորքի, հարկադիր կատարողների եւ ոստիկանների ուժի դեմ: Ստիպված խնդրեցինք ընդամենը 3 օր ժամանակ քաղաքակիրթ ձեւով բնակարանը ազատելու համար: Համաձայնվեցին, հետո ստորաբար խաբեցին: Ես անկարող էի տեսնել, թե ինչ շտապողականությամբ են շպրտում իմ տարիների կուտակած ունեցվածքը իրենց բեռնատար մեքենաների մեջ: Ինձ մոտ սկսվեց սրտի նոպա: Շտապ օգնության բժշկուհին խնդրեց մի քանի րոպեով դադարեցնել վտարումը, որովհետեւ իմ կյանքին վտանգ էր սպառնում: Սակայն նրանք նշեցին. «Ավելի լավ, տեղափոխեք հիվանդանոց...ե: Վտարումը շարունակվում էր եւ ամբողջ ընթացքում հարկադիրների ղեկավարին հեռախոսով ահազանգում էին՝ «Վտարումը այսօր ավարտել, ոչ մի դեպքում չթողնել վաղվանե:

Երեկոյան բոլորիս դուրս շպրտեցին եւ քանդեցին տանս դուռն ու պատուհանները:

Տանս մեջ մնացին միայն մանուշակները...

Ինը շնչից բաղկացած ընտանիքս (այդ թվում` 4 անչափահաս երեխա) այսօր փողոցում է հայտնվել: Տանս ունեցվածքը շպրտված է տարբեր պահեստներում:

Ո՞ւր գնանք, ո՞ւմ դուռը խփենք...

«Աստաֆյան ՓԲԸե փոխանցել է տան դիմաց 9 մլն 899 հազար դրամ (25 հազար դոլարին համարժեք դրամ) եւ լուրեր է տարածել, թե ժամանակին 150 հազար դոլար է առաջարկել (երեւի ամաչո՞ւմ է), իսկ մենք չենք համաձայնվել: Իսկ իրականում ասել է այն՝ ինչ այսօր արեց. «Կառավարության որոշմամբ տունը կխլեմ, եթե 100 հազար տամ պարելով դուրս կգանե: Ասում են՝ նրանք պատրաստվում են ապագայում դեպուտատ դառնալ: Վա~յ մեզ:

Ես էլ եմ այս պետության քաղաքացին, ի՞նչ է, իրավունք չունեի՞ տունս բարելավել, վերակառուցել, թե՞ կառուցելու մենաշնորհը միայն մի քանիսին է տրված:

Ներկայումս չունեմ ո՛չ տուն, ո՛չ ունեցվածք. հարց եմ հղում պետությանը՝ ի՞նչ է մտածում 25 հազար դոլարով փողոց շպրտված մարդկանց մասին:

Աբովյան 5/1, տուն 8-ի սեփականատեր
ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆ
http://chi.am/news/070313/07031311.htm

Իսկ հիմա խնդրում եմ պատասխանես մի հարցի: Ինչո՞վ է տարբերվում ՀՀ ներկայիս վարչակազմը Թալեաթ փաշաից: Միայն ազգությա՞մբ: Ես կասեի ոչ միայն: Թալեաթ փաշան մեծ հայրենասեր էր, ի տարբերություն ոմանց, որոնք միայն սեփական շահ ունեն:
Մի հատ էլ հարց ունեմ: Ինչո՞վ ենք մենք տարբերվում Թալեաթից ու հայտնի «ոմանցներից»: Բացարձակապես ոչինչով:

Կողքից անգործ նստել նայելը, թե ինչպես են հարևանիդ սպանում ու հանգիստ լինել, որ քեզ դեռ չեն հասել, շատ դեպքերում նույնիսկ ուրախանալ, շատ ավելի մեշ ոճրագործություն է, քան ցեղասպանությունը:

Ցեղասպանը ոչ մի բարոյական իրավունք չունի ուրիշին այդ պիտակը կպցնել:

Մելիք
18.03.2007, 03:46

Արտուր ջան, դեմագոգիայով մի զբաղվիր: Քո բերած համեմատությունները ընդհանրության շատ քիչ եզրեր ունեն: Չի կարելի լռեցնել ոճրագործության մասին խոսողին, նրանով, որ մի այլ տեղ մի այլ տիպի ոճրագործություն է կատարվում: Մենք Թալեաթից տարբերվում ենք և, ինչպես դու ասացիր, ոչ միայն ազգությամբ, այլ հենց նրանով, որ արնախում չենք: Եթե դու իմ ու քո և Թալեաթի միջև տարբերություն չես տեսնում , դա շատ վատ ա:
Իսկ ինչ վերաբերվում ա կողքից նստել նայելուն, էլի եմ ասում, չի կարելի լռել մի ոճրագործության մասին, մենակ են պատճառով, որ ուրիշ ոճրագործություն էլ ա կատարվում: Իսկ եթե որպես հիմնավորում կուզես բերել այն ծամծմված փաստարկը, որ դա վաղուցվա եղելություն ա, ու պետք չի ետ նայել, էդ դեպքում հիշիր, որ էն հանցագործությունները, որ էսօր կատարվում են, վաղը նույնպես անցյալ են դառնալու, իսկ եթե էսօր էդ հանցագործությունները կատարողի ձեռքը չես կարողանում բռնել, դա չի նշանակում, որ վաղը պիտի ասես՝ դե թքած, ու չկտրես էդ նույն ձեռքը, որ մի ուրիշը նույն բանը չանի:

Artgeo
18.03.2007, 04:37

Ես չեմ ասել չխոսենք ոճրագործության մասին: Դրա մասին խոսվում է (իմ կարծիքով չափից դուրս շատ) ու պետք է խոսվի: Բայց կան մարդիկ, որոնք բարոյական իրավունք չունեն խոսել: Եթե մեկը մարդ է սպանել, ապա այլ մարդ սպանողը որևէ իրավունք չունի քննադատելու նրան:

Սխալ ես մտածում: Բացի նրանից, որ այսօրվա ոճրագործը ավելի մեծ ոճրագործ է, քանի որ նա ներսից է, այսօրվա ոճրագործի ձեռքը բռնելով, մենք կանխում ենք վաղվա ոճրագործությունը: Հակառակ դեպքում շատ հնարավոր է, որ միշտ «երեկվա» ոճրագործների հետևից ընկած լինենք, այն դեպքում երբ այսօրվա ոճրագործները իրականացնում են ոճիր: Այսպիսով ժամանակի ընթացքում մենք էլ չենք լինի:

Կրկնում եմ, ուռուցք ունենալու դեպքում ձեռքի կտրվածքի հետևից ընկնելը մեղմ ասած հիմարություն է:

Բացի դրանից, ի՞նչ կտա կոնկրետ Հայաստանի բնակչին ցեղասպանության ընդունումը Թուրքիայի կողմից: Ոչ մի բան: