PDA

Դիտել ողջ տարբերակը : 2 օրով Դիլիջան



StrangeLittleGirl
25.08.2007, 00:36
Նախ ասեմ, որ այս գրառումը «Ակումբային արշավ» թեմայում չեմ անում այն պարզ պատճառով, որ սա արշավ չէ… Ուղղակի հանգիստ է, որը կարող է արշավային տարրեր պարունակել կամ չպարունակել (արշավի գնալու ի վիճակի չեմ, չաղացել եմ :D):

Ուրեմն այսպես. առաջարկում եմ գնալ Դիլիջան սեպտեմբերին՝ շաբաթ կիրակի օրերին: Դա կլինի կա՛մ ամսի 8-9-ին, կա՛մ ամսի 15-16-ին: Թե երբ կլինի, ոչ թե ցանկացողներից է կախված, այլ նրանից, թե ուղեգրեր կլինեն, թե ոչ:
Հիմա ուղեգրերի մասին: Ուզում եմ հաջողացնել, որ բժշկականի հանգստյան տունը գնանք Դիլիջանում: Եթե չհաջողվի, ուղղակի չենք գնա, որովհետև այստեղից այդտեղ արագ կազմակերպելու միակ տարբերակը սա է:
Առաջարկում եմ մնալ VIP սենյակներում, որոնց արժեքն է օրը 2000 դրամ: Եթե չլինի, ավելի էժան սենյակներ կվերցնենք: Կարծեմ այս գինը օրը երեք անգամ սնունդն էլ է իր մեջ ընդգրկում:

Կխնդրեի, որ ցանկացողները շուտ ասեն, որ մինչև ամսի 30-ը մոտավոր տվյալներ ունենանք, իսկ ամսի 30-ին՝ հաստատ, որ 31-ին ուղեգրերը գնենք: Բացատրեմ, թե ինչու եմ այդքան արագացնում. պարզապես այդ ուղեգրերը շատ արագ են զավթվում, և չնայած սեպտեմբերը բավական պասիվ է, չի բացառվում, որ բախտներս չբերի ու տեղ չլինի:
Ամսի 30-ին ես կճշտեմ, թե որ օրվա համար տեղ կա: Եթե բժշկականցի ֆորումցիներից մեկնումեկը ցանկանար ինձ օգնել, ավելի շուտ էլ հնարավոր կլիներ պարզել:

Եվ այսպես, ո՞վ է գալու:

Երվանդ
25.08.2007, 00:57
Ես կարոտել եմ Դիլիջանի օրերին ու մեծ հաճույքով կգամ, մի 90 տոկոս կգամ:

Արշակ
25.08.2007, 11:45
Ես էլ եմ Երոյի օրի ;)

StrangeLittleGirl
26.08.2007, 12:26
Ժո՛ղ, ավելի ակտիվ…
Եթե ես մոտավոր թիվ չիմանամ ամսի 30-ին, ուղղակի չեմ կարող պարզել. հնարավո՞ր է գնալ, թե ոչ:

Արամ
26.08.2007, 14:42
Նու մի 6-7 ասա:D

PoeT
26.08.2007, 15:47
50%

Kita
26.08.2007, 15:55
75%

Philosopher
26.08.2007, 21:01
Գնանք, բայց քանի որ տոկոսային կրքերը էս անգամ էլ պիտի լեյտմոտիվ լինեն, ուրեմն` իմ տոկոսը` 80%:

StrangeLittleGirl
26.08.2007, 22:36
Ժո՛ղ, տոկոսներով պատասխանել չկա: Ես չեմ ընկնելու, բարդ մաթեմատիկական հաշվարկներ անելու: Խնդրում եմ ասեք այո, ոչ, չգիտեմ:

Նորմարդ
26.08.2007, 22:36
Գնանք, բայց քանի որ տոկոսային կրքերը էս անգամ էլ պիտի լեյտմոտիվ լինեն, ուրեմն` իմ տոկոսը` 80%:
Իմ գալու տոկոսային գործակիցն էլ 98% եթե գնանք է 15-16 և 85, եթե գնանք 8-9:

Սամվել
26.08.2007, 22:49
Ես էլ եմ ուզում բայց չգիտեմ կստացվի թե ոչ :( մի 30% :(

Dr. M
26.08.2007, 23:11
ոնց որ թե կարողանում եմ գալ , բայց ինձ համար 2 հոգի հաշվի մենակ չեմ գալու ;) համ էլ երբ? քննություն ունեմ ավարտական :(:angry

համ էլ որտեղից գիտես որ տոմսեր կան? :think նոնան երեսս չի ուզում տեսնել էնքան եմ գնացել մոտը :D

StrangeLittleGirl
26.08.2007, 23:14
Հե՛մ, սեպտեմբերը քնած ամիս է, դասերը սկսվում են, շատերը չեն «ֆայմում», որ կարող են ուղեգր վերցնել: Բայց հենց դասերը սկսվեն, ֆայմողներ գուցե լինեն, դրա համար եմ ուզում ուղեգրերը մինչև դասերի սկսվելը ձեռք բերել:
Երբն էլ գրել եմ: ;) Կա՛մ 8-9-ին, կա՛մ 15-16-ին (կախված, թե որ օրերի տոմսեր կունենա Նոնան):
Մեկ էլ մի բան. դու որ գնացել ես, ուսանողականներ ուզե՞լ է:

Dr. M
26.08.2007, 23:38
ինձանից մենակ անձնագիր են ուզել տոմսերն առնելուց գրանցում ա դու տանում ես կասսա վճարում ես ու ուղեգիրը վերցնում ես
ես 2000 անոց էի վերցրել, շատ լավ էր, օրը 3 անգամ սնունդ :hands

Ուլուանա
27.08.2007, 06:51
Ժող, եթե ամսի 15-16–ին գնաք, իմ գալը բացառվում է, որովհետև ամսի 15–ին ամենայն հավանականությամբ Հայաստանից մեկնելու եմ։ Ես ենթադրում էի, որ 1-2–ին կգնանք, էն էլ, փաստորեն, էդ տարբերակն իսկի չի էլ քննարկվում... :(
Եկեք հիմա հստակ որոշենք, 8-9–ի՞ն ենք գնում, թե՞... որովհետև ես առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում խիստ զբաղված եմ լինելու և դրանից ելնելով պիտի փորձեմ գործերս հարմարեցնել ու որոշել՝ գալիս եմ, թե ոչ։ Շատ կուզենայի Հայաստանից մի քանի տարով հեռանալուց առաջ մի անգամ էլ ակումբցիների հետ հանգստանալ, թեկուզ երկու օրով... Այնպես որ խնդրում եմ ավելի լուրջ մոտենալ հարցին ու ականջի հետև չգցել։

քաղաքացի
27.08.2007, 11:42
Ժո՛ղ, տոկոսներով պատասխանել չկա: Ես չեմ ընկնելու, բարդ մաթեմատիկական հաշվարկներ անելու: Խնդրում եմ ասեք այո, ոչ, չգիտեմ:

չգիտեմ:)

impression
27.08.2007, 11:51
Գալիս եմ :)

StrangeLittleGirl
27.08.2007, 12:56
Որպեսզի պարզ լինի, ասեմ, որ 8-9-ին պետք է գնանք: 15-16-ը պարզապես որպես «զապաս» ենք պահում, որ եթե հանկարծ 8-9-ի ուղեգիր չլինի, 15-16-ին գնանք: Բայց ես շատ մեծ հույսեր ունեմ, որ կլինի:

Guest
27.08.2007, 13:04
Ժո՛ղ, տոկոսներով պատասխանել չկա: Ես չեմ ընկնելու, բարդ մաթեմատիկական հաշվարկներ անելու: Խնդրում եմ ասեք այո, ոչ, չգիտեմ:

Բյուր, հաշվարկը շատ հեշտ է, եթե իհարկե մարդկանց տոկոսները ճիզտ են…
Ամեն մեփկի ասած տոկոսները գումարում ես ու բայանում 100: Հստակ թիվ ես իմանում գալացողների: Բանաձևը պարզ ա ու հստակ:

Հ.Գ. Ես էլի չեմ կարա գամ :(

StrangeLittleGirl
27.08.2007, 13:06
Հա՛յկ, էդպես իմանում ես եկողների միջին տոկոսը: Բայց թե էդ տոկոսից քանի՞սը կգան… :think

Guest
27.08.2007, 13:39
Հա՛յկ, էդպես իմանում ես եկողների միջին տոկոսը: Բայց թե էդ տոկոսից քանի՞սը կգան… :think

Չե Բյուր կստանաս հենց եկող մարդկանց հենց քանակը: :) Մաթփեմից ոնց որ ջոկում էիր վախտին :P

StrangeLittleGirl
27.08.2007, 14:04
Հա՛յկ, հաստատ սխալ ես ասում, ուղղակի չեմ կարողանում բացատրել:
Նայած, թե ինչ ես հասկանում էդ ասված տոկոսների տակ: Եթե մեկն ասում է, ասենք, 80 տոկոս, դա նշանակում է, որ իր գալու հավանականությունը 80 տոկոս է: Իսկ դու ուզում ես քո ասած տարբերակով ստանալ մարդկանց թիվ, բայց գալու հավանականությունն ու մարդկանց թիվը տարբեր մեծություններ են:

Արշակ
27.08.2007, 14:52
Բյուր, Հայկ երկուսդ էլ սխալ եք ասում: :P
Հայկի ասած ձևով կստանաս եկող մարդկանց ամենահավանական քանակը: Ընդհանուր առմամբ հենց դա էլ քեզ պետք է: Ամեն դեպքում, պարզ է, որ դա եկողների ճիշտ քանակը չէ, որովհետև ամեն դեպքում հավանականություն է, այլ ոչ թե հաստատ բան::B

Ի դեպ, կա նաև բանաձև, որով կարող ենք հաշվել, թե այդ եկող մարդկանց ամենահավանական քանակի իրականանալու հավանականությունն ինչքա՞ն է:

Հուսով եմ ասածիցս բան հասկացաք:

StrangeLittleGirl
27.08.2007, 14:54
Ի դեպ, կա նաև բանաձև, որով կարող ենք հաշվել, թե այդ եկող մարդկանց ամենահավանական քանակի իրականանալու հավանականությունն ինչքա՞ն է:
Ինձ հենց դա է պետք :D

Երվանդ
27.08.2007, 15:18
Բյուր 10 հոգիա հաստատ կգան ես համոզված եմ, 10 ավելել հենց եղան էլ չենք վերցնի:pardon , նենց որ դու 12 տեղ հանգիստ պատվիրի, ավելի ճիշտ սենց վարվի, սպասի մինչև վաղը ով գրեց իրանց ներառի քո ցուցակում անկախ քանի տոկոսա գրել, ով չգրեց ու նախավերջին օրը ասեց գալիս եմ թող չնեղանա եթե տեղ չլինի, ֆսյոոո էսքան բան:):P;)

Philosopher
27.08.2007, 15:42
Բյուր, Երվանդը բավականին օյաղ բան ա առաջարկում:D;) Դու ուղերգրերը պատվիրի, իմ տոկոսն էլ բավականին մեծացել ա: Կգնանք;)

StrangeLittleGirl
27.08.2007, 15:45
Ես ուղեգրերը չեմ պատվիրելու, միանգամից առնելու եմ ;)
Ուղղակի պետք է թիվ իմանամ, որ հարցնեմ ամսի 8-9-ի համար էսքան մարդու VIP ուղեգիր կա՞:
Բայց եթե նույնիսկ չլինի, Լիլիթն էլ մի տարբերակ ունի, հետո դա կքննարկենք ;)

Երվանդ
27.08.2007, 15:50
Իմ համար հաստատ առ, ես եթե նույնիսկ չգամ՝ ուղեգիրս ավելի թանկ կսաղացնեմ մեկ ուրիշի վրա՝ ասենք օրինակ պարոն Սասունի ,որը միշտ վերջին պահերինա գալիս:)

StrangeLittleGirl
27.08.2007, 15:53
Ուրեմն սենց… Ամսի 30-ին հավաքվում ենք, փողերը հավաքելու: Եթե հանկարծ չլինի, ես ֆորումում տեղյակ կպահեմ:

Արշակ
27.08.2007, 19:45
Եթե ուղեգիր չլինի, վերջին վարյանտ նախորդ անգամվա տունը կգնանք: Եթե ուզեք կզանգեմ կպայմանավորվեմ: ;)

StrangeLittleGirl
28.08.2007, 12:01
Եթե ուղեգիր չլինի, վերջին վարյանտ նախորդ անգամվա տունը կգնանք: Եթե ուզեք կզանգեմ կպայմանավորվեմ:
Չէ՛, վերջին վարյանտ ավելի լավ տարբերակ կա: Եթե ուղեգիր չլինի, կասեմ :P ;)

aniko
28.08.2007, 12:51
իսկ գումարը ինչքան է՞
չգիտեմ, միգուցե ես ել միանամ այս անգամ ձեզ :oy,

StrangeLittleGirl
28.08.2007, 12:52
իսկ գումարը ինչքան է՞
չգիտեմ, միգուցե ես ել միանամ այս անգամ ձեզ
Օրը 2000, հետևաբար լինում է 4000
Մեկ էլ ճանապարհածախսը, բայց դա չգիտեմ ինչքան է:

Kita
28.08.2007, 13:46
Օրը 2000, հետևաբար լինում է 4000
Մեկ էլ ճանապարհածախսը, բայց դա չգիտեմ ինչքան է:

1000 այսինքն 2000 է ստացվում:

Ուլուանա
29.08.2007, 08:16
Մենք երևի երեքով կգանք (Շուշանին ու Արշակին չհաշված :)))։
Բյուր, բայց շատ չե՞նք լինում։ :unsure Եթե նույնիսկ միայն մինչև հիմա գրած մարդիկ գան, արդեն 10-ից ավել ենք լինում... Էդքան ուղեգիր կլինի՞ որ։ :think

John
29.08.2007, 12:39
չեմ կարող գալ… բայց համարյա չեմ ափսոսում

StrangeLittleGirl
30.08.2007, 00:49
Ուրեմն սենց, կարևորը 10-ից ավելի ենք լինում: Ես հիմա այստեղ գրածների թիվն ու տոկոսները հաշվելու ո՛չ հավես ունեմ, ո՛չ ժամանակ:
Վաղը գնալու եմ իմանամ ուղեգրերի մասին, բայց տուն չեմ գալու, որ այս թեմայում գրառում անեմ: Ամեն դեպքում եթե ուղեգիր լինի, վաղը ժամը 19-ին Թումանյանի արձանի մոտ կհավաքվենք, փողերը կհավաքենք: Եթե որևէ մեկը չի կարող գալ այդ ժամին, բայց Դիլիջան ուզում է գալ, թող ինձ զանգի 093 379344 համարով:

impression
30.08.2007, 08:12
Երեխեք ջան, կներեք, բայց իմ գալը չի ստացվում: Ահավոր շատ գործուղումներ ունեմ սեպտեմբերին, երեկ եմ իմացել: Ձեզ հաճելի ժամանց :)

StrangeLittleGirl
30.08.2007, 11:29
ժո՛ղ, էսօր գնացի, ասացին, որ մյուս շաբաթ պարզ կլինի՝ ամսի 8-9-ի համար կա՞, թե՞ չէ: Մի խոսքով, աչքիս Նոնան արձակուրդում է, մյուս շաբաթ կգա: :D
Բայց դե, բարեբախտաբար, մյուս շաբաթ ինստիտուտում եմ դասի, այնպես որ հենց երկուշաբթի կարող եմ պարզել:
Խնդրում եմ ինձ հետ հեռախոսով կապվեք, որովհետև առաջիկայում այնքան էլ հաճախ չեմ մտնելու ինտերնետ:

sh_joy
30.08.2007, 12:06
Ես ու Ներսեսն էլ ենք գալիս։
Իմ գալը հաստատ ա, Ներսեսինը էնքան էլ չէ, բայց ամեն դեպքում ուղեգրեր կվերցնենք, վերջին վարյանտ կօգտվենք Երոյի մտահղացումից :P

ես եթե նույնիսկ չգամ՝ ուղեգիրս ավելի թանկ կսաղացնեմ մեկ ուրիշի վրա՝ ասենք օրինակ պարոն Սասունի ,որը միշտ վերջին պահերինա գալիս

PoeT
30.08.2007, 12:27
Չէ, ես չեմ գալիս

Ուլուանա
03.09.2007, 21:32
Ասում ենք.

Ակումբի հաջորդ հերթական հանդիպումը տեղի կունենա

Սեպտեմբերի 8-ին

Ժամը 19.00-ին

Թումանյանի արձանի մոտ

Հանդիպումների նոր եկող անդամները չեն ուշանում և ուշանալուց հետո էլ անմիջապես ճանաչում են Թումանյանի հովանու տակ հավաքված ակումբցիներին (Անուշին կամ Սարոյին որևէ նմանությունը բացառվում է, էնպես որ ճանաչելը հեշտ կլինի:D);)
Մի րոպե... :o Ամսի 8-ին Դիլիջան չե՞նք գնում: :( Ի՜... :cry

քաղաքացի
03.09.2007, 21:35
Մի րոպե... :o Ամսի 8-ին Դիլիջան չե՞նք գնում: :( Ի՜... :cry
Ոչ ոք չի ասել Երևանի Թումանյանի արձանի մոտ ;) :lol

Kita
05.09.2007, 17:06
Ուրեմն Անուկի խնդրանքով, զանգել և պայմանավորվել եմ Դիլիջանի համար: Գնում եք էլի նույն տեղը: Քանի որ արդեն ամեն ինչ ավելի պարզ է, պետք է ուղղակի շաբաթ առավոտյան հավաքվել և մինիմալ գնումներ անել:
Գալացողները թող նշեն իրենց:
Գնում եք ամսի 8,9-ին:

Ով անցած անգամ չէր եկել, հիշեցնեմ, որ մնալը մեկ գիշերը արժ է 2000 դրամ, գնալը՝ 2000 դրամ, դե մի 5000 էլ նախատեսեք;), քանի որ այս անգամ ինձ թվում է ավելի քիչ կլինեք և հետևաբար ավելի շատ գումար պետք կգա;):

Kita
06.09.2007, 13:52
Ուրեմն ուզում եմ հիշեցնեմ, որ սա ձեր բացառիկ հնարավորություններից մեկը կլինի Անուկին տեսնելու, այնպես որ մի բան գրեք;) Ինչևէ վաղը հանդիպում կկազմակերպվի, որ քննարկեք:;)