PDA

Դիտել ողջ տարբերակը : "Արևորդի" բնապահպանական տարածաշրջանային փառատոն



Sun Child
24.08.2007, 17:50
Հոկտեմբերի 6-10 Դիլիջանում տեղի կունենա "Արևորդի" առաջին տարածաշրջանային բնապահպանական փառատոնի երկրորդ` միջազգային մասը:

Արևորդի տարածաշրջանային բնապահպանական փառատոնի առաջին մասը տեղի ունեցավ ապրիլի 1-12: Փառատոնի “Արևի հետքերով” կրթական ծրագրի շրջանակներում մի շարք բնապահպանական միջոցառումներ իրականացվեցին Երևանում, Գյումրիում, Գառնիում, Գողթում, Ուրծաձորում և Դիլիջանում: Միջոցառումներին որպես կամավոր մասնակցեցին 2000-ից ավելի դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արևորդու 12-օրյա ժամանակացույցը ներառեց.
• Աղբահավաք 10 տեղանքում
• Քարհավաք
• Ծառատունկ և կանաչապատում
• այլ բնապահպանական միջոցառումներ Հայաստանի 6 շրջաններում
Փառատոնի առաջին մասն ամփոփվեց երեխաների ու երիտասարդության մասնակցությամբ մեծ բնապահպանական երթով:


Երկրորդ մասը, որ տեղի կունենա հոկտեմբերի 6-10 Դիլիջանում կդառնա տարածաշրջանային/միջազգային բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, արվեստագետների և էկո-լրագրողների հանդիպման խաչմերուկ: Փառատոնի ժամանակացույցը կհամակարգի միջազգային մասնագիտական սեմինարներ էկո-տուրիզմի, շահերի պաշտպանության և ցանցային համագործակցության թեմաներով, տարածաշրջանային/միջազգային բնապահպանական ֆիլմերի ծրագիր, երեխաների ֆիմերի ծրագիր, ֆոտոցուցահանդեսներ, բաց քննարկումներ:
FPWC (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) կրթական ծրագրի մասնակից երեխաներին փառատոնի այս մասը հնարավորություն կտա հասարակությանը ներկայացնել իրենց տարեկան աշխատանքի արդյունքները: Նրանց պատրաստած ֆիլմերը կցուցադրվեն բնապահպանական ֆիլմերի հատուկ մրցութային ծրագրով, իսկ լուսանկարները կներկայացվեն ցուցահանդեսում:

Արևորդի 1-ին բնապահպանական տարածաշրջանային փառատոնի հոկտեմբերյան ծրագիրն ընդգրկում է.

• Բնապահպանական ֆիլմերի ծրագիր

• Բնապահպանական ֆոտոցուցահանդես

• Դասընթացներ, սեմինարներ, արշավներ

• Մասնագիտական սեմինարներ

Բնապահպանական ֆիլմերի ծրագիրը կազմված է 3 հիմնական մասից
• Տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ծրագիր
• Երեխաների ֆիլմերի մրցութային ծրագիր
• Միջազգային տեղեկատվական ֆիլմերի ծրագիր

Արևորդի տարածաշրջանային բնապահպանական փառատոնի ֆիլմերի ծրագիրը նպատակ ունի համախմբել Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ երկրների բնապահպանական ֆիլմերի հեղինակների մեկ ֆորումի մեջ, որտեղ նրանք կունենան միմյանց հետ գաղափարներ ու փորձ կիսելու հնարավորություն:

Տարածաշրջանային ֆիլմերի ծրագիրը կներառի ֆիլմեր հարևան երկրներից` Թուրքիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից և Իրանից: Առաջին հայացքից կարող է թվալ, որ երկխոսությունն այս երկրների միջև անհնար է, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը: Դրան կարելի է բերել մեկ անժխտելի հակափաստարկ` յուրաքանյուր ոք ու ամեն ժողովուրդ խաղաղ ապագա է ցանկանում գալիք սերնդին;



Միացե'ք մարդիկ, շատ կարևոր ա ձեր մասնակցությունը: Շատ պետք ա լինենք, որ կարողանանք ինչ որ բան փոխել միասին:

Հա, փառատոնի վերջին օրը, հոկտեմբերի 10-ին մեծ ռոք համերգ կլինի: :jagi

Ընթացիկ բոլոր նորությունները կգրեմ:

Sun Child
24.08.2007, 18:42
«Արևորդի» առաջին տարածաշրջանային բնապահպանական փառատոնը հրավիրում է Ձեզ միանալու փառատոնի հոկտեմբերյան մասին (6-10 հոկտեմբերի, Դիլիջան): Հրավիրում ենք տարμեր տարիքի և նախասիրությունների կամավորների միանալ փառատոնի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին, օգնել փառատոնի անձնակազմին և մասնակցել փառատոնի շրջանակներում տարբեր միջոցառումների:
Եթե հետաքրքրված եք նմանատիպ կամավորական աշխատանքով, խնդրում եմ լրացրեք այս հարցաթերթիկը (http://www.sunchild.org/index.php?id=56&L=1):

Amaru
26.08.2007, 00:15
ՄՄ... ինձ հետաքրքրեց :) Սպասում եմ նամակիս պատասխանին ;)

Sun Child
27.08.2007, 12:37
նամակ չեմ ստացել..