PDA

Դիտել ողջ տարբերակը : «Կտոր մը երջանկություն...»

Մանոն
22.08.2007, 14:25
Երևի ամենքն էլ տեսած կլինեն «Կտոր մը երկինք» ֆիլմը: (Սյուժեով մի քիչ նման է «Красотка» ֆիլմին): Իսկ որքանո՞վ է այն մոտ մեր իրականությանը: Կա՞ն արդյոք մեր հասարակությունում այդ հերոսների նման մարդիկ, ովքեր նախ՝ ընդունակ են սիրել ինչ-ինչ պատճառներով փողոցում հայտնված մի կնոջ, և երկրորդ՝ անտեսելով բամբասանքներն՝ ամուսնանալ նրա հետ, դրանով իսկ փորձելով հանել այդ կնոջը նման միջավայրից և օգնել հրաժարվել անբարո կյանք վարելուց:

Angelina
22.08.2007, 15:52
Նման դեպքեր շատ կան մեր իրականության մեջ: Ճիշտ են ասում, որ սերը կույր է: Կան տղաներ, որ հենց սիրում են, էլ ոչ մի բան աչքներին չի երևում, իսկ որքանով է ճիշտ դա շատ դժվար է ասել: Կամ արդյո՞ք այդպիսի աղջիկները հետագայում կփոխեն իրենց միջավայրը, սա էլ է հարց: Բայց ամեն դեպքում ես դեմ եմ, այդպիսի ամուսնություններին: Միայն մի բան կասեմ՝ տղաներ զգոն եղեք:

Goga
22.08.2007, 18:05
Նախ ասեմ, որ նման դեպքեր իրոք կան մեր հասարակությունում, ես անձամբ ծանոթ եմ նման մի դեպքի, երբ տղան սիրել է այդ աղջկան, ընդ որումը աղջիկը տղայից մեծ է եղել 5 տարով, տղայի ծնողները դեմ են եղել նրանց հարաբերություններին, սակայն տղան ամուսնացել է այդ աղջկա հետ և ապրել ծնողներից հեռու:Արդեն անցել է 3 տարի, ունեն մեկ զավակ, ապրում են շատ լավ, և ընդունվել են ծնողների կողմից: Այնպես որ դեռևս կան նման հերոսներ մեր կողքին, չնայած ես չեմ հաշտվում աղջիկների նման վարմունքի հետ, ինչ պատճառ էլ, որ ունենան, բայց և այնպես ողջունում եմ նման տղաների վարվելակերպը: Ինչպես ասում են՝ ընկածին պետք է վեր բարձրացնել...

Սամվել
23.08.2007, 00:02
Նման դեպքեր շատ կան մեր իրականության մեջ: Ճիշտ են ասում, որ սերը կույր է: Կան տղաներ, որ հենց դիրում են, էլ ոչ մի բան աչքներին չի երևում, իսկ որքանով է ճիշտ դա շատ դժվար է ասել: Կամ արդյո՞ք այդպիսի աղջիկները հետագայում կփոխեն իրենց միջավայրը, սա էլ է հարց: Բայց ամեն դեպքում ես դեմ եմ, այդպիսի ամուսնություններին: Միայն մի բան կասեմ՝ տղաներ զգոն եղեք:

:o…………:D………:oy

Նախ ասեմ, որ նման դեպքեր իրոք կան մեր հասարակությունում, ես անձամբ ծանոթ եմ նման մի դեպքի, երբ տղան սիրել է այդ աղջկան, ընդ որումը աղջիկը տղայից մեծ է եղել 5 տարով, տղայի ծնողները դեմ են եղել նրանց հարաբերություններին, սակայն տղան ամուսնացել է այդ աղջկա հետ և ապրել ծնողներից հեռու:Արդեն անցել է 3 տարի, ունեն մեկ զավակ, ապրում են շատ լավ, և ընդունվել են ծնողների կողմից: Այնպես որ դեռևս կան նման հերոսներ մեր կողքին, չնայած ես չեմ հաշտվում աղջիկների նման վարմունքի հետ, ինչ պատճառ էլ, որ ունենան, բայց և այնպես ողջունում եմ նման տղաների վարվելակերպը: Ինչպես ասում են՝ ընկածին պետք է վեր բարձրացնել...

Ինչևէ իհարկե համաձայն եմ, որ ընկածին պետք է բարձրացնել, բայց դե եսիմ է բա որ մի օր ետ ընկածին ու ձեր հարևան Վալոդին հանես ձեր անկողնուց :[ մի խոսքով դեմ եմ այս երևույթին լիքը կարգին աղջիկներ կան պետք չէ զգացմունքներին թողել, որ այդքան խորանան որ հետո էլ չկարողանաս բաժանվել պետք է միանգամից ուղեղով մոտենալ հարցին և չթողնել որ Հրապուրանքը կամ սիրահարվածությունը այդքան հեռու գնան,
որ արդեն չկարողանաս դիմադրել դրանց :think

StrangeLittleGirl
23.08.2007, 00:14
Ցավում եմ, որ աղջկա լավ ու վատ լինելը կուսաթաղանթի առկայությամբ կամ բացակայությամբ եք որոշում…

Սամվել
23.08.2007, 00:26
Ցավում եմ, որ աղջկա լավ ու վատ լինելը կուսաթաղանթի առկայությամբ կամ բացակայությամբ եք որոշում…

Բյուր ջան Կուսաթաանթը չի որոշում լավ և վատ լինելը…ըստ իս լավ և վատ լինելը որոշվումա նրանով որ լավ աղջիկը իրեն ավելի լավա կախի քան թե գումարի դիմաց սիրով զբաղվի սրա նրա հետ :[

StrangeLittleGirl
23.08.2007, 00:32
Բյուր ջան Կուսաթաանթը չի որոշում լավ և վատ լինելը…ըստ իս լավ և վատ լինելը որոշվումա նրանով որ լավ աղջիկը իրեն ավելի լավա կախի քան թե գումարի դիմաց սիրով զբաղվի սրա նրա հետ
Սա՛մ ջան, թող էդ լավ աղջիկը օրվա հացի փող չունենա, տեսնեմ ի՞նչ կանի: Հանգամանք կա, բան կա:
Կամ էլ էդ «լավ» աղջիկը սրա-նրա հետ սեքսով չի զբաղվում, բայց հազար ու մի ուրիշ բան ա անում, որոնք ինձ համար հավասարազոր են (թեկուզ խաբում ծնողներին):

Սամվել
23.08.2007, 00:39

Հմմ Բայց ինչից վերցրիր, որ ես միայն դրանով եմ չափում աղջկա լավ կամ վատ լինելը :o
Լավ Աղջիկ կա լավ մարդ շատ լայն հասկացողությունա…
Ու որ ես Անբարոյականներին կամ Պոռնիկներին լավ աղջիկ չեմ համարում դա դեռ չի նշանակու, որ նրանցից բացի մնացածը լավն են :think
Համ էլ ըստ իս Լավ մարդը ավելի լավա մեռնի քան թե իրա Մարմինը վաճառի :[
Թող գնա աշխատի թե չէ ով չի կարա իրա մարմինը վաճառի :angry դրանից էլ հեշտ բան ու չփորձեք դրանց արդարացնել հաստատ լավ մարդը տենց քայլի չի դիմի :angry

StrangeLittleGirl
23.08.2007, 00:45
Է՜հ Սամ… Մենք չէ, ոչ պիտի դատենք:

dvgray
23.08.2007, 08:08
Իսկ որքանո՞վ է այն մոտ մեր իրականությանը: Կա՞ն արդյոք մեր հասարակությունում այդ հերոսների նման մարդիկ,

Մեր մոտ էլ էտպեսի մառդկանց տեսակարար կշիռը նույնն է, ինչ էր այդ փոքրիկ քաղաքում, այսինքն "միլիոնից"-մեկը: Սա նշանակում է, որ մեր մոտ չկա "կույր սեր" կոչվածը: Ու շատ ափսոս:(, որովհետև "կույր սեր"-ը, դա՝ Ռոմեոն ու Ջուլետան էին:

Հ.Գ.…Միշտ, երբ դիտել եմ այդ ֆիլմը, ինձ թվացել է, որ Թորիկը իմ նախակերպարն է: Շատ լավ է հեղինակը ինձ "բռնացրել":):

Սամվել
23.08.2007, 09:11
Է՜հ Սամ… Մենք չէ, ոչ պիտի դատենք:

Բյուր ջան ես չեմ դատում ես իմ տեսակետն ու վերաբերմունք եմ ասում :)

StrangeLittleGirl
23.08.2007, 13:32
Մի բան էլ ավելացնեմ. եթե դու քեզ լավ մարդ ես համարում, բայց դու ձեռք չես մեկնում, որ ընկածին բարձրացնես, դու ընկածից էլ վատ մարդ ես:
Մենք «լավն» ենք ոչ թե նրա համար, որ միայն «լավերին» ընտրենք, այլ նաև նրա համար, որ «վատերին» կարողանանք «լավը» դարձնել:

Ariadna
23.08.2007, 15:47

Բյուր ջան, բարեգործական հիմունքներով սիրելն էլ սխալ է, այսինքն ամուսնանալ վատին լավ դարձնելու համար, ուղղակի, եթե սիրում ես ուրեմն արդեն լավն է՝ նա ում սիրում ես։ Իմ կարծիքով էստեղ հարցադրումն է մի քիչ սխալ արված, որովհետև Անժելներ հաստատ չկան մեր՝ փողոցում կանգնած աղջիկների մեջ։ Երևի թե ավելի ակտուալ դարձնելու համար հարցադրումը պետք էր հետևյալ կերպով ձևակերպել. «կամուսնանայիք արդյոք մի աղջկա հետ, որը մինչև ձեզ ունեցել է ասենք 7 ընկեր, բայց ինչ–ինչ պատճառներով չի ստացվել նրանց հետ հարաբերությունները և բաժանվել է և գիտեք նրա «կուսաթաղանթի բացակայության մասին:)» Այսինքն ուզում եմ ասել, որ տվյալ դեպքում աղջիկը պոռնիկ չի, բայց չի համապատասխանում հայկական ավանդական պատկերացումներին։ Միանգամից ասեմ, որ եթե ես տղա լինեի, հաստատ կարևորություն չէի տա էդ ամեն ինչին։:love

Մանոն
23.08.2007, 15:53
Հ.Գ.…Միշտ, երբ դիտել եմ այդ ֆիլմը, ինձ թվացել է, որ Թորիկը իմ նախակերպարն է: Շատ լավ է հեղինակը ինձ "բռնացրել":):
Իսկ դու կվարվեի՞ր նույնկերպ ինչ Թորիկը:

Սամվել
23.08.2007, 17:03
Մի բան էլ ավելացնեմ. եթե դու քեզ լավ մարդ ես համարում, բայց դու ձեռք չես մեկնում, որ ընկածին բարձրացնես, դու ընկածից էլ վատ մարդ ես:
Մենք «լավն» ենք ոչ թե նրա համար, որ միայն «լավերին» ընտրենք, այլ նաև նրա համար, որ «վատերին» կարողանանք «լավը» դարձնել:
Դեե Բյուր ջան նախ ասեմ որ ամեն մարդու "լավ" և "վատ" լինելը ոչ թե որոշվում է նրա կողմից այլ որոշվում է շրջապատի մարդկանց կողմից…Շատ Սխալա ասելը "գիտես ես լավ մարդ եմ" …Իրականում Մարդու մասին տեսկետը կազմում են շրջապատի մարդիկ…միևնույն ժամանակ եթե Դու Ձգտում ես լավ մարդ լինել դա դեռ չի նշանակում, որ պետքա ամեն հարմար առիթը բաց չթողես քո կյանքն էլ խորտակես ինչա թե սրան նրան ուզում ես օգնած լինես …Մեզ Մեր կյանքը ապրելու հնարավորություն մի անգամա տրվում և պետքա զգտել այն լավ ապրել և ոչ թե քեզ էլ դժբախտացնես ինչա թե ինչոր փողոցայինի ուզում ես օգնես…
Գիտես Այնքան հեշտ է երբեմն Տեսականորեն Պատկերացնել "Ես Կսիրեմ նրան և անպայման կամուսնանամ նրա հետ" բայց իրականում պետք է մի քիչ իրատես լինել եթե ամուսնանաս մի փողոցայինի հետ որը իր մարմինը վաճառել է գումարի դիմաց ապա անհամեմատ մեծ է հավանականությունը որ մի օր նրա դավաճանության պատճառով ձեր ընտանիքը կքայքայվի և դու ու ձեր երեխաները բավականին կդժբախտանաք…և այդ ամենը ընդամենը մի նրա համար որ օգնես մի մարդու որը ի սկզբանե ընտրել է իր համար այդ ուղին… մենակ այս բառերիցս չկախվեք ըստ իս ավելի լավա մարդ անի ամենադաժան ու տանջալից աշխատանքները քան թե վաճառի իր մարմինը…

Բյուր ջան, բարեգործական հիմունքներով սիրելն էլ սխալ է, այսինքն ամուսնանալ վատին լավ դարձնելու համար, ուղղակի, եթե սիրում ես ուրեմն արդեն լավն է՝ նա ում սիրում ես։ Իմ կարծիքով էստեղ հարցադրումն է մի քիչ սխալ արված, որովհետև Անժելներ հաստատ չկան մեր՝ փողոցում կանգնած աղջիկների մեջ։ Երևի թե ավելի ակտուալ դարձնելու համար հարցադրումը պետք էր հետևյալ կերպով ձևակերպել. «կամուսնանայիք արդյոք մի աղջկա հետ, որը մինչև ձեզ ունեցել է ասենք 7 ընկեր, բայց ինչ–ինչ պատճառներով չի ստացվել նրանց հետ հարաբերությունները և բաժանվել է և գիտեք նրա «կուսաթաղանթի բացակայության մասին:)» Այսինքն ուզում եմ ասել, որ տվյալ դեպքում աղջիկը պոռնիկ չի, բայց չի համապատասխանում հայկական ավանդական պատկերացումներին։ Միանգամից ասեմ, որ եթե ես տղա լինեի, հաստատ կարևորություն չէի տա էդ ամեն ինչին։:love

Համաձայն եմ նրա նկարագրած դեպքի մասին դեռ արժի մտածել, բայց իմ նկարագրված դեպքը լրիվ ուրիշ է և այստեղ ես 2 կարծիք ունենալ չեմ կարող…
Օրինակ քո ասածի մեջ է մտնում երբ ամուսնացած բաժաված կանայք կրկին ամուսնանում են կամ ամուսնացած կնոջ ամուսինը մահանում է և նա կրկին ամուսնանում է դրանք նորմալ երևույթներ են բայց պետք չի աչքերը փա կ և ուղեղը անջատած ամուսնանալ հույս դնելով միայն սիրո վրա և ամուսնանալ ասենք են Վերվարածների "Համեստի" նման մեկի հետ…

Ուլուանա
23.08.2007, 17:48
Դեե Բյուր ջան նախ ասեմ որ ամեն մարդու "լավ" և "վատ" լինելը ոչ թե որոշվում է նրա կողմից այլ որոշվում է շրջապատի մարդկանց կողմից…Շատ Սխալա ասելը "գիտես ես լավ մարդ եմ"…Իրականում Մարդու մասին տեսկետը կազմում են շրջապատի մարդիկ։
Սամվել, հավատա, որ տխուր է այն մարդկանց վիճակը, ովքեր մարդկանց մասին կարծիք են կազմում ոչ թե սեփական շփման ու զգացողությունների հիման վրա, այլ շրջապատի կարծիքից ելնելով, որը շատ դեպքերում կարող է ձևավորված լինել բամբասանքների, թյուրիմացությունների հիման վրա և բոլորովին չհամապատասխանել իրականությանը, բայց թեման կարծես թե դրա մասին չէր... :8

միևնույն ժամանակ եթե Դու Ձգտում ես լավ մարդ լինել դա դեռ չի նշանակում, որ պետքա ամեն հարմար առիթը բաց չթողես քո կյանքն էլ խորտակես ինչա թե սրան նրան ուզում ես օգնած լինես …Մեզ Մեր կյանքը ապրելու հնարավորություն մի անգամա տրվում և պետքա զգտել այն լավ ապրել և ոչ թե քեզ էլ դժբախտացնես ինչա թե ինչոր փողոցայինի ուզում ես օգնես։
Բայց ո՞վ է խոսում բարեգործության մասին։ Խոսքը սիրելու մասին է, ոչ թե առանց սիրելու ինչ–որ մարմնավաճառի «փրկելու» մասին։ Իսկ եթե մարդը սիրում է, ապա այդպիսի կնոջ հետ կյանքը կապելը ոչ միայն այդ կնոջն այդ միջավայրից հանելու, օգնելու ու վեր բարձրացնելու համար է, այլև իր սեփական երջանկության, այնպես որ տվյալ դեպքում սեփական անձին դժբախտացնելու մասին խոսք չկա։

Գիտես Այնքան հեշտ է երբեմն Տեսականորեն Պատկերացնել "Ես Կսիրեմ նրան և անպայման կամուսնանամ նրա հետ" բայց իրականում պետք է մի քիչ իրատես լինել եթե ամուսնանաս մի փողոցայինի հետ որը իր մարմինը վաճառել է գումարի դիմաց ապա անհամեմատ մեծ է հավանականությունը որ մի օր նրա դավաճանության պատճառով ձեր ընտանիքը կքայքայվի և դու ու ձեր երեխաները բավականին կդժբախտանաք…և այդ ամենը ընդամենը մի նրա համար որ օգնես մի մարդու որը ի սկզբանե ընտրել է իր համար այդ ուղին… մենակ այս բառերիցս չկախվեք ըստ իս ավելի լավա մարդ անի ամենադաժան ու տանջալից աշխատանքները քան թե վաճառի իր մարմինը։
Գիտես, երկու տեսակի մարմնավաճառություն է լինում, մեկն այն է, երբ կինը հարկադրաբար (այլոց ճնշման տակ, հանգամանքների բերումով) է գնում այդ քայլին, մյուսը՝ երբ կինն իր էությամբ է պոռնիկ ու մարմնավաճառությամբ զբաղվում է սեփական նախաձեռնությամբ, իր թեթևամիտ ու անառակ բնույթի մղումով։ Առաջին դեպքը ներկայացնող կանայք այդպիսի միջավայրից դուրս գալուց հետո սովորաբար շատ հավատարիմ ու բարոյական կին են դառնում իրենց ամուսինների համար, գուցե անբասիր անցյալ ունեցող շատ կանանցից ավելի հավատարիմ ու նվիրված, իսկ երկրորդներին՝ էությամբ անառակներին, ամուսնությունը հաստատ չի փրկում. ինչպես անառակ կային, այնպես էլ մնում են ու հաճախ են իրենց և ուրիշների ընտանիքների քայքայման պատճառ դառնում։ Այդպիսի կանայք կարող են նույնիսկ մինչև ամուսնությունը կույս լինել, բայց, ինչպես ասում են, Աստված հեռու պահի նման «կուսությունից», որովհետև նմանների համար ամուսնությունը հաճախ իրենց անառակ խառնվածքի սանձարձակ դրսևորումների համար լայն դռներ է բացում... Այնպես որ ավելի լավ է՝ ներքուստ պոռնիկներից զգուշացեք, ոչ թե ձեզ համար անհայտ պատճառներով ու հանգամանքների բերումով այդպիսին դարձած, բայց հոգով գուցե կույս կանանցից։

Չեմ ժխտում, որ ամենայն հավանականությամբ մարմնավաճառների ճնշող մեծամասնության հետ լուրջ հարաբերություններ հաստատելուց դժվար թե որևէ լավ բան դուրս գա. համոզված եմ, որ Անժելները մեր իրականության մեջ շատ չեն, բայց հաստատ կան, և նրանց դատապարտելու փոխարեն ավելի լավ է հայտնաբերել ու հեռացնել այդ շրջապատից։ Ասածս, բնականաբար, չի նշանակում, թե հարկավոր է հասարակաց տները չափչփել՝ այնտեղ ձեր ապագա կնոջը գտնելու ակնկալիքով, բայց Անժելի նման աղջկան գտնելու ու սիրելու դեպքում չարժե նրանից հրաժարվել՝ միայն «զորեղ համայնքի» կարծիքից վախենալով։ Վերջիվերջո, դա ձեր կյանքն է, և միայն դուք եք որոշողը՝ այդ կնոջ հետ արժե կյանք կապել, թե ոչ։ Եվ խղճալի կլինի այն տղամարդը, ով, սիրելով այդպիսի կնոջ, կհրաժարվի նրանից՝ միայն շրջապատի կարծիքը հաշվի առնելով։

Նորից եմ ասում, լավ կլիներ, եթե տղամարդիկ նախ սովորեին հոգով անառակին տարբերել հոգով ոչ անառակից (անկախ երկուսի կուսության աստիճանից... :{)։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում, ցավոք, շատ քիչ տղամարդիկ են բավականաչափ խորաթափանցություն ու ինտուիցիա ունենում կանանց այդ երկու տիպերին տարբերելու համար, քանի որ հիմնականում նրանց մասին դատում են խիստ մակերեսային դրսևորումների հիման վրա... :think

dvgray
23.08.2007, 19:21
Իսկ դու կվարվեի՞ր նույնկերպ ինչ Թորիկը:
գուշակություններ չեմ անի, սակայն ասեմ, որ որպես երևույթ /ուրիշ "բնագավառներում"/ շատ հաճախ եմ դա կատարում - առանց դույզն իսկ դողացնելու հակադրվում եմ շրջապատին, քաղաքին ... աշխարքին: Իսկ եթե դա պետք լինի անել սիրած աղջկա համար, ապա ոչ աստվածը, ոչ սատանան ինձ չի կարող կանգնեցնել:

Հ.Գ. Մի ժամանակ անգամ պատանեական սիրով սիրահարված էի Գալինա Բելյաևաին :love:

Ավելացվել է 14 րոպե անց

լավ կլիներ, եթե տղամարդիկ նախ սովորեին հոգով անառակին տարբերել հոգով ոչ անառակից
Իսկ եր՞բ են հայ աղջիկներն ու կանայք սովորելու տարբերել ու համապատասխան ձևով արհամարել հոգով անառակ, պոռնիկ տղամարդուն /՞՞՞/ հոգով ոչ անառակից:

Սամվել
23.08.2007, 19:54
Սամվել, հավատա, որ տխուր է այն մարդկանց վիճակը, ովքեր մարդկանց մասին կարծիք են կազմում ոչ թե սեփական շփման ու զգացողությունների հիման վրա, այլ շրջապատի կարծիքից ելնելով, որը շատ դեպքերում կարող է ձևավորված լինել բամբասանքների, թյուրիմացությունների հիման վրա և բոլորովին չհամապատասխանել իրականությանը, բայց թեման կարծես թե դրա մասին չէր...

Հասկանում ես ես դա նկատի չունեի …ես ի նկատի ունեի այն, որ Ցանկացած մարդ ինքը չէ որ պետք է որոշի ինքը լավ մարդ է թե ոչ այլ այդ ամենը որոշում են նրա արարքները ինչի մասին ոչ թե ինքն եզրակացություն անում այլ իրեն շրջապատող մարդիկ…Այսինքն սխալ է հայտարարել "Ես լավ մարդ եմ" և քեզ լավ մարդ զգալ այլ այդ կարծիքին պետք է արժանանալ միշտ էլ կգտնեվեն նախանձողներ և պարզապես վատ մարդիկ որոնք սխալ կարծիքներ կարտահայտեն բայց դե չէ խնդիրը խնդիրը այն է որ մարդու լավ կամ վատ լինելը որոշում է ոչ թե նա այլ այն մարդիկ որոնց հետ նա շփվում է …ոնց որ մեր Փիլիսոփայության դասախոսն էր ասում "Մարդու արժեքը մի կոտորակ է որի համարիչում գտնվում է ուրիշների կարծիքը նրա մասին իսկ հայտարարում նրա իսկ կարծիքն է իր մասին" այսինքն մարդը այնքան արժեքավոր է ինչքան արժեքավոր է իր հետ շփվողների համար և ինչքան ավելի քիչ մեծամիտ է…

Ինչևէ Թեմայից չշեղվենք…

Բայց ո՞վ է խոսում բարեգործության մասին։ Խոսքը սիրելու մասին է, ոչ թե առանց սիրելու ինչ–որ մարմնավաճառի «փրկելու» մասին։ Իսկ եթե մարդը սիրում է, ապա այդպիսի կնոջ հետ կյանքը կապելը ոչ միայն այդ կնոջն այդ միջավայրից հանելու, օգնելու ու վեր բարձրացնելու համար է, այլև իր սեփական երջանկության, այնպես որ տվյալ դեպքում սեփական անձին դժբախտացնելու մասին խոսք չկա։

ԲԱյց շատ ժամանակ այդ դեպքում քո երջանկությունը վտանգվում է :)

Ավելացվել է 6 րոպե անց

Գիտես, երկու տեսակի մարմնավաճառություն է լինում, մեկն այն է, երբ կինը հարկադրաբար (այլոց ճնշման տակ, հանգամանքների բերումով) է գնում այդ քայլին, մյուսը՝ երբ կինն իր էությամբ է պոռնիկ ու մարմնավաճառությամբ զբաղվում է սեփական նախաձեռնությամբ, իր թեթևամիտ ու անառակ բնույթի մղումով։ Առաջին դեպքը ներկայացնող կանայք այդպիսի միջավայրից դուրս գալուց հետո սովորաբար շատ հավատարիմ ու բարոյական կին են դառնում իրենց ամուսինների համար, գուցե անբասիր անցյալ ունեցող շատ կանանցից ավելի հավատարիմ ու նվիրված, իսկ երկրորդներին՝ էությամբ անառակներին, ամուսնությունը հաստատ չի փրկում. ինչպես անառակ կային, այնպես էլ մնում են ու հաճախ են իրենց և ուրիշների ընտանիքների քայքայման պատճառ դառնում։ Այդպիսի կանայք կարող են նույնիսկ մինչև ամուսնությունը կույս լինել, բայց, ինչպես ասում են, Աստված հեռու պահի նման «կուսությունից», որովհետև նմանների համար ամուսնությունը հաճախ իրենց անառակ խառնվածքի սանձարձակ դրսևորումների համար լայն դռներ է բացում... Այնպես որ ավելի լավ է՝ ներքուստ պոռնիկներից զգուշացեք, ոչ թե ձեզ համար անհայտ պատճառներով ու հանգամանքների բերումով այդպիսին դարձած, բայց հոգով գուցե կույս կանանցից։

Լիովին համամիտ եմ Սակայն Շատ Ժամանակ սիրահարված մարդը այդքան էլ չի տարբերում ինչն է ճիշտ և ինչն է սխալ…և հարցը նրանում է, որ հնարավոր է սիրահարված մարդը չնկատի իր դիմացինի հոգով պոռնիկ լինելը իսկ այդպիսինին հանդիպելու հավանականությունը շատ ավելի մեծ է պեռնիկների շրջապատում այդ պատճառով պետք է փորձել հեռու մնալ այդպիսիներից որպեսզի հանկարծ խորը զգացմունքներին կուլ գնալով չխորտակես ամբողջ կյանքդ …

Ավելացվել է 15 րոպե անց

Չեմ ժխտում, որ ամենայն հավանականությամբ մարմնավաճառների ճնշող մեծամասնության հետ լուրջ հարաբերություններ հաստատելուց դժվար թե որևէ լավ բան դուրս գա. համոզված եմ, որ Անժելները մեր իրականության մեջ շատ չեն, բայց հաստատ կան, և նրանց դատապարտելու փոխարեն ավելի լավ է հայտնաբերել ու հեռացնել այդ շրջապատից։ Ասածս, բնականաբար, չի նշանակում, թե հարկավոր է հասարակաց տները չափչփել՝ այնտեղ ձեր ապագա կնոջը գտնելու ակնկալիքով, բայց Անժելի նման աղջկան գտնելու ու սիրելու դեպքում չարժե նրանից հրաժարվել՝ միայն «զորեղ համայնքի» կարծիքից վախենալով։ Վերջիվերջո, դա ձեր կյանքն է, և միայն դուք եք որոշողը՝ այդ կնոջ հետ արժե կյանք կապել, թե ոչ։ Եվ խղճալի կլինի այն տղամարդը, ով, սիրելով այդպիսի կնոջ, կհրաժարվի նրանից՝ միայն շրջապատի կարծիքը հաշվի առնելով։

Մենք Նույն Բանն ենք ասում միայն տարբեր ձևակերպումներով :8

Ավելացվել է 18 րոպե անց

Նորից եմ ասում, լավ կլիներ, եթե տղամարդիկ նախ սովորեին հոգով անառակին տարբերել հոգով ոչ անառակից (անկախ երկուսի կուսության աստիճանից... )։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում, ցավոք, շատ քիչ տղամարդիկ են բավականաչափ խորաթափանցություն ու ինտուիցիա ունենում կանանց այդ երկու տիպերին տարբերելու համար, քանի որ հիմնականում նրանց մասին դատում են խիստ մակերեսային դրսևորումների հիման վրա...

Իմասածնա էլի որ ասում էի սիրահարված ժամանակ մարդու աչքերը փակվում են շատ ժամանակ :)

Selene
28.08.2007, 15:51
Այս թեմայում գրված կարծիքնեից թերևս ամենաշատը համաձայն եմ Ուլուանայի կարծիքին: Մեր հասարակության համար իրոք ոչ այնքան հաճախ կարելի է հանդիպել տղամարդկանց, ովքեր իրենց անձնական երջանկությունը վեր կդասեն հասարակության կարծիքից, կկարողանան երկու ձեռքով պաշտպանել իրենց ընտանիքի ապագան՝ թույլ չտալով այլևս ոչ մի ավելորդություն իր «Անժելի» հանդեպ: Սա թերևս պայմանավորված է նրանով, որ, առաջին հերթին, միշտ էլ տղամարդու սրտում կլինի կասկած, որքան էլ որ նա վստահի կնոջը, այնուամենայնիվ, քաջ գիտակցելով ու ընդունելով կնոջ անցյալը, նա մի ներքին վախ կունենա, իսկ այդ վախը հաղթահարելու համար պետք է շատ ուժեղ լինել հոգով և անմնացորդ սիրել, երկրորդ պատճառն էլ թերևս զուտ հասարակության ու մտերիմների կարծիքներից խույս տալն է. շատերն են գերադասում ամուսնանալ առանց սիրո, բայց մինչև կյանքի վերջ երազել միայն այն մեկի մասին:
Ինչպես Անահիտն էր գրել, պետք է պարզապես տարբերել հոգով անառակին ոչ անառակից, ինչն այնքան էլ դյուրին չէ(չնայած վերջերս ավելի հաճախ սկսել եմ մտածել, որ տղաները լավ էլ տարբերում են, թե ով ով է;)):ok, բայց երբ խոսքը ոչ թե սիրահարվածության, տարվածության ու կրքի մասին է, այլ իրական սիրո, այդ դեպքում, անշուշտ, կարողանում ես բաց աչքերով նայել իրականությանն ու ընդունել այն:
Ամեն դեպքում, երբ դիմացինը իր կամքին հակառակ է հայտնվել այն վիճակում, որում է հիմա, սիրած անձնավորության կողմից արհամարհվելն ու իրենից հրաժարվելը հաստատ կխորացեն անդունդը, որի ճանապարհով քայլում է այդ կինը, քանզի հազվադեպ է հերթական հիասթափությունը նման դեպքերում ուժ տալիս՝ նոր կյանք սկսելու. սկսում են մտածել, որ ավելի վատ, քան հիմա է, էլ երբեք չի լինի, այլևս չունեն ետդարձի ճանապարհ ու տեղ՝ ապրելու նորմալ կյանք մյուսների հետ ու մյուսների կողքին՝ ամեն վայրկյան «չվայելելով» նրանց արհամարհանքը:

Սամվել
28.08.2007, 18:21
Ինչպես Անահիտն էր գրել, պետք է պարզապես տարբերել հոգով անառակին ոչ անառակից, ինչն այնքան էլ դյուրին չէ(չնայած վերջերս ավելի հաճախ սկսել եմ մտածել, որ տղաները լավ էլ տարբերում են, թե ով ով է;)):

Նախ ասեմ նայած տղա, նայած աղջիկ տղա կա հասկանում է որնա խնձորը որը որդը տղա կա չի հասկանում …աղջիկ էլ կա թվում է խնձոր է բայց պարզվում է որդնած է…ու շա՜տ էլի եմ կրկնում շա՜տ դժվար է չխաբնվել…ամեն տղա չի, որ ունակա այդ ամենը հասկանալ…

բայց երբ խոսքը ոչ թե սիրահարվածության, տարվածության ու կրքի մասին է, այլ իրական սիրո, այդ դեպքում, անշուշտ, կարողանում ես բաց աչքերով նայել իրականությանն ու ընդունել այն:
Ընդհանրապես Համաձայն չեմ այս մտքին…սիրող մարդու աչքերին իր սիրված էակը մի քանի անգամ ավելի շատ արժանիքներ է ունենում և մի քանի անգամ ավելի քիչ թերություններ և եթե մարդ արդեն սիրում է էլ սթափ գլխով մտածելու և իրականությունը գիտակցելու մասին խոսելն ավելորդ է…Այսինքն եթե սիրով մարդուց բացի մնացած բոլորը գիտակցեն որ դա այն մարդը չէ որի հետ կարելի է կյանքդ կապել /եկեք մի պահ ենթադրենք որ նա իրոք հոգով անառակ է/ դա միևնույն է հնարավոր է չկանգնեցնի սիրող մարդուն և նա խորտակի իր կյանքը…
Դրա համար այս վիճակից խուսափելու համար ըստ իս պետք է շուտ մտածել այս մասին այսինքն այն ժամանակ երբ հրապուրված ես կամ սիրահարված բայց այն ժամանակ երբ իրոք սիրում ես արդեն ուշ է :8

Պանդուխտ
14.09.2007, 14:10
Այս դրուագն ինձ պատմողը 15 տարի առաջ մահացած զէյթունցի հայ մըն էր: Իրական անուններ ազգանուններ յիշել էր օրին, սակայն այժմ մոռացել եմ:
Դէպքը պատահում է 1920ական թուականների Հալէպում: Մեծ Եղեռնի տարիներին Հալէպը Տէր զօրի ճանապարհին գաղթականաց կայան էր: Հալէպի հանրատուները լեցւում էին հայ ցեղի գեղեցկագոյն աղջիկներով. օսմանցի սպաների կիրքերը յագուրդ տալու համար: Եկան բրիտանացիք, գաղղիացիք, բայց Հանրատուները մնացին: Այդտեղ աշխատող աշջիկները երթալու այլ տեղ չունէին: Հայութեան մնացորդացը այդ ընթացքին, կամաց կամաց գտնում էր մարդկային բնական կեանքը: Հանրատան յաճախորդներ եղան եւ հայ երիտասարդներ: Նրանցից երկուսը, որոնք որբացել էին առաջին աշխարհամարտին. սիրահարեցան պոռնկանալու պարտադրուած երկու հայ աղջիկների: Երկու զոյգը կամուսնանան եւ Ամերիկա գաղթելով բնականոն հայ ընտանիքի կեանք կապրին այնտեղ: Հաւանաբար այժմ մեռած են:

Սամվել
14.09.2007, 21:04

Շատ հետաքրքիր տարբերակ էր…սա ավելի շատ նման էր Անահիտի նկարագրած դեպքին երբ աղջիկը հոգով պոռնիկ չէր բայց նրան ստիպել էին դրանով զբաղվել և արդյունքում այս կյանքում շատ բաներից զրկված 2 էակներ իրենց երջանկություն գտան հանդիպելով միմյանց :love դեմ չեմ այս տարբերակին բայց չեմ կարծում որ այսօրվա իրականության մեջ հաճախ հանդիպող դեպք է: ընդ որում սա միանգամայն տարբերվում է այն դեպքից երբ աղջիկը գնում է այդ ճանապարհով գումար հայթհայթելու համար: Քանի որ այս դեպքում հրաժարվելու դեպքում նա կյանքից էլ կզրկվեր: Չնայած եսիմ մտածելու տեղ կա ըստ իս ավելի լավ է մեռնել հպարտ և ազատ քան ապրել այդպիսի կյանքով :thinkկամ էլ եսիմ :thinkբարդ հարցա :(

Պանդուխտ
14.09.2007, 21:14

Այդ ճանապարհն ընտողներ էլ եղել են: Նրանք ովքեր ունեցել են բաւականին քաջութիւն:

Apsara
14.09.2007, 23:06
Ինչ խոսք, այնպիսի թեմա եք ընտրել, որ բազմաթիվ տարբերակներ կարող են լինել, և ամեն մի տարբերակ իր ուրույն լուծումն ունի: Եթե խոսքը գնում է մարմնավաճառի մասին, ում սիրում է տղան և ուզում ամուսնանալ, նա պիտի հաշվի առնի, որ կան մարդիկ հոգով մարմնավաճառ և կան մարդիկ, որոնք կյանքի բերումով են դարձել այդպիսին և դա իրենց բնությունը չի: Հոգով մարմնավաճառ կանայք կամ աղջիկները ամուսնանալուց կույս կլինեն, բայց դրանից հետո թե ինչեր կանեն, միայն իրենց է հայտնի: Իսկ եթե աղջիկը կյանքի բերումով է զբաղվում այդ գործով, հաճախ ստիպողաբար, ապա նա երբեք շանսը չի կորցնի ապրել նորմալ լիարժեք կյանքով, նա շատ ավելի թանկ կգնահատի իր տղամարդուն նրա հոգատարությունը ու հավատարմությունը: Նա շատ ավելի նվիրված կլինի, գիտակցելով թե ինչ է արել իր տղամարդը իրեն համար: Ու սերը, որ ամենաուժեղ ու ամենահզոր զգացմունքն է կարող է հաղթահարել ամեն ինչ այս երկրի վրա, քանզի այն բարձր է ամեն ինչից:

ivy
15.09.2007, 06:01
Երևի բոլորդ էլ կհամաձայնվեք, որ եթե մարդիկ զբաղվում են մարմնավաճառությամբ, անում են դա դրամ վաստակելու նպատակով, ոչ թե որովհետև «աչքը դուրս է» ու քնում երազում են նրա մասին, որ հազար ու մի տղամարդ լինի իրենց կյանքում:

Այնպես որ, ես հավատում եմ՝ այդպիսի կինը եթե հանդիպի այն հերոսին, ով սիրի իրեն ու ամուսնանա, կարող է լինել օրինավոր ու հավատարիմ կին: Դժվար թե այնքան հիմար գտնվի, որ վտանգի նորմալ կյանքի հնարավորությունը ու հասարակ մարդկային երջակությունը: Չէ՞ որ բոլորն էլ ուզում են երջանիկ լինել...
Բացի դրանից պատկերացնում եմ, թե այդ կինը ինչքան երախտապարտ կլինի ու ինչքան կսիրի իրեն «փրկած» ամուսնուն, ու ոնց կփորձի լինել լավագույնը նրա համար, որպեսզի վերջինս երբեք չզղջա իր որոշման համար:

Չեմ հավատում, թե նման կնոջը մի օր կարող ես հարևան Վալոդի հետ բռնացնել. արդեն ասացի, մարմնավաճառներին պետք չէ շփոթել «աչքը դուրս» կանանց հետ:

Երևի թե պետք է ավելի շատ զգուշանալ այն կանանցից ու աղջիկներից, որոնք սեթևեթում են աջ ու ձախ, հերթական ֆլիրտի հնարավորությունը երբեք բաց չեն թողնի ու հալվում են ամեն մի տղամարդու ցանկասեր հայացքից: Այ այդպիսի կնոջը հեշտ էլ դժվար չի բռնացնել հարևան Վալոդի հետ, անգամ եթե ամուսնանալիս առավոտվա ցողի նման անարատ ու մաքուր է եղել:

ihusik
16.09.2007, 11:38
ivy շեշտադրումներիդ հետ համամիտ եմ, սակայն կարծում եմ, որ բացի այն դեպքերից, երբ բռնի ու ստիպողական է լինում կանանց այդ ուղին բռնելն ու մարմնավաճառությամբ զբաղվելը, մեծամասամբ մարմնավաճառ կանայք հենց ասածդ «աչքը դուրս» կանայք են, որոնք ընտրում են այդ ուղին և ոչ թե թեկուզ դժվար, բայց մեկ ուրիշը ու չստացվի թե նրանք տանել չեն կարողանում այդ ամենը, բայց ստիպված են և եթե հենց իրենց մեջ կա այդ ցանկասիրությունն հեռու չէ նաև ինչպես ասում եք բռնացնել հարևան Վալոդի հետ, բայց չեմ բացառում, որ նաև իրոք այդպիսի կինն հասկանա իր սխալն ու դեռ ավելին գտնելով մեկին, որ անկեղծ ու մեծ սիրով կսիրի նրան ու այդ սերը կվերափոխի այդ կնոջն ու կպայքարի նա իր այդ հին ցանկությունների դեմ ու չի ետ նայի ու չի վերադառնա իր հին կյանքին, քանզի ցանկություններն այդպես հեշտ ու միանգամից չեն վերանում եթե համառորեն չեն վերափոխվում դրանք ավելի բարձրով ու դրականով, ինչպիսին կարող է լինել տվյալ դեպքում Սերը:

Kita
16.09.2007, 12:34
Այնպես որ, ես հավատում եմ՝ այդպիսի կինը եթե հանդիպի այն հերոսին, ով սիրի իրեն ու ամուսնանա, կարող է լինել օրինավոր ու հավատարիմ կին: Դժվար թե այնքան հիմար գտնվի, որ վտանգի նորմալ կյանքի հնարավորությունը ու հասարակ մարդկային երջակությունը: Չէ՞ որ բոլորն էլ ուզում են երջանիկ լինել...
Բացի դրանից պատկերացնում եմ, թե այդ կինը ինչքան երախտապարտ կլինի ու ինչքան կսիրի իրեն «փրկած» ամուսնուն, ու ոնց կփորձի լինել լավագույնը նրա համար, որպեսզի վերջինս երբեք չզղջա իր որոշման համար:
ետ:

Եթե նույնիսկ հանդիպի, ինչը ես գրեթե անհնարին եմ համարում, առավել ևս մեր Հայաստանում, չեմ կարծում, որ ամուսինը որոշ ժամանակ անց չի հիշացնի նրան իր անցյալը. ասենք երբ այդ կիրքը և թեկուզ սերը անցնի, տակը բան չի մնա:( և ինչ կմնա այդ կնոջը անել:
Ինչ վերաբերում է մարմնավաճառ դառնալու դրդապատճառներին, բոլոր դեպքերն էլ կարելի է քննարեկել: Անհնարին է ինչ-ու կոնկրետ դեպքի վրա հիվնվել:

Apsara
18.09.2007, 00:46
Kit ճիշտ ես, Հայաստանում նման հեքիաթներ դժվար-թե լինեն: Նույնիսկ մի անի ընկեր ունեցած աղջկա հետ ամուսնանալիս ամեն առիթ բաց չեն թողնում աչքը մտցնեն, որ այ դու 5 հոգու հետ ման էիր եկել, իսկ ես քո հետ փսակվեցի: Ու էլի նման բաներ, ուղղակի կողքից շատ եմ լսել ու ահավոր տհաճա, երբ մարդու երեսին են տալիս իր անցյալը, անցած սխալները:

Բայց ամեն մարդ այս աշխարհում իր կտոր մը երջանկության բաժինն է ուզում ու պայքարում է դրա համար, ու դիմացինի կոկորդն էլ կպատռի, բայց իր բաժինը չի կիսի մնացածի հետ…այդպիսին են մարդիք:)

Kita
18.09.2007, 11:31

Մարդիկ սիրում են իրենց երջանկության նվազեցմանը նպաստել:), դժվարանում են իրենց տեղն նստեն և վայելեն աղջկա կամ տղայի սերը, փոխանակ հպարտանան և ուրախանան, որ իրենք այդքան լավն են գտնվել, որ 5ից իրեն է ընտրել և որոշել հենց իր հետ կյանքը ապրել, չխոսենք սովորական ամուսնությունների մասին:):
Ինչևէ բոլորին կցանկանամ, որ կարողանան գնահատել սովորել::)

Իհարկե բոլորը ուզում եմ, բայց հաստատ ոչ բոլորն են պայքարում: Ավելի հեշտ մնալ նույն մակարդակի վրա, քանի որ ավելի դժվար է ուրիշ բանի հարմարվել: Ասենք երբ ցավը մշտական է լինում, ժամանակի ընթացքում այնքան էլ ցավոտ չի թվում, այլ սովորական, իսկ ուրիշ ցավին դիմանալու հավես չի լինում: Երևի մտքիս ուղությունը պարզ էր:;)

Սամվել
18.09.2007, 17:14
:angry Է՜ … սենց չի լինի ժողովուրդ…

ivy Դու համարում ես որ մի կին որը ինչոր գումար վաստակելու համար իր պատիվը, հարգանքը, արժանապատվությունը դեն է նետել և սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ մի գեղեցիկ օր կարող է լավ կին դառնա՞լ :angry հեհե մի ծիծաղեցրեք հիմա մենք քարե դարում չենք ապրում և փառք աստծո ցանկացած մարդ էլ շատ ցանկության դեպքում կարող է գտնել իր տեղը այս կյանքում գոնե մինիմալ չափով վաստակել իր առօրյա հացը և ապրել արժանապատիվ, գլուխը բարձր և եթե նա իրեն նետել է այդ ճանապարհով որը ինչ խոսք միգուցե ավելի հեշտ է քան աշխատելը ուրեմն նա չի կարող լավ կին դառնել հեսա ասեմ օրինակ ինչ պատճառով:

Ենթադրենք նրանք ամուսնանում են և մի օր նրանց գործերը այդքան էլ լավ չի գնում և արդյունքում գալիս է մի ժամանակ երբ նրանք հազիվ են կարողանում ապրել: Հիմա ինչ ըստ ձեզ մի մարդ որ մի ժամանակ դրանով է զբաղվել նորից չի բռնի այդքան հեշտ և ինչու չէ նաև հարազատ ճանապարհը :) Վարդագույն ակնոցերով մի նայեք այսօրվա իրականությանը: Ոչ մի աշխատանք նվաստացուցիչ չէ/բնականաբար մարմնավաճառությունը ես աշխատանք չեմ համարում/ և նորմալ մարդը կարող է իր համար առօրյա հացը վաստակել թեքուզ ամենադաժան ձևով բայց երբ այդ մի կտոր հացը ուտում է իմանա որ դա իր վաստակն է արժանապատիվ ճանապարհով…

Այնպես որ մի փորձեք արդարացնել այն կանանց որոնք այդ ճանապարհն են բռնել փող հետևից ընկնելով ասելով "վաայ նա այնքան լավ մարդ է բայց շատ է ուզում ապրել դրա համար բռնել է այդ ճանապարհը":[ : Եթե նա այդքան լավն է կարողա մեկ այլ մի քիչ ավելի դժվար բայց 1000 անգամ ավելի արժանապատիվ ու պատվաբեր աշխատանքով պաշտպանել իր գոյությունը:

ivy
18.09.2007, 17:53

Այո՛, ես հավատում եմ, որ այդպիսի կանայք հնարավորության դեպքում կարող են լինել լավ կին իրենց ամուսինների համար: Ու ի՞նչ կապ ուներ էստեղ քարե դարը: :)
Դու ունես քո տեսակետը, ես՝ իմը: Մի նյարդայնացի: :)
Որտե՞ղ տեսար, թե ես արդարացնում եմ նման կանանց զբաղմունքը: Դա լրիվ ուրիշ խոսակցության թեմա է... Մի ուրիշ խոսակցության թեմա է նաև այն, թե ինչու են իրենք հայտնվում այդ ճահճում, որը դու չգիտեմ ինչու կոչում ես «հեշտ ճանապարհ». կոնկրետ ես չեմ տեսնում կնոջ համար ավելի ծանր վիճակ, քան սեփական մարմինը վաճառելը, օրական մի քանի տարբեր պարտնյորներ ունենալը ու նրանց բոլոր ստորացումներին դիմանալը, էլ չեմ ասում հասարակության վերաբերմունքին դիմանալու մասին...

Ուղղակի ես հավատում եմ, որ ամեն մարդ էլ կարող է և արժանի է լինել երջանիկ ու երջանկացնել ուրիշներին: Աստված տա, բոլորն էլ գտնեն իրենց կտոր մը երջանկությունը այս երկնքի տակ...

Հ.Գ. Ինչ վերաբերում է վարդագույն ակնոցներին, ես վաղուց դրանք չեմ կրում. գուցե կրում էի ասենք մի ութ տարի առաջ, երբ դեռ քո տարիքին էի, բայց հաստատ ոչ հիմա: :P

Սամվել
18.09.2007, 18:47
Այո՛, ես հավատում եմ, որ այդպիսի կանայք հնարավորության դեպքում կարող են լինել լավ կին իրենց ամուսինների համար: Ու ի՞նչ կապ ուներ էստեղ քարե դարը: :)
Իսկ ես չեմ հավատում որ փողով իրեն վաճառած մարդը կարող է երբևէ որևէ մեկի համար լավ կին լինել :[
Քարե դարը այն կապն ունի, որ եթե մարդ հիմա ցանկանա հաստատ կարող է արժանապատիվ աշխատանք գտնել և իր գոյությունը պաշտպանել առանց իր մարինը և հոգին ծախելու:[ /քանի որ ոչ մի աշխատանք նվաստատցուցիչ չէ/ ուրեմն նա այդ ինչքան անմակարդակ, անսիրտ, հիմար, էլ ինչ ասեմ, անարժան մարդ է որ աշխատանք գտնելու փոխարեն վազում է տղամարդկանց իր մարմինը վաճառելու :[…չեմ պատկերացնում ինչպես է հարավոր մտածել որ այդպիսի մարդը կարող է ի վերջո լավ կին դառնալ:bad

Մի ուրիշ խոսակցության թեմա է նաև այն, թե ինչու են իրենք հայտնվում այդ ճահճում, որը դու չգիտեմ ինչու կոչում ես «հեշտ ճանապարհ». կոնկրետ ես չեմ տեսնում կնոջ համար ավելի ծանր վիճակ, քան սեփական մարմինը վաճառելը, օրական մի քանի տարբեր պարտնյորներ ունենալը ու նրանց բոլոր ստորացումներին դիմանալը, էլ չեմ ասում հասարակության վերաբերմունքին դիմանալու մասին...

Լավ եթե դա չէ հեշտ ճանապարհը ապա էլ ինչու՞ են նրանք դա ընտրում :o միգուցե դա նրանց դուր է գալիս ;) այսինքն եթե դա չէ հեշտը ու նրանք դա ընտրում են ապա այստեղ ցերեկվա պես պարզ է որ նրանք լավ կին դառնալ չեն կարող :[;):P

Ուղղակի ես հավատում եմ, որ ամեն մարդ էլ կարող է և արժանի է լինել երջանիկ ու երջանկացնել ուրիշներին: Աստված տա, բոլորն էլ գտնեն իրենց կտոր մը երջանկությունը այս երկնքի տակ...

Ես էլ եմ հավատում, Բայց ես նաև հավատում եմ որ ամեն մարդ քիչ թե շատ իր ճակատագրի տերն է և պետք է իր քայլերը կշռադատված և մտածված անի ոչ թե ընտրի ուղի իրեն և ևս մեկին անդունդը տանելու համար

Հ.Գ. Ինչ վերաբերում է վարդագույն ակնոցներին, ես վաղուց դրանք չեմ կրում. գուցե կրում էի ասենք մի ութ տարի առաջ, երբ դեռ քո տարիքին էի, բայց հաստատ ոչ հիմա:

Չէի ասի :P համենայնդեպս դատելով այս թեմայից ;)

Հ.Գ. Աղջիկներ ջան շատ եք սիրում ենթադրությունների վրա կառուցված վիճակներ մտածել և այնտեղ իդելաիստական ելքեր փնտրել, բայց այս կյանքում ամեն ինչ չէ որ իդեալական է, խնդրում եմ մի քիչ ռեալիստ եղեք համ էլ տղաներին այսպիսի վիճակներում խորհուրդ տալուց առաջ մի հատ ինքներտ ձեզ պատկերացրեք այդ տղայի տեղում ինչ կանեիք դուք հետո հանեք այդ իդելիստական օպտիկային ենթարկվող վարդագույն ակնոցները մի հատ սթափ նայեք կյանքին նոր գրեք…
Չնայած ո՞վ գիտի միգուցե իրոք այդպես եք մտածում:o

dvgray
18.09.2007, 21:32
Իսկ ես չեմ հավատում որ փողով իրեն վաճառած մարդը կարող է երբևէ որևէ մեկի համար լավ կին լինել :[
Իսկ հավատու՞մ ես, որ փողով իր հոգին օրական բազմաթիվ անգամներ վաճառող մարդը կարող է լավ ամուսին լինել:

լավ կին
Հասկանու՞մ ես: Լավ ու վատ կին ասածը լղոզ բառեր են: Միգուցե ասես, որ նրանք քո ընտրյալը չե՞ն լինի:

Քարե դարը այն կապն ունի, որ եթե մարդ հիմա ցանկանա հաստատ կարող է արժանապատիվ աշխատանք գտնել և իր գոյությունը պաշտպանել առանց իր մարինը և հոգին ծախելու:

Հետաքրքիր է :think: Էս ասածներիտ հիման վրա եթե Հայաստանում ֆիլտրենք են աշխատատեղերը, որոնց աշխատողները չեն վաճառում իրենց հոգին ու սկզբունքները /տարբեր պատճառաբանությամբ/, ապա կտեսնես, որ Հայաստանում /կարող է նաև համայն աշխարհում:think/ համարյա աշխատատեղ չի մնում:

Լավ եթե դա չէ հեշտ ճանապարհը ապա էլ ինչու՞ են նրանք դա ընտրում

Այստեղ ման մի արի միանշանակ դրդապատճառներ: Իսկ եթե դա նա անում է իր երեխային սովից փրկելու համար /21 դարում՝ և սեվ:o/: Սա իսկապես Հնդկական կինո չի, և ռեալ կյանքը իմանալու համար պետք է երևի Հարուն-ալ-Ռաշիդի պես դեվիշի հանդերձանքով պտտել գիշերային Երևանով...

Ես էլ եմ հավատում, Բայց ես նաև հավատում եմ որ ամեն մարդ քիչ թե շատ իր ճակատագրի տերն է և պետք է իր քայլերը կշռադատված և մտածված անի ոչ թե ընտրի ուղի իրեն և ևս մեկին անդունդը տանելու համար

Ձայտ տաք տեղից է գալիս... Իմ ձայնը նույնպես :):

Հ.Գ. Աղջիկներ ջան շատ եք սիրում ենթադրությունների վրա կառուցված վիճակներ մտածել և այնտեղ իդելաիստական ելքեր փնտրել, բայց այս կյանքում ամեն ինչ չէ որ իդեալական է, խնդրում եմ մի քիչ ռեալիստ եղեք համ էլ տղաներին այսպիսի վիճակներում խորհուրդ տալուց առաջ մի հատ ինքներտ ձեզ պատկերացրեք այդ տղայի տեղում ինչ կանեիք դուք հետո հանեք այդ իդելիստական օպտիկային ենթարկվող վարդագույն ակնոցները մի հատ սթափ նայեք կյանքին նոր գրեք…
Չնայած ո՞վ գիտի միգուցե իրոք այդպես եք մտածում:o
Բոլոր տղաները /հայ/ չեն, որ քո պես են մտածում: Օրինակ ես:):
Ու մի անգամ արդեն ասել եմ, որ եթե սիրեմ, ապա մնացածը հազարերորդական են: թէ ինչ է եղել /ինչ եմ եղել/ "նախորդ" կյանքում: Ուրիշ հարց է, կսիրեմ, կունենանք արդյոք ընդհանրություններ տվյալ անհատի հետ թէ չէ ;):
Վերջին հաշվով, Հիսուսը Մարիամին վերաբերվեց ինչպես սրբության...

Սամվել
18.09.2007, 21:49
Իսկ հավատու՞մ ես, որ փողով իր հոգին օրական բազմաթիվ անգամներ վաճառող մարդը կարող է լավ ամուսին լինել:
Ո՛չ, Եթե մենք նույն բանի մասին ենք խոսում :[

Հետաքրքիր է : Էս ասածներիտ հիման վրա եթե Հայաստանում ֆիլտրենք են աշխատատեղերը, որոնց աշխատողները չեն վաճառում իրենց հոգին ու սկզբունքները /տարբեր պատճառաբանությամբ/, ապա կտեսնես, որ Հայաստանում /կարող է նաև համայն աշխարհում/ համարյա աշխատատեղ չի մնում:

Չէի ասի…համենայն դեպս ցանկացած աշխատանք /համարյա/ էլ ավելի պատվաբեր է քան մարմնավաճառությունը :[

Այստեղ ման մի արի միանշանակ դրդապատճառներ: Իսկ եթե դա նա անում է իր երեխային սովից փրկելու համար /21 դարում՝ և սեվ/: Սա իսկապես Հնդկական կինո չի, և ռեալ կյանքը իմանալու համար պետք է երևի Հարուն-ալ-Ռաշիդի պես դեվիշի հանդերձանքով պտտել գիշերային Երևանով...

Հենց դա էլ ասում եմ…ինչի իր երեխային սովից փրկելու համար չի ընդունվում նորմալ աշխատանքի այլ իրեն /շատ ժամանակ իր հետ նաև իր երեխային/ նետում է այդ անդունդը :angry

Ձայտ տաք տեղից է գալիս... Իմ ձայնը նույնպես :
Ամեն դեպքում պետք է կյանքին ռեալ նայել..

Բոլոր տղաները /հայ/ չեն, որ քո պես են մտածում: Օրինակ ես:
Ու մի անգամ արդեն ասել եմ, որ եթե սիրեմ, ապա մնացածը հազարերորդական են: թէ ինչ է եղել /ինչ եմ եղել/ "նախորդ" կյանքում: Ուրիշ հարց է, կսիրեմ, կունենանք արդյոք ընդհանրություններ տվյալ անհատի հետ թէ չէ :
Վերջին հաշվով, Հիսուսը Մարիամին վերաբերվեց ինչպես սրբության...

Չեմ կարծում որ կգտնես ինչոր ընդհանրություն այսօրվա մարմնավաճառների հետ համենայն դեպս հույս ունեմ քեզ լավը ցանկանալով ;)

Apsara
18.09.2007, 23:48
Սամվել ջան ես քեզ շատ սիրում ու հարգում եմ, բայց այս թեմայում այդպես կատեգորիկ խնդրում եմ մի խոսիր, մի վիրավորի կնոջը ու մի ցածրացրու նրան, եթե նա նույնիսկ մարմնավաճառ է:
Դա հեշտ ուղի չէ, սոված մնալն էլ հեշտ չէ, ավելի դժվար է երբ երեխատ հաց է ուզում իսկ դու տալ չես կարող: Ու մի մոռացիր, որ մարմնավաճառի այպես կոչված պաշտոնն էլ տղամարդիք են հնարել ու կառավարում են առ այսօր: Նրանք են գտնում նեղն ընկաճ կնոջը ու առաջարկում սովից չմահանալ:
Երբեք մի ասա կնոջ կամ թեկուզ տղամարդու օվ լինելու մասին դատելով նրա մասնագիտությունից կամ զբաղմունքից:

Բոլորը, լսում ես, բոլորը այս աշխարհիս վրա ու Աստծու մոտ հավասար են, ու բոլորը արժանի են իրենց կտոր մը երջանկությանը…

ihusik
19.09.2007, 10:20
Համամիտ եմ Apsara-ի հետ ու նաև ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրեմ dvgray-ի այս մտքի վրա, որ նույնիսկ Հիսուսը՝ մարդկության պատմության մեջ Մեծագույն Մաքուր Հոգիներից մեկը ներեց մի մարմնավաճառ կնոջ ու Իր Մաքուր Լույսով սիրեց նրան մոռանալով նրա անցյալն ու դեռ ավելին օգնելով նրան, որ նա վեր բարձրանա (ինչի մասին ասել էր Goga-ն) ու դեռ ավելին՝ լինի այդ Մեծ ու Մաքուր Հոգու՝ Հիսուսի լավագույն աշակերտներից մեկը...

Մեղադրողներն թող կրկին հիշեն վերը նշածս նույն պատմությունը, երբ ցանկանում էին քարկոծել ու սպանել Մարիամ Մագդաղենացուն՝ նրան մեղադրելով շնության մեջ, մարդկության Մեծագույն Մաքուր Հոգիներից մեկը՝ Հիսուսն ասեց. թող առաջինը նա քարը գցի այս կնոջ վրա ով անմեղ է ու բոլորը հեռացան այդտեղից: Այնպես որ, մեղադրողները թող միշտ հիշեն, որ նրանք դատելու իրավունք չունեն ու միշտ ուրիշի վրա քար գցելուց հիշեն, որ իրենք էլ անմեղ չեն, իսկ ուրիշի վրա քար գցելուց ու մեղադրելուց հեշտ բան չկա, իսկ այ ընկածին ներելը, աջակցելն ու վեր բարձրացնելը ջանքեր է պահանջում:

Տղամարդկանց մասին այս առումով կարող եմ ասել, որ հենց տղամարդիկ նման կանանց մեղադրելու իրավունք չունեն, քանզի հենց նրանք այդ ամենի պատճառը հանդիսացան - տղամարդիկ ստեղծելով ու գնալով նման կանանց ետևից նպաստեցին այն բանին, որ կանանց մի մասը մտածի, որ եթե այդ կանայք վայելում են տղամարդկանց համակրանքը ուրեմն լավ կլինի իրենք էլ ինչ որ առումով այդպիսին լինեն (արտաքին տեսքով, շարժ ու ձևով կամ պահվածքով), որպեսզի իրենք էլ վայելեն տղամարդկանց համակրանքն ու ուշադրությունը... և այսպես պտտվեց անիվը, որ գնում է ու գնում, ու կգնա մինչ այս սև ու խավար դարաշրջանի ավարտը, մինչ կգա նոր երկիրն ու երկինքը ու կփոխվի խավար դարաշրջանը Լուսեղենով...

Սամվել
19.09.2007, 15:23
Սամվել ջան ես քեզ շատ սիրում ու հարգում եմ, բայց այս թեմայում այդպես կատեգորիկ խնդրում եմ մի խոսիր, մի վիրավորի կնոջը ու մի ցածրացրու նրան, եթե նա նույնիսկ մարմնավաճառ է:
Դա հեշտ ուղի չէ, սոված մնալն էլ հեշտ չէ, ավելի դժվար է երբ երեխատ հաց է ուզում իսկ դու տալ չես կարող: Ու մի մոռացիր, որ մարմնավաճառի այպես կոչված պաշտոնն էլ տղամարդիք են հնարել ու կառավարում են առ այսօր: Նրանք են գտնում նեղն ընկաճ կնոջը ու առաջարկում սովից չմահանալ:
Երբեք մի ասա կնոջ կամ թեկուզ տղամարդու օվ լինելու մասին դատելով նրա մասնագիտությունից կամ զբաղմունքից:
Բոլորը, լսում ես, բոլորը այս աշխարհիս վրա ու Աստծու մոտ հավասար են, ու բոլորը արժանի են իրենց կտոր մը երջանկությանը…

:D Էտ երբվանիցա՞ ՄԱրմնավաճառությունը մասնագիտություն դառել կամ զբաղմունք:o: Դա թամբալ ալարկոտ անմակարդակ կնոջ զբաղմունք է հատկապես 21րդ դարում :angry...
Միգուցե 2000 տարի առաջ կինը չի կարողացել իրեն հաց հայթայթելու այլ միջոց գտնել և ստիպված զբաղվել է մարմնավաճառությամբ...բայց մի վայրկյան գրելուց առաջ կանգ առեք և մտածեք "մի՞թե 21րդ դարում նա չի կարողանում իր այդ առօրյա հացը վաստակել ավելի լավ ճանապարհներով քան իր մարմինը վաճառելն է:[" հենց հարցը նրանումա որ բոլորն էլ ի սկզբանե ունեն մարմնավաճառությամբ զբաղվելու բոլոր անհրաժեշտ "պարագաները" ու դրանով զբաղվելու համար բավական է միայն թքել սեփական ինքնասիրության վրա...չգիտեմ ինչքան հստակ ձևակերպեցի միտքս չնայած այս միտքը արդեն երևի մի 80 անգամ գրել եմ...Ապրելու մեծ ցանկություն ունեցող և իրեն գոնե մի քիչ հարգող մարդը կընդունվի ինչոր աշխատանքի իր գոյատևումը ապահովելու համար ոչ թե իրեն կնետի մարմնավաճառության ճիրանները...

Ինչ վերաբերում է Հիսուսի մարմնավաճառին "արդարացնելու" պատմությանը...
Մի՞թե Հիսուսի բոլոր ասվածներն եք դուք այսօր հավատումում ու կատարում...օրինակ "եթե քեզ ապտակում են մյուս այտդ էլ մոտեցրու թող մի հատ էլ ապտակեն" այ սա քանի՞ հոգի է երկրի 6 միլիարդ/+-/ բնակչությունից կատարում:think...Երևի տեղյակ եք որ ես այդքան էլ հավատացյալ չեմ հատկապես գերբնական ուժերին...ամեն դեպքում ըստ իս եթե ինչոր տեղ կարելի էր արդարացնել մի կնոջ որը իր առօրյա հացը վաստակելու համար զբաղվում էր մարմնավաճառությամբ 2000 տարի առաջ կամ ասենք մի 1000 տարի առաջ ապա այսօրվա դարում դրանով զբաղվող կնոջը ես ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացնել և ներել ...չգիտեմ գուցե ես սխալ եմ փորձեք ինձ ապացուցել որ սխալ եմ..:P..

ihusik
19.09.2007, 15:41
Ես բոլորովին էլ չեմ արդարացնում մարմնավաճառությունը ու հասկանում եմ դրա ոչ բնական լինելն ու այն գորշությունն որ ստեղծում է այդ ամենը և առաջին հերթին մարդկային հոգիների ու մտքերի գորշությունը, բայց նաև ճիշտ չեմ համարում սխալված, ճիշտ ուղուց սայթակած կամ ընկած մեկին ձեռք չմեկնել ու չօգնել, որ նա կանգնի ճիշտ ուղու վրա, փոխի իր սխալ ապրելակերպը, իսկ մենք բոլորս էլ սխալական ենք ու թող մեկը իրեն անմեղ չհամարի ու մեղադրի մյուսին, այլ փորձի օգնել որ այդ մյուսն էլ դուրս գա սև ճիրաններից և այդ մյուսի մեջ չտեսնել օտարին, այլ մեր հարազատին - միայն դրա համար էի բերում Աստվածաշնչյան պատմության օրինակը:

Սամվել
19.09.2007, 15:46

Հա համաձայն եմ..Պետքա մարդկանց օգնելը բայց դե բարությանն ու մարդասիրությանն էլ չափ ու սահման կա չէ՞...Մի՞թե պետք է ինչոր մարմնավաճառի օգնելու համար վտանգի տակ դնել սեփական կյանքն ու երջանկությունը..
Հ.Գ. Հարց. Մարմնավաճառի հետ ամուսնանալիս ինչքա՞ն է երջանիկ լինելու հավանականությունը :think

Second Chance
19.09.2007, 16:12
:D Էտ երբվանիցա՞ ՄԱրմնավաճառությունը մասնագիտություն դառել կամ զբաղմունք:o: Դա թամբալ ալարկոտ անմակարդակ կնոջ զբաղմունք է հատկապես 21րդ դարում :angry...

Ինչ վերաբերում է Հիսուսի մարմնավաճառին "արդարացնելու" պատմությանը...
..

Սամվել ջան ես հասկանում եմ քո բարկության պատճառը, բայց էստեղ հարցը բոլորովին դրանում չէ կարծում եմ: Էստեղ ոչ թե հարցը մարմնավաճառության երևույթը արդարացնելը կամ գնահատելն է խնդիրը, այլ դրա մեջ նախկինում եղող անձի անցյալի հետ հաշտվելն կամ չհաշտվելը, որովհետև բոլորս էլ սխալներ ենք անում մեկը մի տեղ է սխալվում մեկը մյուս, երևութն իհարկե դրական չէ, բայց մենք իրավունք չունենք կարծում եմ դատապարտենք մեկին, որը մանավանդ հնարավորություն է ստացել փոխելու իր կյանքը...
Իսկ Հիսուսը ոչ թե արդարացրեց ասելով ապրես լավ էլ արել ես ոչ մեկ սրան ձեռ չտա... այլ ասեց գնա և էլ մեղք մի գործիր;).. այսինքն հնարավորություն տվեց... եկեք մենք այդ հնարավորությունից չզրկենք մարդկանց, որն Աստված միշտ տալիս է:)

Սամվել
19.09.2007, 16:28

Հա դե եթե ինչոր մեկը պատրաստ է իր կյանքը և երջանկությունը վտանգել մարմնավաճառների փրկությամբ զբաղվելով ես նրան չեմ ընդիմանա:D Բայց դե ինչ վերաբերում ինձ ապա հաստատ չեմ ցանկանա իմ մտերիմները իրենց կյանքը նման ձևով զոհեն ;) Ու ես ոչ կարդարացնեմ նախկին մարմնավաճառին ոչ էլ կքարկոծեմ ինձ համար միևնույն է :P

Մանոն
19.09.2007, 16:36
Երևի ամենքն էլ տեսած կլինեն «Կտոր մը երկինք» ֆիլմը:
Իսկ որքանո՞վ է այն մոտ մեր իրականությանը: Կա՞ն արդյոք մեր հասարակությունում այդ հերոսների նման մարդիկ, ովքեր նախ՝ ընդունակ են սիրել ինչ-ինչ պատճառներով փողոցում հայտնված մի կնոջ, և երկրորդ՝ անտեսելով բամբասանքներն՝ ամուսնանալ նրա հետ, դրանով իսկ փորձելով հանել այդ կնոջը նման միջավայրից և օգնել հրաժարվել անբարո կյանք վարելուց:
Սամվել ջան այս մեջբերումն արեցի, որպեսզի մեկ անգամ ևս հիշեցնեմ թեմայի բուն նպատակը: Կարծում եմ քո պնդումները լոկ երկրորդ շեշտադրման շուրջ են: Բայց նայի՛ր, ես շեշտն առաջին հերթին դրել եմ այս ձևով. «ովքեր նախ՝ ընդունակ են սիրել»:
Այսինքն մի բան է ներել անբարո կանանց (այստեղ համամիտ եմ ihusik-ի գրառման հետ, որ ոչ մեկս իրավունք չունենք դատապարտելու մյուսին), այլ բան է նրան սիրելն ու սխալ ճանապարհից դուրս բերելու համար ամուսնանալը:
Ինչ եմ ուզում ասել. խոսքն այն մասին չէ, որ առանց սիրելու, զուտ միայն օգնած լինելու համար ամուսնանալ, այլ այն մասին, երբ իրոք սիրեն այդպիսի կնոջն ու վեր կանգնելով բարոյական նորմերից՝ ամուսնանալ նրա հետ, դրանով իսկ և՛ երջանկանալ, և՛ երջանկացնել:

Philosopher
19.09.2007, 18:20
Մոդերատորական: Լավ ոնց կարելի է էս թեման չփակել, ախր ոնց կարելի է նման թեմա սիրել, երբ այն թեև ի սկզբանե լավն էր, բայց նրան արդեն սկսում են շահագործել ու շահագործել արդեն գրեթե սեռական իմաստով: Բայց չէ, հնարավոր է: Թեման չի փակվում, սակայն կարծում եմ` պետք է զգուշացնել, որ ակումբում յուրաքանչյուրն ունի իր կարծիքը և այն արտահայտելու ու նրա դիրքերում մնալու իրավունքը, ավելին` Դար ակումբում որևէ մեկին չի թույլատրվում խոսել որևէ մարդու կամ խավի մասին նման մալթուսական ոճով: Թեմայի հեղինակը այն ձևակերպել է բավականին կոռեկտ: Մնացեք այդ նախնական կոռեկտության շրջանակներում ու դիալոգներ ծավալելու փոխարեն, փորձեք հասկանալ թեմայի հեղինակի հարցադրման իմաստն ու պատասխանել այդ հարցադրմանը: Դրանից դուրս բոլոր գրառումները ջնջվելու են, իսկ հեղինակները` զգուշացվելու:

Philosopher
19.09.2007, 22:51
Մոդերատորական 2: Քանի դեռ մենք պատրաստ չենք առողջ ու բանական քննարկումների, ու բոլոր հարցերի մեր վերլուծությունները հանգում են ու հանգելու են մարդու անձնական կյանքի, նրա` սեփական կյանքի ուղին ընտրելու բնական ու բանական իրավունքի տարածքների ասպատակություններով ու ոտնահարումով, նմանօրինակ թեմաները փակվելու են, իսկ քննարկումները այդ ուղղությամբ տանող գրառումները` ջնջվելու:
Թեման փակվում է: