PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն թարգմանված ծրագրերի կայք



Hrant
31.08.2006, 00:28
Հարգելի ֆորումի մասնակիցներ Ձեզ ենք ներկայացնում մեր կայքը,որտեղ ներկայացված են միայն հայերեն թարգմանված ծրագրեր։
-GoSurf 2,70-Վեբ զննարկիչ
-EmEditor 6,00-Տեքստային խմբագիր
-Folderico 3.6-Թղթապանակների հետ աշխատելու ծրագիր
-UninstallTool 1,6,6-Ծրագրերը ջնջելու ծրագիր
-CUESplitter 0,6-Ձայնային ֆայլերի հետ աշխատելու ծրագիր
-WinSnap 1,1-Համակարգչի աշխատամասը նկարելու ծրագիր
-TaskSwitchXP 2,0,11-Աշխատածրագրերի միջև անցում կատարելու ծրագիր


Այցելեք և բեռնեք բոլոր այս ծրագրեր՝ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ։
http://freenet.am/~armsoft
:) :) :) :) :) :)

Արամ
13.11.2006, 21:45
Ինչը թաքցնեմ չեմ օգտագործում, քանի որ անհարման է աշխատելը....

AMzone
15.11.2006, 19:38
դեռ ոչ... բայց ոնց, որ արդեն գալիս է այդ ժամանակահատվածը.
օրինակ ինչ սիրուն է ստացվում հայերեն թարգմանված սկրիպտները՞…
նույնն ել ծրագրերը եթե լավ թարքմանվեն... կարելիյե հայերենը օգտագործել…

Մուր_Համլետ
20.06.2010, 17:09
Հա, օգտագործում եմ, ինքս ել եմ թարգմանում: Բայց օգտագործելն ու թարգմանելը հայեեն դժվար է, քանի որ որոշ տերմիններ չգիտենք: Օրինակ ռուսերենը արդեն հաստատված տերմիններ ունի, և թարգմանության ժամանակ ավելի հեշտությամբ են գտնում այս կամ այն տերմինի բացատրությունը, թեկուզ տարբեր ծրագրեր տարբեր մարդիկ թարգմանեն, միևնույնն է, բառապաշարը նույնն է: Իսկ հայերենում տերմինները յուրաքանչյուրը իր ձևով է թարգմանում, և տարբեր թարգմանիչների առաջարկած թարգմանությունները օգտագործելը անհարմար է դառնում...
Բայց արդեն պետք է մտածել դա համար: Ինչո՞ւ պետք է ռուսերեն թարգմանությամբ ծրագրեր լինեն, իսկ հայերեն` ոչ: