PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչ կարելի է գնել 100 դրամով



Welcome
20.08.2007, 22:48
Դէ, ձեզ տեսնեմ:D

Angelina
21.08.2007, 09:48
Պաղպաղակ…

Աբելյան
21.08.2007, 10:55
10 հատ թուրքական ծամոն
5 հատ Big Babol
5 հատ պլաստմասսից ճանճի փեդ
4 հատ բարակ տետր
4 բաժակ արևածաղիկ
2 հատ լիմոնադ
2 հատ անորակ... դե էն անվտանգ բաներից
2 հատ տեղ տրոլեյբուսում
տեղ մառշուտկայում
ուրիշի տեղ մարշուտկայում
բուխանկա
ոչ մեծ չափերի պաղպաղակ
արհեստական կեսլիտրանոց սոկ
դատարկ միանգամյա օգտագործման դիսկ
տատիկի արևածաղիկներ
մի բաժակ թեյ

Mari
21.08.2007, 11:42
1 հատ տետր
2 հատ ժետոն
ԵՊՀ-ի բակում 2 փող հավաքողների համեստ լռությունը /որ հետևիցդ «չօրհնեն»/:D
1 հատ խաչապուրի
2 հատ պոնչիկ......

Djavaxhq
21.08.2007, 11:42
Բուֆետներում սուրճը 100 դրամ է,
20 րոպե ակումբ մտնելու հաճույք, կամ տառապանք
տալ մուրացկանի իհարկե եթե վերցնի
2 հատ զուգարանի թուղթ
ըըըըըը էլ բան չեմ հիշում

Vahe
21.08.2007, 12:02
հատիկով պաբիրոզ :D

PoeT
21.08.2007, 12:07
Նախ, ուզում եմ ողջունել ձեր նոր թեման, ցանկանալով երկար տարիների անխափան գրառումներ…

100 դրամը իրականում ավելի մեծ փող է, քան կարելի է պատկերացնել:

100 դրամի օգտագործման ամենալավ ձևերից մեկը կարծում եմ, այն չծախսելն է: Այսպիսով կարելի է հավաքել ձեռքի տակ ընկնող 100 դրամանոցները և որոշ ժամանակ հետո, որոշ գումար հավաքվելու դեպքում, գնել ասենք VAZ 2105 մակնիշի ավտոմեքենա: Կամ մի քիչ էլ հավաքել, ու գնել BMW: Ասեմ ավելին. Հավաքելով 365 000 հատ 100 դրամանոց, կարելի է գնել բնակարան, Երևանի կենտրոնում:

Ընձեռնված գրառման հնարավորությունը օգտագործելով, ուզում եմ բարևներս ուղղել, բոլոր նրանց, ովքեր ինձ ճանաչում են, մասնավորապես Երևանի թիվ 43 դպրոցի ուսուցիչների ողջ անձնակազմին…

Mesrop
21.08.2007, 12:14
100 դրամով… հմ…
3 հատ պլաստմասայից պահպանակ
2 ռուլոն զուգարանի թուղթ
4 բաժակ ադի բուդի
1 հատ եղունգ կտռելու կուսաշկա
3 հատ լազեռի էլեմենտ
1 հատ ֆլոպիկ
1 գելվի գրիչ…
Հ.Գ. Վահե, կրկին քեզ սիրում եմ…

lili-4
22.08.2007, 18:25
Պամպերս գնեք:) հերիք է պահպանակ գնեք:D

Ծով
22.08.2007, 19:57
Էս թեմայի իմաստը՞...
Հարյուր դրամով կգնեմ...:P

gayane70
20.10.2007, 14:36
100 դրամ?- կգնեմ ծամոն

Ուրվական
20.10.2007, 15:58
2հատ 50 դրամանոց, 5 հատ 20 դրամանոց, 10 հատ 10 դրամանոց:):

Ավելացվել է 1 րոպե անց

Պամպերս գնեք:) հերիք է պահպանակ գնեք:D

Հա, էլի, պահպանակ որ գնեցիք, պամպերս գնելու կարիք չի լինի:D:

Belle
20.10.2007, 17:59
ԷԷԷԷ..... հիմիկվա 100 դրամը հո առաջվա 100 դրամը չի? :D Երկիրը երկիր չիիիիիիիիիի..... շատ-շատ մի հատ գրիչ կամ էլ մի հատ ֆլոպի :8 :D

lili-4
13.02.2009, 09:13
100 դրամով կարելի է գնել 5000000 դրամ, հա, հա , լուրջ եմ ասում:): Պահանջե՛ք կտրոնը:angry, շահում եք դուք, շահում է պետությունը:D Մենակ թե գլխի չընկա, թե ով է կորցնում:think

Լեո
13.02.2009, 10:19
100 դրամով կարելի է գնել 16 հնդկական ռուպի:

*e}|{uka*
13.02.2009, 17:22
10 հատ լուցկի ...

Տատ
13.02.2009, 17:42
երկու բաժակ սեմուշկա

Jarre
13.02.2009, 18:02
Մարշուտնու տաքսիի վարորդի դեֆիցիտ ժպիտը

Zangezur
13.02.2009, 20:55
4 հատ քենթ սիգարետ, պոլիտեխնիկում:D

Monk
13.02.2009, 21:34
Ցանկացած բան :P մենակ թե գինը չգերազանցի 100 դրամը :oy

Վարպետ
13.02.2009, 21:37
Ցանկացած բան :P մենակ թե գինը չգերազանցի 100 դրամը :oy
5 հատ արագավառ մոմ:))

Monk
13.02.2009, 21:38
5 հատ արագավառ մոմ:))
Թեկուզ :P :D

Ceceron
13.02.2009, 23:11
Մի հատ զուգարանի թուղթ ու մի հատիկ էլ Bubble gum ;);):)

Սամվել
13.02.2009, 23:58
երկու բաժակ սեմուշկա

Տատ 4 .. Էտ Շվեցարիայում ի՞նչ թանգա սեմուշկեն :D

Մարկիզ
14.02.2009, 01:14
50 գրամ:))

Լեո
14.02.2009, 11:50
100 դրամով կարելի է շատ մեծ գործեր անել: Նեստել «մարշռուտկա:D» ու իջնել Օպերայի հրապարակ:D

Կտրուկ
14.02.2009, 12:25
կարելի է՝ տոմս. գնալ գնել ու գնալ։:D

Annushka
14.02.2009, 13:21
1 հատ Milkyway , 1 տուփ եգիպտացորենի ձողիկներ, 2 տուփ ողի ձողիներ,1 հատ Juicy Fruit ծամոն, 2 հատ MacCoffee, 1փոքր սմետան, 1 բաժակ թան, 1 հատ փոքր բատոն հաց, 1 հատ պուճուր խաչապուրի, 2 հատ բուլկի, 1 հատ պաղպաղակ, 1 փոքր մանանեխ, 1 տուփ դափնետերև, 1տուփ համեմունք/ քիմիոն, սև պղպեղ, դարչին, սունելի և այլն:D/, 1 տուփ անալգին, 1ամպուլա ամպիցիլին, 2 տուփ ասպրիրին, 1 տուփ ասկոֆեն, և այլն, և այլն :D:D:D

ԿԳԴ
14.02.2009, 13:29
Մի հատ մատիտ կամ գրիչ, 10 հատ քսերոքսի թուղթ,:B ու դրա արդյունքում 10 ակումբցու ծաղրանկար;)

Տատ
14.02.2009, 15:55
Տատ 4 .. Էտ Շվեցարիայում ի՞նչ թանգա սեմուշկեն :D
Ուրեմն՝ Եր(անում երեսիցս տեսնում էին, որ «տուրիստ եմ», շատ էին ուզում: Դե, որ էն նստած կնկան մոտենաս, ասես՝ բարև ձեզ, ի՞նչ արժի սեմուշկան, իր հետևանքները կանի:

sharick
14.02.2009, 18:25
100 դրամով կարելի է գնել 1 հատ մատնաքաշ հաց:)

Նարե
14.02.2009, 18:39
կարելի է մեկից 10 դրամ էլ պարտք անել ու գնել մեկ հատ stimorol

ars83
14.02.2009, 23:12
100 դրամը կարելի է ողորմություն տալ մուրացիկին, որպեսզի նա փորձի անհրաժեշտ որևէ բան գնել:

Ափսոս, ես դրա հնարավորությունն այսօր ունեի ու չարեցի :(:bad

Yellow Raven
14.02.2009, 23:53
Հարյուր դրամով կարելի է գնել ջրի ցայտոց:)
Հա լուրջ,գնացեք պապլավոկ` գցեք կոպեկը բասեինի մեջ ու տեսեք ոնցա ցայտկլտում:D

Դեկադա
15.02.2009, 11:02
lili-4-ի խոսքերից
Պամպերս գնեք հերիք է պահպանակ գնե

:D Այ lili ջան դեռ շուտ չի՞ պամպերսի համար...:P
Ինչ կարելի է գնել....էս ինչ էժանացավ կյանքը ինչ ասես կգնենք.:)

total_abandon
15.02.2009, 18:41
100 դրամով կարելի ա մի հատ մեդիատր առնել, ոչինչոտ, :hands

ivy
15.02.2009, 18:50
Ոչինչ էլ չի կարելի գնել. էս գերմանացիները սկի չգիտեն էլ դրամը ինչ է: :esim

John
05.03.2009, 09:01
5 հատիկ կապույտ [LM]

masivec
05.03.2009, 09:06
Մարշուտնու տոմս դեպի Մասիվhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/51a.gif

Լեո
16.03.2009, 12:35
Մարշուտնու տոմս դեպի Մասիվhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/51a.gif
Կամ Մասիվից դեպի Բանգլադեշ:D

100 դրամով կարելի ա նաև գնել 0.27 դոլար, քանի դեռ էդ էլ կարելի ա գնել:

Nareco
16.03.2009, 16:25
100 դրամով կարելի է ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերի հետ:

Շատ պարզ, նստում եք 98 համարի երթուղայինը, որը Զեյթունի հանրակացարաններից սկսած Մոնումենտով, կրթօջախներով, նախարարություններով, մանկավարժականով, կրկեսյան վարդագույն լապտերների փողոցների իր ողջ հմայքով, տպագրատներով, գործարաններով, պանթեոնով, կինոթատրոններով, զվարճանքի կենտրոններով, սթրիփ կլուբներով կհասցնի Երևանի առևտրական «սիրտը» հանդիսացող, պետություն քաղաքի մեջ, նույն ինքը` Բանգլադեշ` մայրաքաղաքը Մալաթիա, կարող եք հիանալ դիսնեյլենդի պատառիկ հանդիսացող Առյուծ արքայով ու այդ ամենի համար դա կտևի մոտավորապես 100 րոպե պտույտ քաղաքով, գումարած դրան էքստրեմալ ու աննկարագրելի հաճույքներ հենց մեքենայում... ու այդ ամենը ԸՆԴԱՄԵՆԸ 100 ԴՐԱՄ:;)

Հ.գ. հետո էլ ասում եք փողը փող չի, երկիրն էլ երկիր չի, որ երկրում սենց բան կտեսնեք: :P
Հ.գ.գ. մեկ էլ մի բան.... աղոթեք, որ հանկարծ ծանոթ չնստի, թե չէ... հաճույքը ի չիք կդառնա: :D

Չիպ
16.03.2009, 16:39
1 հատ գայլովի գրիչ
2 բուլկի
32 հատ Ա4 ֆորմատի թուղթ
1 հատ մառկեռ
5 հատ շիպուչկա

Yellow Raven
16.03.2009, 17:27
1 հատ գայլովի գրիչ
2 բուլկի
32 հատ Ա4 ֆորմատի թուղթ
1 հատ մառկեռ
5 հատ շիպուչկա

Գայլովին որնա՞:o геловый?:think:D

Փոքրիկ
16.03.2009, 18:02
:aha2 հատ զուգարանի թուղթ , 50դրամանոց
1հատ - 100դրամանոց :hands:hands:))

Elmo
16.03.2009, 18:07
Գայլովին որնա՞:o геловый?:think:D

Գայլովին Волковскый
геловый - գելայինն ա:

Razo
16.03.2009, 18:45
Մի հատ հաց ու նրբերշիկ: Մեր դպորցում, չնայած արդեն 120-ա դարձել:

yerevanci
29.05.2010, 19:22
երեք հատ Galina Blanka:)

Լեո
29.05.2010, 19:32
100 դրամով քաղաքի կենտրոնում կարելի է 1 անգամ զուգարան գնալ, ոչ կենտրոնում՝ 2 անգամ :)

Hda
29.05.2010, 19:34
երեք հատ Galina Blanka:)

1-ին աշխատավարձս դրամով եղել է 50դրամ :hands

My World My Space
29.05.2010, 19:36
հեյ գիտի ջահելություն...... հիմիկվա գները չգիտեմ ոնց ա, բայց մի 12-13 տարի առաջ 100 դրամով դպրոցի մոտից հատիկով սիգարետ էինք առնում 5 հատ:

Ապե Ջան
29.05.2010, 19:55
Չեմ առել, բայց ինչքան գիտեմ հիմա էլ մի 5 կառնեք:

Մանուլ
29.05.2010, 19:56
«Աշտարակ կաթ»-ի պանրիկ :P: Ցանկալի ա` եփած խտացրած կաթով :nyam:

Nanik
29.05.2010, 20:51
Իսկ ես կասեմ, որ 100 դրամով կարելի է մեկ բժշկական ստերիլ ձեռնոց գնել :)

Hda
29.05.2010, 20:59
Իսկ ես կասեմ, որ 100 դրամով կարելի է մեկ բժշկական ստերիլ ձեռնոց գնել :)

նույնիսկ ոչ մեկ զույգ՞:)

aerosmith
29.05.2010, 21:22
եթե մի քիչ էլ սպասենք, կարողա մի կիլո խիար առնենք ։D

s_hrayr
29.05.2010, 21:26
պոլիտեխնիկի տատիից կարաք հաց ու սասիսկի առնեք առանց սասիսկի :D

Nanik
29.05.2010, 21:33
նույնիսկ ոչ մեկ զույգ՞:)

Դե նկատի ունեի զույգ ;)

AniwaR
29.05.2010, 21:37
Մի գլուխ կաղամբ, մի կգ կարտոֆիլ: :}

AniwaR
29.05.2010, 21:39
2 հավի ձվիկ::))

AniwaR
29.05.2010, 21:40
Օհ, եթե չեմ սխալվում իհարկե, շրջանայինից 1 կգ սիրային պատմությունների գրքեր::D

Հայուհի
29.05.2010, 21:49
Մեր համալսարանում մի շիշ ջուր:drinks

*e}|{uka*
29.05.2010, 21:50
շաքարաքլոր:

Ռեդ
29.05.2010, 21:56
Ինչ կարելի է գնել 100 դրամով
1. Ամեն ինչ
Սա այն դեպքն է, երբ դուք գտնվում եք Բրատիսլավայում՝ ճգնաժամի տարիներին:
2. Ոչինչ
Սա այն դեպքն է, երբ, ասենք, երթուղայինում ձեզ 100 դրամ են տվել, որ փոխանցեք: Այլ կերպ ասած՝ այդ փողը ձերը չէ :):
3. Մնացած տարբերակները, ճիշտ է, ոչ բոլորը, նկարագրված են թեմայում: :)

Լեո
29.05.2010, 22:26
100 դրամով առաջ կարելի էր գնալ զուգարան: Հիմա մի քիչ անհարմար ա, ավելի լավ ա գնալուց առաջ նախօրոք էդ 100 դրամին մի փաթեթ թուղթ գնել:

Լեո
29.05.2010, 22:28
2 հավի ձվիկ::))

Ավելին, ես կասեի՝ նույնիսկ հավի 2 ձվիկ :))

My World My Space
29.05.2010, 22:31
Ավելին, ես կասեի՝ նույնիսկ հավի 2 ձվիկ :))

Սիթիներում ակցիայա կարաս չորս հատ առնես էդ ձվիկներից.....;)

kyahi
29.05.2010, 22:32
Կրելի ա գնել հի հատ բուլկի, մի տուփ լուցկի, մի հատ բաբոլ մակնիշի ծամոն, մի հատ թղթի ռեզին, դե քանի որ ռեզին էնք առել մի երկու հատ էլ xerox -ի թուղթ:D

Լեո
29.05.2010, 22:32
Սիթիներում ակցիայա կարաս չորս հատ առնես էդ ձվիկներից.....;)

Եվ որոնց մեջից դուրս կգան 4 ճուտիկներ՝ ի հեճուկս ձվաձեղ անելու քո ցանկության:

Շինարար
29.05.2010, 22:33
Սիթիներում ակցիայա կարաս չորս հատ առնես էդ ձվիկներից.....;)

Էդ ակցիաների պատճառով մեզ մոտ մի քանի վախտ առաջ ինֆեկցիոնում տեղ-դադար չկար;)

tikopx
29.05.2010, 22:35
մի պաչկա BIG BABEL ծամոն

Լեո
29.05.2010, 22:36
100 դրամով կարելի ա ջնջել լիցքավորման քարտ կամ լոտոյի տոմս, որը չշահելուց հետո պիտի շպրտել, քֆրտել կազմակերպիչներին և սեփական էշ գլուխը, որ խաղացիր:

Dayana
30.05.2010, 10:17
շաքարաքլոր:

ո՞նց թե, շաքարաքլորը 25 դրամ չի՞ :o մենք որ դպրոց էինք գնում 25 էր :cry2

Ungrateful
30.05.2010, 17:11
մի հատ ռեզին

Համարյա նույն բանն էի ուզում գրել, բայց չգիտեյի ոնց ձևակերպեմ :oy)))))

boooooooom
30.05.2010, 20:42
100 դրամով կարելի է գնել փոքր թթվասեր, իսկ եթե ավելացնել ևս 100 դրամ, կարելի է հետն էլ մի հատ հաց գնել և անուշ անել : Երբեմն աշխատավայրում հենց այսպես էլ ընդմիջում ենք:) :

Լեո
30.05.2010, 21:12
Նախորդ գրառումը լավ միտք տվեց:
100 դրամով կարելի է սոված մնալ :cry2

boooooooom
30.05.2010, 21:29
Նախորդ գրառումը լավ միտք տվեց:
100 դրամով կարելի է սոված մնալ :cry2

Ձևակերպենք այսպես- 100 դրամով կարելի է չգիրանալ

javaharut
30.05.2010, 21:41
Հանգամանքները պիտի հաշվի առնենք թե, որտեղ ենք գտնվում, որպեսզի իմանանք արդյոք կարող ենք իրացնել 100 դրամանոցը:
Ասենք մենք էլ Ռոբինզոն Կռուզոյի նման մի հատ անորակ ու անմարդաբնակ կղզում ենք ու հանդիպել ենք նեգրների խմբի էդ ժամանակ ինչ պիտի անենք?
Ասենք այ ախպեր առ ես 100 դրամը ու ինձ մի իսկական միս տուր?
Բայց գիտեք կարող ա ստեղ աշխատի 100 դրամը :ok .

Zangezur
30.05.2010, 23:55
100 դրամով կարելիա ժողի հոթդոգներից առնել ու չկշտանալ, կամ վազել զուգարան

Lusinamara
25.06.2012, 21:25
Մի քիչ լավատես լինենք. 100 դրամով կարելի է գնել 10 տուփ լուցկի, յուրաքանչյուրում` 36-42 հատիկ, այսինքն` շուրջ 400 հատիկ լուցկի: Ահռելի թիվ է:))

Ֆոտոն
27.06.2012, 14:57
Մի 10 հատանոց տուփով Ասկոֆեն կարելի է գնել: Կարելի է հղիության տեստ գնել, իհարկե ամենաէժանից: :) 10 է' քսերոքս կարելի է անել կամ 3-4 էջ պրինտ: Մի հատ գունավոր լավ մատիտ: Էս վերջինը ուրախացնում ա: :)

Valentina
27.06.2012, 22:57
Աշոտ Ղազարյանը մի հատ անեկդոտ ունի է, էն որ գալիս ա սրճարան, 100 դրամով համ պոնչիկ ա ուտում, համ կոտլետ, մատուցեղ Հրանտին նեռվայանցնում էտ 100 դրամն էլ չի տալիս ու գնում:
:))
Յութուբում չգտա, որ դնեի:

Sagittarius
28.06.2012, 02:01
տակ, եթե կուրսը ճիշտ եմ հիշում, 100 դրամը անում է մոտ 20-25 ցենտ... էհհ, դրանով ինչ կարելի է գնել... եսի՞մ, 1 էջ պրինտ անել... հետո էլ ասում եք երգիրը երգիր չի :)) հաաա. հիշեցի, մեկ էլ կարող եմ 20 ցենտով շորեր չորացնող մեքենան մի ռաունդ օգտագործել

0david0
28.06.2012, 02:46
տակ, եթե կուրսը ճիշտ եմ հիշում, 100 դրամը անում է մոտ 20-25 ցենտ... էհհ, դրանով ինչ կարելի է գնել... եսի՞մ, 1 էջ պրինտ անել... հետո էլ ասում եք երգիրը երգիր չի :)) հաաա. հիշեցի, մեկ էլ կարող եմ 20 ցենտով շորեր չորացնող մեքենան մի ռաունդ օգտագործել

Ոնց թե 1 էջ պրինտ :o Ես 100 դրամով ուղիղ 10 էջ եմ պրինտ անում :P Ինչպես նաև լիցքավորում եմ հեռախոսս, պաղպաղակ եմ ուտում, գնում եմ դասի, իսկ եթե մի 100 էլ ավելացնեմ տուն կգամ :))

Ambrosine
28.06.2012, 02:53
100 դրամով հագուստի գոտու վրա մեկ-երկու անցք են բացում:

Norton
28.06.2012, 08:50
մեկանգամյա օգտագործման սափրվելու հարմարանք` բանակում
http://farm5.staticflickr.com/4058/5074688049_c9026e676c_z.jpg

Վոլտերա
27.12.2012, 19:45
Մի հատ Բուխանկա

John
20.06.2013, 14:40
էս թեման ավելի քան արդիական է ինձ համար.Visa Student-իս կերավ բանկոմատը, հիմա 100 դրամ ունեմ :D

Chuk
20.07.2013, 22:05
...
տեղ մառշուտկայում
ուրիշի տեղ մարշուտկայում
...


Մարշուտնու տաքսիի վարորդի դեֆիցիտ ժպիտը


100 դրամով կարելի է շատ մեծ գործեր անել: Նեստել «մարշռուտկա:D» ու իջնել Օպերայի հրապարակ:D


կարելի է՝ տոմս. գնալ գնել ու գնալ։:D


Մարշուտնու տոմս դեպի Մասիվhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/51a.gif


Կամ Մասիվից դեպի Բանգլադեշ:D
...


100 դրամով կարելի է ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերի հետ:

Շատ պարզ, նստում եք 98 համարի երթուղայինը, որը Զեյթունի հանրակացարաններից սկսած Մոնումենտով, կրթօջախներով, նախարարություններով, մանկավարժականով, կրկեսյան վարդագույն լապտերների փողոցների իր ողջ հմայքով, տպագրատներով, գործարաններով, պանթեոնով, կինոթատրոններով, զվարճանքի կենտրոններով, սթրիփ կլուբներով կհասցնի Երևանի առևտրական «սիրտը» հանդիսացող, պետություն քաղաքի մեջ, նույն ինքը` Բանգլադեշ` մայրաքաղաքը Մալաթիա, կարող եք հիանալ դիսնեյլենդի պատառիկ հանդիսացող Առյուծ արքայով ու այդ ամենի համար դա կտևի մոտավորապես 100 րոպե պտույտ քաղաքով, գումարած դրան էքստրեմալ ու աննկարագրելի հաճույքներ հենց մեքենայում... ու այդ ամենը ԸՆԴԱՄԵՆԸ 100 ԴՐԱՄ:;)

Հ.գ. հետո էլ ասում եք փողը փող չի, երկիրն էլ երկիր չի, որ երկրում սենց բան կտեսնեք: :P
Հ.գ.գ. մեկ էլ մի բան.... աղոթեք, որ հանկարծ ծանոթ չնստի, թե չէ... հաճույքը ի չիք կդառնա: :D


...
2. Ոչինչ
Սա այն դեպքն է, երբ, ասենք, երթուղայինում ձեզ 100 դրամ են տվել, որ փոխանցեք: Այլ կերպ ասած՝ այդ փողը ձերը չէ :):
...

Իշտահներիդ քացախ :)

Mephistopheles
20.07.2013, 22:19
Վրեն որ մի հիսուն էլ ավելացնես, կարաս տրանսպորտից օգտվես…

Meme
21.07.2013, 16:01
մեկ շաբաթ առաջ կարող էիր տանից դուրս գալ ու ուղևորվեյիր երթուղայինով ուր որ կուզեյիր 100դրամով, այսօր էլ արդեն անհանարա:(


հ.գ՝ ինչ լավնա մեր պետությունը

Այբ
21.07.2013, 16:25
Հաշվի առնելով թանկացումները, երևի շուտով 100 դրամով մենակ մի հատ բուլկի կարողանանք գնել :

Sagittarius
21.07.2013, 18:29
100-ով՝ արժանապատվություն, 150-ով՝ ստրկություն

Նարե91
22.07.2013, 01:42
Ժետոն `մետրոյաց

Nanik
26.06.2014, 12:24
100 դրամով կարելի է բոյկոտել 150 դրամը :))

Աբելյան
07.07.2014, 00:45
Սեր ու երջանկություն։

Freeman
07.07.2014, 14:16
Սեր ու երջանկություն։
Իմ իմանալով սերն ամենաէժանը 500 դրամ ա)

Անվերնագիր
08.07.2014, 17:51
Գուլիվեր ու բիկ

Գորտուկ
08.07.2014, 19:51
100 դրամով կարելի է շատ բան գնել, օրինակ՝ 100 դրամի նրբերշիկ, նույնիսկ՝ երշիկ, 100 դրամի սուխարիկ կարելի է գնել, կարելի է նույնիսկ շուշա կոնֆետ և ստեպլեռի սկրեպներից գնել : Կարելի է նույնիսկ կգ -ով թուղթ գնել :D, նկատի ունեմ ա4 ֆորմատի թղթերից :;) Հա ու մեկ էլ 100 դրամանոց զուգարանի թուղթ:

Lílium
11.07.2014, 16:31
Երեկ 100 դրամով 1.5 կգ վարունգ եմ գնել: ԲԱ :D

Լեո
11.07.2014, 23:44
100 դրամով կարելի ա լիցքավորման քարտ ջնջել:
100 դրամով կարելի ա պտուտակ (շուռուպ) ձգել:

insider
11.07.2014, 23:56
100 դրամով կարելի ա 3կգ-ոց բանկի մեջ կաս հավաքել ու մի 50.000 ու ավել հետ քցել ...