PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարև, հրեշտակ...



otar
20.08.2007, 00:12
***
բարև հրեշտակ,
քեզ իմ երազների աշխարհն եմ հրավիրում
միայն թե արագ.
տեսնու՞մ ես ինչպես են նրանք իրար սիրում

ոչինչ, որ մեկը դժոխք է մյուսը` դրախտ,
ոչինչ, որ մեկն հաջողակ է, մյուսն անբախտ
կարևորը որ երկուսն էլ մարդ են ու մեկ-մեկ
հրեշտակ են դառնում, քեզ պես...կիսամերկ

թեպետ մերկ չեն` հագած են տաք-տաք...
թեպետ կարող են դեռ շնչել ու ապրել
մերկ են խոսքերե` թե լուրջ, թե կատակ
մերկ են խոստումները. հոգուց են զրկվել

բարև հրեշտակ,
գիտե՞ս ես երբեմն մտածում եմ մի տան մասին
մեծ ու սպիտակ,
որտեղ դու կգաս ինձ այցի` նրանց հետ միասին

ոչինչ, որ տունս կդառնա լրիվ սև
ոչինչ, որ ես էլ չեմ տեսնի արև
կարևորը` ես էլ կզգամ ինձ մարդ մեկ-մեկ,
ու քեզ պես հրեշտակ կդառնամ...կիսամերկ

թեպետ մերկությունը ոչինչ է բարու դեմ
թեպետ ես էլ եմ դիմակով բարձրանում բեմ
մերկ է իմ ժպիտը, իմ հայացքը ու ես...
ես իմ մերկ բարությամբ ժպտում եմ քեզ.

PoeT
20.08.2007, 10:16
Լավնա…

Angelina
20.08.2007, 14:30
Կան որոշ խախտումներ, բայց ամեն դեպքում ուներ իր մեջ հետաքրքիր մտքեր, ապրես::hands