PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր երկրում կցանկանայիք լինել



Welcome
19.08.2007, 23:15
Ես՝ Փարիզ, Նյու Յորկ (Նոր Նորք),Եգիպտոս...

Հենո
19.08.2007, 23:18
Մադրիդ, Լոնդոն, Հռոմ, Թայվան և այլն

Սամվել
20.08.2007, 10:02
Ես՝ Փարիզ, Նյու Յորկ (Նոր Նորք),Եգիպտոս...

Հարց . Ո՞ր Երկրում Կցանականայիք Լինել:
Պատասխան. Փարիզ,Նյու Յորկ:blin:}
Պատասխան Մադրիդ, Լոնդոն, Հռոմ:blin:}
Սրանք Երկրներ ե՞ն թե ես սխալ գիտեմ :8:D

Array
20.08.2007, 11:00
Երկրում լինելը, երևի, բավական չի: Ես, օրինակ, Հայաստանն էլ չեմ տեսել,բայց Հայաստանում եմ:
Շատ կուզենայի տեսնել Հայաստանը(Արցախն էլ),հետո` Իտալիան, Չինաստանը, Արգենտինան:Ամբողջ աշխարհն էլ կտեսնեյի, ձեռքիս ճար լիներ: Հայաստանը արևմտյան, բայց առանց թուրքաքրդական զանգվածի:

PoeT
20.08.2007, 11:22
Անգլիա

Amaru
20.08.2007, 11:37
Մեքսիկա, Պերու :love Պորտուգալիա :love :love :love

Mesrop
20.08.2007, 12:35
Զիմբաբվե

John
20.08.2007, 13:58
Մադագասկարում կուզենայի լինել :)

Angelina
20.08.2007, 14:26
Եգիպտոսում, կամ էլ Իտալիայում:

Guest
20.08.2007, 18:31
Կուզենայի լինել Ավստրալիայում, Յամայկայում… իսկ ավելի շուտ մոտ մի 200 երկրում կուզենայի լինեի:

Աբելյան
21.08.2007, 10:36
Մեքսիկա, Եգիպտոս, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Ավստրիա: ԱՄՆ-ում էլ ապրեի:

Ֆելո
21.08.2007, 10:47
ինձ թողեք գնամ Բրազիլիա լողազգեստով շոկոլադե սիրուն-սիրուն աղջիկների մոտ:love

StrangeLittleGirl
21.08.2007, 14:50
Երազանքներս կամաց-կամաց իրականանում են:
Մնացին երկուսը. Իտալիա և Իռլանդիա: Առաջինը կփորձեմ մյուս տարի իրականացնել, իսկ երկրորդը… չգիտեմ, հնարավորությունները չեն ներում:
Բայց մեկ էլ շատ կուզենայի Եվրոպայից դուրս գալ: Թե չէ մենակ Հայաստանում եմ եղել Եվրոպայից դուրս :D

Vishapakah
21.08.2007, 19:58
Իսկ ես երեք աշխարհամասում եմ եղել.:P

Կուզենաի մնացած աշխարհամասերում էլ լինել.

Երկրներից ցանկանում եմ լինել Սկանդինավյան երկրներում, Ճապոնիայում, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում.

Այն մնացածը որ կուզենաի, արդեն եղել եմ.:)

Քաղաքներից միշտ ուզեցել եմ լինել Շոտլանդական Էդինբուրգում, Իտալական Թուրինում, Տոկիոյում եւ մի շարք քաղաքներում, որոնք եղել են հնում եւ հիմա գոյություն չունեն. Հին Արտաշատ, Տիգրանակերտ, Հռոմ, Տրոիա, Կարթագեն, Բաբելոն, Նինվե եւ Երուսաղեմ. Բայց այս վերջին ցանկությունը, հավանաբար տեսականորեն էլ հնարավոր է, եթե հաշվի առնենք ժամանակի միջով տեղափոխվելու հնարավորությունը.

Selene
21.08.2007, 23:07
Շատ են նման երկրները, բայց ըստ առաջնայնության գրեմ մի քանիսն ընդամենը:) Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, Եգիպտոս, Բրազիլիա:

helium
22.08.2007, 09:37
Ֆրանսիա, Իտալիա, Բրազիլիա, Եգիպտոս, Ճապոնիա

Սահակ
27.08.2007, 02:39
Կուզենայի այցելել Իսրաել։

Second Chance
04.09.2007, 12:28
Շատ կուզենաի լինել Իսրաելում, ինչպես նաև Ֆրանսիայում և Իտալիայում հատկապես Հռոմ քաղաքում:love

aniko
04.09.2007, 13:25
Բրազիլիա, Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, Եգիպտոս,...
մի խոսքով հին մշակույթ ունեցող երկրներում

VisTolog
27.10.2007, 18:35
Հնարավորություն ունենայի, ամբողջ աշխարհը ոտի տակ կտայի:D

Սերխիո
27.10.2007, 20:59
Ֆրանսիա `Մարսել ,Իսպանիա `Մադրիդ

REAL_ist
27.10.2007, 21:33
առաջին հերթին Իսպանիա, ավելի կոնկրետ Մադրիդ:ok
Շվեցարիա, Տիբետ, Ֆրանսիա, Եգիպտոս

Dayana
29.10.2007, 15:43
ես կուզեի կոսմոս թռնեի , երկիր մոլորակին հեռվից նայեի :hands

BOBO
31.10.2007, 17:04
Իսպանիա, Իտալիա, Պորտուգալիա, Հունաստան, Շվեյցարիա(էթամ բանկերը թալանելու:D), Ուզբեկիստան+Տաջիկիստան:lol, Ճապոնիա, Հոնդուրաս, Կուբա, Մեքսիկա, Բրազիլիա, Արգենտինա, Մոզամբիկ:D, Մադագասկար, Եգիպտոս, Գրենլանդիա, Անատոլիա:), Անտարկտիդա, Ավստրալիա, Նոր Զելանդիա(Էթամ մարթ ուտելու:lol) մեկել Ատլանտիդա ու Էլդորադո:D

rostrix
31.10.2007, 17:18
Հարցը ավելի լավ պատկերացնելու համար www.travelblog.org Enjoy!:)

@Lika@
31.10.2007, 20:52
ARGENTINA:D kam MEKSIKA:o

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Kita
31.10.2007, 20:55
Որևէ տեղ:)

Աթեիստ
31.10.2007, 21:06
Ճապոնիա (շատ եմ սիրում նրանց աղջիկերին):

Օրինակ` :hands

Ուլուանա
01.11.2007, 20:42
Ճապոնիա (շատ եմ սիրում նրանց աղջիկերին):

Օրինակ` :hands
Եթե Ճապոնիա գնալու համար միակ գրավիչ հանգամանքն այնտեղի աղջիկներն են, ապա հավատացնում եմ, որ ամենայն հավանականությամբ հիասթափություն կապրես, երբ գնաս։ :( Հավատա, նրանցից շատ քչերն են քո տեղադրած նկարը հիշեցնում։ Այստեղ՝ ԱՄՆ–ում, նրանք շատ–շատ են, բայց այդ նկարի աղջկա պես գեղեցիկները նրանց մեջ՝ շատ քիչ... :oy

Կուզենայի Հայաստանում լինել։ Հիշում եմ՝ ահագին հետաքրքիր երկիր էր... :roll :D :(

Աբելյան
01.11.2007, 20:51
Ճապոնիա (շատ եմ սիրում նրանց աղջիկերին):

եթե քեզ աղջիկներն են պետք՝ Հայաստանից լավ տեղ քիչ կա

*e}|{uka*
24.01.2010, 14:50
Բրազիլիա:Ուզում եմ: Քռայ
http://www.brasileiro.ru/wallpapers/images/brazilia%20%285%29_jpg.jpg

http://seepla.net/attachments/galleries/0002/4604/73174606_content.jpg

Elmo
24.01.2010, 16:50
Հայլուրի ցույց տված Հայաստանում եմ երազում լինել:

Yevuk
24.01.2010, 17:52
Ամենաշատը ուզում եմ գնալ Բրազիլիա, իսկ արդեն հետո Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա: Ամենավերջում էլ, եթե նշածս բոլոր տեղերը գնամ,:)) կարելիա մի անգամ ոտք դնել ԱՄՆ: ;)

Կուզեի նաև Եգիպտոս և Իսրայել մեկ անգամ էլ գնալ: :love

dvgray
24.01.2010, 17:55
Բրազիլիա:Ուզում եմ: Քռայ
http://www.brasileiro.ru/wallpapers/images/brazilia%20%285%29_jpg.jpg

http://seepla.net/attachments/galleries/0002/4604/73174606_content.jpg
իսկ սա՞: կարծում ես սա նույնպես արժե տեսնել՝ հետո մեռնել ;) :D
http://www.mahugh.com/carnival06/flesh/flesh02.jpg

Dayana
24.01.2010, 18:01
Ապրելու ` Անգլիա, Ճապոնիա
Ման գալու ` շոգենավով (Մի խոսքով պառախոդով) Միջերկրական ծովով "տուռի" կգնայի, հետո Հարավային Ամերիկա, Հնդկաստան...

*e}|{uka*
24.01.2010, 18:08
իսկ սա՞: կարծում ես սա նույնպես արժե տեսնել՝ հետո մեռնել ;) :D
http://www.mahugh.com/carnival06/flesh/flesh02.jpg

Դի՞վ, իմ երազանքը մի հարամի էլի, վերջում էլ գրել ա «մեռնել»: Ինչի՞ մեռնել: :cry

Adriano
24.01.2010, 19:27
Իտալիա- Հռոմ,Միլան, Նեապոլ, Վենեցյա, Մեծ Բրիտանյա-Լոնդոն, Ֆրանսյա - Փարիզ, Պորտուգալյա - Լիսաբոն, Բրազիլյա- Ռիո դե Ժանեյրո,ԱՄՆ - Լոս, Նյու-Յորք, Ֆլորիդա, Կանադա - Քվեբեք, Հնդկաստան - Պունա, ՌԴ- Սանկտ Պետերբուրգ:

Ուլուանա
24.01.2010, 19:53
Կուզենայի լինել Իտալիայում, Իռլանդիայում, Հունաստանում, Ավստրալիայում, Եգիպտոսում...

Լուսաբեր
24.01.2010, 20:09
Բրունեյ :love դեռ փոքրուց եմ երազում, մի օր հաստատ կլինեմ ...

Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Դանիա...

helium
24.01.2010, 21:41
Շա՜տ եմ ուզում Ճապոնիա գնալ...գոնե մի 2 շաբաթով...

A.r.p.i.
24.01.2010, 22:00
Ուզում եմ շրջել աշխարհով մեկ, բայց սկզբնականի համար կսահմանափակվեն այսքանով՝ Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա,Գերմանիա,Իսպանիա,Ավստրիա, Շվեյցարիա, Եգիպտոս, Բրազիլիա, Արգենտինա,Վենեսուելա, ԱՄՆ, Հնդկաստան:

AniwaR
24.01.2010, 22:04
Թե ի՞նչ եք գտել էդ Եվրոպայում: :)) Հիմա ինձ ասեին, ասենք, Հորդանան կուզեիր, թե Ֆրանսիա, միանշանակ կընտրեի Հորդանան: Արևելյան Ասիայի երկրները կամ Ֆիլիպիններ ու ընդե էլ ինչ կղզիներ կան, այ տենց տեղեր, ուխա՜յ: :roll

Դեկադա
24.01.2010, 22:10
Ֆրանսիա՝ Փարիզ.... Հնդկաստան....

*e}|{uka*
24.01.2010, 22:27
Տիբեթ՝ երազանքներիս դրախտը :} :

Նաև Մեքսիկա, հետո հարավային Ամերիկայի երկրները , հետո նոր Եվրոպա: :))

One_Way_Ticket
24.01.2010, 23:43
Բոլոր երկրներում էլ կուզենայի լինել:

Մոտակա ուղևորության համար դիտարկում եմ հետևյալ տարբերակները:
1) Կենտրոնական-արևելյան Եվրոպա (այնպես անելով, որ շենգենը հունգարական լինի, քանի որ Հայաստանում Հունգարիայի ներկայացուցիչը Լիտվան է, իսկ Լիտվայի հյուպաթոսի հետ արդեն "ախպերություն" է):
2) Չինաստան:
3) Մեծ Բրիտանիա:

Աբելյան
25.01.2010, 00:20
Եգիպտոս, Մեքսիկա, Իտալիա… :love

Agni
25.01.2010, 11:46
Շատ կուզեի լինել կարճ ժամանակով Աֆրիկայում /օրինակ Զիմբաբվեյ ու ՀԱՀ/
Ուզում եմ Ֆլորենցիա գնալ,հետո սկանդինավյան երկրներից որևէ մեկը , էտտեղից գնամ Տիբեթ, այդտեղից էլ մի հատ գնամ Սիդնեյ ու կարոտած վերադառնամ ՀԱՅԱՍՏԱՆ:
ոնց եմ ուզուուում...

Ռուֆուս
25.01.2010, 11:55
Ուր ասես...

Չինաստան, Հվ. Կորեա, Ճապոնիա, Թայլանդ, Հնդկաստան
Ավստրալիա, Նոր Զելանդիա
Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, Իսրայել, Սիրիա, Թուրքիա
Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Լեհաստան, Չեխիա, Հունգարիա, Ավստրիա, Հունաստան, Սլովակիա, Սլովենիա, Խորվաթիա, Ռումինիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Եվրոպայի բոլոր գաճաճ պետությունները, ընդհանրապես բոլոր եվրոպական երկրներ կարելի է այցելել:
ԱՄՆ-ում մեկ անգամ էլ կուզենայի լինել, Կանադա, Մեքսիկա
Պերու, Բրազիլիա, Չիլի, Արգենտինա, Ուրուգվայ
Հարավ Աֆրիկյան Հանրապետություն, Քենիա
Հազար ու մի պուճուր պետություններ, կղզիներ...

Ախ, աստվածներ... Եթե նշածս երկրների մի տաս տոկոսն էլ կարողանամ կյանքումս այցելել, գոհ կլինեմ :)

Katka
25.01.2010, 12:58
Մեկ-մեկ նենց ա լինում, որ ասում եմ ջհանդամ թե որ երկրում, մենակ Հայաստանից դուրս, բայց դե իրականում կուզենայի Չինգիզ Խանի ճանապարհով անցնեի արդեն մեր օրերում:) Հանգստանայի Ալյասկայում:

Farfalla
25.01.2010, 13:08
Հենց հիմա կցանկանայի ինչ-որ տաք արևոտ երկրում լինել, էս անդուր եղանակից ինչքան կարելիա հեռու:
Իսկ ընդհանրապես` Կուբա, Բրազիլիա, Անգլիա, Մեքսիկա:)

Շինարար
25.01.2010, 22:21
Արաբական բոլոր երկրներում, Մալթայում և ուր ստացվի:))

Whyspher Whisper
25.01.2010, 23:37
Հայաստանից լավ տեղ չկա, կուզեի մի թաքուն գյուղում, կամ ինչ-որ քարանձավում հանգստանայի...

Ապե Ջան
25.01.2010, 23:50
Հայաստանից լավ տեղ չկա, կուզեի մի թաքուն գյուղում, կամ ինչ-որ քարանձավում հանգստանայի...

Նայաղ որ տեսանկյունից նայես: Էս անօրեն երկիրը ինչ ապրելու տեղա:

Ապե Ջան
25.01.2010, 23:54
Շաաաատ կցանկանայի լինեի Իսպանիաում: Շրջել քաղաքով: Վայելել կյանքը: Բայց այդ ամենը ժամանակավոր: Իսկ ընհանրապես ապրելու համար քո ծննդավայրից լավ տեղ չկա: Ինչքան էլ ինքը քեզ հիասթափեցնի մեկա քոննա ու դժվարա ուրիշ տեղ գտնել էն ինչ քո Հայրենքում է: Ես ահավոր շատ էի ձգտում ապրել արտերկրում, բայց գնալով հասկացա որ չէ, ընդեղ մեղր հաց անվճար չեն տալիս ու տունտել նստած ոչ ոք քեզ չի վարձատրելու:

Արիացի
26.01.2010, 00:12
Իսրայել, Կիպրոս, Հունաստան, Գայանա, Ջիբութի, Տրինիդադ և Տոբակո:
Ճամայկա:love

Հայիթի էլ էի ուզում, բայց էլ չեմ ուզում :(

Whyspher Whisper
26.01.2010, 00:22
Իսկ ընհանրապես ապրելու համար քո ծննդավայրից լավ տեղ չկա: Ինչքան էլ ինքը քեզ հիասթափեցնի մեկա քոննա ու դժվարա ուրիշ տեղ գտնել էն ինչ քո Հայրենքում է: Ես ահավոր շատ էի ձգտում ապրել արտերկրում, բայց գնալով հասկացա որ չէ, ընդեղ մեղր հաց անվճար չեն տալիս ու տունտել նստած ոչ ոք քեզ չի վարձատրելու:
Լրիվ համաձայն եմ, բացի դրանից, էն որ ասում են հայրենիքի օդն ու ջուրը` պարզվում է, իսկականից ամեն մարդու ԴՆԹ-ին մենակ իր երկրի ջրի ստրուկտուրան է համապատասխանում: Բա...
Իսկ դե ճանապարհորդելը իսկապես հետաքրքիր բան է:)

aerosmith
26.01.2010, 07:58
Կուզենայի գնյի ու մնայի , 1-Կանադա,2-Անգլիա,3-Ավստրալիա,4-Ֆրանսիա,5-ԱՄՆ(իմնականում են տեղերում որտեղ հայեր քիչ կան, օրինակ Texas)
Իսկ հետ գալու ակնկալիքով-Հունաստան, Գերմանիա, մեկ էլ շատ կուզենայի գնալ Սահարա անապատ մի անգամ ինչ-որ ջիփով մի քիչ ման գայի.

Norton
05.07.2010, 07:48
Չգիտեմ էս թեմային որքանով ա համապատասխան: Ուրեմն պանորամա.ամ սայթը հարցումա բացել՝
Որտե՞ղ եք պատրաստվում անցկացնել Ձեր ամառային հանգիստը
տարբերակներ

1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
2.Հայաստանի Հանրապետությունում
3.Արևմտյան Հայաստանում
4.Հայոց Սփյուռքում(էս էլ արտասահմանն ա:)))
:pardon

Լուսաբեր
05.07.2010, 17:01
Ես պահին մի հով երկիր կցանկանայի գնալ, էնքան հով, որ տաք թեյ խմեի ու մի շոր ավել հագնելուց երանության մեջ ընկնեի :))
Տաքա :aaa

Մանուլ
05.07.2010, 21:55
Շվեյցարիա, Անգլիա (հատկապես՝ Լոնդոն), մեկ էլ ուր տանեք :pardon:
Շվեյցարիայում ու Լոնդոնում կապրեի մի քանի տարի :): Եվրոպական մաքուր քաղաքներն են ավելի շատ դուրս գալիս :):

cold skin
05.07.2010, 21:57
Միայն Իռլանդիա…:)

romanista
07.07.2010, 12:55
Շոտլանդիայում, Իտալիայում, Չեռնոգորիայում, Ուրուգվայում, Մոնղոլիայում... ու իմ հայրենի Իգդիրում:)

Nadine
07.07.2010, 19:23
Հայաստանում։ Կարոտել եմ....:(

yerevanci
25.02.2011, 23:31
Արևելյան Եվրոպայի երկրներում, էնքան տեսնելու բան կա, մշակույթների տարբերությունը շատ վառ արտահայտվումա

One_Way_Ticket
26.02.2011, 01:59
Այս պահին շատ է հետաքրքրում Ուզբեկստանը։

Հայկօ
26.02.2011, 02:18
Լիբանան

Kita
26.02.2011, 02:34
Ճապոնիա
Թայլանդ
Հնդկաստան
Ֆրանսիայի գավառներ
Շվեցարիա
Ռումինիա
Իսպանիա
Իտալիա
Բրազիլ
Չեխիա
Հունաստան
Հոլանդիա
Իսլանդիա, ոնց էի էս մեկի մասին մոռացել:)):love
Պրիտոմ ամեն երկրում մինիմում 3 շաբաթ:))

xaladilnick
26.02.2011, 11:51
Ֆիջի

Aj Klik
26.02.2011, 11:56
Իսպանիա
Եգիպտոս
Իտալիա
ԱՄՆ
Ֆրանսիա և շատ ուրիշ:Ոնց կուզեի բոլոր երկրներում լինեի:Ինչ հետաքրքիր կանցներ:love:)

aerosmith
26.02.2011, 12:43
1.Կանադա....
2.ԱՄՆ-բայց ոչ Լոս Անջելեսում...
3.Ճապոնիա, բայց այտեղ ժամանակավոր, որպեսզի հասցնի գոնե մի քիչ էլեկտրատեխնիկա առնեի...

Aj Klik
26.02.2011, 13:58
2.ԱՄՆ-բայց ոչ Լոս Անջելեսում...
.
լավ չի Լոս Անջելեսում?:think

Դեկադա
26.02.2011, 17:53
Ֆրանսիա...սա միշտ եղել ա: Բայց էս վերջերս Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը մի տեսակ գրավում են:

boooooooom
26.02.2011, 19:24
Կուզենայի գնալ Չինաստան` փորձի փոխանակման. ցանկացած չինական արտադրության մեջ մեծ հաճույքով քիթս կխոթեի

anahit96
26.02.2011, 21:22
Եգիպտոս՝ Գիզա շրջագայության,ԱՄՆ՝ բնակվելու

Inna
26.02.2011, 23:44
Իսպանիա...:loveՄիմիայն Իսպանիայում, նամանավանդ Բարսելոնա քաղաքում շատ կուզեի լինել...

ars83
27.02.2011, 10:13
Շաաաատ կցանկանայի լինեի Իսպանիաում: Շրջել քաղաքով: Վայելել կյանքը: Բայց այդ ամենը ժամանակավոր: Իսկ ընհանրապես ապրելու համար քո ծննդավայրից լավ տեղ չկա: Ինչքան էլ ինքը քեզ հիասթափեցնի մեկա քոննա ու դժվարա ուրիշ տեղ գտնել էն ինչ քո Հայրենքում է: Ես ահավոր շատ էի ձգտում ապրել արտերկրում, բայց գնալով հասկացա որ չէ, ընդեղ մեղր հաց անվճար չեն տալիս ու տունտել նստած ոչ ոք քեզ չի վարձատրելու:
Ուզում եմ հասկանալ տրամաբանությունը. Հայրենիքում (կամ որևէ տեղ ընդհանրապես) «մեղր հացը անվճար են տալիս ու տունտել նստած ինչ-որ մեկը քեզ վարձատրո՞ւմ ա»: :think

xaladilnick
01.03.2011, 19:24
Որ երկրների հետ կա անվիզա ռեժիմ?

One_Way_Ticket
01.03.2011, 19:40
Որ երկրների հետ կա անվիզա ռեժիմ?
Ոնց որ թե նախկին ԽՍՀՄ բոլոր երկների բացի Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից, Թուրքմենստանից:
Բոլոր երկրների քաղաքացիներին մինչև 90 օր առանց վիզայի թողնում է Էկվադորը:
Ուրիշ կարծես թե չկա: Ո՞վ է գժվել հայերին առանց վիզայի ներս թողնի: :D

V!k
01.03.2011, 19:46
Որ երկրների հետ կա անվիզա ռեժիմ?


Ոնց որ թե նախկին ԽՍՀՄ բոլոր երկների բացի Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից, Թուրքմենստանից:
Բոլոր երկրների քաղաքացիներին մինչև 90 օր առանց վիզայի թողնում է Էկվադորը:
Ուրիշ կարծես թե չկա: Ո՞վ է գժվել հայերին առանց վիզայի ներս թողնի: :D

մի քանի օր առաջ նաև Արգենտինան հանեց վիզայի ռեժիմը:)

Magic-Mushroom
01.03.2011, 20:23
Գոա:love
Նեպալ:love
Սան Ֆրանցիսկո՝ բայց որ լիներ 1967 թիվը ախխ՜:love
Պերու 3000մ բարձրության վրա՝Էրիթրոխելիումների հարեւանությամբ՝բայց ծովախոզի միս չէի ուտի

gegham2010
01.03.2011, 20:37
Իտալիա Վենետիկ

Կարապետ
02.03.2011, 11:05
Շվեդիա:love

StrangeLittleGirl
14.03.2011, 01:01
Միայն Իռլանդիա…:)

Վայ, գիտես, արդեն 15 տարի ա երազում եմ դրա մասին :cry
Էս էլ 4 տարի առաջվա գրառումս (http://www.akumb.am/showthread.php/13133-%D5%88%D5%9E%D6%80-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D6%84-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC?p=379177&viewfull=1#post379177): Հիմա ասում եմ՝ Իտալիան հեչ: Ես մենակ Իռլանդիա եմ ուզում :love

Claudia Mori
16.03.2011, 09:20
Ուզում եմ աշխարհով մեկ շրջագայել ու գտնել այնպիսի հրաշք վայրեր որոնց մասին չեն խոսում ու քիչ գիտեն, բայց դրանք կան ու իմը կլինեն:love
ամենավերջում կլինի Տիբեթը, հետո նորից Հայաստանս:)
Հ.Գ.Ի՜նչ էլ հաստատ եմ խոսում:roll

lampone
19.03.2011, 13:30
Կուզենայի լինել այնպիսի վայրում, որտեղ չկան ըմբոստություններ, սպանություններ, ազգայնամոլներ ու անտաղանդ մարդիկ... Իսկ թե չկա այդպիսի վայր, հաճելի կլիներ լինել Չինաստանում. տեսնելու շատ բան կա

Անտիգոնե
19.03.2011, 19:22
Շաաաատ կուզենայի լինել Իտալիայում, Եգիպտոսում, Հնդկաստանում ու Չինաստանում:
Վատ չէր լինի տեսնել նաև Ավստրալիան և Բրազիլիան:

sharick
19.03.2011, 19:37
Ամենաառաջինը , որ կցանկանայի լինել ու տեսնել դա Իսպանիան է հետո լատին-ամերիկյան բոլոր իսպանախոս երկրներում կուզենայի լինել: Իսկ դրանից հետո կուզենայի լինել Իտալիայում , Գերմանիայում , հունաստանում, Զելանդիայում , արևմտյան Հայաստանում ...........ու էլի շատ ու շատ երկրներում , նույնիսկ Արաբական երկրներում

Whyspher Whisper
19.03.2011, 22:43
հենց հիմա մտածեցի, որ կուզեի լինել մի երկրում, որտեղ երեք բնակիչ կա ու երեքն էլ իմ խելքի, թեթևակի տարբերություններով:russian:D /վայ, էս ես չէի, բայց դե ոչինչ/:)

Meme
19.03.2011, 22:47
Բացի Ֆրանսիան,որ այդքաան շատ եմ սիրում,ու հուսով եմ,որ անպայման մոտ ապագայում կտեսնեմ,նաև ուզում եմ տեսնել Իտալիան,որովհետև տարբեր ֆիլմերից այն ինձ և իր մշակույթով, և փողոցներով,և խաղողի այգիներով հետաքրիր ու շատ սիրելի է դարձել,նաև շաատ եմ ուզում տեսնել Հունաստանը,Իսպանիան,Անգլիան:love....դեռ այսքանը:)

Դավիթ
20.03.2011, 10:25
Գոա:love
Նեպալ:love
Սան Ֆրանցիսկո՝ բայց որ լիներ 1967 թիվը ախխ՜:love
Պերու 3000մ բարձրության վրա՝Էրիթրոխելիումների հարեւանությամբ՝բայց ծովախոզի միս չէի ուտի

Սան Ֆրանում մինչև հիմա էլ 1967 թիվնա:)

Quyr Qery
21.03.2011, 23:03
Բրազիլայում,, :zagar .... Ֆրանսիայում....:kiss.. իսկ ամենակարևորը ԱՄՆ-ում,,,,որ գնամ Լաս Վեգաս...ու մտնել բոլոր կազինոները ու խաղամ ինչքն ուժերս կներեն,, վայելեմ գիշերային լույսերը,, ազատությունն ու ազարտը......... ինչ էլ շատ եմ երազու~մ...:oy

Adriano
22.03.2011, 11:12
Իտալիայից հետո մեծ հետաքրքրությամբ կցանկանամ ուղևորվել Պորտուգալիա, չգիտեմ ինչու, սակայն այդ երկիրը ինձ մի ձևի գրավումա… Հատկապես կցանկանամ լինել նրանց մայրաքաղաքում, ինձ հետաքրքում են նաև դեպի իսպանիայի կողմ տեղակայված պորտուգալական քաղաքները… Վերջի վերջո գտնում եմ, որ եվրոպայի սահմաններից մեկն է......

հովարս
20.04.2012, 23:56
Բրազիլայում,, :zagar .... Ֆրանսիայում....:kiss.. իսկ ամենակարևորը ԱՄՆ-ում,,,,որ գնամ Լաս Վեգաս...ու մտնել բոլոր կազինոները ու խաղամ ինչքն ուժերս կներեն,, վայելեմ գիշերային լույսերը,, ազատությունն ու ազարտը......... ինչ էլ շատ եմ երազու~մ...:oyԱռաջարկում եմ վերտուալ շրջագայություն Վեգասում, բայց վերևից :)
http://www.airpano.ru/files/Las-Vegas-USA/start_e.html

հովարս
21.04.2012, 00:13
Շատ կուզեի լինել կարճ ժամանակով Աֆրիկայում /օրինակ Զիմբաբվեյ ու ՀԱՀ/

ոնց եմ ուզուուում...Վայելի երկնքից նայելով
http://www.airpano.ru/files/Victoria-Falls-Zambia-Zimbabwe/2-2

Ամմէ
27.04.2012, 16:47
կցանկանայի լինել Հնդկաստանւմ , ինձ դուր է գալիս նրանց մշակույթը , կուզենայի լինել նաև Չինաստանում ,Իսպանիայում և Եգիպտոսում :hands

Նիկեա
27.04.2012, 17:30
Ես միշտ երազել են ճամփորդելու մասին:Շատ եմ ուզում լինել Իտալիայում հատկապես Վերոնա, Հռոմ ու Վենետիկ քաղաքներում,Մեծ Բրիտանիայում ուզում եմ տեսնել Սթոուն Հեմջը ու ուզում եմ Եգիպտոս գնալ:

հովարս
27.04.2012, 17:57
ուզում եմ Եգիպտոս գնալ:

http://www.airpano.ru/files/Egypt-Cairo-Pyramids/2-2

Sagittarius
27.04.2012, 18:04
այնտեղ, որտեղ գտնվում եմ :love

Agni
27.04.2012, 18:16
Վայելի երկնքից նայելով
http://www.airpano.ru/files/Victoria-Falls-Zambia-Zimbabwe/2-2
Շնորհակալ եմ գերագույն հաճույք ստացա մի պահ:)

հովարս
27.04.2012, 21:04
այնտեղ, որտեղ գտնվում եմ :love

http://www.airpano.ru/files/Around-Neuschwanstein-Castle-Germany/1-3

Diana99
11.06.2013, 17:44
Շատ-շատ եմ ուզում գնալ Բրազիլիա,Գերմանիա,Ֆրանսիա,Իսպանիսա,Իտալիա

Վոլտերա
11.06.2013, 19:14
Գերմանիա:love Ռուսաստան :)) Ռումինիա (Տրանսիլվանիայի խաթեր:love) Մի խոսքով ամբողջ Եվրոպան (Էլ հերթով չթվարկեմ), Դե մեկ էլ Ճապոնիա:B

Ռուֆուս
11.06.2013, 19:41
Իտալիա :))

Alphaone
11.06.2013, 19:48
Իսպանիա, Բարսելոնա, առաջինն էստեղ, հետո արդեն ամբողջ աշխարհով ճամփորդել :)

StrangeLittleGirl
11.06.2013, 19:59
Արևելյան Եվրոպա ա սիրտս ուզում: Ռումինիա (էլի Տրանսիլվանիայի խաթեր :)) ), Սլովենիա, մեկ էլ Խորվաթիա: Չգիտեմ՝ կհասցնե՞մ մինչև Հայաստան գալս, թե՞ դա կմնա մյուս անգամ, բայց սատանաներն ինձ ասում են, որ արևելյան Եվրոպան շատ ավելի շատ բան ունի առաջարկելու, քան էդքան ռեկլամված փարիզ-մարիզները:

Հա, մեկ էլ Ստամբուլ եմ ուզում, մեկ էլ Հնդկաստան, մեկ էլ Շոտլանդիա:

Այբ
11.06.2013, 20:25
Այն երկիրը, ուր ես կուզենայի ապրել, այս երկրագնդի վրա չկա...

Ռուֆուս
11.06.2013, 20:41
Լավ, շատ եմ ուզում Իռլանդիա գնալ հատկապես աշխահի ծերը (Մոհերի ժայռերը) ու Giant's Causeway-ը տեսնելու համար.

http://thecliffsofmoher.webs.com/cliffsofmoher2.jpg

http://www.skybackpackers.com/sites/default/files/files/blog/Sky%20Backpackers/large%20giants%20causeway.jpg

Diana99
11.06.2013, 20:50
Լավ, շատ եմ ուզում Իռլանդիա գնալ հատկապես աշխահի ծերը (Մոհերի ժայռերը) ու Giant's Causeway-ը տեսնելու համար.

http://thecliffsofmoher.webs.com/cliffsofmoher2.jpg

http://www.skybackpackers.com/sites/default/files/files/blog/Sky%20Backpackers/large%20giants%20causeway.jpg

Իսկ դա թա՞նկ հաճույք է:

StrangeLittleGirl
11.06.2013, 21:10
Լավ, շատ եմ ուզում Իռլանդիա գնալ հատկապես աշխահի ծերը (Մոհերի ժայռերը) ու Giant's Causeway-ը տեսնելու համար.

http://thecliffsofmoher.webs.com/cliffsofmoher2.jpg

http://www.skybackpackers.com/sites/default/files/files/blog/Sky%20Backpackers/large%20giants%20causeway.jpg

Իռլանդիայի էդ մասերը ես էլ եմ ուզում :love արևմտյան ափին ընդամենը մի օր եմ էղել, չհասցրի Մոհեր գնալ:

StrangeLittleGirl
11.06.2013, 21:10
Իսկ դա թա՞նկ հաճույք է:

Նայած :))

Տրիբուն
11.06.2013, 21:22
Նոր Զելանդիա, ՀԱՀ, Տանզանիա, Քենիա ....

Diana99
11.06.2013, 21:25
Նայած :))

Ես ուզում եմ այդ ուղղությամբ հետագայում գնամ,դրա համար ուզում եմ ամեն ինչ իմանալ :))

Diana99
11.06.2013, 21:26
այդ ուղղությամբ `նկատի ունեմ տուրիզմի,աշխարհագրության :)

Hayk Avetisyan
11.06.2013, 21:56
Որպես տուրիստ առաջին հերթին Իտալիա շատ կուզնայի գնալ, հետո Հունաստան, Ֆրանսիա, Անգլիա իրենց հարուստ ճարտարապետության պատմության ու դրանք լավ պահպանած երկրներ որպես: Շոտլանդիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի ՈՒայոմինգ նահանգի բնությունով եմ շատ հիացած: Մնացածը այդ բոլորից հետո :) Իսկ ապրելու համար կուզնայի այնտեղ, որտեղ առողջ հասարակություն կա, դա դեռ հայտնի չի:

StrangeLittleGirl
11.06.2013, 22:23
Ես ուզում եմ այդ ուղղությամբ հետագայում գնամ,դրա համար ուզում եմ ամեն ինչ իմանալ :))

:)) Դե կարճ ասեմ. Հայաստանից գնալու համար շատ թանկ կնստի, որովհետև.
1. Հայաստանում Իռլանդիայի դեսպանատուն չկա, ինչքան գիտեմ Բուլղարիան ա ՀՀ քաղաքացիներին Իռլանդիայի վիզա տալիս (գոնե մի երկու տարի առաջ տենց էր)
2. Հայաստան Ryanair-ը չի թռնում, վերջերս նայել եմ Դուբլին-Երևան ինքնաթիռի տոմսերը, բավական թանկ էին

Բայց անցյալ տարի ես թռել եմ Բեռլինից, վերադարձել Այնտհովեն, մի շաբաթ բնացել Դուբլինում՝ ծախսելով մոտ 400 եվրո սաղ իրար հետ, ընդ որում՝ ապրելով բավական ճոխ, եթե չհաշվենք, որ հոսթելում էի մնում, տուրեր էի վերցնում, ռեստորաններում ճաշում, փաբերում գարեջուր խմում:

Diana99
11.06.2013, 23:10
:hands հուսով եմ մի օր էլ ես կգնամ

Ռուֆուս
11.06.2013, 23:30
Մեկ էլ բնականաբար հին ու միակ սերս՝ Իսլանդիա... Գժանոց ա :love

http://i.imgur.com/1YzNodS.jpg

http://i.imgur.com/QDCVICP.jpg

http://i.imgur.com/s1zWeg6.jpg

http://i.imgur.com/8gSEc37.jpg

http://i.imgur.com/CmRJMAw.jpg

erexa
30.06.2013, 02:22
Կցանկանայի Եգիպտոս գնալ, սպիտակ անապատը տեսնելու համար:

http://i.imgur.com/YIQXpqM.jpg

Կցանկանայի Ամերիկա գնալ, Կալիֆորնիայում գտնվող Մոնո լիճը տեսնել, լճի մեջ շպրտել հող ու տեսնել էսպիսի սյուներ: :)

http://i.imgur.com/xu9oZWS.jpg?1

Կուզեի Թուրքիայում գտնվող «Բամբակյա ամրոցը» տեսնել:

http://i.imgur.com/ItWEqfn.jpg?1

Կուզեի Եմենի Սոկոտրա կղզի այցելել: Այս կղզին կարծես թե այլ մոլորակ լինի, այնտեղի ծառերը, բույսերը արտասովոր տեսք ունեն:

http://i.imgur.com/6G9Mc3z.jpg?1

http://i.imgur.com/ZVInxAy.jpg

http://i.imgur.com/g2qgVZq.jpg

Ռուֆուս
10.08.2013, 02:54
Եկել եմ Իսլանդիան ևս մեկ անգամ գովազդեմ, գնամ :))

Բրուարֆոսս :love

http://i.imgur.com/oeibaUT.jpg

մարիօ
10.08.2013, 13:35
Իսպանիա եմ ուզում գնալ, հա՜, մեկ էլ Անգլիա, հա՜, մեկ էլ Մադագասկար, հա՜, մեկ էլ Մեքսիկա…:oy

Alphaone
10.08.2013, 15:00
Գալակտիկական համադաշնություն...

Freeman
10.08.2013, 16:42
ճապոնիա՝

http://theswissrock.files.wordpress.com/2013/02/japan-japan-9115120-1600-1200.jpg

http://www.bauerglobalstudies.org/wp-content/uploads/images/Cherry-Blossom-Lake-Sakura-Japan.jpg

http://3.bp.blogspot.com/-eZxpkThlKgw/UYyvgTdnF7I/AAAAAAAAASo/pCD5MWE-CMs/s1600/mountain-mount-fuji-cherry-tree-peak-snow-japan-1024x1280.jpg

http://hdwallpapercorner.com/gallery/1393-anime-girl-love-cartoons-wallpapers.jpg


Գալակտիկական համադաշնություն...

Կարոտել ե՞ս :))

Brian_Boru
12.08.2013, 13:02
Գալակտիկական համադաշնություն...
Alphaone, բայց ես հենց նոր հիշեցի, որ (ու ոնց կարող էի մոռանալ), որ մի այլմոլորակային (ավելի ճիշտ՝ այլգալակտիակյին) ծանոթ ունեմ: Չլինի՝ դու ես: :D

Իսկ հարցի պատասխանը, դեհ, ինձ ճանաչող մարդիկ առանց են էլ գիտեն իմ անցյալ հայրենիքը ))): :love

Skeptic
12.08.2013, 14:30
Բրիան, բա ո՞նց անենք մի հատ ֆեյրի (կամ գոնե լեպրիկոնուհի) կպցնեմ, ես էլ գնամ քո հայրենիքը: :))




Մեկ էլ Նորվեգիայում կուզեի լինել եկեղեցիներ վառելու վիկինգների բնաշխարհով զմայլվելու ու իրանց գեղեցկագույն դիցաբանության շունչը զգալու համար: :love

Lanterfant
09.09.2013, 20:50
Ինձ շատ հետաքրքրում է Ալբանիան, այն երկիրը որը մարդիկ Հոլանդիայում հաճախ խառնում են Հայաստանի հետ: Ալբանիան չափից դուրս հարուստ մշակույթ ունի.. օրինակ եվրոպական սուֆիզմի յուրահատուկ մի տարբերակ, Բեկտաշիզմ, լիքը հրապուրիչ ավանդույթներով, ծեսերով ու պրոգեսիվ, խաղաղասեր մտածելակերպով: Ալբանական ժողովրդական երաժշտությունն ինձ շատ դուր է գալիս: :love

Հետաքրքրում են նաև կոմունիզմի գիժ դիկտատուրայի հետքերը Ալբանիայում: Օրինակ, Ալբանիայում կան 750,000-ից ավելի սնկաձև բունկերներ (+- 24 բունկերներ ամեն քկմ-ում), որոնք կառուցված են կոմունիժմի ժամանակ: Իսկ հիմա վերանորոգվում կամ օգտագործվում են որպես հյուրանոցներ, ռեստորաններ, գոմեր, հանրային զուգարաններ... մի խոսքով, շատ կուզենայի այցելել Ալբանիա:

5597155972559735597455975

StrangeLittleGirl
09.09.2013, 21:54
Ինձ շատ հետաքրքրում է Ալբանիան, այն երկիրը որը մարդիկ Հոլանդիայում հաճախ խառնում են Հայաստանի հետ: Ալբանիան չափից դուրս հարուստ մշակույթ ունի.. օրինակ եվրոպական սուֆիզմի յուրահատուկ մի տարբերակ, Բեկտաշիզմ, լիքը հրապուրիչ ավանդույթներով, ծեսերով ու պրոգեսիվ, խաղաղասեր մտածելակերպով: Ալբանական ժողովրդական երաժշտությունն ինձ շատ դուր է գալիս: :love

Հետաքրքրում են նաև կոմունիզմի գիժ դիկտատուրայի հետքերը Ալբանիայում: Օրինակ, Ալբանիայում կան 750,000-ից ավելի սնկաձև բունկերներ (+- 24 բունկերներ ամեն քկմ-ում), որոնք կառուցված են կոմունիժմի ժամանակ: Իսկ հիմա վերանորոգվում կամ օգտագործվում են որպես հյուրանոցներ, ռեստորաններ, գոմեր, հանրային զուգարաններ... մի խոսքով, շատ կուզենայի այցելել Ալբանիա:

5597155972559735597455975

Վերջերս Բեռլինում մի ալբանուհու հանդիպելուց հետո, որը պնդում էր, որ Ալեքսանդր Մակեդոնացին ալբանացի է, ես էլ ցանկացա Ալբանիա գնալ: Ինձ հետաքրքրում է՝ այդ ի՞նչ երկիր է, որ տարածքով ու բնակչությամբ Հայաստանին էդքան մոտ է հերիք չի, դեռ մի բան էլ բոլորին իրենց ազգակիցն են սարքում:

Diana99
19.09.2013, 18:43
Սան-Մարինո-ում:love

One_Way_Ticket
20.09.2013, 02:23
Հարավային Ամերիկա եմ ուզում գնալ: Գուցե մյուս տարվա ապրիլին: Հիմա այն ինձ մոտիկ է, ինքնաթիռով "ընդամենը" 15 ժամ :D
Մասնավորապես Արգենտինա, գուցե նաև Չիլի: Ի դեպ, որևէ մեկը փորձ ունի՞ հայկական անձնագրով առանց վիզայի Արգենտինա գնալու, խնդիրներ չե՞ն առաջանում:
Երբ միջին դասարանների դպրոցական էի, վերցնում էի քարտեզն ու մանրամասն ուսումնասիրում: Հատակպես Պատագոնիան: Երբ մեծանայի, պիտի ծովագնաց դառնայի ու գնայի ուսումնասիրելու: Ժամանակն է իրագործել :crazy
Սովորածս չնչին իսպաներենն էլ օգտագործելու առիթ կլինի:

erexa
21.12.2013, 20:09
Կցանկանայի լինել, Հնդկական օվկիանոսի՝ Մալդիվներ կղզում և քայլել այս ճանապարհով:

http://i.imgur.com/m60Gvnf.jpg

Հետո էլ, տեսնել այս գեղեցիկ վայրը, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի (Skye) կղզում:

http://i.imgur.com/zIt6MRx.jpg

ՄիլենաBTS
29.10.2017, 00:52
Հվ. Կորեա`աշխարհի ամենաանվտանգ երկիրը
Իմ սիրելի քիմչին կուտեի, հետո կշրջեի Սեուլում, իսկ հետո կհայտնվեի իմ աշխարհում, իմ քեյ փոփեռների ու դոռամշնիկների հետ❤❤

Նիկեա
29.10.2017, 01:05
Հվ. Կորեա`աշխարհի ամենաանվտանգ երկիրը
Իմ սիրելի քիմչին կուտեի, հետո կշրջեի Սեուլում, իսկ հետո կհայտնվեի իմ աշխարհում, իմ քեյ փոփեռների ու դոռամշնիկների հետ❤❤

Հա՞, իսկ ես մի քանի ամիս առաջ ինչ-որ տեղում կարդում էի, թե ամենաապահով երկրներից են Դանիան, հետո Ֆինլանդիան, հետո Իսլանդիան, Շվեցարիան, հետո կարծեմ Կանադան ու Ավստրալիան, հետո Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա ու սենց շարունակ։ Չեմ հիշում որ ամենաապահով երկրների առաջին տասնյակում Հարավային Կորեան տեսած լինեմ, երկրորդ տասնյակում էլ չեմ հիշում :))

ՄիլենաBTS
29.10.2017, 02:02
Ամեն էջում չէ որ տեղեկությունը ճիշտ է, եթե կարդաք օֆիցիալ հրապարակումներ ապա անպայման կտեսնեք: Ու կխնդրեի եթե հաստատ չգիտեք ավելի լավ կլինի ճշտել, ok?

ՄիլենաBTS
29.10.2017, 02:06
Ու մոռացա ավելացնել, որ Կորեան այնքան անվտանգ է, որ գիշերները մարդիկ փողոցով շրջում են ու իրենց հետ ոչ մի վատ բան չի պատահում!

Նիկեա
29.10.2017, 02:38
Ամեն էջում չէ որ տեղեկությունը ճիշտ է, եթե կարդաք օֆիցիալ հրապարակումներ ապա անպայման կտեսնեք: Ու կխնդրեի եթե հաստատ չգիտեք ավելի լավ կլինի ճշտել, ok?

ok (http://www.socialprogressindex.com/)
ok (http://www.worldatlas.com/articles/safest-countries-in-the-world.html)
ok (http://www.independent.co.uk/life-style/safest-countries-to-live-in-the-world-a7415221.html)
ok (https://safearound.com/danger-rankings/)

:)

Նիկեա
29.10.2017, 02:40
Ու մոռացա ավելացնել, որ Կորեան այնքան անվտանգ է, որ գիշերները մարդիկ փողոցով շրջում են ու իրենց հետ ոչ մի վատ բան չի պատահում!

Եթե էս սկզբունքով դատենք, Հայաստանն էլ ա աշխարհի ամենաապահով երկիրը։ Ես սա ասում եմ որպես գիշերները շրջած ու ողջ մնացած մարդ։

ՄիլենաBTS
29.10.2017, 14:41
http://blognews.am/arm/news/34996/10-hetaqrqir-past-haravayin-koreayi-masin.html
Իմ մոտ այս բոլոր պատճառներն են:

Նիկեա
29.10.2017, 14:43
http://blognews.am/arm/news/34996/10-hetaqrqir-past-haravayin-koreayi-masin.html
Իմ մոտ այս բոլոր պատճառներն են:

Ես կլռեմ :))

ՄիլենաBTS
29.10.2017, 14:56
Thnx:love

Մուշու
29.10.2017, 15:22
Ես կլռեմ :))

Ախ նայեցի ուր ա տանում լիքը ու որոշեցի հետդ լռել :դ

StrangeLittleGirl
29.10.2017, 16:35
Ախ նայեցի ուր ա տանում լիքը ու որոշեցի հետդ լռել :դ

Ու՞ր ա տանում: Լուսավորեք ինձ :))

Նիկեա
29.10.2017, 16:43
Ու՞ր ա տանում: Լուսավորեք ինձ :))

Blognews :love (http://blognews.am/arm/news/499596/inchpes-erjankacnel-txamardun-u-knojy-tarberutyunnery-cankov.html)

Էս իրանց ամենաընթերցված հոդվածներից ա։ :))

StrangeLittleGirl
29.10.2017, 17:19
Blognews :love (http://blognews.am/arm/news/499596/inchpes-erjankacnel-txamardun-u-knojy-tarberutyunnery-cankov.html)

Էս իրանց ամենաընթերցված հոդվածներից ա։ :))
Դե բլոգնյուզն ամենայն հայոց աղբանոցն ա, դա նորություն չի։ Ես էլ մտածեցի՝ ինչ-որ դավադրություն-բան ։))

ՄիլենաBTS
30.10.2017, 17:25
Համաձայն եմ որ զիբիլանոցա:D
Էս բոլորը թարգմանվածա անգլերենից ու իրանց էս հոդվածը ճիշտա:P

Progart
01.11.2017, 08:52
Համաձայն եմ որ զիբիլանոցա:D
Էս բոլորը թարգմանվածա անգլերենից ու իրանց էս հոդվածը ճիշտա:P

խի զիբիլանոցի ծագումը հայկակա՞ն ա, անգլիական զիբիլ չի՞ լինում ։Ճ


բանը․ ես չեխիայում եմ ապրելու մի օր․ էդ երկիրն ինձ տանում ա ^^
դանիայում հաւէս կը լինի ապրելը, երեւի․

փաստօրէն․ ես մինչեւ հիմա երկիրն ու քաղաքը չէի տարբերում ։/ գուգլն ինձ օգնական

IVI Art
02.11.2017, 01:09
Հիշում եմ, երբ տարիներ առաջ աշխատում էի մի ֆիմայում, նոր տնօրեն նշանակեցին (իսկ մեր բոլոր տնօրենները իմպրտնի հայեր էին որպես կանոն), սա մի երեկույթի ժամանակ բաժակ բարձրացրեց, արտագաղթի թեման շարունակելով, թե՝ "Տղերք, Հայաստանը լավ երկիր է, մեր երկրի պես երկիր չկա, ես ահա մեծ ուրախությամբ եկել, ու որոշել եմ հայրենիքում աշխատել: Մի լքեք Հայաստանը...բլա, բլա, բլա" Չդիմացա կողքիս նստածին համարյա բարձրաձայն ասացի՝ որ մենք քո աշխատավարձի կեսի չափով ստանայինք, ամենահեռավոր գյուղում էլ ամենանախանձախնդիր հայրենասերը կլինեինք:

Որ երկրում....Հայաստանում իհարկե: Մեր երջանկահիշատակ տնօրենի աշխատավարձի կեսի չափով ու մեծ հոգով:

armeninio
06.11.2017, 01:04
Հետաքրքիր է կա մարդ, որ մոտակա ժամանակներս մեկնելու է այլ երկիր?

Brutus
07.11.2017, 01:03
Բարև աշխարհ! Կարող ա տարօրինակ թվա բայց կուզեի Իսլանդիայում կամ Նորվեգիայում ապրեի որոշ ժամանակ :)

One_Way_Ticket
07.11.2017, 02:09
Թեմայի վերնագիրը իհարկե շփոթեցնող է, բայց այն տուրիզմ բաժնում է։

Arpine
08.11.2017, 18:23
Երբեք Ամերիկայով հետաքքրված չլինելով՝ էս վերջերս Ամերիկայով պարզապես տարված եմ:love։ Նյու Յորք ու Վեգաս չէ այլ ռոդռթրիպ արիզոնաներով պարկերով Յելոուսթոն:love
Երևի մի օր կիրականացնենք:love։