PDA

Դիտել ողջ տարբերակը : Երթուղային տաքսու դիմացի նստատեղը...

RaMeSsEs-ll
13.04.2006, 20:25
Հարցս հատկապես վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչներին:
Կարող եք ինձ ասել թե ի՞նչ տրամաբանական կամ բարոյական պատճառ կա, որ հայ աղջիկները (կանայք) խուսափում են երթուղաին տաքսու դիմացը նստելուց:

kiki
13.04.2006, 21:23
Չգիտեմ, :) բայց ես ինքս նստում եմ երբ հնարավոր ու պետք է լինում, և բոլորովին ինձ վատ չեմ զգում:) ...պարզապես շատ քիչ է պատահել , քանի որ հիմնականում այդ հարմարավետ տեղը զբաղեցված է լինում...;)

Ուլուանա
13.04.2006, 21:27
Ուրիշների մասին չգիտեմ, բայց, օրինակ, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ճիշտ է, դեռ ոչ մի անգամ չեմ նստել:oy , բայց ոչ թե որովհետև չեմ ուզել, այլ ուղղակի այնպես է ստացվել, որ իմ՝ երթուղայինում եղած ժամանակ կամ այդ տեղը զբաղված է լինում, կամ էլ ես արդեն նստած եմ եղել, բայց եթե պետք լինի, կնստեմ։ ;)

Պատճառներից մեկը երևի այն է, որ կարճ կիսաշրջազգեստները կամ հագուստի այլ անհարմար տեսակները թույլ չեն տալիս, որ բարձրանան։ :DԱնձամբ ես այդպիսի խնդիրներ չունեմ. միշտ հարմարավետ հագուստ եմ կրում։:P

StrangeLittleGirl
13.04.2006, 21:33
Ես միշտ էլ նստում եմ, չնայած վարորդն ինձ թարս է նայում:

RaMeSsEs-ll
13.04.2006, 22:21

Եթե նկատել եք այդպիսի մեքենաների բոլոր դռները նույն հարթության վրա է, այնպես որ կարճ շրջազգեստը չեմ կարծում, որ կխանգարի:

Fobus
13.04.2006, 23:41
Վերջին ամիսներին ավելի հաչախ եմ տեսնում , երբ հայ կանայք/աղջիկները նստում են երթուղային տաքսու դիմացը : Իմ կարծիքով բոլորն էլ պետք է նորմալ վերաբերվեն , ոչ թե թարս նայեն :

Chuk
14.04.2006, 01:05
Կարող եք ինձ ասել թե ի՞նչ տրամաբանական կամ բարոյական պատճառ կա, որ հայ աղջիկները (կանայք) խուսափում են երթուղաին տաքսու դիմացը նստելուց:
Ուղղակի աղջիկները (կանայք) ավելի խելոք են, քան տղաները (տղամարդիկ) :D
Ախր էդ դիմացը ամենավտանգավոր տեղն է վթարի դեպքում:think

Գեվորգ
14.04.2006, 01:06
Ես միշտ էլ նստում եմ, չնայած վարորդն ինձ թարս է նայում:

:o դու կծխես ել...

Մասսագետ
14.04.2006, 01:12
Ուրեմն էս վերջերս էր. երթուղայինի հետևը նստելու տեղ չկար, մի աղջիկ կանգնեցրեց երթուղայինը, երկար նայեց մեջը.
- Դե լավ գնացեք, տեղ չկա:
Վարորդը հետ կանչեց աղջկան.
- Քուրիկ ջա'ն, դիմացը տեղ կա, արի':
Իսկ նեղ ջինսով աղջիկը հրաժարվեց էդ արքայական տեղից: Իսկ ես ժպտացի:
Դե մի խոսքով հայկական սովորական կոմպլեքսներ են, աղջիկը ամաչում ա երթուղայինի դիմացը նստի, եթե իրան հարցնես՝ որն ա դրա տրամաբանական պատճարը, կպտասախանի. « Յաաա, ամոթ ա»: Բայց ասենք էղել ա նաև, որ ես ու մի աղջիկ, երկուսով դիմացն ենք նստել, նենց հավես էր:

Chuk
14.04.2006, 01:13
Ի դեպ մի դասական հայկական տեսարան հիշեցի:

Աղջիկն ու տղան (սիրահար զույգ) կանգնեցնում են երթուղային տաքսին: Դիմացն ազատ է, հետևը նստելու տեղ չկա: Աղջիկը հետևը կանգնում է, տղան առոք-փառոք դիմացը նստում:[

Ծիծաղելի է :(

Գեվորգ
14.04.2006, 01:18
Ի դեպ մի դասական հայկական տեսարան հիշեցի:

Աղջիկն ու տղան (սիրահար զույգ) կանգնեցնում են երթուղային տաքսին: Դիմացն ազատ է, հետևը նստելու տեղ չկա: Աղջիկը հետևը կանգնում է, տղան առոք-փառոք դիմացը նստում:[

Ծիծաղելի է :(

է՜հ
աշխարհ-աշխարհ...

kiki
14.04.2006, 01:19
Ի դեպ մի դասական հայկական տեսարան հիշեցի:

Աղջիկն ու տղան (սիրահար զույգ) կանգնեցնում են երթուղային տաքսին: Դիմացն ազատ է, հետևը նստելու տեղ չկա: Աղջիկը հետևը կանգնում է, տղան առոք-փառոք դիմացը նստում:[

Ծիծաղելի է :(
ահա, տանել չեմ կարողանում այդ տեսարանը...:angry

Narinfinity
14.04.2006, 04:30
ահա, տանել չեմ կարողանում այդ տեսարանը...:angry

Իհարկե դաժան է , երբ նա, ում սիրում ես , կամ ընդհանրապես աղջիկը կանգնած , մի կերպ տեղ ա "հասնում" /տուն կամ ... / ,
Երթուղայինի դիմացի տեղը անհարմար ա նույնիսկ երեխաների համար , մեկ , որ բարձր ա , մեկ էլ ,որ պայուսակով չես մտնի նորմալ,

Ավելի լավ ա սպասել կամ թեկուզ քայլել , քան կանգնած գնալ տուն , բայց , որ աղջիկները նստում են առջևի տեղը , ինձ համար նորմալ ա , քանի որ մենակ մեզ մոտ ա , որ զարմացած դեմք ենք ընդունում ամեն մի սովորական երևույթի , փաստի վրա , ու ոչինչ չենք անում դրանից լավը տեսնելու համար / ընդհանրապես / բայց բացառությունները երևի կշատանան , ամեն մարդ իր գործով ա գնահատվում, էնպես , որ նստատեղը իրոք, որ անհարմար ա , բայց լավ ա նստել քան կանգնել : :(

Anuk
14.04.2006, 12:30
Հարցս հատկապես վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչներին:
Կարող եք ինձ ասել թե ի՞նչ տրամաբանական կամ բարոյական պատճառ կա, որ հայ աղջիկները (կանայք) խուսափում են երթուղաին տաքսու դիմացը նստելուց:

Սիրելի RaMeSsEs, փորձեք մեկ անգամ կիսաշրջազգեստով կամ թեկուզ անդրավարտիքով կանացիորեն «ցատկել» վերոնշյալ վայրը, պարզ կդառնա թե ինչու :( Նույնիսկ ավելին...ցատկից հետո պահպանել նույն հեզությունը, ինչ առաջ...:D
RaMeSsEs ջան անհարմարա, ազնիվ խոսք էնքա՜ն անհարմարա...դա բնավ բարդույթ չի, մեկ անգամ եմ նստել՝ հաջորդ կանգառում իջել: :oy

Anuk
14.04.2006, 12:44
Պահոոոոոոոոոոոոոոոոոոոոո:8
Միայն պատասխանելուց հետո կարդացի բոլոր գրառումներն ու հասկացա մի բան՝ ես Ֆորումի միակ կոմպլեքսավորն եմ :D քանզի միաձայն երևույթը համարվեց բարդույթ! :( Ես երբեք չեմ զբաղեցնում այդ տեղը :oy

Վարպետ
14.04.2006, 13:01
Կարծում եմ՝ խնդրի հոգեբանական կողմը հետեւյալն է... Խնդիրը ոչ թե երթուղայինի դիմացի նստարանին, այլ վարորդի կողքը նստելու մեջ է:) Դա պետք է որ ենթադրի որոշակի մտերմիկ վերաբերմունք վարորդի նկատմամբ: Գրեթե նույնատիպ մի իրավիճակ, երբ ավտոբուսում, օրինակ, մտնես վարորդի խցիկը: Տղան իրեն կարող է դա թույլ տալ, աղջիկը շատ դեպքերում խուսափում է:

Բացի այդ, իրոք հարմար չէ բարձրանալ դիմացի խցիկը: Եթե ընդհանուր խցիկ մտնելու համար կա հավելյալ աստիճանահարթակ, ապա դիմացի խցիկ մուտք գործել հաջողվում է կամ թռիչքի միջոցով, կամ կիսաշպագատի:) Նորից, եթե տղան կարող է իրեն դա թույլ տալ, ապա աղջիկների մեծամասնությունը, որոնց համար էլեգանտ լինելը հույժ կարեւոր է, դա իրենց թույլ չեն տալիս...

Ի դեպ, այս մտքերը 7-8 երիտասարդ աղջիկների եւ կանանց շրջանակում իրականացված մոնիտորինիգի արդյունք են :)

Anuk
14.04.2006, 13:11
Վարպե՛տ, շնՒրհակալ եմ: Ինձ չթողեցիր մտորումներիս հետ միայնակ: :)

Bonita
14.04.2006, 13:18
Ես շատ ա եղել,որ նստել եմ երթուղայինի դիմացը:Միակ վատ բանը էն ա,
որ երթուղայինում գտնվող մարդկանցից գոնե 1-2ը (կապ չունի տղա թե աղջիկ,մեծ թե փոքր)
պարտադիր ասում են."Վայ հլը նայի աղջիկ ա դեմը նստած"

Արշակ
14.04.2006, 14:21
Կարծում եմ՝ խնդրի հոգեբանական կողմը հետեւյալն է... Խնդիրը ոչ թե երթուղայինի դիմացի նստարանին, այլ վարորդի կողքը նստելու մեջ է:) Դա պետք է որ ենթադրի որոշակի մտերմիկ վերաբերմունք վարորդի նկատմամբ: Գրեթե նույնատիպ մի իրավիճակ, երբ ավտոբուսում, օրինակ, մտնես վարորդի խցիկը: Տղան իրեն կարող է դա թույլ տալ, աղջիկը շատ դեպքերում խուսափում է:

Բացի այդ, իրոք հարմար չէ բարձրանալ դիմացի խցիկը: Եթե ընդհանուր խցիկ մտնելու համար կա հավելյալ աստիճանահարթակ, ապա դիմացի խցիկ մուտք գործել հաջողվում է կամ թռիչքի միջոցով, կամ կիսաշպագատի:) Նորից, եթե տղան կարող է իրեն դա թույլ տալ, ապա աղջիկների մեծամասնությունը, որոնց համար էլեգանտ լինելը հույժ կարեւոր է, դա իրենց թույլ չեն տալիս...

Ի դեպ, այս մտքերը 7-8 երիտասարդ աղջիկների եւ կանանց շրջանակում իրականացված մոնիտորինիգի արդյունք են :) Այս հարցը ինձ էլ է միշտ հուզել:think
Ես ինքս երթուղայինի դիմացի նստարանին աղջկա նստելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։
Վարպետի բերած գործոնների մեջ ճշմարտություն կա , բայց ի՞նչ «վարորդի նկատմամբ մտերմիկ վերաբերմունքի» մասին կարող է խոսք լինել, երբ աղջիկը դիմացը նստելու փոխարեն, ամբողջ մարմնով այլ տղաների կպած, մի կերպ կանգնում է վերջում, կամ 2 հոգով նույն նստարանին են նստում։
Գիտեմ նաև, որ շատ աղջիկներ էլ չեն նստում երթուղայինի դիմացի նստարանին զուտ խուսափելով այսպիսի կարծիքներից.

:o դու կծխես ել...

Ուլուանա
14.04.2006, 18:38
Կարծում եմ՝ խնդրի հոգեբանական կողմը հետեւյալն է... Խնդիրը ոչ թե երթուղայինի դիմացի նստարանին, այլ վարորդի կողքը նստելու մեջ է:) Դա պետք է որ ենթադրի որոշակի մտերմիկ վերաբերմունք վարորդի նկատմամբ: Գրեթե նույնատիպ մի իրավիճակ, երբ ավտոբուսում, օրինակ, մտնես վարորդի խցիկը: Տղան իրեն կարող է դա թույլ տալ, աղջիկը շատ դեպքերում խուսափում է:
Ցավալի է, բայց սա իրոք մաքուր հայկական մտածելակերպի դրսևորում է, չնայած, միաժամանակ համոզված եմ, որ շատ աղջիկներ նույնիսկ չեն փորձում խորանալ, թե հատկապես ինչու են խուսափում դիմացի «չարաբաստիկ» նստատեղից։ Պարզապես այնտեղ նստելն ընդունված չէ և վերջ։

Բացի այդ, իրոք հարմար չէ բարձրանալ դիմացի խցիկը: Եթե ընդհանուր խցիկ մտնելու համար կա հավելյալ աստիճանահարթակ, ապա դիմացի խցիկ մուտք գործել հաջողվում է կամ թռիչքի միջոցով, կամ կիսաշպագատի:)
:D Սրանից հետո անպայման ձգտելու եմ հենց այդ նստատեղը զբաղեցնել։ Կիսաշպագատի գաղափարը բավականին գրավիչ էր։ :P Համ էլ կարող է առավոտյան վարժանքի փոխարինել։:oy [/QUOTE]

Վարպետ
14.04.2006, 19:54
Ցավալի է, բայց սա իրոք մաքուր հայկական մտածելակերպի դրսևորում է...

Հուսամ սա ինձ չէր վերաբերվում, քանի որ իրականում անձամբ ինձ համար միեւնույն է, թե ով որտեղ կնստի, կարեւորը ճամփորդությունը հարմար լինի :) Այս եզրակացությունն, ինչպես ասեցի՝ ձեւավորվել է փոքրիկ մոնիտորինգչիկի արդյունքում, եւ ընդամենը:)

StrangeLittleGirl
14.04.2006, 20:48
Ուղղակի աղջիկները (կանայք) ավելի խելոք են, քան տղաները (տղամարդիկ) :D
Ախր էդ դիմացը ամենավտանգավոր տեղն է վթարի դեպքում:think
Հա՛, ճիշտ ես: Դրա համար ես աշխատում եմ վարորդի հետևում նստել, քանի որ դա ամենաապահով տեղն է: Ընդհանրապես, մեքենաներում էլ չեմ սիրում դիմացը նստել: Բայց մեկ-մեկ ուրիշ ճար չի լինում:

Hasik
15.04.2006, 11:25
Ի դեպ մի դասական հայկական տեսարան հիշեցի:

Աղջիկն ու տղան (սիրահար զույգ) կանգնեցնում են երթուղային տաքսին: Դիմացն ազատ է, հետևը նստելու տեղ չկա: Աղջիկը հետևը կանգնում է, տղան առոք-փառոք դիմացը նստում:[

Ծիծաղելի է :(

Ի դեպ ես ել սեփական մի դեպք հիշեցի:
Քանի որ ես Աշտարակից եմ, շատ քիչ եմ կանգնում նման փաստի առաջ:Բայց խոստովանեմ որ շատ կոմպլեքսավորված եմ, և միշտ էլ խուսափել եմ նման դեպքերից, թեկուզ քաղաքում: Անցյալ տարի իմ հետ նան դեպք եղավ, երբ ընկերոջս հետ Երևանում էինք, չմոռանամ ասել որ նա քաղաքից էր, ու ինքը իմանալով որ ես դրանից խուսափում եմ, կարելի է ասել ստիպողաբար ասաց, որ երկուսս էլ դիմացն ենք նստելու, աննկարագրելի է թե ինչ ապրումներով հասանք տեղ: Երևի միակ բարի գործն էր որ նա ինձ համար արեց:hands գոնե հիմա ազատվել եմ կոմպլեքսներից, որոշ չափով:think

RaMeSsEs-ll
15.04.2006, 12:01
Դե մի խոսքով հայկական սովորական կոմպլեքսներ են, աղջիկը ամաչում ա երթուղայինի դիմացը նստի, եթե իրան հարցնես՝ որն ա դրա տրամաբանական պատճարը, կպտասախանի. « Յաաա, ամոթ ա»:
Ցավոք աղջիկները հաճախ են ասում, որ ամոթ է դիմացը նստելը, բայց արի ու տես, որ հենց էտ նույն աղջիկը երթուղաինի սրահում` նստելու տեղ չլինելու դեպքում, անծանոթ տղամարդու հետ նույն նստարանին կիսագրկախառնված կնստի, ու էտ ամոթ չի, բայց դիմացը առոք փառոք նստելը ամոթ է... հմ... :think

John
15.04.2006, 16:44
Ոչ մի վատ բան չեմ տեսնում այն բանում,որ աղջիկը երթուղային տաքսու դիմացը նստի, ի դեպ դա իմ ամենասիրած տեղն է,որովհետև երբ դիմացն ես նստած, ստիպված չես տեղդ զիջել ինչ–որ մեկին

RaMeSsEs-ll
15.04.2006, 17:12
Այս հարցը ինձ էլ է միշտ հուզել:think
Ես ինքս երթուղայինի դիմացի նստարանին աղջկա նստելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։
Վարպետի բերած գործոնների մեջ ճշմարտություն կա , բայց ի՞նչ «վարորդի նկատմամբ մտերմիկ վերաբերմունքի» մասին կարող է խոսք լինել, երբ աղջիկը դիմացը նստելու փոխարեն, ամբողջ մարմնով այլ տղաների կպած, մի կերպ կանգնում է վերջում, կամ 2 հոգով նույն նստարանին են նստում։
Գիտեմ նաև, որ շատ աղջիկներ էլ չեն նստում երթուղայինի դիմացի նստարանին զուտ խուսափելով այսպիսի կարծիքներից.
Բռավո !!! ;)

kiki
15.04.2006, 18:11
Հենց այսօր նման մի դեպք եղավ, քրոջս հետ նստեցինք, բարձրացան 2 երիտասարդ, բավականին բարետես աղջիկ, գլուխները կախած, քանի որ ցածր է մեքենան, մեջքը ծռած, նկատեցի ասեցի առջևում տեղ կա մեկդ նստեք, մեկը ժպտալով ու ամաչելով ասաց "վայ? չէ...", ասեցի "հետաքրքիր է, երբ պիտի հայ աղջիկները ազատվեն այդ կոմպլեքսներից...?"...

NINOK
19.04.2006, 13:21
ես և ընկերուհիս ամեն օր դասից վերադառնալուց որոշում ենք դիմացը նստենք..բայց ամեն անգամ <<պիկ ժամին>><<ցերեկը>> հայ երիտասարդ տղաները զբաղեցրած են լինում այդ տեղերը........իմ կարծիքով ոչ մի ամոթ բան չկա դիմացը նստելուց.........:hands ես ինքս երբեմն հավեսով նստում եմ սովորական ավտոյի դիմացը.........երբեմն ,,որովհետև մեծամասամբ մայրս կամ եղբայրս են զբաղեցնում այդ տեղը...

docart
24.04.2006, 22:17
Պահոոոոոոոոոոոոոոոոոոոոո:8
Միայն պատասխանելուց հետո կարդացի բոլոր գրառումներն ու հասկացա մի բան՝ ես Ֆորումի միակ կոմպլեքսավորն եմ :D քանզի միաձայն երևույթը համարվեց բարդույթ! :( Ես երբեք չեմ զբաղեցնում այդ տեղը :oy
դա նրանից է , որ դուք քիչ փորձ ունեք. Մի քանի անգամ նստելուց հետո կհասկանաք , թե ինչպես պետք է սահուն ցատկել և նստել

kiki
24.04.2006, 22:23
NINOK, մի բան ասեմ չնեղանաս էլի...ինձ չգիտես ինչի թվում էր թե դու տղա ես..:oy
իսկ մեքենայի դիմացը նստելը ընդհանրապես սովորական բան է..երբ մայրս չի նստում, հայրիկի կողքը իմն է...:)

Աբելյան
02.06.2006, 09:53
Հարցս հատկապես վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչներին:
Կարող եք ինձ ասել թե ի՞նչ տրամաբանական կամ բարոյական պատճառ կա, որ հայ աղջիկները (կանայք) խուսափում են երթուղաին տաքսու դիմացը նստելուց:

Իսկ ինչու են խուսափում եթե լավ էլ նստում են?

Pantera
17.06.2006, 22:40
Հարցս հատկապես վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչներին:
Կարող եք ինձ ասել թե ի՞նչ տրամաբանական կամ բարոյական պատճառ կա, որ հայ աղջիկները (կանայք) խուսափում են երթուղաին տաքսու դիմացը նստելուց:

RaMeSsEs, մեր հայ ժողովրդի հին արմատներին ոչ մի պատճառ հարկավոր չէ՝ որևէ քայլի անբարոյական պիտակ փակցնելու համար: :P :D

Լէգնա
25.06.2006, 15:44
վատ բան չեմ տեսել,երբեք,երբ նստել են դիմացը:Ես անձամբ չեմ նստում,տանել չեմ կարողանում,երբ նստում ես դիմացը,բայց ոչ ղեկին:) ,լոմկվում ես....:oy ժարգոնիս համար,ներող:)

Firegirl777
25.06.2006, 17:23
Անձամբ ես մեծ հաճույքով օգտվում են այդ նստատեղից եթե իհարկե շալվարով եմ, լինում որովհետև այն շատ անհարմար է երբ շրջազգեստով ես....
Դե մնացած դեպքերում ուղղակի անհարմար է, շատերի համար

Kristin
11.10.2006, 15:13
ես նստում եմ մեծ հաճույքով. նամանավանդ երբ որ շատ հոգնած եմ :)
մտածում եմ վատ բան չկա . ունեմ վարորդական BC կարգի պռավա :) և նորմալ եմ վերաբերվում նաև երբ ուրիշն էլ է նստում

Esmeralda
11.10.2006, 16:05
Քաղաքի ներսում երթևեկող Երթուղային տաքսու դիմացը երբեք չեմ նստել... ինքս դրա մեջ վատ բան չեմ տեսնում... պարզապես երբ ոչ ոք(աղջիկներից) չի նստում, ինձ անհարմար եմ զգում՝ ես նստեմ... չնայած միշտ մտածել եմ՝ նստեմ, բայց երբեք չեմ իրագործել...

kiki
11.10.2006, 18:01
եթե ազատ է, իսկ հետըում էլ տեղ չկա, լավ էլ նստում եմ, ու բոլորովին չի հետաքրքրում ինչ կմտածեն ...
ավելի լավ է հանգիստ նստեմ, քան մեկը մեկի վրա հայտնված ու ձեռք ու ոտքը կորցրած մարդկանց մեջ խծկվեմ ...

Aida
11.10.2006, 22:31
Քաղաքային երթուղայինի դիմացի նստատեղին երբևիցե չեմ նստել, չեմ էլ պատրաստվում նստել : Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչու: Աշխատում եմ կանգնեցնել ոչ լրիվ լիքը երթուղայիններ, որ նստելու համար գոնե մեկ տեղ լինի, որքան էլ որ շտապեմ:

Arisol
12.10.2006, 13:24
Միշտ նախանձով էի նայում երթուղային տաքսու դիմացի նստատեղում նստած մարդկանց (հիմնականում տղաներն էին նստում), բայց չէի նստում, քանի որ հետևի սրահում տեղ կար կամ էլ այդ դեմի նստատեղը զբաղեցրած էր լինում, բայց մի օր վերջապես ընձեռնվեց այդպիսի հնարավորություն և դա մի այնպիսի՜ հաջույք էր ինձ համար, որ դրանից հետո միշտ ձգտում էի դիմացի նստատեղում նստել:hands : Ոչ մի վատ բան դրանում չեմ տեսնում, և արդեն ինչպես նշեց Արշակը, ավելի լավ է դիմացի նստատեղում նստես, քան հետևի սրահում մարմնով հպվես անծանոթ մարդկանց մարմիններին:[ : Նաև ասեմ, որ կիսաշրջազգեստով աղջիկներին, նկատել եմ, որ շա՜տ հազվադեպ են նստելու տեղ տալիս հետևի սրահում, քանի որ … կարծում եմ հասկանում եք՝ ինչ պատճառներով:D : Էդ ո՞ր մի տղան կհրաժարվի մոտիկից ուսումնասիրել իր դեմ կիսաշրջազգեստով կանգնած աղջկա ոտքերը:D :
Հ.Գ. Երբ ինստիտուտից աղջիկներով տաքսով իջնում ենք, ապա դիմացի նստատեղում միշտ ես եմ նստում, իսկ ետևի նստատեղում 4-5 հոգով ճխտված են լինում և մի քանի անգամ առաջարկել եմ դիմացի նստատեղում նստեն, բայց բոլորը հրաժարվել են… Չեմ հասկանում, թե ինչի:think … Դե ավելի լավ ինձ համար, ես միշտ հարմարավետ տեղում կնստեմ:P :

Vaho
12.10.2006, 19:51
Երեվի խուսափում են,որ առաջ չնստեն տոմսը չհանելու համար:D , «համարյա կատակ»

Esmeralda
19.10.2006, 06:31
Երեկ ես առաջին անգամ ներքաղաքային երթուղային տրանսպորտում նստեցի դիմացը:oy
Սկբում սրտի բաբախյունով... բայց նախապայման կար... Հետևում լիքը մարդ կար, իսկ երբ կանգնեց, առջևի նստածներն իջան... ես էլ հենց այդտեղ նստեցի:)
Ավելի լավ էր...

Հենո
19.10.2006, 10:48
Լավ մի հատ հարց տամ աղջիկներին եթե վարորդը կին լիներ դուք էլի՞ կկոմպլեքսավորվեիք:

Cassiopeia
19.10.2006, 10:51
Անձամբ ես չեմ կոմպլեքսավորվում, պարզապես չեմ սիրում: Մի քանի անգամ նստել եմ ու դիմացը նստելու պատճառով մի անգամ սիրածս ձեռնոցներն եմ կորցրել…
Երթուղային տաքսու մեջ սիրում եմ հետևի ակյունային նստատեղերը, որ բոլորին հնարավոր լինի տեսնել ու ոչ ոքին մեջքով չնստել ;)

Taurus
19.10.2006, 12:03
Ձեր գրածներից ենթադրեցի , որ պեք է այնպես անել , որ երթուղային տաքսու բոլոր նստատեղերը լինեն արջևի ու մի հատ էլ ետևի անկյունային Նիկայի համար::)

Cassiopeia
19.10.2006, 12:06
Ձեր գրածներից ենթադրեցի , որ պեք է այնպես անել , որ երթուղային տաքսու բոլոր նստատեղերը լինեն արջևի ու մի հատ էլ ետևի անկյունային Նիկայի համար::)
Վայ էնքան լավ բան կլիներ... երևի իմ բախտը քիչ թե շատ բերել է, երթուղային տաքսու վերջին կանգառից եմ նստում ու միշտ իմ սիրած տեղում;)

Taurus
19.10.2006, 12:15
Ես ավելի շատ սիրում եմ մետրոն, որովհետև , նույնիսկ եթե նստելու տեղ չլինի , հանգիստ կանգնում ես , իսկ երթուղային տաքսու մեջ , քո համար նստած ես մեկ էլ մի հատ աղջիկ ա մտնում ու տխուր աչքերով նայում ա վրադ:{ , ոնց չզիջես?
Ու ծալվում եմ չորս անգամ , հետո դուրս գալուց էլ մեկ մեկ հետ չեմ բացվում:
Դրա համար նախընտրում եմ առջևի նստատեղը, կամ էլ եթե վերջին կանգառ(ներ)ում եմ իջնելու , Նիկայի տեղը:

Dr. M
24.06.2007, 02:10
Հարցս հատկապես վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչներին:
Կարող եք ինձ ասել թե ի՞նչ տրամաբանական կամ բարոյական պատճառ կա, որ հայ աղջիկները (կանայք) խուսափում են երթուղաին տաքսու դիմացը նստելուց:

Կոնկրետ ես տրամաբանություն չեմ տեսնում: Դե...... այդպես մեր տղամարդիկ են դաստիարակել մեր կանանց ու նույն ոգով էլ շարունակվում է: Օրինակ ես ձգտում եմ դիմացը նստել ու հանգիստ երթևեկել ;) դրանից լավ բան: Ճիշտ է , երբեմն դժվարությամբ եմ բացում դուռը, բայց կսովորեմ, ոչինչ :P