PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիպնոս



Հայ տղա
30.08.2006, 09:11
Ինչ է հիպնոսը. Ենթարկվել եք հիպնոսի. Ինչ զգացմունքներ եք ունեցել այդ ժամանակ :)

Հայ տղա
31.08.2006, 10:43
Ես միշտ ցանկացել եմ ստւգել ինձ, կենթարկվեմ հիպնոսի թե ոչ: Հյուրախաղերով՝ եթե կարելի է այդպես ասել մեզ մոտ եկավ մի հայտնի հիպնոսիստ: Որոշեցի գնալ: Գնացի, երբ հանդիսատեսներից ինքնակամներ ուզեցին ես առաջինն էի: 10 հոգի շարքով կանգնած էինք բեմում: Ես երրորդն էի: Սեանսը սկսվեց. Առաջի երկուսը ենթարկվեցին… հասավ իմ հերթը: Նա կանգնեց իմ առաջ, սեվեռուն հայացքով նայեց աչքերիս մեջ և հրամաեց նաել միայն իր աջքերին ու լսել իր ձայնը: Ես ենթարկվեցի: Լսում էի նրա հանգստացնող ձայնը ու քիչ քիչ զգացի որ ամեն ինչ մթնեց աչքերիս առաջ ինչ որ գունաոր օղակներ երևացին և ինձ համար գոյություն ուներ միայն նրա ձայնը: Չկար մի բան որից կարողանայի կարչել կամ հենվլ: Միայն նրա ձայնը: նա հրամաեց ինձ նստել… Այդ պահին ես հասկացա որ պետք է դիմադրեմ և չենթարկվեմ: Արդեն նստում էի բայց սթափնեցի և չնստեցի… Շոուն շարունակվեց առանց ինձ :)

Firegirl777
31.08.2006, 15:17
հիպնոս ասելիս միշտ հիշում եմ թե ինչպես էինք ես և ընկերուհիս իրար հիպնոսի ենթարկում, իսկ հիմա երբ հիշում ենք մի լավ ծիծաղում ենք մեր վրա...
Իրականում հիպնոսի չեմ ենթարկվել, բայց կուզենայի, շատ հետաքրքիր է ինչ կպատմեի հիպնոսի տակ գտնվելիս

Lionne_en_Chasse
31.08.2006, 17:48
Մասամբ ենթարկվել եմ հիպնոսի: Մասամբ, քանի որ ինքս ինձ ներշնչում էի չլսել ու ուշադրություն չդարձնել , որպեսզի չազդի վրաս: Որոշ չափով ստացվեց, բայց հետո սրտխառնուք, գլխապտույտ ունեցա...ու մի տեսակ շշմած էի, չնայած որ լրիվ սթափ վիճակում էի գտնվում
Նաև հիպնոսի եմ ենթարկել , և բավականին բարեհաջող ;)
Բայց հիպնոսի հետ կատակել չի կարելի , մի վստահեք այդ հայտնի շառլատան-հիպնոսիստներին և նրանց մասայական սենասներին մի հաճախեք: Հոգեբանության մեջ հիպնոսը օգտագործվում է հիվանդի անգիտակցականի հայտնագործման համար: " Հոգու մաքրման" ( կատարսիս) կամ " խոսելու միջոցով բուժելու" այդ եղանակը ավելի կայուն արդյունքներ էր տալիս, երբ հիվանդը հիպնոսացված վիճակում , խոր հուզականությամբ, վերհիշում էր իր հոգեկան խոր ապրումներն ու կոնֆլիկտները ( բայց գիտակցության նորմալ ( բնականոն) վիճակում հիվանդը չի հիշում, ոչինչ " չգիտե" այն մասին, թե որոնք են իր հիվանդության ախտանիշների հետ կապված անցյալի կոնֆլիկտային իրավիճակները): Դրանք վերացնելու համար անհրաժեշտ է ժամանակային հակառակ կարգով վերհիշել ու վերապրել այդ կոնֆլիկտները, որի համար էլ կիրառվում է հիպնոսը

Cassiopeia
31.08.2006, 20:16
Տարիներ առաջ ինքս էլ պատահաբար հայտնվեցի մի բեմում, որտեղ հայտնի իլիուզիոնիստը փորձում էր հիպնոսացնել բեմում հավաքվածներին: սակայն քանի որ ինքս չէի հավատում "հիպնոսանալ" գաղափարին ու ծիծաղով էր նայում այդ ամենին, խեղճ հիպնոսի "մասնագետը" ինձ հետ ուղարկեց հանդիսատեսներին միանալու::oy Խեղճ հիպնոսիստ... երազանքդ անկատար մնաց…

*e}|{uka*
30.09.2007, 14:52
Հիպնոսը քուն չէ,քանի որ քնած վիճակում մենք գտնվում են անգիտակից վիճակում,իսկ մեր ենթագիտակցությունը և գիտակցությունը զերծ են արտաքին ազդեցություններից;
Հակառակը հիպնոզը կարելի է բնութագրել,ինչպես մարմնի քուն:Մարմինը քնած է,իսկ այդ ժամանակ գիտակցությունը ամբողջովին բաց է և ենթակա է ազդեցությունների:
Զնախարն Ամազոնկայի ջունգլիների և հնդկական յոգերը մինչև այսօր հավատում են,որ Աստված իրենց ստեղծել է ոչ նման ուրիշ մարդկանց :Իսկ իրականում յուրաքանչյուրիս գիտակցության մեջ թաքնված են մոգական ուժեր,որոնք մեր համար անհասանելի են և մենք չենք կարող օգտագործել:Հիմնական տարբերությունը մեդիտացիայի և ինքնա -հիպնոզի հանդիսանում է նրանում,որ մեդիտացիան օգնում է մարդուն պրոբլեմներից հեռու մնալ,իսկ հիպնոզի օգնությամբ կարելի է պրոբլեմները լուծել;:)

*e}|{uka*
16.10.2007, 12:11
Հիպնոսը դա մի գործիք է , որի օգնությամբ կարելի է ոչ միայն զարգացնել մարդկային ուղեղը , այլ ավելի էֆեկտիվ օգտագործել իր իսկ ռեսուրսները անձնական ու պրոֆեսիոնալ աճի համար:
Մենք բոլորս ամեն օր ենթարկվում ենք հիպնոզի , եթե իհարկե չենք մտնում այն մարդկանց ցուցակի մեջ, որոնք երբեք հեռուստացույց չեն նայում:Մարդկության մեծամասնությունը ամեն երեկո ընկնում է սովորական տրանսի մեջ , անցկացնելով այն ճառագայթող էկրանի առջև:Յուրաքանչյուր գովազդ ազդում է մեր առողջության և վարքի վրա:Մենք ուտում , խմում, հագնվում ենք մասամբ նրանց ազդեցության տակ:ԱՄՆ- ում
ամեն տարի միլիարդ դոլլարներ են ծախսվում շուկա ներմուծելու համար այնպիսի արտադրանք,որը մեզ ընդհանրապես պետք չէ:Ամեն ինչ շատ պարզ է:Լիցքաթափված և կենտրոնացած էկրանի առջև,մենք կլանում ենք մեզ տրվող ամբողջ ինֆորմացիան:Այդ պահերին մենք շատ խոցելի ենք,քանի որ մեր գիտակցությունը մասամբ գտնվում է հիպնոզ վիճակում:Իսկ ինչքան է կրկնվում նույն գովազդը ? Այստեղ ևս օգտագործվում է հիպնոսի մի ուրիշ պրինցիպ :Օր ու գիշեր թերթերը , գովազդային շիթերը , ռադիոն և հեռուստատեսությունը մեր գիտակցությունը լցնում է վատ սովորություններով , թուլացնելով մեր ներքին պաշտպանությունը , նրանք ղեկավարում են մեր քայլերը:Միջին հաշվով մարդը անցկացնում է հեռուստացույցի առջև տասնհինգ տարի իր կյանքի,մանկական միամտությամբ հավատալով յուրաքանչյուր խոսքին :Այն առանց ինչի մարդը կարող էր հիանալի վայելել կյնաքը (ծխախոտ , խմիչք և այլն) դառնում են ուղղակի անհրաժեշտ:Մարդու ինստինկտը ինքնապահպանման անուժ է ամենօրյա գովազդի հարձակումներից: ;)

Grieg
16.10.2007, 12:28
Հիպնոսով անպյաման չե քնացնել, հիպնոսը հնաևավոր է կիրառել աննկատ օրինակ խոսալու տոնով կամ նախադասություների կառուցվացքով..այժմ այդ մեթոդները բարեհաջող կիրառվում են բիզնես ում

Մանոն
16.10.2007, 14:50
Հիպնոսել կարելի է ոչ միայն խոսքով, այլ օրինակ նաև՝ հոտով: Մի տեղ կարդացել եմ, որ եկեղեցում մասսայական հիպնոսի են ենթարկում օրինակ խունկի հոտով: Այդ հոտը մի տեսակ անզգայացնում է: Կամ արտասահմանյան սուպերմարկետներում ինչ-որ ախորժաբեր հոտ են տարածում, որի արդյունքում մարդն ուտելու խիստ կարիք է զգում ու սկսում է ակտիվ առևտուր անել:PՊատկերացնու՞մ եք:
Ներքին գործերում նույնիսկ աշխատում են հիպնոսիստներ, որոնց ջանքերով շատ հանցագործություններ են բացահայտվում:

Մականուն
16.10.2007, 15:35
Մի տեղ կարդացել եմ, որ եկեղեցում մասսայական հիպնոսի են ենթարկում օրինակ խունկի հոտով: Այդ հոտը մի տեսակ անզգայացնում է: Կամ արտասահմանյան սուպերմարկետներում ինչ-որ ախորժաբեր հոտ են տարածում, որի արդյունքում մարդն ուտելու խիստ կարիք է զգում ու սկսում է ակտիվ առևտուր անել:

Այս օրինակները հիպնոզի հետ կապ չունեն: Խունկը բացարձակապես չի անզգայացնում, այն հակաբակտերեոլոգիական հատկություն ունի և նրանով են, որ ախտազատվում են այն բոլորը իրերը (խաչ, սրբապատկեր…), որ մասսայական համբյուրի առարկա են դառնում:
Ախորժաբեր հոտն էլ հիպնոզ չէ, պարզապես առաջ է բերում ուտելու ռեֆլեքս, այլ կերպ ասած ախորժակ է բացում:

Tigana
16.10.2007, 18:54
Հիպնոսը պարզ ու միաժամանակ բարդ բան է:
Մարդն ունի գիտակցություն և ենթագիտակցություն:Կա մարդու ղեկավարման երկու եղանակ`հիպնոս և տրանս:Հիպնոսը այն վիճակն է,երբ մարդու գիտակցությունը քնած է,իսկ ենթագիտակցությունը արթուն է,չնայած այն միշտ էլ արթուն է:Մարդու գիտակցությունը ղեկավարվում է իր ենթագիտակցությամբ,իսկ երբ ձեզ հիպնոսի են ենթարկում`ծոսում են ձեր ենթագիտակցության հետ:Գրեթե ցանկացած հրաման,որը տալիս է ենթագիտակցությունը գիտակցությանը,վերջինս,այսինքն դուք դա ընդունում եք որպես ձեր սեփական ցանկություն::think
Կարճ ասած սա է հիպնոսը,ավելի երկար կարելի էր գրել,բայց ժամանակ չկա,ինձ էլ է դա հետաքրքրել և ես քիչ թե շատ գիտեմ այդ մասին:
Միաժամանակ կարող եմ պնդել,որ պրակտիկորեն անհնար է մարդուն առանց սեփական ցանկության հիպնոսի մեջ գցել:Եթե մարդ չվախենա և մտածի,որ ինքը չի ուզում , որ իրեն անեն,ապա ոչ ոք չի կարող նրան հիպնոսացնել:;)

Մանոն
17.10.2007, 09:19
Այս օրինակները հիպնոզի հետ կապ չունեն: Խունկը բացարձակապես չի անզգայացնում, այն հակաբակտերեոլոգիական հատկություն ունի և նրանով են, որ ախտազատվում են այն բոլորը իրերը (խաչ, սրբապատկեր…), որ մասսայական համբյուրի առարկա են դառնում:
Ախորժաբեր հոտն էլ հիպնոզ չէ, պարզապես առաջ է բերում ուտելու ռեֆլեքս, այլ կերպ ասած ախորժակ է բացում:
Մականուն, հոտի միջոցով կարելի է հասնել մասսայական հիպնոսի: Ես դա ոչ միայն կարդացել եմ, այլ նաև կարելի է ասել՝ ենթարկվել դրան: 1988-ի երկրաշարժից մի քանի ժամ հետո երկնքում շատ ցած սկսեցին ինքնաթիռներ թռչել: Մտածում էինք երևի նկարահանում են: Քիչ անց հոտ տարածվեց, նման էր իրոք խունկի հոտի, բայց դե հաստատ չեմ կարող ասել հատկապես ինչի հոտ էր: Հետո իմացանք, որ դա հատուկ ինչ որ նյութ էր, մարդկանց անզգայացնելու համար, որ սթրեսի մեջ չընկնեն, որ չգժվեն վշտից: Կանգնել էինք մեռելների մեջ ու իրոք ոչինչ չէինք զգում, անգամ լացներս չէր գալիս: Մեզ այդ մասին հետո ասացին, որ դա մասսայական հիպնոսի պես մի ակցիա էր եղել, մեր իսկ պաշտպանության համար:

Մականուն
17.10.2007, 10:04
1988-ի երկրաշարժից մի քանի ժամ հետո երկնքում շատ ցած սկսեցին ինքնաթիռներ թռչել: Մտածում էինք երևի նկարահանում են: Քիչ անց հոտ տարածվեց, նման էր իրոք խունկի հոտի, բայց դե հաստատ չեմ կարող ասել հատկապես ինչի հոտ էր: Հետո իմացանք, որ դա հատուկ ինչ որ նյութ էր, մարդկանց անզգայացնելու համար, որ սթրեսի մեջ չընկնեն, որ չգժվեն վշտից: Մեզ այդ մասին հետո ասացին, որ դա մասսայական հիպնոսի պես մի ակցիա էր եղել, մեր իսկ պաշտպանության համար:

Հիպնոսը ազդեցություն է մարդու վրա առանց քիմիական պարագաների, քո նշած դեպքում դա արդեն հիպնոզ անվանելը կարծում եմ այդքան էլ դիպուկ չէ, դա ավելի շուտ նույնն է ինչ հակադեպրեսանտի կամ ավելի ուժեղ հոգեմետ միջոցի օգտագործումը: Չգիտեմ որքնով պարզ արտահայտեցի միտքս:)
Հ.Գ. Խոսքը Սպիտակի՞ մասին էր, թե՞ Լենինականի:

Հայ տղա
17.10.2007, 16:30
Հիպնոսը ազդեցություն է մարդու վրա առանց քիմիական պարագաների


Ես լիովին համաձայն եմ :):)

Այգ
06.01.2008, 13:53
Որպես հիպնոսին տիրապետող, մի քանի խոսք էլ ես ասեմ:
Բառացի «հիպնոս» հունարենից նշանակում է քուն:
Սակայն նկատի առվող երևույթը իսկապես տարբերություն ունի քնից:
Հիպնոսի ենթակա են բոլորը, նույնիսկ հիպնոսին տիրապետողները, սակայն տարբեր է դրա նկատմամբ մարդկանց զգայունության աստիճանները:
Թեմայում ճիշտ էր նկատված, որ «ոչ միայն ձայնով»:
Ցավալի է փաստել, որ մոլորակի կեանքը ամբողջովին ողողված է հիպնոսով:
Եւ այդ «ողողումը» երեկ չէ, որ մեկնարկել է:

Երկնային
20.02.2008, 02:20
Ըստ Ֆրեյդի`«Հիպնոսը» կիսաքուն-կիսաարթուն վիճակ է…
Սխալ է այն կարծիքը, որ հիպնոսացված ժամանակ մարդուն կարելի է ստիպել, որ անի ամեն ցանկացածդ բան` այսպես ասած զենք է հիպնոսացնոի ձեռքերում… իրականում, նույնիսկ գտնվելով խորը հիպնոսացված վիճակում` մարդու երբեք չեք կարող ստիպել, որ անի իրեն հատուկ բարոյական արժեքներին կամ պատկերացումներից դուրս կամ բնավորությանը չհամապատասխանող արարք…
Բացի այդ մարդուն չի կարելի ներշնչել որևէ բան առանց սեմանտիկ պարունակության…օրինակ եթե դա արվի հիպնոսացվողի համար անծանոթ լեզվով…
Ամենահեշտը հիպնոսացվում են անիքնավստահ, ցածր ինքնագնահատականով, չափից դուրս վստահվող,շուտ տպավորվող մարդիկ…
Երեխաները գտնվում են այն վիճակում, որը բժիշկներն անվանում են հիպնոսի առաջին վիճակ… Սովորում և դաստիարակվում են մանուկները հենց այդ վիճակի շնորհիվ` այսինքն ներշնչանքի օգնությամբ` լինի դա գիտակցված էե չգիտակցված…

Հ.Գ. լիքը հետաքրքիր բան կա հիպնոսի մասին ասելու…

VisTolog
11.07.2008, 08:30
Հարցս ուղղում եմ հոգեբաններին.
Ի՞նչ կարելի է անել հիպնոսով

Arpine
24.12.2011, 15:22
Հարցս ուղղում եմ հոգեբաններին.
Ի՞նչ կարելի է անել հիպնոսով

Չնայած հոգեբան չեմ, բայց ասեմ:))

«Հիպնոս» բառը հուն թարգմանաբար նշանակում է «քուն»:
Հիպնոսի ժամանակ մարդն անտարբեր է լինում շրջապատի նկատմամբ, չի տեսնում, չի զգում բայց հատուկ կապ ունի հիպնոսացնոցի հետ միայն նրան է լսում ու անում է այն , ինչ նա է ասում:
Հիպնոսով մարդիկ կարգադրություններ են կատարում, վերհիշում են անցյալի դեպքերը, որոնք, ի դեպ, գիտակից վիճակում չի հիշում: Հիպնոսացված մարդուն կարելի է ստիպել որ երգի կամ բանաստեղծություններ արտասանի: Կարելի է ծեր մարդուն համոզել, որ ինքը երեխա է և նա կսկսի իրեն երեխայի պես պահել, ասենք, անկարգություններ անել, նույնիսկ խոսել երեխայի ձայնով: Հիպնոսից դուրս գալուց հետո կատարում է հիպնոսացնողի ցանկությունները՝ չհասկանալով, թե ինչու է անում, ասում է ,որ ուղղակի ցանկություն ունի: Այսինքն հիպնոսացնողի հրահանգներն էլ են մնում մարդու ենթագիտակցության մեջ:
Երբեմն լսում եմ, որ մարդիկ ասում են, որ իրենք հիպնոսի չեն ենթարկվում կամ հնարավոր չի որ ենթարկվեն, իմ կարծիքով, էդտեղ ինչ-որ «հերոսություն» չկա,քանի որ բացի այն որ մեր ուշադրությունը հեշտությամբ շեղվում է, մենք մեր ենթագիտակցականը չենք կառավարում:

Հ.Գ. Էստեղ որոշ բաներ կա, որ վստահ չեմ, որովհետև ընդամենը կարդացել եմ:pardon

VisTolog
24.12.2011, 21:08
Չնայած հոգեբան չեմ, բայց ասեմ:))

«Հիպնոս» բառը հուն թարգմանաբար նշանակում է «քուն»:
Հիպնոսի ժամանակ մարդն անտարբեր է լինում շրջապատի նկատմամբ, չի տեսնում, չի զգում բայց հատուկ կապ ունի հիպնոսացնոցի հետ միայն նրան է լսում ու անում է այն , ինչ նա է ասում:
Հիպնոսով մարդիկ կարգադրություններ են կատարում, վերհիշում են անցյալի դեպքերը, որոնք, ի դեպ, գիտակից վիճակում չի հիշում: Հիպնոսացված մարդուն կարելի է ստիպել որ երգի կամ բանաստեղծություններ արտասանի: Կարելի է ծեր մարդուն համոզել, որ ինքը երեխա է և նա կսկսի իրեն երեխայի պես պահել, ասենք, անկարգություններ անել, նույնիսկ խոսել երեխայի ձայնով: Հիպնոսից դուրս գալուց հետո կատարում է հիպնոսացնողի ցանկությունները՝ չհասկանալով, թե ինչու է անում, ասում է ,որ ուղղակի ցանկություն ունի: Այսինքն հիպնոսացնողի հրահանգներն էլ են մնում մարդու ենթագիտակցության մեջ:
Երբեմն լսում եմ, որ մարդիկ ասում են, որ իրենք հիպնոսի չեն ենթարկվում կամ հնարավոր չի որ ենթարկվեն, իմ կարծիքով, էդտեղ ինչ-որ «հերոսություն» չկա,քանի որ բացի այն որ մեր ուշադրությունը հեշտությամբ շեղվում է, մենք մեր ենթագիտակցականը չենք կառավարում:

Հ.Գ. Էստեղ որոշ բաներ կա, որ վստահ չեմ, որովհետև ընդամենը կարդացել եմ:pardon

3 տարին քիչ չէր էս հարցի մեջ խորանալու համար::)) Մերսի::))