PDA

Դիտել ողջ տարբերակը : Սարսափազդու պատմություններ



Welcome
18.08.2007, 18:09
Եկեք այստեղ գրենք մեզ հետ պատահած սարսափելի պատմություններ,,,:)

Mesrop
18.08.2007, 22:46
կարող եմ պատմել թե մի անգամ ոնց հանեցի նասկիներս…

Արամ
22.08.2007, 12:47
կարող եմ պատմել թե մի անգամ ոնց հանեցի նասկիներս…
:D:D:D
Վայ Մեսրոպ.....:D
Իսկական դեպք պատմեմ պատահել է Քեռիիս հետ: Մեջբերում:
Ուրեմն բանակում էի, ոտքս ջարդվել էր, բոլորն էլ գնացել էին գիշերային հերթափոխի, և ես մենակ էի: Ձմեռ էր: վառարանի կողքը նստած էի, մեկ էլ չգիտեմ որտեղից իմ դեմքով ուղղակի մի քիչ ծեր մարդ թափ տվեց ինձ, և ասաց արփնացի: Այդ ժամանակ արփանացա, վառարանը հանգել էր, ամեն ինչ մութ էր...: Մի անգամ էլ տեսա թե ինչպես անկյունում մի մարդ է կանգանց մոտիկացա տեսա Ես եմ, ու ծիծաղում եմ: Հետո չգիտես ինչպես մյուս օրը արթնացա իմ անկողնում::) Խեղճ քեռի:(

_DEATH_
22.08.2007, 13:59
Մի հատ դեպք պատմեմ, կյանքումս ավելի վախենալու օր չի եղել, մինչև հիմա հիշում եմ:
Ուրեմն մի անգամ տղեքով որոշեցինք ձորով իջնենք գազնոց, հետներս մի հատ պլայեռ էր, ռադիո էինք միացրել լուրեր լսելով իջնում էինք, մեկել տղեքից մեկը էս ինչ սատկած կենդանու հոտա, արյունի հետքեր տեսանք, ասինք երևի կատուա ու շարունակեցինք քայլելը, մեկել ռադիոյով ասեցին երեկ հայտնաբերվել է մի աղջկա մարմին առանձ գլխի :o, ու հենց էտ ձորում, էտ որ չլսանք, ով ոնց կարա վազումա: Ձեն ձուն չկար, մեկել շները սկսան հաչալը, վաբշե սրտներս կանգնավ, վազելով ըտտեղից էլ փախանք, մեկել տեսնենք 2 հատ կնիկ մոշ են հավքում, օգնեցինք, հետո մի հատ նեղ ճանապարհի հասանք, էտ ճանապարհով սկսանք իջնելը, մեկել կնիկներից մեկը էն գյուռզա չի :think
Կողներս կանգնած էր, վազելով էտ ճամփով ներքև իջանք, հասանք գերեզմաններին, չգիտեմ երևի ըտտեղ թաղվածներից մեկի բարեկամներից էր, բայց նենց վախենալու դեմք ուներ:D ոնցոր զոմբի լներ, ոբշմ տենց մի կերրպ մտանք գազնոց, առավոտվա ժամը 9ն էր, դու մի ասա գազնոցը հլը չի բացվել :D, բայց մենք մեջն ենք արդեն, իջանք ներքև, էն արջի վանդակի դեմը 2 հատ մարդ էին կանգնած խոսում, մեզ տեսան,
իիի էս ոնց ենք ստե մտե. հլը եկեք ստե :o, ես արդեն մտածում եմ ինչ պտի ասեմ, մեկել շուռ գամ տենամ տղեքը չկան:D, վախից մի 30-40 մետր արդեն հեռու էին գնացել, գազնոցի դուռը փակա, հմի ինչ անենք լավ լնի, աջ կողմի վրա մի հատ պատ էր, էտ պատը անցանք, հիմա մտածում ենք, ոնց գետը անցնենք, մեկել շուռ գամ, տենամ գազնոցի դռներից դուրս ենք :D, վազելով գնացինք փողոց, էտ պահին գազնոցի դռները բացվավ, արա եկեք ստե:D, մի հատ փդած տռոլեյբուս էր, դռները բաց, նստանք ու դռները փակվավ ………

Ուրվական
03.11.2007, 15:41
Մի անգամ գիշեր ա, լույս էլ չկա... Արթնացա, մեկ էլ տեսնեմ, առաստաղից մի բան է դանդաղ իջնում... Սիրտս կանգնեց, ասի, էկել ա հետևիցս... Մեկ էլ հիշեցի, որ էդ օրը փոքր եղբորս համար "թռնող" փուչիկ էինք առել:D: Բայց շատ էի վախեցել:

Աբելյան
18.04.2008, 13:14
անցած տարվա մայիսին էր
կուրսեցիներովս բուսաբանական այգի էինք հելել, ջուրը քչություն էր անում, ես, մեկ էլ մեր տղեքից երկուսը որոշեցինք ջուր ման գանք

Դե, ով եղել ա, գիտի, որ այգու ծերին պուլպուլակ կա: Մենք գիտեինք, բայց կոնկրետ չգիտեինք պուլպուլակը որ կողմն ա:

Այգու ծերին մի հատ բլուր կար, ասեցինք էտ կողմերում պուլպուլակ ման գանք, հելանք, հլա բլուրին չհասած, գարաժի նման տեղ կար, դարպասին ռուսերենով գրած էր. "զգույշ եղեք, շուն կա": Հիմա մենք մտածում ենք արժի՞ ճամփեն շարունակենք, թե՞ չէ: Մնացինք, մնացինք, տղեքից մեկը ասեց. "էտի սովետի թվի գրություն ա, մաշված էլ են տառերը", ու որոշեցինք, որ ոչ մի շուն էլ չկա: Բլուրը ինչ-որ ոլորապտույտ ճամփով էր պարուրված, մենք էտ ճամփով բարձրանում ենք: Մեկ էլ տղեքից մյուսը ասում ա. "հլա ճամփի ծերի թվերին նայեք. քանի գնում ենք, մեծանում են: Ուրեմն մենք գնալով հեռանում ենք: Էլ պուլպուլակ չենք գտնի": Մեկ էլ հանկարծ խոտերի մեջ խշշոց լսեցի: Մի հատ նենց հարայ-հրոց քցեցի, ու ոտերս ոնց որ իրանք իրանց ինձ տարան պախկվացրին տղեքից մեկի հետևը: Ինքն էլ վախեցավ, թե բա "ի՞նչ եղավ", սրտիս պուլսը կանոնակարգվեց, ասեցի. "գիտեի կռիս ա խոտերի մեջ": Երկուսով հո չեն ծիծաղում. "արա եքա մարդ ես: Մենք էլ գիտենք օձ-մօձ ես տեսել": Որոշեցինք մի հարյուր մետր էլ քայլենք, հետ իջնենք: Քայլեցինք, տեսանք, որ գնալով բլուրի գլուխն ենք հելնում, հետ իջանք: Հասանք էտ գարաժի կողմերը, էտ դարպասի կողքը տենանք մարդիկ են նստած, ու աղբյուր կա: Ասեցինք իզուր էլ էդքան քայլեցինք: Տղեքից մյուսը գնաց էտ մարդկանց մոտ, որ ջուր ուզի, մեկ էլ էտ մարդկանցից մեկը. "ապեր, ըտեղ շուն կա": Էտ տղեն էլ. "հա՞", ու հետ դառավ: Մեկ էլ նայենք, խոտերի միջից մի հատ սև, բոյը մետրուկես ավչարկա դուրս եկավ, հարձակվեց էտ տղու վրա: Մենք երկուսովս նենց թռանք, որ տենց վազելով աշխարհի չեմպիոն կարող ա դառնայինք: Մի քանի սանտիմետր էր մնացել, որ շունը էտ տղու ոտը բռներ ատամներով: Էտ տղեն հո՛ չգոռաց մի հատ: Մենք միլիոնի տակ վազում ենք, ինքը եկավ մեզ обгон արեց: Չկայինք: Լավ ա շունը կապած էր, թե չէ մեզ 3-իս էլ հում հում կուտեր: Դրա համար էլ մյուս անգամ եթե Բուսաբանական Այգի գնաք, էտ գրությունը որ տենաք, մոտիկ չգաք:

VisTolog
23.04.2008, 13:07
Ժող էս թեման չեք տեսել...?