PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ն պետք է լինի հումորը



Second Chance
17.08.2007, 16:10
Ինչպիսին պետք է լինի հումորը որպեսզի չվիրավորի մարդկանց՞,ինչ էք կարծում որոնք են սահմանները որոնք չի կարելի անցնել՞ , թէ՞ հումորի մեջ սահմաններն ավելորդ են...

Արամ
22.08.2007, 12:25
Հումորի մեջ սահմաններ ՉԿԱՆ: Դե մարդականց վիրվորելը չի է, այլ այդ մարդիկ, որոնք վիրավորվում են, պետք է դա ընդունեն ոպես հումոր, այլ ոչ թե տրագեդյա սարքեն;

Angelina
22.08.2007, 15:54
Հումորի մեջ սահմաններ ՉԿԱՆ: Դե մարդականց վիրվորելը չի է, այլ այդ մարդիկ, որոնք վիրավորվում են, պետք է դա ընդունեն ոպես հումոր, այլ ոչ թե տրագեդյա սարքեն;

Բայց չէ որ կան մեկ-մեկ էլ վիրավորական հումորներ էլ:

Արամ
22.08.2007, 15:56
Հա, մեկ-մեկ չի շատ ա լինում, բայց դե պետքա ետ մարդը ՀԱՍկԱՆԱ որ հումոր հա:

Second Chance
22.08.2007, 16:28
Հումորի մեջ սահմաններ ՉԿԱՆ: Դե մարդականց վիրվորելը չի է, այլ այդ մարդիկ, որոնք վիրավորվում են, պետք է դա ընդունեն ոպես հումոր, այլ ոչ թե տրագեդյա սարքեն;

Իսկ ինչ կասեք ՞ երբ մարդիկ ծաղրական հումորներ են անում՞:think .... մարդկանց ցածրացնում են, որ ասենք պահի տակ սրամիտ երևան՞

Սամվել
22.08.2007, 22:21
Իսկ ինչ կասեք ՞ երբ մարդիկ ծաղրական հումորներ են անում՞:think .... մարդկանց ցածրացնում են, որ ասենք պահի տակ սրամիտ երևան՞

Մի Բան կասեմ Ամեն ինչ Չափի մեջ է գեղեցիկ …հիմա ադրենալինս բարձրացելա ավել չեմ կարա գրեմ…Հումորն էլ Պետքա չափ ու սահման ունենա Պետքա հումոր անողը ներքուստ զգա ինչ կարելի է ինչ չի կարելի :ok …թե չէ հայտնի կռուտիտա հենց տենում են մեկը իրան վատա զգացել "վայ այ ախպեր ի՞նչ ես սրտիտ մոտիկ ընդունում կատակ եմ անում:[" :8

Ծով
03.10.2007, 15:16
Հումորը պիտի լինի ծիծաղալու:D
դե հա կարող ա սարկազմ լինի ինչ-որ տեղ.../ մեկ-մեկ կյանքում պետք ա գալիս:P/
Բայց դե ժպիտով ծաղրելը էդ էդքան էլ հումոր չի...էդ լուրջ կանխամտածված քայլ ա քիչ, թե շատ վիրավորելու...
Մարդ էլ կա հումորի զգացում չունի ու սեփական բարդույթներից ելնելով, մտածում ա, որ ծաղրում են իրեն;)
Ամենկարևորը մի բան ասեմ, ոչ բոլոր կատակների կեսն ա լուրջ..կատակ կա լրիվ լուրջ ա...:D
Լուրջ էլ կա, լրիվ կատակ ա:P

Armushik
08.10.2007, 17:28
Ինչպես ասել է Բեռնարդ Շոուն, հումորը պետք է լինի կանացի շրջազգեստի նման կարճ և թափանցիկ: Եվ հումորից պետք չէ նեղանալ, քանի որ, ինչպես ասում են, յուրաքանչյուր հումորի մեջ մի քիչ էլ հումոր կա...

քաղաքացի
08.10.2007, 18:22
Ինչ էլ լավ ժամանակ ա էս թեման կապել երեկվա կատարվածին՝ 32 ատամ ակումբում: Օրինակ այդ տարբերակում, այդ 2 հումոր անողները իրենց չափերն անցան ու ստացան հայավարի պատասխան: Ինձ թվում է, հումորը պետք է լինի չափավոր կախված թե ում նկատմամբ են անում այդ հումորը: Հատկապես Հայաստանում պետք է զգույշ լինել: :D

Taurus
08.10.2007, 22:16
հումորից չի, հումորը անողից ա, մեկի լեզվից նույն խոսքերը կարող են հնչել վիրավորական , մյուսի մոտ շատ զիլ, ու իհարկե դիմացինից էլ, եթե մարդ "տապոռ" ա, իրա հետ պետք ա "տապօռավարի" հումորներ արվի!

Second Chance
18.01.2009, 22:35
Էս վերջերս մարդիկ հումորը լրիվ ուրիշ կերպ են ընկալում, չգիտես ինչու հիմնականում ավելի շատ տարածվումա այն հումորը, որը իր մեջ պարտադիր ծաղրանք կամ անպարկեշտություն է պարունակում:think

Ինչ որ մեկին /իբր/ ուրախացնելու համար շատ լուրջ վիրավորում են ուրիշ մեկին:

Ռեդ
18.01.2009, 22:39
Ցանկացած մարդ պետք է տարբերի հումորն իրականությունից:
Օրինակ, երբ ինձ ասում են, որ Բարսելոնը Ռեալից լավն է, ես հասկանում եմ, որ էդ մարդը հումոր է անում ու չեմ վիրավորվում: :))

Jarre
22.01.2009, 22:23
Երևի թե ճիշտ չի լինի հումորը օգտագործել որպես արդարացում՝ ուրիշների ինքնասիրությունը ցածրացնելուն։

Հումորը պետք է լինի առողջ. չկպնի ուրիշի ինքնասիրությանը, չմղի ունկնդիրներին արհամարհելու ինչ որ կատեգորիայի մարդկանց, մարդկանց պետք է հաղորդի դրական լիցք, չմղի ագրեսիայի....

Հումորը և հումորի ընտրությունը մեծապես ազդում են անհատականության ձևավորման վրա։

*e}|{uka*
22.01.2009, 23:10
Առաջին հերթին հումորը պետք է լինի ծիծաղալու, ինչքան էլ խնդալու չհնչի: :))
Երբեք հումոր չեմ անի ինձ անծանոթ շրջապատում, մինչև մարդուն որոշ չափով չճանաչեմ, ինձ թույլ չեմ տա հումոր անել, քանի որ իմոնք հիմնականում կպնող, ինչ որ բան ակնարկող են, բայց ոչ ծաղրական:Գժվում եմ սև հումորի համար, օգտագործում եմ միայն ինձ շատ շատ մոտիկ մարդկանց միջավայրում:oy
Եթե ինչ որ մարդ վիրավորվի հումորից, ի՞նչ ա դա նշանակում, կամ ինքը հումոր չի հասկանում կամ կոմպլեքսներ ունի. կամ կյանքը չի հաջողվել, ուղղակի հումորի հավես չունի: Ու ընդհանարպես պետք չի վիրավորվել, հումորին կարելի է պատասխանել նույնպես հումորով, այլ ոչ թե թթվել ու նեղանալ: :P


Էս վերջերս մարդիկ հումորը լրիվ ուրիշ կերպ են ընկալում, չգիտես ինչու հիմնականում ավելի շատ տարածվումա այն հումորը, որը իր մեջ պարտադիր ծաղրանք կամ անպարկեշտություն է պարունակում

Դե տարբեր մարդկանց միջավայրում տարբեր հումոր է ընկալվում, մարդ կա ցուցամատը ցույց ա տալիս, բոլորը քանդվում են: Էլի եմ ասում, կծող հումորի դեմ միջոց կա, ոչ պակաս կծու հումորը: Ու հարազատ մարդը երբեք ծաղրական հումոր չի անի, իսկ օտար միջավայրում օտար մարդկանցից պետք չի վիրավորվել, իրանք քեզ ոչինչ են:

Շատ ա եղել, ամբողջ դասի ժամանակ ես ու ընկերներիցս մեկը իրար նայել ենք ու սկսել ծիծաղել , իսկ մարդամեկը միշտ մտածել ա իր վրա ենք ծիծաղում: :fool, մարդ էլ կա ենթադրություններ անելով է վիրավորում ու կատակը// ծիծաղը իրեն է վերագրում, ինչի՞ մասին է սա խոսում....:)

Yellow Raven
22.01.2009, 23:15
Առաջին հերթին հումորը պետքա համով լինի,մնացածը արդեն դրա հետևանքներն են...

REAL_ist
22.01.2009, 23:24
անսպասելի:ok

Morpheus_NS
23.01.2009, 02:00
Խնդալու

Հայկօ
23.01.2009, 02:14
Խնդալու
«Նոր գրառումներում» թեմայի վերնագիրը կարդացի, ասի՝ մտնեմ-գրեմ խնդալու, էն էլ՝ արդեն գրել էիր :hands:

Տատ
23.01.2009, 03:05
Չգիտեմ՝ ինչպիսին, բայց հումորը պետք է լինի ամենուր:

Mephistopheles
24.01.2009, 14:41
Իսկ ինչ կասեք ՞ երբ մարդիկ ծաղրական հումորներ են անում՞:think .... մարդկանց ցածրացնում են, որ ասենք պահի տակ սրամիտ երևան՞

Դրան ասում են ԾԱՂՐԻ ԵՆԹԱՐԿԵԼ որը հումորից տարբերվում է իր ստորացուցիչ տոնայնությամբ և ուղղված չէ մարդկային արատների վրա ծիծաղելուն…այն հիմնականում ուղղված է արժեքները քանդելուն ու նվաստացնելուն և իվերջո ոչնչացնելուն

Ariadna
24.01.2009, 20:23
Հումորը աստվածատուր շնորհ է, որով, բնական է, ոչ բոլորն են օժտված լինում, և ինչպես սերը, էնպես էլ հումորը, կարծում եմ, բանաձևերի չի ենթարկվում…;)

Հայկօ
25.01.2009, 01:58
Հումորը աստվածատուր շնորհ է, որով, բնական է, ոչ բոլորն են օժտված լինում, և ինչպես սերը, էնպես էլ հումորը, կարծում եմ, բանաձևերի չի ենթարկվում…;)

Ավելացնեմ. հումորը գեղարվեստական մտածողության բարձրագույն ձևերից մեկն է: Եվ լուրջ հումորի (կներեք օքսիմորոնի համար) տակ անպայման զգալի ինտելեկտուալ հիմք պիտի լինի:

Եվ մի հարց էլ տամ. ո՞ր տեսակի հումորն եք ավելի շատ գնահատում՝ նուրբ, քողարկված, աչքի չզարնո՞ղը, թե՞ բացահայտն ու «լիաթոքը» :):

Dorian
25.01.2009, 03:12
Հումորը, պարզապես, պետք ա լինի տեղին :oy

dvgray
25.01.2009, 07:25
ինչպիսին պետք է լինի՞ :8 Արդյոք՞ այս հարցը ակնկալում է պատասխան :):
ես կպատասխանեմ այն հարցին, թե ի՞նչպիսի հումորն եմ ես սիրում: Պաշտում եմ հումորը, հիմնված բառախաղային արվեստի վրա: Շատ եմ սիրում Լուի Դը Ֆյունեսին, Պիեռ Ռիշարին և ֆրանսիական կատագերգակներին ընդանուր առմամբ:
Սիրում եմ նաև հայտնի Պավլո Վիլաջոյին ՝ իր հայտնի Ֆանտոցիով: Ֆանտոցին ինձ թվում է հավերժ կենդանի տիպար է: Նայել եմ հարյուր անգամ ու հարյուր անգամ էլ կնայեմ :) Ժամանակակից ամերիկյան որոշ հումորրային ֆիլմեր էլ վատը չեմ:
Մի խոսքով սիրում եմ հումորը: Միայն թե հոգնել եմ ԿՎՆ-ից ու վաղուց չեմ նայել ու դժվար էլ նայեմ: /չեմ սիրում որ արտիստնեը "գոռում են"/: Չեմ կարողանում հետևաբար նայել նաև "կամեդի կլուբը" , որը ԿՎՆ-ի նորացված տարբերակն է

Դեկադա
25.01.2009, 08:22
Հայկօ-ի խոսքերից
Եվ մի հարց էլ տամ. ո՞ր տեսակի հումորն եք ավելի շատ գնահատում՝ նուրբ, քողարկված, աչքի չզարնո՞ղը, թե՞ բացահայտն ու «լիաթոքը»

Սիրում եմ հումորը և նաև գնահատում դրանով օժտված մարդկանց: Էտպիսի մարդու հետ շփումը ամենադրական լիցքեր ստանալու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:Իհարկե ես նկատի չունեմ ծաղրը`երբ կարծիքը կամ արտահայտելու ուրիշ տարբերակ չկա// որովհետև վախենում են պրոբլեմ ստեղծելուց// , կամ էլ մտածում են, որ նման ձևով արված հումորը քիչ տրավմաների կհասցնի:Երբեմն գնահատում եմ «լիաթոք» հումորը, որ էնքան ես ծիծաղում սկսում ես «լացել»:Բայց առավել գնհատում եմ հումորի տակ թաքնված իմաստը`որ մտածելու տեղիք է տալիս:Եվ աշխատում եմ միշտ ուշի-ուշով լսել նաև «ծաղրական» հումորները, քանի-որ դրանով ես ինձ համար բացահայտում եմ տվյալ մարդուն ու նրա` իմ նկատմամբ, ձևավոված կարծիքը ու ինչ-որ հետևություններ կարենում եմ անեմ:Նաև գնհատում եմ հումորին հումորով պատասխանելու ձևը, անկախ դա ինչ հումոր է// ամենքի հետ պետք է իր լեզվով խոսես//

Jarre
25.01.2009, 10:05
Պաշտում եմ հումորը, հիմնված բառախաղային արվեստի վրա
Թանկագին dvgray և այս բաժինը նայող բոլոր ակումբցիներ, վերջերս հայտնաբերեցի, ինձ համար նոր, մի հումորիստի, որը իմ կարծիքով համապատասխանում է dvray-ի պահանջներին և կարծում եմ, որ շատերին դուր կգա՝ Եվգենի Գրիշկովեց։
Շատ հետաքրքիր մտքեր և գաղափարախոսություն է թաքնված իր բառերի տակ։ Իմ կարծիքով Գրիշկովեցը առաջին հերթին փիլիսոփայություն է և հետո նոր հումոր։ Ես DVD-ն ունեմ և եթե որևէ մեկը ուզի սիրով կարող եմ ձայնագրել տալ (քանի որ Երևանում իմ իմանալով չկա)։ Բայց այս կայքում կարող եք որոշ չափով ծանոթանալ նրա հումորին, բայց իմ կարծիքով DVD-ով պետք է նայեք։ http://odnovremenno.ru

Jarre
10.03.2009, 23:28
Հումորը պետք է արտացոլի մարդուն բնորոշ արժանապատվություն և ինտելեկտուալիզմ։ Միայն ժարգոնի և սեքսի վրա հիմնված մանրապատումները կամ կատակները շա՜տ հեռու են հումոր լինելուց։ Ինձ թվում է, որ այսօրվա հումորը կարիք ունի ֆիզիկական մակարդակից բարձրանալու և հասնելու մտային մակարդակին։

ihusik
11.03.2009, 02:46
Jarre ջան շատ ճիշտ ես - համամիտ եմ լիովին. ցավոք հիմա կատակների մեծ մասը հենց մարդկային թուլությունների վրա են կառուցվում ու երբ մարդ դրանցից զվարճանում է մի տեսակ ասես մարդու մեջ դա ամրապնդվում է հոգեբանորեն որպես դրական բան ու հետևաբար նման հումորը ասես մի օղակ է հանդիսանում, որ մարդու մեջ վատը կապվելով դրական հույզի հետ ամրապնդվի ու դառնա սովորական, նորմալ մի բան, բայց այ դրանից դուրս գալու ելքն ո՞րն է, ես չգիտեմ...:think մի կողմից ասես պետք է այդ հումորը լինի, որպեսզի դրա միջոցով մարդուն հասկացվի այդ սխալը, մյուս կողմից էլ հոգեբանական տեսանկյունից ստացվում է հակառակն ու ամրապնդվում արատը մարդու մեջ...

Ուլուանա
11.03.2009, 03:28
Այն, որ հումորը պետք է լինի սուր ու զվարճալի, կարծում եմ, այնքան ակնհայտ է, որ դրա մասին հատուկ նշելու կարիք նույնիսկ չկա. առանց դրանց հումորը պարզապես հումոր չէր կոչվի։ Այստեղ հարցն այն է, թե բացի այդ հատկանիշներից, է՞լ ինչպիսին պիտի լինի հումորը։ Ասեմ ինձ համար. բարի պետք է լինի։ Հա, ես հավատում եմ, որ հումորը կարող է միաժամանակ ուժեղ, սուր և բարի լինել։

Երևի ոչ ոք չի ժխտի, որ զուտ հումորի զգացումը հիմնականում բնածին հատկանիշ է, այսինքն՝ այն մի քիչ դժվար է մարդու վաստակը համարել, համենայնդեպս, ոչ այս կյանքում, իսկ այն, թե ինչով մարդը կհամեմի իր բնածին հումորը, արդեն լիովին տվյալ մարդու վաստակն է։ Հենց դրանից ելնելով էլ մեկի հումորը կծող, հեգնական ու թունավոր է, մյուսինը՝ բարի ու անվնաս։ Ինչ խոսք, նշածս հատկանիշներն էլ տարբեր մարդկանց մոտ տարբեր չափերով են դրսևորվում։ Բայց ընդհանուր առմամբ, ցավոք, երկրորդ տեսակը բավական հազվադեպ է հանդիպում։ Չգիտես ինչու, սուր հումոր ասելով՝ մարդիկ հիմնականում հասկանում են հենց այդ կծող, խայթող տեսակը, հումոր, որն ի սկզբանե հիմնված է ուրիշին խայթելու, նվաստացնելու վրա։ Ու դրա արդյունքում տվյալ հումորը հրճվանք է պարգևում միայն նրանց, ում չի առնչվում։ Բայց լինում են, չէ՞, հումորի դրսևորումներ, որոնք զվարճացնում են ոչ միայն կողմնակի մարդկանց, այլև այն մարդկանց, ում հասցեին որ դրանք արվել են, քանի որ հումորի տվյալ դրսևորումն անվնաս է. նվաստացնելու նպատակ չի հետապնդում ի սկզբանե։

Ի դեպ, առանց սար ու ձոր ընկնելու, ուզում եմ շատ մոտիկից օրինակ բերել նշածս առումներով ինձ համար օրինակելի հումորի կրող հանդիսացող մեկին՝ մեզ բոլորիս քաջ ծանոթ ակումբցի Ձայնալարին։ :) Համոզված եմ, որ Ձայնալարին ու նրա գրառումներին ծանոթ ոչ մի մարդ չի կարող չհամաձայնել, որ նրա հումորն իսկապես շատ սուր է, բայց ես, օրինակ, չեմ հիշում, որ նա իր հումորով երբևէ խայթած, վիրավորած կամ նվաստացրած լինի մարդկանց։ Էդ մարդու հումորն անշառ է, բարի ու անվնաս, բայց նաև հազվագյուտ սուր։ :ok Այ էդպիսին պիտի լինի հումորը, իմ կարծիքով։ :)

Artgeo
11.03.2009, 10:59
32 ատամ կամ Կարգին հաղորդում տեսե՞լ եք: Այ տենց չպիտի լինի:

Jarre
11.03.2009, 21:33
մի կողմից ասես պետք է այդ հումորը լինի, որպեսզի դրա միջոցով մարդուն հասկացվի այդ սխալը, մյուս կողմից էլ հոգեբանական տեսանկյունից ստացվում է հակառակն ու ամրապնդվում արատը մարդու մեջ...

Հուսիկ ջան, իմ կարծիքով սխալը ուղղելու համար այդ սխալը հումորով ներկայացնելը հաճախ հակառակ արդյունքն է ունենում։ Պարզ օրինակ՝ Հայաստանում ներկայումս տիրող իրավիճակը։ Սերիալների և այլ հումորային հաղորդումների մեջ ձեռ են առնում սուտի-գողականոտ ապրելակերպը, բայց ջահելների ու էրեխեքի վրա հակառակ ազդեցությունն է թողնում, ու այսօր փոխանակ էժանագին ու արժանապատվությունից զուրկ ժարգոնը վերանա, մի ամբողջ սերունդ է զարգանում դրա վրա....

Չամիչ
11.03.2009, 23:06
32 ատամ կամ Կարգին հաղորդում տեսե՞լ եք: Այ տենց չպիտի լինի

32-ի բոլոր համարները չեմ կարող գնահատել որպես փայլուն, բայց եղել են էնպիսի համարներ որ ծիծաղից շունչս կտրվելա:
Օրինակ էս վերջի ֆայլաբազարի դերասանների հետ կապված համարը:
Իսկ 32-ի տղաները բոլորն էլ շատ տաղանդավոր են:

Vaho
11.03.2009, 23:08
Խնդալու

Այ սենց :D :D

erexa
18.03.2012, 21:24
Չափավոր :)

Lusina
18.03.2012, 22:15
Չափավոր :)
Ինչու՞.

erexa
18.03.2012, 22:40
Ինչու՞.

Որ ո՛չ դիմացինդ նեղվի ո՛չ էլ դու:

Lusina
18.03.2012, 22:42
Որ ո՛չ դիմացինդ նեղվի ո՛չ էլ դու:
Ես չեմ նեղվի. Դիմացինս ինչու՞ պետք ա նեղվի.

erexa
18.03.2012, 22:57
Ես չեմ նեղվի. Դիմացինս ինչու՞ պետք ա նեղվի.

Քանի որ դիմացինիդ հումորի սահմանները կարող են չհամապատսխանել քոնինին:

Lusina
18.03.2012, 23:11
Քանի որ դիմացինիդ հումորի սահմանները կարող են չհամապատսխանել քոնինին:
Դե իմ հումորի ու հումորի ընկալման վրա ես սահմաններ չեմ դնում, իսկ ինչ վերաբերվում ա դիմացինիս, ապա թող նա իր սահմանները լայնացնի, ինչու՞ պետք ա ես յուրաքանչյուրի հետ իր սահմանների մեջ տեղավորվեմ, ինչքանո՞վ ա ճիշտ , որ դիմացինս միշտ սպասի դրան.Միգուցե նա փորձի մեծացնել իր սահմանները.
Հ.Գ. Քանի թեման շատ չի ծավալվել, նախ ճշտեմ "հումորի սահման" ասվածի իմաստը. Կարո՞ղ ա մարդիկ "չափավոր հումոր" ասելով նկատի ունեն համով հումոր, կամ հումոր առանց վիրավորանքի:think

erexa
19.03.2012, 00:49
Դե իմ հումորի ու հումորի ընկալման վրա ես սահմաններ չեմ դնում,

Դու մի գու՞ցե չես դնում, բայց կան մարդիկ, որոնք դնում են: Մեկը ես ունեմ իմ հումորի ընդգծած սահմանները և ժամանակի ընթացքում, դրանք երբեմն փոփոխվում են: Լինում են դեպքեր, երբ մարդիկ անցնում են իմ ընդգծած հումորի սահմանները և իրենց հումորը 1. ծիծաղելի և հաճելի չէ, 2. ես ինքս էլ չեմ փորձում հումոր անել: Ընթացքում ստացվում է ինչ-որ անկապ շփում:


իսկ ինչ վերաբերվում ա դիմացինիս, ապա թող նա իր սահմանները լայնացնի, ինչու՞ պետք ա ես յուրաքանչյուրի հետ իր սահմանների մեջ տեղավորվեմ, ինչքանո՞վ ա ճիշտ , որ դիմացինս միշտ սպասի դրան.Միգուցե նա փորձի մեծացնել իր սահմանները.[/

Եթե դու ինչ-որ չափով չտեղավորվես քո դիմացինի հումորի սահմանների մեջ՝ հավանական է, որ դու վիրավորես քո դիմացինին: Այդ դեպքում, քո արած հումորը հաճելի չի լինի և արդյունքում այն կկորցնի իր իմաստը:


Հ.Գ. Քանի թեման շատ չի ծավալվել, նախ ճշտեմ "հումորի սահման" ասվածի իմաստը. Կարո՞ղ ա մարդիկ "չափավոր հումոր" ասելով նկատի ունեն համով հումոր, կամ հումոր առանց վիրավորանքի:think

Հումորի չափ, սահման ասելով ի նկատի ունեմ այն հումորը, որը հոգեպես բավարարում է և դրական էմոցիաներ է տալիս:

Ռուֆուս
19.03.2012, 01:06
Գռեհիկ:

My World My Space
19.03.2012, 07:39
Գռեհիկ:
ու մեծաբերան... :beee

melancholia
19.03.2012, 10:47
հումորն ինքը բարդ կատեգորի է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ներկայացնում է իրականի 90% ը, ժպիտի քողի տակ: Բայց խոսքը իրական հումորի մասին է, ոչ գռեհիկության սահմանը հատող ձեռառնոցիների: Ես ինքս ինձ համարում եմ հումորից հեռու մարդ, երևի նրանից , որ լուրջ եմ վերաբերվում այդ ոլորտին: Ամեն դեպքում, առանց հումոր կյանքը միագույն ու դաժան կլիներ:

Varzor
19.03.2012, 18:39
Ամենակարևորը` հասկանալի ու ծիծաղելի :))

Skeptic
19.03.2012, 18:52
Ժող., աչքովս չընկավ, որ ինչ-որ մեկն էստեղ տարբերակեր նեղ շրջապատում արված կատակներն ու գրականության / արվեստի / շոու-բիզնեսի բնագավառների հումորը: Վերջինը, ըստ իս, սահմաններ չպետք ա ունենա:

ivy
19.03.2012, 19:42
Ամենակարևորը` հասկանալի ու ծիծաղելի :))

Եվ ոչ ոքին չվիրավորող: :)

Skeptic
19.03.2012, 20:03
Եվ ոչ ոքին չվիրավորող: :)
Համաձայն չեմ: :pardon

Որպես օրինակ, սրանից


http://www.youtube.com/watch?v=krb2OdQksMc


կամ, հատկապես, սրանից


http://www.youtube.com/watch?v=L2Wx230gYJw


«վիրավորված» մարդիկ կան, բայց դա ոչ մի կերպ չի խանգարել էս ֆիլմին բարձր վարկանիշներ հավաքել՝ դիպուկ հումորի շնորհիվ:

Ռուֆուս
19.03.2012, 20:17
Ինձ քարկոծելու պահն էր բացել, Էն որ Եհովայի անունը չի կարելի տալ :))


http://www.youtube.com/watch?v=MIaORknS1Dk&feature=related