PDA

Դիտել ողջ տարբերակը : Երջանկության 7 կանոններ



Apsara
17.08.2007, 12:35
Երջանկություն փնտրում է մեզնից յուրաքանչյուրը, սակայն ո՞վ է իրեն իսկապես երջանիկ զգում: Երբեմն իրեն ավելի երջանիկ է զգում այն մարդը, ով կյանքում գրեթե ոչինչ չունի ուրախանալու: Սակայն նա կարողանում է գնահատել թեկուզ քիչ, բայց իր ունեցածը: Հիմնականում իրենց երջանիկ չեն զգում այն մարդիկ, ովքեր չեն կարողանում գնահատել իրենց ունեցածը: Այդ մարդիկ պարզապես կորցնելուց հետո են զգում դրանց արժեքը:
Դեյլ Քարնեգին 7 կանոն է առաջարկում, որոնք կիրառելու դեպքում մարդն իրեն հոգեպես հանգիստ ու երջանիկ կզգա:

1. Մտածեք և ձեզ պահեք կենսուրախ և ձեզ թեթև կզգաք: Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է մոտավորապես այնքանով, որքանով լի է երջանիկ լինելու վճռականությամբ:

2. Երբեք մի փորձեք հաշիվ մաքրել ձեր թշնամիների հետ, որովհետև դրանով շատ ավելի մեծ վնաս կբերեք ձեզ, քան նրանց: Երբեք, ոչ մի րոպե մի մտածեք այն մարդկանց մասին, ովքեր տհաճ են ձեզ համար:

3. Երախտամոռության պատճառով ապրումներ ունենալու փոխարեն երախտագիտություն մի ակնկալեք: Հիշեք, որ երջանկություն ձեռք բերելու միակ եղանակը ոչ թե երախտագիտություն ակնկալելն է, այլ բարին արարելը հանուն սեփական ուրախության: Երախտագիտությունը բնավորության այնպիսի գիճ է, որը պետք է դաստիարակել:

4. Հաշվեք ձեր հաջողությունները և ոչ թե անախորժությունները: Կյանքում մարդ իր առջև երկու նպատակ պիտի դնի: Առաջին նպատակը այն բանի իրականացումը, որին նա ձգտում է: Երկրորդ նպատակը՝ ձեռքբերումով ուրախանալու կարողությունը:

5. Մի ընդօրինակիր ուրիշներին: Գտեք ձեզ և հարազատ մնացեք ինքներդ ձեզ, իսկ ընդօրինակումը ինքնասպանություն է:

6. Երբ ճակատագիրը շնորհում է ձեզ լիմոն, աշխատեք դրանից լիմոնադ պատրաստել: Կյանքում ամենագլխավորը սեփական հաջողությունները առավելագույնս օգտագործելը չէ: Յուրաքանչյուր հիմար ընդունակ է դրան: Կարևորը կորուստներից օգուտ քաղելու կարողությունն է: Դա խելք է պահանջում, դրանում էլ թաքնված է խելացի և հիմար մարդկանց տարբերությունը:

7. Մոռացեք ձեր անախորժությունները, փորձեք մի քիչ երջանկություն տալ ուրիշներին: Բարիք գործելով ուրիշներին՝ դուք առաջին հերթին օգնում եք ձեզ:

Հոդվածը վերցրել եմ Տուրիզմ ամսագրից:

Selene
18.08.2007, 14:08
Ես նախկինում կարդացել եմ այս կանոնները: Բավականին հետաքրքիր են, հեղինակն էլ՝ Դեյլ Քարնեգի:)

Ավելացվել է 2 րոպե անց
Իդեպ, նույն հեղինակի կողմից կան գրված նաև յոթ կանոններ, որոնք նպաստում են ընտանիքի երջանիկ լինելուն:) Ավելի ուշ անպայման այստեղ կգրեմ այդ կանոնները:

Selene
18.08.2007, 20:57
Յոթ կանոն, որոնց կիրառումը թույլ կտա ձեր ընտանիքն առավել երջանիկ դարձնել

1. Պետք չէ՛, պետք չէ՛ մանրախնդիր դիտողություններ անել: Շատ կանայք են փորել սեփական ամուսնական երջանկության գերեզմանը՝ կամաց-կամաց խորացնելով այն:

2. Մի՛ փորձեք Ձեր ամուսնուն վերափոխել: Հաջող ամուսնությունը շատ ավելի մեծ բան է, քան հարմար մարդ գտնելու կարողությունը, դա նաև ինքն էլ այդպիսի մարդ լինելու կարողություն է:

3. Մի՛ քննադատեք: Այդքան շատ ռոմանտիկ անուրջների՝ ամուսնալուծությամբ ավարտվելու գլխավոր պատճառներից մեկը քննադատությունն է՝ անօգուտ, տաղտկալի քննադատությունը:

4. Հայտնեք մեկդ մյուսիդ ձեր անկեղծ երախտագիտությունը: Եթե կնոջն առհասարակ վիճակված է իր երջանկությունը գտնել ամուսնու մեջ, ապա նա այդ երջանկությունը պետք է գտնի նրա երախտագիտության և կապվածության մեջ: Երբ ամուսնու երախտագիտությունն ու կապվածությունն իսկական են, ապա դրանք նրա երջանկության գրավականն էլ են դառնում:

5. Մեկդ մյուսին ուշադրության մեծ նշաններ ցույց տվեք: Ամուսնական անհամաձայնության հիմքում մեծամասամբ ընկած են մանրուքներ: Այնպիսի մի հասարակ բան, որպիսին ամուսնու՝ առավոտյան աշխատանքի գնալիս ջերմությամբ համբուրելն ու ձեռքը թափահարելով հրաժեշտ տալն է, կկանխեր ոչ քիչ թվով ամուսնալուծություններ:

6. Եղեք պատրաստակամ և սիրալիր: Հարգալից հարաբերությունը նույնքան անհրաժեշտ է ամուսնությանը, որքան քսուկը՝ շարժիչին: Կոպտությունն այն քաղցկեղային ուռուցքն է, որը կրծում, մաշում է սերը: Յուրաքանչյուրս գիտե այդ բանը, բայց ոչ պակաս է հայտնի, որ մենք օտար մարդկանց հետ շատ ավելի հարգալից ենք, քան մերձավորների:

7. Անհրաժեշտ է նաև ամուսնական կյանքի սեռական կողմի վերաբերյալ լավ իմացությունը: Սեքսը պակաս կարևոր չէ մարդու կյանքում: Հենց դա էլ հաճախ տղամարդանց և կանանց ընտանեկան երջանկության խորտակման պատճառ է դառնում:

Դեյլ Քարնեգի

Ես, ինչպես երևի թե շատերդ, որոշ կետերի հետ մասամբ կամ ամբողջովին համաձայն չեմ: Շատ ճիշտ է 6-րդ կանոնը, քանի որ հարգանքը ցանկացած մարդկային հարաբերության ամուր հիմքը կարող է լինել, այսինքն այն բազիսը, որի վրա միայն կարող են կառուցվել ամուսնական, ընկերական, բարեկամական հարաբերությունները: Մյուս կանոնների մասին էլ՝ հետո;)

Wisper
18.08.2007, 21:24
առավոտյան աշխատանքի գնալիս ջերմությամբ համբուրելն ու ձեռքը թափահարելով հրաժեշտ տալն է

Լոոոլ :D, Մերի ջան շա՞տ չեք ամերիկյան կինոներ նայում :hands:
:oy Դեե, օրինակ ես, ձեռքով թափահարելու համար մեկնաբանություններ չեմ անի, բայց համբուրելը կա ու կա :hands, բայց համբուրելու եմ ոչ թե ջերմությամբ, այլ իմ ունեցած չունեցած կրքոտ շուրթերով :P :D :love

Selene
18.08.2007, 22:10
Մերի ջան շա՞տ չեք ամերիկյան կինոներ նայում
Wisper ջան, ես չեմ գրել այս կանոններից և ոչ մեկը, նաև Քարնեգիին էլ անձամբ ծանոթ չեմ, էլ ուր մնաց՝ միասին ամերիկյան ֆիլմեր դիտեինք:D Ներեղություն օֆֆտոպի համար:oy

Յոթ կանոն, որոնց կիրառումը թույլ կտա ձեր ընտանիքն առավել երջանիկ դարձնել
1.
2.
.
.

Դեյլ Քարնեգի

Կանոներն այստեղ տեղադրել եմ՝ զուտ քննարկման և կարծիքներ փոխանակելու համար;)

Grieg
19.08.2007, 12:16
ընտանիքի դեպքում կարծում եմ կարևոր է գնահատել զուգընկերոջ երջանկությունը եթե դա փոխադարձ լինի գուցե ամեն ինչ լավ լինի եթե ոչ` կաննոներ..կաննոներ

Մանոն
22.08.2007, 10:29
Իսկ ես համաձայն չեմ թեմայի վերնագրի հետ: Վերոնշյալ այդ կետերը կարելի է դիտել լոկ որպես խորհուրդներ, բայց ո՛չ կանոններ: Ասում ենք երջանկության կանոններ, որին բնականաբար հետևելու է միտք այն մասին, թե այդ կանոններին բարեխղճորեն հետևող յուրաքանչյուր ոք պետք է լինի երջանիկ: Բայց երջանկությունը հնարավոր չէ ծրագրավորել: Այնքա՜ն մարդիկ կան, որոնք հենց այդ կանոններով էլ ապրում են, բայց երջանիկ չեն: Իրար մասին հոգ են տանում, հարգում են միմյանց: Կանոնավոր առավոտյան համբուրում են իրենց կնոջն ու գնում աշխատանքի, սակայն այդ համբույրն էլ պետք է սրտից բխի, և ոչ թե լինի ձևական մի բան: Այնպես որ չ՛ի լինում կանոնավոր երջանկություն, ու ընդհանրապես ամեն մարդ իր երջանկությանը հասնում է ինքն իր գիտակցականով, իր ուրույն ուղիով, որովհետև ամենքին երջանիկ լինելու համար երբեմն պակասում են ամենատարբեր բաներ, որոնք չես գտնի և ոչ մի կանոնում:

Ծով
22.08.2007, 18:57
Ի՞նչ երջանկություն այնտեղ, որտեղ կանոններ կան...
Ես երջանիկ եմ իմ անկանոն երջանկության հետ:)...
Նույնիսկ կարդալ չփորձեցի...:P

Սերխիո
07.09.2007, 16:16
չեմ կարծում ,որ այս կանոնը աշխատող է գոնե 50 տոկոսով ,ամեն ազգ ունի իր հոգեկերտվածքը :

հայ ընտանիքի երջանկությունը ունի 4 հիմնական կանոն

1.փոխադարձ հարգանք
2.փոխադարձ սեր
3.հավատարմություն
4. կնոջ կողմից հանդուրժողականություն

ihusik
12.09.2007, 10:27
չեմ կարծում ,որ այս կանոնը աշխատող է գոնե 50 տոկոսով ,ամեն ազգ ունի իր հոգեկերտվածքը :

հայ ընտանիքի երջանկությունը ունի 4 հիմնական կանոն

1.փոխադարձ հարգանք
2.փոխադարձ սեր
3.հավատարմություն
4. կնոջ կողմից հանդուրժողականություն

Հուսով եմ գոնե առաջին 3 կետերն հայ տղամարդուն էլ են վերաբերում;)

Սերխիո
12.09.2007, 18:07
Հուսով եմ գոնե առաջին 3 կետերն հայ տղամարդուն էլ են վերաբերում;)

դրա համար ել գրել եմ << փոխադարձ>>:B

Jerry
27.03.2011, 22:42
իսկ ինչ կասեք <<ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդելմարդկանց վրա>> գրքի մասին, հայերեն տարբերակը օնլայն կա?

Quyr Qery
28.03.2011, 21:40
Ի՞նչ կանոններ.. միթե երջանկության համար պետք են կանոններ... սրանք ուղղակի պարզ նորմեր են,, որոնց մասին ցանկացածն է գիտակցում.... որոնք կարող են ապահովել որոշակի ճշտություններ կյանքում,,, բայց հաստատ չեն ապահովի երջանկություն,,, փորձեք հետևել,, արդյո՞ք երջանիկ կլինեք..... Երջանկություն կա,, այն երբեմն այցելում է մեզ..... այն չունի կանոններ... այն միակն է,,դուրս բոլոր նորմերից.....

Quyr Qery
28.03.2011, 21:47
Ախր ինչ երջանկություն եթե կան կանոններ... սրանք ուղղակի կարող են մեզ օգնել ապահովվելով մեր կյանքում վորոշակի ճշտություններ...փորձեք հետևել այս կանոններին և միթե կլինեք երջանիք.... բայց ոչ երբեք ապահովել երջանկություն... Երջանկություն կա,,,այն միակն է,,, երբեմն այցելում է մեզ,,,բայց երբեք չի ենթարկվում նորմերի.....

lushak
05.04.2011, 13:31
Հուսով եմ գոնե առաջին 3 կետերն հայ տղամարդուն էլ են վերաբերում;)

Հմ~.... հենց մեր հայերիս խնդիրն էլ էտ է որ միայն պետք է կինը հնազանդ լինի, կինը հավատարիմ և կինը պետք է հանդուրժի, Իսկ ինչու ոչ տղամարդը? Թե տղամարդը արժանի չի նման ցածրացման? Ես լիովին համաձայն եմ Դել Քարնեգինի տված բոլոր խորհուրդներին, չնայած մենք այդ բոլորը գիտենք, բոլորին հայտարարում ենք, որ դրանք հիմարություն են, սակայն եթե ուշադիր լինենք կգանք, որ դրանցից ոչ մեկը չենք կատարում, որովհետև մենք հայ ենք, մենք չենք կարա քնքւոշ լինենք, մենք մենակ կարող ենք կոպիտ լինել, մեզ շրջապատող քարերի պես... Բայց որ երկրից դուրս ենք լինում այնքան քնքուշ ու խոնարհ ենք լինում<խոսքս հատկապես տղամարդկանց մասին է> մեր կանանց հետ, որ էլ ասելու ու նկարագրելու չի.... :hands;):B

Gayl
05.04.2011, 15:12
Բայց որ երկրից դուրս ենք լինում այնքան քնքուշ ու խոնարհ ենք լինում<խոսքս հատկապես տղամարդկանց մասին է> մեր կանանց հետ, որ էլ ասելու ու նկարագրելու չի.... :hands;):B

Օդիցա, ստեղի օդը մարդուն վայրենիա սարքում :o

lushak
06.04.2011, 16:24
Օդիցա, ստեղի օդը մարդուն վայրենիա սարքում :o


կիզիչ արևը վայրենի ձևով է վառում թե հոգին թե մարմինը:) :hands:hands, շատ սուր հումոր ունես, երանի բոլորն ամեն ինչին էս տեսակ հումորով նայեին.......

Gayl
06.04.2011, 16:27
կիզիչ արևը վայրենի ձևով է վառում թե հոգին թե մարմինը:) :hands:hands, շատ սուր հումոր ունես, երանի բոլորն ամեն ինչին էս տեսակ հումորով նայեին.......
Կապ չունի, որ ծաղրելով ասացիր մեկա ես կոմպլիմենտ եմ սա համարում :))