PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր երկրում կուզենայիք ապրել և ինչո՞ւ

docart
29.08.2006, 22:49
Հետաքրքիր է, ով որ երկրում կամ նույնիսկ ավելի կոնկրետ որ քաղաքում կուզենար ապրել և ինչու?
Ես կուզենայի ապրել Սկանդինավներում կամ Կանադայում, քանի որ կյանքի կենսամակարդակով ամենաբարձր երկրների թվին են պատկանում, կարելի է ստանալ բարձրակարգ կրթություն: Բացի դրանից այնտեղ ցուրտ է և լավ ձմեռներ են լինում, իսկ ես ձմեռ շատ եմ սիրում:

otar
29.08.2006, 23:04
Երևան ;)

John
30.08.2006, 08:41
Հայաստանից լավ տեղ չկա, բայց վատն այն է, որ կյանքը կենտրոնացած է բացառապես միայն Երևանում, ինչը շաաատ ցավալի է:Օրինակ՝ Երևանում մարդիկ քաղաք են դուրս գալիս զբոսնելու ժամը 21-ից հետու, իսկ Գյումրիում էդ ժամին մենակ շներն են դրսում (ուղղակի ու փոխաբերական իմաստներով): Շա՜տ մեծ վանկություն ունեմ, որ Գյումրիում նույնպես առաջընթացը մեծ թափով ընթանա, ու ժամանակի ընթացքում էնքան լավանա, որ երկրաշաժի հետքերը լիովին վերանան: Ավելի մեծ ցավ եմ ապրում այն պատճառով, որ ով-ով, բայց Գյումրեցիները հաստատ արժանի չէին էդ դաժան պատժին ու չնայած դրան նրանք չկորցրեցին հոգու արիությունը ու հումորի զգացումը ու էսքան տանջանքներից հետո նրանք արժանի են արժանավայել կյանքի ու ես երազում եմ այն օրը, երբ Գյումրիում ամեն ինչ այնքան լավ կլինի, որ սոցիալական վատ պայմանների ու աշխատավայրերի բացակայության պատճառով քաղաքից հեռացածները վերադառնան … սա իմ մեծագույն երազանքներից մեկն է… Ուզում եմ երբևէ վերադառնալ Գյումրի ու կյանքիս մնացած տարիներն այնտեղ անցկացնել ու մեռնելուց առաջ էլ տեսնել, որ Գյումրիում ամեն ինչ կարգին է…
Հ.Գ.
Վաղուց էսքան երկար փոստ չէի արել…

Ուլուանա
30.08.2006, 09:42
Հայաստանում կուզենայի ապրել։ Դեմ չէի լինի որոշ ժամանակով որևէ արտասահմանյան երկրում ապրելուն, բայց միայն հետ վերադառնալու պայմանով։
Իսկ ավելի կոնկրետ՝ կուզենայի քաղաքից դուրս, բայց քաղաքին մոտ գտնվող որևէ տեղ առանձնատուն ունենալ՝ մեծ հողամասով շրջապատված:roll , այնպես, որ օդը մաքուր լիներ ու միաժամանակ Երևանի հետ կապ լիներ, ու անհրաժեշտության դեպքում հնարավոր լիներ կարճ ժամանակում հասնել Երևան։:)

_DEATH_
30.08.2006, 10:33
Ես կուզեի լոսում ապրեի:img California–ում :P , 2Pac_ի հուշարձանին մոտիկ միտեղ, որ ամենօր ինձ հպարտ զգամ՝ իմանալով, որ 2Pac–ը առաջին Rap և Hip-Hop երգիչն է, որի հուշարձանը դրել են:) , և ով գիտի ինչքան ժամանակ նա կլինի միակ rapper_ը ում արձանը դրել են:aha

dvgray
30.08.2006, 10:55
կուզենաի ապրել Արցախում, չորս անգամ եղել եմ Ստեփանակերտում, և սիրահարված եմ և էտ քաղաքին և բնակիչներին. Իսկը իմ երազած փոքրիկ, ուրույն, կուրորտ հիշեցնող քաղաք է, ուր բոլորը իրար ճանաչում են և իրար հաշվի առնում…չկա լկտիություն և սանձարձակուտյուն իրար հանդեպ...

Աբելյան
30.08.2006, 11:02
Կուզեի ապրել Լոս Անջելեսում:

Esmeralda
30.08.2006, 13:30
Կուզենայի ապրել Երկրի ամենաբարձր կետում..... որ մոտ լինեմ Աստղերին....:love

Intel
30.08.2006, 18:10
Ստեղ ապրել ուզեցողներին:

Ինչի?

Riddle
30.08.2006, 22:15
Կուզեի ապրել այնպիսի երկրում, որտեղ պատերազմ չկա, ու չկա պատերազմի սպառնալիք: Որտեղ կարելի է ապրել հանգիստ, խաղաղ ու ապահով:

docart
30.08.2006, 23:21
Կուզեի ապրել այնպիսի երկրում, որտեղ պատերազմ չկա, ու չկա պատերազմի սպառնալիք: Որտեղ կարելի է ապրել հանգիստ, խաղաղ ու ապահով:
քո ասած եչկիրը Ավստրալիան է, որտեղ ես ել եմ ուզում գնալ

StrangeLittleGirl
31.08.2006, 16:01
Ես շատ եմ սիրում ճանապարհորդել, բայց փորձս ցույց է տալիս, որ եթե ճանապարհորդությունս երկու շաբաթից ավելի է տևում, սկսում եմ կարոտից գժվել: Ես Երևանից ու հենց մեր տնից բացի ուրիշ ոչ մի տեղ չէի ապրի: Սիրում եմ Երևանը իր բոլոր անհարմարություններով ու թերություններով հանդերձ:

Ուլուանա
31.08.2006, 16:10

Երևանը հասկացանք, բայց ի՞նչ է նշանակում «... հենց մեր տնից բացի ուրիշ ոչ մի տեղ չէի ապրի» նախադասությունը։ Մի՞թե մտադիր ես ամուսնանալուց հետո էլ ձեր տանն ապրել։:o
Կարծում եմ, որ այդ մեկն արդեն ոչ նորմալ կախվածություն է, որից անպայման պետք է ազատվել։

StrangeLittleGirl
31.08.2006, 16:15
Ի՞նչ կա չհասկանալու: Ես չեմ պատրաստվում ամուսնանալ:

քաղաքացի
31.08.2006, 16:21
Ես, ամուսնանամ թե չամուսնանամ կապրեմ Երևանում: Բայց ոչ մեր տանը: Ավելի լավ տեղեր կան… օրինակ կենտրոն: Երազելու մեջ վատ բան չկա

Artgeo
01.09.2006, 12:57
Ես, ամուսնանամ թե չամուսնանամ կապրեմ Երևանում: Բայց ոչ մեր տանը: Ավելի լավ տեղեր կան… օրինակ կենտրոն: Երազելու մեջ վատ բան չկա

Նայած ինչ ես երազում: Օրինակ եթե երազում ես կենտրոնում ապրել, վատ բան չի, բայց դե խղճալուա

քաղաքացի
01.09.2006, 13:41
ԱրտԳեո… ի հարկե երազանքս կենտրոն ապրելու մասին չէ: Ուղղակի էդ պահին շատ կուզենայի կենտրոնում գտնվեի ու հետո տուն վերադառնալու տրանսպորտային խնդիրներ չունենայի:
Ես մի քանի երկրնել տեսնելուց հետո կարող եմ ասել, որ միայն Հայաստանում կկարողանամ ապրել:

aniko
21.11.2006, 13:43
Կուզենայի ապրել Երկրի ամենաբարձր կետում..... որ մոտ լինեմ Աստղերին....:love

ջանա բայց այնտեղ ախր շատ-շատ ցուրտ է, չես ել հասցնի աչքդ թարթես հոգիդ ինքը իր ոտքերով կհասնի աստղերին. ավելի լավ չի ապրել տաք տեղ, կողքիդ ել Աստղ ;) պահել...

իսկ ես եթե ստիպված լինեմ Երևանից դուրս ապրել, կընտրեմ Ֆրանսիան, սիրում եմ այդ երկիրը ինքս ել չգիտեմ ինչու, ախր ես Հայաստանից դուրս ընդհանրապես չեմ եկել :( , բայց կուզերի... մտածում եմ որ նախորդ կյանքում եմ էնտեղ ապրել, հաստատ կնամոլ եմ եղել ու ... դրա համար ել էդպես ձգում է :D

Angelina
21.11.2006, 14:58
Ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի համար մեր հայրենիքը լավն է, բայց ես կուզենայի գոնե մեկ անգամ լինեի Եգիպտոսում՝ բուրգերը տեսնելու համար:

EdGaR-X
21.11.2006, 15:15
Իմ կարծիքով ամեն ազգի ներկայացուցիչ պետք է իր ըերկրում ապրի և իր կյանքի ընթացքում գոնե մի քար ավելացնի իր պապերի կառուցացի վրա: Ուրիշ երկրների ձգտման գաղափարով է, որ ուրիշ երկրներում ավելի շատ ենք քան մեր հայրենիքում:
Իմ համար ավելի լավ է իմ տանը վատ ապրեմ, քան թե լավ ապրեմ, բայց ուրիշի տանը:

Srtik
10.03.2007, 07:33
Կուզենայի ապրել Հայաստանում՝ Դեբեդ գետի ափին:

Goga
10.03.2007, 12:44
Կուզենայի ապրել բոլոր երկրներում, ոչ երկար ժամանակով, այնքան, որ կարողանայի ծանոթանալ այդ երկրներ հետ քիչ թե շատ, իսկ մշտական բնակություն կհաստատեմ միայն իմ երկրում:ok

Basaeff
10.03.2007, 13:01
Կանադա:
Ամն /NY մասնավորապես/

Արսեն
10.03.2007, 13:42
Չգիտեմ դուք ոնց, ես իմ հայրենիքում կուզենամ ապրել: Ուրիշ բան եթե աշխատանք չլինի, արտասահմանում ետ հարցը պրոբլեմ չի, եթե խելացի էս: Նախընտրում եմ Եվրոպական երկրները, ՈՉ ԱՄՆ:

A<R<A<K<S
10.03.2007, 16:54
Լոնդոնում ......,քանիչ որ ես այնտեղ ապրել եմ և շատ եմ կարոտել:

Array
10.03.2007, 17:01
Ես շատ կուզենայի ճանապարհորդել,տեսնել աշխարհը,աշխարհի մարդկանց,բայց ինչքան էլ ուրիշի տունը լավ լինի,հո չեմ գնալու ուրիշի տանն ապրեմ

Սահակ
10.03.2007, 22:59
Կուզենայի ապրել Հայաստանում՝ Դեբեդ գետի ափին:
ԱՄՆ-ում ապրող մարդիկ գտնվում են այնպիսի վիճակում որ իրենք կարող են ապրել գրեթե ցանկացած երկրում։ Օրինակ ես հենց այսօր կարող եմ հավաքել իմ ունեցած-չունեցածը, առնել ինքնաթիռի տոմս և տեղափոխվել մշտական ապրելու համար գրեթե ցանկացած երկիր (այդ թվում նաև Հայաստան՝ Դեբեդ գետի ափին)։ Միակ պատճառը որ ես դա չեմ անում, նա չէ որ ես ուզում եմ բայց հնարավորություն չունեմ։ Հնարավարությունը կա, իմ համար, և գրեթե ցանկացած ուրիշ ԱՄՆ-ում բնակվող մարդու համար։ Միակ պատճառը նա է որ ես դա չեմ ուզում։

Selene
10.03.2007, 23:06
Ես երբեք էլ չեմ ուզել և չեմ էլ ուզի Հայաստանից բացի այլ երկրում ապրել:ok
Ինչքան Հայաստանի համար դժվար տարիներին ապրել եմ այստեղ,այնքան մեծացել է իմ սերն ու կապվածությունն իմ հայրենիքի հանդեպ:
Շատ կցանկանամ ճամփորդել տարբեր երկրներում, հատկապես եվրոպական՝Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, նաև Եգիպտոսում կուզենայի լինել, բայց երկար ապրել այլ երկրում՝ ոչ:

Ծով
11.03.2007, 01:02
Որոշ ժամանակով կուզենայի ապրել Փարիզում…
Բայց Հայաստանս երբեք չեմ լքի ուրիշ երկրում ընդմիշտ ապրելու համար…
Այ իսկ մեռնել հաստատ կուզեի միայն Հայաստանում:D

murmushka
28.03.2007, 00:45
Գրեթե բոլորը նշեցին, որ կմնան իրենց հայրենիքում, ես նույնպես կապրեմ մենմենակ Հայաստանում, ես չեմ կամենա, որ իմ երեխաները օտարության մեջ մեծանան, զգան, ոչ իրենցը չի ոչինչ այդտեղ.
բայց կուզենայի ոչոշ ժամանակով, ամենաշատը երկու շաբաթով լինել Աթենքում, Հունաստանում...

electrical_storm
28.03.2007, 13:39
Էլ-Էյ…

Array
30.03.2007, 17:50
Ոնց եմ ուրախանում, որ ակումբցիների մեծ մասը իրենց ապագան տեսնում են Հայաստանում;Չէ, Ես Հայաստանում չէի ուզենա ապրել;Կուզենայի մեր հողերը մաքրելով բոլորս գնայինք, հասնեինք Կարին, ու ես հենց էնտեղ էլ կմնայի ։)

docart
30.03.2007, 23:31

Ուտոպիա.... Այդ հողերը հիմա արդեն քրդերինն է

Marishka
31.03.2007, 13:34
Ընդհանրապես ինձ թվում է, որ մեկ այլ երկրում ապրելու ցանկությունը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ տվյալ երկրի մասին ինչ-որ ինֆորմացիա ունես: Երբ դեռ պատրաստվում էի ընդունելության քննություններին, ուսումնասիրում էի Անգլիան այդ անձրևոտ ու միաժամանակ խորհրդավոր երկիրը, տիրապետում էի անգլերենին ու ցանկանում կյանքում մի անգամ լինել այն վայրերում, որոնց մասին գրքերում շատ եմ կարդացել: Հիմա իտալերեն եմ սովորում ու ցանկանում եմ լինել աշխարհի հնագույն պատմություն ու մշակույթ ունեցող երկրում: Բայց ընդհամենը լիրնել և ոչ ապրել...
Որովհետև օտար երկրում է կապված քո ներկան, իսկ հայրենիքում անցյալդ ու ապագադ...

Ambrosine
31.03.2007, 14:00

Չգիտեի, որ հայրենասեր ես: Բայց աշխարհի ամենահնագույն մշակույթը, քաղաքակրթությունը մերն ա... :P Էրեբունին ավելի շուտ ա կառուցվել, քան Հռոմը:

Marishka
31.03.2007, 14:13
Դե իմացի:P
ներողությու սխալի համար ուզում եի գրել երկրներից մեկում. գիտեմ, որ Էրեբունին ավելի շուտ է կառուցվել, քան Հռոմը.

Ambrosine
31.03.2007, 14:20
Դե իմացի:P
ներողությու սխալի համար ուզում եի գրել երկրներից մեկում. գիտեմ, որ Էրեբունին ավելի շուտ է կառուցվել, քան Հռոմը.
Հա լավ, մի նեղացի...Սովորություն ա, պատմություն սիրողի հիվանդություն: Դու էլ անգլերենով կարաս ինձ "խեղդես"

AMzone
31.03.2007, 15:59
ապրում եմ Հայաստանում, բայց կցանկանայ որոշ ժամանակով մեկնել արտասահման այնտեղ ապրել գումար աշխատել և վերադառնալ Հայաստան, և մնայ իմ Հայրենիքում ապրել, եվրոպական երկրներից կցանկանայ
Իսպանիա
Գերմանիա
Ֆրանսիա

Nano
09.04.2007, 22:58
Ես երևի երբեք էլ չեմ ուզենա Հայաստանից դուրս ապրել, բայց ժամանակավորապես, իհարկե, կցանկանամ, զուտ հետաքրքրության համար:love :love

Lethal Sweetness
10.04.2007, 05:03
Կուզենայի ապրել Մալիբուում ( մեր մոտից մեկ ժամ է տևում հասնել այդտեղ ), քանի որ այն գտնվում է ծովի ափին և շատ մաքուր բնակավայր է: Օդը շատ հաճելի է այնտեղ, նամանավանդ երեկոյան ժամերին: Ամռանը շատ հաճախակի եմ լինում այնտեղ հայրիկիս և եղբորս հետ:

electrical_storm
10.04.2007, 16:56
ապրես… ապրես… լոմկա քցիր թողիր…:) :( :P :B

docart
13.04.2007, 22:31
Չգիտեի, որ հայրենասեր ես: Բայց աշխարհի ամենահնագույն մշակույթը, քաղաքակրթությունը մերն ա... :P Էրեբունին ավելի շուտ ա կառուցվել, քան Հռոմը:
Այս խոսքերի տակ տեսնում եմ հայերի ամենամեծ դժբախտությունը, ավաղ...
Մենք միշտ մեզ գերագնահատում ենք, իսկ ուրիշներին թերագնահատում, մեզ թվում է, թե մենք ամենալավն ենք, ամենահինն ենք, ամենա- ամենան ենք: Ում է պետք , որ Էրեբունին ավելի հին է քան Հռոմը, ինչ ենք կարողացել պահել հին ժամանակներից?
Շատ քիչ բան համամատած մյուս հին ազգերի ու քաղաքակրթությունների հետ: Ու պատճառը մեր ազգի մեծամտությունն է եղել:

Marishka
13.04.2007, 23:48

Գիտես լիովին համաձայն եմ քեզ հետ, եթե չլիներ մեր ազգի մեծամտությունը, երևի մի բանի էլ մենք կհասնեինք: Բայց լավ, թեման ինչքան հիշում եմ մեկ այլ երկրում ապրել ցանկանալու մասին էր: Չշեղվենք:think

Fantazy
14.04.2007, 00:22
Հայաստանում կուզենայի ապրել։ Դեմ չէի լինի որոշ ժամանակով որևէ արտասահմանյան երկրում ապրելուն, բայց միայն հետ վերադառնալու պայմանով։
Իսկ ավելի կոնկրետ՝ կուզենայի քաղաքից դուրս, բայց քաղաքին մոտ գտնվող որևէ տեղ առանձնատուն ունենալ՝ մեծ հողամասով շրջապատված:roll , այնպես, որ օդը մաքուր լիներ ու միաժամանակ Երևանի հետ կապ լիներ, ու անհրաժեշտության դեպքում հնարավոր լիներ կարճ ժամանակում հասնել Երևան։:)

ՈՒլուանա ջան, քո գրածը կարդացի ու ինձ թվաց թե իմ գրածն եմ կարդում: Ես էլ նույնը կգրեի:
Արտասահմանում երբեք չեմ եղել… Հայաստանում եղել եմ մի քանի տեղ, բայց ոչ շատ:
Երազում եմ լինել Ֆրանսիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում:
Մանկուց երազել եմ ֆրանսիայի՝ Փարիզի մասին… Գնամ, շրջեմ, ամեն ինչ տեսնեմ, բայց ապրել………

ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ուրիշ ոչ մի տեղ: Բայց այնքան եմ վախենում այս արտահայտությունից, որովհետև այսպիսի խոսք կա.
"ինչից խուսափում ես, այն էլ գլխիդ է գալիս":
Երբ ընկերուհիս մեկնում էր Ֆրանսիա մշտական բնակություն հաստատելու նպատակով, իր ընտանիքի հետ, ես գժվում էի: Հիմա նա այնտեղ է ու նրանք հաստատ էլ ետ չեն գա, քանի որ իր հոր շիրիմը այնտեղ է:
Ես էլ ասում եմ, ոնց կարող եմ թողնել իմ հայրենիքը ու հեռանալ:Չե որ մեր պապերն են այս հողերի համար արյուն թափել, մեր եղբայրներն են այս հողերը պաշտպանելու համար հայկական բանկում ծառայել ու ծառայում:
Չեմ հասկանում այն մարդկանց ովքեր լքում են իրենց հայրենիքը: Ես կարծում եմ, որ մարդ իրեն մարդ ա զգում միայն իր հայրենի հողի վրա………

Vishapakah
14.04.2007, 19:00
Ցանկանում եմ ապրել Հայաստանում, գուցե նրա համար որ հիմա Հայաստանում չեմ.
Օտար հողում ապրողները եւ այնտեղ ապրել ցանկացողները թող շատ չհպարտանան, որովհետեւ Հայրենակիցների մոտ հպարտանալուց բացի՛ ուրիշ հաճույք չեն ստանում օտարությունից.
Հազար ներեղություն այն ինչ հիմա կգրեմ. Մեր հարկում կա երեք դուռ, դեմի դուռը լեզբուհիներ են ապրում, կողքի դուռը թուրք է բնակվում.
Դրա ինչն է լավ?

Ավելացվել է 1 րոպե անց

Ոնց եմ ուրախանում, որ ակումբցիների մեծ մասը իրենց ապագան տեսնում են Հայաստանում;Չէ, Ես Հայաստանում չէի ուզենա ապրել;Կուզենայի մեր հողերը մաքրելով բոլորս գնայինք, հասնեինք Կարին, ու ես հենց էնտեղ էլ կմնայի ։)

Իսկ ես ՎԱՆ քախաքում, չնայած Երեւանը շատ եմ սիրում.

Ավելացվել է 2 րոպե անց

Ուտոպիա.... Այդ հողերը հիմա արդեն քրդերինն է

ամեն ինչ հարաբերական է... :)

Ֆելո
14.04.2007, 20:23
նենց կուզենաի Բրազիլյա գնալ... քո համար պլյաժում պարկած ես, կողքերտ լողազգեստով շակալադնի աղջիկներ են քայլում... էլ ինչա պետք երջանիկ լինելու համար...:hands

Lapterik
14.04.2007, 22:20
նենց կուզենաի Բրազիլյա գնալ... քո համար պլյաժում պարկած ես, կողքերտ լողազգեստով շակալադնի աղջիկներ են քայլում... էլ ինչա պետք երջանիկ լինելու համար...:hands

Պատկերցրու երջանկության գրավականները էտ լողազգեստով աղջիկները չեն:

Ավելացվել է 5 րոպե անց
Կուզենայի ապրել մի երկրում, որտեղ իմ հարազատներն են, իմ ընկերները, որտեղ կխոսեմ իմ մայրենիյով ու կքայլեմ արխային: Ու փարք Աստծո, էտ երկիրը հլը որ իմ Հայաստանն ա: Ու ոչ մի երկրի սիրուն տեղերն ու էսիմ ինչ զարգացած մարդիկ ինձ էտքան էլ չեն ձգում, էտ ամեն ինչը ժամանակավոր ա: ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԿԻՐԸ...

Wisper
15.04.2007, 08:53
Ճիշտ է պետք է կրկնվեմ, բայց ուզում եմ միանալ բոլորին և ասել, որ իրոք Հայաստանը այն միակ տեղն է, որտեղ կուզենայի ապրել կյանքիս շատ մեծ մասը: Համինայինդեպս ճանապարհորդություններ շատ եմ սիրում և հնարավորության դեպքում կուզենայի գնալ Հոլանդիա, քանի որ այնտեղ մարդկանց մեծ մասը երթևեկում է հեծանիվներով: :B

Սերխիո
15.04.2007, 21:34
Կուզեի 1-2 տարով ապրել Մադրիդում `դարի լավագույն ակումբի խաղերը բաց չթողնելու համար ,համել իսպանուհիները մռութիկ են:P

Marinushka
16.04.2007, 13:47
Ընենց մի տեղ, որտեղ հայեր քիչ են: Կոկորդիս են հասել էս հայերը, աշխատանքիս բնույթից լավ եմ ճանաչում հայերին: Ահավոր ազգ ենք, ահավոր::angry

Srtik
16.04.2007, 13:51
Ընենց մի տեղ, որտեղ հայեր քիչ են: Կոկորդիս են հասել էս հայերը, աշխատանքիս բնույթից լավ եմ ճանաչում հայերին: Ահավոր ազգ ենք, ահավոր::angry

Իսկ որտե՞ղ ես ապրում, Marinushka:

Vishapakah
16.04.2007, 17:17
Ընենց մի տեղ, որտեղ հայեր քիչ են: Կոկորդիս են հասել էս հայերը, աշխատանքիս բնույթից լավ եմ ճանաչում հայերին: Ահավոր ազգ ենք, ահավոր::angry

Դուք նույնպես Հայ եք. Ինքնաքնադատությունը լավ բան է բայց ոչ երբեք փնովումը մի ամբողջ հասարակության հասցեին.

Array
16.04.2007, 17:31
Ընենց մի տեղ, որտեղ հայեր քիչ են: Կոկորդիս են հասել էս հայերը, աշխատանքիս բնույթից լավ եմ ճանաչում հայերին: Ահավոր ազգ ենք, ահավոր:
Չգիտեմ ինչ ազգից ես,բայց փաստորեն հայերին ընդհանրապես չես ճանաչում

Fantazy
16.04.2007, 18:37
Ընենց մի տեղ, որտեղ հայեր քիչ են: Կոկորդիս են հասել էս հայերը, աշխատանքիս բնույթից լավ եմ ճանաչում հայերին: Ահավոր ազգ ենք, ահավոր::angry

Չգիտեմ թե ինչ ես աշխատում, բայց կասեմ, որ հայերի մասին շատ սխալ կարծիք ունես: Եթե մենք լավ ազգ չլինեինք ապա, մենք չէինք ունենա դարերի պատմություն, չեինք ունենա հզոր արքաներ :king , որոնցով մինչև հիմա էլ հպարտանում ենք… Եվ մենք վաղուց աշխարհի երեսից ջնջված կլինեինք… :think

Չեմ կարողանում մտքերս ճիշտ արտահայտել…:( :angry :king
Ուզում եմ ասեմ, որ չնայած մեր բոլոր թերություններին…
ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ ՈՒ ՊԵՏՔ Է ՀՊԱՐՏ ԼԻՆԵՆՔ ԴՐԱ ՀԱՄԱՐ:

Աբելյան
16.04.2007, 19:18
Կուզեի մի քանի օրով Վիեննայում ապրեի: Շատ սիրուն քաղաք ա:

Vishapakah
16.04.2007, 19:20
Չգիտեմ թե ինչ ես աշխատում, բայց կասեմ, որ հայերի մասին շատ սխալ կարծիք ունես: Եթե մենք լավ ազգ չլինեինք ապա, մենք չէինք ունենա դարերի պատմություն, չեինք ունենա հզոր արքաներ :king , որոնցով մինչև հիմա էլ հպարտանում ենք… Եվ մենք վաղուց աշխարհի երեսից ջնջված կլինեինք… :think

Չեմ կարողանում մտքերս ճիշտ արտահայտել…:( :angry :king
Ուզում եմ ասեմ, որ չնայած մեր բոլոր թերություններին…
ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ ՈՒ ՊԵՏՔ Է ՀՊԱՐՏ ԼԻՆԵՆՔ ԴՐԱ ՀԱՄԱՐ:

Դուք շատ ճիշտ էլ ձեր միտքը արտահայտեցիք.:ok
Ազգային Հպարտությունը Մեր պարտքն է, Առաքելությունը.
Չարժի մի քանի չհաջողված քաղաքացիների պատճարով՛ թերարժեքության գնահատական տալ, այս թվում եւ սեփական անձին, լինելով տվյալ Ժողովուրդի ներկայացուցիչը.

Ուլուանա
16.04.2007, 19:24
Մոդերատորական։ Ժողովուրդ, հայ լինելու համար կարող եք հպարտանալ մեկ այլ՝ առավել համապատասխան թեմայում՝ «Հպա՞րտ ես, որ հայ ես» (http://www.akumb.am/showthread.php?t=4673)։ Լրիվ շեղվել եք թեմայից։

Fantazy
17.04.2007, 13:24
Ախր ես ինչպե՞ս…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:

Ախր ուրիշ տեղ
ամեն մի քարից, առվից ,ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Աբելյան
17.04.2007, 14:37
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

ախր ես ոնց չվերկենամ էթամ :(

Fantazy
17.04.2007, 15:01
ախր ես ոնց չվերկենամ էթամ :(

Ախր ինչ կա ուրիշ երկրում, որ ըտենց ուզում եք գնալ:
Չէ-որ սա է մեր հայրենիքը:
Չէ-որ այս հողի վրա ենք մենք արել մեր առաջին քայլերը:
Չէ-որ այս լեզվով ենք մենք ասել մեր առաջին բառերը:

Ես չեմ ասում է՜, մի գնացեք ոչ մի տեղ… Գնացեք, ման եկեք, աշխարհ տեսեք, մի սահմանափակվեք մենակ Հայաստանով, ԲԱՅՑ, մի դավաճանեք ձեր հողին ու միշտ վերադարձեք ձեր հայրենիք ապրելու ու ձեր պապերի սերունդը շարունակելու…
Ես ասել եմ ու նորից եմ ասում, որ մարդ իրեն լիարժեք մարդ կարող ա զգալ միայն իր հայրենիքում:Ինչպես սիրած էակին ենք ընդունում իր բոլոր թերություններով, այնպես էլ հայրենիքին պետք է ընդունել ու կուրորեն սիրել:

Arsh
20.04.2007, 23:25
կուզենայիք ապրել Իսպանիաում

Djavaxhq
21.04.2007, 04:34
Կուզեի ապրել այնպիսի երկրում, որտեղ պատերազմ չկա, ու չկա պատերազմի սպառնալիք: Որտեղ կարելի է ապրել հանգիստ, խաղաղ ու ապահով:

Խաղաղությունը պատերազմների միջեվ ընկած ժամանակահատվածն է եւ այն բնականոն երեւույթ չէ: Գուցե սա է ճշմարտությունը?
Որպես հայ ես կապրեմ Հայաստանում,Բայց որպես մարդ ես կարող եմ ապրել աշխարհի ամեն մի անկյունում: Գուցե սա է ճշմարտությունը?
Բայց կա մի Ճշմարտություն` ամեն ազգ պետք է ապրի իր բնորրանում, որը տրվել է արարչի կողմից ու միայն այդտեղ կարող է աճել ու հզորանալ:

Vishapakah
21.04.2007, 18:20
կուզենայիք ապրել Իսպանիաում

Եթե ուզենանք հենց Իսպանիայում էլ կապրենք.
Մենք մեր երկրից բացի՛ ուրիշ պետական միավորումների կարիքը չունենք.
Ով էլ իր Հայրենիքում չէ՛ լավ գիտի որ իր ակունքներին է վերադառնալու.

Ավելացվել է 8 րոպե անց

Խաղաղությունը պատերազմների միջեվ ընկած ժամանակահատվածն է եւ այն բնականոն երեւույթ չէ: Գուցե սա է ճշմարտությունը?
Որպես հայ ես կապրեմ Հայաստանում,Բայց որպես մարդ ես կարող եմ ապրել աշխարհի ամեն մի անկյունում: Գուցե սա է ճշմարտությունը?
Բայց կա մի Ճշմարտություն` ամեն ազգ պետք է ապրի իր բնորրանում, որը տրվել է արարչի կողմից ու միայն այդտեղ կարող է աճել ու հզորանալ:

Ձեր մտածելակերպը ինձ դուր է գալիս.:)
Ցանկացած պետություն՛ իր խաղաղությունը ձերք է բերել պատերազմով.
Որպես մարդ՛ մեր երկրում էլ կարող ենք ապրել. Մեր ՀԱՅ լինելու ողջ էությունը զգում ենք օտար ակունքներում.
Ձեր կողմից գրված վերջին նախադասությունը՛ սիրտս կտոր-կտոր արեց.:(

Root
02.05.2007, 14:00
Իսպանիա ... չգիտեմ մի տեսակ ձգում է ...
Բայց երկար չէ ... միրնույն է Հայաստանից լավ տեղ աշխարհում չկա ... աղբն է պարզապես շատ

Vive L'Armenie
02.05.2007, 14:23
Իսպանիա ... չգիտեմ մի տեսակ ձգում է ...
Բայց երկար չէ ... միրնույն է Հայաստանից լավ տեղ աշխարհում չկա ... աղբն է պարզապես շատ

Ճիշտ ես, համաձայն եմ :(

Hայրենիք իմ միակ,
Aնունդ տալիս սիրց է լալիս:
Yերազումս քեզ հյուր եմ գալիս
Aրտասունքով ու կարոտով
Sիրտս է լալիս
Tանջվում է հոգիս
Aնհամբեր վերադառնալ եմ ուզում
Nաիրյան կարոտն է ինձ տանջում... :( :cry

Վարդ
06.09.2007, 11:56
Ինձ տուր, արի;) Իսկ եթե գաղտնիկ չե որտեղ ես բնակվում հիմա?

Իհարկե գաղտնիկ չի:) ծնվել և ապրում եմ Գերմանիայում… Բայց երազում եմ գոնը մի անգամ տեսնել հայաստանը :(

Մականուն
06.09.2007, 13:17
Այնտեղ ուր մարդիկ բարի են ու անկեղծ իսկ բնությունը ոչ անողոք::B

Vive L'Armenie
06.09.2007, 18:50
Կցանկանայի ապրել (որոշակի ժամանակով) Եգիպտոսում, մի պարզ պատճառով՝ փոքրուց ձգել է այդ պետությունը:)՝ Փարավոնները, բուրգերը,...:love

Narinfinity
03.09.2008, 00:25
Ապրել,
Արդյոք Որ երկրում?
Դե իհարկե Իտալիայում, Հռոմում կամ Վենետիկում...

Մի խոսքով եկեք գիտենանք Իտալիայի մասին:
Ես կուզեի ապրել հավերժ Իտալիայում... Իմ երազանքների իդեալական Երկրում, նկատի ունեմ Իտալիայի ճարտարապետական ու մշակութային գլուխգործոցները, բայց ոչ այդքան իտալացիներին, նրանք շատ <<ագրեսիվ>> և անտարբեր են օտարերկրյա մարդկանց նկատմամբ:

Ռուֆուս
03.09.2008, 01:37
Ես ցանկացած տեղ ինձ տանն եմ զգում, բայց շատ կուզենայի ապրել Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Եվրոպական ցանկացած երկրում (հատկապես Սկանդինավյան երկրներում), Բրազիլիայում, Կանադայում: Մնացած երկրներն էլ կայցելեի որպես տուրիստ...

Adriano
03.09.2008, 09:57
Ես կցանկանայի ապրել Իտալիայում`Սիցիլիայի որևէ քաղաքում կամ Հռոմում, Վենետիկում: Ես շատ եմ սիրում այդտեղ ապրող ժողովրդին: Նրանց լեզուն, մշակույթը, երաժշտությունը:

Annushka
03.09.2008, 12:34
Ես Հայաստանում եմ ուզում ապրել, և ուզում եմ այնքան լավանա մեր երկրի վիճակը, որ բոլոր հայերը վերադառնան մեր երկիր, որը ունի աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը, հարուստ մշակույթ, ազգ ու կրոն, պատմություն ու գեղեցիկ բնաշխարհ.. Ցավում եմ, որ սոցիալական վատ պայմաններից եկնելով հայերը լքում են իրենց օրրանը: Հայը պետք է ապրի ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ; Մենք պետք է ծաղկացնենք ու զարգացնենք մեր երկրը, պայքարենք եկող սերունդների բարեկեցության համար, այլ ոչ թե գնանք ու ապրենք Իտալիաներում ու Իսպանիաներում: Այլ երկրներում կարելի է ճամփորդել, ծանոթանալ նրանց մշակույթին և պատմությանը, տեսնել տեսարժան վայերերը, բայց ո'չ մշտապես ապրել: Իմ պապերը արյուն են թափել այս հողի համար, որ ես վեր կենամ գնա՞մ: Ո'չ, աշխատող մարդը այստեղ էլ կարող է ապրե, թեկուզ մի քիչ դժվար, բայց սեփական տանը, սեփական հողի վրա: Ախր Հայրենիքը քաղցր է, հասկացեք մարդի՜կ; Համո Սահյանը խոսքերը հիշեք... :love
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ:
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած՝ ուսերով Արագած սարի
ՈՒսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Katka
03.09.2008, 12:36
Էհ տնից լավ տեղ չկա, ուր էլ գնամ եսմ միշտ Հայստան եմ գալիս: ՈՒ հերիք է օդանավակայանից դուրս գալուց Արարատ լեռը տեսնեմ.. Էհ էն ինչ լավ զգացմունք ա, երևի բառերով չկարողանամ նկարագրել.....:hands

Annushka
03.09.2008, 12:44
Հիշու՞մ եք Հովհաննես Թումանյանի " Ամենից լավ տունը" ; Լա՜վ հիշեք, շատ լավ գործ է;)
******* «Գըտա՞ր, զավակը՜ս», հարցըրեց մայրը,
Ուրախ նայելով իր տըղի վըրա:
«Ման եկա, մայրի՜կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»: *********

Elmo
03.09.2008, 13:31
Վայ ես ի՞նչ լավ հարցա:
Հայաստանում կուզենաի ապրել, որովհետև հայ եմ:
Սա իմ երկիրնա, իմ Հայաստանը, իմ ազգնա, որին ամեն օր տենում ու ուրախանում եմ: Ես երջանիկ մարդ եմ, որովհետև սիրում եմ իմ երկիրը: Ով չի սիրում թող գնա ստեղից:

Երկնային
03.09.2008, 13:36
Մեր Տունն այնտեղ է, որտեղ մեզ համար լավ է…

Annushka
03.09.2008, 13:39
Վայ ես ի՞նչ լավ հարցա:
Հայաստանում կուզենաի ապրել, որովհետև հայ եմ:
Սա իմ երկիրնա, իմ Հայաստանը, իմ ազգնա, որին ամեն օր տենում ու ուրախանում եմ: Ես երջանիկ մարդ եմ, որովհետև սիրում եմ իմ երկիրը: Ով չի սիրում թող գնա ստեղից:

Համամիտ եմ, ով գնում ա, թող մնա, Ես ու Վազգենը կապրենք:P:D; Իմ կարծիքն արդեն գրել եմ վերևում; Հերիք փակ դռներ թողեք ու գնաք երկրից; Ավելի լավ ա էդ տները տվեք նրանց, ովքեր ապրում են այս երկրում, այս երկրի հոգսերով, սիրում են ու չեն պատրաստվում լքել: Դա գիտեք ինչի ա նմա՞ն; Ոնց որ ծնողդ հիվանդանա, թողես նրան ու գնաս հարևանիդ տանն ապրես, որ լավ զգաս քեզ:B: Չէ, ախպեր, ես իմ տան ջերմությունն եմ ուզում:

Katka
03.09.2008, 14:05

Ես էլ եմ ձեզ հետ: Հայաստանը իմ տունն է, մերն ուրիշ ու անուշ է, իտալացին, գերմանացին, ռուսը վրացին ինչ գիտեն ինչ ա նշանակում Հայաստան կամ հայ....
Հայաստանում մի ջերմություն կա ,որ մենակ մենք ենք զգում... ուրիշ տեղ տենց բան չկա:D

Երվանդ
03.09.2008, 14:06
Ես էլ եմ ձեզ հետ: Հայաստանը իմ տունն է, մերն ուրիշ ու անուշ է, իտալացին, գերմանացին, ռուսը վրացին ինչ գիտեն ինչ ա նշանակում Հայաստան կամ հայ....
Հայաստանում մի ջերմություն կա ,որ մենակ մենք ենք զգում... ուրիշ տեղ տենց բան չկա:D

Դե ես կապուտաչյա ու հուրհեր Կատկային մենակ թողնողը չեմ:D, նենց որ ինձել գրանցեք:)

Katka
03.09.2008, 14:08
Դե ես կապուտաչյա ու հուրհեր Կատկային մենակ թողողը չեմ նենց որ ինձել գրանցեք:)

Բա տեսնում ես, մասամբ հայ լինելով` Հայաստանում եմ ուզում մնալ:D
Հայերենս ոնց է, մի տարի առաջ ահավոր կաղում էր, :D

Աբելյան
03.03.2010, 11:26
Միմիայն ԱՄՆ: Ծայրահեղ դեպքում էլ Ֆրանսիա: Էն ամենածայրահեղ դեպքում էլ Հայաստան: Ճարս ինչ ա::cry2

Minerva
04.03.2010, 17:05
Հայաստանում կուզենայի ապրել ու տենց էլ անում եմ :)): Արտասահմանում եղել եմ, չեմ դիմանում: Կարող ա` եթե երկար մնամ, սովորեմ, բայց ոչ մի երկիր Հայաստանի հետ չեմ փոխի, որովհետև իմն ա: Կարող ա` մեր երկիրը շատ վատ տեղ ա ապրելու համար, բայց իմ համար Հայաստանից լավ տեղ չկա:

Meme
20.03.2010, 20:31
Ֆրանսիայում,մասնավորապես Փարիզում-քանի որ երազանքներիս երկիրն է,և շաաաատ պուպուշ քաղաք է.բայց ինձ թվում է, որ երկար չեմ դիմանա այնտեղ.հանգստացել եմ ուրիշ երկրում և կարոտած ետ եմ վերադարձել, նաև այն պատճառով,որ Երեվանս կյանքիս չափ սիրում եմ:love:love

Adriano
20.03.2010, 21:24
Ես նույնիսկ կարող էի չգրել դե իմ մոտեցումը պարզ է, եթե կյանքը նենց դասավորվի, որ ասենք Հայաստանից դուրս ապրելու լինեմ, ապա միանշանակ Իտալիան կնտրեմ, շատ եմ սիրում էդ երկիրը, չգիտեմ ինչը սակայն մի անտեսանելի թել ասես կապումա ինձ ու իտալիային,իտալացիներին, նրանց մշակույթը, ազգային բնավորության գծերը շատ եմ սիրում, սակայն, ինչպես նշում է Կատկան իմ Հայաստանը մեկա անուշա, մեկա մի բան կա, մի ջերմություն կա, որ անընդհատ ձգում է դեպի Հայաստան: Ընդհանրպես Հայաստան աշխարհը շատ եմ սիրում , սակայն կյանքա ով գիտի ինչ կարող է լինել:

Superportal
21.03.2010, 14:28
ֆրանսիա, ԱՄՆ, Իսպանի...:ok

romanista
27.09.2010, 22:13
Իտալիայում կուզենայի ապրել, հասկանալի է թե ինչու :)) նաև իմ սիրելի դրախտային Շոտլանդիայում, կամ Չերնոգորիայում:)

erexa
17.10.2010, 18:13
Երեխաստանում :)) իսկ ավելի լուրջ Հայաստանում, բայց ոչ ներկա Հայաստանում: :)

Մանուլ
17.10.2010, 21:16
Երեխաստանում :)) իսկ ավելի լուրջ Հայաստանում, բայց ոչ ներկա Հայաստանում: :)
Հայլուրի Հայաստանո՞ւմ :)):

---------- Ավելացվել է՝ 22:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:14 ----------

Ես ամեն տեղ էլ կապրեմ, բայց ոչ շատ երկար ժամանակով: Այսինքն` մասքիմում 2-3 տարի: Բայց եթե ինձ շրջապատող բոլոր մարդիկ, ում սիրում եմ, ինձ հետ լինեն, էլ կապ չունի, թե որտեղ կապրեմ: Վայրի ցեղերի հետ էլ կապրեմ :):

Պոզիտրոն
17.10.2010, 21:39
Գերմանիա: Ֆրանսիա ինչու չէ:

V!k
17.10.2010, 21:46
Ֆրանսիա,Իտալիա, բայց մենակ ոչ ԱՄՆ,ոնց չեեեեմ սիրում ետ երկիրը:bad

Magic-Mushroom
17.10.2010, 22:39
Իհարկե Ամազոնիայի ջունգլիներում շատ կուզեմ լինել,ցանոթանալ այնտեղի ցեղերի հետ,խորոված պիրանիա ուտել,իսկ մինչ այդ իմ ֆավորիտը,որտեղից ունեմ բազում տպավորություններ Պերուն է,չեք պատկերացնում թե ես այդ մի ամիսը ինչպես եմ հանգստացել,ասես հեքիատում լինեյի,տուն էի վարձել սարերի վրա՝ծովի մակարդակից 3000մ բարձրության վրա՝Անդերում,իսկ լիճը հենց դիմացս էր,եթե ինձ մնար չէի վերադառնա,այ իսկական հանգիստը դա է::love:yahoo:viannen_15:

Meme
19.10.2010, 17:43
Չգիտեմ ինչի հիմա էլ ուզում եմ Իտալիան տեսնել,ինձ թվումա շաատ հետաքրքիր կլինի զբոսնել Իտալիայի փողեցներով փոքրիկ նավակի մեջ............մեկ էլ Անգլիան,երևի նրա համար, որ անձրևները էնտեղ շաատ են........Էս երկրներն եմ հիմա ուզում,իհարկե Ֆրանսիայից ու Էֆելյանից հետո:love:oy

Ungrateful
19.10.2010, 17:45
զբոսնել փողեցներով փոքրիկ նավակի մեջ...........

Վայքուարա, ես էլ եմ դրանից ուզում... Բայց չգիտեմ, թե ի՞նչ պիտի ծխած լինեմ, որ ստացվի: :'

VisTolog
19.10.2010, 18:16
Էս պահին Los Angeles, որպես զբոսաշրջիկ::roll Որովհետև ինքը հԸնդեղա::oy

http://www.ballslist.com/travel/la/los-angeles.jpg

One_Way_Ticket
19.10.2010, 18:52
Ժող, ինձ թվում է թեման ապրելու մասին է, այլ ոչ թե զբոսաշրջության :)

Դատարկություն
19.10.2010, 23:05
Շվեդիայում:love

Skeptic
20.10.2010, 02:19
Շվեդիայում:love

Հարևաններ կլինեինք: :))
Ես էլ` Դանիայում: :oy

Yeghoyan
20.10.2010, 19:14
Ուզում եմ տեսնեմ, ապրեմ նրա հետ Վերոնայում, խաղողի այգիներ, զբոսանքներ ձիով, գինեգործություն … չգիտեմ ինչքան կտևեր էս ամեն ինչը, Երևանից դուրս ինձ չեմ պատկերացնում, բայց հիմա, շաաատ եմ ուզում տեսնեմ, ապրեմ ազատ, քայլեմ Վորոնայի փողոցներով :oy

Համզագայլ
16.12.2011, 20:01
Նորվեգիա, Լյուքսեմբուրգ

Էլիզե
17.12.2011, 18:56
Այնտեղ, ուր լիիիիիիիիիիիիիքը Արև կա... նու ասենք՝ Էկվադորում... :8 ուզում եմ... (http://ru.wikipedia.org/wiki/Эквадор) :love

Freeman
17.12.2011, 20:03
Իհարկե Ամազոնիայի ջունգլիներում շատ կուզեմ լինել,ցանոթանալ այնտեղի ցեղերի հետ,խորոված պիրանիա ուտել,իսկ մինչ այդ իմ ֆավորիտը,որտեղից ունեմ բազում տպավորություններ Պերուն է,չեք պատկերացնում թե ես այդ մի ամիսը ինչպես եմ հանգստացել,ասես հեքիատում լինեյի,տուն էի վարձել սարերի վրա՝ծովի մակարդակից 3000մ բարձրության վրա՝Անդերում,իսկ լիճը հենց դիմացս էր,եթե ինձ մնար չէի վերադառնա,այ իսկական հանգիստը դա է::love:yahoo:viannen_15:
Դու զգույշ եղի, պիրանյաները խորոված սունկ չուտեն :(

Arpine
21.07.2012, 21:57
Ավստրիա, Վիեննա:love