PDA

Դիտել ողջ տարբերակը : Հավատու՞մ եք աստղագուշակությանը

Welcome
16.08.2007, 16:39
Հավատում եք աստղագուշակությանը: Ես ինքս՝ ոչ:think

Ariadna
16.08.2007, 16:45
Հավատում եք աստղագուշակությանը: Ես ինքս՝ ոչ:think

Աստղագուշակությանը՝ այո, ներկայիս աստղագուշակներին՝ ոչ:P

Ուլուանա
16.08.2007, 17:11
Աստղագուշակությանը՝ այո, ներկայիս աստղագուշակներին՝ ոչ:P
Ես էլ եմ նույն կերպ մտածում։ Այսինքն՝ հավատում եմ, որ աստղերը շատ բան կարող են ասել, բայց այն, որ ներկայումս ամենատարբեր աղբյուրներից (հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերի ու լրագրերի միջոցով) մեզ ներկայացվող աստղագուշական կանխատեսումները, հատկապես ամեն օրվա կամ շաբաթվա վերաբերյալ, լուրջ չեն ու, մեղմ ասած, իրականության հետ կապ չունեն, փաստ է։

Իսկ մարդկանց բնութագրերը հիմնականում ճիշտ են։ Ես իմ սեփական ուսումնասիրությունների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ միայն մի աստղագուշակ կարդալով՝ հնարավոր չէ ընդհանուր պատկերացում կազմել այդ ամենի մասին։ Հարկավոր է տարբեր գրքեր, տարբեր հեղինակներ կարդալ ու ընդհանուր եզրակացություններ անել՝ փորձելով ինքնուրույն գտնել, թե որն է ավելի շատ համապատասխանում իրականությանը։

Ինքս տարիներ առաջ լրջորեն հետաքրքրված էի հորոսկոպներով, բավական շատ գրականություն եմ կարդացել այդ բնագավառից, մի պահ նույնիսկ այն աստիճանի էի խորացել, որ երբեմն մարդկանց միայն տեսնելով՝ արդեն կարողանում էի ասել, թե կենդանակերպի որ նշանի տակ են ծնվել։ :roll Հաճախ էլ որոշ ժամանակ տվյալ մարդու հետ շփվելուց հետո, վերլուծելով ու տարբեր նշանների մասին ունեցածս գիտելիքներն ի մի բերելով, գլխի էի ընկնում, թե տվյալ մարդը որ նշանի տակ կարող է ծնված լինել։

Հետո հետաքրքրությունս գնալով թուլացավ, կարծես դա կյանքի որոշակի փուլ լիներ, որն արդեն անցել եմ։ Հիմա էլ գիտեմ, որ այդ ամենը կա, գործում է՝ անկախ նրանից՝ մենք դրան հավատում ենք, թե ոչ, մտածում ենք դրա մասին, թե ոչ, բայց դրանից կառչելն ու ամենուր դրանով շարժվելը հաստատ սխալ եմ համարում։

Գուցե հետո էլի որոշ բաներ գրեմ, բայց առայժմ այսքանը։ :)

Selene
16.08.2007, 23:57
Մի քանի տարի առաջ բավականին հավատով էի կարդում կամ լսում ցանկացած աստղագուշական տեսություն, վստահ էի, որ հաստատ գոնե կիսով չափ հենց նման օր է սպասվելու ինձ, բայց հիմա մի տեսակ անտարբեր եմ այդ ամենին:) Իմ կարծիքով ցանկացած գուշակության մեջ էլ կարող ենք հանդիպել իրականության, բայց ընդամենը մասամբ՝ քիչ պատառիկներով, որովհետև մեր կյանքի ամեն մի վայրկյանն էլ կարելի է փոխել ու դա անել ինքնուրույն՝ անկախ նրանից, թե ինչպես է դասավորվել այսօր այս կամ այն աստղը:ok Աստված ամեն մեկին հնարավուրություն է տվել ու խելք՝ իր կյանքը համապատասխան դասավորելու: Իհարկե, չեմ ժխտում, որ կան բաներ՝ ի վերուստ նախասահմանված, բայց մեր ամբողջ կյանքը չէ, որ քայլ առ քայլ որոշված է:ok
Ինչ վերաբերում է տարբեր հորոսկոպներին ու կենդանակերպի նշաններին ապա ընդհանուր առմամբ իմ մոտ էլ են շատ համընկնում որոշ դրույթներ, չնայած ամեն մի նշանի համար էլ այնքան ընդհանուր է գրված ամեն ինչ, որ ոնց էլ լինի, հաստատ նույն նշանի տակ ծնվածներից մեկի մոտ այդ մի գիծը կլինի, մյուսի մոտ էլ՝ մեկ ուրիշը:
Թերևս աստղագուշակության շնորհիվ հնարավոր է իմանալ մոտալուտ պատերազմների, զանազան աղետների մասին, այսինքն ավելի գլոբալ է աստղագուշակության տարածման ոլորտը, համենայնդեպս ես այդպես եմ կարծում;), միգուցե սխալվում եմ:8

Apsara
17.08.2007, 00:28
Կոնկրետ մեկ մարդու համար ճիշտ աստղագուշակ գրելու համար պետք է իմանալ նրա ծնված տարին, օրը, ամիսը, ժամը, վայրկյանը:think Իհարկե մոլորակների դիրքը այդ պահին այդ ժամանակ ծնվածի վրա թողնում է իր ազդեցությունը, բայց դե լրիվ ճշգրիտ լինելու համար շատ կոնկրետ ինֆորմացիա է պետք:
Հա ինչ-որ աղբյուրից նման ինֆորմացիա եմ կարդացել, որ հիմիկվա ամբողջ աստղագուշակությւնը սուտ է քանզի մոլորակների դիրքերը 500 տարին մեկ տեղաշարժված են լինում, ու եթե մեր նախնիները շատ ուշադիր հետեվել են ու հաշվարկել են այդ ամենը, հիմիկվա աստղագուշակները օգտվում են դեռ այն ժամանակվա տվյալներից: Ու այնտեղի տվյալներով նշանները ամսվա մեկով դեպի վերև են շարժվել, այսինքն օգոստոսին ծնվածները խեցգետիններ են, Սեպտեմբերի ծնվածները՝ առյուծներ և այլն:
ափսոս այդ ամսագիրը չունեմ, թե չէ հոդվածը կտեղադրեի:

Hardcore Տատի
17.08.2007, 00:40
ոնց ել հավատում եք տենց բաների

детский сад "Голубая Ленточка"

Vishapakah
17.08.2007, 00:49
Բայց եթե ուշադիր լինեք, կարող եք 12 աստղակերպն էլ ձեզ վերագրել.

Ուղղակի աստղագուշակներին պետք է ամեն օր այնպես այդ 12 տեքստերը լռացնել, որ ցանկացաց անձի քիչ թե շատ համապատասխանի.:)

Ներսես_AM
17.08.2007, 01:34
... Իհարկե մոլորակների դիրքը այդ պահին այդ ժամանակ ծնվածի վրա թողնում է իր ազդեցությունը ...

Ախր ինչ կապ ունի ծնվելու պահին ասնեք Պլուտոնը որտեղա: Ծնվելուց առաջ էլ ետ մոլորակը կար, ծնվելուց հետո էլ: Ազդելու լինի հա էլ կազդի, ինչի պիտի միայն ծնվելու պահին ազդի

Արշակ
17.08.2007, 09:44
Ախր ինչ կապ ունի ծնվելու պահին ասնեք Պլուտոնը որտեղա: Ծնվելուց առաջ էլ ետ մոլորակը կար, ծնվելուց հետո էլ: Ազդելու լինի հա էլ կազդի, ինչի պիտի միայն ծնվելու պահին ազդի
Ճիշտն ասած, վերևի գրառումները չեմ կարդացել, բայց էս հարցի սենց տրամաբանական պատասխան կա երևի։
Ազդելը միշտ էլ ազդում է։ Բայց բանն այն է, որ մարդը նորածին տարիքում շատ ավելի ինտենսիվ է ձևավորվում, աճում, զարգանում, քան ասենք 20 տարեկանում։ Ու էդ տարիքում ցանկացած ազդեցություն շատ մեծ դեր է ունենում մարդու հետագա կյանքի, զարգացման ու ձևավորման վրա, ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական առումով։

Ներսես_AM
17.08.2007, 10:28
Ախր հեչ էլ տրամաբանական չի։ Հիմա ծնվելուց 2 շաբաթ պլյուս մինուսը շատ քիչ են տարբերվում։ Ու ասենք ինքը կարողա ծնվի առյուծ, -2 շաբաթը կարողա լինի ասենք խեցգետին +2շաբաթն էլ կարողա լինի յեսիմ ինչ։ Հիմա ինչ կապ ունի երբա ծնվում ազդելու լինի կազդի ազդելու չլինի չի ազդի։

Apsara
17.08.2007, 11:43

Ներսես ազդելը ազդում է, լուսնու դիրքը նույնիսկ ամպամածությունն է մարդկանց վրա ազդում, որ ֆիզիկապես դա այդքան ուժեղ չի երևում, չի նշանակում չկա: Ինչու ամպամած ժամանակ ոմանց հոդերը ցավում են, որ ցավ կա ուրեմն եկեք հավատանք՞:think իսկ որ մոլորակները իրենց դիրքերով լավ կամ վատ ազդում են բոլորի վրա, դա հաստատ, ինչքան էլ մատերիալիստ լինես, մեկա մարդկային աուրան էներգետիկ դաշտի գոյությունը չես կարող ժխտել:
Ինչ վերաբերվում է հիմիկվա աստղագուշակությանը, համաձայն եմ սուտ է: Ու մեկ էլ համաձայն եմ ավելի լավ է չհավատալ ու գլուխը նման բաերով չլցնել, ապրել ինչքան հնարավոր է հասարակ ու պարզ առանց երազների նշանակության հետևից ընկնելու, առանց ամեն օր աստղագուշակ կարդալու:

Second Chance
17.08.2007, 11:43
Չեմ հավատում աստղագուշակությանը, և ընդհանրապես որևԷ այլ տեսակի գուշակության...որովհետև մեզ քրիստոնյաներիս վայել չէ նման բաներով զբաղվելը,վերցրել են չինական հորոսկոպները ու խեղճ մարդկանց բթացնում...
Աստված ամեն բան ստեղծել է իր որոշակի նշանակության համար...աստղերին էլ ստեղծել է իրենց նշանակության համար և աստղերին հրամայված է լռել... իրանք չեն կարող խոսել:think: հլը մի հատ էլ որոշեն վաղը իմ համար լավ օր կլինի թե վատ...
ամեն բան Աստծո ձեռքերում է;)

Ներսես_AM
17.08.2007, 12:24

Չէ Վարդ, դու չհասկացար, հարցը մատերիալիզմը չի, հարցը էնա, որ մարդ ծնվումա ճակատին խարան են դնում, որ առյուծա: Իբրև թե իրա ծնվելու պահին չգիտեմ ինչ դիրքումա եղել: Ախր եթե ազդումա ուրեմն ազդումա թե ծնվելուց արաջ, դեռ մոր արգանդում, թե ծնվելուց հետո: Եթե չի ազդում, ուրեմն չի ազդում: Ու հարցը էն չի թե ես ինչքան մատերիալիստ եմ: Դա լրիվ ուրիշ կինոյից է: ;)

Apsara
17.08.2007, 12:49

Ինչ ճիշտնա ճիշտնա, կարդացել եմ ինչ-որ տեղ, որ ազդում է , բայց ոչ թե մոր արգանդում գտնվելու ընթացքում, այլ այսպես կոչված մոր արգանդում " ստեղծվելու" պահին:D: Համ էլ աստղագուշակները 100 տոկոս համոզված են, որ ամեն օր ազդում են մոլորակները մարդկանց վրա, դրանով էլ որոշում են թե լավ օր կլինի թե վատ: Այդ ամնը կարող էր ճշգրիտ գիտություն լինել, եթե մարդիկ նորմալ զբաղվեին այդ ամենով, ոչ թե փող աշխատելու համար տանը նստած հորինեին" Բա այսօր ինչ մոգոնեմ ՞:think" :D Մենք էլ կարդանք ու հավատանք:

Ներսես_AM
17.08.2007, 13:14

Ինչես ասում է՞: Ես գիտեմ, որ մտքերս ձևակերպելու հետ պրոբլեմներ ունեմ, բայց որ էսքան չգիտեի: :o

Ես չգիտեմ ազդումա թե ոչ, մեծ հաշվով ներկա պահին այդքան էլ չի հուզում այդ հարցը: Բայց ասում եմ, որ ապուշությունա այդ ամեն ինչը, քանի որ եթե ազդումա ապա միշտ ա ազդում:
Էլ ոնց գրեմ է՞:8

Apsara
17.08.2007, 13:26

ներսե մենակ դու չէ ես էլ նորմալ չեմ կարում մտքերս ձևակերպել, բայց ոնց քցում բռնում եմ նույն բանն եք ասում տարբեր ձևերով,:D

Ներսես_AM
17.08.2007, 13:37
... Իհարկե մոլորակների դիրքը այդ պահին այդ ժամանակ ծնվածի վրա թողնում է իր ազդեցությունը ...

Բայց այս տողերը դու էիր գրել չէ՞: Ես էլ դրանից "կախվեցի" :D
հիմա իմ հետ ես համաձայն թե մեկա էլի քո ասածնա

Արշակ
17.08.2007, 14:12
Ախր հեչ էլ տրամաբանական չի։ Հիմա ծնվելուց 2 շաբաթ պլյուս մինուսը շատ քիչ են տարբերվում։ Ու ասենք ինքը կարողա ծնվի առյուծ, -2 շաբաթը կարողա լինի ասենք խեցգետին +2շաբաթն էլ կարողա լինի յեսիմ ինչ։ Հիմա ինչ կապ ունի երբա ծնվում ազդելու լինի կազդի ազդելու չլինի չի ազդի։
Նախ, ես հենց էդ 12 նշանների մասին չէի ասում, ընդհանրապես տիեզերական մարմինների ազդեցության մասին էի ասում։ Էն որ ժամանակակից աստղագուշակությունը շատ խղճուկ ու պրիմիտիվ մակարդակի վրա է, էդ սենց թե նենց գիտենք։ Իսկ ինչ վերաբերվում է մի քանի շաբաթին, սենց օրինակ բերեմ։ Եթե երեխայի ծնողներից մեկնումեկը խմիչք օգտագործի անմիջապես բեղմնավորումից առաջ, կամ դրանից մի քանի օրվա ընթացքում, ազդեցությունը երեխայի վրա շատ մեծ կլինի, քան մի ամիս հետո օգտագործելու դեպքում։ Նույն ձևով, օրինակ մոլորակների ազդեցությունը բեղմնավորման ժամանակ կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան ավելի ուշ։ Դե իսկ հորոսկոպները կազմելիս դժվար չի էլի ծննդյան օրվանից 9 ամիս հանել ու եզրակացնել, թե տվյալ ամսում ծնված երեխայի վրա բեղմնավորման ժամանակ ինչ ազդեցություններ են եղել։ Օրինակ տենց։ Իսկ ընդհանրապես տիեզերական մարմինները մարդկանց վրա միշտ էլ ազդում են, ոչ միայն ծնվելուց։

Ինչ վերաբերում է աստղագուշակությանը հավատալ չհավատալուն, նախ այստեղ գուշակություն ու հավատալ բառերն այնքան էլ տեղին չեն։ Բացատրեմ թե ինչու։ Տիեզերական մարմինները ազդում են մարդկանց վրա ու էդ ազդեցությունները կարելի է հաշվարկել ու համապատասխան եզրակացություններ անել։ Այսինքն՝ լրիվ գիտական մակարդակով՝ առանց կախարդական–առեղծվածային գուշակությունների դիմելու։ Ու տեղ հավատալ–չհավատալու հարց չի առաջանում։ Ուրիշ հարց է, որ ժամանակակից գիտությունը երևի դեռ այնքան չի զարգացել որ նորմալ հաշվարկներ ու եզրակացություններ անի ու ամեն օր լրատվամիջոցներով հնարված աստղագուշակներով գլուխ են արդուկում։

Ավելացվել է 13 րոպե անց

Չեմ հավատում աստղագուշակությանը, և ընդհանրապես որևԷ այլ տեսակի գուշակության...որովհետև մեզ քրիստոնյաներիս վայել չէ նման բաներով զբաղվելը,վերցրել են չինական հորոսկոպները ու խեղճ մարդկանց բթացնում...
Աստված ամեն բան ստեղծել է իր որոշակի նշանակության համար...աստղերին էլ ստեղծել է իրենց նշանակության համար և աստղերին հրամայված է լռել... իրանք չեն կարող խոսել:think: հլը մի հատ էլ որոշեն վաղը իմ համար լավ օր կլինի թե վատ...
ամեն բան Աստծո ձեռքերում է;)

Amina, Ձեզ մի քանի հարց եմ ուզում տալ Ձեր գրածների վերաբերյալ։

…Աստված ամեն բան ստեղծել է իր որոշակի նշանակության համար...աստղերին էլ ստեղծել է իրենց նշանակության համար և աստղերին հրամայված է լռել...
1. Էդ հրամանը որտե՞ղ է գրած, որ այսքան ժամանակ չեմ իմացել։ Ստույգ աղբյուր կարո՞ղ եք նշել։ Թե՞ դա Ձեր ենթադրությունն է։
2. Ձեր կարծիքով, աստղերի դերն ու նշանակությունն ինչու՞մ է։
3. Եղանակի տեսությունը քրիստոնյաներին ոչ վայել գուշակությու՞ն եք համարում։

Սպասում եմ Ձեր պատասխաններին, որ պատասխանից կախված նոր հարցեր տամ։ :)

Angelina
17.08.2007, 14:31
Ավելի շատ հավատում եմ ճակատագրին, բայց երբեմն, երբ լսում եմ աստղագուշակը, որոշ բաներ համընկնում են, բայց երևի ավելի շատ ներշնչելուց է: Եթե շատ չմտածես այդ մասին չի կատարվի:

Apsara
17.08.2007, 14:43
Բայց այս տողերը դու էիր գրել չէ՞: Ես էլ դրանից "կախվեցի" :D
հիմա իմ հետ ես համաձայն թե մեկա էլի քո ասածնա

Դա այդպես է ուզես թե չուզես, այդ պահին էլ է ազդում հետո էլ է ազդում, թե չէ ամենօրյա հորոսկոպը որտեղից կարող էին վերցնոլ՞ կամ այն ժամանակ ինչից էին ենթադրում որ այս կամ այն օրը լավ կամ վատ է ինչ-որ լուրջ քաղաքական գործերի համար: այնպես որ համ այդ տողերն են ճիշտ, համ էլ մնացած:
Բայց համաձայն եմ քո այն մտքի հետ որ պետք չէ կառչել աստղագուշակությունից
ապրեք էլի

Second Chance
18.08.2007, 11:12
Amina, Ձեզ մի քանի հարց եմ ուզում տալ Ձեր գրածների վերաբերյալ։

1. Էդ հրամանը որտե՞ղ է գրած, որ այսքան ժամանակ չեմ իմացել։ Ստույգ աղբյուր կարո՞ղ եք նշել։ Թե՞ դա Ձեր ենթադրությունն է։
2. Ձեր կարծիքով, աստղերի դերն ու նշանակությունն ինչու՞մ է։
3. Եղանակի տեսությունը քրիստոնյաներին ոչ վայել գուշակությու՞ն եք համարում։

Սպասում եմ Ձեր պատասխաններին, որ պատասխանից կախված նոր հարցեր տամ։ :)
Ուղղակիորեն գրված չէ իհարկե:), եթե էսպես ասեի « աստղերին հրամայված չէ խոսել», որովհետև ամեն բան ստեղծվել է Աստծո հրամանով(խոսքով) չգիտեմ նույն հարցը կառաջանար թե ոչ… Ծննդ.1:14-18 ձեր 3 հարցերի պատասխանն էլ կա,այնտեղ պարզ գրված է թե ինչի համար են ստեղծվել լուսատուները«...թող լինեն եղանակների, օրերի և տարիների համար...» կարծում եմ հասկանալի է;) թե ես ինչ գուշակություն ի նկատի ունեի, իսկ եղանակի կանխատեսությունը դրա հետ կապ չունի, և վերջապես աստղագիտությունն ու աստղագուշակությունը տարբեր բաներ են...

Welcome
18.08.2007, 14:16
Ես ըտենց մի հաղորդում եմ տեսել, որ աստղագուշակները որոշ բաներ գուշակել են՝ օրինակ սեպտեմբերի 11-ը, չեռնոբիլի վթարը:Լսեցի նաԵՎ, որ եթե սատուրնի վրա խավարումա լինում ուրեմն մի վատ բանա ըլնելու...:8

Արշակ
19.08.2007, 09:37
Ուղղակիորեն գրված չէ իհարկե:), եթե էսպես ասեի « աստղերին հրամայված չէ խոսել», որովհետև ամեն բան ստեղծվել է Աստծո հրամանով(խոսքով) չգիտեմ նույն հարցը կառաջանար թե ոչ… Ծննդ.1:14-18 ձեր 3 հարցերի պատասխանն էլ կա,այնտեղ պարզ գրված է թե ինչի համար են ստեղծվել լուսատուները«...թող լինեն եղանակների, օրերի և տարիների համար...» կարծում եմ հասկանալի է;) թե ես ինչ գուշակություն ի նկատի ունեի, իսկ եղանակի կանխատեսությունը դրա հետ կապ չունի, և վերջապես աստղագիտությունն ու աստղագուշակությունը տարբեր բաներ են...
Amina, նախ շնորհակալություն հղման համար։
Բացեցի Աստվածաշնչի Ծննդոց 1:14-18 –ը ու հետաքրքիր բաներ նկատեցի։ Նույն մասը կարդացի 3 տարբեր Աստվածաշնչերում։ Մեկը http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/Genesis.html էջում դրված արևելահայերեն տարբերակն էր, մյուս երկուսը մեր տանը եղած արևմտահայերեն ու ռուսերեն տարբերակներն էին։ Այս երեքից հերթով մեջբերեմ մեզ հետաքրքրող հատվածները։ Դրանք Դուք կիսատ էիք մեջբերել։
Արևելահայերենում գրված է.
«14Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը։ Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները, 15թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»։ Եւ եղաւ այդպէս։ 16Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր։ 17Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, 18ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար։ »

Արևմտահայերենում գրված է.
«14 Աստուած ըսաւ. «Երկնքի հաստատութեանը մէջ լուսաւորներ թող ըլլան, որպէս զի ցորեկը գիշերէն զատեն եւ նշաններու ու ատեններու եւ օրերու ու տարիներու համար ըլլան։ 15 ու երկնքի հաստատութեանը մէջ լուսաւորելու համար ըլլան, որպէս զի երկրի վրայ լոյս տան» Ու այնպէս եղաւ։ Եւ Աստուած երկու մեծ լուսաւորներ ըրաւ։ Մեծ լուսաւորը ցորեկուան իշխելու համար ու պզտիկ լուսաւորը գիշերուան իշխելու համար։ Աստղերն ալ ըրաւ։ 17 Եւ Աստուած երկնքի հաստատութեանը մէջ դրաւ զանոնք, որպէս զի երկրի վրայ լոյս տան 18 Եւ ցորեկուան ու գիշերուան իշխեն եւ լոյսը խաւարէն զատեն։»

Ռուսերենում գրված է.
«14 И сказал Бог: да будут светила на тверди небесной для отделения дня от ночи, и для знамений, и времен, и дней, и годов; 15 И да будут они светильниками на тверди небесной, чтобы светить на землю. И стало так. 16 И создал Бог два светила великие: светило большее, для управления днем, и светило меньшее, для управления ночью, и звезды; 17 И поставил их Бог на тверди небесной, чтобы светить на землю, 18 И управлять днем и ночью, и отделять свет от тьмы.»
Նախ նկատենք, որ արևելահայերեն տարբերակը տարբերվում է մյուս երկու տարբերակներից. բառեր են ավելացված և պակասեցրած։ Ի դեպ, ընդհանրապես Աստվածաշնչի արևելահայերեն նոր թարգմանության մեջ գրեթե բոլոր գլուխներում բազմաթիվ փոփոխություններ կան մտցված։ Ինչպե՞ս կարելի է Աստվածաշնչում բառեր ավելացնել ու պակասեցնել։:angry
Ինչևէ, ուշադրություն դարձնենք, որ արևմտահայերենում գրված է «եւ նշաններու ու ատեններու եւ օրերու ու տարիներու համար ըլլան»։ Ռուսերենում էլ կարծես լրիվ նույն բանն է գրված. « и для знамений, и времен, и дней, и годов»։
Իսկ արևելահայերենում նշաններ, ժամանակներ ու օրեր բառերը փոխարինվել են տարվա եղանակներ ու տոն օրեր բառերով. «Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները»։
Իսկ ի՞նչ են նշանակում նշաններ, знамения բառերը։ Ռուս–հայերեն բառարանում էլ знамение բառը հետևյալ թարգմանությունն ունի. 1.նշան, խորհրդանշան, 2. նշանակ, նախանշանակ։
Այսպիսով, ի՞նչ են նշանակում այս նշաններ, խորհրդանշաններ կամ նախանշաններ բառերը։ Արդյոք հենց աստղերի հուշումների, կանխատեսումների կամ հորոսկոպի նշանների մասի՞ն չէ խոսքը։:think
Սա մեկ։
Անցնենք առաջ։ Դուք ասում եք, որ այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է Աստծո հրամանով ու եթե աստղերի համար գրված չէ հուշելը/խոսելը ապա նրանք չեն կարող խոսել։ Համաձայն եմ, որ այս աշխարհում ամեն ինչ Աստծո կամքով է, բայց դա դեռ չի նշանակում, թե Աստվածաշնչում Աստծո կամքն ամբողջությամբ ու մանրամասն նկարագրված է։ Աստծո կամքն ամբողջությամբ արտահայտելու համար հազարավոր հատորներ էլ չէին հերիքի։ Օրինակ, Աստվածաշնչում արևի համար նշված չէ ջերմացնելու, ջերմություն տալու շատ կարևոր դերը։ Միայն լույս տալու մասին է ասվում։ Մինչդեռ չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ արևը ջերմացնելու դեր էլ ունի։ Նույն ձևով, այն բանից որ աստղերի լուսավորելուց բացի այլ դերի մասին գրված չի Աստվածաշնչում(չնայած փաստորեն գրված էր), դեռ չի կարելի եզրակացնել, թե դրանք այլ դեր չունեն։ Հատկապես, որ նկատեցինք, որ որոշ բառեր հանվում–ավելացվում են։
Ի դեպ, աստղերի լուսավորելու, լույս տալու մասին։ Լուսավորել բառն ունի նաև փոխաբերական իմաստ՝ ինչ–որ երևույթների վրա լուս սփռել, ինֆորմացիա, տեղեկություն տալ։ Ու պետք չի ամեն ինչ բառացի հասկանալ։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Աստվածաշնչում բազմաթիվ խորը, ոչ բառացի, սիմվոլիկ մտքեր կան։
Ինչևէ անցնենք առաջ։
Դուք հավատում եք եղանակի տեսությանը, քանի որ այն, հիմնվելով արդեն եղած փաստերի վրա(ցիկլոնի տեղաշարժ և այլն), եզրակացություններ, կանխատեսումներ է անում ապագայում տեղի ունենալիքի վերաբերյալ։ Ոչ մի առեղծվածային կախարդանք չկա։
Ճիշտ է, ես էլ կախարդանքների չեմ հավատում։ Բայց մեջբերեմ իմ նախկինում ասված մեկնաբանությունը աստղագուշակության մասին.

Ինչ վերաբերում է աստղագուշակությանը հավատալ չհավատալուն, նախ այստեղ գուշակություն ու հավատալ բառերն այնքան էլ տեղին չեն։ Բացատրեմ թե ինչու։ Տիեզերական մարմինները ազդում են մարդկանց վրա ու էդ ազդեցությունները կարելի է հաշվարկել ու համապատասխան եզրակացություններ անել։ Այսինքն՝ լրիվ գիտական մակարդակով՝ առանց կախարդական–առեղծվածային գուշակությունների դիմելու։ Ու տեղ հավատալ–չհավատալու հարց չի առաջանում։ Ուրիշ հարց է, որ ժամանակակից գիտությունը երևի դեռ այնքան չի զարգացել որ նորմալ հաշվարկներ ու եզրակացություններ անի ու ամեն օր լրատվամիջոցներով հնարված աստղագուշակներով գլուխ են արդուկում։
Այսպիսով, էլ ի՞նչ հիմնավորմամբ պիտի բացառենք լուրջ, հաշվարկների վրա հիմնված աստղագուշակության գոյության հնարավորությունը։ Մի՞թե միայն այն պատճառով, որ աստղերի դիրքերի և այլն վերլուծությունների հիման վրա եզրակացություններ անելու համար ավելի շատ գիտելիքներ են պետք։

Ավելացվել է 4 րոպե անց
Հ. Գ.
Մոռացա ասեմ, որ եթե կարիք կա, կարող եմ ստույգ տվյալներ տալ, թե մեջբերումներս կոնկրետ որ Աստվածաշնչերից ու բառարանից եմ արել։ Հրատարակության տեղը, տարեթիվը և այլն։

Second Chance
22.08.2007, 11:53
Amina, նախ շնորհակալություն հղման համար։
Բացեցի Աստվածաշնչի Ծննդոց 1:14-18 –ը ու հետաքրքիր բաներ նկատեցի։ Նույն մասը կարդացի 3 տարբեր Աստվածաշնչերում։
Նախ նկատենք, որ արևելահայերեն տարբերակը տարբերվում է մյուս երկու տարբերակներից. բառեր են ավելացված և պակասեցրած։ Ի դեպ, ընդհանրապես Աստվածաշնչի արևելահայերեն նոր թարգմանության մեջ գրեթե բոլոր գլուխներում բազմաթիվ փոփոխություններ կան մտցված։ Ինչպե՞ս կարելի է Աստվածաշնչում բառեր ավելացնել ու պակասեցնել։:angry

Ես ել եմ համաձայն ձեզ հետ, որ արևելահայերեն տարբերակը շատ է ավաղաղված...ես ինքս դա չեմ կարդում

Ինչևէ, ուշադրություն դարձնենք, որ արևմտահայերենում գրված է «եւ նշաններու ու ատեններու եւ օրերու ու տարիներու համար ըլլան»։ Ռուսերենում էլ կարծես լրիվ նույն բանն է գրված. « и для знамений, и времен, и дней, и годов»։
Իսկ արևելահայերենում նշաններ, ժամանակներ ու օրեր բառերը փոխարինվել են տարվա եղանակներ ու տոն օրեր բառերով. «Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները»։
Իսկ ի՞նչ են նշանակում նշաններ, знамения բառերը։ Ռուս–հայերեն բառարանում էլ знамение բառը հետևյալ թարգմանությունն ունի. 1.նշան, խորհրդանշան, 2. նշանակ, նախանշանակ։
Այսպիսով, ի՞նչ են նշանակում այս նշաններ, խորհրդանշաններ կամ նախանշաններ բառերը։ Արդյոք հենց աստղերի հուշումների, կանխատեսումների կամ հորոսկոպի նշանների մասի՞ն չէ խոսքը։:think
Սա մեկ։
Անցնենք առաջ։ Դուք ասում եք, որ այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է Աստծո հրամանով ու եթե աստղերի համար գրված չէ հուշելը/խոսելը ապա նրանք չեն կարող խոսել։ Համաձայն եմ, որ այս աշխարհում ամեն ինչ Աստծո կամքով է, բայց դա դեռ չի նշանակում, թե Աստվածաշնչում Աստծո կամքն ամբողջությամբ ու մանրամասն նկարագրված է։ Աստծո կամքն ամբողջությամբ արտահայտելու համար հազարավոր հատորներ էլ չէին հերիքի։ Օրինակ, Աստվածաշնչում արևի համար նշված չէ ջերմացնելու, ջերմություն տալու շատ կարևոր դերը։ Միայն լույս տալու մասին է ասվում։ Մինչդեռ չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ արևը ջերմացնելու դեր էլ ունի։ Նույն ձևով, այն բանից որ աստղերի լուսավորելուց բացի այլ դերի մասին գրված չի Աստվածաշնչում(չնայած փաստորեն գրված էր), դեռ չի կարելի եզրակացնել, թե դրանք այլ դեր չունեն։ Հատկապես, որ նկատեցինք, որ որոշ բառեր հանվում–ավելացվում են։

Հնարաոր է որ լինեն շատ վատ թարգմանություններ, բայց համեմատելով միշտ կարելի է գտնել ճիշտ տարբերակը, մանավանդ ռուսերենի մեջ...քանի որ վերջապես գոյություն ունի նաև բնագիր...

Այսպիսով, էլ ի՞նչ հիմնավորմամբ պիտի բացառենք լուրջ, հաշվարկների վրա հիմնված աստղագուշակության գոյության հնարավորությունը։ Մի՞թե միայն այն պատճառով, որ աստղերի դիրքերի և այլն վերլուծությունների հիման վրա եզրակացություններ անելու համար ավելի շատ գիտելիքներ են պետք։

Ձեր ասած բաների վրա շատ եմ մտածել:think, ... շատ հարցերի շուրջ դեռ չեմ կարող շատ հստակ պատասխան տալ... բայց մի բան հաստատ գիտեմ , որ Աստված դեմ է որևէ տեսակի գուշակության... դրա մասին շատ է գրված շատ տեղերում աստվածաշնչի - Ղևտաց.19:26ից ,ինչպես նաև շատ այլ տեղերում Աստված խիստ պատվիրում է նման բաներով չզբաղվել ու եթե աստղագուշակությունը լիներ տաբերակներից մեկը որով թույլատրվեր զբաղվել ,կարծում եմ ինչ որ կերպ Աստված կառանձնացներ դա...
Բացի այդ ինչով է տարբերվում այդ գուշակությունը մյուս տեսակներից՞... մարդիկ կենտրոնանում ե ն դրա վրա, սպասում ե ն դրանից ինչ որ բան...., հույս են տածում, իսկ դա արդեն հեռացնում է նրանց կենդանի Աստծուն հավատալուց, և նմանատիպ բաները դառնում ե ն կուռքի նման, որի համար Աստված պատվեր չի տվել , այլ ամբողջ աստվածաշունչը սովորեցնում է մեզ կենտրոնանալ հենց Իր վրա , սպասել Իրենից: Չեմ հիշում որ մասում էր գրված «Ձեզ համար կուռք չշինեք ոչ վերը երկնքում , ոչ վար երկրի վրա ոչ էլ...» կարծում եմ Էստեղից կարելի է հետևություն անել ...

Արամ
22.08.2007, 12:17
Amina և Արշակ թույլ տվեք ես էլ մասնակցեմ ձեր վեճին:
Արշակի մեջբերած պոստում `
գրված է «եւ նշաններու ու ատեններու եւ օրերու ու տարիներու համար ըլլան»։ գրբած է ՆՇԱՆՆԵՐՈՒ:
Amina Պատկերացնենք որ դու Գերմաներեն կարդալ գիտես իսկ ես ոչ, ես նայում եմ գերմանական գրքին բան չեմ հասկանում տեսնում եմ միայն տառեր, իսկ դու նայում ես գրքին ու հասկանում ես Ինչ-ինչ պատմություն, դա նշանակում է որ դու գուշակում ես գիրքը, թե այն կարդում???: Հետո, դու գերմաներենը թարգմանում ես և պատմում ես ինձ: Դա նույնպես նշանակում է որ դու գուշակում ես?: "Նշաններու" ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐԸ ոչ թե գուշակում են ԱՍՏՂԵՐԸ, այլ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ:

Արամ
26.08.2007, 14:51
Ամինա ես այդպես էլ պատասխանտ չստացա:

Second Chance
29.08.2007, 12:08
ՆՇԱՆՆԵՐՈՒ[/B]:
Amina Պատկերացնենք որ դու Գերմաներեն կարդալ գիտես իսկ ես ոչ, ես նայում եմ գերմանական գրքին բան չեմ հասկանում տեսնում եմ միայն տառեր, իսկ դու նայում ես գրքին ու հասկանում ես Ինչ-ինչ պատմություն, դա նշանակում է որ դու գուշակում ես գիրքը, թե այն կարդում???: Հետո, դու գերմաներենը թարգմանում ես և պատմում ես ինձ: Դա նույնպես նշանակում է որ դու գուշակում ես?: "Նշաններու" ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐԸ ոչ թե գուշակում են ԱՍՏՂԵՐԸ, այլ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ:
Ես այդպես համարելու համար պարզապես ոչմի հիմք չեմ տեսնում…
Կարծում եմ ձեր բերած օրինակն այդքան էլ տեղին չէր:), այ եթե ուրիշ փաստեր առաջարկեք:think միգուցե խոսենք այդ մասին…

Shah
07.08.2010, 21:05
Հավատալը չեմ հավատում, բայց ինքս ինձ հակասող մի բանի հավատում եմ, որ իրադարձությունները կրկնվում են ու ինչ որ մի ցիկլ ունեն, աստղերը կարդացողները հենց դրա հիման վրա էլ ապագան են ասում:

sweet
14.08.2010, 20:45
Ոչ, չեմ հավատում....
Ցավոք, այսոր շատերը, խարխափելով Աստվածաշնչի չիմացության և տգիտության խավարում, փորձում են իրենց հոգու սովը բավարարել կաղարդության տարբեր ձևերով` ոգեհարցությամբ, հմայությամբ, գուշակությամբ, մոգությամբ և այլ սատանայական գօրծերով: “Բոլոր այն բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է”(2րդ օրինաց 18. 10-12) :
Քանի որ այսօր բացակայում է գրաքննությունը, առևտրի սրահներն ու կրպակները հեղեղվել են գուշակության ` հատկապես աստղագուշակության մասին գրքերով, ու թերթերով: Դեռ ավելին` աստղագուշակության վերաբերյալ “հոգևոր սնունդ” է մատուղվում հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի անգլերենի դասագրքում: Սրա̉ն ինչ անուն կարելի է տալ: Չէ̉ որ միջնակարգ դպրոցի հանրակրթությունը ներդաշնակ կապի մեջ պետք է լինի ճշմարիտ քրիստոնեական դաստիարակության հետ, մինչդեռ ծնվում է հակասություն…. Ի±նչ է այս մասին ասում Եզնիկ Կողբացին իր հայտնի “Եղծ աղանդոց”-ում. “Գիշատիչ ու խոտաճարակ կենդանիներին ո±վ հանեց երկինք, որ մարդկանց ծննդյան պատճառ լինեն: Աստղերը կենդանությունից այնքան են հեռու, որքան ճրագը, որ մարդկանց կողմից պատրաստված է գիշերը լույս տալու համար (էջ 106):
Աստղագուշակության հիմքը հոգևոր տգիտությունն ու անհավատարմությունն է, որը, մարդուն ճշմարտությունից հեռացնելով, կարող է կործանման հասցնել: “Չէ± որ ժողովուրդը պետք է իր Աստծուն հարցնե” (Եսայա 8. 19):
Միքայել Նալբանդյանի “Հիշատակարան կոմս Էմմանուելի օրագրական թերթերից” ստեղծագործության եզրափակիչ մասի խոսքերն այսօր էլ չեն կորցրել իրենց իմաստը. “Արդյոք կտա± Աստված մի օր, որ ես իմ սիրելի ազգը տեսնեի հանրահավատության, սնապաշտության և անկրթության բարբարոսական լծի տակից կատարելապես ազատված":
Ինչ են հուշում աստղերը….
Նյենք աստղազարդ երկնքին այն ակնկալիքով, որ, ուր որ է կբացվի առավոտ լուսո, արեգակ արդար….

Մուր_Համլետ
14.08.2010, 21:57
Որ ճիշտն ասեմ, ոչ մի գրառում չեմ կարդացել այս թեմայում, ուղակի ուզում եմ ասեմ, որ եթե մարդ լսում ա գուշակությունը, ինքն իրեն ներշնչում է, որ դա լինելու է, ու մի փոքր անգամ համընկնության դեպքում մտածում է, որ գուշակությունը ճիշտ է:

RADIOmanyachka
05.01.2011, 02:43
ես աստղագուշակությանը չեմ հավատում, հատկապես թերթերում գրված ու հեռուստացույցով հնչող աստղագուշակությանը
Պատմեմ մի դեպք, հենց աստղագուշակության հետ կատաիված
Ես ընդհանրապես սնահավատ չեմ: Եվ երբեք աստղագուշակ չեմ լսել կամ կարդացել: Մի քանի տարի առաջ ընկերներով նստած զրուցում էինք ու ինձ հարցրեցին
-Ան, հանուն սրիո ինչ կանես?
Ես էլ այդ ժամանակ դեռ չէի սիրել, և ասեցի, որ հանուն սիրո աստղագուշակ կլսեմ: Ընկերներս հաջորդ օրվա աստղագուշակը կարդացին ինձ համար և այնտեղ ասվում էր, որ զգույշ լինեմ վթարներից:
Դե այդ պահին ինչքան էլ կատակի տվեցինք, բայց ամեն դեպքում ինչ-որ նստվածք թողել էր մեջս: Հաջորդ օրը տանից դուրս եկա ու անկախ ինձանից սկսեցի մայթերով քայլել ու հենց այդ պահին կողքի փողոցից մեկը հեծանիվով թեքվեց այդ փողոց և մենք իրար չտեսանք ու արդյունքում այնպես պատահեց, որ ես հեծանիվի տակ ընկա: :D
Դա միայն իմ անուշադրության պատճառով էր ու այն պատճառով, որ այդ պահին ես այդ աստղագուշակի մասին էի մտածում, իսկ եթե լսած չլինեի այդ աստղագուշակը, նորմալ իմ ճանապարհով գնաի, ոչ մի հեծանիվի տակ էլ չէի ընկնի :ok

Ձմերուկ
25.01.2011, 11:51
Ատղագուշակությունը հետաքրքիր գիտություն է... հինված իրական դատողությունների ու ուսումնասիրությունների վրա, բայց, ինչպես արդեն նշվեց, դրանով լուրջ զբաղվողներ քիչ կան: Դրա համար կարծում եմ պետք չէ վստահել ասենք գուշակների կամ նման բաներով զբաղվողներին, այլ ուղղակի կարելի է ուսումնասիրել քեզ հետաքրքրող բնագավառը, որպեսզի դու ինքդ կարողանաս գտնել քւ հարցերի պատասխանը:
Օրինակ ես հակված եմ կոնկրետ իմ նշանն ուսումնասիրելուն, ու ասեմ որ բավականին ճիշտ ու հետաքրքիր բաներ կան..

P.S. խեցգետիններ - the best :hands

Norton
25.01.2011, 13:36

Ի դեպ նկատել եմ, որ խեցգետինները խոցգետինների հետ շատ լավ են լեզու գտնում: Չգիտեմ պատահականությունա, թե համաստեղության շնորհիվա, բայց կոնրետ իմ դեպքում տենցա:Ճ

Մանուլ
25.01.2011, 16:45
Ատղագուշակությունը հետաքրքիր գիտություն է... հինված իրական դատողությունների ու ուսումնասիրությունների վրա, բայց, ինչպես արդեն նշվեց, դրանով լուրջ զբաղվողներ քիչ կան: Դրա համար կարծում եմ պետք չէ վստահել ասենք գուշակների կամ նման բաներով զբաղվողներին, այլ ուղղակի կարելի է ուսումնասիրել քեզ հետաքրքրող բնագավառը, որպեսզի դու ինքդ կարողանաս գտնել քւ հարցերի պատասխանը:
Օրինակ ես հակված եմ կոնկրետ իմ նշանն ուսումնասիրելուն, ու ասեմ որ բավականին ճիշտ ու հետաքրքիր բաներ կան..

Ձմերուկ ջան, իսկ դու ինչպե՞ս ես ուսումնասիրում քո նշանը: Իմ կարծիքով էն ինֆորմացիան, որը հիմա կա ինտերնետում, նույն գուշակների ու նման բաներով զբաղվողների գրածն է:

Չնայած ես էլ հավատում եմ /իհարկե, ոչ ամենօրյա աստղագուշակին/: Ու նոր մարդկանց հետ ծանոթանալիս առաջինը ուշադրություն եմ դարձնում աչքերի գույնին ու կենդանակերպի նշանին :)): Կարծում եմ` կենդանակերպը ահագին ազդում ա մարդու վրա: Օրինակ` իմ ճանաչած կին այծեղջյուրներն իրար նման են, համարյա բոլոր ջրհոսները ձգում են, կշեռքներն իրար նման են (այսինքն` ընդհանուր գծերով, էլի), տղամարդ աղեղնավորները լավն են և այլն :)):