PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուրգեն Մարգարյան



kiki
13.04.2006, 16:45
Չգիտեի՝ որտեղ ավելացնել, բայց սա, իմ կարծիքով, շատ հետաքրքիր է ու ԿԱՐԵՎՈՐ։
Շնորհավորանքներն, իհարկե, տեղին չեն, բայց, համենայնդեպս։

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԸ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾԱԾ ՀԱՅ ԼԵՅՏԵՆԱՆՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։

Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտին կարդացել է դատավճիռը, համաձայն որի Ռ. Սաֆարովը ցմահ բանտարկության է դատապարտվում՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։

Հ.Գ. Ադրբեջանական ԶԼՄ-ներն առայժմ լռում են։

Գեվորգ
14.04.2006, 01:13
Չգիտեի՝ որտեղ ավելացնել, բայց սա, իմ կարծիքով, շատ հետաքրքիր է ու ԿԱՐԵՎՈՐ։
Շնորհավորանքներն, իհարկե, տեղին չեն, բայց, համենայնդեպս։

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԸ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾԱԾ ՀԱՅ ԼԵՅՏԵՆԱՆՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։

Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտին կարդացել է դատավճիռը, համաձայն որի Ռ. Սաֆարովը ցմահ բանտարկության է դատապարտվում՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։

Հ.Գ. Ադրբեջանական ԶԼՄ-ներն առայժմ լռում են։

բա կլռեն, բա ի՞նննննչ կանեն

kiki
14.04.2006, 01:51
Իմիջիայլոց, ես սա ավելացրել եմ դատավճիռը կարդալուց մի քանի րոպե հետո, երբ հայկական նաև արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ արդեն արձագանքել էին դրան, չնայած լսումը դեռ չէր ավարտվել...դրանից հետո դեռ երկար ժամանակ հետևում էինք "նրանց" արձագանքին...տվեցին մի ժամ հետո համարյա, այն ել ինչ սրտաճմլիկ հոդված, որ եթե ասենք մի բրազիլացի լինեիր այս պատմություններից անտեղյակ, ապա հաստատ ասեու էիր "էս ինչ բարբարոս ժողովուրդ են էս հայերը..."...
սպլօշբայա կամեդիա...

հ.գ. Ուլուանա, շնորհակալություն::)

Anuk
14.04.2006, 11:48
Ի՜նչ ենք պահանջում մի «ազգից», ով փորձում է աշխարհին համոզել, թե իր բանակը՝ երկրի կարևորագույն կառույցը, գերհագեցած է կիսամոլագար վայրենիներով...

Fobus
14.04.2006, 12:50
Ադրբեջանցիները սկզբում նրան ճանաչեցին "տարվա մարդ" .. ու էլի լիքը լավ անուններ կպցրեցին դրան , բայց հետո հասկացան ,որ այդ ամենը միայն իրենց դեմ է :
---
Միայն վախկոտն է թիկունքից հարվածում , իսկ ադրբեջանցիները այդ քայլով ապացուցեցին իրենց վախկոտությունը:
---
Հույս ունենանք , որ հայազգի 24 հոգուց բաղկացած խմբից ոչ ոք Կահիրեում Գուրգեն Մարգարյանի ճակատագրին չի արժանանա:

StrangeLittleGirl
14.04.2006, 21:30
Ադրբեջանցիները սկզբում նրան ճանաչեցին "տարվա մարդ" .. ու էլի լիքը լավ անուններ կպցրեցին դրան , բայց հետո հասկացան ,որ այդ ամենը միայն իրենց դեմ է :
Ճշտում. ադրբեջանցիները չեն ճանաչել, այլ ինչ-որ ադրբեջանական հասարակական կազմակերպություն, որը լուրջ կշիռ չունի, իսկ Հայաստանում անկապ աղմուկ են բարձրացնում: Նույն հաջողությամբ եթե որևէ հայ այդպիսի բան արած լիներ, հաստատ կգտնվեր մի կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն, որը նրան ոչ թե տարվա մարդ, այլ ազգային հերոս կհռչակեր:

Chuk
15.04.2006, 01:01
Նույն հաջողությամբ եթե որևէ հայ այդպիսի բան արած լիներ, հաստատ կգտնվեր մի կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն, որը նրան ոչ թե տարվա մարդ, այլ ազգային հերոս կհռչակեր:
Ես նույնիսկ կարող եմ տալ այդ կուսակցություններից մեկի անունը... բայց լավ, չեմ տա:B

Հ.Գ. Ես չեմ արդարացնում ադրբեջանացի հասարակական կազմակերպության արածը: Ոչ: Այդպիսի բաներ տանել չեմ կարողանում:

StrangeLittleGirl
15.04.2006, 01:04
Ես էլ չեմ արդարացնում: Բայց մի խումբ մարդկանց արածն ամբողջ ազգին վերագրելը մի քիչ սխալ է, չնայած ադրբեջանցիներն աչքիս լույսը չեն:

Ես էլ կարող եմ տալ այդ կուսակցություններից մեկի անունը: :D

Fobus
15.04.2006, 13:25
Ես լսել էի հեոուստացույցով , որ նրան ազգն է "տարվամարդ" կոչել:
---

StrangeLittleGirl
15.04.2006, 20:17
Հա՛, հեռուստացույցով ինչ սուտ ասես չես լսի: Էդպես են անում, որ երկրի ներքին թշնամուն թողած արտաքինի վրա կատաղենք:

Հովիկ
21.04.2006, 02:00
Տեսնող ա էղել :) ;)

Էդգար
24.04.2006, 11:54
Սաֆառովին տարվա մարդ հռչակելով չեմ կարող ասել,որ վճռի վրա ազդեցին բացասաբար,այսպես թե այնպես վճիռը նույնն էր լինելու,բայց հավերժ քար գցեցին այն Եվրոմիություն ինտեգրվելու հույսերի վրա

StrangeLittleGirl
24.04.2006, 14:54
Հարգելի՛ս, նորից եմ կրկնում, որ ոչ թե ամբողջ երկիրն է նրան տարվա մարդ ճանաչել, այլ ինչ-որ ոչ շատ թափով հասարակական կազմակերպություն: Եթե հայն էլ նույն բանն աներ, հաստատ կգտնվեր առնվազն մեկ կուսակցություն (անունը չտամ), որը նույնը կաներ:

Հակոբ Գեւորգյան
27.07.2006, 05:42
Ցավում եմ։ Ցավում եմ որ նա էլ չկա մեզ հետ ու չի էլ կարող պատմել թե այդ արդբեջանաբնակ պոռնկորդին ինչ ատելությամբ էր կոտորել իրեն։ Ատելություն, որը գալիս է ոչ թե տասնամյակ, այլ դարեր շարունակ։ Փորձեցին ամբողջովին կոտորել ամբողջ արեւմտահայերին, համարյա թե ստացվեց, հիմա էլ ասում են ամբողջ ազգը դրան կողմ չեր (իդեպ ասեմ, թուրքաբնակ մարդիկ ի տարբերություն հայաստանաբնակ մարդկանց շատ կազմակերպված են, ու ոտքերը մի մաշիկ կոխած կարող են այնպիսի հրաշքներ գործեն, որ էլ ասելու չի…), ասում են թե մի քանի թուրք զինվորական ղեկավարներ էին որոնք մահվան էին դատապարվել իրենց արարքների համար։ Գոնե նրանք ասում են…

Բայց ծիծաղելի է այն որ դուք եք այստեղ բամբասում… Խնդրում եմ ավելի բաց մտքերով խոսեք մեր հերոսի մասին… Ինչու՞ եք պառակտում մտցնում մեր մեջ։ Հլա մի հատ ասեք տեսնենք թե այդ որ կուսակցությունն է, որ մեր ձինվորի մահը «մատի փաթաթաթան» է արել ու այստեղ այնտեղ քչփչալով ազգին աչքերին թոզ փչել։