PDA

Դիտել ողջ տարբերակը : Վազենք միասին



Ձայնալար
15.08.2007, 16:56
Եկեք միհատ մարշրուտ ընտրենք ասենք մի 5կմ ու ակումբով վազենք:D
Խմած չեմ ուղակի պատկերացնում եմ բոլորիս իրար հետ վազելուց ու ծիծաղս գալիս ա:D: Լավ կլինի միքիչ ծայրամասոտ կամ քաղաքից դրսոտ տեղ լինի: Հետո կարանք կամաց-կամաց դիստանցիաները մեծացնենք: Ի՞նչ լավ տեղ գիտեք գժություն անելու:

Արշակ
15.08.2007, 17:18
Լավ միտք է :hands
Ես կգամ :ok
Կարող ենք Թումանյանի այգում վազել։ Այդտեղ շատերն են վազում։ Համ օդը համեմատաբար մաքուր է, համ էլ վազելու տեղ կա։

Նորմարդ
15.08.2007, 17:24
Լավ միտք է :hands
Ես կգամ :ok
Կարող ենք Թումանյանի այգում վազել։ Այդտեղ շատերն են վազում։ Համ օդը համեմատաբար մաքուր է, համ էլ վազելու տեղ կա։
Արշակ կարո՞ղ ա Կոմիտասի անվան Պանթեոնն ի նկատի ունես:

Արշակ
15.08.2007, 17:37
Արշակ կարո՞ղ ա Կոմիտասի անվան Պանթեոնն ի նկատի ունես:
Չէ, Աջափնյակի ձորը նկատի ունեմ։ :)
Չնայած Կոմիտասի պանթեոնն էլ վատ չի. հետո միանգամից գործի կգնանք :D

Wisper
15.08.2007, 17:45
Եկեք մի այնպիսի տեղ որոշենք, որ բոլորից հավասարահեռ լինի :): Թե չէ մինչև հիմա նայում եմ, բոլորտ ձեր տան շրջակայքերում եք ուզում վազել :P

Արշակ
15.08.2007, 17:48
Եկեք մի այնպիսի տեղ որոշենք, որ բոլորից հավասարահեռ լինի :): Թե չէ մինչև հիմա նայում եմ, բոլորտ ձեր տան շրջակայքերում եք ուզում վազել :P
Դե բոլորիս տներից հավասարահեռը երևի քաղաքի կենտրոնն է, որտեղ օդն ամենակեղտոտն է, նենց որ չարժի իմ կարծիքով։

Օֆֆտոպ։ Wisper, ավատարդ ոնց որ լոքշից ցնդած լինի։ :))

Apsara
15.08.2007, 17:52
ես էլ կգամ վազելու, հույսով եմ ուշքից չեմ գնա կեսից, 5կմ, իմ համար շատա: Բայց ձորի օդն էլա կեղտոտ, դժվարանում եմ մաքուր օդով քաղաքում տեղ նշել:think

Wisper
15.08.2007, 17:52
Դե բոլորիս տներից հավասարահեռը երևի քաղաքի կենտրոնն է, որտեղ օդն ամենակեղտոտն է, նենց որ չարժի իմ կարծիքով։

Օֆֆտոպ։ Wisper, ավատարդ ոնց որ լոքշից ցնդած լինի։ :))

Դե լավ հիմա... Օդը դաջե Ավանում եսիմ ինչ մաքուր չի էլ ուր մնաց... Իմ կարծիքով քաղաքի կենտրոնը բավականին լավ առաջարկ է :):
Հ.Գ. Չէի ասի թե լոքշից ցնդածա, ուղղակի նոր բաներա ուզում կյանքում ;)

Ձայնալար
15.08.2007, 18:34
Դե լավ հիմա... Օդը դաջե Ավանում եսիմ ինչ մաքուր չի էլ ուր մնաց... Իմ կարծիքով քաղաքի կենտրոնը բավականին լավ առաջարկ է :):
Հ.Գ. Չէի ասի թե լոքշից ցնդածա, ուղղակի նոր բաներա ուզում կյանքում ;)

Կարանք հրապարակում շրջաններ անենք, բայց պետք ա մարդա միհատ սուլիչ վերցնենք, որ մարդիկ իմանան թե հարսանիք ա :D

Ի դեպ կարծում եմ առավոտյան նպատակահարմար չի վազել, դա պետք է անել երեկաոյան՝ այդ ժամին մարդկանց մեջ ավելի շատ ուժ ու եռանդ է լինում:D
Իսկ իմ գրառումը (ավելի ճիշտ թեման :D) Taurus-ն է չարանենգորեն տեղափոխել «առավոտյան վազք» բաժին :angry

Արշակի առաջարկած վայրին համաձայն եմ, կարող ենք նույնիս համալիրի մոտից սկսենք մանկական երկաթուղով դուրս գանք:

Apsara
15.08.2007, 18:57
Իսկ իմ գրառումը (ավելի ճիշտ թեման :D) Taurus-ն է չարանենգորեն տեղափոխել «առավոտյան վազք» բաժին :angry

Արշակի առաջարկած վայրին համաձայն եմ, կարող ենք նույնիս համալիրի մոտից սկսենք մանկական երկաթուղով դուրս գանք:

Ճիշտա արել Էդոն, որ թեմաի տեղը փոխելա:)

Իսկ վայրը իսկապես լավ է, էտ ճանապարհը լավն է, չնայած վտանգավոր, երեկոյան էլ հարմար կլինի: Մենակ ետեղեք մի հատ դուշեվոյ ճարեք, որ հետո կարանանք հետ գանք տուն:D

StrangeLittleGirl
15.08.2007, 20:12
Ժո՛ղ, սպասեք ես գամ, նոր էլի :(
Ես էլ եմ շատ ուզում:
Իսկ Թումանյանի այգին շատ հարմար տարբերակ է :)
Կարող ենք նաև Ծիծեռնակաբերդի այգին փորձել (պապիկս այնտեղ էր գնում վազելու :D):
Իսկ եթե դեն նետենք հայկական կոմպլեքսները, հենց փողոցում էլ կվազենք:

Wisper
15.08.2007, 21:56
Լավ եկեք մի քանի բան ասեմ՝ :oy
1. Նախ պետք է այգիոտ վայր չընտրել, քանի որ այնտեղ մոծակների պաշարները նենց հավեսով շատ են՝ մասնավորապես մանկականում, քանի որ դա հիիիին այգի է և հետևող էլ չկա, հետևաբար միջատները վխտում են...
2. Ինչ վերաբերում է երեկոյան վազելուն, ապա կարող եմ ասել, որ չգիտեմ, թե ինչքանով է նպատակահարմար երեկոյան վազելը, քանի որ մարդիկ հոգնած, մեռած գալիս են գործից ու... ու... ու քնում են :P: Իսկ եթե առավոտյան լինի, նախ հով է, հետո էլ շուտ արթնանալ կսովորենք :P...
3. Տակսս... էլի ինչ-որ բան էի ուզում ասել, բայց մոռացա... Լավ կհիշեմ, կասեմ :):

StrangeLittleGirl
15.08.2007, 21:58
1. Լավ էլի… Վազող մարդկանց մոծակները չեն կծի :P Համ էլ երբ ես գամ, արդեն մոծակների սեզոնն անցած կլինի
2. Համաձայն եմ առավոտյան վազելուն
3. Բայց գամ, նոր էլի… Լավ էլի :oy

Ֆելո
16.08.2007, 20:19
5 կիլոմետր՞՞՞:o. երևի հաղթողն էլ էնա, ով վերջնագծին ավելի մոտ կմեռնի:D

Արշակ
17.08.2007, 09:50
Լավ եկեք մի քանի բան ասեմ՝ :oy
1. Նախ պետք է այգիոտ վայր չընտրել, քանի որ այնտեղ մոծակների պաշարները նենց հավեսով շատ են՝ մասնավորապես մանկականում, քանի որ դա հիիիին այգի է և հետևող էլ չկա, հետևաբար միջատները վխտում են...
2. Ինչ վերաբերում է երեկոյան վազելուն, ապա կարող եմ ասել, որ չգիտեմ, թե ինչքանով է նպատակահարմար երեկոյան վազելը, քանի որ մարդիկ հոգնած, մեռած գալիս են գործից ու... ու... ու քնում են :P: Իսկ եթե առավոտյան լինի, նախ հով է, հետո էլ շուտ արթնանալ կսովորենք :P...
3. Տակսս... էլի ինչ-որ բան էի ուզում ասել, բայց մոռացա... Լավ կհիշեմ, կասեմ :):
1–ին կետի հետ միանշանակ համաձայն չեմ։ Տես Բյուրակնի հիմնավորումը։
2–րդ կետի հետ համաձայն եմ։
3–րդ կետի մասին դեռ կմտածեմ։ :))

John
17.08.2007, 11:02
Կգամ վազելու, եթե հարմար լինի :) Այսինքն լինի օգոստոսի ընթացքում: Ու նենց չլնի, որ մենակ 2 ժամ հավաքվենք…

Ձայնալար
17.08.2007, 11:02
Երկրորդ կետի վերաբերյալ կասեմ հո աշխատանքային օր չե՞նք վազելու:o, որ գործից հոգնաց լինենք. հլը պատկերացրեք առավոտ շուտ վազել ու հետո գնալ աշխատանքի:
Իսկ հանգստյան օրը, միակ առավոտը որ կարելի է քնել, վարի տալ վազելու համար անձամբ ես համաձայն չեմ;)

Amaru
17.08.2007, 11:04
Բանը... ինչ էի ասում...հա՛:) Հաղթանակի զբոսայգու վերևը էէ, էն որ նոր տներ կան :8էդտեղ վազելու համար շատ հարմար ա, լիքը մարդ կա վազվզող:)) կոնկրետ նկարագրել չեմ կարա, թե որտեղ. բավականին երկար ժամանակ ա չեմ եղել :oy մի խոսքով ես էլ եմ վազել ուզում, թեկուզ Նալբանդյան փողոցով, մեկ ա :) հենց մի բան որոշվի, ձեն հանեք :P

Սամվել
17.08.2007, 14:34
Ժողովուրդ ես էլ երևի կգամ…

1. Նախ պետք է այգիոտ վայր չընտրել, քանի որ այնտեղ մոծակների պաշարները նենց հավեսով շատ են՝ մասնավորապես մանկականում, քանի որ դա հիիիին այգի է և հետևող էլ չկա, հետևաբար միջատները վխտում են...
Միանշանակ ՈՉ…Վազելուց պետքա այնպիսի տեղ վազենք, որ օդը մաքուր լինի թե չէ ինչ իմաստ կա գնանք վազենք ու փոշի շնչենք…Վերջում էլ տխուր ավարտ ունենա դե արի :cry :D

Angelina
17.08.2007, 14:36
Ես ամեն առավոտ վազում եմ, բայց շատ կուղեի ձեր հետ էլ գայի, իսկ տեղը չէք որոշու՞մ:

Արշակ
17.08.2007, 14:46
Ես ամեն առավոտ վազում եմ, բայց շատ կուղեի ձեր հետ էլ գայի, իսկ տեղը չէք որոշու՞մ:
Հենց մենակ քեզ հետ ծանոթանալու համար պատրաստ եմ վաղվանից վազել։ :) Իսկ դու որտե՞ղ ես վազում։

Angelina
17.08.2007, 14:50
Հենց մենակ քեզ հետ ծանոթանալու համար պատրաստ եմ վաղվանից վազել։ :) Իսկ դու որտե՞ղ ես վազում։

Ես վազում եմ մեր շենքի դիմացի սպորտ դպրոցի դաշտերից մեկում: Իսկ դու՞

Արշակ
17.08.2007, 14:54
Ես վազում եմ մեր շենքի դիմացի սպորտ դպրոցի դաշտերից մեկում: Իսկ դու՞Դե ես վաղուց չեմ վազել, բայց մտածեցի, որ միասին հետաքրքիր կլինի։

Angelina
17.08.2007, 15:00
Դե ես վաղուց չեմ վազել, բայց մտածեցի, որ միասին հետաքրքիր կլինի։

Ես էլ եմ այդպես կարծում:

John
17.08.2007, 15:07
Ես վազում եմ մեր շենքի դիմացի սպորտ դպրոցի դաշտերից մեկում: Իսկ դու՞
Հասցեն ասա, վաղվանից ես, ու ոչ միայն ես, կգանք ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ վազելու այդտեղ:

StrangeLittleGirl
17.08.2007, 15:30
Հասցեն ասա, վաղվանից ես, ու ոչ միայն ես, կգանք ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ վազելու այդտեղ:
Ի՞նչ վաղը: :angry
Չե՞ք սպասում ես գամ, հետո :(

Angelina
17.08.2007, 15:34
Ի՞նչ վաղը: :angry
Չե՞ք սպասում ես գամ, հետո :(

Ե՞րբ ես գալու

Ավելացվել է 52 վայրկյան անց

Ե՞րբ ես գալու

Եթե գալու եք ասեք, որ պայմանավորվենք ասեմ հասցեն:

StrangeLittleGirl
17.08.2007, 15:36
Ե՞րբ ես գալու
Օգոստոսի 29-ին (չնայած չէի ուզում կոնկրետ օրը որևէ մեկն իմանար, բայց որ հարցնում ես…)
կարող ենք հենց 30-ին գնալ վազելու:

Wisper
17.08.2007, 21:11
Երկրորդ կետի վերաբերյալ կասեմ հո աշխատանքային օր չե՞նք վազելու:o, որ գործից հոգնաց լինենք. հլը պատկերացրեք առավոտ շուտ վազել ու հետո գնալ աշխատանքի:
Իսկ հանգստյան օրը, միակ առավոտը որ կարելի է քնել, վարի տալ վազելու համար անձամբ ես համաձայն չեմ;)

Այո ճիշտ ես պետք է աշխատանքային օրերին չվազել... Իսկ հանգստյան օրն էլ կարելի է դիվան քշել և մեծ, լխկած փոր կուտակել... Հետո էլ ժամանակի ընթացքում էլ կքաչալանանք ու սաղ իրա տեղը կգա՝ կդառնանք ավանդական հայ տղամարդ :B :angry:
Ավելացնելու բան չունեմ՝ քցեք բռնեք ինքներտ և կհասկանաք, որ այդպես շարունակելով օգուտ չեք ստանա :B

Ավելացվել է 7 րոպե անց
Հ.Գ. Արշակ ջան ծանոթանալու համար ես ոնց հասկանում եմ կան հատուկ հանդիպումային օրեր, իսկ վազելու օրը վազելու համար է լինելու պլանավորված, բացի այդ, խոտի վրա վազել այնքան էլ հարմար չի... Մի նենց էլ ոտի մուսկուլ ունենք, որ խոտի վրա վազենք, ինչ որ շենքի բակում... :oy

Grieg
17.08.2007, 21:31
վազել առաջին հերթին պետք է աշխատանքային օրերին, ճիշտ է կարող է թվա որ դժվար կամ հոգնեցնող կլինի բայց փորձեք մի օր արթնանալ շուտ կատարել առավոտյան թեթև մարզանք և իջնել դուրսը զբոսնել սահուն անցնելով վազքի /մեր մարմինը չի սիրում կտրուկ անցումներ հատկապես առավոտյան ;) / և կտեսնեք թե ինչքան դրական լիցքերեն կհավաքվի ձեզ մեջ և սովորականից ավելի աշխույժ կզգաք։ Առավոտվա վազքը ոչ միայն լավ սննունդ է մարմնի համար այլ նաև ոգու համար..ցավոք քաղաքի պայմաններում..կառույցների անապատում..բնությունից հեռու ոգևոր բավարվածության հասնելը այդ պրոցեսի ընթացքում այդքանել հեշտ չե :( :(

Wisper
17.08.2007, 21:44
Օգոստոսի 29-ին (չնայած չէի ուզում կոնկրետ օրը որևէ մեկն իմանար, բայց որ հարցնում ես…)
կարող ենք հենց 30-ին գնալ վազելու:

Բյուր ջան, եթե մեր Հայաստանում որոշումները այդպես կտրուկ և հստակ ընդունվեին, ապա մեր երկիրը հիմա կարգին բան կլիներ... Ես կարող եմ գրազ գալ, որ հենց հիմա էլ եթե որոշենք, որ վաղը վազելու ենք, ապա այդ որոշման ի կատար ածումը կլինի ամենաշուտը ամսի 30-ին, նենց որ Բյուր ջան, հաշվի առ դա և քաջալերի բոլորին, որպեսզի հիմիկվանից սկսենք որոշումներ կայացնել՝ գոնե ակումբում՝ HTML կոդի տեսքով և դրանից հետո կարող է, նու մալո լի, մեկել տեսար ստացվի ամսի 30-ին վազենք :B
Հ.Գ. :oy :D :B

StrangeLittleGirl
19.08.2007, 22:59
Սենց ասեմ. ես ամսի 30-ին գնում եմ վազելու: Գալի՞ս եք:

Ձայնալար
20.08.2007, 18:02
Այո ճիշտ ես պետք է աշխատանքային օրերին չվազել... Իսկ հանգստյան օրն էլ կարելի է դիվան քշել և մեծ, լխկած փոր կուտակել... Հետո էլ ժամանակի ընթացքում էլ կքաչալանանք ու սաղ իրա տեղը կգա՝ կդառնանք ավանդական հայ տղամարդ :B :angry:
Ավելացնելու բան չունեմ՝ քցեք բռնեք ինքներտ և կհասկանաք, որ այդպես շարունակելով օգուտ չեք ստանա :B

էէէ ի՞նչես է խոսում, գիտես թե որ մի անգամ առավոտվա 6-ին գնաս վազես հետո, շնչակտուր հասնես տուն, ցնցուղ ընդունես ու գնաս գործի տեղը քնես, փորդ էլ կյանքում չ՞ի մեծանալու: Ես գերադասում եմ աշխատանքից հետո զբաղվել սպորտով, իսկ գիշերը և վաղ առավոտը ամբողջությամբ նվիրել քնելուն (եթե ավելի հետաքրքիր բան չկա անելու :D):