PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ երգիչ-երգչուհիներից ու՞մ եք գնահատում, նրա ո՞ր երգերն եք սիրում



Welcome
15.08.2007, 14:14
Հայ երգիչ երգչուհիներից ում եք գնահատում նրա որ երգերն եք սիրում...
Պատասխանել այստեղ:8

Պանդուխտ
15.08.2007, 16:27
Եղածներից մէջը իմ կարծելով լաւագոյնին ընտրեցի:
Առհասարակ Սփիւռքում ամէնաշատ Թաթան եւ Նունէն ժողովրդականութիւն ունին: Որովհետեւ երգում են անկեղծաբար, այնպէս որ են:
Չեն աշխատում նմանել ամերիկեան jazz եւ չգիտեմ ինչ երգիչներին:
Իսկ նախնիներից, ումին ուզում ես ասեմ, բոլոր էլ լաւ են եղել: Estradaյին երգիչներն էլ, ժողովրդական, գուսանական, դասական երգիչներն էլ, բոլորը որակաւոր ձայն ունեցող եւ կատարողներ եղել են:

Mari
15.08.2007, 18:18
Հայ երգիչ երգչուհիներից ում եք գնահատում նրա որ երգերն եք սիրում...
Պատասխանել այստեղ:8

Ես միայն գնահատում եմ երգերը: Արամեին չեմ սիրում, բայց իր «Մի նամակ, մի համբույր» երգը շաատ եմ սիրում/դրա համար էլ ընտրեցի նրան/:

PygmaliOn
16.08.2007, 10:21
Սիրուշո եմ ընտրել:love, եթե երգերով ասենք, ապա բոլորն էլ գոնե մեկ լավ երգ ունեն

Angelina
17.08.2007, 14:40
Նշվածներից բացի կան ավելի լավերը, բայց ես նախապատվությունը տալիս եմ Սիրուշոյի, որովհետև նա դեռ շատ առաջ կգնա, նկատե՞լ եք, թե ինչքան է իր վրա աշխատում: Դա արդեն գովելի է:

Սամվել
17.08.2007, 14:47
Թաթուլին Մոռացել եք :D:lol

Vive L'Armenie
17.08.2007, 15:15
Շատ եմ սիրում Թաթային, նրա բոլոր երգերն էլ հրաշք են, շատ եմ սիրում նրա ՃԱՆԱՊԱՐՀ-ը :)

John
17.08.2007, 15:26
Սպիտակցի Հայկոն չկա՞ :o: Ստիպված եմ ընտրել «այլ» տարբերակը:

Goga
17.08.2007, 15:35
Նշված երգիչ երգչուհիները բոլորն էլ լավ երգեր ունեն, միանշանակ չեմ կարող ասել այս մեկը մյուսից լավն է, բայց կան նաև շատերը, որ նշված չեն, օրինակ Արամ Ասատրյան, Նունե Եսայան, Արսեն Գրիգորյան, Ինգա և Անուշ Արշակյաններ և այլն:
Որպեսզի չշեղվեմ թեմայից, կընտրեմ Արամեին, իր «Մի նամակ, մի համբույր» երգի համար:ok

Welcome
17.08.2007, 16:05
Թաթուլին Մոռացել եք :D:lol Էտքան տեղ չկա որ ամե:okն մեկին նշեի

Amaru
18.08.2007, 12:09
Ռուբեն Մաթևոսյան :) Ու մել էլ Armenian Navy Band :love

Մմ... Ցուցակից կեսին չգիտեմ, կեսին գիտեմ, բայց դե չեմ լսում... :)

Ավելացվել է 10 րոպե անց
Հա, շատ հայկական խմբեր կան, որ սիրում եմ... Բայց էստրադա չեն.. Իրանց էլ գրեմ :) Բամբիռ :love Ոստան Հայոց :) Alter Ego :)

Սամվել
18.08.2007, 13:24
EmpyRay :jagi

Ungrateful
19.08.2007, 00:40
Սպիտակցի Հայկո, Թաթուլ... չկա, :angry դրա համար Սիրուշոի կողմիցեմ քվեարկել... (Սիրուշոի երգերը չեմ սիրում.. իրան եմ սիրում :love )

Miko
26.08.2007, 05:50
Մոդերատորական: Գրառումը ջնջված է: Կարդացեք Ակումբի կանոնադրություն (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297) և խուսափեք որևէ մեկի նկատմամբ անձնական վիրավորանք պարունակող գրառումներից:

Lider2006
26.08.2007, 13:49
երգչուհիներից Սոֆի Մխեյան երգիչներից ել համարյա բոլոր ռաբիս երգիչները , որ չեք ել նշել:angry կարողա հայ չեն:P??

aerosmith
27.08.2007, 23:42
իմ սուբյեկտիվ կարծիքն են ա, վոր հայ էստրադայում չկա ոչ մեկը, որը կարանա հայ ժողովրդին մատուցի որակյալ երաժշտություն։ իսկ վորպես ROCK-ի սիրահար շատ եմ հավանում EMPYRAY-ին ու ՈՍՏԱՆ ՀԱՅՈՑ-ին։

EMPYRAY-ը վերջնա.........:hands

Աբելյան
26.03.2010, 00:24
Հասմիկ Կարապետյան::love:love:love

Շինարար
26.03.2010, 00:25
Արամ Ասատրյան

PetrAni
26.03.2010, 00:44
միայն Սիրուշոյին եմ գնահատում.............

այն էլ միայն գեղեցկությունն ու տեսքը:D

Kuk
31.03.2010, 00:52
Էլվինա Մակարյան, Հարութ Փամբուկչյան, Ռուբեն Հախվերդյան, Արթուր Մեսչյան…

Okamigo
31.03.2010, 00:56
Սիլվա Հակոբյան

Rammstein
31.03.2010, 02:08
Սիլվա Հակոբյան

Որպես երգիչ չեմ ասի, անիմաստ եմ համարում։
Որպես մարդ առաջ չեզոք էի վերաբերվում, հետո վայքեցի ընկերս մի բան պատմեց, որից հասկացա, որ հերթական աստղային հիվանդությամբ տառապող, մեծամիտ ու իրանից դենը աշխարհ չտեսնող «երգչուհին» ա։

Sagittarius
31.03.2010, 02:12
Որպես երգիչ գնահատում եմ գրեթե բոլոր նշվածներին, նամանավանդ Սիրուշոյին, հինգ բալանի գնահատման սիստեմով երկու:)

Ungrateful
31.03.2010, 02:23
Կուկի նշած երգիչներին նորից չնշեմ: Ժամանակակիցներից ասեմ`

"Կատուներ" Ժազզ Բենդն եմ հավանում:
Վերջերս, Դորիանս /վերջերս եմ իրանց "հայտնաբերել" :))/: Վոկալիստը` տաղանդավոր տղա ա:
Reincarnacion - Մակարդակով Ռեգգի ա:


Հ.Գ. Հմմ... ասածներիս մեջ երգիչ-երգչուհի չկար, սաղ խմբեր եին: Ոչինչ, չէ՞ :oy :

Sagittarius
31.03.2010, 02:33
Կուկի նշած երգիչներին նորից չնշեմ: Ժամանակակիցներից ասեմ`

"Կատուներ" Ժազզ Բենդն եմ հավանում:
Վերջերս, Դորիանս /վերջերս եմ իրանց "հայտնաբերել" :))/: Վոկալիստը` տաղանդավոր տղա ա:
Reincarnacion - Մակարդակով Ռեգգի ա:


Հ.Գ. Հմմ... ասածներիս մեջ երգիչ-երգչուհի չկար, սաղ խմբեր եին: Ոչինչ, չէ՞ :oy :

Դորիանսին առաջին անգամ անցած, թե նախանցած տարի Եվրատեսիլի ընտրական փուլում եմ լսել, ու բավականին հավանել եմ, Վոկալիստը լավ պոտենցիալ ունի, ԻՄՀՕ

աշոտ24
01.04.2010, 22:21
Նրանք չեն հարցման մեջ, բայց ես գնահատում եմ Ինգա և Անուշ Արշակյանները: :)

mtrjmp
01.04.2010, 22:44
Անդրե

armuk
06.04.2010, 17:31
:love միայն ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ :love

Magic-Mushroom
14.04.2010, 22:37
Միանշանակ Reincarnacion,վերջապես Հայաստան եկավ ռեգգին,
նամանավանդ շատ եմ սիրում մենակատարի գլխարկը:Dտեսնես որտեղից է գնել:

Diana99
23.06.2013, 19:40
Վարդուհի Վարդանյան,Էլվինա Մակարյան,Ռուբեն Հախվերդյան,Դորիանս :)

StrangeLittleGirl
23.06.2013, 19:42
Լիլիթ Բլեյան :love

Enna Adoly
23.06.2013, 19:47
Լիլիթ Բլեյան :love
Երգչուհուն առաջին անգամ քո բլոգում եմ լսել:Շա՜տ եմ հավանել:loveՇնորհակալ եմ

Այբ
25.11.2013, 19:12
Անձամբ ինձ համար՝ հայ երգիչ երգչուհիներ չկան...կան միայն անտաղանդների հավաքածուներ, որոնց եթե պատահմամբ եթուղայինում, կամ չգիտեմ որտեղ լսում եմ՝ կաթված եմ ստանում...

Dayana
25.11.2013, 23:24
Անձամբ ինձ համար՝ հայ երգիչ երգչուհիներ չկան...կան միայն անտաղանդների հավաքածուներ, որոնց եթե պատահմամբ եթուղայինում, կամ չգիտեմ որտեղ լսում եմ՝ կաթված եմ ստանում...


Էմմա Պետրոսյանին երբևէ լսել ե՞ս, Այբ։ Եթե չէ, խորհուրդ կտամ լսել։

Mephistopheles
26.11.2013, 00:56
Թաթուլն ինչի՞ չկա…

Mephistopheles
26.11.2013, 00:57
Արմենչիկը չկա…

Աթեիստ
26.11.2013, 00:59
Էմմա Պետրոսյանին երբևէ լսել ե՞ս, Այբ։ Եթե չէ, խորհուրդ կտամ լսել։

Կարեն Հայրապետյան

http://www.youtube.com/watch?v=dRmgNZpZPS4
Ցավոք սրտի երգացանկ չունի, երգում ա Բոչկա ռեստորանում։

Անդրե
Էստրադային համարյա բոլոր երգերն էլ սիրում եմ, ազգայինները չէ։

Սիրուշոյին առաջ հեչ չէի սիրում, բայց հետո որոշ երգեր սիրվեցին

http://www.youtube.com/watch?v=meK387YmUXg

http://www.youtube.com/watch?v=wxxnY-QTUGU

Էմմա Պետրոսյանին արդեն Այվին նշեց, իրա օրորոցայինը շատ լավն ա։

Mephistopheles
26.11.2013, 01:03
Տաթևիկ Հովհաննիսյանը չկա…

ivy
26.11.2013, 01:05
Էմմա Պետրոսյանին արդեն Այվին նշեց, իրա օրորոցայինը շատ լավն ա։

Ե՞ս:

Mephistopheles
26.11.2013, 01:06
Ե՞ս:

նշած կլինես… հո սուտ չի՞ ասում…

Աթեիստ
26.11.2013, 01:08
Ե՞ս:

Վայ, Դայանան էր ։)
Հիշում էի, որ սիրուն աղջիկ էր գրողը, որ հիմա Հայաստանում չի ։)

Mephistopheles
26.11.2013, 01:09
Վայ, Դայանան էր ։)
Հիշում էի, որ սիրուն աղջիկ էր գրողը, որ հիմա Հայաստանում չի ։)

էլ մի սկսի, պադխալիմի մեկը…

Փոքրիկ շրջմոլիկ
26.11.2013, 01:55
Ռուբեն Հախվերդյան.

http://www.youtube.com/watch?v=05gc5RQ3chI

Արթուր Մեսչյան

http://www.youtube.com/watch?v=igtTO9Ldgcg

Վահան Արծրունի

http://www.youtube.com/watch?v=H0_Y16ZEAho&list=PLFD7765E1D7793CC4

Դավիթ Ամալյան.

http://www.youtube.com/watch?v=FzLInUseV5U

Արձագանք խումբ.

http://www.youtube.com/watch?v=hUToib65wcg&list=PLxEXdKrKiF2HHkHip5XU7wwpJhnfTFsMY

Ոնց որ էլ չկա.
Մեկ էլ Մեմեի դրած երգից հետո սկսել եմ Ֆորշին լսել.

http://www.youtube.com/watch?v=z5VVAG4wbwE

Հ.Գ. Էմփիրեյին մոռացա.

http://www.youtube.com/watch?v=WSGrhcP2s0Q&list=PL8FF6858647C0B0B6

Mephistopheles
26.11.2013, 02:00
Շուշան Պետրոսյան…

Նաիրուհի
26.11.2013, 02:55
Եթե թվարկելու լինեմ՝ հաստատ երկու տասնյակը կանցնի :) Իրականում լիքը լավ ու հետաքրքիր երգիչներ կան, հեչ էլ անտաղանդների հավաքածու չեն, Այբ :angry
Էս պահի համար՝

Ռուբեն Հախվերդյան (http://www.youtube.com/watch?v=pwT1FzquaY4)
Լիլիթ Բլեյան (http://www.youtube.com/watch?v=HlqWMHu8QYA)
Մարիամ Կանայան (http://www.youtube.com/watch?v=x0WW6Y3YVjo)
Արմինե Հայրապետյան (http://www.youtube.com/watch?v=KTwktfHzdmA)
Արտո (http://www.youtube.com/watch?v=1ocPjfzYGg4)
Գոռ Սուջյան (http://www.youtube.com/watch?v=fHhaJc55FuM)
Վախթանգ Հարությունյան (http://www.youtube.com/watch?v=9A35ZZgMAIg)
Արեգ Նազարյան (http://www.youtube.com/watch?v=aF9gnEn0xs8)
Հասմիկ Հարությունյան (http://www.youtube.com/watch?v=IHEVWfBGL_c)
Ֆորշ (http://www.youtube.com/watch?v=t_4fhxyFq7k)
Մավրս (http://www.youtube.com/watch?v=0HUgdJSufV8) :love

Ես փուլերով եմ լսում. ինչ-որ շրջան սևեռվում եմ մեկի կամ մի քանիսի վրա, հետո ուրիշներն են արդիական դառնում։ Դրա համար էս պահին ինչ միտք եկավ միանգամից, դա գրեցի. որ մի տասը օրից գրեմ՝ ցանկը կհամալրվի :) Համ էլ մենակ ժամանակակիցներին եմ նշել, թե չէ որ խորացա՝ Մանուել Մենենգիչյանով (http://www.youtube.com/watch?v=NYk2mhbQG_0) կսկսեմ, Շարա Տալյանով (http://www.youtube.com/watch?v=urkrwXXNgpQ) ու Հայրիկ Մուրադյանով (http://www.youtube.com/watch?v=bL3oUOwPkds) կշարունակեմ, ու վերջը չի երևա:

Dayana
26.11.2013, 02:59
Կարեն Հայրապետյան

Անդրե
Էստրադային համարյա բոլոր երգերն էլ սիրում եմ, ազգայինները չէ։

Սիրուշոյին առաջ հեչ չէի սիրում, բայց հետո որոշ երգեր սիրվեցին
Էմմա Պետրոսյանին արդեն Այվին նշեց, իրա օրորոցայինը շատ լավն ա։

Աթեիստ ջան, ես հատուկ Էմմա Պետրոսյանին նշեցի, որ համ երգչուհի լինի (վերնագիրն ասում ա հայ երգչուհիներից ու՞մ եք սիրում ու ցանկում Անդրեն, Արամեն ու Արսեն Սաֆարյանն են :} ), համ էլ էստրադային, թե չէ նենց հրաշք հեղինակ կատարողներ ունենք ՝ Լիլիթ Պիպոյան, Լիլիթ Բլեյան, Արմինե Հայրապետյան, Տաթևիկ Աղամիրյան, ի վերջո ռետրոները՝ Բելլա Դարբինյանից սկսած, ջազ-լեդիները ՝ Տաթևիկ Հովհաննիսյանով ավարտած... Բայց Էմմայի պես «ուղիղ» ոչ մեկ չի երգում: Խելքս գնում ա, որ ինքը վերցնում ա ցանկացած երգ/երաժշտություն ու առանց ավելորդ մելիզմների երգում ա նենց, որ ուրիշ էլ ոչ ոք էդ նույն երաժշտությանը չի կարողանա մոտ գալ:

Հ.Գ. Կարեն Հայրապետյանի համար ժամանակին Գյանջումյանը մեկ-երկու երգ գրեց, ու էդ նշածդ երգն էլ պիտի որ իրենը լինի, իսկ հետո ինքը կարծեմ Վիսոցկի էր երգում՝ ինչ-որ ակումբում ու լսա-տեսադաշտից դուրս գնաց:

Dayana
26.11.2013, 03:01
Եթե թվարկելու լինեմ՝ հաստատ երկու տասնյակը կանցնի :)
Էս պահի համար՝

Արեգ Նազարյան (http://www.youtube.com/watch?v=aF9gnEn0xs8)

Լիլ, էս (http://www.youtube.com/watch?v=sG7yvLU1bas) ա իրա գլուխգործոցը: Մի քիչ ղալմաղալոտ հոլովակ ա, բայց եթե ուրիշ ոչինչ էլ չգրի, էս մեկը լրիվ հերիք ա, որ ինքը առաջիկա մի 10 տարում իմ ֆավորիտների ցանկում լինի:

Նաիրուհի
26.11.2013, 03:12
Լիլ, էս (http://www.youtube.com/watch?v=sG7yvLU1bas) ա իրա գլուխգործոցը: Մի քիչ ղալմաղալոտ հոլովակ ա, բայց եթե ուրիշ ոչինչ էլ չգրի, էս մեկը լրիվ հերիք ա, որ ինքը առաջիկա մի 10 տարում իմ ֆավորիտների ցանկում լինի:

Երկու ձեռքով կողմ եմ, ուղղակի չուզեցի դա դնել, որ չիմացողներին միանգամից չվախեցնի։ Աքաղաղի ձենի համար գժվում եմ :love

Sagittarius
26.11.2013, 03:45
Ընդհանուր որ սենց նայում Հայ երգիչների ցուցակին, հասկանում եմ, որ նախագահական ընտրացուցակները իրականում վատագույն ցուցակները չեն Հայաստանում :))

Շինարար
26.11.2013, 10:51
Արամ Ասատրյան
:hands

Էմմա Պետրոսյանին ես էլ եմ շատ հավանում, բայց ինքը իմ երաժշտությունից հեռու զգալով հզոր ձայն չունի, ուղղակի էն իրա կանգնելուց ձևից բռնած թափվում ա շատ բարձր, շատ նուրբ ճաշակը, մի տեսակ շատ հարգարժան ա ինքը, իրա երգելը, ու դա գերում ա:

Արէա
26.11.2013, 11:21
:hands

Էմմա Պետրոսյանին ես էլ եմ շատ հավանում, բայց ինքը իմ երաժշտությունից հեռու զգալով հզոր ձայն չունի, ուղղակի էն իրա կանգնելուց ձևից բռնած թափվում ա շատ բարձր, շատ նուրբ ճաշակը, մի տեսակ շատ հարգարժան ա ինքը, իրա երգելը, ու դա գերում ա:

Ես արիստոկրատ եմ ասում տենց մարդկանց՝ ազնիվ, ազնվական իմաստով:
Հայերի մեջ քիչ են նման մարդիկ, չնայած վստահ չեմ, ուրիշ ազգերի մեջ շատ են արդյոք:
Ես որ գերագույն հաճույք եմ ստանում նման մարդկանց նայելուց, լսելուց, հետևելուց:

Էս շատ լավ երգ ա: Շինարարի ասածի պես, նենց չի, որ անթերի ա երգում երաժշտական տեսանկյունից, բայց շատ հաճելի ա թե լսելը, թե նայելը:


http://www.youtube.com/watch?v=gF7abX8-RSI

Արամ
26.11.2013, 11:43
Անդրե :love

Մուշու
05.01.2017, 17:24
իմ համար լավագույն հայ երգիչը, ինչ մեղքս թաքցնեմ ես իրան սիրում եմ:love:love:love:love


https://www.youtube.com/watch?v=NLwFI1kQfDg


https://www.youtube.com/watch?v=yT_6dNOL3CE


https://www.youtube.com/watch?v=oxoqgenDCPQ

Շինարար
05.01.2017, 17:59
Էլվինա Մակարյան, Տաթևիկ Հովհաննիսյան, Էմմա Պետրոսյան, Նունե Եսայան, Շուշան Պետրոսյան:

Երգիչներից էլ՝ Արամ Ասատրյան, Ռուբեն Հախվերդյան:

reminilo
05.01.2017, 18:20
:love Աստղիկ Խերանյան

https://m.youtube.com/watch?v=OWqdxJqiOlU

հ.գ. չգիտեմ ինչն եմ սխալ անում, որ վիդեոն չի տեղադրում :esim

StrangeLittleGirl
05.01.2017, 18:35
Լիլիթ Բլեյան միանշանակ։ Քանի որ էսօր երեկոյան արդեն Սուրբ Ծնունդ ա, էդ առիթով էս երգը դնեմ


https://www.youtube.com/watch?v=F6eDMznl2KA

Areg ak
05.01.2017, 19:19
ինձ կարելիա՞ 2 հոգու նշեմ։
Արտեմ Վալտեր ու Սևակ Խանղյան

Սևակը մի քանի օր առաջ հաղթեց Ուկրանիայի Իքս֊Ֆակտորը :)


https://www.youtube.com/shared?ci=tHfFfbzPBzU


https://www.youtube.com/shared?ci=xHj3t0cGAPQ

Ika
05.01.2017, 21:36
Այդ ցուցակին ավելացնում եք թաթուլին ու միասին տանում աղբը թափում...

Աթեիստ
06.01.2017, 02:05
Այդ ցուցակին ավելացնում եք թաթուլին ու միասին տանում աղբը թափում...

Կոնկրետ ո՞ր ցուցակի մասին ա խոսքը։

John
06.01.2017, 03:03
Կոնկրետ ո՞ր ցուցակի մասին ա խոսքը։

Ենթադրաբար՝ հարցման տարբերակների

Արամ
06.01.2017, 04:20
Անդրե :love

բլին․․․․հիմա ոնց ճշտեմ էս լու՞րջ եմ գրել

Smokie
06.01.2017, 18:32
Հայկական էստրադայով կարելի ա ասել սկսել եմ հետաքրքրվել 10-րդ դասարան փոխադրվելուց:

Մինչ այդ՝ կարծես թե սիրում էի Արսեն Սաֆարյանի երգերից: Չնայած ինչի՞ էի, նույն հավանածս երգերը հիմա էլ հաճույքով կլսեմ ցանկության դեպքում: Բայց իրենից վերջին նորությունը, որ տեսել եմ (էն էլ կիսատ) «Քո տոնը շնորհավորն էր»: Էդ օրերին երևի զգացի, որ առաջվա պես չի հետաքրքրում ու ընդհանրապես, էլ առաջվանը չի: Հա, առաջ էլ կարող ա երգեր լինեին, որ չհավանեի, բայց դե ինչևէ::esim
Հասմիկ Կարապետյանն էլ լավ ձայն ունի ու ոչ վատ երգեր, չնայած էդքան շատ չեմ լսել իրեն: Հետաքրքրել ա ինձ էդ երգչուհին: Որպես դերասանուհի ու հաղորդավարուհի էլ վատը չի առանձնապես::)
Վարդուհի Վարդանյանն էլ լավ երգեր ուներ ու լավ էր երգում:
Ազատ Աբրահամյանին եմ սիրում: Ուղղակի ինքը երևի բոլոր երգերում իրեն ծեր ա ներկայացնում, թե ինչու՞, չեմ հասկանում::esim Չնայած չգիտեմ էլ քանի տարեկան ա:
Արամոն էլ վատը չի: Ըստ երևույթին իզուր չի, որ ոչ քիչ հին երաժիշտներ, կոմպոզիտորներ ու վարպետներ իր հետ համագործակցել են::aha
Ռաբիզների միջից մենակ Թաթան ա որակյալ՝ իրոք շատ ավելի բարձր ա մյուսներից: Չի կլկլացնում, իրոք սիրով ա երգում ու սիրով ա շփվում հանդիսատեսի հետ: Տոներին իր երգերն ու ձայնը իրոք շատ հարմար ու հաճելի են: Լավ երգեր էլ ունի մարդը, լավ խոսքերով:

Ֆորշն ա շատ լավը, իրան տասերորդ դասարանից առաջ եմ սիրել::) Առանձնանում ա, յուրահատուկ ա: Շատերը կարող ա միայն
սիրո մասին երգեն՝ իսկ ինքը ոչ միայն շատ այլ թեմաների կանդրադառնա, այլև իր սերն այլ կերպ, ավելի հետաքրքիր ա արտահայտվում: Խոսքերն էլ են լավը, ձայնն էլ::good

Ընդհանրապես որոշ երգիչներից կարող ա մեկ-մեկ հաշված երգեր լսեմ ըստ ցանկության, մնացածները ոչ ուսումնասիրած լինեմ, ոչ էլ դրա ցանկությունն ունենամ: Անի Քրիստիի «Քեզ»ը, Սերգեյ Գրիգորյանի «Քեզ»-ը,:)) Սոնա Շահգելդյանի «Դեպի երկինք»ն ու «Կորու՞ստ թե՞ գանձ»ը.................

Անդրեից մենակ «Չեմ կարող թաքցնել»ն եմ սիրում՝ նույնիսկ շատ եմ սիրում: Չնայած ուրիշ հաշված երգեր էլ կարող ա լսեմ հազվադեպ:
Սիրուշոյին էլ չեմ սիրում առանձնապես:

Շուշան Պետրոսյանի հայրենասիրական երգերը սիրում ու լսում էի և ոչ միայն դրանք: Հետո աստիճանաբար սկսեցի անտիպատիա զգալ իր հանդեպ, ինչի համար չեմ փոշմանել ու կարծում եմ չեմ էլ փոշմանի: Բայց երգերը երբեմն կարող ա էլի ըստ ցանկության միացնեմ ու լսեմ:
Արամեի «Իմն ես իմ սեր» երգն ու տեսահոլովակը ինչպես նաև դրա շարունակությունը՝ «Ինձ չլսես»ը սիրում էի բավականին: «Իմն ես իմ սեր»ից հետո սիրեցի նաև «Արցունքիս մեջ» երգը, բայց հիմա զարմանալով մտածում եմ, «ինչու՞»::8 Ընդհանրապես քանի գնաց, ավելի ախմախացավ երգչիկը: Ու ոչ էլ ընդունում ա բացասական կարծիքները՝ եթե իր YouTube-յան էջում բացասական comment հայտնվեց, ջնջվելու ու spam ա հայտարարվելու::fool
Հայկոյին ու Անդրեին ասոցիացնում էի իրար հետ: Ու երկուսին էլ հավասարապես չէի սիրում, չհաշված Անդրեի մի երկու-երեք երգերը:
Իսկ ամենաչսիրածս երգիչը եղել ու ըստ երևույթին մնում ա Արման Հովհաննիսյանը::[

Ընդհանրապես հիմա հայկական էստրադային չէի ուսումնասիրի, ինչպես արտասահմանյաններին և որակյալ հայկականներին եմ ուսումնասիրում՝ ալբոմներով, շատ երգերով ու հետաքրքրասիրությամբ:

Սիրել եմ և ոչ հազվադեպ եմ լսել Սուսաննա Պետրոսյանի և Լուսինե Աղաբեկյանի ալբոմները::) Հիմա է՛լ կարող ա ըստ ցանկության միացնեմ ու վայելեմ, կամ երգերն առաձին լսեմ: Ինչպես նաև Աստղիկ Սաֆարյանին: Բայց բնականաբար ո՛չ Լիլիթ Հովհաննիսյանին::))