Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ ֆիլմեր եք սիրում՝ ֆանտաստիկ, սարսափ, դրամա...
Սիրում եմ լավ ֆիլմեր: Ժանրը էդքան էլ կարևոր չի:
Սարսափի մասին մոռացել ես, ես միայն սարսափ եմ սիրում,
սիրում եմ մի քիչ կաշմառատիպ արունլվիկ բայց դետեկտիվական, ու անպայման էռոտիկ մեջբերումներով դռամա!, բայց որ vերջում մեծ պայթյուն լինի ու դինոզավրի ձու ցուց տան, ու գրվի End
Նախընտրում եմ դրամա ու կոմեդիա: Տանել չեմ կարողանում սարսափ ֆիլմերն ու մարտաֆիլմերը/անընդհատ արյուն, անհասկանալի գոռգոռոց.../: Հնդկական ֆիլմերից էլ զզվում եմ: Բավական է մի հատը նայես, մյուսի սյուժեն արդեն պարզ է:
Vishapakah
15.08.2007, 19:56
Ես հիմնականում կոմեդիա եմ սիրում. Հաճելի է նաելը եւ դյուրին. Ամենակարեւորը տարիքային սահմանափակումներ (Հիմնականում) չունի.:)
Ես հիմնականում կոմեդիա եմ սիրում. Հաճելի է նաելը եւ դյուրին. Ամենակարեւորը տարիքային սահմանափակումներ (Հիմնականում) չունի.:)Իսկ դու շատ սարսափելի կինո 1-4 տեսել ես ?:D
Vive L'Armenie
17.08.2007, 15:26
Նայում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր, եթե հետաքրքիր են լինում: Բայց հիմնականում նախընտրում եմ սարսափ, վավերագրական (պատմական) , ֆանտաստիկ ֆիլմեր: :)
Շատ եմ սիրում ֆանտաստիկ ֆիլմերը, փոքր տարիքում խելագարվում էի սարսափ ֆիլմերի համար, քանի դեր դրանք ինձ վախեցնում էին։ Հիմա էլ նայում եմ, բայց ոչ նույն ոգևորությամբ…արդեն վախենալու չեն :D Ավելի շատ նախընտրում եմ տրիլլերներ, մանավանդ երբ հոգիների հետ է սյուժեն կապված լինում։
VisTolog
27.10.2007, 18:38
Սիրում եմ սարսափ:vayreni և ֆանտաստիկ ֆիլմեր::)
Lider2006
27.10.2007, 20:46
Սարսափ, ֆանտաստիկ, դրամա ու կոմեդիա
Բայց ավելի շատ կոմեդիա ու դրամա:hands
Տինտո Բրասսի բոլոր ֆիլմերը:hands;)
Ես էլ միայն "սոպլիվի" մելոդրամաներ եմ սիրում :oy
gayane70
30.10.2007, 11:27
Ջուլիա Ռոբերթս-ի բոլոր ֆիլմերը:love
Մականուն
30.10.2007, 12:24
Ավատարիցս չամաչելու համար ես էլ գրեմ "Մենք ենք մեր սարերը", "Միմինո", "Խոշոր շահում", "Եռանկյունի", "Տղամարդիկ", "Հին օրերի երգը"…
Հ.Գ. Ամենայն լրջությամբ թվարկվածները սիրում եմ, չնայած դրանով կինեմատոգրաֆիայի նկատմամբ իմ ահռելի սերը չի սահմանափակվում: Ֆիլմերը սիրոմ եմ ոճից անկախ, համեմատաբար քիչ եմ նախընտրում մյուզիքլները, համեմատաբար…
Second Chance
30.10.2007, 12:43
Հաճույքով նայում եմ կոմեդիա, բայց հիմնականում նախնտրում եմ ֆիլմեր,որոնց սյուժեն անմիջապես կյանքից է վերցված (լինի դրամա թե պատմական,հոգեբանական, )տանել չեմ կարողանում սարսափ հարուցանող ֆանտաստիկ ֆիլմեր
Հաճույքով նայում եմ կոմեդիա, բայց հիմնականում նախնտրում եմ ֆիլմեր,որոնց սյուժեն անմիջապես կյանքից է վերցված (լինի դրամա թե պատմական,հոգեբանական, )տանել չեմ կարողանում սարսափ հարուցանող ֆանտաստիկ ֆիլմեր
Ես Amina-ի հետ համաճաշակ եմ;Ես էլ սարսափ ֆիլմերը նայել չեմ կարող և իմաստ էլ չկա նայելու;
Նայում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր: Փոքր ժամանակ սիրահարվել էի մի սարսափ ֆիլմի, որը անպայման ամեն օր պիտի նայեի: «Rumpeltichxen», կոնկրետ չգիտեմ, թե էտ անունը ոնցա գրվում: Կոմեդիաներից սիրում եմ Լուի Դը Ֆյունեսի բոլոր ֆիլմերը:
Մեծ ուշադրությամբ եմ նայում ժամանակակից ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմերը:
Մի քանի օր առաջ դիտեցի "Սֆերա"-ն: Շատ խորը ու տպավորիչ սցենար էր, ճշմարիտ, համոզիչ համգուցալուծմամբ:
Ամերիկյան ժամանակակից լավագույն ֆանտաստ-հոգեբանական-փիլիսոփայական ֆիլմերը շատ եմ սիրում նայել, դիտել, հասկանալ, ընկալել: Մեծ տեսահորիզոններ են բացում: Զարգացնում են դիտողին, թեմա տալիս խորությամբ մտածելու համամարդկային, ընդհանրական հարցերի մասին:
Ապրեն իրենք :):
Մեծ ուշադրությամբ եմ նայում ժամանակակից ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմերը:
Մի քանի օր առաջ դիտեցի "Սֆերա"-ն: Շատ խորը ու տպավորիչ սցենար էր, ճշմարիտ, համոզիչ համգուցալուծմամբ:
Ամերիկյան ժամանակակից լավագույն ֆանտաստ-հոգեբանական-փիլիսոփայական ֆիլմերը շատ եմ սիրում նայել, դիտել, հասկանալ, ընկալել: Մեծ տեսահորիզոններ են բացում: Զարգացնում են դիտողին, թեմա տալիս խորությամբ մտածելու համամարդկային, ընդհանրական հարցերի մասին:
Ապրեն իրենք :):
Ոնց է անգլերեն վերնագի՞րը հենց Սֆերա՞...չեմ լսել այդ ֆիլմի մասին:(
schuschanik
14.12.2007, 03:11
իմ սիրած ժանրը չկար :oy ես պատմական ֆիլմեր եմ սիրում....:)
Ոնց է անգլերեն վերնագի՞րը հենց Սֆերա՞...չեմ լսել այդ ֆիլմի մասին:(
"Sphere"
Շատ եմ սիրում ուժս կինոներ:scare
Կարևորը կինոն քնցնող չլինի:D
շատ եմ սիրում սարսափ ֆիլմեր::vayreni:vayreni
Դեռևս փոքրուց շատ եմ սիրում սարսափ ֆիլմերը: Ինչքան սարսափելի լինի էնքան մեծ հաջույքով ու լարված կնաեմ:o
Դեռևս փոքրուց շատ եմ սիրում սարսափ ֆիլմերը: Ինչքան սարսափելի լինի էնքան մեծ հաջույքով ու լարված կնաեմ:o
Ես էլ եմ տենց:o:D
Ես էլ եմ տենց:o:D
Հիշում եմ,որ պուճուր էի մի հատ կինո կար "Գաղթի նյութեր" էդքան էլ սարսափելի չէր բայց դե շատ էի սիրում,
REAL_ist
26.04.2009, 13:26
լավ դռամայից լավ բան չկա:B "ամենաուժեղ" ժանրնա
մոդերներ ջան հարցումը բացեք;)
Կախված տրամադրությունից...
Մի փուլ կար, որ միայն ֆենտեզի էի նայում, հետո` մենակ ռոմանտիկ թեթև կոմեդիաներ, մի պահ դետեկտիվներ էի շատ նայում :)
Հիմա անցել եմ լուրջ ու ձանձրալի ֆիլմերի :P
Իսկ ընդհանուր առմամբ սիրում եմ միստիկա, հոգեբանական թրիլերներ, հոգեբանական սարսափներ
Rammstein
26.04.2009, 13:38
Ես էլ եմ սարսափ ֆիլմեր սիրում։ :):):)
Ֆանտաստիկ,մեկ-մեկ գիշերը սարսափ
Rammstein
26.04.2009, 13:40
մոդերներ ջան հարցումը բացեք
Լավ կլիներ, բայց տարբերակները քիչ են, պիտի զրոյից սարքվի։ :think
Ֆանտաստիկ,մեկ-մեկ գիշերը սարսափ
Եթե շատ սարսափելի ֆիլմա լինում այսինքն ցերեկը նաել չի լինի էլի կողքից կգժվացնեն "վայ մամա ջան" ասելով սիրում եմ գիշերները նաել, երբ սաղ քնած են լույսերը մարածա :o ու ադրենալինտ գնալով բարձրանումա… Հավեսա:hands
Remix-Hayko
29.04.2009, 15:43
Շատ ու մի հատ էլ շատ եմ սիրում ֆիլմեր դիտել: Մի ուրիշ կարքի եմ ֆիլմ նայում էլի: Մեկ մեկ նույնիսկ թվում ա (կամ չի թվում) չեմ շնչում: Շատ եմ սիրում Դոկումենտալ, դրամա, մելոդրամա, Ֆանտաստիկ, կոմեդիա ու նաև Մուլտֆիլմեր... Չեմ սիրում սարսափ, ինչպես համարյա միշտ ա լինում տափակ սցենարով և ոչ միայն սցենարով, թրիլերներ:
Սարսափ սիրում ու շատ էի նայում փոքր ժամանակից ու մինչ վերջի 5 տարին, բայց զգացի որ շատ են ազդում հոգեկան աշխարհիս վրա ու վերջ ի վերջո հիմնականը զիբիլ ա, ոչ ռեալ բաների մասին, անիրական բաներից վախեր առաջացնող ֆիլմեր են: Չնայած, վերջերս նայեցի 1408 (կարծեմ) ֆիլմը, որը թերևս գերազանցում էր իմ դիտած բազում սարսափ ֆիլմերի: Գրածս կարծիքի հակառակ ասեմ, որ ֆիլմի ժանրը այդքան էլ չի հետաքրքրում ինձ, այլ գաղափարը, միտքը, ռեժիսորի, օպերատորի, դերասանի աշխատանքը:
Hripsimee
25.05.2009, 21:18
Հոգեբանական , սրտառուչ ֆիմեր եմ սիրում , որոնց վերջում (և երբեմն էլ ընթացքում) անպայման լաց եմ լինում...:love
օրնակ Ջոնի Դեպի ու Քեյտ Ունիսլեթի Կախարդական աշխահը ,իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը` Աշնանային լեգենդները...:love
Երկնային
25.05.2009, 21:27
ես սարսափներից վախենում եմ :oy:D
առանց դրա էլ երազներս հիմնականում սարսափներ են լինում, գոնե արդուն ժամանակ եմ չվախենալու բաներ նայում, որ ավելի չսարսափանան երազներս :))
Միայն ու միայն սարսափ:love, երբեմն ֆանտաստիկ:hands
Սիրում եմ կոմեդիա, դրամա, սարսափ, ֆանտաստիկա... ուղղակի ինձ համար կարևորը ժանրը չէ, այլ ֆիլմի սյուժեն, ասելիքը, դերասանների խաղը: Եթե նոր լավ ֆիլմեր գիտեք, խորհուրդ տվեք:
Sagittarius
10.12.2012, 19:32
մի հատ նոր հարցում էս թեմային, ու ֆենթզին էլ սայ-ֆայից առանձնացրեք. թե չէ «ֆանտաստիկս» որն ա