PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարո՞ղ ես գովազդել



Մանոն
13.08.2007, 15:54
Պատկերացրեք, թե աշխատում եք գովազդային գործակալությունում, ու ձեզ հանձնարարված է գովազդել ինչ-որ բան, օրինակ՝ մեղր:P
Ինչպե՞ս կձևակերպեիք ձեր գովազդը:
Ամեն գրող առաջադրում է նոր հանձնարարություն:

Ֆելո
13.08.2007, 16:12
իսկ գովազդը ինչով պետքա արվի՞. հեռուստատեսությամբ, ռադիոյո, ինտեռնետով, թե...;) այսինքն պետքա լինի հասարակ տեքստ, թե ինչ-որ սցենար

Ձայնալար
13.08.2007, 16:35
Պատկերացրեք, թե աշխատում եք գովազդային գործակալությունում, ու ձեզ հանձնարարված է գովազդել ինչ-որ բան, օրինակ՝ մեղր:P
Ինչպե՞ս կձևակերպեիք ձեր գովազդը:
Ամեն գրող առաջադրում է նոր հանձնարարություն:

Վայ Մանոն ջան ես քեզ սիրում եմ:) Էս իիիինչ լավ թեմա ես բացել:

Լավ, անցնենք բուն առաջադրանքին…
Ուրեմը երկու ծաղիկների խոսակցություն՝
_Դու ինձ սիրու՞մ ես
_Հա, իսկ դու ի՞նձ
_Ես էլ
Հետո երկուսով շունչ են քաշում
_Էս մեղուները ու՞ր են է…

Հետո կարելի է շատ գեղեցիկ տեսարան ցույց տալ ծաղկած դաշտի (եթե գովազդը հեռուստատեսային է):
Հետո տեքստ

Մեղուները ոչ միայն սիրահար ծաղիկների շփման միջոց են, այլ նաև ստեղծողն են մի անմահական հեղուկի, որին մեզանում ընդունված է մեղր անվանել:
Հետո ապրանքանիշի անունը և այլն:
Դե ասենք նման մի բան, եթե կոնկրետ պատվեր լինի ավելի մշակված տարբերակը կներկայացնեմ:D : Առանց խթանի այսքան ստացվեց :D

Հա պետք է նոր առաջադրանք մտածեի…
Գովազդեք մահճակալ բարեկամներ :D

Apsara
13.08.2007, 19:08
Գիշերները վա՞տ եք քնում, տհաճ երազնե՞ր են ձեզ այցելում, ամեն շարժումից արթնանու՞մ եք ու երկար տանջվու՞մ, որ ետ բերեք քունը, քանզի մահճակալը ճռճռում է:
Ժամանակն է վայելել կյանքը ոչ միայն արթուն այլ նաև քնած ժամանակ, առավոտյան արթնանալ թարմ ու առույգ, վազել աշխատանքի առանց սուրճի կարիք զգալու:
Գնեք "-----" ֆիրմայի մահճակալները, թե double,թե king,թե quin չափսերի, որոնց փափկության աստիճանը չի գերազանցում նորմաին:
Մեր օգնությամբ հասկացեք թե ինչ է իսկական քունը ու առանց մեջէի ցավերի արթնանալը:



Ուրեմն գովազդեք խնդրեմ ունիտազ, զուգարանակոնք:D

Ֆելո
13.08.2007, 19:21
Գիշերները վա՞տ եք քնում, տհաճ երազնե՞ր են ձեզ այցելում, ամեն շարժումից արթնանու՞մ եք ու երկար տանջվու՞մ, որ ետ բերեք քունը, քանզի մահճակալը ճռճռում է:
Ժամանակն է վայելել կյանքը ոչ միայն արթուն այլ նաև քնած ժամանակ, առավոտյան արթնանալ թարմ ու առույգ, վազել աշխատանքի առանց սուրճի կարիք զգալու:
Գնեք "-----" ֆիրմայի մահճակալները, թե double,թե king,թե quin չափսերի, որոնց փափկության աստիճանը չի գերազանցում նորմաին:
Մեր օգնությամբ հասկացեք թե ինչ է իսկական քունը ու առանց մեջէի ցավերի արթնանալը:



Ուրեմն գովազդեք խնդրեմ ունիտազ, զուգարանակոնք:D

զարդարեք ձեր զուգարանը մեր զուգարանակոնքերով. մեզ մոտ կա զուգարանակոնքերի մեծ ընտրություն ցանկացած չափի հետույքների համար. գնելով մեկ զուգարանակոնք կստանաք նվեր մեկ հատ 65 մետրանոց կիեվսկի զուգարանի թուղթ

զուգարանակոնքը գովազդեցինք, հիմա էլ զուգարանի թուղթ գովազդենք;)

Selene
13.08.2007, 20:20
Այն շատ վատն է:(, շուտ է պատռվում, կոշտ է, տհաճ:(, ուրեմն դադարե'ք օգտագործել անորակ զուգարանի թուղթ:angry: Գնե'ք միմիայն մեր արտադրանքը:hands
Իսկական, հայկական, անուշ հոտով, փափուկ ու նուրբ՛
Մեր առաջատար՝«...» զուգարանի թուղթ:hands
Հ.Գ. Ավելի շուտ զավեշտալի գովազդի էր նման:)
Գովազդում ենք ձմերուկ:)

dvgray
13.08.2007, 23:11
Մենք առաջարկում եբք միայն VIP ձմերուկներ:
................
VIP ձմերուկներ - էլիտար մարդկանց համար:

Ավելացվել է 3 րոպե անց


Իսկական, հայկական, անուշ հոտով, փափուկ ու նուրբ՛


իսկ հետեվի պլանում Շուշան Պետրոսյանը խաչքարի ֆոնի վրա, ձեռքերը տարածաց երգում է ՝ Հա՜-յա՜՜ս-տա՜՜՜՜՜ն:

Ավելացվել է 5 րոպե անց
Հա: մոռացա ասեմ:
Գովազդեք երթուղային տաքսին /ռաֆ/: :)

Wisper
14.08.2007, 00:38
Մառշուտկա...Մառշուտկաաա :oy, այս բառը սերտ կապված է բոլոր ժամանակների երթուղային տաքսու՝ Ռաֆի հետ... Վերջինս Հայաստանում մեծ տարածում է գտել հաստկապես սոված տարիներից հետո :D, իսկ հիմա մեծ տարածում է գտել քյասիբներիս առօրյայում :P: Մառշուտկեքն այնքան հանրամատչելի են դարձել, որ նստելու տեղերը միշտ զբաղված են լինում և միայն օդի տեղերն են, որ ազատ են :D: Ի դեպ, եթե հանկարծ, նու մալո լի, ասենք հայտնվեք Հայաստանում, ապա ամպայման օգտվեք մառշուտկից՝ մեկ էլ տեսաք ձեզ բախտ կվիճակվի նստել շոֆերի կողքը, որ ձեզ հանգիստ չի տա ամբողջ ճանապարհորդության ընթացքում՝ իր մռթմռթոցով և բեջուրա դեմքով :D: Մի խոսքով օգտվեք մառշուտկաներից և հիշեք, որ առողջապահության նախարարությունը չի զգուշացնելու, որ 11-ից հետո այն դառնում է 200 дрянь :angry:
Հիամա գովադեք խնդրեմ չուլկի... Ի դեպ, չուլկիների համար ես մի փոքրիկ ավելացում կանեմ, բայց ձեր գրելուց հետո միայն այն կգովազեմ՝ միջանկյալ ձևով :)

Wisper
14.08.2007, 12:43
Էէ ժողովուրդ ջան սենց չեղավ, մի քիչ ձեր միտքն աշխատացրեք :): Լավ, չնայած ոչ ոք բան չգրեց, բայց եկեք մի տարբերակ ես առաջարկեմ, հետո դուք կշարունակեք...
Ուրեմնս գովազդում ենք չուլկի :D: (Կներեք, բայց պետք է ռուսերեն գրեմ ;))

Колготки Levante - весь мир между ваших ног :D :P

:oy Դե նենց ընդհանուր վատ չէր ինձ թվում է :)

Guest
14.08.2007, 13:23
Колготки Levante - весь мир между ваших ног :D :P


Արդեն գովազգիր պռցար: Տազա հարց ա պետք դնել…

Գովազդեք ինքներտ ձեզ:

Taurus
14.08.2007, 14:37
Տեսքը՝ ընտիր, երկարությունը 185 սմ, քաշը 75 կգ, ներմուծվել է 1985 թ-ին, Երևանից: արտաքինից մաշկեպատ, սալոնը հիմնականում կարմիր, սպիտակ ոսկրագույն երանգներով:
ABS, կլիմատ կոնտռոլ,կռուիզ կոնտռոլ: դիմացի աչքերը սև, մգեցված, հակասառուցապատմնա համակարգով, ետևի նսատաեղերը փափուկ, փքվող տաքացվող:
Շրժիչը 1985 թ.ի արտադրության, մեկ անգամ կոտրված, բայց վերականգնված, վազքը՝ առավոտյան, թափքը՝ մինիտավար/մինոտավր:
Գինը պայմանագրային
************

հաջորդը գովազդում է սերկևիլի կոմպոտը

Մարիաննա
14.08.2007, 17:00
Դուք հյո՞ւր եք գնացել, և սեղանին դրված է սերկևիլի կոպո՞տ: Ուզում եք խմել, բայց չեն հյուրասիրո՞ւմ: Ամաչո՞ւմ եք ինքներդ գավաթ ուզել: Սարսափելի ոչինչ չկա: ;) Նստեք շիտակ սեղանի մոտ, առանց լարվելու, թեթևակիորեն հենվելով աթոռի թիկնակին: Աթոռը շատ սեղանին մի մոտեցրեք, այլապես գուցե ձախողեք ծրագիրը: :D Ապահովության համար ձեռքներդ դրեք Ձեր ծնկներերին: Դա Ձեզ կազատի անհարկի շարժումներ անելուց, սփռոց տրորելու ցանկությունից, հացի փշրանքների հետ խաղալուց: :D Երբ տանտիրուհին Ձեզ հարցեր է տալիս, հանգիստ պատասխանեք դրանց, բայց ոչ թե նրան նայելով, այլ կոմպոտին: :D Այսքանից հետո հուսով եմ տանտիրուհին ձեզ համար բաժակ կբերի, եթե չբերի հոգ չէ, դուք ուզեք, ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի: :B Աննրբանակտ է, որ դուք լցնենք կոմպոտը, դա թողեք տանտիրուհուն: Ի վերջո հյուր եք: :) Դուք արդեն խմո՞ւմ եք: :B
-Օ՜, երկնային տեր, սա ի՞նչ է, քո կողմից մատուցված նվե՞ր: Մեկ բաժակ էլ, խնդրե՜մ, ևս մե՜կը, կրկի՜ն … :D
Հագեցրե՛ք Ձեր ծարավը ուրիշի տանը: :D

Գովազդեք աշխատանք չսիրող մարդու:

Ֆելո
14.08.2007, 22:29
Գովազդեք աշխատանք չսիրող մարդու:

բայց դժվար թե գովազդային գործակալությունում պատվեր լինի աշխատանք չսիրող մարդուն գովազդել;). իմ կարծիքով էս թեմայում պետքա գովազդվի ինչ-որ ապրանք:8 եթե տենցա, մեկտ մի հատ ապրանք ասեք գովազդենք...

Մարիաննա
15.08.2007, 01:43
բայց դժվար թե գովազդային գործակալությունում պատվեր լինի աշխատանք չսիրող մարդուն գովազդել;). իմ կարծիքով էս թեմայում պետքա գովազդվի ինչ-որ ապրանք:8
Ներեցեք, եթե թեմայի հունը իմ պատճառով խախտվել է: :oy

մեկտ մի հատ ապրանք ասեք գովազդենք...
Գազօջախ:

Մանոն
15.08.2007, 14:13
Գազօջախ:
Անփորձ տնտեսուհիներն անգամ այս գազօջախով կպատրաստեն աշխարհի ամենահամեղ ուտեստները, և հիշեք.«Տղամարդու սրտին տանող ամենակարճ ճանապարհն անցնում է ստամոքսով»:D
Հաջորդը թող գովազդի որևէ գիրք:

Ֆելո
15.08.2007, 15:24
դուրս է եկել Գյոնջլաղցի Բլյութուդիկի "1000 ու 1 զրույց" գիրքը. գնելով և կարդալով այս գիրքը դուք կստանաք տեսական գիտելիքներ, թե ինչպես վարեք զրույցը և ինչպես միշտ վրա մնաք. "1000 ու 1 զրույց" քայլեք Հայաստանում վստահ

Ավելացվել է 1 րոպե անց
մոռացա. հաջորդը գովազդում է ծխախոտ:P

Ծով
15.08.2007, 15:48
Համոոոով ծխախոտ...բացի ծխելուց կարող եք ծամել:D
Սա հենց այն թույնն է, որ Ձեր առողջությունը վարի կտա, բայց սա ասում եմ, որ ուրախանաք, որ Ձեզ ծանոթ հնություն եմ ասում...
Ունենք տարբեր գների...
1.Ծխած...էժանոտ
2.Չծխած...Թանկ
3.Ծամած...անվճար
Ի դեպ արդեն գործում է Ընտանեկան Ծխախոտային Փաթեթ...
Ծխե՛ք հատկապես Ձեր երեխաների հետ մատչելի գներով:P:(
Հ.Գ. Զիջում եմ...

dushman
15.08.2007, 15:57
Գնեք այս գիրքը. հեղինակը Alize_etoilik-ն է. վեռնագիրը` "Սա է....":
Կարդացեք այն, և ձեր ճանապարհով ընթանալիս` նկատեք ճամփեզրին կանգնած հին ու անառիկ ամրոցը, որտեղ գրվել է գիրքը, և որը պատմության ողջ ընթացքում չի գրավվել, չի ասպատակվել ու չի պղծվել որըէ թշնամական զորքի կողմից:

Փաստորեն ահագին ուշացա. կներեքԷ

Հիմա էլի ծխախոտ? Եթե այո, ապա ծխեք Marlboro Lights. մեևնույնն է պետք է ծխեք մեկայլը այդ գնի սահմաններւմ, իսկ Marlboro Lights-ը լավագույնն է:

Եվ եթե պետք է հաջորդ գովազդելիքը առաջարկեմ, ապա սպիտակ նիվա, հակառակ դեպքեւմ ներողությունԷ

Apsara
15.08.2007, 16:04
հաջորդը թող գովազդի փուչիկ;)

Taurus
15.08.2007, 16:16
"Phuch և որդիներ" ՍՊԸ-ն առաջարկում է ձեզ տարբեր չափերի, գույների ու համերի ռետինե արտադրանք, մեր ֆիրմայի արտադրանքի հետ ձեր օրը կանցնի ուրախ և ապահով: Ընդ որում եթե դուք ձեռքի տակ ունենք մեր արտադրանքը, ապա ձեզ չեն խանգարի երեխաները:
Արտադրության մեջ առկա են նաև գունավոր փուչիկներ, երեխաների համար ;)


հաջորդը գովազդում է մատնոց

Apsara
15.08.2007, 16:25
Աաաաախ, վաաաախ, ույ ույ ույ, օխ օխ՜՜՜՜՜՜
Այս ի՞նչ ձայներն են գալիս մյուս սենյակից՞, զարմացած են բոլորը, չեն հասկանում թե ինչ է կատարվում: Նույնիսկ հարևաններն են լսում այս ձայները
Աաաաախ, վաաաախ, ույ ույ ույ, օխ օխ՜՜՜՜՜՜
Օգնության կգա ձեզ Մատենիկ մորաքույրը, որը գտել է ձայների պատճառը, նա մայրիկին մատնոց կտա, ու մայրիկը կարկատելուց հայրիկի նասկիները այլևս այդպես երբեք չի գոռա:)

գնեք "Մատենիք" ֆիրմայի մատնոցները, իմացեք, որ այն ձեզ պետք կգա

գովազդեք խնդրեմ ֆոտո ստւդիա

Taurus
15.08.2007, 16:34
Հաամեծեք մեռ Ֆոտոոո- Սթուդիյա և մենք ծեզ կնկարաաՀանենք ու կնկարաաՀանվենք օյ, կլինի Բլեսկ, Շիկ, առաջարկում եմ ձեզ նկարահաաանվել Կամա-Սուտռաի տարբեր պոզանեռով, մենակ ու Օյ ոչ միայն......կենդանինեռի հետ նույնպես....
դե լաավ գնանք միանգամից ցույց տամ...
:o
տառասխալները հատուկ են արվել

հաջորդը գովազդում է պոմիդորով ձվածեղ

Աբելյան
16.08.2007, 11:05
Ի՞նչն է եղել սկզբում. հա՞վը, թե՞ ձուն: Պոմիդո՞րը թե՞ վարունգը: Դա կարևոր չէ: Կարևորը այն է, որ կարող եք ձեռք բերել պոմիդորով ձվածեղ, զանգահարելով ...... հեռախոսահամարով: Մի գրեք մեր հեռախոսահամարը: Պարզապես այն հիշեք. ......: Ուշադրություն. ձեռք բերելով պոմիդորով ձվածեղ, աղն ու բիբարը կստանաք անվճար: Ջարդրտվա՞ծ ես: Ուրեմն քաղցած ես: Մի հապաղիր! Զանգահարիր և պատվիրիր:

Հաջորդը թող գովազդի "պոպոք ջարդիչ" բջջային հեռախոս:

John
16.08.2007, 13:32
Հոգնե՞լ եք 0.3 մեգապիքսելանոց ապարատով, Բլութութով ու Ինֆրակարմիր պորտով, բայց առանց չիպի տեղ ունեցող հերախոսներից: Ուզում եք գնել նույն հեռախոսի չիպի տեղով տարբերա՞կը: Փողերը չե՞ն բավականացնում: Գնե՛ք նոկիա ֆիրմայի պոպոկ ջարդիչ բջջային հեռախոս և որպես նվեր ստացեք 15 մեգապիքսելանոց ապարատ:
Հոգնե՞լ եք Նոր տարվանից առաջ հարևանից ապարդյուն պոպոկ ջարդիչ խնդրելով: Այս հեռախոսը հենց ձե՛զ համար է
Մեր առաջարկած հեռախոսի առավելություններն են:
1.Դուք հասանելի եք ամենուր
2.Ձեր ընկերները ձեզնից չեն խնդրի ձեր հեռախոսը ժամադրության գնալիս:
3.Ձեր հեռախոսը իր լիցքերը պահում է իր մեջ շուրջ մեկ շաբաթ և ավելի:
4.Հեռախոսի մեջ առկա է «ճիճուների» խաղը:
5.Ձեր հեռախոսը կլ,ինի օրիգինալ, քանի որ այս դարում այդ հեռախոսներից համարյա ոչ ոք չունի:

Հաջորդը գովազդում է Հայաստան-Պորտուգալիա խաղի «գոլերի հետևի» տոմս

Սամվել
17.08.2007, 17:45
Հաջորդը գովազդում է Հայաստան-Պորտուգալիա խաղի «գոլերի հետևի» տոմս

Վերջին Ժամանակահատվածում Հայկական Ֆուտբոլի առաջընթացը չեն տեսնում միայն Կույրերը…և այսպես "Հայաստան-Պորտուգալիա" այս խաղին անպայման անհրաժեշտ է ներկա գտնվել քանի որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է ճակատամարտ տալ մրցակցին։ Օօօ ոչ չի բավականեցնում գումարը…սա է լուծումը Գոլերի Հետևի տոմս այն մատչելի է և որակյալ։
Եկեք հարցնենք Հոլանդիայից Ժամանած մեր մասնագետին Գոլերի հետևի տոմսի առավելությունների մասին։
-Բարև ձեզ, կասեք մեզ ինչ առավելություն ունեն գոլերի հետևի տոմսերը մնացածի նկատմամբ:
-Իհարկե, Երբ խաղը դիտում ես գոլերի հետևից ամբողջ խաղի ընթացքում ստանում ես գեղագիական հաճույք Մեկ այս մեկ այն Թիմի ֆուտբոլիստների հետույքներից(:D:D), Բացի այդ այդ տոմսերը մատչելի են, Բացի այդ ապացուված է որ հարավում կամ հյուսիսում գտնվողելը ֆուտբոլային խաղի ընթացքում օգտակար է առողջությանը։
Այո Դուք լսեցիք Մասնագետի կարծիք և այսպես շտապեք ձեռք բերել գոլերի հետևի տոմսեր։
Ի՞նչ:o Դուք դեռ չունեք գոլերի հետևի տոմսեր, Զանգահարեք հենց հիմա և մենք դրանք ձեզ կհասցնենք անվճար, և սա դեռ ամենը չէ Գնելով 2 գոլերի հետևի տոմս դուք լրիվ անվճար կստանաք նաև այս հինալի Շվիշտոկը(:D)
Դուք դեռ չեք կողմնորոշվում կասենք ավելին Գնեք 3 Տոմս և Դուք կստանաք 5 Բաժակ Արևածաղիկ Յուրաքանչյուրի հետ անվճար:D
և այսպես զանգահարեք հենց հիմա երևացող հեռախոսահամարով։
Հաջորդը Թող գովազդի Սեղանի շոր

Goga
17.08.2007, 18:20
Դուք հենց նոր ունեցաք շատ փնթի հյուրեր և ձեր սեղանը պատվել է տարբեր ուտեստների բծերով, մի վարանեք, սրբեք այն սեղանի շորով, որը նախկինում եղել է այլ շոր:D:D
Գովազդիր akumb.am-ը:love

John
17.08.2007, 18:29
Գովազդիր akumb.am-ը
Եթե աշխարհում կա մի բան, որը գովազդի կարիք չունի, դա Akumb.am-ն է: Մտե՛ք, և ինքներդ կհամոզվեք:
Գովազդիր այն բրոուզերը, որն օգտագործում ես:

Սամվել
18.08.2007, 22:29
Internet Explorer :hands

Եթե դուք Ունեք Համակարգիչ, որը միացված է Ինտերնետին Ապա Ձեզ անհրաժեշտ է Ձեռք Բերել Internet Explorer Բրոուզերը : Այն ձեզ կօգնի ինֆորմացիա ստանալ աշխարհի ցանկացած կետից…Internet Explorer-ը ի Տարբերություն Մնացած անորակ Բրոուզերների (:D) Ամեն ինչ կատարում է շատ արագ և մատչելի…
Ահա Բենը արդեն մեկ ամիս է օգտվում է Internet Explorer-ից Եկեք Հարցնենք Նրան Internet Explorerի Առավելությունների մասին…
- Բարև Բեն :)) (հիմար ժպիտ)
- Բարև Սառա :)) (հիմար ժպիտ)
- Կարող ե՞ս բացատրել Internet Explorer-ի Առավելությունը մնացած Բրոուզերների համեմատ:
-Իհարկե, Առաջ երբ Ես Օգտվում է Այլ Բրոուզերներից ինձ անընդհատ տանջում էին գիշերային Մղձավանջները (:D) Քանի որ նրանք Շատ Դանդաղ էին աշխատում և իմ նեռվային Համակարգը խախտվել էր, Բացի այդ ես նաև փող էի ծախսում Հոգեբանների և հանգստացնող դեղերի վրա (:crazy:D) , Հետո ես Փորձեցի Internet Explorer և իմ բոլոր Պրոբլեմները Վերացան շատ արագ…
Եվ այսպես դուք լսեցիք մի մարդու կարծիք ում կյանքը փրկվել է Internet Explorer-ի միջոցով…
Ի՞նչ :o Դուք Դեռ Չեք ՊԱտվիրել … Շտափեք Քանզի Քանակը Սահմանափակ է :8
Դեռ Ավելի Վճարելով ընդամենը **900 Դրամ դուք անվճար կստանաք նաև այս հիանալի ատամի խոզանակը, որը շատ հարմար է (:D) Ի՞նչ:o Դեռ երկմտում եք Լավ ասենք ավելին Պատվիրելով Internet Explorer-ի ՍիԴԻն դուք Բացի այս ատամի խոզանակից Internet Explorer-ի հետ անվճար Կստանաք Նաև մի քանի Բնության նկար …Ձեզ մնում է միայն Զանգահարել ամեն ինչ այնքան հեշտ է :)) (հիմար ժպիտ) մեր մասնագետները անվճար կբերեն կտեղադրեն Internet Explorerը նաև ամբողջովին անվճար մեկ անգամ կմաքրեն ձեր ատամները (:D:D) … և այսպես զանգահարեք և վայելեք :ok

ՀԱջորդը Գովազդում է QIP 8030-ը

Wisper
19.08.2007, 00:39
Այոո :hands վերջապես լույս տեսավ սպասված (կամ էլ ոչ այդքան) QIP 8030 ծրագիրը, որն իր նախորդից տարբերվում է նոր սմայլերով, որոնք ձեզ հնարավորություն կտան բարևել, «գլխով» անել, հաջող ասել և նույնիսկ «նամյոկ» անել ձեր զրուցակցին :D: Ահա խնդրեմ, կատարվել են փոփոխություններ նաև գաղտնաբառի կոդավորման մեջ, չնայած նախորդ տարբերակի գաղտնաբառի կոդավորման ալգորիթմը այդպես էլ և ոչ մի հակեր չկարողացավ գտնել, բայց մեկ է... :oy
Վերջում կուզենայի միայն ավելացնել, որ QIP 8030 ծրագիրը ոչ թե վերջին, այլ նախավերջին տարբերակն է :P....
Վոբշեմս հաջորդը գովազդում է Արնոլդ Շվարցենեգգերին :oy :hands

Սամվել
19.08.2007, 11:21
Արնոլդ Շվարցենեգգեր
Այո Եկավ Պահը ԱՄՆ-ում Նախագահական ընտրություններ են, Ժամանակն է որ Յուրքանչյուր Ամերիկացի Ընտրի իր և իր երեխաներ համար ապագա հաջորդ 5 տարվա համար…
Ու՞մ ընտրել :think Մտածում եք դուք, ՄԵնք պատասխանում ենք է՞լ ում :B(:D) Իհարկե Արնոլդ Շվարցենեգգերին … Դուք կհարցնեք Ի՞նչու :) Հիմա Կբացատրենք…
Արնոլդ Շվարցենեգգերին ՃԱնաչում են Բոլորը Իր Շատ Հայտնի Ֆիլմերից կարելի է եզրակացնել որ նա ԲԱրի (Մանկապարտեզի Դաստիարակը), Ուժեղ (Կոմանդո ,Տերմինատոր), Խելացի (:think:D:P) մարդ է…ինչևէ բացի այդ նա արդեն փորձ ունի քաղաքականության մեջ և արդեն մի քանի տարի է Կալիֆորնյայի Նահանգապետն է և շատերի վկայմամբ իր գործը կատարում է շատ լավ…Մոռացանք Նշենք նաև, որ նա Հիանալի Հասկանում է Ռազմական Արվեստից և դուք ու ձեր երեխաները պաշտպանված կլինեք հաջորդ 5 տարվա ընթացքում :ok…մի խոսքով Արնոլդ Շվարցենեգգեր "Քեզ ՀԱմար ԿԱլիֆորնիա" :D:D

Ավելացվել է 1 րոպե անց
Հաջորդը Գովազդում է Ճանճի փայտ :D

Ֆելո
19.08.2007, 15:34
Հաջորդը Գովազդում է Ճանճի փայտ :D

ինչպես ասում են եթե մարդու մահը գալիս է սև շորերով գերանդին ձեռքին, ապա ճանճի մահը գալիս է տռուսիկ մայկով փաթաթած թեռթը ձեռքին. այսուհետև թեռթ փաթաթելու կարիք չկա, քանի որ կա "ճանճասպան:P". մեր արտադրած ճանճասպանները հարմար են բոլորի համար. տանտիրուհիներին՝ ամուսնուն ուշանալու դեպքում ծեծլու համար, անգործ մարդկանց գոնե մի օգտակար գործով զբաղելու համար և ուղղակի ուրախ ժամանակ անցկացնելու համար. ինչպես ասում են "մի տխրիր, ճանճեր սպանիր"

հաջորդը գովազդումա ականջ մաքրելիք

Ֆելո
21.08.2007, 00:21
հաջորդը գովազդումա ականջ մաքրելիք

թե բարդ առաչադրանք եմ տվել, ասեք կփոխեմ;)

Wisper
21.08.2007, 01:32
Այոո :hands, վերջապես «փռշտ» ընկերության մասնագետները մի նոր լուծում տվեցին այն խնդրին, որ կոչվում էր ականջ մաքրելու պրոցես... Եթե մինչ այժմ դուք 10 դրյան զդաչին չէիք վերցնում՝ դրա տեղը գնելով լուցկու տուփ և հետո այդ տուփից հանում էիք մի հատիկ լուցկի, թքում նրա վրա և ապա անմիջապես փաթաթում արդեն նախորոք պատրաստված բամբակի կտորը, ապա այժմ կարիք չկա ձեզ տանջելու :B, գնեք «փռշտ» ընկերության արտադրած այս հիանալի ականջմաքրելիքը և պահպանեք մաքրությունը ամենանուրբ տեղերում... Բայց սա դեռ ամենը չէ՝ զանգահարեք առաջիկա 30 րոպեների ընթացքում և ստացեք նվեր՝ և հիշեք, որ մենք գտնվում ենք նույն ժամային գոտում :P :D...
Հաջորդը գովազդում է «քյառթու» տղա :oy :D

Սամվել
21.08.2007, 12:00
Հաջորդը գովազդում է «քյառթու» տղա :oy :D

Այս Մարդը ԳՈվազդելու կարիք չունի…Քանի որ Նրանք առկա են ամեն տեղ և նրանց դիտելու կամ նրանց հետ շփվելու համար ոչ ոք գումար չի ծախսի…սակայն սոսկ տեղեկացնում ենք որ Արդեն Ուշադրություն ՊԱտմության Թանգարանում Տեղադրված է Քյառթու Տղայի Ռոբոտ մանիկեն, որը հիանալիորեն Արտացոլում է քյառթույության բոլոր պահանջները մինևնույն ժամանակ նրան դարձրել ենք ավելի համեստ և եթե դուք խմբով թանգարանում Դիտեք նրան պատք չէ վախենալ, որ նա կարողա ձեր հետ բազառ անել ;)…Քյառթու Տղայի մասին Պատմում է Երրորդ մասից Ժամանած մեր մասնագետը …
- Հիրավի Զարմանալի Ճշտությամբ են "Քյառթու" ընկերության մասնագետները արտացոլել քյառթուական իրականությունը…
Նշենք Մեր Ստեղծած Քյառթուի մի քանի հատուկ հատկանիշներ :
1. Նա Աշխատում է ոչ թե էլեկտրաէներգիայով, ինչպես մնացած Ռոբոտները, այլ աշխատում է, երբ լսում է Ռաբիզ կամ Բլատնոյ Երաժտություն (:D) մեր մասնագետները ստեղծել են Երաժշտությունը էներգիայի վերածող մի հիանալի համակարգ:
2. Նա Իր ձեռքում ունի Քյառթուական ամենավառ հատանիշներց մեկը՝ Թզբեխը…կհարցնեք ի՞նչու կպատասխանենք նա երկար ժամանակ նստած է այդ ձայնամեկուսիչ ապակյա վանդակի մեկ թզբեխը նրա միակ զբաղմունքն է…
3. Զգույշացե՛ք, Եթե հանկարծ նա ձեզնից 50 դրամ ուզի տուն հասնելու համար (:D) դուք ուզեք չուզեք տալու եք քանզի Նրա երկաթների և հիդրավլիկ մկանների ուժը տասնյակ անգամներ գերազանցում է Մարդկային ուժին…(:D)

Տեղեկացնենք Նաև, որ մեր ընկերության "Քյառթու տղան" դեռևս կոնցեպտուալ մոդել է, սակայն առաջիկա տարվա մեջ նախատեսվում է սկսել նաև սերիական արտադրություն Չնայած սերիական մոդելի տարբերությունները Կոնցեպտից պահվում են հույժ գաղտնիության մեջ, բայց մեզ հասել են տվյալներ որ նոր սերիական մոդելը ունենալու է հատուկ հատկանիշներ կռուտիտի յուրահատուկ համակարգ և զինված է լինելու Բազառ փակող համակարգով ինչպես նաև իր բառապաշարի մեջ ավելացվելու են ևս 5000 քյառթու արտահայտություն, որոնք կպարունակեն ավելի քան 1000 նոր քֆուր (:D)

Տեեկացնենք որ Կոնցեպտը դիտելու համար մուտքն ազատ է …Դիտեք Վայելեք և սպասեք սերիական մոդելին…
"Քյառթու տղա" Պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում :)) (հիմար ժպիտ)

Հաջորդը Գովազդում է Թզբեխ :D

Մանոն
22.08.2007, 14:43
Հաջորդը Գովազդում է Թզբեխ :D
Ձեր մատները հոգնել են akumb.am-ում Նոր գրարռումներ-ին անընդհատ սեղմելու՞ց՝ ուրեմն ձեռք բերեք «....» արտադրության թզբեհներ, որոնք ոչ միայն կհանգստացնեն ձեր հոգնած մատները, այլ նաև կհաղորդեն հատուկ տիեզերական էնէրգիա, որի շնորհիվ վերջապես կկարողանաք կատարել իմաստալից ու երկար գրառումներ: :D
Հաջորդը գովազդում է վերելակ:

Արամ
22.08.2007, 15:09
<ՎԵՐԵԼԱԿ> Ճապոնիաից ներկրված Հայաստան, Կնոպկաները Մետալիկ, Լույսը Քսենոնային, Մատորը հիդրավլիկ, դռները` բացվող, գնելուց ուշադրություն դարձրեք Հոլոգրաֆիկ նշանին որը գրված է հայերեն տառերով, ՄԱԴԵ ԻՆ ՃԱՊԱՆ: Ուշադրություն Հոլոգրաֆիկ նշանը արևի լույսի տակ փայփլում է:
Հաջորդը գովադում է Ոչմիբան

impression
22.08.2007, 15:46
Ի՞նչ է հարկավոր ձեր բազմահարկ շենքին, ինչի կարիքը չունի երկհարկանի առանձնատունը… Ի՞նչը չէիք փոխի 2 տուփ Դոսիայի հետ, եթե ապրում էք 16-րդ հարկում:
Մեր վերելակներն անխափան ձեզ կիջեցնեն ու կբարձրացնեն կյանքի սանդուղքներով:
Օգտվե՛ք "...." ֆիրմայի վերելակներից:

Գովազդեք ինքներդ ձեզ :D

Wisper
22.08.2007, 16:06
Ա դէ :angry, հազար հոգի բան գրեց... Սպասեք ավելի լավա ես քյարթու տղա գովազդեմ :D:
Տխու՞ր եք, մերժվա՞ծ եք քուչում, ձեր ռեյտինգը 0-ից էլ նե՞րքև է իջել :o... Եթե այո, ապա մեր արտադրանքը հենց ձեզ համար է :B: Ներկայացնում ենք «Քյարթու տղա Second Edition»: Այն նախագծված է Ճապոնիայում՝ և հարմարեցված է Հայաստանյան պայմաններին՝ մասնավորապես արտադրանքը ավելի բոյով է և ունի չոլկա... Իսկ ի՞նչով է այս տարբերակը տարբերվում իր նախորդներից... Ամբողջ գաղտնիքը նոր պրոցեսորի մեջ է, որն մասնագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ունի հրամանների մի նոր խումբ, որոնք 64 բիտանոց հզոր պրոցեսորին թույլ են տալիս աշխատել հատուկ ռեժիմով՝ մասնավորպաես ավելի արագ են կատարվում «քցել-բռնելու», «կռուտիտի» և «բազար պակելու» ֆունկցիաները...
Ներկա պահին ռոբոտն աշխատում է Փոքրասոֆթի կոշմից մշակված հատուկ TapoRx օպերացիոն համակարգով, որն իր նախորդից տարբերվում է ավելի հուսալի աշխատանքով: Թարմացվել է նաև տիրոջ հրամանների ընդունման համակարգը՝ հիմա այն արդեն կոդավորվում է 128 բիտանոց բանալիով և հավանականությունը ավելի է քչանում, որ ասենք հարևանը ձեր վրա կլարի ձեր իսկ ռոբոտին :D: Այսպիսով, հաշվի առնելով նոր ռոբոտի հնարավորությունները՝ կարող եք վստահ լինել, որ դուք բազարից «ճիշտ» կդուրսգաք 30 տոկոս ավելի մեծ հավանականությամբ :B: Չնայած պրոցեսորի հզորացումներին, ավելացել է նաև այս ռոբոտի սնուցման պահանջները՝ հիմա արդեն կարող եք լիցքավորել ձեր ժեշտից ընկերոջը ոչ պակաս, քան 192 kbit/s արագությամբ կլկլան մուղամով :D: Ի դեպ, ուզում ենք տեղեկացնել, որ ֆիրման իր արտադրանքի համար չի կրում պատասխանատվություն, եթե դուք փորձել եք նրան պերեպռաշիվկա անել :D, վերջինիս արդյունքում հնարավոր են անսարքություններ, որի արդյունքում ռոբոտը կարող է բազար սկսել հենց ձեր հետ... :D
Հարգանքներով՝ ԿիբեռՏապոռ ընկերություն :D

Ավելացվել է 9 րոպե անց
Տակս, որ անհամություն չլինի, եկեք նորմալ բաներ գովազդենք ;),օրինակ գովազդեք խնդրեմ ինչ որ մի ընտանի կենդանի :oy

Mesrop
22.08.2007, 16:31
Գովազդեք ինքներդ ձեզ
Վեգալեք ինձ, չեք փոշմանի… :D

Գովազդեք նասկիներս...

Արամ
22.08.2007, 16:40
Վեգալեք ինձ, չեք փոշմանի… :D

Գովազդեք նասկիներս...

Mesrop-ի նասկիներ, պատրաստված են ռեզինից: Օգտագործվում են ոչմիայն ոտքին հագցնելու համար, այլև շատ ուրիշ բաների համար: 3 Հատը 100 դրամ::D

Գովազդեք Մեսրոպի Ոտքը:

Vahe
22.08.2007, 18:28
Mesrop-ի նասկիներ, պատրաստված են ռեզինից: Օգտագործվում են ոչմիայն ոտքին հագցնելու համար, այլև շատ ուրիշ բաների համար: 3 Հատը 100 դրամ::D

Գովազդեք Մեսրոպի Ոտքը:

-В чем разница в ногах Месропа и девушек?
-Разница не в них, разница между ними!
Եթե չկա տարբերություն ինչու ձգտել կանանց ոտքերին? Մեսրոպի ոտք! Արագ, էժան, որակով!

Գովազդեք զուգարանի "անուշ" հոտը փոխող դեզոդորանտները! :P

Dina
23.08.2007, 13:39
Ձեզ դուր է գալիս զուգարանում նստել երկար և մտորել կյանքի մասին՞, դուք սիրում եք զուգարանում ընթերցանությամբ զբաղվել՞:8
և դուք վերջապես հօգնել եք հակագազերից՞ :D
Ուշադրություն ուրեմն մեր առաջարկը հատուկ ձեր համար է։;)
Գնեք մեր ֆիրմայի օդափոխիչներ և վերջապես դեն նետեք այդ զզվելի հակագազը:ok
Գնելով մեր արտադրանքը դուք կարող եք զուգարանում անցկացնել այնքան ժամանակ որքան կուզեք և ինչպես կուզեք :P:D. Շտապեմ տեղեկացնել որ յուրաքանչյուր գնորդ կստանա Laptop և դրանով էլ հնարավորություն կստանա կատարել "akumb.am"– ում գրառումներ, ավելի հանգիստ պայմաններում(զուգարանում). :D

Վայ մոռացա հաջորդը.
Գովազդեք մեր մոդերատորներին.

Արամ
25.08.2007, 17:51
:D ես սաղ վախենում են մի բան ասեն???? Յա լավ էլ ԱՖՏԱՐԻՏԵՏ եք ստե մոդերներ: Լավ է ես ասեմ:

Համար 1 Dida, է ես ինչ եմ ասում.... յաաա....http://www.akumb.am/showgroups.php եսինքան մոդեր ունենք??? Բա հիմա ինչ անեմ?:D
լավ ուրեմն....
Մոդերները կանգնեն ամբող ակումբը մաքրեն: Հիանալի մաքրասերներ ակումբի մոդերատորներ, Հատուկ պատվերների համար դիմել BOS(Ադմինի)-ին իսկ ներկայումս կարող եք գնել`/Ներկայիս գնացուցակը/
Artgeo - Մասնագիտածաց է ուտելիքը մաքրելու մեջ::D
/Ուշադրություն այսուհետև վաճառքում նաև ArtMEGAgeo և ArtXXLgeo/ Այս երկուսը նախատեսված են մեծ ռեստորանային համալիրները մաքրելու մեջ:/Ուտելիքը/
Ներսես_AM - Մասնագիտացած է Դոմենների հարցում, բայց տենց էլ չե ջոգում դոմենները ուրա մաքրելու ինչա մաքրելու???
/Ուշադրություն այսուհետև վաճառքում նաև Ներսես_COM Ներսես_NET Ներսես_INFO/
Շարունակությունը դիտեք գովազդից:D հետո:

Ներեղություն եմ խնդրում բոլոր մոդերներից ուղղակի սա թող ընդունեն ուղղակի կատակ:)

Հաջորդը գովազդումա Արամուսի Գազար

Սամվել
26.08.2007, 21:51
Հաջորդը գովազդումա Արամուսի Գազար

Այո՜, Եկավ Ժամանակը Արամուսի Գազար սա նոր խոսք է Բաջարեղենի պատմության մեջ…
Կհարցնեք Ի՞նչ տարբերություն Արամուսի գազարի և ավանդական ես կասեի Դասական գազարի մեջ մենք կպատասխանենք…
1. Արամուսի Գազարը Աճում է Հատուկ Բարեխեռն Պայմաններում ինչ արդյունքում նրան Համտեսելուց չի հրաժարի ոչ ոք ընդ որում մի անգամ համտեսողը կընկնի կախվածության մեջ:o ո՛չ , ո՛չ մի վախեցեք այդ կախվածությունը ոչ մի վատ հետևանք չի ունենա քանի որ Արամուսի Գազարը Շատ օգտակար է Օրգանիզմի համար…երևի տեսել եք ինչպես են Տեսահոլովակում Հայ Շոու բիզնեսի աստեղերը( :D ) կախվածության մեջ ընկնում գազարից ըըը կներեք Արամուսի Գազարից…
2. Արամուսի Գազարը լինում է արդեն նաև տարբեր համային երանգներով …Շոկոլադի, քյաբաբի:D, Չալաղաջի :D /հատուկ հայկական պահանջներով :D/ Նաև Թփով տոլմայի համով։ Նաև այլ համեր կան որոնք չեմ գրում ձայլա չկա ;)

Մի խոսքով Նրա մասին Գիտեն Բոլորը։
Ձեզ մնում է միայն Զանգահարել և պատվիրել :ok

Հաջորդը Գովազդումա ՄԱրդուկ Ջարդուկին :D:D

Մանոն
28.08.2007, 09:05
Սամվել ջան, կեցցես, ելք ես գտնում ամեն իրավիճակից:)


Հաջորդը Գովազդումա ՄԱրդուկ Ջարդուկին :D:D
Սկզբում ինքը արքայազն էր, հետո կախարդանքով դարձավ ընկույզ-ջարդիչ, հիմա՝ կախված է տոնածառի ճյուղից....Ուզում եք իմանալ ինչ եղավ հետո՞...Գնեք և լսեք Չայկովսկիի «Шчелкунчик» -ը, և կպարզեք, թե ինչպես Մարդուկ-Ջարդուկն ազատվեց չար կախարդանքից:
Գովազդեք ժամացույց:

Lucy
28.08.2007, 18:11
Դե չեմ կարծում, թե կարողանամ ավելի լավ գովազդ անել, քան թե SWATCH ֆիրման.

Ամուսիններ:
Այյյյյյյյյ, Օյյյյյյյյյյյյյ, ՈՒյյյյյյյյյյյյյյյյյյյյ. Ըհհհհհհհհհհ.

-Տղամարդ, Տղամարդ եմ ասել էէէէէէէէէէէէ~, Միիիիիիիիիիիիի յամ, բայց դու պատկերացնում ես? Մի յաաաաաաաաաաաաաա~մ,-ասում է ոգևորված ամուսինը կնոջը:B:yes:
-Աչքիդա երևում, երեք րոպե,-պատասխանում է կինը:P:
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՓՈԽԵԼՈՒ ՁԵՐ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ: "SWATCH"


Իսկ հիմա գովազդեք լոլիկ (помидор).

Apsara
30.08.2007, 22:17
օօ՜ լոլիկ, լոլիկ, միայն այս անունը լսելիս ձեր լոզերը թափվում են,
օօ՜ լոլիկ, լոլիկ, նրա գույնը հիշելիս ձեր թշերը կարմրում են,
օօ՜ լոլիկ, լոլիկ, նրա համը զգալու համար, շուկա վազելդ գալիս է,
Դե ինչ եք սպասում ձեր լոլիկը շուկայում արևի տակ ձեզ է սպասում,


ամբողջը երգվում է ու լոլիկի շորեր հագած աղջիկները պարում են:D

դովազդեք գրիչ

Մականուն
31.08.2007, 10:47
դովազդեք գրիչ

Հրգնե՞լ եք միանման և ձանձրալի ստեղնաշարերից: Առավոտյան աշխատանքի գնալը դարձե՞լ է տանջանք, քանի որ ձեզ այնտեղ սպասում են մոտ 101 ստեղներ: Մի հուսահատվեք քանի որ ձեր հոգսերը միանգամից կլուծի մարդկության վերջին հայտնագործությունը՝ գրիչը : Այն հանդիսանում է արդյունք տիեզերքում 5 տարվա կատարված աշխատանքների և իր ֆունկցիոնալությամբ նման չէ ոչ մի այլ սարքի: Գրիչը անփոխարինելի է ինչպես մարդու, այնպես էլ կանանց համար:P: Լաբորատոր փորձերը պարզեցին, որ գրիչը իդեալական սարք է մարդւ մարմնի անհասանելի մասերը քորելու համար: Ամբողջ աշխարհում այժմ ավելի քան 1 միլիոն մարդ ձեռք է բերել գրիչ և այս թիվը կտրուկ ավելանում է:
Դուք դեռևվս քորու՞մ եք ձեր մեջքը ստեղնաշարով: Միացք երջանիկների ամբոխին և ձեռք բերեք գրիչ :

Իսկ հիմա գովազդեք ասնք...... ռեհան

Ariadna
31.08.2007, 11:06
Իսկ հիմա գովազդեք ասնք...... ռեհան

Երբևէ փորձե՞լ եք զգալ հայկական կանաչիի բույրը։ Իսկ փորձել ե՞ք կարոտել այն արտերկրում։ Դուք այն չորացնում եք ամեն ամառ, որ ուղարկեք արտերկրում ապրող և կանաչիի կարոտին չդիմացող ձեր հարազատների՞ն։ Այդ նուրբ, թեթև, կանաչ թերթիկները, որ այդքան բույր ու համ են տալիս ձեր կերակուրներին։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հայկական օջախ, հայ ընտանիք, ավանդական ուտեստներ և վերջապես դեռ շքամուտքից գերող հայկական տոլմայի բույր.... Ձեր տոլման ոչինչ է, եթե այս բոլոր կանաչ կանաչիների կողքին չլինի մեկ անզուգական կապույտը։ Ի՞նչ տոլմա առանց կապույտ ռեհանի։ Չկա ռեհան՝ չկա տոլմա, չկա տոլմա՝ չկա հայ ընտանիք, հայկական սեղան, սեղանի շուրջ լսվող հայեցի խոսք։ Որեմն գնեք ռեհանը, օգտագործեք ձեր ընտանիքներում, դաստիարակեք իսկական հայեր, օգտագործեք այն նաև չորացրած վիճակով, ուղարկեք ձեր արտերկրի բարեկամներին և նպաստեք հայ ընտանիքների կայացմանը, համ ու հոտի պահպանմանը։ Ռեհան, սա է միակ ուղին հային հայ պահելու:D
Գովազդեք հայելի (եթե արդեն չի եղել իհարկե)

Lucy
01.09.2007, 11:08
Հաճախ են "նախանձ" ընկերուհիները ստում ասելով, որ "ԲՈՄԲ ՏԵՍՔ ՈՒՆԵՍ":ok:
Ուզում եք ունենալ գեղեցիկ և գրավիչ արտաքին: Գնեք մեր ՀԱՅԵԼԻՆԵՐԸ և տեսեք ինքներդ Ձեզ առանց միջամտության:
Հայկական հայելիներ "Ցույց են տալիս այն ինչ որ կա"::hands

Իսկ հիմա խնդրում եմ գովազդեք ինչ-որ ամսագիր:

Աբելյան
01.09.2007, 11:57
02-ի հերթական համարում.
Լավ է ուշ քան երբեք. 212-ամյա մի երիտասարդ խոստովանում է, որ սպանել է Խաչատուր Աբովյանին:
Շունը տիրոջը չի ճանաչել և բռնաբարել է նրան:
Գեղ կանգնի՝ գերան կկոտրի: 500 գյուղացի տուգանվել են ապօրինի անտառահատման համար:
Լավ հարևանը լավ կնոջից էլ լավ է: Ոմն ----յան սպանվել է պառավ կնոջ կողմից, երբ վերջինս նրան գտել է հարևանուհու անկողնում:
Այս և այլ թարմ նորությունների կարող եք ծանոթանալ 02-ի այս համարում

հաջորդը գովազդում ա "ԶԱՊ"

Universe
01.09.2007, 13:37
հաջորդը գովազդում է "ԶԱՊ"

Ահա այն մեքենան, որով Բրեդ Փիթը գերեց Անջելինա Ջոոուլիյի սիրը:
Ահա այն շքեղությունը, որն իրեն թույլ տվեց ապառիկով գնել Բիլլ Գեյթսը:
Ահա այն «զենքը», որի շնորհիվ Մ. Շումախեռը Հաղթեց «Ferrari»-ի թիմին:
Մի խոսքով, ձեռք բերեք այն ԲԱՑԱՌԻԿ գնով՝ ընդամենը 90$ եւ այդ մեքենան կլինի քոնը:
Ի դեպ, մեքենան վաճառվում է նաեւ առանց բենզինի՝ 40$ ով...

Հաջորդը թող գովազդի 15 համարի տռուբնոյ կլյուչ :lol

Ձայնալար
01.09.2007, 16:53
Ո՞վ չգիտի այն բեղավոր հանրաճանաչ վարպետինին,
Որին հարգում երկրպագում նույնիսկ ուստա են ասում:
Ամեն աստծո արշալույսին դուրս է գալիս նա տնից
Ձեռքում բռնած հրաշք մի բան` մի մետաղյա բիրտ գործիք:
Եվ նայում է նրա կինը սիրահարի աչկերով
Եվ սպասում է վերադարձին իր ամուսնուն տենչելով:
Նախանձում են բոլոր կանայք թաղամասի բնակիչ
Ա՜խ երանի մերը լիներ ուստա Սերոժը դրկից…

Ի՞նչն է դարձնում այդ Սերոժին հրապուրիչ ու հարգված
Մի՞թե բեղերը խրոխտ, կամ էլ հայա՞ցքը արբած:
Ոչ շատ պարզ է պատասխանը՝ ինչպես ամեն հանճարեղ բան.
Դուք էլ գնեք այս գործիքը որ չմնաք էլ անբան:
Ի՞նչն է դարձնում տղամարդուն այդքան հպարտ ու վայելուչ
Պատասխանը գեթ միակն է`15 համարի տռուբնոյ կլյուչ:

Եթե հանկարծ ուշանում է ավտոբուսը 15 համար,
Մի՜ վհատվեք քանզի կգա երթուղայինը հարմար,
Բայց, եթե դուք, աստված չանի, չունեք հանկարծ տռուբնոյ կլյուչ
Չեք կարող դուք ոնչինչ լինել՝ անգամ կրտսեր ավտոտեսուչ:

Մի կողմ դրեք հրացանն ու փամփուշտների բարութը
Եվ շտապեցեք մոտակա տնտեսական խանութը
Ձեռք բերելով դուք այնտեղից տռուբնոյ կլյուչ 15 համար
Չեք ափսոսի ամբողջ կյանքում գնված գործիքի համար:

Գովազդեք մսաղաց:

Մանոն
10.09.2007, 17:58
Ձայնալար ջան, քեզ դեռ գովազդային գործակալությունից աշխատանքի չեն հրավիրե՞լ ;)


Գովազդեք մսաղաց:
Մի՞թե չեք հոգնել ձեր ճռճռան, նյարդեր սղոցող մեխանիկական մսաղացներից: Թե՞ձեզ դուր է գալիս ֆիզիկական այդ հոգնատանջ աշխատանքը:[....Ո՞չ:): Դէ ուրեմն ձեռք բերեք էլեկտրական մսաղացներ և խնայեք թէ՛ ձեր թանկագին ժամանակը, թէ՛ նյարդերը:

Հաջորդը գովազդում է երթուղային տաքսի:

Սամվել
10.09.2007, 18:14
Հաջորդը գովազդում է երթուղային տաքսի:

Երթուղային տաքսի…
Երևի բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ օգտված կլինեն երթուղային տաքսիների ծառայություններից: Սակայն մինչև օրս քչերը գիտեն երթուղային տաքսիից օգտվելու բոլոր առավելությունները:
Երթուղային Տաքսին Հանդիսանում է մի ամբողջական համակարգ որի դերը ոչ միայն մարդուն տեղափոխելն է այլ նաև մարդուն ծառայելն:
1. Եթե դուք չեք հասցրել Արդուկել ձեր շորերը ապա առավոտյան օգտվեք երթուղային տաքսիից և մենք երաշխավորումն ենք որ ձեր շորերւ իջնելու պահին ամբեղջովին արդուկված կլինեն…
2. Ինչու Ժամանակ ծախսել առավոտյան վազքի վրա այդ նույն էֆեկտը դուք կարող եք ստանալ նաև երթուղային տաքսու մեջ կանգնած շարժվելով Երևանյան Դար ու փոս փողոցներով: Գիտնականները արդեն ապացուցել են որ կանգնած երթուղայինի մեջ մնալը 20-30 րոպե նպաստում է մարսողությանը և արյան շրջանառությանը որը անչափ կարևոր է այսորվա իրականության մեջ:
3. Մեր երթուղային տաքսիներում դուք կարող եք վայելել հինալի երաժշտություն Փաշիկի, Հայկոի և այլ հինալի կատարողների կատարմամբ : իսկ եթե ձեզ դուր չի գալիս այդ ոճը ասենք որ ապացուցված է որ այս երաժշտությունը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու հոգեկան վիճակի վրա:
և սա դեռ ամենը չէ…
Եվ այսպես վճարելով ընդամենը 100դրամ դուք կմտնեք այս հիանալի աշխարհը, որն օրեցօր ավելի ու ավելի մեջ պահանջարկ է վայելում, և կհամատեղեք անհրաժեշտությունը օգտակարի հետ :B
Երթուղային տաքսի թող լինի յուրաքանչյուր փողոցի վրա ;)

Հաջորդը գովազդում է Չոբանի շուն:D

Աբելյան
11.09.2007, 15:19
"Մամիկո՞ն, այ Մամիկոն, կարող ա՞ կովերս մոտդ են:"
"Արա դե զզվցրիր թողիր! Շուն պահի, որ կովերիդ հսկի, չկորեն:"

մյուս օրը.
"Մամիկո՞ն, այ Մամիկոն, կարող ա՞ տուզիկս մոտդ ա:"

Սիրելի հովիվներ!
"HAF" ընկերությունը առաջարկում է ձեզ ձեռք բերել չոբանի շներ հարմար գներով: Հրաժարվեք ձեր տուզիկներից: Նրանք ձեզ ոչ մի օգուտ չեն տա: Ձեռք բերեք մեր ամրակազմ շներին, որոնք կհսկեն ձեր անասուններին:

հաջորդը կգովազդի արդուկ

Մականուն
11.09.2007, 15:39
հաջորդը կգովազդի արդուկ

Garneer լաբորրոտորիան ներկայացնում է հեղափոխություն մաշկի երիտասարդեցնող քսուքների շուկայում` ԱՐԴՈՒԿ. Ջերմությունը կհարթեցնի Ձեր մաշկը իսկ բաղադրության մեջ մտնող տաք գոլորշին կխոնավացնի և կսնուցի այն` հաղորդելով փայլ և ամոթխածության գույն: Արդուկ- հարցրեք Մալաթիայի շուկայի բոլոր էլեկտրոնային իրերի տաղավարներում:

Հաջորդը թող գովազդի ասենք........լվացքի պարան:

Lucy
12.09.2007, 15:34
Ուշանում եք աշխատանքից և ժամանակ չունեք արդուկ անելու?
Ձեզ օգնության կգան մեր լվացքի պարանները:
Փռեք եք Ձեր լվացքը մեր պարանների վրա և, չորանալուց անմիջապես հետո դուք կարող եք հագնել այն:
Լվացքի պարաններ "*******". Ձեռք բեր լավագույնը:

Իսկ հիմա գովազդեք Ձեր հարևանին

Ariadna
12.09.2007, 17:26
Իսկ հիմա գովազդեք Ձեր հարևանին[/QUOTE]

Ձեր տուն հյուրեր են եկել, և շաքարն է վերջացել,
Ո՞վ է օգնության հասնում՝ հարևանը սիրասուն։

Բանալին ե՞ք մոռացել, հոգ չէ, ի՞նչ եք զայրացել,
թակեք դուռը դրացի, լինի թեկուզ վրացի,
թակեք ուժեղ, ահարկու, վերջ ի վերջո կբացի:D

Իսկ թե գիշերվա կեսին, կորցրել եք ձեր կեսին,
մի գնացեք շատ հեռու, զանգեք դրկից Վարդգեսին.......

Հարևանը վերևի, ջուր է լցրել ձեր գլխին,
իսկ տակինը աժդահա, եկել է որ ձեզ սպանի,
Ով է այստեղ մեջ ընկնում, ձեր շահերը պաշտպանում,
Հարևանը դիմացի, որ մանկուց ձեզ է սիրում։:love

Հարևաններ դիմացի, կողքի, տակի, վերևի,
ինչքան տխուր կլիներ մեր առօրյան երևի,
Թե չլինեիք դուք երբեք այդքան մոտ, հասանելի։:)
Ով էր մեզնից խոսելու, բամբասելու, քծնելու,
Նեղ օրերին օգնելու, տաք պեռաշկի բերելու...
Հարևաններ դիմացի, կողքի, տակի, վերևի.....

(շատ սրտաճմլիկ ստացվեց, բայց ոչինչ) Գովազդեք մկրատ

Lapterik
12.09.2007, 18:00
Էս Ձեր գովազդի տևողության ու դրանց վրա ծախսվող դոլլարների մասին չեք մտածում հա՞:

Գովազդում եմ մկրատ, ինձնից ինչ գովազդող...

Եթե արդեն վաղուց Ձեր տան մկրատները բանի պետք չեն, դեն նետեք դրանք և գնեք որակյալ մկրատներ, որոնք արտադրվում են Մոզամբիկում հատուկ Հայաստանի համար և բավարարում են հայերի բոլոր պահանջներին:

Լավ հիմա գովազդեք ասենք ինձ:

Մականուն
13.09.2007, 09:09
Լավ հիմա գովազդեք ասենք ինձ:

Այն ինչ գին չունի գովազդման կարիք նույնպես չի զգում;)

Փորձեք գովազդել պարսատիկ:P

Աբելյան
15.09.2007, 10:43
Եթե դրանով խեղճ ու կրակ Դավիթը սպանել է եզանման Գողիաթին, ապա դրանով ձեր երեխան կարող է պաշտպանել ինքն իրեն փողոցային երեխաներից:
Պարսատիկներ տարբեր չափերի, տարբեր գույների, տարբեր երեխաների: Ձեռք բերեք մեր խանութից էժան գներով: Դարձրեք ձեր երեխաների կյանքը ապահով:

Հաջորդը կգովազդի կախարդական ցախավել

Մանոն
19.09.2007, 17:51
Հաջորդը կգովազդի կախարդական ցախավել
Չեք հավատում հեքիաթներին ու հրաշքների՞ն....Ձեռք բերեք «Հայ-կախ-ցախ» արտադրության կախարդական ցախավելներ և սավառնեք երկնքում սրտի ուզածի չափ: Հավատացնում ենք՝ Баба Яган կնախանձեր Ձեզ:ok
Հաջորդը գովազդում է կեղծամ:

Adam
22.09.2007, 17:51
Եթե դուք երիտասարդ եք և ճաղատ, «ՊԱՐԻԿ» ՍՊԸ-ն առաջարկում է հիանալի կեղծամներ տարբեր տարիքի անձանց համար: Մեր կեղծամները այնպես են տեղավորվում գլխի վրա, որ խայտառակ չեն անում մարդուն անգամ ամենալարված սիրային պահերի ժամանակ: Օգտվեք մեր կեղծամներից և կզգաք, որ մենք իրոք կեղծավորություն չենք անում: Բայց սպասեք, սա դեռ ամենը չէ: Զանգահարեք հենց հիմա և բացի կեղծամից կստանաք փոքրիկ կեղծամային սոսինձ, խնջույքներում ապահով պարելու համար: «ՊԱՐԻԿ» ՍՊԸ , ՁԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑԵՔ ՁԵՐ ԳԼԽԻ ՎՐԱ:
Հաջորդը թող գովազդի մկան թակարդ

Armeno
22.09.2007, 18:00
Ցանկանու՞մ եք ազատվել մկներից, ապա օգտագործեք սուպեր թակարդը, որը գործում է հինգ անգամ արդյունավետ, քան սովորական թակարրդները:
Նայե՛ք, մուկը սովորական թակարդից պանիրը վերցնում է հեշտությամբ, իսկ սուպեր թակարդը 10 մետրի վրա նակաուդ է անում մկներին և առնետներին:
Գնեք սուպեր թակարդը անհավատալի ցածր`100000000 դրամով…
Հաջորդը կգովազդի :lol Սմայլիկը

Guest
25.09.2007, 11:31
Հաջորդը կգովազդի :lol :lol Սմայլիկը

դիմացինի ասածից մեռաք խնդալուց կամ ուղակի չգիտեք ինչ գռեք ուրեմն դրեք այս :lol սմայլիկը այն ձեզ դուրս կբերի այդ անհարմար վիճակից

հաջորդը թող գովազդի գովազդային ընկերություն

Մականուն
25.09.2007, 11:51
հաջորդը թող գովազդի գովազդային ընկերություն

Գովազդային գործակալություն "Սապոն Ստուդիո": Մենք կթվարկենք Ձեր բոլոր արժանիքները ընդամենը 5 վայրկյանում…:B

Հաջորդը թող գովազդի վերելակ

lili-4
25.09.2007, 21:11
Անթափանց խավա՞ր, երկար ու ցանկալի սպասու՞մ, համտարած լռությու՞ն, այ՞ս եք Դուք փնտռւմ, ուրեմը մի հապաղեք, դա այն է, ինչ մենք ձեզ առաջառկում ենք, օգտվեք մեր վերելակային ծառայությունից, և ամեն ինչ ապահովված է…
հաջորդը թող գովազդի ջրհորդան:)

lili-4
27.09.2007, 19:49
Ժողովուրդ, էս ինչի՞ չեք գրում, դժվար է՞ր, թե չհասկացաք ինչ է ջրհորդանը:)…Լ Ախր ինչի ե՞ք տանջվում, դա մեր իմացած жолоб-ն է:D

Աբելյան
01.10.2007, 13:37
իսկ էտ որն ա՞ :oy

Սամվել
01.10.2007, 14:43
жолоб

Սրանով դուք կարող եք պաշտպանել ձեր լվացքը վերևի հարևանի տուֆտա երեխեքից:D…
Սրանով դուք կարող եք Պաշտպանել Ձեր վերևի հարևանի ընտանի կենդանիներին և բացառել նրանց մահափորձը :B
Սրանով դուք կարող եք ուտել ձեզ անընդհատ նադայել անող վերևի հարևանի նեռվերը / կաթկթոցով/

Եվ այսպես жолоб անհրաժեշտ է բոլոր մարդկանց անկախ նրանից ով է նրանց վերևի հարևանը...
Ուշադրություն մեր ֆիռման զգուշացնում է որ եթե ձեր վերևի հարևանը ինքնասպանություն գործելուց վնասի ձեր жолобը ապա մենք դա երաշխիքային սպասարկման սամհաններում չենք վերանորոգի :B:D

жолоб Պետք է լինի ցանկացած պատուհանի վրա :ok

Հաջորդը գովազդում է "Մախություն" երևույթը :D:lol

Cesare
02.10.2007, 19:07
Հաջորդը գովազդում է "Մախություն" երևույթը :D:lol

Մախություն , սրանով ամեն ինչ ասված է :
Մախությունը գովազդի կարիք չունի :
Բայց սպասեք սա դեռ ամենը չե :
Ոնց որ ասում են մախ ես, շախ ես շատ ուրախ ես :
Բայց սպասեք սա ել դեռ ամենը չե :
Զանգահարեք հենց հիմա և մենք լրիվ
անվճար կավելացնենք նաև այս հիասքանչ քյալությունը :

Դուք վճարում եք 1 անգամ վայելու եռակի :

Հաջորդը թող գովազդի Սուրեն Բաղդասարյանին :

Սամվել
02.10.2007, 20:03
Հաջորդը թող գովազդի Սուրեն Բաղդասարյանին :

Բարև ձեզ ֆուտբոլասեր բարեկամներ ... Վերջապես եկավ պահը և պետք է ընտրել Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն մեկնաբանին :hands
Սուրեն Սարգսյան ըըը կներեք Բաղդասարյան :D
Այս ֆուտբոլիստը հիանալի է անցկացրել իր ողջ կարիեռան ըըըը Մեկնաբանը…
Նրա ձայնը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ ձայն…
Նրա վարած ռեպորտաժները հիանալի կերպով միակցում են Ֆուտբոլը, Բոքսը, Թենիսը և Հումորը :D:lol
Նրա վարած հիանալի քաղաքականության շնորհիվ մենք միանգամից կարողանում ենք նառվայանալ 2 խաղով տեսնելով մեկը փոքր պատուհանով մեկը կիսատ պատուհանում :angry:D:D
ՆԱև նրա վարած ռեպորտաժների ընթացքում դուք կարող եք նրա հետ կիսել իր ապրած սուր զգացմունքները երբ նա հերթական անգամ խաղադրույք է կատարել մի թիմի վրա որը այդ օրը լավ չի խաղում ու պարտվում է…և վայելել լաց ու կոծը :D:P
Կարծում եմ չարժի երկմտել միանշանակ պետք է ընտրել Սարգիս Իսրաելյանին ըըը կներեք Սուրեն Բաղդասարյանին …
Այդ ռեպորտաժային Տերմիատորը պարզապես ռմբահարում է նոկաուտի է ենթարկում բոլորին /դինոզավր , ճագարիկ :think էլ ինչ մոռացա/
Սուրեն Բաղդասարյան քեզ համար Արմենիա:D
Հ.Գ. չնայած ես իրոք իր վարած ռեպորտաժները սիրում եմ :D:P

Հաջորդը Գովազդումա Բարսելոնա ակումբը
ԼԱվ չգովազդեցիք բացասական ռեպ եմ տալու:angry:P

Cesare
04.10.2007, 18:47
Բարև ձեզ ֆուտբոլասեր բարեկամներ ... Վերջապես եկավ պահը և պետք է ընտրել Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն մեկնաբանին :hands
Սուրեն Սարգսյան ըըը կներեք Բաղդասարյան :D
Այս ֆուտբոլիստը հիանալի է անցկացրել իր ողջ կարիեռան ըըըը Մեկնաբանը…
Նրա ձայնը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ ձայն…
Նրա վարած ռեպորտաժները հիանալի կերպով միակցում են Ֆուտբոլը, Բոքսը, Թենիսը և Հումորը :D:lol
Նրա վարած հիանալի քաղաքականության շնորհիվ մենք միանգամից կարողանում ենք նառվայանալ 2 խաղով տեսնելով մեկը փոքր պատուհանով մեկը կիսատ պատուհանում :angry:D:D
ՆԱև նրա վարած ռեպորտաժների ընթացքում դուք կարող եք նրա հետ կիսել իր ապրած սուր զգացմունքները երբ նա հերթական անգամ խաղադրույք է կատարել մի թիմի վրա որը այդ օրը լավ չի խաղում ու պարտվում է…և վայելել լաց ու կոծը :D:P
Կարծում եմ չարժի երկմտել միանշանակ պետք է ընտրել Սարգիս Իսրաելյանին ըըը կներեք Սուրեն Բաղդասարյանին …
Այդ ռեպորտաժային Տերմիատորը պարզապես ռմբահարում է նոկաուտի է ենթարկում բոլորին /դինոզավր , ճագարիկ :think էլ ինչ մոռացա/
Սուրեն Բաղդասարյան քեզ համար Արմենիա:D
Հ.Գ. չնայած ես իրոք իր վարած ռեպորտաժները սիրում եմ :D:P

Հաջորդը Գովազդումա Բարսելոնա ակումբը
ԼԱվ չգովազդեցիք բացասական ռեպ եմ տալու:angry:P

Գովազդեմ, թե չե :
Չեե կբռնի բացասական ռեպ կտա ……
Հետո ?? Հակագրոհ և ……

Լուչշե չգովազդեմ :

Բայց իի՜նչ լավ կարաի :

Արամ
04.10.2007, 19:02
Գովազդեմ, թե չե :
Չեե կբռնի բացասական ռեպ կտա ……
Հետո ?? Հակագրոհ և ……

Լուչշե չգովազդեմ :

Բայց իի՜նչ լավ կարաի :

Հա դե թքած մեկա 3 միվաոր շատ շատ իջնի, հոպ ինչ թքած եթե վատ գովազդեց իմ կոմից 3-ն էլ եմ խոստանում:D

Cesare
04.10.2007, 19:12
Հա դե թքած մեկա 3 միվաոր շատ շատ իջնի, հոպ ինչ թքած եթե վատ գովազդեց իմ կոմից 3-ն էլ եմ խոստանում:D

Չհակագրոհեմ հա :
Հավես չկա թե չե ենքան գրեի ……
Ենքանից ել շատ :

Lapterik
04.10.2007, 19:13
Հաջորդը Գովազդումա Բարսելոնա ակումբը
ԼԱվ չգովազդեցիք բացասական ռեպ եմ տալու:angry:P

Սամ ուզումա դուրդ գա, ուզում ա չէ, ինձ էնքան քիչա հուզում: Բարսելոնա, սկի չգիտեմ ետ ինչ թիմա, ֆուտբոլա էլի, թիմա էլի, դե գիտես ես ֆուտբոլ չեմ սիրում, ոչ էլ ֆուտբոլիստներին, բայց դե... :oy
Հ.Գ. Բացասական ռեպից չեմ վախենում:

Դե գովազդեք ասենք նռան հյութ:
Հ. Գ. Անիմաստ թեմա ա, էնքան որ առաջ ենք տանում:

Սամվել
04.10.2007, 22:11
Սամ ուզումա դուրդ գա, ուզում ա չէ, ինձ էնքան քիչա հուզում: Բարսելոնա, սկի չգիտեմ ետ ինչ թիմա, ֆուտբոլա էլի, թիմա էլի, դե գիտես ես ֆուտբոլ չեմ սիրում, ոչ էլ ֆուտբոլիստներին, բայց դե... :oy
Հ.Գ. Բացասական ռեպից չեմ վախենում:

Դե գովազդեք ասենք նռան հյութ:
Հ. Գ. Անիմաստ թեմա ա, էնքան որ առաջ ենք տանում:

Կարգին թեմայա :angry ...
Նռան հյութ :B
Ճիշտա այս հյութի պատրաստման ժամանակ կատարվել է իսկական ոճրագործություն նռերի նկատմամբ բայց միևնույն է մենք բոլորս կախված ենք մի կում թարմ նռան հյութից :D թուու էս ինչ եմ ասում... Վիտամեինների մեծ պաշար պարունակող նռան հյութ ...Խմեք և Չեք փոշմանի :B

Հաջորդը գովազդում է :think Վանո Սիրադեղյանին:P:D

Ավելացվել է 4 րոպե անց
Իիիի ԲԱցասական Ռեպ տալ չի լինում էս թեմայում:angry ... լավ ուրիշ տեղ կտամ :P

Cesare
11.10.2007, 19:00
Կարգին թեմայա :angry ...
Նռան հյութ :B
Ճիշտա այս հյութի պատրաստման ժամանակ կատարվել է իսկական ոճրագործություն նռերի նկատմամբ բայց միևնույն է մենք բոլորս կախված ենք մի կում թարմ նռան հյութից :D թուու էս ինչ եմ ասում... Վիտամեինների մեծ պաշար պարունակող նռան հյութ ...Խմեք և Չեք փոշմանի :B

Հաջորդը գովազդում է :think Վանո Սիրադեղյանին:P:D

Ավելացվել է 4 րոպե անց
Իիիի ԲԱցասական Ռեպ տալ չի լինում էս թեմայում:angry ... լավ ուրիշ տեղ կտամ :P

:D:D:D Բացասական ռեպ չտաս :
Չի լինում ուրեմն պետք չի, որ տաս :

Մի հատ երգ կա է

Վաո Վանո :

պռոստը հիշա, լավ երգ ա :
Ես գովազդ չեր Հանրա…… թու , ուղակի գրեցի : :ok

Մանե
30.10.2007, 21:35
:D:D:D Բացասական ռեպ չտաս :
Չի լինում ուրեմն պետք չի, որ տաս :
Մի հատ երգ կա է
Վաո Վանո :
պռոստը հիշա, լավ երգ ա :
Ես գովազդ չեր Հանրա…… թու , ուղակի գրեցի : :ok
Ապրանքանիշը մոռացար:P
Լավ,ես ասեմ.
Գովազդեք ԱԿՈՒՄԲ.ԱՄ

Աբելյան
31.10.2007, 14:35
14:53:13 Dmbldokh: Բարև, Մոխ:
14:53:30 Mokh: Բարև, Դմբլդոխ;
14:53:54 Dmbldokh: ինչպես ես, Մոխ
14:54:08 Mokh: ոչինչ, Դմբլդոխ: Դու ասա
14:54:13 Dmbldokh: անկապ
14:54:29 Mokh: ում ես կպցնում
14:54:36 Dmbldokh: ոչ մեկին
14:55:05 Mokh: բա հավայի լռված էս որ ինչ
14:55:31 Dmbldokh: դե եսիմ
14:55:58 Mokh: արա էսի չատ չի մի հատ նորմալ տեղ ասա մտնենք
14:56:09 Dmbldokh: մտի www.akumb.am
14:56:20 Mokh: էտ ինչ ա որ
14:56:27 Dmbldokh: ֆորում
14:56:48 Mokh: յաաաա... դե շուտ ասեիր: Մտնեմ գրանցվեմ աղջիկ կպցնեմ
14:57:02 Dmbldokh: չէ Ակումբը աղջիկ կպցնելու տեղ չի
14:57:19 Mokh: բա էլ մտնեմ որ ինչ
14:57:37 Dmbldokh: մտի ժամանակ անցկացրու
14:57:51 Mokh: քյասար դու ժամանակ անցկացրու ես հելա կայֆերի: Դավայ:
14:58:00 Dmbldokh: դավայ


հաջորդ օրը



19:58:03 Dmbldokh: բարև Մոխ
19:58:12 Mokh: բարև Դմբլդոխ
19:58:17 Dmbldokh: ոնց ես
19:58:25 Mokh: վատ եմ
19:58:32 Dmbldokh: խի
19:59:59 Mokh: Արա երեկ էնքան էի լակել, չկայի: Աչքիս ամեն ինչը 4 հատ էր երևում: Մատուցողը հաշիվը բերեց՝ 11110000000000000000 դրամ: Ասեցի մոտս էդքան չկա, ընկերներս ինձ գրավ թողեցին հելան: Էսօր նոր եմ թռել: Դարդից խմեցի՝ հիմա էլի պայթած վիճակում եմ:

այդպիսի տհաճություններից խուսափելու համար այցելեք.
www.akumb.am
և կհամոզվեք, որ սա է ժամանակ սպանելու լավագույն միջոցը

www.akumb.am
մնացածն ավելորդ է

հաջորդը կգովազդի շան կեր

Artgeo
31.10.2007, 15:44
Գնե՛ք մեր շանկերը, հիմա նա ավելի համեղ է: Գնե՛ք ու համոզվեք ինքներդ :D

Հաջորդը կգովազդի կաշառակերությունը:

Taurus
31.10.2007, 16:24
Հաջորդը կգովազդի կաշառակերությունը:

եթե դուք ուզում եք լինել կաշառակեր, բայց ձեր խիղճը թույլ չի տալիս, ապա զանգահարեք մեր հեռախոսահամարով և մենք 5 000-ով կընդունենք ձեզ անվճար կուրսերի և ընդամենը 4 ամիս անց, իհարկե ծանոթով 10 000-ով դուք կստանանք բարձրագույն կաշառակերի դիպլոմ, լավագույն շրջանավարտներին 20 000-ով կապահովեն աշխատանքով Բուհ-ում կամ ինչ-որ նախարարաությունում:

Հաջորդը գովազդում է սղոց

Արամ
31.10.2007, 16:37
Հաջորդը գովազդում է սղոց
Եթե ունեք ավելորդ մատ, այն հեշտությամբ կհեռացնեն մեր պրոֆեսիոնալ սղոցները, Հոգնել եք տղա լինելուց, ուրեմն սա ձեր համար է` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, եթե զանգահարեք հենց հիմա, կստանաք 2 անվճար սղոցը, որը մասնագիտացված է .... կտրելու համար:D
Ճկուտիկ, Ճկուտիկ իմ մատիկն էր այն:
Ճկուտիկ ճկուտիկ սղոցի մաման:
(ես են գովազդների վերջում որ ասում են, խոսքի Ֆետի տար հետտ տուն ես ետ մոմենտնա COPY 32ATAM)

Հաջորդը գովազդումա, տռամվայի 2 վագոնի, վերեվից վերցրած 30 սմ-րի վրա կանգնած Ճանճին::P

Adam
31.10.2007, 17:20
Ես զգում եմ, որ շուտով տռամվայները հանելու են, դրա համար ուզում եմ ծռտել տռամվայի վրա.... ի՞նչ իմանաս... կարողա օգնի, որ չհանեն: Իմ ծռտածն էլ ա հաջողություն բերում: Տալիս եմ հեռախոսիս համարը 1200ԲԲ7 - եթե պետքա զանգեք, գամ օգնեմ... :)

Գովազդեք «Համզաչիման» գյուղը

Սամվել
01.12.2007, 20:26
Գովազդեք «Համզաչիման» գյուղը

Համզաչիման :)

Դուք անընդհատ տառապում եք այն հարցի շուրջ թե որտեղ է գտնվում այդ գյուղը :think
Մեր ընկերությունը շատ էժան կհասցնի ձեզ այդ գյուղը և կկազմակերպի եռօրյա հանգիստ հիանալի չոլերի մեջ: Ձեզ սպասում են ճանճերի ու մոծակների հոծ բազմությունը, որոնք պատրաստ են անգամ սեփական կյանքը զոհաբերել ձեզ հասնելու համար: այնքան են ձեզ սիրում/:D/: Բացի այդ ձեզ սպասում է անմոռանալի գիշեր մեր -3 աստղանի հյուրանոցում որտեղ դուք անվճար կարող եք վայելել թրքահոտը: /:D/: դուք կսովորեք կյանքի դժվարություններին գիշերը պայքար մղելով մար գյուղի օձերի, կարիճների ու մորմերի դեմ: Ինչպես նաև կսովորեք կառավարել ձեզ և ձեր ցասումը գիշերը անհույս պայքարելով հարևան սենյակում խռմփացնող հյուրանոցատեր տատիի դեմ /խաղաղ ճանապարհով/ :)

Մի խոսքով Համզաչիման այն չես նկարագրի այն պետք է տեսնել :hands

Հաջորդը գովազդում է Rome Total War: Barbarian Invasion խաղը :love

Հ.Գ. :lol

Սամվել
02.12.2007, 23:58
Հաջորդը գովազդում է Rome Total War: Barbarian Invasion խաղը :love


ԼԱվ աչքիս ոչ ոք ոչ տեսելա ոչ լսել:

Հաջորդը գովազդում է Հ1ը :D

Ուլուանա
03.12.2007, 00:15
ԼԱվ աչքիս ոչ ոք ոչ տեսելա ոչ լսել:

Հաջորդը գովազդում է Հ1ը :D
Եթե դուք, ապրելով Հայաստանում, ոչ մի կերպ չեք կարողանում սեփական մաշկի վրա զգալ ու գիտակցել, որ ձեր երկիրը անհերքելիորեն բարգավաճում է ու թափով զարգանում, եթե դուք հոգնել եք սեփական երկրի և նրա խարդախ ու կոռումպացված ղեկավարության մասին անդադար քննադատություններ ու դժգոհություններ լսելուց, եթե ուզում եք գոնե ժամանակավորապես կտրվել դաժան իրականությունից, ապա միացրեք Հ1, թուլացրեք ձեզ, և ինչ–որ պահի գրեթե կհամոզվեք, որ չնայած ձեր տեսածին, լսածին ու զգացածին, կյանքը Հայաստանում ավելի քան հրաշալի է։ :hands

Հաջորդը գովազդում է դդում։ :P

Մանոն
04.12.2007, 16:40
Հաջորդը գովազդում է դդում։ :P
Ան ջան ինչ էլ լավ գովազդել ես Հ1-ը:hands
Լավ, ուրեմն դդում…

Պատրաստվում եք Նոր Տարվա՞ն,
Բա ու՞ր է ձեր ղափաման,
Դէ շուտ գնեք դդումները,
Չափսոսալով դրամները::oy

Հաջորդը գովազդում է տոնածառի խաղալիք:

Մանե
04.12.2007, 16:46
Հաջորդը գովազդում է տոնածառի խաղալիք:

Դուք անընդհատ ձեզ համոզում եք որ երեխա եք,սակայն չի ստացվո՞ւմ,ուզում եք մի քանի վայրկյանով մանկանա՞լ,վերցրեք տոնածառի խաղալիք,և գոնե մի պահ վայելեք այն տոնածառին կպցնելու հաճույքը,զգացեք առաջընթացը,համեմատեք ձեր մանկության/1810 թ.-ի/,և հիմիկվա խաղալիքները և համոզվեք,որ էվոլյուցիա կա,և դուք էլ դեռ երիտասարդ եք:D

Լոլ,ավելի շատ ցնդաբանություն էր:oy:D

Գովազդեք ՃԱՆՃ

Enipra
04.12.2007, 20:32
Գովազդեք ՃԱՆՃ

Դուք ցանկանում եք վարպետորեն տիրապետել եփել–թափելու պապենական արվեստին, բայց Ձեզ չեն օգնում ո՛չ մայրիկի բաղադրատոմսերի տետրակը, ո՛ չ էլ հարևան Հռիփսիկ տատիկի բազմավաստակ խորհուրդնե՞րը, ուրեմն ձեռք բերեք աղբանոցից քիչ առաջ հավաքած ճանճերի հարուստ տեսականի՝ բազմատեսակ գունավորմամբ, հոտով և համային հատկանիշներով, բաց թողեք նրանց Ձեր խոհանոցում, և, հավատացե՛ք, արդյունքը Ձեզ չի սպասեցնի։ Ցանկացած ուտելիքի եփելն ու թափելը մեկ կլինի։:D
Բայց սպասե՛ք, զանգահարեք մեզ հենց հիմա, և մենք Ձեզ կնվիրենք, ուշադրությո՛ւն, բոլորովին անհատույց կնվիրենք մեկ մեծ, փրչոտ ու աղմկոտ ճանճ, որը ամբողջ եփել–թափելու գործընթացը կվերածի իսկական վայելքի՝ պարգևելով Ձեզ աննման տզզոց և անմոռանալի նյարդային ջղաձգումներ։ :D

Գովազդեք հողաթափ կամ, որ նույնն է, չստիկ։ :)

Ուլուանա
04.12.2007, 21:51
Դուք նկատել եք, որ ձեր ոտքերը չե՞ն հանգստանում, նույնիսկ երբ արդեն տանն եք ու հանգիստ նստած եք ձեր բազմոցին։ Ինչ–որ ճնշվածության զգացողություն ունեք, բայց չե՞ք կարողանում հասկանալ, թե ինչից է։

Մենք կբացենք ձեր ոտքերի հոգնածության գաղտնիքը։ Դուք պարզապես չեք հանում ձեր կոշիկները։ Ինչու՞։ :think Պատասխանը պարզ է. դուք հողաթափեր չունեք։ ;) Բայց դա միանգամայն ուղղելի հարց է. գնեք մեր փափուկ, հարմարավետ ու այդ ամենի դիմաց աներևակայելիորեն էժան հողաթափերը։ Ազատե՛ք ձեր ոտքերը կոշիկների բռնությունից՝ հանգրվանելով փափուկ ու հանգստացնող հողաթափերի մեջ, և ձեզ կրկին կայցելի կյանքի հրաշալիության զգացողությունը, :love զգացողություն, որ վաղուց լքել էր ձեզ։ :)

Հողաթափե՛ր. հանգիստ ոտքերի ձեր գաղտնիքը։ :hands :D

Գովազդեք չինական փայտիկներ (որպես ուտելու հարմարանք) :P

Սամվել
05.12.2007, 01:26
Գովազդեք չինական փայտիկներ (որպես ուտելու հարմարանք) :P

Հմմ :)

Չինական փայտիկներ :)

Եթե դուք բավականին գեր եք և ուզում եք նիհարել :) սա է լուծումը, որը մարդկությանը հայտնի էր շատ վաղուց:
Չինական փայտիկներ: Այո: այլևս ոչ մի դիետա: Ձեր ջրիկ ճաշերը կերեք Չինական փայտիկներով և մի ամսից դուք կզգաք ձեր քաշի տարբերությունը կամ կամ վատթարագույն դեպքում ձեր ազգանականները կզգան ձեր բացակայությունը :D
Մի խոսքով չինական փայտիկներով այս հիանալի սնվելու միջոցը մեկընդմիշտ կազատի ձեզ ավելորդ քաշից:

Մենք նաև անվճար կտանք ձեզ նեռվերը հանգստացնող դեղեր որ շատ չնեռայնանաք ;)

Իմիջայլոց եթե դուք զանգահարեք առաջիկա 10 րոպեների ընթացքում, մենք անվճար կտարամդրենք նաև այս գդալը որ վերջիվերջո գործը վատթարագույն դեպքին չհասնի :)

Եվ սա դեռ ամենը չէ պատվիրեք հենց հիմա և Չինաստանից ժամանած մեր խոհարարը կգա ձեր տուն և դիետիկ ճաշ կպատրաստի ձեզ համար ձեր իսկ տան խավարասերներից :ok :D

Մի խոսքով Չինական Փայտիկներ պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում :ok

:lol

Հաջորդը գովազդում է :think ԱԼՄն:hands:D:lol

Աբելյան
05.12.2007, 22:27
էն Հայ Կոլայի ախմախ ռեկլամի ոճով ա.
լրագրողը տարբեր տեղերում տարբեր մարդկանց ա մոտենում ու հարց ա տալի:
Մոտենում ա մի հատ պառավի: Պառավը շենքի պատի տակ սեղանիկ ա դրել, վրեն թասով սեմուշկա, ինքն էլ քարի վրա նստած ծախում ա: Լրագրողը հարցնում ա.
-Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 2" հեռուստաալիքը:
-Չգիտեմ:
Մի հատ եզդի, որ սարերում նստած ոչխար ա արածացնում, ասում ա.
-Չգիտեմ:
Մի հատ կիսախուլ բիձա, դոշերին հայրենականի շքանշաններ, ասում ա.
-Հըըըըը՞
-Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 2" հեռուստաալիքը:
-Համմմմմե՞
լրագրողը նորից ա հարցնում, էս անգամ բարձր
-Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 2" հեռուստաալիքը: (էդքան ժապավենը հետո կտրելու են)
կողից մի ձև հուշում են, բիձեն պատասխանում ա.
-Չգիտեմ
մի հատ երեխա, ձեռին ֆոտոապարատը չտեսի նման շուռումուռ տալով.
-Չգիտեմ

հիմա նույն մարդկանց լրագրողը հարցնում ա.
-Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 1" հեռուստաալիքը:
Պառավը պատասխանում ա.
-Իհարկե ԱԼՄ-ն:
Եզդին.
-ԱԼՄ:
Կիսախուլ բիձեն.
-Հըըըըը՞
-Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 1" հեռուստաալիքը:
-Համմմմմե՞
լրագրողը նորից ա հարցնում, էս անգամ բարձր
-Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 1" հեռուստաալիքը: (էդքան ժապավենը հետո էլի կտրելու են)
կողից հուշում են, բիձեն պատասխանում ա.
-ԱԼՄ:
Երեխեն էլ.
-Իհարկե ԱԼՄ

(ենթադրաբար՝ իրանց որ Կարապետիչը տելևիզր ա տվել, էտ տելևիզրները հատուկ նենց ա դզմզել, որ մենակ ԱԼՄ ցույց տան, դրա համար էլ ժողովուրդը չգիտի, որ ուրիշ հայկական ալիքներ կան)

հաջորդը կգովազդի Վեդի Ալկոյի գինիներից

Աբելյան
14.12.2007, 17:27
լավ աչքիս շատ կոնկրետացրեցի
գովազդեք գինի

Սամվել
22.12.2007, 14:49
լավ աչքիս շատ կոնկրետացրեցի
գովազդեք գինի

Էս իմ սիրելի թեման էլի մահացավ :(, վերակնեդանացնենք :ok

Գինի
Գինին դա այն խմիչքն է որը դուք կարող եք հանգիստ օգտագործել և "Ալկոհոլ օգտագործու՞մ եք" հարցին հանգիստ խղճով պատասխանեք ոչ :D
Բայց եթե դուք աղջիկ եք ապա զգույշ եղեք, գիտնակլանների փորձարկումները ցույց են տվել որ գինի շատ արագ է "խփում" աղջիկների գլխին :8
ՄԻ խոսքով Գինի Ըմպեք սառը :love

Գովազդեք Տիգրան Կարապետյանին :D

Adam
22.12.2007, 23:41
Էս իմ սիրելի թեման էլի մահացավ :(, վերակնեդանացնենք :ok

Գինի
Գինին դա այն խմիչքն է որը դուք կարող եք հանգիստ օգտագործել և "Ալկոհոլ օգտագործու՞մ եք" հարցին հանգիստ խղճով պատասխանեք ոչ :D
Բայց եթե դուք աղջիկ եք ապա զգույշ եղեք, գիտնակլանների փորձարկումները ցույց են տվել որ գինի շատ արագ է "խփում" աղջիկների գլխին :8
ՄԻ խոսքով Գինի Ըմպեք սառը :love

Գովազդեք Տիգրան Կարապետյանին :D

Տիգրան Կարապետյան: Մարդ, ով ԱԼՄ հեռուստաընկերության հաղորդումների մշտական հյուրն է: Հետաքրքիրն այն է, որ նրան հրավիրում են ԱԼՄ-ի բոլոր հաղորդման վարողները, որպես հյուր և բացահայտում նրա մեջ նոր բաներ: Եվ եթե դուք կայարանցի եք, ապա անպայման կճանաչեք նրան մոտիկից: :D

Գովազդեք Օպերայի մոտի «կատոկը» :hands

Artgeo
23.12.2007, 00:01
Գովազդեք Օպերայի մոտի «կատոկը» :hands

Օպերայի մոտի «կատոկը» միակ տեղն է, որտեղ ակումբցիները սայթաքում են։ Միայն Օպերայի մոտի «կատոկի» վրա դուք կարող եք նայել ակումբցիներին վերևից։ Օպերայի մոտի «կատոկը» բացարձակապես նման չէ Օպերայի մոտակայքում տեղակայված այլ «օբյեկտների»։ Այցելե՛ք Օպերայի մոտի «կատոկ» մինչև գարուն, ջնջեք այնտեղի սառույցը ու շահեք կապտուկներ։ Հավատացե՛ք արդար է։ Ակումբցիներից շատերն են շահել։

Հաջորդը գովազդում է 3-րդ մաս թաղամասը։

aerosmith
23.12.2007, 00:57
Ունե՞ք ծիծակ , կամ սուլթանՉԻԿ կոշիկներ։ Եթե այո, ապա հրավիրում ենք ձեզ ՊՊԶԵԼՈՒ 3-րդ մասի ԲՈՐԴՅՈՒՐՆԵՐԻՆ, խոստանում ենք անմոռանալի ժամանց , իսկ ԹԶԲԵԽԻ և ՌԱԲԻԶ երաժշտության տրամադրումը անվճար։ Մշտական անդամներին խոստանաում ենք ամանորյա զեղչեր։ Դե ուրեմն շտապե՛ք։ Բորդյուրների տեղերը սահմանափակ են:hands։

Հաջորդին կխնդրեմ գովազդի Նոր տարվա ԽՈԶԻ ԲՈՒԴ-ը։

Սամվել
25.12.2007, 00:15
Հաջորդին կխնդրեմ գովազդի Նոր տարվա ԽՈԶԻ ԲՈՒԴ-ը։

Եկել է ժամանակը՛ Այո Խոզի Բուդ
Այսօր ամբողջ աշխարհը սկսում է պատրաստվել նոր տարուն։
Եվ ինչպեսամեն տարի Հայերի մոտ հին վիկինգական :goblin ավանդույթից մնացած խոզի բուդի հերթեր են առաջանում :goblin
Սակայն ինչու՞ ծախսել ձեր թանկագին ժամանակը և կանգնել հերթերում, որի արդյունքում որակյալ խոզի բուդ գնելու հավանականությունը խիստ քչանում է, կարելի է զանգահարել "Չալաղաջ" ՍՊԸ և մենք եփած վիճակում ձեզ կհասցնենք մեր խոզերի բդերը որոնք ի տարբերություն շուկայում առկա անորակ բդերի ունեն շատ առավելություններ։
Մեր խոզերը սնվում են ոչ թե հասարակ ավանդական խոզի կերով այլ հատուկ պատվերով ԱՄՆից ստացած սննդով, որը պատրաստվում է Մակդոնալդսի մասնագետների կողմից։:D Արդյունքում մեր խոզերի միս ստացվում է ավելի համեղ մոտ 30 %ով։
Մեր էլիտար խոզերը մինչև իրենց կյանքի վերջին պահը անընդհատ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ընդ որում նրանք պարբերաբար ընդունում են մերսման կուրսեր ինչի արդյունքում նրանց միսը ստացվում է մոտ փփ%ով ավելի փափուկ :D
Այո Եթե ձեզ պետք է խոզի բուդ ապա մեր ֆիրման այն է ինչ հարկավոր է։
Խոզի Բուդ թող լինի յուրաքանչյուր տան ամանորյա սեղանին :ok

Հաջորդը գովազդում է:think Կարգին հաղորդումը :ok

Սամվել
29.12.2007, 21:40
Հաջորդը գովազդում է:think Կարգին հաղորդումը :ok

Է՜, էս լավ թեման էլի քնումա, գովազդեք ձեր կողմից առաջին անգամ օգտագործված շպառգալկան :D

ChildOfTheSky
29.12.2007, 21:50
Է՜, էս լավ թեման էլի քնումա, գովազդեք ձեր կողմից առաջին անգամ օգտագործված շպառգալկան :D

Այցելեք շպառգալկաների մեծածախ և մանրածախ առևտրի Second Hand Shpargalkas խանութ սրահը: Մեզ մոտ կան նույնիսկ մաթեմատիկական անալիզի երկրորդ միջանկյալի շպառգալկաները: Եվ հիշեք, փորձված շպառգալկան անփորձ պարապմունքից լավ է:
Հաջորդը գովազդում է Պենտիում 2-ի արտաքին թյունինգով զբաղվող ընկերություն:

GevSky
30.12.2007, 00:51
Դուք կարմրում եք, երբ ձեր՝P4 ունեցող ընկերը գալիս է ձեզ հյուր:
Դուք շոկի մեջ եք. ձեր համակարգիչը արդեն դեղնում է, իսկ վրայի կեղտը գնալով ավելի դժվար է մաքրվում:
Մի կողմ դրեք ձեր տխուր դեմքը, չե որ արդեն հնարավոր կլինի ձեր P2-ի տեսքը վերափոխել ցանկացած ոճով, ապավինեք ձեր մտքի թռիչքին և մեր մասնագետներին: Ամոթով թողնենք ձեր բոլոր P4 ունեցող ընկերներին, քանի որ մեր թյունինգը վերաբերվում է միմյայն P2-ին, այո այո հենց ձեր P2-ին:

P2 - թյունինգ - թիթիզանանք միասին

GevSky
30.12.2007, 01:37
Մոռացա ասել, գովազդեք քյավառի քյուֆթան

Սամվել
29.01.2008, 19:43
Էս թեման մի հատ էլ մեռավ կլացեմ :cry

քյավառի քյուֆթա+

Այո եկավ ժամանակը Վան Դամ ֆիրման առաջարկում է ձեզ քյավառի քյուֆթա։
Մեր քյուֆթայի հիմնական առավելությունը կայանում է նրանում որ մենք կովերին ծեծում ենք մինչ մորթելը :D Մեր բարձրաակարգ մասնագետները կովին ծեծում են դարձնելով քայլող քյուֆթա հետո նոր նրան մորթում ինչի շնորհիվ պահպանվում է կովի մսի բոլոր առողջարար հատկությունները :D
Իմիջայլոց գործում է ապառիկ առանց որևէ փաստաթղթի։ ուղակի չվճարելու դեպքում մեր մասնագետները քայլող քյուֆթայի կվերածեն նաև ձեզ :D

Քյավառի քյուֆթա + ձեր երեխաների առողջ ապագան


ՀԱջորդը գովազդում է Ցուրտը տարած մանդարին :D

Karina
30.01.2008, 17:38
Այն, ինչը նախընտրում էին ձեր պապերը, այն ինչն իսկապես կարող է զովացնել սիրտդ ու թարմություն հաղորդել կյանքիդ…ցուրտը տարած մանդարին, սա այլևս երազանք չէ և հասանելի է բոլորին: Դուք կարող եք այն "հետ բերել" տաք սենյակում կամ ճաշակել հենց բյուրեղային սառցե հատիկներով, որոնք մշակված են իտալական նորագույն տեխնոլոգիայով:

Պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում "Սառաց տոլմա" ընկերություն

Նվիրիր քո յարին ցուրտը տարած մանդարին

Գովազդի՛ր կակտուսը

Undina
30.01.2008, 17:43
:BԿակտուս… Երբ փշերը ծաղիկ են դառնում…

Սամվել
30.01.2008, 17:51
:BԿակտուս… Երբ փշերը ծաղիկ են դառնում…

Ի՞Նչ գովազդենք :think

Malu
30.01.2008, 18:06
Դուք ունեք մազոխիստական հակումնե՞ր:think: Ձեզ հաճույք է պատճառում ցավը, և առավել ևս երբ այն զգում եք ձեր մաշկի վրա՞:8:
Աննախադեպ առաջարկով Ձեզ իր ծառայություններ է առաջարկում "Մազոլո" ընկերությունը՝ իր Սահարա անապատից բերված կակտուսներով: Մենք կարող ենք բավարերել ձեր ցանկացած երևակայություն՝ տրամադրելով տարբեր տրամաչափերի կակտուսներ: Գնելով 1մ երկարությամբ կակտուս, դուք կստանաք ևս մեկ կակտուսիկ 10սմ երկարությամբ՝ ԱՆՎՃԱՐ: Այո՛- այո՛: Դուք չսխալվեցիք, ԱՆՎՃԱ՛՛՛Ր:
Կակտուս- ծակվիր որքան ուզում ես :D

Հիմա գովազդում ենք երկարացման լարը (удлинитель) ;)

Ուրվական
30.01.2008, 19:07
Հիմա գովազդում ենք երկարացման լարը (удлинитель) ;)

Պատկերացրեք սենց մի հատ իրավիճակ. ուրեմն տուն ա, հին, սովետական ռեմոնտ, ու լիքը փչացած շտեպսելներ(դրա հայերեն անունը չգտա): Ու մի հատ մարդ ա, ասենք, մայկա-տռուսիկով, և անընդհատ պտուտակիչով քանդում ա էդ շտպսելները, որ սարքի: Անընդհատ սարքում ա, բայց չի ստացվում: Նա կատաղությունից գնում ա, որ իրան մի բան անի, ու այդ պահին հայտնվում է բարի փերին, և ձեռքին ի՞նչ՝ դե իհարկե, երկարացման շնուր:D: Մարդն այդ միացնում է տան միակ աշխատող շտեպսելին և վայելում է կյանքը: Մեկ էլ լույսերն անջատում են...:D:D
Երկարացման շնուր՝ անվերջ հաճույք՝ առանց չարչաչանքի:D

Հաջորդը գովազդում է "Բարսելոնա" բասկետբոլային ակումբը:D

Սամվել
04.02.2008, 00:41
Հաջորդը գովազդում է "Բարսելոնա" բասկետբոլային ակումբը

Բարսելոնա բասկետբոլային ակումը խաղում է Բարսելոնա ֆուտոլային ակումբի խաղացած գեղեցիկ խաղի կեսից ավելի գեղեցիկ խաղ այսինքն նրանց խաղացած խաղը ամենագեղեցիկն է աշխարհում ;)

Բարսելոնա ավելին քան ակումբ :love

հաջորդը գովազդում է Տղամարդկանց ստրիպ ակումբ Երևանում :D

Undina
04.02.2008, 10:42
Հոգնել եք ջանջրալի առօրյայից, ձեր ամուսինը սկսել է տհաճ թվալ…
Աներևակայելի է, տարօրինակ է, թմրեցնող է, եզակի է........
Հայաստանի առաջին և միակ տղամարդկանց ստրիպտիզ ակումբ… Նորաբաց "Վօլտեռ" ստրիպտիզ ակումբ...
Հատուկ գեղեցկադեմ և առնական տղամարդիկ Ուկրաինայից.
մի ամաչեք համեցեք… Վօլտեռ ստրիպ ակումբ, երբ հաճույքը ձեզ սպասում է.


Ոնց էր՞

Դե լավ հաջորդը գովազդում ենք Ֆաքս հեռախոս

Malu
05.02.2008, 16:53
Դե լավ հաջորդը գովազդում ենք Ֆաքս հեռախոս
Եթե դուք ապրում եք խուլ գյուղում, որտեղ կտրված եք ժամանակակից տեխնոլոգիաներից, չունեք համակարգիչ և ինտերնետ, և բջջային հեռախոսն էլ ձեզ համար ճոխություն է, ապա ձեզ օգնության կգա Ֆաքս հեռախոսը, որի ձայնը հաճելիորեն և հարմոնիկ կերպով կձուլվի գյուղի տրակտորների դռդռոցին՝ ձեզ գցելով արբեցնող նոստալգիայի մեջ: Ֆաքսը կդառնա ձեր ամենահուսալի ընկերը արտաքին աշխարհի հետ կապը պաշտպանելու համար:
Ֆաքս՝ արժի հազար վաքս :P

Գովազդում ենք ներբաններ /պադոշ/ ;)

Սամվել
05.02.2008, 17:44
Գովազդում ենք ներբաններ

Դուք մինչև հիմա մտածում էիք որ Պադոշը դա ձեր երեսով հարևանն է՞ :o/:D/
Ոչ եկավ ժամանակը "սապոկ" ՍՊԸն ներկայացնում է Գերմանական Պադոշներ ինչպես կոշիկատակերի համար այնպես էլ երեսների :D

Մեր պադոշները հուսալիորեն կպաշտպանեն ձեր երեսը թուք ու մրից ինչպես նաև ձեր ոտքերը ցրտից և ձեզ սայթակել -»ընկնել -» մեռնել շղթայից :D

Պադոշ տող լինի յուրաքանչյուրի ոտի տակ :D

Ուշադրություն գնելով 2 երեսապադոշ մեկ ոտնապադոշ կտրվի անվճար :B
Զանգահարեք և պատվիրեք :ok

Հաջորդը փորձում է գովազդել /:lol/ Իմպոտենտ 30-35 տարեկան տղամարդու :D

Malu
22.02.2008, 14:16
Հաջորդը փորձում է գովազդել /:lol/ Իմպոտենտ 30-35 տարեկան տղամարդու :D
Տղամարդ ասելիս "չոքերս" ծալվում են, չգիտեմ ինչու է այդպես,
Տղամարդ ասելիս շրթունքս ճաքում է, չգիտեմ ինչու է այդպես…

Եկել է ժամանակը մոռանալու այն մասին, որ տղամարդը միայն սեքսի աղբույր չէ: Այժմ եկել են նոր ժամանակներ, երբ տղամարդը դարձել է բազմաֆունկցիոնալ օրգանիզմ: Մեր հմուտ և իրենց գործում վարպետացած 30-35 տարեկան իմպոտենտ տղամարդիկ կդառնան ձեր հավատարիմ ընկերը կայնքի բոլոր պարագաներում:
Եվ սա այն բացառիկ դեպքն է, երբ մեկից ավելի տղամարդը տանը ոչ թե ամոթ է, այլ կյանքի պրոգրեսի ինքնատիպ դրսևորում: Նրանք է՛լ ցախ կկոտորեն, է՛լ ամանները կլավան, է՛լ արդուկ, է՛լ եփել-թափել, և որ ամենակարևորն է, այս ամենը ձեր առողջության համար լիովին ԱՆՎՏԱՆԳ:

Պատվիրեք հենց հիմա, հենց այս վայրկյանին:
Իմպոտենտ տղամարդ - թող լինի յուրաքանչյուր ընտանիքում :D:D

Հաջորդը գովազդում է "մաչալկա"

Karina
22.02.2008, 14:37
Դուք վաղուց չե՞ք լողացել, ձեր վրայից շան հո՞տ է գալիս, ձեր մաշկը կորցրել է իր բնական տեսքն ու գու՞յնը… Հոգ չէ… օգտագորքեք մաչալկա: Դրա օգնությամբ դուք ոչ միայն կձրբազատվեք կեղտից այլ հրաժեշտ կտաք սթրեսին: Այո, այո, մի զարմացեք, սթրեսին: Մաչալկայի օգնությամբ դուք կարող եք մասսաժել ձեր մարմինը, որի արդյունքում կբարելավվի արյան շրջանառությունը: Այն նաև հիաալի միջոց է ցելյուլիտի դեմ պայքարելու համար:

Մաչալկա… տար հետդ բաղնիք:)

Գովազդեք մատնաքաշ

Մանոն
28.02.2008, 19:21
Գովազդեք մատնաքաշ
Որոշել եք նիհարե՞լ, ազատվել ավելորդ քաշի՞ց: Ուրեմն դեն նետեք իմունիտետ առաջացնող արհեստական հաբերը ու ձեռք բերեք տեղական, էկոլոգիապես մաքուր և որ ամենակարևորն է` իսկապես մատի քաշ ունեցող մատնաքաշներ: Հաստատ ուտելուց բան չեք հասկանա, իսկ կիսաքաղց մնալը կապահովի ձեր անվտանգ նիհարումը: :ok

Մանոն
01.03.2008, 10:06
Մոռացել եմ բառ գրել:oy
Հաջորդը թող գովազդի...հեծանիվ:

Mariam1556
31.03.2009, 00:43
Մոռացել եմ բառ գրել:oy
Հաջորդը թող գովազդի...հեծանիվ:

Առավոտյան արթնանում եք, և ձեզ հայելու մեջ չե՞ ք ճանաչում ...
Ցանկանում եք նիհարե՞ լ ,սակայն ազատ ժամանակ չունեք , կամ ձեր ավտոմեքենան չի աշխատում և դուք ուշանում եք կարևոր հանդիպումի՞ ց,հոգ չէ այս ամենի մասին կհոգա մեր " ՀԵԾԱՆԻՎ ՄՈԲԱՅԼ"-ը . Գինը 999$,երաշխավորումը գնելու պահից մեկ ժամ.

ՀԵԾԱՆԻՎ ՄՈԲԱՅԼ,ավելորդ մսերին կասի վայ վա՜յ :ok:B

Սամվել
31.03.2009, 00:46
Հաջո՞րդը

Սամվել
31.03.2009, 00:54
Ոբշմ ես եմ ընտրում...

Հաջորդը գովազդումա Արտաշատի չաստը :))

Mariam1556
31.03.2009, 14:16
Ոբշմ ես եմ ընտրում...

Հաջորդը գովազդումա Արտաշատի չաստը :))

կներք մոռացա հաջորդ բառը գրել:
Գովազդեք Սամվելի առաջարկածը

Հայկօ
31.03.2009, 15:54
Հաջորդը գովազդումա Արտաշատի չաստը :))



(Տակից լսվում է Ռ. Հախվերդյանի երգը.
«Անցան օրեր հատ-հատ,
Անցան օրեր զույգ-զույգ…»)




Տաղ ծառայողաց

Արտաշատի չաստը
Դրախտ ա, փաստ ա.
Փրկության լաստ ա,
Քոնն ընդե հաստ ա,
Պալկան նվաստ ա,
Սալդատը ֆազ ա,
Ոնց ուզի՝ գազ տա,
Ում ուզի՝ չեստ տա,
Ում ուզի՝ դաս տա։
Մտնում ես բոտան,
Քաղում ես վստահ
Պլանի դաստան.
Գենշտաբը դոստ ա,
Բոզերը՝ ղազըդ,
Իրանցը պոստն ա,
Քոնը՝ կոմպ, «Լոսթը»
Ու սուրճի ջազվան.
Ընգերդ ռաստ գա,
Սոտըվին պաս տա՝
Փողը պատրաստ ա`
Տղեքը հասան։
Աֆիցեռի հետ ղազ
Ղումարի նստած,
Եթե լավ մաստ գա,
Օտպուսկը նաղդ ա,
Իսկ թե (դե վախտ ա)
Կամբատը վազ տա,
Ու քեզ քաղմաս տա,
Ֆակտ՝ պեդեռաստ ա,
Ու թքեց՝ հաստատ.
Իրա դեմ փոս ա,
Վիճակն անհույս ա։
Վոփշմ՝ էս չաստը
Դեմբելնի տոստ ա,
Կարիերնի ռոստ ա,
Փողի պահուստ ա։
Էլիտար կաստան
Ընտրում ա չաստը.
Վեր կաց ու վռազ
Համեցի՛ր մեր չաստ։

Հայկօ
31.03.2009, 16:07
Մոռացա ասեմ. հաջորդը ինձ ա գովազդում:

Ձայնալար
31.03.2009, 16:17
Եթե ունեք դուք ընտրություն՝
Կետերով, երրկար, թե կլօր,
Չարժի անել հիմարություն.
Մեր ընտրությունն է՝ ԿԼՕՐ:

Թե չեք ուզում դուք դեպրեսվել
Ոչխար հաշվել կամ ամենօր
Մի վարանեք ճշտին ընտրել.
Եթե Հայկո, ապա Կլօր:

Միքիչ սև փիառ ստացվեց մյուս Հայկերի համար :D

Հաջորդը գովազդում ա Ակումբը:

impression
31.03.2009, 19:09
Հաջորդը գովազդում ա Ակումբը:

Եթե ուզում եք անձամբ շփվել Հայկօյի հետ, գրանցվե՛ք Ակումբում :D:D

Հ.Գ. Ակումբի գովազդն էր, չէ՞ Հայկօ :P:D

հաջորդը գովազդում ա վիշապի~կ :D

Ռուֆուս
31.03.2009, 20:42
Եթե ուզում եք անձամբ շփվել Հայկօյի հետ, գրանցվե՛ք Ակումբում :D:D

Հ.Գ. Ակումբի գովազդն էր, չէ՞ Հայկօ :P:D

հաջորդը գովազդում ա վիշապի~կ :D
Ունեմ թումբան տռուսիկ,
Վրան կարմիր Վիշապիկ,
Վիշապիկս ամեհի
Ինչ տեսնի, կբռնաբարի :D :crazy :tease

Սամվել
31.03.2009, 20:48
Ունեմ թումբան տռուսիկ,
Վրան կարմիր Վիշապիկ,
Վիշապիկս ամեհի
Ինչ տեսնի, կբռնաբարի :D :crazy :tease

Վրա՞ն թե մեջը :oy

Համ էէլ մոռացար ասես հաջորդը ինչա գովազդում ;)

Ռուֆուս
31.03.2009, 20:49
Վրա՞ն թե մեջը :oy

Համ էէլ մոռացար ասես հաջորդը ինչա գովազդում ;)

Ով ոնց ուզում է, թող հասկանա :D

Հաջորդը գովազդում է կարմիր խնձոր :oy

Jarre
31.03.2009, 21:37
Հաջորդը գովազդում է կարմիր խնձոր

Ի՞նչ է հարկավոր երջանիկ ամուսնության համար։ Շատերը դժբախտ են, որովհետև համոզված են որ երջանկության համար պետք է սերր, հավատարմություն, նվիրվածություն, փող....

Բայց Վարդուշ տատը գիտի ընտանեկան երջանկության իսկական գաղտնիքը՝ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐ՝ կարմիր խնձոր. երբ ուզում ես հարևաններիդ ապացուցել....

հարցրեք Երևանի բոլոր սուպերմարկետներում, մթերային կրպակներում և ինտիմ խանութներում։

Ռուֆուս
31.03.2009, 21:43
Ի՞նչ է հարկավոր երջանիկ ամուսնության համար։ Շատերը դժբախտ են, որովհետև համոզված են որ երջանկության համար պետք է սերր, հավատարմություն, նվիրվածություն, փող....

Բայց Վարդուշ տատը գիտի ընտանեկան երջանկության իսկական գաղտնիքը՝ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐ՝ կարմիր խնձոր. երբ ուզում ես հարևաններիդ ապացուցել....

հարցրեք Երևանի բոլոր սուպերմարկետներում, մթերային կրպակներում և ինտիմ խանութներում։
Բա ասա հաջորդը ինչ պետք ա գովազդի :)

Jarre
31.03.2009, 21:46
Բա ասա հաջորդը ինչ պետք ա գովազդի
Քանի որ էտ հաջորդը դու ես, ուրեմն մի հատ լուրջ խնդիր, որից կերևա քո իսկական ունակությունները. գովազդի ԱԼՄ-ի ադամանդների հաղորդումը :D

Շինարար
02.12.2009, 03:11
գովազդի ԱԼՄ-ի ադամանդների հաղորդումը Դուք հիասթափվե՞լ եք ինքներդ ձեզնից, Ձեզ զգում եք անտաղանդ և ոչնչի ընդունա՞կ, Ձեզ մոտ մազաթափությու՞ն է սկսվել և ոչ մի կերպ չեք կարողանում ազատվել թեփի՞ց, Ձեր ատամները փչացա՞ծ են, դեղնա՞ծ ու ծածկված առտամնաքարո՞վ, Նայեցեք ԱԼՄ-ի ադամանդներին և կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, կգիտակցեք, թե որքան է Ձեր բախտը բերել և կզգաք, որ կյանքը հիասքանչ է:hands ԱԼՄ-ի ադամանդներ- ինքնագնահատականը բարձրացնող լավագույն միջոցը, գերժամանակակից հոգեբանական տեխնոլոգիա:hands

Հ. Գ. Երևի մի քիչ ժամանակավրեպ էր այս գովազդը, բայց թեման հավանացի, փորձենք աշխուժացնել այն:
Հաջորդը թող նորից փորձի գովազդել Համզաչիման գյուղը:

Համզաչիման :)

Դուք անընդհատ տառապում եք այն հարցի շուրջ թե որտեղ է գտնվում այդ գյուղը :think

Տեղեկացնեմ միայն, որ նման գյուղ իրոք գոյություն ունի, գտնվում է Վանաձորի հարևանությամբ, ավելի տարածված անունն է Բոզգեղ, իսկ պաշտոնական անունը` Մարգահովիտ, մեծ հարուստ և Հայաստանի համեմատաբար զարգացած ու բարեկեցիկ գյուղերից է:) Կարծես, թե ես արդեն գովազդեցի:8, բայց սպասենք հումորային գովազդի:

Աբելյան
03.12.2009, 15:57
Հ. Գ. Երևի մի քիչ ժամանակավրեպ էր այս գովազդը, բայց թեման հավանացի, փորձենք աշխուժացնել այն:
Հաջորդը թող նորից փորձի գովազդել Համզաչիման գյուղը:
Հանգստի համար լավ տեղ…
Անթալիա՞, Սևա՞ն, ***գե՞ղ…
Մի՛ հապաղեք, այցելե՛ք,
Զուր տեղը շատ մի ծախսեք:
Այնքան ուրախ է այստեղ,
Չեք գտնի ուրիշ լավ տեղ:
Ինձ որ հարցնեք` անպայման
Մեկնում եմ Համզաչիման
Ամառը զով է այնտեղ,
Նենց որ` համեցեք ***գեղ…

Հաջորդը թող գովազդի Գրանդ Քենդի փղիկին…:B

Elmo
03.12.2009, 16:44
Հաջորդը թող գովազդի Գրանդ Քենդի փղիկին…:B

Դարերի ընթացքում հայ ժողովուրդը շատ փղեր է տեսել, շատ փղերի հետ է պայքարել:
Փղերը նախկինում հարբած էին և կռվարար: Ինչքան էլ զարմանալի լինի, նրանք միշտ կոնֆլիկտի մեջ էին բազմադարյա մեր ազգի հետ:
Բայց այսօր, շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների և բանակցությունների գերազանց վարպետների փղերը էլ մարտական չեն:
Ավելին, նրանք ոչ ալկոհոլային են և վարդագույն:
Հենց այդպիսին է մեր Գրանդ Քնեդի փղիկը, որը ոչ միայն չի խմի և խմած տուն գալով չի ծեծի ձեզ, այլև կդիմավորի և կհյուրասիրի ձեզ և ձեր փոքրիկներին:
Գրանդ Քենդի փղիկի հետ, դուք կմոռանաք առօրյա հոգսերն ու կտրվեք զվարճանքի:

Գրանդ Քենդի փղիկ՝ Վարդան Մամիկոնյաններն ավելորդ են:

Մենուա
03.12.2009, 17:06
Մեր չենք գովազդում, մենք արձանագրում ենք փաստերը.



Եկեք գովազդենք որևէ գովազդային գործակալություն։

Elmo
03.12.2009, 17:21
Վայ, կներեք, մոռացել եմ թեմա առաջարկել:

Հաջորդը թող գովազդի հայրենական արտադրության բուրդ չփխելու ճիպոտ ու համոզի, որ օտարերկրացիների արտադրածից լավն ա:

Արամ
03.12.2009, 17:29
Վայ, կներեք, մոռացել եմ թեմա առաջարկել:

Հաջորդը թող գովազդի հայրենական արտադրության բուրդ չփխելու ճիպոտ ու համոզի, որ օտարերկրացիների արտադրածից լավն ա:

Բարև...Ես Անահիտն եմ և ես ուրախ եմ որ կարող եմ չփխել իմ բուրդը շնորհիվ «Մենք անում ենք որ ձեզ լավ ըլնի» ՍՊԻ-ի հայրենական արտադրության բրդաչփխերի(:lol): ՄԱԵՈՁԼԸ ՍՊԻ-ի բրդաչփխերը օտարերկրա բրդաչփխերից տարբերվում են: (:D)

Շինարար
03.12.2009, 20:10
Տեսարանը ներկայացնում է, թե ինչպես է ասֆալտ անող մեքենան անցնում չփխիչների կույտի վրայով…
-Դեն նետեք բոլոր էժանագին արտասահմանյան չփխիչները, որոնք հոգնեցնում էին ձեր ձեռքերը և քրքրում օժիտի բուրդը… Բուրդ չփխելը այլևս խնդիր չէ, քանի որ Ագարակի չփխաբրդային կոմբինատը թողարկել է առաջին հայրենական բրդաչփխիչների գարուն-ամառ երկու հազար տասը հավաքածուն…
Ագարակի բրաչփխիչներ, երբ բուրդ չփխելը այլևս հոգս չէ, այլ հաճույք:love
Տեսարանը պատկերում է մահճակալին փորի վրա կապված կիսամերկ տղամարդու, որին չփխում է:D իր փարթամ կառուցվածքով կինը, որի յուրաքանչյուր հարվածը ուղեկցվում է վերջինիս մարմնի բոլոր բարեմասնությունների ռիթմիկ շարժով…

Եվ սա դեռ ամենը չէ, զանգահարեք առաջիկա քսան րոպեների ընթացքում և պատվիրեք Ագարակի բրդաչփխիչ, և դուք որպես նվեր կստանաք նաև ձեռնաշղթաներ:D
Հ. Գ. Գովազդը հեռարձակվում է յուր-յուր հինգ րոպեն մեկ:lol

Հաջորդը թող գովազդի ադի-բուդի…

Մանոն
25.12.2009, 11:46
Չգիտես ինչո՞վ զբաղվել տափակ ֆիլմեր դիտելիս, երբ կողքիդ նստածները նույնքան անհետաքրիր մարդիկ դուրս եկան՝ գնի՛ր «Շին-Ման-Կաթ» ֆիրմայի ադի-բուդիները՝ և ժամանակը կվերաիմաստավորվի Ձեզ համար:
;)
Հաջորդը թող գովազդի «Ձյունանուշ» ծառայությունը :P

Շինարար
26.12.2009, 22:26
Հաջորդը թող գովազդի «Ձյունանուշ» ծառայությունըՄիայնակ եք, ցանկանու՞մ եք զրուցել և ոչ միայն;) Աշխարհահռչակ Ձյունանուշը արդեն Հայաստանում է: Զանգահարեք 09* ** ** ** համարով կամ ուղարկեք SMS հաղորդագրություն 2010 կարճ համարին և Ձյունանուշը սիրով կփարատի Ձեր մենությունը: :love
Գովազդեք Նոր տարվա բուդ:))

impression
26.12.2009, 22:40
Ի՜նչ ծնունդ, ի՜նչ մարտի ութ,
Թե կա չաղ Նոր տարվա բուդ,
Շուտ հավաքվեք փոքր ու մեծ,
Տասներկուսն արդեն խփեց,
Մի-մի գավաթ չխկացնենք,
Հետո լուրջ գործին անցնենք.
Սուր դանակը շուտ բերեք,
Բուդը շատ զգույշ կտրատեք,
Ու թող պայթի հարևանը,
Որ բուդ չկա իրենց տանը:
Ի՜նչ ծնունդ, ի՜նչ մարտի ութ,
Թե կա չաղ Նոր տարվա բուդ:

Հաջորդը գովազդում է Վահրամ Սահակյանին /էս լրիվ լուրջ;)/

Kuk
27.12.2009, 03:12
Հաջորդը գովազդում է Վահրամ Սահակյանին /էս լրիվ լուրջ;)/

Ի՞նչ է մնում քեզ անել,
Երբ չկան էլ ոզնիներ:
Երբ թրաշդ լավ չի գալիս
Ու հարբած ես տուն գալիս,
Հանդիպում ես դու մարդկանց
Եվ չես կարում անց կենաս
Նրանց կողքով դու հանգիստ
Սիրտն է քո անհանգիստ,
Քանզի գրպանումդ կա զենք,
Եվ ունես դու ուռած դեմք:
Եվ քեզ մնում է միայն
Փոքր-ինչ մտածել առ այն՝
«Վերջին ասեղն ավելորդ էր
Գոռգռալս լրիվ օդ էր,
Լավ էր հանգիստ անց կենայի,
Քան ավելորդ ղժղժայի»:
Այսպիսի իմաստուն քյալամ,
Որի անունն է Վահրամ,
Չի հանդիպում ամեն մեկին,
Շնորհակալ ենք Սահակյանին:


Մյուսը թող կարտոշկա գովազդի, լրիվ լուրջ:

Շինարար
28.12.2009, 13:55
Մյուսը թող կարտոշկա գովազդի, լրիվ լուրջ:Ամերիկայի հայտնագործման արդյունքում մարդկության մեծագույն ձեռքբերումը՝ ԿԱՐՏՈՇԿԱ: Աշխաչահահռչակ ԿԱՐՏՈՇԿԱ-ն իր ամանորյա անակնկալներով, ձեռք բերեք ԿԱՐՏՈՇԿԱ կուտակային հորեր, կուտակեք ձմեռվա համար, և ողջ ձմեռ ձեր սեղանից այն անպակաս կլինի: ԿԱՐՏՈՇԿԱ առանց քեզ կյանք չկա:)

Հաջորդը թող գովազդի «Վերվարածները ընտանիքում» բլոգբաստերը՝ ամենայն լրջությամբ:;)

Հարդ
28.12.2009, 14:09
Շատ շուտով՝ Վերվարածներն Ընտանիքում հեռուստասերիալը կրկին եթերում:
Ամենամեծ ռեյտինգային, առաջին հայկական հեռուստասերիալը, որի հիմքով սկսվեցին նկարվել շատ այլ հեռուստասերիալներ:
Կրկին եթերում կփայլի Մեծ Մամեն իր արկածներով: Խինդ ու ծիծաղ կպատճառի Արբին իր միամտությամբ: Իսկ Լպոյի ու Կնյազի հերթական բաժանությունները կրկին մելոդրամա կներդնեն հեռուստասերիալում: Բաց մի թողեք ոչ մի վայրկյան:


Վերվարածներն Ընտանիքում

Հաջորդս թող Մի Կաթիլ Մեղր գովազդի:

Շինարար
28.12.2009, 14:35
Հաջորդս թող Մի Կաթիլ Մեղր գովազդի:

Կներեք, որ Թումանյանից եմ թխել:))

Թե ուզում եք, որ հավաքվեն
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Էլ զըռ չոբան
Ու խանութպան,
Էլ հերն ու մեր,
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տըղերք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա...
Մի կաթիլ մեղր
Թողեք՝ թափի հատակին:

Մի կաթիլ մեղր ազգ ու տակին հավաքելու ամենաավանդական միջոցը:

Հաջորդը թող գովազդի հաց ու պանիր:

Norton
28.12.2009, 14:46
Կներեք, որ Թումանյանից եմ թխել:))

Թե ուզում եք, որ հավաքվեն
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Էլ զըռ չոբան
Ու խանութպան,
Էլ հերն ու մեր,
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տըղերք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա...
Մի կաթիլ մեղր
Թողեք՝ թափի հատակին:

Մի կաթիլ մեղր ազգ ու տակին հավաքելու ամենաավանդական միջոցը:

Հաջորդը թող գովազդի հաց ու պանիր:
Ամուսնաղած ե՞ս, կինդ խոհարարություն անել չգիտի՞:
Հոգնատանջ աշխատանքից հետո գալիս ես տու՞ն և պատրաստված ոչ մի ուտելիք չե՞ս գտնում: Սառնարանում դատարկությու՞ն է:
Փրկության է գալիս հայկանան ավանդական հաց ու պանիրը:
Հաց ու պանիր՝ սրանով են սնվել մեր պապերը:

Հաջորդը թող գովազդի ՀՀ ազգային ժողովը:

Հարդ
28.12.2009, 14:50
Հաջորդը թող գովազդի ՀՀ ազգային ժողովը:

Ով գնում է Ազգային Ժողով երջանիկ է անպայման,
Կնոպկեքի մեծ շարանում, ընտրիր որն ես հավանում:
Գռփելուց ստացիր հաճույք, կյանքդ կդառնա խնջույք:

(Ապահովության համար՝ սա բոլորին չէր վերաբերվում:))

Հաջորդը թող գովազդի օղակաձև այգին

Շինարար
28.12.2009, 14:50
Հաջորդը թող գովազդի ՀՀ ազգային ժողովը: Չեմ կարծում, թե որևէ գովազդային գործակալություն ստանձնի նման խայտառակ ապրանք գովազդելը, Նորտոն ջան, մի ուրիշ բան առաջարկիր;)

Վայ, Հարդը գովազդեց:D

Norton
28.12.2009, 14:51
Չեմ կարծում, թե որևէ գովազդային գործակալություն ստանձնի նման խայտառակ ապրանք գովազդելը, Նորտոն ջան, մի ուրիշ բան առաջարկիր;)
Արդեն գովազդեցին:))

*e}|{uka*
28.12.2009, 15:03
Ամուսնաղած ե՞ս, կինդ խոհարարություն անել չգիտի՞:
Հոգնատանջ աշխատանքից հետո գալիս ես տու՞ն և պատրաստված ոչ մի ուտելիք չե՞ս գտնում: Սառնարանում դատարկությու՞ն է:
Փրկության է գալիս հայկանան ավանդական հաց ու պանիրը:
Հաց ու պանիր՝ սրանով են սնվել մեր պապերը:

Հաջորդը թող գովազդի ՀՀ ազգային ժողովը:

Սպյատ ուստալիյե դեպուտատի , կնիժկի սպյատ
Աձեյալա ի պադուշկի ժդուտ ռեբյատ
Դաժե պռեզիձենտ սպած լոժիցա,
Չտոբի վո սնե նամ պռիսնիցա,
Տի եյ պոժելայ
Բայու, բայ:
Բայու, բայու դոլժնի վսե լյուձի դնյոոո՜մ սպած,
Բայու բայու զավտռո բուձետ ձեն ապյած,
Զա ձեն մի ուստալի օչեն,
Սկաժեմ վսեմ սպակոյնոյ ռաբոտի,
Գլազկի զակռիվայ,
Բայու, բայ:

Հաջորդը թող գովազդի սարի ծամոն:

ԻԻԻԻի՜ :D

Շինարար
29.12.2009, 20:08
Հաջորդը թող գովազդի օղակաձև այգինԴուք ուսանո՞ղ եք, երիտասա՞րդ, Ձեր գրպաններում մկնե՞րն են զբոսնում, իսկ Դուք չգիտեք՝ ու՞ր գնալ զբոսնելու: Օղակաձև զբոսայգի` այստեղ Դուք հաստատ անելիք չունեք, մայրաքաղաքի սրճարանային կենտրոնը, վայր, որտեղ չեն զբոսնում, այլ փող են ծախսում: Չարախինդ սմայլիկ:

Հ. Գ. Իսկ եթե լուրջ Ֆիզկուլտի մոտերքը՝ շատրվանների մոտ միշտ սիրել եմ նստել հաճելի ընկերակցությամբ ու հիանալ շատրվաններով, դե դա ամառային զով երեկոներին: Օղակաձև այգի, կարոտել եմ քեզ:love

*e}|{uka*-ի առաջարկած սարի ծամոնի գովազդը ուժի մեջ ա;)

Աբելյան
29.12.2009, 20:20
Սարի ծամոն "Նունուֆար": Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հաջորդը գովազդում ա Բաղրամյանի վրի տոնածառերը:

Հարդ
29.12.2009, 21:22
Հաջորդը գովազդում ա Բաղրամյանի վրի տոնածառերը:

Այո, դա ուղղակի հրաշալի է (ամերիկացիների տափակ հիացականչությունները):
Նրանց վրա են նստած 86, 4 և այլ երթուղայինների, 1 համարի ավտոբուսի և շատ ու շատ այլ տաքսիների փոշին: Դու հրաշք է: Այդ տոնածառերի վրա միզել են բազմաթիվ փողոցային շներ և այդ հոտը բուժում է յուրաքանչյուր հիվանդություն: Ուշադրություն՝ գնելով մեկ տոնածառ, կստանաք փոշի, բոլորովին անվճար...

Շինարար
29.12.2009, 21:30
Հարդ ջան, բա ի՞նչ գովազդենք:8

Շինարար
17.01.2010, 23:55
Քանի որ Հարդը ոչինչ չառաջարկեց, առաջարկում եմ գովազդել тройной одеколон:

mxmxm1
03.03.2010, 21:35
արխային կարելի է մի իրեք շերտով ցանել,քանի որ թույլ ա,բայց 4-րդ շերտից հետո ք..ի հոտ ա գալի,ուղղակի քչերն են ցանում երեք շերտից ավել-ու դա էդքան էլ վատ չի

հաջորդ գովազդը կարդինալ սուրճերի մասին ա

Rammstein
04.03.2010, 14:16
արխային կարելի է մի իրեք շերտով ցանել,քանի որ թույլ ա,բայց 4-րդ շերտից հետո ք..ի հոտ ա գալի,ուղղակի քչերն են ցանում երեք շերտից ավել-ու դա էդքան էլ վատ չի

հաջորդ գովազդը կարդինալ սուրճերի մասին ա

Եթեք անկապ բառ` «կար», «դի» եւ «նալ», որոնք միաձուլվելով պարգեւում են քեզ այնպիսի մի զգացողություն, որը դու երբեք չէիր կարող զգալ վերնաշապիկիդ պոկված կոճակը կարելիս, դիահերձում դիտելիս, եւ աշխատակիցներիդ 5 րոպե ուշացման համար նալելիս: Սուրճ Կարդինալ, երեք զգացողություն, մեկի մեջ:

Հաջրոդը թող գովազդի vBulletin 4-ը: :P

Շինարար
17.04.2010, 09:08
vBulletin 4, Դուք դեռ չե՞ք կողմնորոշվում, Դար ակումբը կատարել է իր ընտրությունը:
Ուշադրություն, այժմ կարող եք ձեռք բերել նոր, թերությունները շտկված տարբերակը՝ առանց գնի մեջ փոփոխության:
vBulletin 4, ընտրիր և ֆորումիր:

Հաջորդը գովազդում է Արմենիա թիվին, լրիվ լուրջ, իրանք շատ համեստ են, մի քիչ օգնենք գովազդի հարցով:

Դարք
17.04.2010, 10:26
vBulletin 4, Դուք դեռ չե՞ք կողմնորոշվում, Դար ակումբը կատարել է իր ընտրությունը:
Ուշադրություն, այժմ կարող եք ձեռք բերել նոր, թերությունները շտկված տարբերակը՝ առանց գնի մեջ փոփոխության:
vBulletin 4, ընտրիր և ֆորումիր:

Հաջորդը գովազդում է Արմենիա թիվին, լրիվ լուրջ, իրանք շատ համեստ են, մի քիչ օգնենք գովազդի հարցով:
Ուշադրություն!!!Դժբախտ երջանկությունը վերադառնում է.դուք երկար էիք սպասել դրան.դեր կյանքը դառն է և անիմաստ սա հենց դեզ համար է սիրելի պարապ ժողովուրդ...վայելեք ձեր երջանիկ կյանքին վայիս լինող սերիալի հերթական սեզոնը և դուք ականատես կլինեք քուչի տղեքի հոյակապ խաղին ի դեպ սերիալում բոլոր ընտրված դերասաններ են,դուք այնտեղ չեք գտնի թատերականը ավարտած և մի 10 տարվա աչխատանքային փորձ ունեցող և ոչ-մի դերասանի...ուղեղը բթացնող սերիալը վերադառնում է:goblin


հաջորդը թող գովազդի Niva 4x4

Rammstein
17.04.2010, 10:56
Սիրո՞ւմ եք նարդի խաղալ, ուրեմն կհամաձայնեք, որ դոռջհարը վատ չէ: Բայց ձեր ինչի՞ն է պետք դոռջհար գցել, եթե կարելի է դոռջհար քշել: Սիրո՞ւմ եք ախպերութունը, ախպերւթունն էլ սիրում է դոռջհար: Դե էլ ինչի՞ն եք սպասում, ձեռք բերեք այն: Ինչպե՞ս… շատ հեշտ, գնե՛ք 4 հատ անվադող, ստացե՛ք մեքենան բացարձակ անվճար:

Հաջորդը թող գովազդի ադնակլասնիկը:

Katka
28.04.2010, 13:48
Սիրո՞ւմ եք նարդի խաղալ, ուրեմն կհամաձայնեք, որ դոռջհարը վատ չէ: Բայց ձեր ինչի՞ն է պետք դոռջհար գցել, եթե կարելի է դոռջհար քշել: Սիրո՞ւմ եք ախպերութունը, ախպերւթունն էլ սիրում է դոռջհար: Դե էլ ինչի՞ն եք սպասում, ձեռք բերեք այն: Ինչպե՞ս… շատ հեշտ, գնե՛ք 4 հատ անվադող, ստացե՛ք մեքենան բացարձակ անվճար:

Հաջորդը թող գովազդի ադնակլասնիկը:

Ադնակլասնիկը ի՞նչ է, ոչ ոք չգիտի: Բայց ես կասեմ... Այն շատ զվարճալի, ուրախ, խորիմաստ է... Ուզում ես հասկանալ ադնա, թե օդնո, թե ընդհանրապես համադասարանցիներ, հաճախիր Ստանիսլավսկու թատրոն եւ ծանոթացիր այնտեղի ներկայացումների ցանկին, իմացիր Ադնակլասսնիկ ներկայացման օրն ու ժամը ու հետո համեցիր այստեղ ու գովազդիր՝

Անկապ Օրագիրը

Շինարար
28.04.2010, 17:07
Ադնակլասնիկը ի՞նչ է, ոչ ոք չգիտի: Բայց ես կասեմ... Այն շատ զվարճալի, ուրախ, խորիմաստ է... Ուզում ես հասկանալ ադնա, թե օդնո, թե ընդհանրապես համադասարանցիներ, հաճախիր Ստանիսլավսկու թատրոն եւ ծանոթացիր այնտեղի ներկայացումների ցանկին, իմացիր Ադնակլասսնիկ ներկայացման օրն ու ժամը ու հետո համեցիր այստեղ ու գովազդիր՝

Անկապ Օրագիրը



Անկապ օրագիր, վարկանիշը երաշխավորված է:))

Հաջորդը թող գովազդի եղունգկտրիչ:

A.r.p.i.
28.04.2010, 17:55
Հաջորդը թող գովազդի եղունգկտրիչ:
Եղունգներդ երկարել են, կտրել ես ուզում, սակայն չես ուզում օգտագործել մկրատ, վախենում ես կկոտրատվեն,փորձված մեթոդ է, մի հապաղիր , օգտագործիր եղունգկտրիչ ու կստանաս գերազանց արդյունք:))
Հաջորդը թող գովազդի Windows 7 օպերացիոն համակարգը::)

aerosmith
28.04.2010, 18:07
թեթև, փափուկ, էժան, իսպանական միջա....(թու էս ինչ եմ ասում), արագ, եթե ուզում ես սլանալ համակարգչումդ ինչպես ռեակտիվ ինքնաթիռը, ապա գնա և ձեռք բեր եվրեյի նոր արտադրանքը՝ վին 7, բայց մինչ այդ չմոռանաս մտնել կոմպի խանութ ռամ առնելու։
Հաջորդը թող գովազդի բիլայնի հայ լայն ինտերնետը։

Հայկօ
28.04.2010, 19:39
Հաջորդը թող գովազդի բիլայնի հայ լայն ինտերնետը։

Հայ Լայն. հայ-հայը գնացել, լայ-լայն ա մնացել: [տակից հնչում ա երաժշտություն՝ Դի Լայ-Լայ-Լա՜յ...]


Հաջորդը գովազդում ա «Մուննաթ & Co» ՓԲԸ-ն:

SSS
29.04.2010, 12:10
Հայ Լայն. հայ-հայը գնացել, լայ-լայն ա մնացել: [տակից հնչում ա երաժշտություն՝ Դի Լայ-Լայ-Լա՜յ...]


Հաջորդը գովազդում ա «Մուննաթ & Co» ՓԲԸ-ն:
Մուննաթ,մուննաթ մուննաթիկ,
Եկեք դառնանք մի հատիկ,
Դե օգտվի'ր մուննաթից,
Օ իմ ընկեր բախտակից...
Թե չօդտվես Մուննաթից
Co-ն էլ վատը չի գիտես?


Թող գովազդվի մեր հարևան Գոհար տատիկի օժիտից մնացած կամբենացիան

Մանանա
29.04.2010, 14:57
Թող գովազդվի մեր հարևան Գոհար տատիկի օժիտից մնացած կամբենացիան

Երբ ես փոքր էի, թաքուն գողանում էի Գոհար տատիի կամբենացիան, հագնում էի և ինձ կին էի զգում:D Գոհար տատիի կամբենացիա-զգացեք ձեզ ԿԻՆ!!!!!:)


Գովազդեք պրծած գրիչ:)

Հայկօ
29.04.2010, 18:51
Գովազդեք պրծած գրիչ:)

Համր գովազդ. սցենար

Տեսարան. կիսախավար սենյակ, աջուձախ թափված շորեր, մետաքսե անկողնու անկյուն: Հնչում է մեղմ երաժշտություն: Կադրը բարձրանում է վերև, անկողնում կիսածածկված ու կիսափակ աչքերով պառկած է Parker գրիչը, շոյում է կրծքի վրա հանգչող Հոտով Ճտտիկով գրիչի վարդագույն գլուխն ու երանությամբ ծխում: Էկրանին հայտնվում է գրություն. «Parker. երբ անգամ պրծնելն է հաճույք»:



Հաջորդը գովազդում ա Ակումբի «Կինո» բաժինը :)):

Rammstein
29.04.2010, 19:02
Ի՜նչ լավ է
Մոդերավորում
Հայկօն
Կինոն
:D

Հաջորդը թող գովազդի 20 դրամանոց մետաղադրամը:

Tornado
29.04.2010, 19:13
Ուշադրություն, ուշադրություն, սենսացիա, դուք կարող եք գնել 20 դրամանոց մետաղադրամ անհնար գնով, խմեք Վալերիանկա, որ չվատանաք, այսպիսով մեր ֆանտաստիկ առաջարկով դուք գնեք 20 դրամանոց մետաղադրամը ոչ 5000, ոչ 1000, այլ 200 դրամով:
-Ողջույն Սելիա, դու ինչպես ես քեզ զգում 20 դրամանոցը գնելուց հետո:
-Վաու, ես երջանիկ եմ, ես կարող անել այն ամենը ինչ չէի կարող առաջ: Ես դրանով կարող եմ քիթս քորել, լոտո ջնջել եւ վերջապես ես չեմ ծախսի հարյուրավոր դոլլարներ՝ վերանորոգելու իմ խոհանոցի սեղանը, քանի որ իմ նոր 20 դրամանոցը ես դնում եմ մսաղացի պտուտակի տակ, եւ ոչ մի քերծվածք, նաեւ ես դրանով մաքրում եմ իմ մանիկյուրը եւ չեմ ծախսում մի ամբողջ կարողություն ացետոնի վրա…
Լսեքցիք, ժողովուրդ միայն մեզ մոտ կգնեք 20 դրամանոց անհնար գնով եւ կլինեք երջանիկ:
/Ձեռի հետ ացետոնի ու վալերիանկայի ռեկլամ էլ արեցի, շատ ըլնի քիչ չլնի/

Հաջորդը թող գովազդի Դերբի շոկոլադը/եթե կրկնվում է ուրեմն Դորադո հեռախոսները:

Մանանա
01.05.2010, 21:58
Հիշում ես մեր մանկության խաղերը?ինչպես էինք միասին պախկվոցի խաղում?հիշում ես մի անգամ, երբ միասին թաքնվել էինք շենքի հետևը, ես քո թուշն առաջին անգամ համբուրեցի..իսկ մեր առաջին քայլերը դպրոցում....derbi - հին և բարի հիշողություններ

հաջորդը թող գովազդի ալպինիստական քլունգ:)

Շինարար
01.05.2010, 22:12
հաջորդը թող գովազդի ալպինիստական քլունգ:)
Ձեր ամուսինը տուն է գալիս մռայլ տրմադրությա՞մբ, բոլոր հարցերին պատասխանում է հոգնա՞ծ եմ, և Դուք կարծում եք, թե օգտագործել եք քլնգելու բոլոր միջոցնե՞րը:
_Ոչ, այս միջոցի մասին Դուք չգիտեիք: Քլունգ ալպինիստական, և Ձեր ամուսինը խոսում է նույնիսկ 14-ժամյա աշխատանքային օրից հետո:
Քլունգ ալպինիստական- քլնգե՛ք Ձեր ամուսնուն:
Օգտագործեք «Ալպինիստական» Փրոդըքթսի վերջին, բազմապրոֆիլ կիրառության «Քլունգ ալպինիստականը»:
Քլունգ ալպինիստական
Կիրառեք այն, եբ ամուսինը տանն է՝ խոսեցնելու նրան և ստիպելու կատարել իր ամուսնական պարտականությունները…
Քլունգ ալպինիստական
Ամուսինը տա՞նը չէ: Քլունգ ալպինիստականը կկատարի նրա ամուսնական պարտականությունները:
Պատվիրեք հենց հիմա, և ընդամենը 99.999, 99 դրամով Դուք ձեռք կբերեք ամենաժամանակակից «Քլունգ ալպինիստականը»:
Սակայն սա դեռ ամենը չէ: Զանգահարեք առաջիկա քսան րոպեների ընթացքում, և Դուք կստանաք 99 տոկոս զեղչ:
«Քլունգ ալպինիստական» ավելին, քան կարելի էր երազել:

Հաջորդը գովազդում ա նառդի

Tornado
01.05.2010, 22:43
Հաջորդը գովազդում ա նառդի

Լսեք, ժողովուրդ մենք վաճառում ենք աշխարհի ամենա էժան նարդին, Ձեր հարեւան Վալոդը իր կնիկ Մարգուշի հետ քիչ առաջ գնեց իսկ դուք, զանգահարեք 10 րոպեի ընթացքում, եւ մենք կներառենք սեւ շան ոսկորից պատրաստված զառերը: Իսկ եթե մտածում եք, որ այն Ձեզ հարկավոր չէ, ապա ղալաթ եք անում, չէ որ երբ վիճում եք Ձեր կնոջ հետ եւ ցանկանում եք սպանել նրան, կարող եք վերցնել նարդին, նստելիբեսեդկայում, անպայման չպոկել գնապիտակը եւ հանել չուզողի աչքը, այսպիսով լավ ժամանակ կանցկացնեք եւ չսպանելով կնոջը չեք նստի քսան տարի: Դուք մեր բազմաֆունկցիոնալ նարդիով կարող եք պոպոք ջարդել եւ այն շխկշխկացնելով ներվայնացնել հարազատներին, իսկ ձեր բազմոցը շատ գոհ կլինի, քանի որ իր տակ վերջիվերջո ինչ որ բան կհայտնվի, նաեւ եթե որոշել եք հարբել եւ զակուսկի չունեք, ապա հոգ չէ, հոտ քաշեք մեր նարդուց, նրա լաքի հոտը կխենթացի ձեզ: Ձեր հարեւան Վալոդը իր կնիկ Մարգուշի հետ քիչ առաջ գնեց այն իսկ դու՞ք: Բայց սպասեք, մենք կներառենք նաեւ զառ բռնելու գուշակ Վարդուշի ցուցումները: Զանգեք հենց հիմա…

Հաջորդը թող գովազդի սխտորի ճզմիչը, կամ զակատ անելու զահրումարը:

mxmxm1
10.05.2010, 19:21
սխտորի ճզմիչը...անիմաստ միբան,որ շատ `է կարևորվում ամանորից միքանի ժամ առաջ...սալաթնեե`ր,որոնց մեծ մասը կփչանան ու կթափվեն,ինչպես կյանքիդ այն պահերը,որ համեմեցիր սխտորի պես տհաճ ու հաճելի բուժիչ բաներով,հետո էլ ինքդ ուղարկեցիր հիշողությանդ աղբանոցը այլևս չօգտագործելու համար,ու միտքդ նման գործիք ուներ իր գործքաշարանում ինչպես սխտորճզմիչը,որ հազվադեպ էս հանում դարակից կամ հաճախ,չմտածելով թե ինչքան անհրաժեշտ է սխտորճզմիչը...


գովազդեք նշտարը (ланцет)

Էլիզե
11.05.2010, 00:48
գովազդեք նշտարը (ланцет)

Սենսացիա, սենսացիա, ՍԵՆՍԱՑԻԱԱԱ՜ԱԱ....
Նոր խոսք դիզայներական աշխարհում` ՆՇՏԱՐ: Օգտագործե՛ք նշտարը, որպեզսի զարդարեք Ձեր տան մերկ պատերը: Մի՛ վատնեք Ձեր ներվերը և ուժը պատին մեխ մեխելու համար. գնե՛ք նշատարներ և ուղղակի խրեք նշտարները պատերի մեջ: Մի՛ հապաղեք, զարդարե՛ք Ձեր տան պատերը նշտարներով: Իսկ այժմ ուշադրություն` եթե Դուք պատվիրեք երեք նշտար, ապա մենք միանգամայն անվճար Ձեզ կուղարկենք նաև չորրորդ` օգտագործված և վիրաբույժի ստորագրությամբ էքսկլուզիվ նշտարը:
Աճապարե՛ք:


Վերջում սլոգանը` ՁԵՐ ՏԱՆ ՊԱՏԵՐԸ ՄՐՍՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՆՇՏԱՐՆԵՐԻ:


հաջորդը թող գովազդի հայկական ավանդական ջրափոսերը:

Ռեդ
11.05.2010, 00:54
հաջորդը թող գովազդի հայկական ավանդական ջրափոսերը:
Ձեծի, լյուդայեդոմ
Բիլ տավարիշ Ստալին,
Նիս, նիս, նիս, նիս
Աստառոժնո նե չլը՛պնիս . . . :D:D:D

Հաջորդը գովազդում ա սինխրոֆազոտրոնի երկակի դիոդի միջով անցնող հոսանքի ուժը չափող սարքը:

Էլիզե
11.05.2010, 01:15
Հաջորդը գովազդում ա սինխրոֆազոտրոնի երկակի դիոդի միջով անցնող հոսանքի ուժը չափող սարքը:

Մանկապարտեզ… մի քսան երեխա բա՜րձր ձայնով լաց են լինում: Ներս է մտնում դաստիարակը՝ "Մի՛ լացեք, բալիկներ ջան, արդեն զանգել եմ, հեսա կբերեն": Բայց երեխաների լացը ավելի է սաստկանում: Ներս է մտնում մանկապարտեզի տնօրեն ընկեր Տանյան՝ "Երեխեք ջան… հեսա բերում են արդեն… մի՛ լացեք…Ա՜խ, ե՛ս եմ մեղավոր, ես եմ մոռացել, կներեք երեխեք ջան, կներեք..."
Մեկ էլ հոո՜ոպ բացվում է դուռը, ներս են մտնում երկու մեե՜եեծ ձյաձյաներ և ներս են բերում երկու մե՜ծ տուփ կոնֆետ: Երեխաները մի րոպե լռում են, նայում են ձյաձյաների բերածին, հետո իրար երես են նայում ու սկսում են լաց լինել ու բղավել՝ "Չէէէէէ՜է…մենք դա չենք ուզում, դա հետ տարեք և բերեք մեզ համար սինխրոֆազոտրոնի երկակի դիոդի միջով անցնող հոսանքի ուժը չափող սարքը:"
Մանկապարտեզի տնօրենը՝ "Էսօր էլ չստացվեց… Էսօր էլ ես էի ուզում խաղալ սինխրոֆազոտրոնի երկակի դիոդի միջով անցնող հոսանքի ուժը չափող սարքի հետ: Էսօր էլ չստացվեց…"

Գնե՛ք Ձեր երեխաների համար սինխրոֆազոտրոնի երկակի դիոդի միջով անցնող հոսանքի ուժը չափող սարքը:Մի՛ թողեք, որ Ձեր բալիկները դառնան ընկեր Տանյայի պես չտես: Կերտե՛ք Ձեր փոքրիկի պայծառ ապագան սինխրոֆազոտրոնի երկակի դիոդի միջով անցնող հոսանքի ուժը չափող սարքի հետ միասին:

գովազդեք ճանճերին:

Skeptic
11.05.2010, 02:43
գովազդեք ճանճերին:

Գարուն: Կեսօր: Նա, նստած պատշգամբին, վերհիշում էր առավոտյան դեպքերը: Դրսում անձրևում էր, իսկ նրա հոգին` փոթորկվում: Կարծես նա դեռ զարթնելու պահից կանխազգում էր, որ այդ օրը տարբերվելու էր մյուսներից: Սակայն նրա օրը սկսեց երկար սպասված ավետիսը. վերջապես իրականացավ նրա կյանքի հիմնական նպատակը...
Հենց այս մտորումների մեջ էր, երբ մռայլ թուխպերի միջից փայլատակեցին արեգակի ոսկեզօծ շողերը: Անձրևը դադարեց` հանդարտեցնելով նրա խռոված հոգին: Պատշգամբի ապակու վրա նա նկատեց երկու փոքրիկ ճանճերի, որոնք, կազդուրվելով արևի կախարդական ջերմությամբ, ուրախ ճախրում էին` նմանվելով թաքստոցի խաղացող մանուկների: Այդ պահին նա իրեն զգաց երջանիկ. երջանիկ, քանի որ ականատեսն էր բնության երջանկությանը, զարթոնքին, որոնք սիրահար մարդու մոտ նվիրական և վեհ զգացմունքներ են առաջացնում, որոնք անխոս վկա են այն պարզ մտքի, որ կյանքը հիասքանչ է: Եվ նա իրեն զգում էր ինչպես աստված, որի հովանավոր էգիդայի ներքո փոքրիկ արարածները վայելում են իրենց կարճատև, բայց` հավերժականը փառաբանող կյանքը...
Բայց ահա կորավ արևը: Տարտարոսյան արարածների նման` այն կուլ տվեցին դիվական ամպերը: Ասես բյուրավոր սատանաների քրքիջ, ճայթեց ամպրոպը և փայլատակեց կայծակը, փոթորկվեց նրա հոգին` հիշելով երանելի լուրին հաջորդաց չարագույժ զանգը. ամեն ինչ կորած էր: Ի չիք դարձան նրա բոլոր երազանքները. այլևս անիմաստ էր կյանքը նրա համար: Ինչու՞ ապրել, ու՞մ համար, եթե այլևս չես կարող տեսնել քո սիրած էակին, վայելել նրա անսահման սերը, կամ գոնե որսալ նրա դյութիչ հայացքը... Եվ ինչո՞վ են ինձնից առավել այս փոքրիկ արարածները, մի՞թե նրանք չեն զգում, որ իրենց հովանավոր աստվածը կորցրել է իր անմահությունը, իր ուժը, իր կյանքը: «Դե, ուրեմն, վերջ տվեք ձեր վայելքներին, քանի որ իմ ցասումը սոսկալի է և անսահման, ինչպես քիչ առաջ իմ սերն էր: Եկել է մեր կյանքի վերջը»... Մի քանի վայրկյան անց, փոքրիկ ճանճերի աճյունները, ասես անձրևի երկու կաթիլ, հանդարտ սահում էին ապակու վրայով ներքև, իսկ դրսում մոլեգնող քամին` բարձրաձայն շշնջում. «Կյանքը հիասքանչ է, բայց միաժամանակ` դաժան»...
Դիտեք նոր մելոդրամա-թրիլլերը` «Ճանճեր»... :D:D:D

Շինարար
11.05.2010, 09:07
Իսկ ի՞նչ գովազդենք:8

Skeptic
11.05.2010, 10:30
Իսկ ի՞նչ գովազդենք:8
Եսիմ... Ազգային ժողովը գովազդեք:

Rammstein
11.05.2010, 11:19
Նոր ակցիա Ազգային Ժողովի կողմից. մինչեւ Հուլիսի 31-ը հանձնի՛ր 3 հատ կատվի դիակ, եւ ստացի՛ր անակնկալ նվեր անձամբ Ազգային Ժողովի նախագահի կողմից:

Հաջորդը գովազդում է մեքենայի ղեկանիվը:

yerevanci
11.05.2010, 12:04
Հաջորդը գովազդում է մեքենայի ղեկանիվը:

Ձեր կյանքի նոր իմաստը
մեքենայի ղեկանիվ

այն կարող եք օգտագործել, չօգտագործել, բայց ավելի լավ է օգտագործել


Մոդերատորական. Մի՛ մոռացեք գովազդի նյութ տալ հաջորդին:

Ես գրեմ. հաջորդը գովազդում է ձիու պայտը (թուրքերեն` նալը):

Tornado
11.05.2010, 21:22
Նալ, ահա եւ ամենն ասված է: Պարզապես կախում ենք այն դռան վերեւում, եւ ամեն օր լոտոյով Շկոդա եք շահում, նալի շնորհիվ ձեր կինը/ամուսինը այլեւս չի բռնացնի ձեզ սիրեկանի հետ, ձեր մազերը այլեւս խոնավությունից չեն ծռվի, կախեք նալ եւ հանեք չուզողի աչքը, ուզողինն էլ հետը: Նալով դուք կարող եք պոպոք ջարդել, սափրվել, ծակել հարեւանի գլուխը եւ այլն: Կախեք նալը ձեր մեքենայի հայելուց, եւ հարվածեք առաջին պատահած Բենտլիին, այնուհետեւ նալը հաստատ կհայտնվի ձեր ճակատին: Կախեք նալը ձեր խոհանոցում եւ եթե ճաշ եփել չգիտեք, ապա եփեք եւ կերեք, ուտելուց հետո դուք կարող եք կախել նալը հիվանդանոցի ռեանիմացիայի բաժնի ձեր սենյակում: Եւ վերջապես կախեք նալ ձեր վզին, եւ բոլորը կծիծաղեն ձեզ վրա: Նալ, արժի՛, արժի՛ ունենալ…

Rammstein
11.05.2010, 22:00
Մոդերատորական. Կարդացե՛ք թեմայի առաջին գրառումը (http://www.akumb.am/showthread.php/12766-Կարո՞ղ-ես-գովազդել?p=373910&viewfull=1#post373910), ու հատկապես դրա վերջին տողը:

Հաջորդը գովազդում է հեռուստատեսային գովազդը:

impression
11.05.2010, 22:06
Դուք դիտում եք լարված մարտաֆիլմ և մեռնում զուգարան գնալու ցանկությունի՞ց - ՀԵՌՈՒՍՏԱԳՈՎԱԶԴը կլուծի այդ խնդիրը:

հաջորդը գովազդում է KDWin-ը

Skeptic
11.05.2010, 23:05
Դուք դիտում եք լարված մարտաֆիլմ և մեռնում զուգարան գնալու ցանկությունի՞ց - ՀԵՌՈՒՍՏԱԳՈՎԱԶԴը կլուծի այդ խնդիրը:

հաջորդը գովազդում է KDWin-ը

KDWin. երբ CTRL+ALT+DEL արտահայտությունը դառնում է ձեր կյանքի իմաստը:

Գովազդեք սթրինգերը :D

tikopx
11.05.2010, 23:09
KDWin Հայ ազգի առաջին համակարգչային ծրագրերի գլուխգործոցներից մեկը:Այն մեզ թույլտվեց շփվել նորմալ հայերենով:Մենք նրանով կարող ենք գրել տարբեր լեզուներով`մոռանալով տարածության և ժամանակի մասին:Պատկերացրեք ինչ կլիներ Ակումբ.ամ կայքում եթե KDWin-ը չլիներ:Ստեղծվելով 2000թ. ին այն դեռևս մնում է լավագույների ցանկում,ինչպես ռուսական կալաշնիկովը: KDWin մենք սա արտասանում ենք ինչպես մի սովորական բառ,բայց մտածեք թե նա որքան օգտակար է մեր`հայերի կյանքում:Մի խոսքով KDWin <<FOREVER>> ինչպես կասեն ամերիկացիները իրանց Windows համակարգի համար:

հաջորը գովազդում է skaype ծրագիրը:

Tornado
12.05.2010, 11:23
Սքայփ, այլեւս ոչ մի կոպեկ չենք ծախսում Ամերիկայի բարեկամներին զանգելու եւ օրական 70 ժամ խոսալու համար, նաեւ ցույց ենք տալիս մեր զրուցակցին մեր տան մեբելն ու ապառիկով առած կոժաննի խոլը: Այս ծրագրի միջոցով կարող եք անվճար անգլերեն սովորեկ՝զանգելով մի պատահական ամերիկացու:
Հաջորդը գովազդում ա պիլասոսի տռուբան /փոշեկուլի արծնապատ մետաղյա խողովակը:oy/

*e}|{uka*
12.05.2010, 13:12
Եթե դուք ունեք փոշեկուլ և ոչ մի կերպ չի ստացվում այն գործի դնել: Զգում եք, որ մի բան պակաս է, բայց չգիտեք ի՞նչն է պակաս:
Մենք գիտենք ինչն է պակաս: Պակասը դուք եք, որ փոշեկուլ գնելիս մոռացել եք արծաթափայլ խողովակը:
Փոշեկուլի արծաթափայլ խողովակ, մենք գիտենք ինչն է պակաս... :D

Հաջորդը թող գովազդի պոպոքի մուրաբան :

Skeptic
12.05.2010, 14:15
Հաջորդը թող գովազդի պոպոքի մուրաբան :

Տղամարդը երբ հոգնած է,
Ու նրա մոտ անջատած է,
Ճարը գիտի ամեն ոք`
Համեղ տնական պոպոք:

Պայծառացնում է ձեր օրը,
Այն, իրոք որ, շատ հզոր է,
Իմաստուն էին մեր պապերը,
Որ լավ գիտեին դրա դերը:

Երբ ծարավ ես ու քաղցած ես,
Եվ միաժամանակ հոգնած ես,
Ընտրությունն է աներկբա
Պոպոքի լավ մուրաբա: :oy

Կգովազդե՞ք սթրինգերը վերջապես ;)

mxmxm1
12.05.2010, 18:35
Ջոն Մայքլ Սթրինգեր
ծնվ հուլիսի 26 1924թ
մահացել է մարտի 7 2004թ
շատ նման էր Հարոլդ Վիլսոնին և եղել է էպիզոդիկ դերակատար որպես պրեմյեր-նախարար
մեծ լումա ունի կինո դիզայնում
իսկ նրա Ջութակահարը տանիքին ֆիլմը արժանացել է Օսկար մրցանակի
հետաքրքրեց?-Մայքլ`` Սթրինգեր``

գովազդեք կաշառքը:B

Էլիզե
12.05.2010, 18:47
գովազդեք կաշառքը:B

Եթե չգիտեք՝ ոնց անել՝
Ձեր գործը շտապ առաջ տանել,
Մտածում եք՝ ախ ի՞նչ անենք, ո՞նց անենք
Գործը գլուխ ո՞նց բերենք…

Կօգնի Ձեզ Ձեր գրպանը՝
Կաշառքի տեսքով Ձեր վահանը:
Մի՛ հապաղեք, մի՛ վշտացեք,
Կաշառքով Դուք միշտ պաշտպանվեք:


Գովազդեք բժիշկներին…

Շինարար
14.06.2010, 01:21
Գովազդեք բժիշկներին…
Հազու՞մ եք, բարձր ջերմություն ունե՞ք, արյան մեջ բա՞րձր է շաքարի բաղադրությունը, տառապում եք վեներական հիվանդությա՞մբ, սեռական անկարողության նշաննե՞ր են նկատվում Ձեզ մոտ, ավտոմեքենան վրաերթի՞ է ենթարկել Ձեզ:hands Բժիշկներ՝ ահա, թե ինչ է Ձեզ պետք:

Կներեք, եթե մի քիչ անկապ ստացվեց, ուղղակի ուզում էի թեման թարմացնել:

Հաջորդը գովազդում ա Հայկական բանակը:

Շինարար
31.08.2010, 01:47
Հազու՞մ եք, բարձր ջերմություն ունե՞ք, արյան մեջ բա՞րձր է շաքարի բաղադրությունը, տառապում եք վեներական հիվանդությա՞մբ, սեռական անկարողության նշաննե՞ր են նկատվում Ձեզ մոտ, ավտոմեքենան վրաերթի՞ է ենթարկել Ձեզ:hands Բժիշկներ՝ ահա, թե ինչ է Ձեզ պետք:

Կներեք, եթե մի քիչ անկապ ստացվեց, ուղղակի ուզում էի թեման թարմացնել:

Հաջորդը գովազդում ա Հայկական բանակը:
Հայկական բանակ,
Միշտ հաղթանակ:8

Գիտեմ, որ անկապ էր, բայց գյոզալ թեման չէի ուզում սենց մոռացվի:

Գովազդեք ձմերուկ:

Harcaser
31.08.2010, 02:39
Ձեր կյանքն անիմա՞ստ է… հոգնե՞լ եք ամռանը միայն սեխ ուտելուց: Մնացեք մեզ հետ այս քսան րոպեների ընթացքում, և մենք կփոխենք Ձեր կյանքը:
Մեզ կօգնի հմուտ խոհարար Բարբարա Սփարքսը:
-Բարբարա, ի՞նչ կասեք ձմերուկի վերաբերյալ:
-Ես` որպես ամերիկյան հեռուստախոհանոցի հմուտ հեռուստախոհարար, չեմ կարող չնշել ձմերուկի առավելությունների մասին. Այն անթերի պտուղ է. Կառուցված է կլոր և կանաչ զանգվածից, որին հաջորդում է միջուկը: Այսինքն` երեքը մեկում: Կարելի է ուտել այն ցանկացած պահի, երբ ձեռքի տակ ուրիշ բան չկա ուտելու:

Հարցնում եք, թե ինչու է այն կանաչ և կլո՞ր… ասեմ, որ եթե այն լիներ դեղին և ուղղանկյուն, ապա կլիներ ֆուտբոլի դեղին քարտ: Ահա թե ինչու մեր հոգեբաններն էլ են խորհուրդ տալիս ուտել ձմերուկ: Մեզ հետ է նաև հոգեբան Կլարկսը իր նախկին հիվանդ միսիս Թոմսոնի հետ:
-Բարև Ձեզ, հոգեբան Կլարկս:
-Բարի առավոտ:
-Ի՞նչ կասեք ձմերուկի հոգեբանական ազդեցությունների մասին. Լսել եմ, որ դրանով տասնյակ հիվանդների եք բուժել:
-Այո, դա ճիշտ է: Ձմերուկն օգնում է մոռանալ վշտերն ու տրվել երազանքներին: Բայց ավելի լավ է, թող խոսի իմ նախկին պացիենտը. Համեցեք, տիկին Թոմսոն:
-Իմ կյանքը շատ ահավոր էր. ամուսինս հարբեցող էր, իսկ կինս` թմրամոլ: Այն ժամանակվանից, ինչ ես ունեմ ձմերուկ իմ սառնարանում, ես այլևս չեմ տխրում, միշտ իրեն եմ նայում:

Դե ինչ, զանգահարեք էկրանին երևացող հեռախոսահամարով, և մեր առաքիչները Ձեզ կբերեն մեր ձմերուկները հենց այն գնով, որ տեսնում եք Ձեր էկրաններին: Բայց սպասեք. Սա դեռ ամենը չէ. Զանգահարեք առաջիկա տասը րոպեների ընթացքում, և մենք փաթեթի մեջ կներառենք նաև մի դանակ` հատուկ ձմերուկ կտրելու համար: Բայց սպասեք, սա էլ դեռ ամենը չէ. Առաջին երեք հարյուր հազար զանգահարողներին սպասում է անակնկալ` ձմերուկի Օգտագործման Ուղեցույցն իր կոմպակտ դիսկի հետ, որտեղ կգտնեք շատ բաղադրատոմսեր` կապված ձմերուկի հետ:

Գովազդեք ձեր դպրոցի գրադարանավարուհուն:

Շինարար
04.09.2010, 21:54
Գովազդեք ձեր դպրոցի գրադարանավարուհուն:
http://hs.dp.ua/forums/attachment.php?attachmentid=3990&stc=1&d=1198353886

Թագուհին թիվ 6 դպրոցի գրադարանավարուհին է: Աշակերտները դժկամությամբ են գնում գրադարան, իսկ գրադարանավարուհուն տեսնելիս սարսափահար են լինում, գիշերները նրանք չեն կարողանում քնել և գիշերային մղձավանջներ են ունենում::bad

http://funnypicture.zoda.ru/bd/2006/09/30/597c673cf0777274a49a6d64581ece2a.jpg

Փառանձեմը թիվ 20 դպրոցի գրադարանավարուհին է: Աշակերտները դասերից հետո մինչև ուշ երեկո չեն ուզում լքել գրադարանը, չնայած գրադարանում ընդամենը 4 գիրք կա, բայց բոլորը համբերատարորեն սպասում են իրենց հերթին: Իսկ գիշերը մղձավանջների փոխարեն նրանք երազախաբ են լինում::good

Փառանձեմ- գրադարանավարուհի, ով գրադարան է լցնում:hands

Գովազդեք բիսեդկա:

mxmxm1
16.09.2010, 18:36
բեսեդկա,հրաշալի մի վայր,որ իր նշանակությունն ունի հայերի համար..
գտնել ժամանակ ու հայտնվել այնտեղ,նր շատ դժվար է;այսօր հայերի մեծ մասը աշխատում է ու ժամանակ դժվարությամբ է գտնում բեսեդկա այցի համար`
այնտեղ եռում են շախմատը,բլոտը,նարդին..ամեն սերունդ իր ճաշակն ունի `բեսեդկայում անելիք ունենալու համար..
ու դրան զուգահեռ քննարկվում է ասենք նոր նիվեն,նր հենց նոր հայտնվել է դիմացի հայաթում..վերջում էլ քննարկվում է ինչպես են դվիժենու մերը բռնաբարում էս նիվիստները..
ու բեսեդկում նստած այ էն մարդը ,նր նիվայա սիրում էտ դարդից չի առնում..
էս նեգռը ինչքան էլ պուճուր մոկա նկատվում է..ու ամենինչ է նկատվում բեսեդկից..
..իսկ քո սիրած բեսեդկեն էն բեսեդկենա,որ ցերեկվա շուխուռից հետո,երբ ուղում ես քնես ու չի ստացվում..,իջնում ես բեսեդկա` ծխելու,լռելու բեսեդկի հետ ու աստղերին նայելու..


գովազդեք նիվա ավտոմեքենան
49731

Shah
16.09.2010, 19:12
Նիվան Արտադրում են Տոլյատիում, բայց ամենից շատ սիրում են Երևանում: Նիվան այն մեքենաներից մեկն է, որի շոֆեռը բացարձակ ոչ մի կանոնի ենթարկվելու պարտավոր չէ: Նիվան ի սկզբանե ստեղծված է եղել բանվորագյուղացիական դասակարգին իր ծառայությունները մատուցելու համար, բայց ի վեջո Նիվան գտավ իր տեղը "ապե"-ների սրտում իր արիական տեսքի ու ազնիվ սպիտակ գույնը լավ սազալու համար: Գոյություն ունեն մի շարք ժողովրդական ասացվածքներ "առանց Նիվա հարսանիքը` հարսանիք չէ", "ասա նիվիդ համարները` ասեմ ինչ կարգի ծանոթ ունես", "նիվայով ճանապարհային պատահարը ընդամենը հերթական արկած է":
Պոլիտեխնիկի ուսանողների երազանք Նիվան Հայաստանում մոդայի մեջ է արդեն 10 տարի, այն ճակատ առ ճակատ կռիվ է տալիս ցանկացած ML-ների ու X5-երի հետ: Նիվա գնելու դեպքում Ձեզ անվճար կնվիրվի թզբեխ, "չափալախ" ակնոցներ և իհարկե դրաբավիկ ըստ Ձեր ճաշակի:
Գնեք Նիվա` մոռացեք ճանապարհային խցանումների մասին, ուղղակի շրջանցեք այն ճանապարհի ձախ կողմով(բոլորը Ձեզ կհասկանան)...
Նիվա գնելուց եղեք ուշադիր` իսկական նիվան պետք է ունենա բրիտվա բանտաժներ, մուգացրած պատուհաններ:

Գովազդեք մեջք քորելու փայտ:

Գանգրահեր
20.09.2010, 15:18
Հոգնե՞լ եք կարճ ձեռք ունենալու պատճառով կնոջը կամ ամուսնուն մեջքը քորելու խնդրանքով դիմելուց,միայն մեկ ամիս ,մեջք քորելու փայտի բացառիկ առաջարկ:hands:Այն ունի 20 սմ երկարություն,պատրաստված է կաղնու փայտից,ճկուն է և էլաստիկ,զանգահարեք մոտակա 24 ժամվա ընթացքում և կստանաք հավելյալ 15 սմ երկարությամբ ևս մեկ փայտ:
Գովազդեք համակարգչի մկնիկը:

Շինարար
21.09.2010, 16:48
-Աշոտ, դու պատրա՞ստ ես փոխելու մեկ համակարգչի մկնիկը երկու կնիկի հետ, որոնք հիանալի արդուկում են ու լվացք անում:
-Ոչ, ես նախընտրում եմ մեկ համակարգչի մկնիկը. այն մշտապես ձեռքիս տակ է, չի հակաճառում, չի հանդիմանում, միշտ ենթարկվում է և ամենակարևորը՝ երբեք հարևանի տուն սրճելու չի գնում:
-Սակայն այդ ամենի հետ համակարգչի մկնիկը, ի տարբերություն կնիկի, շատ լուրջ թերություն ունի, նա երբեք չի լվանա քո գուլպաները և չի արդուկի քո օձիքը:
-Այո, բայց նախ և առաջ համակարգչի մկնիկը երբեք չի նախատում ինձ գուլպաների հոտի կամ ճմռթված օձիքի համար: Ես ընտրում եմ համակարգչի մկնիկը:
Համակարգչի մկնիկ,
Եվ ոչ մի կնիկ:hands

Գովազդեք շախմատի ձիուն:

Rammstein
21.09.2010, 19:00
Որո՞նք են է ձիու եւ շախմատի ձիու տարբերությունները:
Ի տարբերություն ձիու, շախմատի ձին ամենակեր է, նա ուտում է փիղ, նավակ: Նա նաեւ կանիբալ է եւ ուտում է շախմատի ձի: Բացի այդ, շախմատի ձին ուտում է նաեւ մարդ, իհարկե առավել հաճույքով կուտի մարդուն, եթե վերջինս ունենա խոտի գույն, այսինքն` լինի զինվոր: Չմոռանանք նշել, որ շախմատի ձին հաճույքով ուտում է նաեւ սպայական կազմը, այսինքն` աֆիցեռներին, որոնք, ըստ որոշ տվյալների, իրենց համային հատկանիշներով փղից չեն տարբերվում:

Այսքանից պարզ է դառնում, թե ինչքան սարսափազդու եւ ահեղ կենդանի է շախմատի ձին:
Շախմատի ձի, նո՛ւ պագաձի…

Հաջորդը գովազդում է գովազդը:

Շինարար
21.09.2010, 19:15
Դուք քաղցած և հոգնած աշխատանքից տուն եք եկել, իսկ Ձեր կինը չի կարողանում կտրվել հեռուտաէկրա՞նից, քանի որ հենց այսօր պարզվելու է՝ արդյոք Մարիա Լոս Անխելեսն է ի վերջո բռնաբարել Լուիս Ֆերնոնդոյին, թե՞ Աուրելյո Սեբաստյան դե Վելյարը: Մի վհատվեք, մի քանի րոպեից Ձեզ փրկության կգա հեռուստագովազդը և ի վերջո կճաշակեք այդքան բաղձալի բորշՉը::))
Դուք 2 շիշ գարեջու՞ր եք խմել և կարիքները Ձեզ շտապեցնում են հոգալու՞ իրենց, սակայն խաղավարտին դեռ շա՞տ ժամանակ կա, զսպեք Ձեզ ևս հինգ րոպե, շնորհիվ ֆուտբոլի հեռարձակման հովանավոր Վիվա-սել՝ԷմՏեԷսի- գովազդը չի հապաղի::))
Դուք դիտում եք «Աննան», սակայն «Վերադարձը» Ձեզ հանգիստ չի՞ տալիս, Ձեր փրկությունը գովազդն է: «Վերադարձ», երբ գովազդ է Հ1-ով, «Աննա», երբ գովազդ է «Արմենիաթիվիով»::))
Գովազդ-Ձեր դեսպանը հեռուստատեսությունում:hands

---------- Ավելացվել է՝ 20:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:11 ----------

Մոռացա ասեմ, հաջորդը գովազդում է ՀՀ նախագահին:D

Ժունդիայի
21.09.2010, 19:26
Լուռ գովազդ: :tomato

http://i074.radikal.ru/1009/b5/e9a4a3e74e73.jpg

Գովազդեք Հայաստանում ՌԴ զորքերի պայմանագրի երկրացման առավելությունը

mxmxm1
16.10.2010, 16:40
Հայաստանում ՌԴ զորքերի պայմանագրի երկրացման առավելությունը

ՌԴ զորքերի պայմանագրի երկարացու' մ,այո' մեր սահմանը շարունակում է պաշտպանված մնալ..
ու ռուս զինվորն իրոք կարող է անել այն ,ինչ շատերը չեն կարող..
իսկ մի ժամանակ մեր պապերն ավելի շատ հերոսներ են տվել,քան այդ ահռելի երկիրը(1941-1945)

..բայց ժամանակները միշտ էլ փոխվում են և ամենինչ է փոխվում:Քնեք հանգիստ` ռուս զինվորը կշարունակի քո սահմանի պաշտպանությունը..:B

50062գովազդեք կոկա-կոլա ըմպելիքը:ok

Շինարար
16.10.2010, 17:08
Տեսարանը ներկայացնում է հոգնատանջ տնային տնտեսուհու, որ ձմեռվա համար կոմպոտներ է փակում, ամբողջ մարմնով սեղմված փակելու սարքին` նա պտտում է այն: Ապա ձեռքը տանում է ճակատին, սրբում ճակատի քրտինքը, մոտենում սառնարանին, բացում, հանում մի շիշ կոկա-կոլա, մի կում անում և պայծառացած մոտենում սեղանին, որտեղ շարված են փակված և դեռ փակելիք բանկաները, ձեռքով հրում է բոլորը, թափում գետնին, բանկաները աղմկով կոտրվում են:

-Հերիք ա, բոլ ա,
Ըմպիր Կոկա Կոլա:hands

Գովազդեք նոյեմբեր ամիսը:

Smokie
29.10.2010, 16:40
Եթե ձեզ համար անտանելի է տերեւների խշխշոցը եւ դրա փոխարեն դուք շատ եք սիրում ձյան ականջ շոյող խրթխրթոցը, եթե դուք ատում եք հորդ անձրեւը եւ ուղղակի պաշտում եք ճերմակ, փափուկ ձյունը՝ կարող ենք ձեզ ուրախացնել, եւս մի-քանի օր եւ աշունը իր տեղը զիջելու է ձմռանը::)
Իսկ եթե դուք տանել չեք կարող նշված երկրորդ տարբերակներըը եւ դրա փոխարեն շատ եք սիրում առաջիններըը,՝ ապա ձեզ խորհուրդ կտայինք բաց չթողնել հնարավորությունը եւ հաճախ դուրս գալ զբոսնելու::roll

Եթե մի նոյեմբերյան ցուրտ եւ անձրեւոտ օր դուք առավոտ շուտ արթնանում եք այնպիսի բարձր տրամադրությամբ, ինչպիսին կարող է լինել տարին մեկ անգամ, ուրեմն դուք ծնվել եք հենց այդ ամիս եւ հենց այդ օրը: Ի՞նչ կարող է լինել ավելի լավ եւ դեռ որքա՜ն ձեզ նման երջանիկներ կան::roll

Նոյեմբեր: Ինչ էլ լինի նրան պետք է լավատեսի աչքերով նայել::love




Հաջորդը գովազդում է իր սեփական ավատարը::)

Հարդ
29.10.2010, 17:32
Ոնց կուզեք:hi

Stereophonics - You Gotta Go There to Come Back
Ժանր - Ռոք, Բրիթփոփ
Ալբոմը, որը Ստերեոֆոնիկսի թվով 4 - րդ ալոբմն է, թողարկվել է 2003 թվականին: Բրիտանական չարտերում եղել է 3 - րդ հորիզոնականում: Ձայնագրվել է 2001 - ի հունվարից, մինչև 2003 - ի փետրվար:

http://jerodelarosa.files.wordpress.com/2010/01/you-got-to-go-there-to-come-back-xx.jpg

Ցանկ.

1."Help Me (She's Out of Her Mind)" – 6:55
2. "Maybe Tomorrow" – 4:33
3. "Madame Helga" – 3:55
4. "You Stole My Money Honey" – 4:18
5. "Getaway" – 4:08
6. "Climbing the Wall" – 4:55
7. "Jealousy" – 4:26
8. "I'm Alright (You Gotta Go There to Come Back)" – 4:36
9. "Nothing Precious at All" – 4:20
10. "Rainbows and Pots of Gold" – 4:11
11. "I Miss You Now" – 4:50
12. "High as the Ceiling" – 3:19
13. "Since I Told You It's Over" – 4:43

Բոնուսթրեք.
Moviestar


http://www.youtube.com/watch?v=fp1YL-CZqUc&ob=av2n

Ալբոմի ամենահասիրված երգ.
You Stole My Money Honey


http://www.youtube.com/watch?v=cpMPWvBmXXU

Թող գովազդի մուննաթը:

Շինարար
30.10.2010, 12:10
Ձեզ անհրաժեշտ է որակյալ մուննա՞թ, կարող եք ձեռք բերել համարյա բոլոր վաճառակետերից, մուննաթն այնքան առատ է, որ թափվում է սպասարկող անձնակազմի դեմքերից: Գնեք հայկական ավանդական մուննաթ, ունեցեք ձերը և մի ընկեք ուրիշի մուննաթի տակ:hands

Մեծածախ գնումների համար կարող եք զանգահարել 1-0-ով սկսվող ցանկացած եռանիշ հեռախոսահամարի և պատվիրել, ձեզ անվճար մուննաթի այնպիսի չափաբաժին կմատակարարեն, որ երբեք չի սպառվի:P

Մի վարանիր, մուննաթիր:hands

Գովազդեք Շակիրային:B

Lion
30.10.2010, 14:40
Շակիրա:

Գովազդեք լանջապնակ :)

Հայկօ
30.10.2010, 15:35
Շակիրա:

Գովազդեք լանջապնակ :)

Լանջապնակ:

Գովազդեք քթի ծակ:

Գրիգոր
30.10.2010, 15:52
Լանջապնակ:

Գովազդեք քթի ծակ:

Այսօր ես կպատմեմ Ձեզ թե ինչ կարևոր է ունենալ մեր առաջարկած քթի ծակը...

Հոգնե՞լ եք տրանսպորտում կանգնելուց
Հոգնե՞լ եք առավոտյան սուպերմարկետ գնալուց և երեկոյան վերադառնալուց...
Հոգնե՞լ եք մեքենաների տակ ընկնելուց

Եթե այո, ապա մեր քթի ծակը հեն Ձեզ համար է...
Դուք այլևս ստիպված չեք լինի կանգնել տրանսպորտի մեջ, որովհետեվ մեր քթի ծակը Ձեզ հնարավորություն կտա ֆայմել, որ ազատ տեղ կա,
Դուք այլևս ստիպված չեք լինի ժամերով կանգնել սուպերմարկետում, քանի որ կֆայմեք, որ այնտեղ ինքնասպասարկում է...
Դուք այլևս ստիպված չեք լինի ընկնել մեքենաների տակ, քանի որ կֆայմեք, որ ճանապարհին կարմիր լույս կա...

Այլևս ստիպված չեք լինի տանել այս ամենը...
Շտապեք զանգահարել մեր ****** հեռախոսահամարով և պատվիրել...

Զգուշացնում ենք, շուկայում հայտնվել են կեղծ քթի ծակեր...
Հայաստանում պաշտոնապես օրիգինալ քթի ծակեր վաճառում է միայն մեր "Հայկական քիթ" ընկերությունը...

Rammstein
30.10.2010, 16:11
Բիլայն Գրիգոր, բա հաջորդը ի՞նչ պիտի գովազդի: :'

Քանի որ Շակիրան չգովազդվեց, հաջորդը գովազդում է Շակիրային:

Jerry
14.11.2010, 18:51
Ով է ասել որ 2 երնեկ մի տեղ չի լինում...Շակիրա

Գովազդեք ոչխարի բուրդ :)

Հարդ
15.11.2010, 19:35
«Մեր Գյուղ» ՍՊԸ - ն... չէ չէ... ՓԲԸ - ն.... ուֆ... լավ, էդ կարևոր չի: «Մեր Գյուղ» կոլտնտեսությունը հայտարարում է ոչխարի բրդի աճուրդային վաճառք:
Հիշեցնենք, որ մեր ոչխարներն ուտում են միայն «Մեր Սարի» խոտը:
http://95.140.203.42/g_image.php?id=86741&t=b

Իսկ նրանց բուրդը միշտ լվացվել է Սեյգրդ շամպունով (:D):
Անդամագրվելու համար զանգաքհարեք՝ սկզբում քաշեք 0, հետո գուդոկը լսելուց հետ հավաքեք «Մեր Գյուղ» կոլտնտեսության համարը:

Ահա այս տարվա աճուրդի լոգոն՝
http://www.zoolabo.com/hye/smallicones/%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%B8%D5%B9%D5%AD%D5%A1%D6%80.jpg

Թող գովազդի իր բարոյահոգեբանական լքված վիճակը:

Շինարար
17.11.2010, 02:04
Ձեզ չի՞ բավարարում Ձեր բարոյահոգեբանական լքված վիճակը… Այն չափազանց անբարոյակա՞ն է, չափազանց հակահոգեբանական և բոլորովին լքված չէ՞: Առաջարկում եմ Իմ բարոյահոգեբանական լքված վիճակը, որի բաղադրության մեջ միայն բարոյական և հոգեբանական տարրեր են օգտագործված:

-Շինարար, Դուք կփոխե՞ք Ձեր բարոյահոգեբանական լքված վիճակը 3 սովորական բարոյահոգեբանական լքված վիճակի հետ:
-Ոչ, ես ընտրում եմ Իմ բարոյահոգեբանական լքված վիճակը:

Իմ բարոյահոգեբանական լքված վիճակը, այժմ արդեն նոր փաթեթավորմամբ, վճարելով նույն գինը Դուք ձեռք եք բերում 1,5 անգամ ավելի շատ բարոյահոգեբանական լքված վիճակ:

Գովազդեք ածելի:

Moonwalker
18.11.2010, 21:56
Գովազդեմ ածելի....:think
Հաա՜ բրիտվա
Լավ, լավ:))


«Ածելի»(այլ թարգմանությամբ «Մահվան համար հագնվածը»)

http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/d/dd/DressedtoKill.png/200px-DressedtoKill.png

ԱՄՆ, 1980
Ռեժիսոր՝ Բրայան դե Պալմա
Դերերում՝ Մայքլ Քեյն, Էնջի Դիքինսոն և ուրիշներ
Ժանրը՝ քրեական թրիլլեր՝ սարսափի տարրերով
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.1/10.0
Տևողությունը՝ 105 րոպե
Բյուջեն՝ 6,5 մլն դոլլար

Մի քիչ պատմեմ գովազդվող ապրանքի մասին:))
Քեյթ Միլլերն իր հոգեբան Ռոբերդ Էլիոթին պատմում է ամուսնու հետ ունեցած ինտիմ խնդիրների մասին: Շուտով նրան սպանում է ոմն մի շիկահեր կին, և կասկածներն ընկնում են մարմնավաճառ Լիզի վրա, ով հանցագործության միակ ականատեսն էր: Քանի որ ոստիկանությունը չէր հավատում նրա ցուցմունքներին, Լիզը միանում է զոհի որդու Պիտեր Միլլերի հետ և սկսում անձամբ փնտրել մարդասպանին:

Ապրանքից օգտվել ցանկացողներին խորհուրդ կտամ դիմել մոտակա տոռռենտ տրեկեռին :pardon

Հաջորդը գովազդում է Ջեքսոնի լուսնային քայլվածքը (moonwalk-ը)

Հարդ
18.11.2010, 23:20
Moonwalk - լուսնային քայլվածք:
Սա նորույթ է պարերի մեջ, որը վերջերս գործածության մեջ է մտցրել նորահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնը: Շատերդ կարող է լսած չլինեք այս երիտասարդի անունը, սակայն շատերի կարծիքով նա շուտով ֆուրոր է անելու իր լուսնային քայլվածքով:
Վերջերս թողարկված Thriller ալբոմը որը սկսել է վաճառքի թափ առնել, Մայքլի մենեջերի կարծիքով այնտեղ պետք չէր մտցնել Billie Jean երգը, անվանելով այն հիմարություն: Սակայն Կալիֆոռնիայի փողոցներում այն սկսել է բավական հաճախ հնչել:
Ահա և սքանչելի և երանելի լուսնային քայլվածքը.

http://www.youtube.com/watch?v=UgPKc9FUC6Y

Նայելով այս հոլովակին սովորեք լուսնային քայլվածքի տեխնիկան, և եկեք ինձ մուծեք ուսման վարձերը:D:

http://www.youtube.com/watch?v=E_FzgtLVzbI

Ի միջի այլոց, տանը, անհատական պարապմունքներ է անցկացնում նաև Մայքլը, քանի որ մի քիչ ֆինանասականից է նեղվում, ուզում է մեքենա գնել: Կարող եք զանգահարել նրան և ժամն ու գինը պայմանավորվել:


Հաջորդը թող գովազդի խոլերան:

Universe
19.11.2010, 00:42
Հաջորդը թող գովազդի խոլերան:

Վաաայ,,, ԽՈԼԵՐԱ -- :love բայց ինչ լավ բառա չէ՞…:love
Ես կրճատ կասեի ԽՈԼԵՌ (ласкательно уменьшительный) :love , ոչ թե խոլերա, կամ միգուցե ավելի քնքշատենչ խոսքերով` խոլլ...:love Էէէհ... ի~~~ նչ լավ բան ես բայց դու....:roll
Ձմեռ պապիկին կխնդրեմ, որ այս տարի ինձ համար անպայման խոլերա բերի... :Santatip::roll Տեսնես դա ի՞նչա... :))


Հաջորդը թող գովազդի ՀԱՅԿԱԿԱՆ սեքս ռոբոտ... )

Սլիմ
23.11.2010, 15:17
Հաջորդը թող գովազդի ՀԱՅԿԱԿԱՆ սեքս ռոբոտ... )
ՀԱՅԿԱԿԱՆ սեքս ռոբոտ - զատո իրա գլուծխը երբեք չի ցավում:)
Հաջորդը թող գովազցի ԲԻԳ բրիտվան:

CactuSoul
23.11.2010, 17:26
Հաջորդը թող գովազդի ՀԱՅԿԱԿԱՆ սեքս ռոբոտ... )
Կներեք պլագիատի համար, բայց հիմա հայկական ամեն ինչն ա պլագիատ, գովազդը մասնավորապես:pardon: Առաջին ասոցիացիան, որ եկավ մտքիս.

Նանար: Ավելի լավ ժամանց չի՛ լինում:roll: (c) «Արձագանք» ստուդիա



Հաջորդը թող գովազցի ԲԻԳ բրիտվան:

Chuk
23.11.2010, 17:32
Հաջորդը թող գովազցի ԲԻԳ բրիտվան:

Բարև: Ես Արմոն եմ: Ինձ ով տեսնում էր, ասում էր, որ քյառթու եմ: Իսկ ես քյառթու չէի, ուղղակի թրաշով էի: Թրաշով էի, որտև դնչիս խալը խանգարում էր թրաշվել: Ինչ բրիտվա ասես փորձել եմ, միշտ նույնն էր: Հետո ինձ խորհուրդ տվեցին փորձել ԲԻԳ: Սկզբից չէի հավատում, հետո փորձեցի: Իսկապես ճիշտ էին ասում. հենց առաջին շարժումիցս խալս կտրվեց: Հիմա ես միշտ թրաշվում եմ: Ճիշտ է արյան վարակում եմ ստացել ու ինձ քիչ կյանք է մնացել, բայց ինձ էլ ոչ մեկը քյառթու չի ասում: Ընտրե՛ք ԲիԳ:


Հաջորդը գովազում ա կակտուս :)

paniaG
23.11.2010, 18:10
Տանն ե՞ք,
Բազմոցին նստա՞ծ
Վայելում եք կիտրոնով թե՞յ
Դիտում եք հեռուստացու՞յց
Բաըց միևնույնն է հոգնել եք և այդ ամենը այլևս հաճույք չի պատճառու՞մ
Փոխարինեք բազմոցը ԿԱԿՏՈՒՍ-ով և զգացեք տարբերությունը:
ԿԱԿՏՈՒՍ -օգնում է գնահատել կյանքի պարզ հաճույքները;)

paniaG
26.11.2010, 14:30
հա մոռացա ասեմ:oy
հաջորդը գովազդում է՝ակռոշկա;)

*e}|{uka*
26.11.2010, 16:45
Շեշտադրված Թան: Երբ ասելիք չկա .... գործողություն՝ գըլ գըլ գըլ գըլ ուաաաաա՜... բեղերից վարունգի կտորը պոկելով ու դնելով բերանը, ձեռքով սրբում է այն, ձախ աչքով «աչքով է անում» -;) զզզ՜

Հաջորդը կգովազդի իշաոտնուկը:

Dayana
26.11.2010, 17:14
Ձեր տանը քեֆ-ուրախություն է՞, ձեզ հյուրընկալելու են ձեր վաղեմի բարեկամները Կառտոլաշեն գյուղի՞ց, դուք հայկական ավանդական կառտոլով խաշ ե՞ք ուտելու... բայց սպասեք, դուք չունեք բավարար քանակությամբ աթոռներ:
Ի՞նչ տարբերակներ կան.
1. Հարևանից աթոռ խնդրել ու ստիպված լինել նրան կանչել
2. «Պռակատ» աթոռ վերցնել ու «քամուն» կամ «Պռակատի Գագոյին» տալ ձեր վերջին աշխատանվարձը՞
3. Բարեկամներին տարբեր ժամերի կանչե՞լ, թե՞ ուղղակի չեղյալ հայտարարել խնջույքը

Ֆսեխ բեդ- աձին ատվետ - Իշավոտնուկ, և ձեր բոլոր բարեկամները քիփ-քիփ նստած են :aha

Հաջորդը թող գովազդի հայկական ավանդական խաշը (ի պատիվ Կակտուսիկի :love)

Chuk
26.11.2010, 23:00
Հաջորդը թող գովազդի հայկական ավանդական խաշը (ի պատիվ Կակտուսիկի :love)
Կար ժամանակ, երբ մարդիկ ստիպված էին գիշերը չքնել, իսկ առավոտը, քունը գլխներին, նստել խաշի: Կար ժամանակ, երբ մարդիկ չէին հորինել հարմար սպասքն ու խաշն ուտում էին ձեռքով: Կար ժամանակ, երբ մարդիկ չունենալով լավ համեմունքներ խաշի մեջ գցում էին ձեռքներն ընկած ամենաէժան բանը՝ սխտորը: Կար ժամանակ, երբ մարդիկ չունեին էկզոտիկ խմիչքներ ու խաշն ուտելիս արաղ էին խմում: Կար ժամանակ, որ մարդիկ նորմալ բանջարեղենի փող չունեին ու խաշի հետ բողկ էին կրծում: Փոխվել են ժամանակները: Օրվա ցանկացած ժամի՝ երեկոյան 19-ից մինչև 24-ը, համեցեք մեր մոտ վայելելու հայկական ավանդական խաշը՝ գդալով, առանց փրթելու, առանց սխտորի ու բողկի, արաղի փոխարեն հրաշաբույր բեխերկայով: Պահենք ավանդույթները. հայկականն ամենահինն է:


Հաջորդը գովազդում ա հրեշտակ :)

Թամարա
03.01.2011, 02:55
Ջախջախված ե՞ս...ուրեմն անհաջողակ ես...
Նորույթ հայաստանյան շուկայում...
Առաջարկում ենք պահապան հրեշտակների մեեծ ընտրանի,մատչելի գներ…Պատվիրեք հրեշտակ ցանկացած տեսքի,բոյի,ստիլի,մասնագիտության աննախադեպ ցածր գներով,բռնվեք՝ընդամենը 5000 դրամ 1 ժամվա համար…Կարող եք պատվիրել հրեշտակներ ձեր նախընտրած աստղի կամ քաղաքական գործչի տեսքով:Ուշադրություն ԱԿՑԻԱ մեզ մոտ միայն 5 օրով...պատվիրելով
հրեշտակ Տիգրան Կարապետյանի տեսքով դուք կստանաք Էպիլյատոր,ձեզ պե՞տք չի այն,ունենք այլընտրանք՝հեռուտացույց 1 հեռուստաալիք ցուցադրելու հնարավորությամբ:Bի դեպ հեռուստաալիքը ընտրելու է հենց ինքը՝ Տ.Կարապետիչը;)
Մեզ մոտ հրեշտակ պատվիրելու դեպքում պոլիսը տրվում է անվճար:hands
Զգուշացեք շուկան ողողված հաստավիզ,հաստալոբի,սևազգեստ,կուշտ կերած եզի հայացքով չինական հրեշտակներից:
Ձեր ձախորդությունների պատճառով 3-րդ անձ է տուժվե՞լ:Հոգ չէ…Տրամադրում ենք նաև 3-րդ անձի հրեշտակներ:
Եթե հրեշտակ ապպա ANGELO



Հաջորդ ապրանքանիշը պենտիում 1

Meme
04.01.2011, 15:24
Հաջորդ ապրանքանիշը պենտիում 1


Տանը մենակ ես,ձանձրույթից արդեն զզվել ես,իսկ ընկերներդ տանը համակարգիչ ունեն արդեն,ընդ որում Պենտիում 4,կամ էլ 5,առաջարկում եմ ընտրություն կատարել մեր նորացված պենտիում 1երի մեջ,այո՛, այո՛,վերջին նորույթը մեր Հայաստանում,Պենտիում 1,նորացված դիզայնով և ծրագրեի նոր,բայց չաշխատող համակարգով...........դուք երբեք Չեք փոշմանի,ընկերներդ տանջվում են,բացում իրենց Նոութբուքերը,իսկ քոնը մեեեծ էկրանով,լավ տեսանելի մեծ տառերով,ծանր աշխատող,խելացի, քո ընկեր՝ Պենտիում 1ն է,և մի մոռացիր նորացված ծրագրով ու դիզայնո՛վ....
Գնի՛ր այն,ունեցիր քո ուրույն ոճը;)

հաջորդը գովազդում է հին Ֆլոպի համակարգչի համար:D

aerosmith
04.01.2011, 15:33
2011 թվական.
ուշադրություուուուուն!!!! նորույթ հայաստանում: ֆլոփի դիսկեեեեեեր… ինֆորմացիան հուսալի և երկարատև պահպանման միջոց. սակայն ուշադրությունննն այն կարող է ծառայել նաև արևի խավարումը դիտելու և զգալու միջոց… ինչը չեք կարող անել այժմ հայաստանում շաաաատ ակտուալ ասենք պերֆոկարտայով… կամ գրամաֆոնի սկավառակով… մի խոսքով շտապեք մոտակա համակարգչային խանութ և ձեռք բերեք այն: Քանզի հայաստան է բերվել խիստ սահմանափակ քանակությամբ:
Հաջորդը թող գովազդի նոր տարվա, մինչև ամսի 6-ը չկտրվող անանասը

Թամարա
04.01.2011, 18:52
Գնել եք անանաս ինչ-որ :unsure շուկայից ու վախ կա,որ այն կարո՞ղ է կիսվել մինչև ամսի 6-ը...Այդ մտահոգությունները թողեք անցած տարվա մեջ,մենք դրա մասին էլ ենք մտածել...Ամանորյա ձեր ամենահաճելի ու մատչելի անակնկալը...Սրա մասին դուք անգամ երազել չԷ՞իք համարձակվում.իսկ այժմ այն կարող է հայտնվել ձեր ամանորյա սեղանին:Նոր ազդանշանային համակարգով անանասներ միայն մեզ մոտ:Գնեք միայն հայկական ծագում ունեցող ապրանքները:Իսկ եթե դուք չհավանեք մեր արտադրանքը,դուք կարող եք այն վերադարձնել մեզ մինչև ամսի 6-ը:Մի մտածեք տհաճ բաների մասին,ուղղակի վայելեք Նոր Տարին:Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:



Հաջորդ գովազը 4 սեն. բնակարան Չարբախում

Ռեդ
23.01.2011, 20:26
Հաջորդ գովազը 4 սեն. բնակարան Չարբախում
Դուք զվարճալի՞ եք համարում այն, երբ ձեր լույսերն անջատվում են պատահաբար:
Ցանկանու՞մ եք, որ հրդեհի դեպքում ոչ թե վերցնեք հեռախոսն ու զանգեք հրշեջ ծառայություն, այլ բալկոնից ձեն տաք, որ գան:
Դուք զարմանալի՞ եք գտնում այն փաստը, որ շները «քյաբաբ» բառից փշաքաղվում են:
Այդ դեպքում շտապեք գնել բնակարան Չարբախում: Մենք առաջարկում ենք 4 սենյականոց բնակարան, որն ունի ամեն ինչ. ամենակարևորը՝ «խելացի» հարևաններ, ջրի տրուբաներ՝ պատրաստված 100 տոկոսանոց փտած մետաղից և այլն: Բնակարանի մի շարք մանր-մունր ծախսեր մենք թողել ենք ձեզ վրա: Այս բնակարանը տարիներ հետո կարող է միլիոնատեր սարքել ձեզ (եթե իհարկե մինչ այդ միլյարդատեր էիք):
Շտապեք:

Հաջորդը գովազդում է Googleը:

Թամարա
24.01.2011, 01:05
Google...իմացեք ձեզ տանջող հարցերի պատասխանները:Փնտրեք,գտեք կամ մի գտեք կամ գտեք ոչ այն ինչ փնտրում եք...
Google մարզեք մեզ հետ ձեր հիշողությունը…
Ի՞նչպես…Նայեք Google-ի լոգոյին 3վրկ. այնուհետև փակեք պահուհանը և փորձեք հիշել տառերի գույները…
Google...կարևորը,որ ինչ-որ բան փնտրում եք




Հաջորդը գովազդում է Dorado հեռախոսները

Universe
29.01.2011, 23:46
Հաջորդը գովազդում է Dorado հեռախոսները

Dorado - հեռախոս, որը ձեռքդ վերցնելիս զգում ես որ հեռախոսս ես վերցրել ձեռքդ, շոշափում ես նրա անզուգական կոռպուսն ու զգում, որ այն ստեղծված է եղել հենց քո համար, հենց քո ճաշակով:
Բազմաֆունկցիոնալ, արագագործ և երկարադիմացկուն:
Դորադո` տարբերեք դոռադոն մնացած կեղծիքներից:))

հաջորդը իմ խաթր թող գովազդի www.MyFriends.am սոցիալական ցանցը էլի ինչ կլինի խնդրում եմ... :)

ministr
30.01.2011, 00:17
Հոգնե՞լ եք ադնակլասնիկից անատամ,
Համեցեք www.myfriends.am,
Լավ ընկերներ, բարեկամներ անխտիր,
Թե չէս գրանցվել՝ ուրեմն շտապի'ր:

(Հեղինակային իրավունքներս 10 տակ պաշտպանված են:B)

Հաջորդը ուզում եմ գովազդի Կարապետիչի փետրվարի 28-ի հանրահավաքը :)

davidus
30.01.2011, 01:02
Հաջորդը ուզում եմ գովազդի Կարապետիչի փետրվարի 28-ի հանրահավաքը :)

Չունես մեկը, ով հրապարակավ քո ցավը կտանի ու հոգուդ ղուրբան կլինի, համեցիր փետրվարի 28-ին Տիգրան Կարապետյանի հանրահավաք, և դու հրապարակավ ցավերի ամոքում կստանաս:
Բայց սպասեք, սա դեռ ամենը չէ: Մնացեք հանրահավաքին մինչև վերջ, և դուք կստանաք մեկ «մեռնեմ ջանիդ» անվճար:

Հաջորդը թող ԱԽՔ-ի պաշտոնը գովազդի:

Շինարար
07.04.2011, 21:57
Չունես մեկը, ով հրապարակավ քո ցավը կտանի ու հոգուդ ղուրբան կլինի, համեցիր փետրվարի 28-ին Տիգրան Կարապետյանի հանրահավաք, և դու հրապարակավ ցավերի ամոքում կստանաս:
Բայց սպասեք, սա դեռ ամենը չէ: Մնացեք հանրահավաքին մինչև վերջ, և դուք կստանաք մեկ «մեռնեմ ջանիդ» անվճար:

Հաջորդը թող ԱԽՔ-ի պաշտոնը գովազդի:

ԱԽՔ

Գնալով հանդիսավորացող ձայնով՝ Անվտանգության խորհդի քարտուղար

Երբ թեման 2 ամսով փակելու համար մոդերատորի միջամտություն պետք չէ:B

Գովազդեք Էմմիի մանակությունը Եվրոտեսիլին:

Christ
14.04.2011, 17:34
2011 թվական
Եվրատեսիլ
Գերմանիա
Դուսենդոլֆ
Էմմի
Բում-բում
երգ
տեսահոլովակ +Արթուր Աբրահամ
X հորիզոնական
(հուսանք X<3 )
Դիտեք նոր ֆիլմ <ԷՄՄԻՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ> միայն Հ1-ի եթերում


Հաջորդը թող գովազդի դատարկ խանութ

Universe
15.04.2011, 19:42
2011 թվական
Եվրատեսիլ
Գերմանիա
Դուսենդոլֆ
Էմմի
Բում-բում
երգ
տեսահոլովակ +Արթուր Աբրահամ
X հորիզոնական
(հուսանք X<3 )
Դիտեք նոր ֆիլմ <ԷՄՄԻՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ> միայն Հ1-ի եթերում


Հաջորդը թող գովազդի դատարկ խանութ

Եթե դատարկություն, ապա միայն՝ Դատարկություն խանութ սրահ: Մեր բոլոր բաժիններում Դուք կարող եք գտնել ոչ միայն ոչ մի բան, այլ նաև՝ դատարկություն, ինչպես նաև, մեր դատարկ խանութ կարող եք այցելել լիովին դատարկ գրպաններով: Միակ տեղը, որտեղից բոլորը դատարկ են դուրս գալիս:
Դատարկություն՝ :bravo

Հաջորդը թող գովազդի Donormil դեղը:

Շինարար
24.12.2012, 02:29
Հաջորդը թող գովազդի Donormil դեղը:

Ձեզ հոգնեցրել է "Կարո՞ղ ես գովազդել" թեմա՞ն, Donormil, այն կլռեցնի ակումբցիներին ցանկացած մոդերատորականից ավելի լավ:


Գովազդեք Սոնայի պարը:

Հայկօ
20.02.2015, 19:11
Գովազդեք Սոնայի պարը:

Եկեք էս թեման վերակենդանացնենք:

Սոնայի պար. պար-արտ :esim:

Գովազդեք ամսի 20-ի հանրահավաքը: