PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազատություն...



Ծով
12.08.2007, 17:34
Ի՞նչ է ազատությունը...
Ո՞վ է այն տալիս կամ վերցնում...
Ո՞վ է խլում կամ նվիրում...
Ինչների՞ս էպետք...
Ճի՞շտ է, որ չափ ունի...
Որտե՞ղ է այն սահմանափակվում...
Բացարձակ ազատություն կա՞...
....
Էս հարցերին կարող եք չպատասխանել...էս ես ինձ էի հարցնում:D
Եթե ուզում եք պատասխանեք...նպատակը քննարկելն է ուղղակի...:)
Հ.Գ, Էս հարցերի պատասխանները կպահանջեի միայն Միքայել Նալբանդյանից, որ մանուկ- մանուկ այն էլ անզոր թևերով կարողացել է գրկել Ազատությանը...:D/Ափսոս, որ չեմ կարող:(/
...Իսկ Ձեզ պարզապես խնդրում եմ ազատ արտահայտվել և խոսել հենց ձեր ունեցած պաշարի մասին...:)

Ուրվական
15.08.2007, 23:25
Ազատություն... բարդ հարց ես տալիս: Ազատություն մեզ տալիս է մեր մայրը, ծնվելուց հենց անմիջապես հետո: Իսկ այն մեզանից այլևս ոչ ոք չի վերցնում ու չի կարող վերցնել, քանի որ Աստված էլ մեզ տվել է ազատ կամքի և քո ցանկացած ուղին այս կյանքւմ ընտրելու հնարավորություն: Յուրաքանչյուր մարդ ունի մտքի ազատություն, այսինքն՝ կարող է մտածել այն, ինչ կցանկանա: Իսկ եթե ֆիզիկական ազատության մասին է խոսքը, ապա դա, կարծում եմ, միանշանակ է, եթե մարդու շարժվելու տարածությունը սահմանափակվում է իր կամքին հակառակ, ապա սահմանափակվում է նրա ֆիզիկական, բայց ոչ երբեք՝ նրա մտավոր ու հոգևոր ազատությունը: Եվ դա տարբեր մարդկանց մոտ ընկալվում է տարբեր կերպ: Կարծում եմ, որ բացարձակ ազատություն գոյություն չունի: Եվ մարդը իր ամբող կյանքում ինչի՞ է ձգտում. իհարկե, այդ բացարձակ ազատությանը, սակայն երբեք էլ դրան չի հասնում: Սակայն այդ ձգտումն է, որ ստիպում է մարդուն ապրել, ու ստեղծել շատ ու շատ՝ դեռևս գոյություն չունեցող հոգևոր ու նյութական արժեքներ: Իրականում յուրաքանչյուր հարցիդ համար կարելի է առանձին թեմաներում խոսել, բայց մի բան հաստատ է, ինչքան էլ մտածենք, Աստված ասել է՝ Ես եմ ալֆան և օմեգան: Չգիտեմ, ինչքանով կարողացա արտահայտվել:

Azat(utjun)
17.08.2007, 16:35
Բացարձակ ազատ լինելու միայն մեկ տարբերակ կա- հրաժարվել բոլոր տիպի ցանկություններից, բացառությամբ մարդու հետ ծնվող և մահացող ինստինքներից, այն է սնվելու <ինչ պատահի> և բազմանալու <ում հետ պատահի>: Այլ կերպ ասած դառնալ պրիմատների բարձրագույն տեսակը: Մենք մեր ծննունդով անազատ ենք դրա համար էլ Միքայել Նալբանդյանը միայն նորածին ժամանակ կարողացավ հանդիպել ազատությանը, իսկ երբ հասկացավ թե ինչ է այն արդեն չուներ և չեր էլ կարող ունենալ::zagar

Բարեկամ
18.08.2007, 01:13
Ի՞նչ է ազատությունը...

Վախ չունենալն է ազատությունը :


Ո՞վ է այն տալիս կամ վերցնում...

Բարդույթները վերցնում են, անարդարացիորեն վիրավորվելը՝ տալիս:


Ո՞վ է խլում կամ նվիրում...

Խլում են գործած սխալները, նվիրում՝ վաստակը :


Ինչների՞ս էպետք...

Քեզ՝ իսկականիդ գտնելու համար :


Ճի՞շտ է, որ չափ ունի...

Չափը անորոշությունից ունեցած վախն է դնում:


Որտե՞ղ է այն սահմանափակվում...

Կարող է սահմանափակվել ցանկացած պահի, ցանկացած հանգամանքներում :(. մարդն այնքան փոփոխական է ու առաձգական


Բացարձակ ազատություն կա՞...

Ոչ այս աշխարհում :

ivy
18.11.2007, 13:27
Բացարձակ ազատությունը մտքի ազատությունն է, որը միայն դու կարող ես շնորհել ինքդ քեզ:
Եթե կամքի կամ խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել՝ կապված օբյեկտիվ հանգամանքների հետ, ապա մտքի ազատությունը սահմանափակողը կամ ազատագրողը միայն այն կրողն է. ու եթե միտքն ազատ է, ապա ոչ ոք էլ չի կարող խլել այդ ազատությունը, այն կապրի թե բանտի պատերի մեջ, թե հաշմանդամի սայլակի վրա...

Tig
19.11.2007, 10:25
* * *

Ազատություն ենք մենք գոչում, թե աջ, թե ձախ,
Բայց շնչում ենք դեռ ակամա կասկած ու վախ:
Վախենում ենք, թե որ հանկարծ դիմացինին չտրորենք,
Նրա կողմից մենք անպայման կտրորվենք:
Ազատություն ենք մենք տենչում ամեն վայրկյան:
Բայց ամեն մի վայրկյանում էլ
Ստրկացնում ենք ինքներս մեզ՝ ինչպես պարան,
Որը քարկապ է ընկնում,
Երբ ուզում է ինքը իրեն արձակ թողնել՝
Կողքի պարանին կապ գցել...
Ազատություն,
Դեռ այդ բառի իմաստը մենք չենք հասկացել,
...Ու չգիտենք,
Արդյոք ինչքան է մնացել...



Ազատություն` չհասկացված

Հասկանալ ազատությունը
կյանքի ամենադժվար հարցն է…

Կրկին արգելք չհասկացված,
Կրկին հարցեր դառը և թաց,
Վիրավորանք` չհասկացված,
Եվ աչքեր` արցունքով լցված:
Ծնող - զավակ դարեր ի վեր
Միմյանց «լսում»` չհասկացված
Ու կտրելով միմյանց թևեր,
Կյանքն են դարձնում չհասկացված…
Կյանքի փորձը մեկին խեղդում,
Իսկ մյուսին խորքից այրում,
Դեպի կապույտ երկինք մղում,
Սիրտը ծարավով վարակում`
Ազատության կեզ ծարավով
Ու խենթության այրող կրքով,
Ազատության բարձր կանչով…
Եվ ճախրելու ջինջ կարոտով,
Բայց ձգտումն այդ հաճախ կոտրում
Եվ բարձունքից վայր է նետում,
«Կյանքի փորձի» է վերածվում
Ու ազատ թռիչքը խեղդում:
Ազատություն` չհասկացված,
Դա հարցերի հարցն է տրված,
…Մի դուռ փա՞կ է` մյուսն է բաց,
Ապա մաքրիր աչքերդ թաց:
Փոխե՞լ… Ինչպե՞ս, ինչի՞ համար:
Ազատություն… բառն այդ անմար,
Երբ որ հասկացվի խոհաբար,
Այդժամ կճախրի մարդն արդար:


Ի՞նչ կապ ունի ազատությունը
լկտի լինելու հետ…

Մանոն
07.12.2007, 15:02
«Ես երջանիկ էի իմ ազատությամբ ու կարծում էի այն անսահման է: Պարզեցի ձեռքերս, ձգվեցի~, տարածեցի ձեռքերս…Ու հանկարծ ձեռքս դիպավ հարևանիս քթին: Հմմ...այսինքն իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում է հարևանիս քիթը:»:D

Դեկադա
07.12.2007, 18:01
Բացարձակ ազատությունը միայն այնտեղ է՝ երկնքում, որտեղ հոգիտ է ազատ և կարող է թափառել տիեզերքի անհուններում:Իսկ երկրի վրա միայն ազատության պատրանքն է՝ ստեղծված մեր իսկ կողմից:Առայժմ այսքանը...:think

Hrayr
07.12.2007, 18:53
Այստեղ մեր աշխարհում չկա բացարձակ կամ որ նույնն է իրական ազատություն, եթե ուշադիր լինեք կնկատեք որ բոլորն ել խաբեություն են:

Cassiopeia
07.12.2007, 23:31
Հենց նոր ֆիլմում լսեցի այս խոսքերը և լիովին համամիտ եմ դրանց հետ.
"Ազատությունը դա այն չէ, որ անես այն ամենը ինչ ուզում ես, ազատությունը այն է, երբ չես անում այն ամենը, ինչ չես ուզում…"

Ծով
08.12.2007, 01:34
Լավ..Արդյոք Ձեզ ազատ եք զգում Ձեր երկրում...
Ու՞ մ կզրկեիք ազատությունից.../ես լուրջ եմ հարցնում, թեպետ դաժան է/...
Ի՞նչ է խոսքի ազատությունը...թե ազատ ես խոսում...
Կախում ունե՞ք..ումի՞ց..ինչի՞ց...
Անկախություն ու ազատություն / անհատական մոտեցման դեպքում/. ի՞նչ տարբերություն....
...
ՄԻ քիչ ավելի պարզ, առօրեական մոտեցում ցուցաբերենք էլի..;)

«Ես երջանիկ էի իմ ազատությամբ ու կարծում էի այն անսահման է: Պարզեցի ձեռքերս, ձգվեցի~, տարածեցի ձեռքերս…Ու հանկարծ ձեռքս դիպավ հարևանիս քթին: Հմմ...այսինքն իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում է հարևանիս քիթը:»:D
Տարբերակ ա, գիտե՞ս...:D:hands

Cassiopeia
08.12.2007, 01:38
Առայժմ կպատասխանեմ միայն հետևյալ հարցին.

Կախում ունե՞ք..ումի՞ց..ինչի՞ց...
Ահավոր անտանելի կախում ունեմ հասարակական կարծիքից, որից ամեն ձև փորձում եմ ձերբազատվել: Հուսով եմ, որ որոշ արդյունքների հասել եմ:

Մնացած հարցերին կանդրադառնամ հետո:

dvgray
10.12.2007, 17:11
Լավ..Արդյոք Ձեզ ազատ եք զգում Ձեր երկրում...

Շատ ավելի եմ ազատ, քան անազատ: Շատ ավելի եմ ազատ, քան որտեղ որ ուզում է լինի:
/ազատությունը չշփոթել անկախության հետ ;)/


Ու՞ մ կզրկեիք ազատությունից.../ես լուրջ եմ հարցնում, թեպետ դաժան է/...

Ոչ մեկին:
Հ.Գ. Էս հարցի /բանտի/ մասին մի առաձին թեմա եմ ուզում վաղուց բացել: Շուտով կբացեմ :):


Ի՞նչ է խոսքի ազատությունը...թե ազատ ես խոսում...

Խոսքի՝ դա նախ գենետիկա է, հետո դաստիրակություն, հետո կրթութուն, հետո պրոֆեսիոնալիզմ: Հետո դա համեմված ՝մարդկային տակտի, անհատական մտածելակերպի, աշխարհահայացքի, սկզբունքների ու հասկացողության հետ:
Խոսքը՝ դա միջավայրի հետ ասոցիացվող միտքն է: Ամեն միտք իրավունք ունի դուրս գալու ուղեղից:
Սակայն ամեն միտք չի, որ միջավայրի համար կարող է հանդիսանալ Խոսք:

Խոսքի ազատությունը՝ թվարկածի բնական, անկառավարելի /չկառավարվող այլ սուբեկտների, կամ օբեկտների կողմից/ իրավունքն է: Աստծո ընձեռնած անքակտելի իրավունքը: Ով դրան դեմ է գնում, դեմ է գնում Աստծոն:
Մնացած դեպքերում բռնություն է…


Կախում ունե՞ք..ումի՞ց..ինչի՞ց...

ումի՞ց - Ինձ շատ մոտիկ մարդկանցից: Այն չի ենթադրում անպատճառ ֆիզիկական մոտիկություն: Այդպիսի մարդ կարող է լինել օրինակ Հռոմի Պապը :), որին այդ պահին համարեմ ինձ շատ մոտիկ մարդ:
ինչի՞ց - :( Անիծյալ սիգարետից:


Անկախություն ու ազատություն / անհատական մոտեցման դեպքում/. ի՞նչ տարբերություն....

Օրինակ ես ազատ եմ, բայց անկախ չեմ:
Անկախություն - Իմ որոշումները /նաև պրոֆեսիոնալ դաշտում/ շատ անգամներ համաձայնեցնում եմ այլոց հետ /լինում է նաև կոմպրոմիսներ/:
Ազատություն - Սակայն ես Ազատ եմ ընտրելու այն մարդկանց, որոնց հետ պետք է այդ ամենը համաձայնեցնել :):
Ազատությունը ճիշտ ռեալիզացնելու դեպում, Անկախության աստիճանը կարող է անընդհատ բարձրանալ ու բարձրանալ:

Hrayr
10.12.2007, 17:13
Հենց նոր ֆիլմում լսեցի այս խոսքերը և լիովին համամիտ եմ դրանց հետ.
"Ազատությունը դա այն չէ, որ անես այն ամենը ինչ ուզում ես, ազատությունը այն է, երբ չես անում այն ամենը, ինչ չես ուզում…"

Ես մասամբ համամիտ չեմ սրա հետ:
Ես կարծում եմ որ ազատությունը նա երբ չես անում այն ամենը ինչը թելադրում են ուրիշները (այդ թվում նաև սկզբունքները և քո եսը):

Tig
10.12.2007, 17:24
Էս 2 օրը մի ֆիլմ ցույց տվեցին «Արահետ», շատ արդիական էր ու շատ լավ էր հանած: Ընդեղ մեկը սենց մի արտահայտություն արեց. «Ազատությունը այն չէ, որ անես այն ինչ ուզում ես, այլ այն է, որ չանես այն ինչ չես ուզում անել:»

Koms
10.12.2007, 17:31
կա այսպիսի հասկացողություն` "հոգու ազատություն",

Լէգնա
10.12.2007, 17:35
Alize_etoilik-ի խոսքերից
Լավ..Արդյոք Ձեզ ազատ եք զգում Ձեր երկրում...

Ուհու, ազատ չզգայի դեռ 16 տարեկանից արդեն կլինեի այլ երկրի քաղաքացի : :)



Alize_etoilik-ի խոսքերից
Ու՞ մ կզրկեիք ազատությունից.../ես լուրջ եմ հարցնում, թեպետ դաժան է/...

Ոչ ոքին կամ ինձ :)

Դա էլ պռինցիպի համար, որ Ես էլ հնարավոր է սխալվեմ ու իմ ազատության դեմ գնամ :D


Alize_etoilik-ի խոսքերից
Ի՞նչ է խոսքի ազատությունը...թե ազատ ես խոսում...

Խոսքի ազատությունը մտքիդ հարստությունն է ու լեզվիդ համեստությունը:
Ես, ցավոք կամ չցավոք, ազատ եմ խոսում: :(



Alize_etoilik-ի խոսքերից
Կախում ունե՞ք..ումի՞ց..ինչի՞ց...

Չունեմ:) , նույնիսկ մեկ-մեկ պատրաստ եմ ինձնից էլ ազատվելու,առանց տխրություն կամ կարոտ զգալու:


Alize_etoilik-ի խոսքերից
Անկախություն ու ազատություն / անհատական մոտեցման դեպքում/. ի՞նչ տարբերություն....

Ազատ եմ, բայց անկախ չեմ, քանի որ զգացմունքային եմ շատ, չնայած չեմ կախվում զգացմունքերիս սուբյեկտներից:) /մեկ-մեկ, երբ պարապ եմ լինում/ :
Ազատությունը զգացողություն է, անկախությունը կարգավիճակ, քանի որ ինձ սիրող մարդկանցով եմ շրջապատված, ուրեմն անկախ չեմ/ միայն նրանց հոգատարությունը հերիք է/ բայց այս ամենի մեջ Ես ազատ եմ:) / կլինեմ/

հ.գ.Վեռ ու Տիգ, էս միասին ֆիլմ եք դիտում,մի հատ չեք էլ ձայնո՞ւմ :D

հ.գ. ջաաաաաաաաան, Կոմսը եկել աաաաաաաաաաաաաաա :)
Բարի վերադարձ, էլ չգնաս հա՞ :

Koms
12.12.2007, 16:52
Լեգնա >
ինչպես միշտ` կարողանում ես կոտրել մարդկային կարծրատիպ մտահորիզոնները, դրա համար էլ` յուրահատուկ ես... ;)

հ.գ. երևի լավ կլինի, հա? իսկ arsoul.com , սա նորություն է, երեւի թե,

Mefistofel
12.12.2007, 23:07
ԿՈՐՑՆԵԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ, ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ!!!

Կատարյալ, լիարժեք, համատարած քաոսում միայն կարող ենք գտնել ազատությունը, մնացած ամեն ինչը , դրանք ուղղակի պայմանական միավորներ են , զուտ ինքնասփոփանքի համար:

FactorX
19.01.2008, 23:56
Կա արդյոք ազատություն մեր ժամանակներում, մեր այսքան համակարգված կյանքում ???
Կամ եղել է այն երբևիցէ ??? Եվ որը դուք կնտրեք հայտնի հակադարձ համեմատականությունից ազատություն թէ անվտանգություն ???

Modigliani
20.01.2008, 11:28
ազատությունդ մենակ դու կարաս վերցնես կամ սահմանափակես քո որոշումներով, ճիշտ ա , կարող ա մեր դարում ազատություն էն իրա բուն իմաստով չկա, բայց պետք ա ամեն մարդ իրա մեջ կարողանա պատկերացնել թե ինչ ա հասկանում ազատություն ասելով...ազատությունը նախ պետք ա հասկանալ , հետո նոր ձգտել , առավել ևս հասնել...

Երկնային
02.02.2008, 02:23
լավ թեմայա…
Ազատությունը ամենաթանկ բանն է մարդու համար… բայց ոչ բոլորը կարող են ապրել ազատության մեջ… իսկ շատերը չեն էլ ուզում ապրել ազատության մեջ… բարդա շատ… :think

պարզապես ուզեցա ասել…

***
…այդ օրն էր որ ես ազատվեցի գերությունից… այն մեկից, որի մեջ ինքս էի ինձ գցել… այդ օրն էր, որ ես դարձա թիթեռնիկի պես ազատ ու սլացա արևին ընդառաջ… տաքանալու թե՞ այրվելու… այս հարցին այդպես էլ չստացա պատասխան… պատասղանն իմ լռությունն էր…

Sunny Stream
02.02.2008, 02:37
Բացարձակ ազատություն կա՞...

Մի տեղ արդեն սա գրել եմ, բայց նորից կգրեմ.
Մարդու համար բացարձակ ազատությունը միայն ազատ անկումն է...
Այսինքն երբ ոչնչից կախված չես ու հենված չես ոչնչին` թե' հոգեպես, թե' ֆիզիկապես... Էդ ժամանակ դու նման ես թռչունի, քեզ ոչինչ չի ղեկավարում, քամին էլ հազիվ հասցնի ուղղություն տալ... Դու կատարելապես ինքնուրույն ես, մենակ դու ու քո եսն եք... Ինձ թվում է, ինքդ քեզ ճանաչելու համար պետք է գոնե մի անգամ զգաս, թե ինչ բան է ազատ անկումը...

Էս միտքը իմ գլուխն եկավ, երբ ճոճանակով օրորվում էի, քամին հաճելի հով էր անում, ես արագորեն վերև-ներքև էի ճոճվում, նայում էի մայր մտնող արևին ու ինձ թվում էր, թե արևն էլ էր ինձ հետ վերև-ներքև անում... ես մտածում էի, թե արևն ինձ էր ենթարկվում... ինձ շա~տ ազատ էի զգում, մինչև որ իմ առջևով մի թռչուն անցավ... ու ես հասկացա, որ իսկական ազատությունը նրանցն է, իսկ մենք ինչ էլ անենք, մեր ազատությունը ձեռակերտ է մնում... Ու կա միայն մի տարբերակ...

Հ.Գ. Միշտ նախանձել եմ պառաշյուտիստներին... :oy

ChildOfTheSky
02.02.2008, 02:46
Ի՞նչ է ազատությունը...
Ո՞վ է այն տալիս կամ վերցնում...
Ո՞վ է խլում կամ նվիրում...
Ինչների՞ս էպետք...
Ճի՞շտ է, որ չափ ունի...
Որտե՞ղ է այն սահմանափակվում...
Բացարձակ ազատություն կա՞...


Ազատությունը մեր մտքի հայելին է , նրա առկայության դեպքում մենք իրագործում ենք մեր ուզածը
Ազատություն տալիս է վերադասը , նա էլ զրկում է մեզ դրանից
Ազատությունը խլում կամ նվիրում է այն գնահատողը
Ազատությունը պետք է կայանալու համար
Ազատությունը կամ կա , կամ չկա
Բացարձակ ազատությանը մարդն ի վիճակի չէ դիմանալ

Arpine
24.05.2012, 21:28
Բավականին հետաքրքիր թեմա է, այնուամենայնիվ ինձ համար, և զարմանալի է որ այսքան քիչ է քննարկվել, այն էլ գրեթե անարդյունավետ:esim:

Ի՞նչ է ազատությունը...
Ո՞վ է այն տալիս կամ վերցնում...
Ո՞վ է խլում կամ նվիրում...
Հարցերը սխալ են ձևակերպված: Թե ի՞նչ է ազատությունը, կարելի է ձևակերպել այսպես. ազատությունը մեր ֆիզիկական, հոգևոր և մտավոր անկախությունն է: Ազատությունը ոչ թե տալիս են կամ խլում այլ, հարաբերական ազատություն լինում է հավատքից՝ կրոնից, սոցիալական միջավայրից/ որ մեր մոտ այդքան բացակայում է/, ազգային պատկանելությունից ևն: Այս ամենին զուգահեռ կա նաև կամքի ազատություն, որը մասնավորապես ընտրելու ունակությունն է, և որն իր հերթին քննարկման առարկա է:

Ինչների՞ս էպետք...

Բացարձակ ազատություն կա՞...


Մենք, ուզենք թե չուզենք, ամեն կերպ ձգտում ենք ազատության: Ոչ միայն ֆիզիկական, այլև ազատ մտածելու և գործելու:
Գիտական մեկնաբանությամբ, ըստ երևույթին, բացարձակ ազատություն գոյություն չունի: Քանի որ, եթե մարդը հասնում է ազատության որոշակի գագաթնակետի` ինքն է իր գլխի տերը, որոշում և գործում է ինքնուրույն, հաշվի չի նստում հասարակական նորմերի հետ,բավարարված են պահանջմունքները և ցանկությունները ևն, նրա կյանքը կորցնում է իր իմաստը, քանի որ այդուհանդերձ բացակայում են նպատակները և ձգտումները: Իր կյանքին նոր իմաստ հաղորդելու համար նա փորձում է փախչել այդ ազատությունից, որն էլ դրսևորվում է կախվածություն փնտրելով այլ բանում: Այս վերջին միտքը/ նախադասությունը/ արտահայտում է Է Ֆրոմը (http://en.wikipedia.org/wiki/Erich_Fromm) իր <Փախուստ ազատությունից>/ի դեպ ընտիր գործ է/ աշխատության մեջ: Ֆրոմը նշում է նաև ազատությունից փախչելու ձևերը:
Բայց թե, մեր մեջ՝ հայաստանյան հասարակության, իսկապես ազատները շաատ քիչ են, որ մի հատ էլ փախչելու մասին մտածեն…ՃՃ


Չնայած իմ կարծիքն ունեմ, այնուամենայիվ հետաքրքիր է.


Ո՞րն է ազատության բուն իմաստը:



Ունե՞նք մենք կամքի բացարձակ ազատություն:



Ինչո՞ւ մարդը չի կարող բացարձակ ազատության մեջ ապրել: