PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախագահների աշխատավարձերը



Marduk
28.08.2006, 21:57
Նախագահների աշխատավարձները

Վրաստանի նախագահի աշխատավարձն ամենացածրն է Եվրոպայի երկրների նախագահներից: Նման եզրահանգման է եկել հետազոտությունն իրականացրած մի լեհ լրագրող: «Apsny.ge» կայքէջի համաձայն, Սաակաշվիլին ստանում է ամսական մոտ 2340 դոլար: Համաձայն ոչ այնքան հասկանալի մեթոդներով իրականացված հետազոտության, ցուցակի վերջում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մոտ 5500 դոլար աշխատավարձով, քիչ ավելի է ստանում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն` 6500 դոլար:

Դժվար է հասկանալ, լեհ լրագրողի ուսումնասիրության համաձայն ինչո՞ւ Հայաստանը չի հայտնվել այդ ցուցակում: Իսկ եթե հայտնվել է, ապա ինչպե՞ս է ստացվել, որ մոտ 320 հազար դրամ, այսինքն` անգամ «արժեւորվող» դրամի պայմաններում 1000 դոլար իսկ չստացող Ռոբերտ Քոչարյանը քիչ վարձատրվելու առաջնությունը զիջել է վրաց նախագահին:

http://www.azg.am/?lang=AR&num=2006082608

Փաստորեն Քոչարյանի աշխատավարձը ամենացածրն Է :P

Lionne_en_Chasse
29.08.2006, 04:19
Փաստորեն Քոչարյանի աշխատավարձը ամենացածրն Է :P
յոլլա կգնա...:)

Ուլուանա
29.08.2006, 07:08
Ոչինչ, դրա հույսին չի մնացել...

_DEATH_
29.08.2006, 10:37
Քոչարյանի աշխատավարձը ցածր է, բայց եկամուտը:think …;)

Hrayr2006
29.08.2006, 15:14
Երևի թե եկամուտը հասնում միլիոնների…

docart
29.08.2006, 22:10
Չգիտեմ ով ինչպես է մտածում, բայց ես գտնում եմ , որ երկրի ղեկավարը ինչքան բարձր աշխատավարձ ստանա, այնքան դա խոսում է երկրի բարեկեցության մասին: Այսինքն պրն. Քոչարյանի աշխատավարձ լիովին արտացոլում է մեր երկրի սոցիալական վիճակը:(

Elmo
28.03.2009, 11:49
Տենաս Սերժը իրա աշխատավարձով կարա՞ հիպոտեկային վարկ ստանա ու ասենք 1 սենյականող բնակարան գնի: Եթե ամենագայթակղիչ՝ ամսեկան 250 000 դրամանոց վարկը տան, ապա պարոն նախագահը չի հասցնի մարի այդ վարկը իր պաշտոնավարման ժամկետի ընթացքում: Նույնիսկ 2 ժամկետի ընթացքում, որովհետը վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով: 320 000 դրամից 250 000 -ը կվճարի ամսեկան մարման գումար, իսկ 70 000 -ով պետք է ընտանիք պահի:

Սամվել
28.03.2009, 12:56
իսկ 70 000 -ով պետք է ընտանիք պահի:

Մեղք էլ են է.. 70,000 ով ոնց էլ յոլլա են գնում... :(

Elmo
28.03.2009, 13:25
Մեղք էլ են է.. 70,000 ով ոնց էլ յոլլա են գնում... :(

Դրա համար էլ լեզուս չի պտտվում բողոքի ձայն բարձրացնեմ, որ երիտասարդ ընտանիքները հալումաշ են լինում, ու աշխատավարձի առյուծի բաժինը տալիս են տան վարձ ու մեկ ա մնում են առանց տուն: Միանգամից նախագահի օրինակը աչքս կմտցնեն:

Javakhk
29.03.2009, 21:34
Կարծում եմ, որ Պուտինը ամենահարուստն է նշված անձանց մեջ։ Իսկ ամենաաղքատը… հավանաբար այն երկրներից մեկի նախագահն է, որտեղ այդքան կոռուպցիա չկա։ Օրինակ` Ֆինլանիայի նախագահը…

voter
29.03.2009, 23:36
Մեր նախագահները իրենց աշխատավարձները խելամտորեն ներդրել ու ներդնում են – նեդոիժիմոստ առ ու վաճառք անող ֆիրմաների բաժնետոմսերում.... :B

Artgeo
30.03.2009, 00:29
Սահակաշվիլիի 2007 թվականի տարեկան աշխատավարձը կազմել է 48 000 լարի ~ $29000

Քամի
30.03.2009, 16:06
Հատուկ ակումբի համար թերթ-ից (http://www.tert.am/am/news/2009/03/30/salary/)

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձը չորս անգամ զիջում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատավարձին։ Օբաման տարեկան վաստակում է 400 հազար դոլար, ինչը կազմում է 292 հազար եվրո։ Այս մասին գրում Newsru.com-ը՝ հղում կատարելով բրիտանական The Financial Times-ին։

Դմիտրի Մեդվեդևը տարեկան վաստակում է 67 հազար եվրո, ինչը զգալիորեն զիջում է արևմտաեվրոպական երկրների նախագահների աշխատավարձերին։ Օրինակ, Իռլանդիայի նախագահ Բրայան Քոուենը տարեկան վաստակում է 257 հազար, իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ 240 հազար եվրո։

Սարկոզիին անմիջապես հետևում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 228 հազար եվրոյով, այնուհետև Մեծ Բրտանայի վարչապետ Գորդոն Բրաունը, ով տարեկան վաստակում է 199 հազար եվրո, մինչդեռ ընդամենը մեկուկես տարի առաջ Բրաունը հանդիսանում էր Եվրոպայի ամենաբարձր վճարվող ղեկավարը։

2008թ. Սարկոզիի աշխատավարձը կրկնակի բարձրացավ, իսկ ֆունտի փոխարժեքն ընկավ, ինչն էլ չնպաստեց Մեծ Բրիտանիայի ղեկավարի հարստանալուն։

Իսկ ահա ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն է, ում տարեկան աշխատավարձը՝ կախված հավելավճարներից, տատանվում է 2–2,5 միլիոն դոլարի սահմաններում։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում, սակայն, վարչապետի աշխատավարձը կրճատվել է 20%-ով։

Միևնույն ժամանակ, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, համաձայն պաշտոնական տվյալների, ամսական 500 դոլարից ավելի ցածր աշխատավարձ է ստանում։ Իր իսկ խոսքերով՝ ինքը որևէ անձնական եկամուտ չունի։ Նա չունի ոչ սեփական տուն, ոչ մեքենա։ Աֆղանստանի ղեկավարը պնդում է, որ իր բանկային հաշվին ընդամենը 100 դոլար կա և մի քանի թանկարժեք քար։

Kuk
28.08.2009, 23:54
Քոչարյանը չի հրաժարվի իր թոշակից

http://a1plus.am/content/301x168/342996417cf0cdf6ed05c8bde87041d3.jpg

Պարզվում է` Ռոբերտ Քոչարյանը հսկայական եկամուտ ունեցող «Սիստեմա» ընկերությունից աշխատավարձ չի ստանում: Հիշեցնենք, որ հուլիսի կեսերից Քոչարյանը «Սիստեմա» ընկերությունում զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը; Այս մասին «Ա1+» -ի հարցմանն ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հետեւաբար` Ռոբերտ Քոչարյանը չի հրաժարվի ՀՀ պետական բյուջեից իր հասանելիք թոշակից,


Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը օրենքով սահմանված է 408 հազար դրամ, իսկ պաշտոնաթող նախագահը ստանում է աշխատավարձի 80 տոկոսը, եթե նշված գումարից ավելի բարձր աշխատավարձով այլ աշխատանքի չի անցել:
Վիկտոր Սողոմոնյանը նաեւ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայում» բաժնետեր չի եւ չունի ակտիվներ: Այդ դեպքում ինչո՞վ է զբաղվում «Սիստեմայում» Ռոբերտ Քոչարյանը` մեր հարցին նրա մամլո խոսնակը պատասխանեց. «Մասնակցում է կառավարիչների ժողովներին, որոշումների կայացմանը. աշխարհում ընդունված պրակտիկա է, որ երկրների նախկին ղեկավարները խոշոր կորպորացիաներում դառնում են կամ գործադիր մարմինների ղեկավարներ, կամ անկախ տնօրեններ. Շրյոդերի օրինակը կարծում եմ հիշում եք»:
Ինչ վերաբերում է պաշտոնաթող Ռոբերտ Քոչարյանի նախասիրություններին, հատկապես սերֆինգի հանդեպ թուլությանը, ապա Վիկտոր Սողոմոնյանը նկատեց, որ «իր նախասիրությունները չեն փոխվել` մասնավորապես ակտիվ սպորտով զբաղվելու մասով. լինում է Սեւանում, Ծաղկաձորում»: Իսկ արտասահմանյան հանգստի գոտիների վերաբերյալ, հատկապես Տանզանիա որսորդության մեկնելու մասին ասաց. «No comment»:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հրապարակված մի լուրի համաձայն Ռոբերտ Քոչարյանը Դուբայից պետք է մեկներ Աֆրիկա` Տանզանիա` որսի:
Իսկ որտե՞ղ է անցկացրել ամառային հանգիստը Ռոբերտ Քոչարյանը` մեր հարցին, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը մասնավոր անձ է, նա հիմա հանրապետության նախագահը չի, որ ես պարտավոր լինեմ ասել, թե որտեղ է հանգստանում: Բայց արտասահմանում է»:
Պաշտոնապես Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքով այսօր բնակվում է Երեւանում, թեեւ դժվար է ասել, թե տարվա քանի ամիսն է նա լինում Հայաստանում: Իսկ ծննդավայրում` Լեռնային Ղարաբաղում, Քոչարյանը վերջին անգամ եղել է ապրիլին` սուրբ Հարության տոնի` Զատկի օրերին: Բայց դա ամենայն հավանականությամբ Սուրբ տոնի հետ կապված այցելություն չի եղել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը դեռ 2001 թվականին պատասխանելով արտասահմանցի մի լրագրողի հարցին, խոստովանել է, որ աթեիստ է:
Թե որտեղ հատկապես օգոստոսի 31-ին Ռոբերտ Քոչարյանը կնշի իր ծննդյան 55 ամյակը, Վիկտոր Սողոմոնյանին առայժմ հայտնի չէր:

Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/08/25/robert-kocharyan)