PDA

Դիտել ողջ տարբերակը : Չհանդուրժողները



Djavaxhq
12.08.2007, 04:01
Մոխրամանը բերնեբերան լցվել էր ծխախոտի մնացուկներով, Սամվելը նայում էր սեղանին դրված նկարակալին, նկարի մեջ հայրն էր, ընկերների հետ, Սամվելի հայրը Արցախյան պատերազմի հերոսներից էր, բայց հիմա գտնվում է բանդախցում որպես քաղբանդարկյալ: Հեռախոսի երկար ու տաղտկալի ծլնգոցը սթափեցրեց հիշողությունների գիրկն ընկած Սամվելին:
-Ալո:
-Սամ, քնել էիր:
-Չէ, գիրք էի կարդում:
-Արա կարդալու ժամանակ ես գտել, իջի օպերա, Մեղեդի նստած ենք:
-Մի տաս րոպեցի էտդեղ կլինեմ ապեր:
Սամվելը փոխելով շորերը, իջավ բակ, նստեց նախորոք կանչած տաքսին ու փակելով աչքերը փորձեց հանգստանալ: Միայն վարորդի հմտության շնորհիվ չբախվեցին կարմիր լույսը խախտած Նիվա նակնիշի մեքենային:
-Այ տուֆտա դեմդ նայի:
Սա չափից դուրս էր, Սամվելի աչքերը արյուն լցվեցին, ինչը սովորաբար պատահում էր բարկացած ժամանակ, նա իջեցրեց կողապակին, նայեց Նիվայի վարորդի բութ դեմքին ու հրամայական տոնով ասաց.
-Ներողություն խնդրի:
-Մի հատ ել ծնկի չիջնեմ:
-Պետք լինի կիջնես, իսկ հիմա ներողություն խնդրի:
Նիվայի վարորդը շրջվեց, ոչ պակաս բութ արտահայտությամբ դեմքերով ընկերներին ու հռհռաց:
-Արա, կարողը կյանքից հոգնել ես:
Սամվելը իջավ տաքսուց, Նիվայից իջան նաեւ մերօրյա հերոսները, մոտեցան իրար, կռիվն անխուսափելի էր, եթե այդ պահին չմիջամտեին ոստիկանության աշխատակիցները, որոնք ազդու ձայնով հրամայեցին ցրվել: Դժկամություն արտահայտող դեմքով Նիվայի ուղեւորները նստեցին մեքենան, Սամվելը տաքսու վարորդին խնդրեց տուն քշել, այլեւս տրամադրություն չուներ ու չեր ուզում ընկերների տրամադրությունն էլ փչացներ:
-Սահակ ջան, ինձ աշխատանք են խոստացել, խոհարար եմ աշխատելու, դու դասերդ չթողնես, ես վճարդ կտամ:
-Մամ, քեզ մեղք կլին, համ էլ չեմ ուզում էդտեղ աշխատես:
-Բալես, լավ մարդ էր տնօրենը, մի անհանգստացի, կարգին էլ փող է տալիս:
-Լավ, Մամ, միայն քո խաթեր:
Սահակը չեր ուզում, որ մայրը աշխատեր այդտեղ, սակայն չեր էլ ուզում մոր երազանքը` իրեն ուսումի տալ, չիրականացներ, ընկել էր երկու քարի արանքը, նրա հայրը արդեն 5 տարի է չեր վերադառնում Ռուսաստանից, եւ հարեւաններն ասում էին, որ այնտեղ ընտանիք ունի, իսկ իր ընտանիքին ուշադրություն չեր դարձնում:

Djavaxhq
12.08.2007, 04:31
Սահակը եւ Սամվելը հարեւաններ էին, Սամվելը ազատ ժամանակ Հայոց Պատմություն էր պարապում Սահակի հետ: Սահակը նկատելով, որ Սամվելը տուն վերադարձավ, թակեց նրանց դուռը, եւ հրավերքի չսպասելով մտավ ներս:
-Նստի Սահակ ջան, բայց պարապելու տրամադրություն չունեմ:
-Սամ, բան է պատահել:
Սամվելը պատմեց ճանապարհին պատահած դեպքը:
-Լսի իրոք արդեն հոգնեցնում են, ինչքան պետք է այսպես շարունակվի:
-Էնքան ինչքան թույլ տանք:
-Մի ծարագիր ունեմ Սամ:
Սամվելը հարցական նայեց Սահակին: Սահակի հետ զրուցելուց հետո, Սամվելը կանչեց իր մտերիմ ընկերներին` Արամին եւ Վահանին:
-Դե պատմի Սահակ:
-Մեզ անհրաժեշտ է նվիրված ընկերներ, մենք կարող ենք սկսել շարժում: Այլեւս պետք է պայքարել այս անարդարությունների դեմ:
-Իսկ մեթոդները,
-Մեթոդների մեջ խտրականություն չենք դնի, կպայքարենք ընդունված եւ չընդունված ձեւերով:
Տղաներին հետաքրքրեց առաջարկը, եւ միայն ուշ գիշերով պառկեցին քնելու:
<Երեկ երեկոյան երեք դիմակավորներ ջարդել են, Պն նախարար, պարոն Մայրիկյանի մեքենան, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ>,- միապաղաղ ձայնով հայտարարում էր օրվա նորությունները, մի գեղեցիկ աղջիկ, Սամվելը անջատեց հեռուստացույցն ու պառկեց քնելու:
Սրճարանում նստածների դեմքերից հոսում էր քրտինքը, ամառային գիշերները նույնպես Երեւանում շատ շոգ է լինում, Երեւանյան սրճարանները իրենց կոլորիտով տարբերվում են աշխարհի ցանկացած սրճարանից: Այստեղ կարելի է հանդիպել տարբեր մարդկանց, որոնք հիմնականում զբաղված են բամբասանքով: Մի մուրացկան տատիկ համառորեն խանգարում էր հանգտանալ փորձողներին:
Մի շուն, որը տեսքից դտելով շուտով մայր էր դառնալու, աղերսագին նայում էր հոտդոգը խժռող հաստավիզ պարոնին:
-Արա, լսել եք ինչ որ ջահելներ ջարդում են հարուստների մեքենաները:
-Երեւի աղքատի տղաներ են, բայց ասում են ջարդում են աշխատանքի ժամանակ օբյեկտներում թրեւ եկողներինը:
-Հա ճիշտ է, ոստիկանությունն էլ պանիկայի մեջ է, հետքի վրա չի ընկնում:
-Հաստատ դրանք թիկունք ունեն, թե չե չեին համարձակվի:
Ամբողջ քաղաքում այս խոսաքցություն էր: Կամ փնովում էին , կամ հիմնականում գովաբանում:

Djavaxhq
12.08.2007, 06:08
_Տղեք, նոր բան եմ մտածել, արդեն մեզանից վախենում են, բայց դե երկար չենք կարողանա թաքուն գործել, եկեք փոխենք մեր գործելաոճը: Առաջարկում եմ հարուստներից վերցնենք ժողովրդի փողերը ու բաժանենք ժողովրդին:
-Իսկ ոնց ենք վերցնելու:
-Շատ հասարակ, սպառնալի նամակ կուղարկենք:
Ծառուկ Գագիկյանի գրեսենյակը ճռնչում էր կահույքի առատությունից, ինքը` Արքան, այդպես էին նրան անվանում իր լակոտները, նստած էր մտախոհ դեմքով: Անհանգստության պատճառը նոր ստացած նամակն էր, որի տակ ստորագրել էին չհանդուրժողներ: Նամակում սպառնալիք էր նրան ուղղված, որ եթե չմուծի պետական հարկերը եւ իրենց չտա 10 միլիոն դոլլար, ապա չմեղադրի իրենց.
-Լակոտներին նայի, կրակի հետ են խաղում: Սամ հսկողությունը կրկնապատկիր, դե զգուշության համար.- հրամայեց նա իր թիկնազորի պետին: Նրա թիկնապահները արհամարանքով էին վերաբերվում այդ ամենին, ով կարող էր թափանցել այդ պարիսպներից ներս, առնվածն մահապարտ մեկը, որը համոզված մեռնել էր ուզում:
Շարունակելի

Ծով
12.08.2007, 11:30
Հետաքրքիր է , շարունակի՛ր...:)
ՄԻ քիչ խառն էր, բայց էդ ոչինչ, հետո կմշակես...
Կսպասեմ...

Apsara
14.08.2007, 00:53
վատը չէր, կարելիա կինոյի սյուժետ սարքել:)
սպասում եմ շարունակությանը