PDA

Դիտել ողջ տարբերակը : Իգական սեռը ձգտում է հավասարության



Djavaxhq
12.08.2007, 03:17
Չեմ հիշում ով է ասել, որ ես Իգական սեռին ավելի բարձր կդասեի եթե նրանք համառորեն չձգտեին հավասարության, լրիվ համաձայն եմ, ես միշտ տեղս երթուղայինում զիջել եմ հակառակ սեռի ներկայացուցչին, եթե ձեռքին ծանր իր է եղել օգնել եմ տեղ հասցնել, եւ նման այլ բաներ, իմ պահվածքով ես կնամեծար եմ, բաբնիկ չհասկանաք, սակայն հիմա փոշմանել եմ, այլեւս չեմ զիջելու ոչ մի հարցում, դե հավասարություն թող լինի հավասարություն, թող ծանր գործերը նրանք անեն, ես հաճույքով կմնամ խոհանոցում;), արդեն բավականին փորձ ունեմ, :D, բացի մի բանից նրանց ընդունելու եմ իմ սեռի ներկայացուցիչներին հավասար, բացառությունը խփելն է, ձեռ չեմ բարձրացրել, չեմ ել անի: Աղջիկ ծեծելը չեմ ընդունում, ընդհանրապես մարդ ծեծելը թարկել եմ…
Ինչ եք կարծու արժի՞ աղջիկներին ըստ իրենց ցանկության ցածրացնել

Ֆելո
12.08.2007, 12:07
սեփական փորձից եմ ասում. հեսա բոլորը գրելու են "դու դիմում ես ծայրահեղությունների":D

lili-4
12.08.2007, 16:19
Հարգելիս, իգական սեռը չի ձգտում հավասարություն, քանի որ դա ի վերուստ արդեն կա: ;)Մենք պարզապես ցանկանում ենք, որ տղամարդիկ դա նկատեն ու չփորձեն իրենց ստեղծած անհասկանալի սահմանափակումներով դասակարգել. սա կանացի գործ է, սա չէ: Մեր քրիստոնյա երկրներում դեռ մի քիչ տանելի է այդ անհավասարությունը,որոնց հեղինակը տղամարդիկ են: Մուսուլմանակն երկրներում, որքան ծիծաղելի է, անգամ զուտ կանացի խնդիրները, որոնք պետք է օրենքի ուժ ստանան, որոշում ու ամրագրում են տղամարդիկ:
Իսկ քո ասած տեղը զիջելը, ծանր պայուսակ տանելը դա ոչ թե հավասարություն է, այլ հարգանք ֆիզիկապես թույլ էակին: Եթե դու համարում ես հավասարություն, բացատրի, թե ինչպես, միասին ե՞ք նստում , թե՞ միասին եք տեղափոխում ծանրությունը : Հակառակ դեպքում արդեն քո հավասարության իրավունքն է ոտնահարվում…:think

ihusik
12.08.2007, 16:52
Ոմանք սխալ հասկանում են կնոջ և տղամարդու հավասարության տակ, որ կինը պետք է դառնա առնական, իսկ տղամարդը՝ կանացի, այնինչ սեռերի միջև հավասարություն նշանակում է, որ երկուսն էլ նույն իրավունքներն ու հնարավորություններն ունենան ազատ զարգանալու, կատարելագործվելու ու ինքնադրսևորվելու և պետք է դրսևորեն կանայք իրենց կանացիությունը, հեզությունն ու քնքշությունը, տղամարդիկ իրենց առնականությունը, հաստատակամությունն ու ուժը: Չնայած կատարյալ մարդն իր մեջ ունի այս երկու բևեռների դրական հատկանիշներն էլ:

StrangeLittleGirl
12.08.2007, 19:58
Պետք չէ շփոթել հավասարությունն ու նույնականությունը: Ջավախքի գրածը նույնականության մասին էր, իսկ հավասարությունը բոլորովին այլ հասկացություն է: Դրա մասին արդեն Հուսիկը գրել է: Առայժմ ավելացնելու բան չունեմ:

Djavaxhq
13.08.2007, 14:08
Իսկ ինչ հավասարություն են ուզում կանայք, նրամց միակ ձգտումը խոհանոցից ազատվելն է, եւ ընդհանրապես ուզում են իշխել տղաների վրա, եթե տեղ չկա ուրեմն պիտի նաեւ հելնես տեղիցդ չէ՞, թեչե ընենց թարս թարս կնայեն, հետո ուզում են իշխանական լծակներ ձեռք գցել, բոլոր ծանր գործերը մենք վերցրել ենք մեր ուսերն միայն նրա համար, որ դուք ֆիզիկապես թույլ սեռ եք, եւ հիմա երեւի ուզում եք հակառակն ապաուցել, սա ծայրահեղություն չի ուղղակի մտահոգություն, կանայք պետք է մնան նազելի էակներ,

Angelina
13.08.2007, 14:55
Լինելով իգական սեռի ներկայացուցիչ, ասեմ որ, ես երբեք չեմ ձգտել հավասարության, այլ հակառակը, կանայք պետք է մի բան հասկանան, որ տղամարդիկ պետք է միշտ մի քայլ առաջ գտնվեն, եթե ոչ ավելի շատ:

Cassiopeia
13.08.2007, 15:15
Չեմ հիշում ով է ասել, որ ես Իգական սեռին ավելի բարձր կդասեի եթե նրանք համառորեն չձգտեին հավասարության, լրիվ համաձայն եմ, ես միշտ տեղս երթուղայինում զիջել եմ հակառակ սեռի ներկայացուցչին, եթե ձեռքին ծանր իր է եղել օգնել եմ տեղ հասցնել, եւ նման այլ բաներ,

Ջավախք ջան, դու շատ սխալ ես մեկնաբանում թեկուզ օգնելու հանգամանքը: Բազմիցս պատահել է, որ ես տեսել եմ տղամարդու (ճիշտ է մի քիչ տարիքն առած) ծանր իրերով ու օգնություն առաջարկել: Կողքս տղամարդ է ընկել, ես ձեռքս եմ մեկնել ու նա իմ օգնությամբ ոտքի է կանգնել: Բայց ես դա չեմ ընդունում, որ ես նրանից առավել էի, քանի որ ես սեփական ոտքերի վրա էի կանգնած:


դե հավասարություն թող լինի հավասարություն, թող ծանր գործերը նրանք անեն, ես հաճույքով կմնամ խոհանոցում;), արդեն բավականին փորձ ունեմ,
Հավասարությունն այն չէ, որ դու անես այն գործը որ մինչ այդ անում էր իգական սեռի ներկայացուցիչը, և նրա ուսերին թողես այն, ինչ դու էիր անում մի ժամանակ: Հավասարությունը նախ պետք է լինի մտածելակերպի սահմաններում: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ որ ամենուր բարձրաձայում են, թե տղամարդկանց ուղեղն ավելի զարգացած է, որ նրանք ավելի խելացի են: Իսկ կանայք՝ մազը երկար, խելքը կարճ: Սակայն ես ուզում եմ ասել, որ տղամարդկանց խելացիության հանգամանքը գալիս է այն հիմնավորմամբ, որ նրանք որևէ գործի կպնելիս ամբողջությամբ կլանվում են տվյալ գործի մեջ և կողքերում այլևս ոչինչ չեն տեսնում: Իսկ կանայք պարզապես չեն կարողանում կենտրոնանալ մի բանի վրա, դրա համար էլ շատ դեպքերում նկատելի արդյունքների չեն հասնում…

:D, բացի մի բանից նրանց ընդունելու եմ իմ սեռի ներկայացուցիչներին հավասար, բացառությունը խփելն է, ձեռ չեմ բարձրացրել, չեմ ել անի: Աղջիկ ծեծելը չեմ ընդունում, ընդհանրապես մարդ ծեծելը թարկել եմ…
Ընդհանրապես մարդկային էակի վրա ձեռք բարձրացնելը մեղք եմ համարում: Ոչ մի էակ արժանի չի հարվածի արժանանալու, նույնիսկ տղաները ;)