PDA

Դիտել ողջ տարբերակը : Էներգետիկ վամպիրիզմ



*e}|{uka*
11.08.2007, 15:21
Կան մարդիկ, որոնք չունենալով զարգացած էներգետիկ համակարգ,սովորություն են դարձնում շրջապատի մարդկանցից ներքաշել իրենց անհրաժեշտ էներգիայի պաշար: Այդ տիպի էներգիայի ստացումը ստացել է Էնեգետիկ վամպիրիզմ անվանումը, իսկ այդ մարդիկ էներգետիկ վամպիրներ: Արդյունքում, այսպես կոչված վամպիրը լիցքավորում է իր պաշարը, իսկ զոհի աուրան փոքրանում է չափսերով, կորցնում է վառ երանգը: Այդ էներգետիկ հարձակումների պարբերաբար կրկնությունների դեպքում այն առաջացնում է զոհի մոտ խրոնիկ հոգնածությունների, ընկճվածության զգացման, դեպրեսիանների, բացի դրանից կարող է հանդիսանալ պատճառ ֆիզիկական հիվանդությունների:

Չնայած իրենց անվանման վամպիրները էներգետիկ թույլ, իրենց վրա ոչ վստահ մարդիկ են, որոնք միշտ դժգոհ են իրենց շրջապատող մարդկանցից, մեղադրում են միշտ հասարակությանը իրենց նկատմամբ անարդար լինելու, էգոիստության համար, մտածում են առաջնահերթ միշտ իրենց մասին: Այդպիսի մարդկանց կարելի է հանդիպել ամեն քայլափոխին: Այս ամեն ասվածը չի նշանակում, որ մենք բոլորս ունենալով այնպիսի գծեր, որոնք ասոցացվում են էներգետիկ վամպիրիզմի հետ, ակտիվ Էներգետիկ վամպիրներ ենք: Բայց եթե այդ տենդեցիանները բերում են մեր առողջության վատթարացման կամ առողջության ուրիշ մարդկանց, դա արդեն մտածելու տեղիք է տալիս ,արդյոք մենք ակտիվ էներգետիկ վամպիրներ ենք?... ;)

StrangeLittleGirl
11.08.2007, 15:59
Էներգետիկ վամպիրներ են հիմնականում հոգեկան հիվանդները, որովհետև նրանց էներգետիկ դաշտը ճեղքված է, և անընդհատ էներգիայի արտահոսք է լինում: Հետևաբար, պետք է անընդհատ կլանեն մյուսների էներգիան, որ կարողանան իրենց բացը լրացնել:

Ի դեպ, մի ընկերուհի ունեմ, նա նույնպես էներգետիկ վամպիր է: Նրա հետ մեկ ժամ շփվելուց հետո ուժեղ գլխացավ է սկսվում, քունս տանում է: Բայց ժամանակին այդպես չէր: Ու չգիտեմ՝ ինչ անեմ: Նրան շատ եմ սիրում, բայց մյուս կողմից էլ շփման հետևանքներն ակնհայտ են:

Firegirl777
11.08.2007, 16:09
Ի դեպ ինչքան գիտեմ որ շփման ժամանակ ինչքան բնազդորեն ավելի ես պայքարում էներգիան կորցնելու դեմ, այնքան ավելի շատ ես կորցնում, դրա համար նրանց կողքին պետք է շատ հանգիստ պահես քեզ, այդ դեպքում վամպիրը տանում է միայն այնքան, որքան իրեն է անհրաժեշտ, ինչպես տզի դեպքում

Azat(utjun)
17.08.2007, 15:42
Չեմ կարծում թէ հոգեկան հիվանդ լինելը էներգետիկ վանպիրության չափանիշ է: :B Համաձայն եմ այն մտքին որ ներքուստ դատարկ ու էգոիստ մարդկանց մոտ ավելի հաճախ են հանդիպում նման մարդիկ: Ու կարծում եմ որ էներգիան դիմացինից սկսում է գնալ այն ժամանակ երբ <վամպիրը> սկսում է խոսել 15ր-ից ավել ու անհետաքրքիր::angry
Իմ կարծիքով մենք սկսում են վատնել մեր էներգիան երբ ցանկանում ենք դիմացինին ասել այն ինչ մտածում են նրա մասին կամ հերքել նրա ասածը, բայց դա չենք անում ելնելով մեր ներքին կուլտուրայից::o Լավագույն դեղատոմսը այս դեփքում <վամպիրին> լռեցնելն է: Եթե ձեզ վիրավորում են և դուք պատասխան չեք տալիս առաջանում է էներգիայի արտահոսք<վամպիրիզմի դրսևորման ամենացցուն օրինակներից մեկը>: Հետևաբար պետք չէ ամեն ինչ բարդացներ և խուճուճ-մուճուճ լուծումներ փնտրել: Պարզապես որոշ դեպքերում մի կողմ դրեք ձեր ներքին կուլտուրան և դաստիարակվածությունը: :ok

StrangeLittleGirl
17.08.2007, 15:45
Չեմ կարծում թէ հոգեկան հիվանդ լինելը էներգետիկ վանպիրության չափանիշ է: Համաձայն եմ այն մտքին որ ներքուստ դատարկ ու էգոիստ մարդկանց մոտ ավելի հաճախ են հանդիպում նման մարդիկ: Ու կարծում եմ որ էներգիան դիմացինից սկսում է գնալ այն ժամանակ երբ <վամպիրը> սկսում է խոսել 15ր-ից ավել ու անհետաքրքիր:
Ուշադրություն դարձրու, որ ես շեշտել եմ «հիմնականում», այսինքն՝ պարտադիր չէ, որ հոգեկան հիվանդ լինի վամպիրը:
Հակառակը. լիքը մարդկանց մոտ ավելի շատ է նկատվում վամպիրիզմ: Հենց իմ ընկերուհու մասին որ ասում եմ, նա շատ հետաքրքիր ու խելացի աղջիկ է ;)

Azat(utjun)
17.08.2007, 16:00
Ուշադրություն դարձրու, որ ես շեշտել եմ «հիմնականում», այսինքն՝ պարտադիր չէ, որ հոգեկան հիվանդ լինի վամպիրը:
Հակառակը. լիքը մարդկանց մոտ ավելի շատ է նկատվում վամպիրիզմ: Հենց իմ ընկերուհու մասին որ ասում եմ, նա շատ հետաքրքիր ու խելացի աղջիկ է ;)

Դրան կա մի բացատրություն, դու հաճախակի համաձայն չես լինում նրա հետ, սակայն ստիպված ես լինում գոնե արտաքուստ համաձայնվել նրա հետ: Բացի այդ, ենթադրում եմ որ նրա նվնվալու և բողոքելու, ուրիշներին իր պրոբլեմների մեջ մեղադրելու հատկություն ունի:think

StrangeLittleGirl
17.08.2007, 16:01
Դրան կա մի բացատրություն, դու հաճախակի համաձայն չես լինում նրա հետ, սակայն ստիպված ես լինում գոնե արտաքուստ համաձայնվել նրա հետ: Բացի այդ, ենթադրում եմ որ նրա նվնվալու և բողոքելու, ուրծներին իր պրոբլեմների մեջ մեխադրելու հատկություն ունի
Ո՛չ, և միանշանակ ո՛չ ;) Ինձ շատ հաճելի է նրա հետ շփվելը, բայց որ ուժասպառ եմ լինում, դրա համար փորձում եմ խուսափել:

Fantazy
24.10.2007, 22:44
Իմ կարծիքով էներգետիկ վամպիր կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը: Վամպիրիզմը ոչ բոլորի վրա է ազդում, այսինքն՝ մի մարդուց նա կարող է էներգիա խլել, իսկ մեկ ուրիշից՝ ո՛չ: Դա ընդհանրապես կապ չունի մարդու լավն ու վատը լինելու հետ: Պարզապես բնության կողմից այդպիսին ենք ստեղծվել:
Սակայն ամեն մարդ կարող է պաշտպանվել այդ վամպիրիզմից: Մենք չենք նկատում, բայց մեզ մոտ կան սովորություններ, օրինակ՝ ձեռքերը իրար վար դնել, մատները տրորել, մատները իրար մեջ մտցնել և այլ նման տարբերակներ, ամեն մեկի մոտ մի ձև է: Մենք դրան նշանակություն չենք տալիս, բայց դա փրկում է մեզ հենց այդ վամպիրներից: Մարդն այդ կերպ փակում է իր էներգետիկ դաշտը և չի թողնում, որ ուրիշները խախտեն սահմանները:

ivy
24.10.2007, 23:07
Էներգետիկ կլանիչներ են լինում նրանք /«վամպիր» շատ կոպիտ է հնչում/, ովքեր տվյալ միջավայրում որևէ կողմով ավելի թույլ կամ պակաս են մնացածից:

Այս իմաստով, հիվանդ մարդը կարող է լինել էներգիայի կլանիչ առողջից, պասիվը՝ ակտիվից, անօգնականը՝ ուժեղից, անգետը՝ գիտունից, ծերը՝ երիտասարդից: Նկատեք, որ այն ծերերը, ովքեր ապրում են երիտասարդների հետ, սովորաբար ավելի երկարակյաց են, քան միայնակ ապրողները:

Այսպիսով, մենք միայն օգնում ենք նրանց, ովքեր ունեն այդ էներգիայի կարիքը, ու կարծում եմ՝ դա կյանքի բնականոն ընթացքի անհրաժեշտ մասնիկն է՝ սահմանված տիեզերական օրենքներով:

Fantazy
24.10.2007, 23:26
Բայց այդ էներգետիկ վամպիրները, երբեմն այնպես են էներգիատ խլում, որ նրանց հետ մի տեղ գտնվելը գրեթե անհնարին է դառնում մարդու համար: Իմ կարծիքով այդ մարդիկ կյանքում չպետք է հանդիպեին, բայց ինչ-ինչ պատճառներով հանդիպել են ու շփվում են իրար հետ:


Այսպիսով, մենք միայն օգնում ենք նրանց, ովքեր ունեն այդ էներգիայի կարիքը, ու կարծում եմ՝ դա կյանքի բնականոն ընթացքի անհրաժեշտ մասնիկն է՝ սահմանված տիեզերական օրենքներով:

Մենք օգնում ենք, երբ մեր ավլնորդ էներգիան ենք նրանց տալիս և ոչ թե մեր համար կարևորը: Այս դեպքում մենք կամավոր ենք մեր էներգիան կիսում դրա կարիքը ունեցող մարդու հետ, իսկ էներգետիկ վամպիրները պարզապես խլում են մեր էներգիան, մեր կամքին հակառակ:

ivy
24.10.2007, 23:38
Մենք օգնում ենք, երբ մեր ավլնորդ էներգիան ենք նրանց տալիս և ոչ թե մեր համար կարևորը: Այս դեպքում մենք կամավոր ենք մեր էներգիան կիսում դրա կարիքը ունեցող մարդու հետ, իսկ էներգետիկ վամպիրները պարզապես խլում են մեր էներգիան, մեր կամքին հակառակ:

Էներգիան ավելորդ լինել չի կարող, ու մենք էլ դժվար թե կարողանանք որոշել ու կամավոր կիսել մեր էնէրգիան ուրիշների հետ. այդ ամենը մի փոքր վեր է սովորական մահկանացուների կառավարման ունակությունների մակարդակից: :)

Fantazy
25.10.2007, 12:28
Եթե մարդ սրտանց ցանկանում է ինչ-որ մեկին օգնել, նա իր էներգիան է տալիս, կամավոր, այսինքն նա ցանկանում է տալ այդ էներգիան, բայց նա երբեք իրեն անհրաժեշտ էներգիան չի տա: Համաձայն եմ, որ դա մենք չենք կառավարում, այդ ամենը տղի է ունենում ենթագիտակցաբար: Բաըց մարդը այնպիսի էակ է, որ այն ինչ իր կյանքի համար անհրաժեշտ է ուրիշին կամավոր չի տա:

*e}|{uka*
25.10.2007, 19:57
Կամավոր էներգիա տալը ( փորձելով մեկին օգնել ) դա բոլորովին կապ չունի կոպիտ ասած մեր վամպիրիկների հետ,քանի որ վամպիրները տեղյակ չեն պահում , իրանք էլ չգիտեն ,որ էներգիա են գողանում ,բայց փաստը մնում է փաստ էներգիայի կորուստ կա : :P

Amaru
25.10.2007, 23:19
Ընկերներ ունեմ, ում հետ շփվելուց հետո էնպես վատ եմ ինձ զգում, շատ թույլ եմ լինում, նյարդային, անտրամադիր, լացում եմ :oy իրանք է՞լ են ուրեմն էդ էներգետիկ վամպիրներից)) ոնց որ ամբողջ էներգիաս քամեն մինչև վերջ…

Ավելացվել է 2 րոպե անց
հա… ու մեկ էլ… լոլ
երբ ձեռքերս խաչում եմ, ավելի թեթև եմ զգում :)

Grizli
26.10.2007, 00:51
Վախ քու, ես ուր, հայերեն գրելն ուր.
Լավ, սկզբից բոլորին բարեվեմ, :)))
Իսկ վամպիրների մասին կասեմ այս ... եթե ուզում եք իսկական էներգետիկական վամպիրների հետ շբվեք գնացեք օնկոլոգիչեսկիյ ցենտր: Ռակով հիվանդների մոտ վամպիրիզմը սովորական երեվույթ է: Իսկ էներգետիկական հոսք եթե ուզում եք զգալ, մահացող մարդու մոտ մահվան պահին է, զգում ես ինչպես է քո միջով մի հոսք անցնում:

Մանոն
27.10.2007, 10:54
Մարդիկ փոխանակվում են էներգիաներով անգամ քնած ժամանակ: :)
Այդ էներգիան անհրաժեշտ է մեզ ինչպես օդն ու ջուրը, արյունն ու ավիշը: Էմոցիոնալ հոգնածությունը, որը բիոէներգիայի չնախատեսված կորստի հետևանք է, կարող է մարդուն ավելի զինաթափել, քան ֆիզիկական հոգնածությունը: Ոչինչ մարդուն չի հյուծում ավելի, քան բացասական էմոցիաները՝ ցասումը, գրգռվածությունը, մեղքի զգացումը, խանդը, նախանձը...Դրանք ասես անցքեր են բացում մարդու բիոդաշտի թաղանթի վրա, որից էլ սկսում է դուրս հորդել ներքին էներգիան: Հենց դրանից էլ սկսում են օգտվել «վամպիրներ»-ը: Անգամ անգիտակցաբար, նրանք կարող են մարդուն հանել հունից՝ բարկացնել և աննկատ «քաշել» իրենց պակասող բիոէներգիան: Այդպիսի գրոհների զոհ չդառնալու համար, նախ պետք է պահել էմոցիաները, եթե շփումն անխուսափելի է «վամպիր» մարդկանց հետ՝ այդ ընթացքում խաչեք մատները կամ ոտքերը… Հանդարտ, ուրախ ու հավասարակշռված մարդկանց բիոդաշտը հիշեցնում է ոսկեգույն ձվաձև թաղանթ, որը դժվար է խոցել:
Եթե այնուամենայնիվ պակասել է բիոէներգիան, կան զանազան միջոցներ այն վերականգնելու և հաշվեկշիռը պահպանելու համար՝ յոգան, մեդիտացիան, աղոթքը, որոշ ժամանակով ինքն իր մեջ ամփոփվելը, որքան էլ զարմանալի թվա՝ ֆիզիկական աշխատանքը, սպորտը, հնարավորության դեպքում՝բոբիկ կանաչ խոտի վրա քայլելը, բնության գրկում լինելը, ծառերի ու ծաղիկների հետ «խոսելը» :
Հ.Գ. Շփվեք բարի մարդկանց հետ :love

ihusik
28.10.2007, 22:34
Այսպիսի ճիշտ գրառում - ճիշտ մեկնաբանություն ու ճիշտ խորհուրդներ:hands հազվադեպ են պատահում:)
ապրե՜ե՜ե՜ե՜ս Մանոն ջան:hands որտեղի՞ց էլ այդքան իմաստություն, գեղեցիկի նուրբ ընկալում, բարի ու սիրառատ սիրտ մեկ անձնավորության մեջ:love:oy ուրախ եմ որ կա նման անձնավորություն Ակումբում և ուրախ եմ որ ես գիտեմ նրան:)

Apsara
28.10.2007, 22:45
Ինչ ուզում էի ասել Մանոնը շատ գեղեցիկ ձևակերպեց:

Հ.Գ. Հիշում եմ երբ դեռ դպրոցական էի ու նման տեղեկություններ չունեի, չէի հասկանում, թե ինչու ուսուցչուհիներից մեկի դասի ընթացքում բոլոր երեխաները անխտիր վատ էին զգում, թուլանում էին, քնում էին, տխրում էին, իսկ նա դրանից բարկանում էր ու փորձում էր ակտիվացնել մեզ, բայց չէր ստացվում: Այդ ժամանակ ես ինքս ինձ համար բացահայտում կատարեցի ոտքեր ձեռքերը խաչած նստելիս ես մնում էի առույգ ու քունս չէր տանում:
Հետո կիսվեցի մայրիկիս հետ ու նա ամեն ինչ ինձ բացատրեց…

Մանոն
02.11.2007, 16:31
Այսպիսի ճիշտ գրառում - ճիշտ մեկնաբանություն ու ճիշտ խորհուրդներ:hands հազվադեպ են պատահում:)
ապրե՜ե՜ե՜ե՜ս Մանոն ջան:hands որտեղի՞ց էլ այդքան իմաստություն, գեղեցիկի նուրբ ընկալում, բարի ու սիրառատ սիրտ մեկ անձնավորության մեջ:love:oy ուրախ եմ որ կա նման անձնավորություն Ակումբում և ուրախ եմ որ ես գիտեմ նրան:)
Շնորհակալ եմ ihusik ջան, կարծում եմ գրառումս կօգնի մարդկանց թույլ չտալ «գողանալ» իրենց թանկագին էներգիան::)

Հիշում եմ երբ դեռ դպրոցական էի ու նման տեղեկություններ չունեի, չէի հասկանում, թե ինչու ուսուցչուհիներից մեկի դասի ընթացքում բոլոր երեխաները անխտիր վատ էին զգում, թուլանում էին, քնում էին, տխրում էին, իսկ նա դրանից բարկանում էր ու փորձում էր ակտիվացնել մեզ, բայց չէր ստացվում:
Իմ դասերին ճիշտ դրա հակառակն է ստացվում, երեխաները չեն ուզում էլ դուրս գալ դասարանից:) Ուսուցիչներն էլ միշտ դժգոհում են, թե ինչու՞ իմ դասից հետո մյուս դասին երեխաները պարտադիր ուշացած են գնում:P

Dayana
05.11.2007, 16:07
Ես շաբաթ օրը բացահայտեցի իմ համար մի մեծ էներգիայի աղբյուրի , "դա" Վարդուհին է , նույն ինքը Apsara-ն ։ Ես միշտ էներգետիկ վամպիրների եմ հանդիպել , բոլորը , մանավանդ իմ ընկերուհիներից մեկը , ինձ ուղղակի իր ներկայությամբ ուժասպառ է անում ։ Նույնիսկ ինքն է զգում դա , բայց Վարդուհին շատ մեծ էներգետիկ դաշտ ունի , դրական էներգիա որն ինձ փոխանցվեց մի 10 վրկ ձեռքս բռնելով :) Սկսեմ շատ շփվել Վարդուհու հետ , որ մի քիչ էլ ես "զարյադկա" վերցնեմ :oy:oy եթե իհարկե ինքը համաձայնվի :love

Script
05.11.2007, 17:04
Ես էլ միշտ մտածում էի թե ինչու եմ «անջատվում» շեֆիս կամ ղեկավարիս հետ երկար խոսելուց: Ինչ կարելիա անել՜ , իրանց հետ իմ շփումը անխուսափելիա :(:think