PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս վարվել, երբ քեզ լքում են առանց որևէ պատճառի

Hasik
13.04.2006, 14:06
Ով կարող է ինձ ասել? Ինչպես վարվել, երբ ընկերդ, առավել ևս նշանածդ լքում է քեզ առանց պատճառի, հենց այդպես էլ խոստովանելով, շատ պարզ և հասարակ, ամեն ինչ վերջ, ինձ հիշիր որպես քօ կյանքի լավ ընկեր:think
Ինչպես վարվեմ????Խնդրում եմ օգնեք ինձ:

spec
13.04.2006, 14:19
Սրանից մի կես տարի առաջ ես քեզ կասեի в принципе ստանդարտ նախադասություններ, типо "Ոչինչ, ինքը ուրեմն քեզ արժանի չի...":
Բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ լույսի տակ է ինձ երևում:
Երբ տղան զգում է իր վրա հասունացող պատասխանատվությունը, ահավոր լարվածություն է առաջանում, իսկ եթե ինքը հասուն մարդ չի, չի կարողանում հասկանալ թե ինչն է պատճառը, ու վերագրում է իր զգացմունքի փոփոխմանը...
Ինձ շատ ցավոտ է ընդունել, բայց փաստերի աչքերի մեջ նաելով ստիպված եմ համաձայնել, որ այն ինչ ես արեցի սրանից մոտ կես տարի առաջ, ոչ այլ բան էր, քան քո հետ տեղ ունեցածի անալոգը, ընդ որում հենց իմ ասած "վախկոտության" արդյունքում:
Ես կորցրի իմ կյանքում ամենահարազատ մարդուն, ու մի այնպիսի սառնասրտությամբ, որ հիշելուց փշաքաղվում եմ...
Ինչևիցե, ես չգիտեմ թե քո նշանածը քանի տարեկան է, да и в принципе это то и не важно, քանի որ մարդիկ տարբեր տարիքներում են հասունանում:
Այս ամենը հաշվի առնելով էլ, մի բան պարզ է. պիտի շարունակես ապրել, դուխդ տեղը... Չնայած գիտեմ որ դեռ ահագին ժամանակ հակառակ սեռին վերապահումով ես վերաբերվելու:
Քեզ մեծ-մեծ համբերություն ԸՆԿԵՐ ;)

Anuk
13.04.2006, 15:44
Հասիկ ջան...քեզ հիմա ոչ մի խոսք չի օգնի...առավել ևս իրավիճակը չի փոխի... Աշխատիր էնպես անել, որ օրվա մեջ 28 ժամ զբաղված լինես...որ մտածելու, խենթանալու համար ժամանակ չմնա...

Hasik
13.04.2006, 16:03

Շնորհակալություն, ինձ համար մեծ օգնություն էր Ձեր գրած ճշմարտությունը, անկեղծ ասած այդ դեպքից արդեն անցել է 8 ամիս, բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել դրա հետ:Ձեզ նույնպես համբերություն եմ մաղթում:;) ;)

Hasik
13.04.2006, 16:04
Հասիկ ջան...քեզ հիմա ոչ մի խոսք չի օգնի...առավել ևս իրավիճակը չի փոխի... Աշխատիր էնպես անել, որ օրվա մեջ 28 ժամ զբաղված լինես...որ մտածելու, խենթանալու համար ժամանակ չմնա...

Անչափ շնորհակալ եմ ուշադրության համար: 28 չէ, բայց հանուն դրա ես աշխատում եմ օրվա 10 ժամը:

StrangeLittleGirl
13.04.2006, 17:52
մոռանալ:B

Ուլուանա
13.04.2006, 20:11
Հասիկ ջան...քեզ հիմա ոչ մի խոսք չի օգնի...առավել ևս իրավիճակը չի փոխի... Աշխատիր էնպես անել, որ օրվա մեջ 28 ժամ զբաղված լինես...որ մտածելու, խենթանալու համար ժամանակ չմնա...
Համաձայն եմ Անուկի հետ, աշխատանքը շատ է օգնում այդ հարցում։ ;)
Ուրիշ խորհուրդ, կարծում եմ, իմաստ չունի տալ։ Խորհուրդներ տալը շատ հեշտ է, բայց այս դեպքում դրանցից ոչ մեկն էլ օգուտ չի տա։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կգա։ :)

kiki
13.04.2006, 21:01
Ժամանակը կամ կօգնի, կամ էլ այս դեպքը ցավալի հետք կթողն քո ամբողջ կյանքում...ցավոք, սա այն դեպքերից է, երբ միանշանակ ոչինչ ասել, առավել ևս խորհուրդ տալ չի լինի...բայց աշխատանքը իրոք երբեմն օգնում է:
Շատ մի տխրիր, ՄԵՆՔ քեզ հետ ենք :kiss

հ.գ. զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք պատասխան չեն տալիս իրենց արարքների համար...եթե թողնում ես, բարի եղիր գոնե բացատրել պատճառը ... :angry
spec, ինձ թվում էր միայն ես եմ նամն իրավիճակում :) , անկեզծ, երբեմն ես ել եմ ցանկություն ունենում ռուսերեն գրելու, քանի որ մտքերս չեմ կարողանում շարադրել:oy ...բայց քանի որ հայկական ֆորում է, մի քիչ ինձ տանջում եմ , ու հայերեն ձևակերպում...:roll

Գեվորգ
14.04.2006, 00:20
Ով կարող է ինձ ասել? Ինչպես վարվել, երբ ընկերդ, առավել ևս նշանածդ լքում է քեզ առանց պատճառի, հենց այդպես էլ խոստովանելով, շատ պարզ և հասարակ, ամեն ինչ վերջ, ինձ հիշիր որպես քօ կյանքի լավ ընկեր:think
Ինչպես վարվեմ????Խնդրում եմ օգնեք ինձ:

կորցնելով մի հնարավորություն մեր առջ_ բացվում է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈ՜Ր ԱՇԽԱՐՀ : :hands

ո՞վ գիտե, մի գուցե այդ ՛՛թափուր տեղը՛՛ պիտի գրավի նրանից արժանի մեկը:

Շատ հաճախ պիտի ինչ-որ բան կորցնենք, ավելի լավը ձեռք բերելու համար:

Հիշիր՝
իրականում ամեն մի ԿՈՐՈՒՍՏ- դա նոր ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է::ok

Մասսագետ
14.04.2006, 00:43
Ով կարող է ինձ ասել? Ինչպես վարվել, երբ ընկերդ, առավել ևս նշանածդ լքում է քեզ առանց պատճառի, հենց այդպես էլ խոստովանելով, շատ պարզ և հասարակ, ամեն ինչ վերջ, ինձ հիշիր որպես քօ կյանքի լավ ընկեր:think
Ինչպես վարվեմ????Խնդրում եմ օգնեք ինձ:
Դե դու էլ հիշի իրան, որպես քո կյանքի լավ ընկեր:

Narinfinity
14.04.2006, 01:38
Ով կարող է ինձ ասել? Ինչպես վարվել, երբ ընկերդ, առավել ևս նշանածդ լքում է քեզ առանց պատճառի, հենց այդպես էլ խոստովանելով, շատ պարզ և հասարակ, ամեն ինչ վերջ, ինձ հիշիր որպես քօ կյանքի լավ ընկեր:think
Ինչպես վարվեմ????Խնդրում եմ օգնեք ինձ:

Ինձ թվում է , որ նշանածդ անհնար է թե առանց պատճառի դա արած լինի ,
քանի որ Ձեր մոտ հասել է մինչև նշանվելը , ապա դրա համար էլ պատճառ կար ,
Իսկ որպես Լավ ֆորումի մասնակցի և ազնիվ մարդու , խորհուրդ կտամ փորձել պարզել նրա այդ քայլի պատճառը , որը ինձ այնքան էլ խրթին ու պարզ չի թվում , չնայած , որ շատ ճիշտ կամ դիպուկ խորհուրդներ կան արդեն գրված ...
Կարևորը , որ դու ազատ , խաղաղ սրտով լինես , իսկ դրա համար դու ես առաջին "բժիշկը" , դեղն ու ճարը , քո մեջ փնտրիր այդ կենսական , գարնանային ուժը և կգտնես ....
Լավ եղիր ... առայժմ : ;)

Մասսագետ
14.04.2006, 01:43
Ինձ էդ քայլի պատճառը հասկանալի ա թվում, ամենայն հավանականությամբ ուրիշ աղջիկ ա ճարել կամ ուրիշ... թե չէ ասենք, դժվար, թե մենք հրաժարվենք մի աղջկանից, երբ չունենք ուրիշը :

spec
14.04.2006, 11:05
թե չէ ասենք, դժվար, թե մենք հրաժարվենք մի աղջկանից, երբ չունենք ուրիշը :
Համամիտ չեմ:
Ինչպես արդեն նշել եմ երփեմն մենք ավելի "վախկոտ" ենք քան մեզ թվում է:
Այսինքն պատճառը կարող է լինել ոչ թե ուրիշ աղջիկ, այլ վախ կենսակերպի փոփոխության անհրաժեշտության նկատմամբ:

Hasik
15.04.2006, 17:59
Արդեն անցել է 8 ամիս, բայց այդպես էլ չեմ կարողանում պարզել պատճառը, և ինչպես բոլորդ ասում եք, ես փորձում եմ հենց այդպես էլ անել, մոռանալ և վերջ, բայց իմ կարծիքով պատճառներից գլխավորը, հենց վախն էր ընտանիք կազմելու և պարտավորվածություն զգալու նկատմամբ, գոնե հիմա այդպես եմ կարծում, ի դեպ դա իր հարազատների կարծիքն էլ է, շատ շնորհակալություն բոլորից:

Մասսագետ
15.04.2006, 22:57
Համամիտ չեմ:
Ինչպես արդեն նշել եմ երփեմն մենք ավելի "վախկոտ" ենք քան մեզ թվում է:
Այսինքն պատճառը կարող է լինել ոչ թե ուրիշ աղջիկ, այլ վախ կենսակերպի փոփոխության անհրաժեշտության նկատմամբ:
Հա ճիշտ ես, տենց մի դեպքի էսօր հանդիպեցի:

kiki
15.04.2006, 23:09
Չես պատմի???:oy շատ հետաքրքրասեր եմ է ախր...

spec
15.04.2006, 23:14
Չես պատմի???:oy շատ հետաքրքրասեր եմ է ախր...
Ինձ էլ է հետաքրքիր...

Narinfinity
16.04.2006, 01:14
Արդեն անցել է 8 ամիս, բայց այդպես էլ չեմ կարողանում պարզել պատճառը, և ինչպես բոլորդ ասում եք, ես փորձում եմ հենց այդպես էլ անել, մոռանալ և վերջ, բայց իմ կարծիքով պատճառներից գլխավորը, հենց վախն էր ընտանիք կազմելու և պարտավորվածություն զգալու նկատմամբ, գոնե հիմա այդպես եմ կարծում, ի դեպ դա իր հարազատների կարծիքն էլ է, շատ շնորհակալություն բոլորից:

Ինձ թվում է , որ միայն ընտանիք կազմելու վախը քիչ է , նման կտրուկ ,կարևոր / իր համար/ որոշում կայացնելու համար , նա պետք է , որ ինչ-որ "նոր աշխարհում" է ապրում արդեն , մի նոր բան էլ է պարզել իր համար , բայց արդյոք ինչ ?
Գուցե նախ փող է պետք նրան , որ վստահ լինի , ու պատրաստ լինի ընտանիք կազմելու համար ? ... :think

Գեվորգ
16.04.2006, 01:21
Ով կարող է ինձ ասել? Ինչպես վարվել, երբ ընկերդ, առավել ևս նշանածդ լքում է քեզ առանց պատճառի, հենց այդպես էլ խոստովանելով, շատ պարզ և հասարակ, ամեն ինչ վերջ, ինձ հիշիր որպես քօ կյանքի լավ ընկեր:think
Ինչպես վարվեմ????Խնդրում եմ օգնեք ինձ:

ասեմ
տես մարդու հնարավորություններ էջ 3

kiki
16.04.2006, 01:22
Բոլորն էլ ամուսնական քայլ կատարելուց առաջ վախենում են, քանի որ մեծ պատասխանատվություն է ու կյանքի հարց...այնպես որ, դա արդարացում չի...:angry

Narinfinity
16.04.2006, 01:49
Բոլորն էլ ամուսնական քայլ կատարելուց առաջ վախենում են, քանի որ մեծ պատասխանատվություն է ու կյանքի հարց...այնպես որ, դա արդարացում չի...:angry

Իհարկե , արդարացում չի , սակայն նրա այդ քայլը հասկանալու համար է , որ դա որպես պատճառ է նշվել ,
Այո , դա նրա ընտրությունն է , թեկուզ , որ սարսափեցնում է կամ հետաքրքրում է ,
Ես նրա փոխարեն կբացատրեի , թե ինչու եմ այդպես որոշել , և ինչու հենց ընկերներ պիտի լինենք ,
Երբ նա ասել էր , որ պարզապես ընկերներ մնան , խոսում է այն մասին , որ ինչ-որ ստիպող պատճառ է առաջ եկել , որը նա այլ կերպ չի կարող լուծել կամ բացատրել ...
Եթե այս ամենից հետո սերը ապրում է դեռ , ապա իսկապես փորձություն է սիրողի համար :think

spec
16.04.2006, 14:01
Բոլորն էլ ամուսնական քայլ կատարելուց առաջ վախենում են, քանի որ մեծ պատասխանատվություն է ու կյանքի հարց...այնպես որ, դա արդարացում չի...:angry
Կարծում եմ, մենք փորձում ենք հասկանալ, այլ ոչ թե արդարացնել:

Werning
18.04.2006, 20:13
Ով կարող է ինձ ասել? Ինչպես վարվել, երբ ընկերդ, առավել ևս նշանածդ լքում է քեզ առանց պատճառի, հենց այդպես էլ խոստովանելով, շատ պարզ և հասարակ, ամեն ինչ վերջ, ինձ հիշիր որպես քօ կյանքի լավ ընկեր:think
Ինչպես վարվեմ????Խնդրում եմ օգնեք ինձ:
Հասիկ ջան, հեսա կասես ես մարդը էլի սկսեց փիլիսոփայել, բայց ասեմ.
Ուրեմն, իմ համոզմամբ այս աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում, այդ ամենին կա պատճառ:
Այ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ եմ ուզում ասել, կարդա «Սիրո խոստովանություն» բաժնում գրածս, հա, եթե նա քեզ լքել է, ուրեմն նա վախեցել է, հիմա մտածենք թե ինչու, դե դրան կա մի քանի պատճառ
1. Կարողա տղան աղջկան չի սիրում, այն ժամանակ սիրահարված է եղել, հետո ել անցել գնացել է և ռիսկ չի ունեցել ասելու:
2. Չի կարելի բացառել նաև, որ մեղքը աղջկանն է, կարող է նա է փոխվել և տղան չի համակերպվել այդ փոփոխությունների հետ:
3. Կարողա տղան պատրաստ չի եղել լուրջ հարաբերությունների:
ՈՒ սենց բաներ, շատ ու շատ կարելլի է թվարկել, սակայն ես գտնում եմ, որ հարցը թողնել հեռանալու մեջ չէ: Շատ տղաներ, լքելով աղջիկներին, ոտնահարում են նրանց ինքնասիրությունը, նրանց եսը գցում են, ստորացնում, մեղքը բարձում նրանց վրա:
Ես համոզված եմ, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի և արվի, ապա նույնիսկ ամենածանր բաժանումը սպիեր չի թողնի, և շատ կարևոր է որ աղջիկը իմանա պատճառը, որ իր մեջ բաց տեղեր չմնան... Շարունակելի:think

Hasik
19.04.2006, 17:53
Գևորգ ջան իմ ասածն էլ հենց դա է, ինչ է նշանակում պատճառ չկա, պարզապես այդպես ստացվեց, հա ի դեպ ես չեմ նշել որ նա մեկնել է Ռուսաստան , ապա այնտեղից հեռախոսազանգով նոր ինձ տեղյակ պահել իր մտքերին::oy

Werning
19.04.2006, 18:58
Երևի մտածել է, որ հեռավորությունը հարցեր է լուծում, սակայն ոչ, դրանից ոչինչ չի փոխվում, ամեն դեպքում պինդ եղիր:
Մի լավ աֆորիզմ ասեմ քեզ համար, ճիշտ է մի քիչ ծանր է, սակայն եթե ըմբռնես իմաստը, ապա քեզ շատ կօգնի.
Կյանքը միայն տառապանք է բերում, դու ինքդ պետք է ուրախություն ստեղծես:

Լէգնա
27.06.2006, 19:21
Եթե լքում է,ուզում է պատճառ լինի,լքել բառը պատճառ չի հանդուժում,էլ ինչ խոսք կա,ինչ որ բան անելու:
Իհարկե խաչ են քաշում ու կտացնում:D

Dr. M
15.06.2007, 00:03
Արդեն անցել է 8 ամիս, բայց այդպես էլ չեմ կարողանում պարզել պատճառը, և ինչպես բոլորդ ասում եք, ես փորձում եմ հենց այդպես էլ անել, մոռանալ և վերջ, բայց իմ կարծիքով պատճառներից գլխավորը, հենց վախն էր ընտանիք կազմելու և պարտավորվածություն զգալու նկատմամբ, գոնե հիմա այդպես եմ կարծում, ի դեպ դա իր հարազատների կարծիքն էլ է, շատ շնորհակալություն բոլորից:

մի նման պատմություն էլ ես եմ ունեցել.... բայց դրանից անցել է ոչ թե 8ամիս, այլ արդեն 6-7 տարի.... Բաժանման խոսքերը եղել են գրեթե նույնը.... հիշիր ինձ ինչպես լավ բարեկամի ( ոչ ընկերոջ) առանց դիմագծերի շարժի ու հայացքի ուղղության փոփոխման ու ամենակարևորը և սոսկալին ` սառնասրտորեն
Պատճառ?
Պատճառ կար, ամեն դեպքում, սակայն ես սկզբից դա չիմացա, և երկար տարիներ անց արդեն , մոտ 3 տարի , վերջապես պարզ դարձավ այդ հիմար պատճառը - ԽԱՆԴ (նա ինքն է խոստովանել), հետո էլ ծնողների հրահրանք, ըստ նրանց`ես ազդում էի նրա հոգեբանության ու վարքի վար և այլն: Ծիծաղալի է մի պահ թվում..... բայց իրականությունը ցավալի էր և անսպասելի, սա ավելի խոցելի էր , քան ես կարծում էի: Այդ բաժանումից հետո անցավ 1.5 տարի, մենք իրոք նմանվեցինք լավ բարեկամների, քան ... ժամանակին սիրահար զույգի: Հիմա միայն ջերմ հիշողություններ են մնացել այդ ամենից .... քանի որ ես նրան (նույնն էլ նա) չենք կարող ատել միմյանց:
Ինչևէ, ԲԱԺԱՆՈՒՄ, առանց պատճառի չի լինում երբեք, և ընդհանրապես, ոչինչ առանց պատճառ չի լինում:

Քեզ էլ կասեմ մի բան. Եթե այդպես է ստացվել, համարիր որ նա քո ճակատագիրը չէր. դուք իրար համար չէիք.... դա ավելի հեշտ է ընդունել և հավատալ, քան որոնել պատճառներ....

Root
15.06.2007, 00:05
Կյանքը միշտ հաղթում է ...

Dr. M
15.06.2007, 00:20
Կյանքը միշտ հաղթում է ...

Կյքանը պետք է սիրել և փայփայել ;)

Vive L'Armenie
15.06.2007, 03:48
Ուղղակի պետք է իմանալ պատճառը, մի գուցե ինչ-որ թուրիմածությու՞ն կա :)

Vicki
15.06.2007, 13:37
Արդեն անցել է 8 ամիս, բայց այդպես էլ չեմ կարողանում պարզել պատճառը, և ինչպես բոլորդ ասում եք, ես փորձում եմ հենց այդպես էլ անել, մոռանալ և վերջ, բայց իմ կարծիքով պատճառներից գլխավորը, հենց վախն էր ընտանիք կազմելու և պարտավորվածություն զգալու նկատմամբ, գոնե հիմա այդպես եմ կարծում, ի դեպ դա իր հարազատների կարծիքն էլ է, շատ շնորհակալություն բոլորից:

Նույն իրավիճակում հիմա հայտնվել եմ նաև ես:(.... Ու ինձ մոտ էլ չկա հիմնավորում, միայն ՎԱԽԵՐի մի ամբողջ շարան: Ուղղակի խենթանալու աստիճան ցավոտ է կորցնել ամենասիրելի էակին վախի պատճառով:think:
Հիմա մոռանալը աբսուրդ է թվում.....

Philosopher
15.06.2007, 13:44
Ով կարող է ինձ ասել? Ինչպես վարվել, երբ ընկերդ, առավել ևս նշանածդ լքում է քեզ առանց պատճառի, հենց այդպես էլ խոստովանելով, շատ պարզ և հասարակ, ամեն ինչ վերջ, ինձ հիշիր որպես քօ կյանքի լավ ընկեր:think
Ինչպես վարվեմ????Խնդրում եմ օգնեք ինձ:
Առանց պատճառի` մոռանալ...

Crazy_Moon
15.06.2007, 15:46
Սիրելի Հասի մի լավ խոսք կա "Մի տխրի այն բանի համար, որ ինչ որ բան վերջացավ այլ ուրախացիր որ այն եղել է": Իսկ ընդհանուր առմամբ կյանքում առանց պատճառ ոչինչ չի լինում, ուղղակի այդ տղան հարկ չի համարել քեզ ասել պատճառը, նման հարցերում դժվար է կողքից որևէ բան ասելը, գուցե վախեցել է ինչպես նշվեց վերևում, կարող է 1000 ու մի պատճառ լինել, բայց դու դու մի փորձիր պատճառներ, արդարացումներ ու առավել ևս մեղավորներ փնտրել հանուն այն ամենի ինչ եղել է ձեր մեջ, սա ընդունիր որպես կյանքի մի դաս ու աշխատիր օգուտ քաղել նրանից ու ընդհանրապես մարդկանց նաիր որպես քո դաստուների չէ որ ամեն մեկից մենք սովորելու բան ունեք ամեն մեկը ինչ որ ձևով մեզ մի դաս է տալիս ,որը շատ կարևոր է ճիշտ ընկալել: Հիմա դժվար կլինի քեզ համար առաջին հերթին չսկսես թերագնահատել քեզ եթե նա գնաց դա չի նշանակում դու վատն էիր, նա գնաց որովհետև դու նրանից էլ սովորելու ոչինչ չունեիր, դժվարությունները մեզ առաջ մղելու համար են ոչ թե տեղում դոփելու միշտ հիշիր:-*

Աբելյան
15.06.2007, 17:03
հնարավոր չի որ մեկը քեզ լքի առանց պատճառի
ինչ-որ պատճառ միշտ էլ կա

Firegirl777
15.06.2007, 17:26
Հավատա, ավելի դժվար է, երբ ոչ լքում են ոչ մնում, մնում օդից կախված ու չես իմանում ինչպես վարվես մոռանաս թե դեռ հույսփայփայես....
Իսկ եթե գնացել է աստված իր հետ, թող երջանիկ լինի, դու էլ չմատածես ու էլ ավելի երջանիկ լինես...