PDA

Դիտել ողջ տարբերակը : Թուփաք/2Pac



Kita
10.08.2007, 02:01
2Pac-ը 20-րդ դարի ամենահայտնի, լեգենդար և հեղափոխական ռեպերներից մեկն է: Երևի հիփ-հոփի միակ ներկայացուցիչն է, որն արժանացել է հուշարձանի: 2Pac-ը մահացել է 1996-ին, ընդհամենը 25 տարեկան հասակաում, չնայած այն աշխարհի համար, որում նա էր ապրում, կարելի է դա նորմալ տարիք համարել:
2Pac-ը հաջողության է հասել նաև կինոյի բնագավառում: Նրա ամենահաջողված ֆիլմերից մեկը «Gang Related»-ն էր, որում նա խաղում էր Ջեյմս Բելուշիի հետ:
Նաև այն փաստն է հետաքրքիր, որ 1996 թվականից հետո թողարկված իր ձայներիզների թիվը գերազանցել է մինչ մահը թողարկվածների թիվը: «Me against the world»(Ես դեմ եմ ամբողջ աշխարհին) ձայներիզը առաջինն էր, որը թողարկել էր մի մարդ, որը բանտում էր նստած:
2Pac-ը գրանցված է Գինեսի գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենահաջողակ ռեպեր:

Ես իհարկե ռեպի սիրահար չեմ, բայց ընդունում եմ, որ նա մեծ դեր է խաղացել հիփ-հոփի աշխարհում:;)
Խնդրեմ, քննարկեք, քանի որ նա շատերի կուռքն է;):

Modigliani
10.08.2007, 09:09
շատ լավ թեմա էր, բայց, մի ուղղում , ոչ թե "Ես դեմ եմ ամբողջ աշխարհին" , այլ "Ես՝ ամբողջ աշխարհի դեմ" , ու ոնց որ պարզ ա մի քիչ տարբերվում են էս երկու անունները...;)

հարգանքներս 2Pacին ու էս թեման բացողին ;)

Աբելյան
10.08.2007, 10:41
2PAC-ը էն հազվագյուտ երգիչներից ա, որի երգերը իրա մահվանից 10 տարի հետո էլ են լսվում ու հլը երկար ժամանակ մոդայից դուրս չեն գա: Իրա անունը կարելի ա գրել բոլոր ժամանակների լավագույն երգիչների ու խմբերի կողքին, ու էտի էն դեպքում, երբ որ ինքը ապրեց սաղ սաղ 25 տարի:

_DEATH_
10.08.2007, 11:02
2Pac-ը ինչքան գիտեմ գինեսի գրքում գրանցված է նաև, որպես մաֆիայի ամենափոքր պարագլուխ :B
Բայց նա ուրիշների նման անիմաստ տեղը մաֆիոզ չի դառցել, նա մինչև իր կյանքի վերջը ուզում էր կապերը խզեր հանցաշխարհի հետ: Նա միշտ ասում էր, որ իրեն սպանելու են 25 տարեկան հասակում և նկարագրել էր ինչպիսի պայմաններ են լինելու:
Իր մահվանից հետո դուրս եկավ Makaveli The Don Killuminati: The 7 Day Theory ալբոմը, որից հետո հարցմանը, թե ով է հավատում, որ 2Pac-ը ողջ է, կողմ էին 80%-ից ավելին, նրանք համոզված էին, որ 2Pac-ը վերադառնալու է 7 տարի անց 2003 թ.-ին, սակայն դա տեղի չունեցավ:
MTV-ի հարցազրույցներից մեկի ժամանակ 2Pac-ը ասել է`
If I have to go to jail, I don't even want to be living. (Եթե նորից բանտ նստեմ, ապա ես նույնիս ողջ մնալ չեմ ուզում)
Երևի հենց այս պատճառով է, որ մինչև հիմա նա չի վերադառցել:

25 տարի է ապրել, բայց այնպիսի կյանքով է ապրել, որ միլիարդավոր մարդիկ ապրում են, մահանում 75 տարեկանում, բայց այդքան շատ բան չեն հասցնում անեն:

2Pac-ի մահվանից հետո երգերի մեջ այնպիսի իրադառցությունների մասին է խոսում 2Pac-ը, որոնք տեղի են ունեցել իր մահվանից հետո, եթե այդ երգերը նրա երգածը չեն, ուրեմն հիմա աշխարհում գոյություն ունի մի այնպիսի մեկը, որը օշտված է 2Pac-ի տաղանդով, ինչը շատ եմ կասկածում, ինչքան էլ լավ երգեն, ինչքան էլ հայտնի հիթեր ունենան, 2Pac-ի ռեկոռդը չեն կարա անցնեն:

Ամենահաջողված ալբոմն է իմ կարծիքով Me Against The World-ը: Որի մեջի Me Against The World, So Many Tears, Temptations, Dear Momma երգերը հայտնի են ոչ միայն 2Pac-ի ֆանատներին, այլև ամբողջ աշխարհին (բացառությամբ Հայաստանի :D), իսկ այդ ալբոմի վերջին 6 երգերը, մինչև սեփտեմբերի մեկը ուրիշ երգ չպտի լսեմ :P

PoeT
10.08.2007, 11:41
Շատերը պնդում են, թե իբր նա դեռ ողջ է: Ինչպե՞ս եք նայում այս կարծիքին:

Vahe
10.08.2007, 12:22
Ոնց որ ասում են թե կա տեսահոլովակ որտեղ ինքը 2006 թվականի մայկա է հագած: Ես չեմ տեսել, իրա երգերի սիրահարներիծ չեմ, բայց մենակ այս առեղծվածային մասը ինձ ահագին հետաքրքրել է:

PoeT
10.08.2007, 12:34
Հա, այդ մասին ես էլ եմ լսել…

Աբելյան
11.08.2007, 11:05
էտի սարքած բան կլնի ինձ թվում ա

_DEATH_
11.08.2007, 11:16
էտի սարքած բան կլնի ինձ թվում ա

Եթե էտ մի բանը լներ, բոլորը կմտածեին որ սարքածա, բայց արդեն հազարից ավել տենց բաներ կան ու էն կարգի բնական, որ եթե 2Pac-ը չի ուրեմն իրա երքվորյակ ախպերնա նույն ձենով ու նույն դաջվացքներով: Կամ էլ վերջի տարբերակ 2Pac-ը մահվանից առաջ էտ սաղ պատրաստելա, որ հլը երկաաար ապրի :D

Doberman
12.08.2007, 17:51
Ես 2Pac լսողներիսց եմ ու ես էլ եմ հավատում որ նրան չեն սպանել, բայց իմ կարծիքով նա չի վերադառնա: Ու մի բան էլ 2Pac-ը այն հազվագյուտ ռեպեռներից է որոնք համերգների ժամանակ երգում են մաքուր ձայնով.:hands թե չէ 50Cent , ոնց որ խոդի քցած տռակտոր լինի: :angry

Ra$Ta
31.10.2007, 20:29
Էս վերջերս Forbes ամսագիրը կազմել է ֆինանսական ցուցակ որտը պարունակում է այն մարդկանց անունները որոնք իրենց մահվանից դեռ շարունակումեն փող աշխատել իրենց ժառանգների համար : Առաջի հորիզոնականը զբաղեցրել է Էլվիս Պրեսլին , 2 և 4 տեղերը համապատասխանաբար Ջոն Լենոնն ու Ջորջ Հարիսոնը Բիթլզ խմբից …
Իսկ ութերորդ հորիզոնականը զբաղեցրել է լրիվ ժամանակների ամենավաճառվող ռեպպեռը ՝ 2Pac-ը , և այս ամեն ինչը նրա մահվանից 10 տարի հետո :

erexa
28.06.2015, 20:40
https://www.youtube.com/watch?v=SyBjzRrEdE0