PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆինանսական հորոսկոպ



Apsara
09.08.2007, 22:03
Խոյ
Նրանց համար փողը նյութական հետաքրքրություն չէ: Խոյի համար կարևորը գաղափարն է, թե ինչի կարող է նա հասնել փողի միջոցով: Ամենուրեք առաջինը լինելու ձգտումը այս պարագայում դրսևորվում է ոչ թե հարստության ձգտումով, այլ մնացածից վատը չլինելու մտքով: Խոյը ավելի հեշտ ծախսում է գումարը, քան վաստակում: Իսկ վաստակելիս էլ շատ արագ միանգամից, հապճեպ է տեղի ունենում: Նա միշտ գերադասում է իր գումարը ծախսել, եթե չունի չի դժգոհում ու չի էլ ծախսում ուրիշի հաշվին: Եթե գումար աշխատել ապա միլլիոն, եթե կին առնել, ապա միայն թագուհի կին, սա է խոյի նշանաբառը:

Ցուլ
Երբեք չես աշխատի այնքան , ինչքան քեզ պետք է կարիքներդ հոգալու համար, այսպես է կարծում ցուլը: Նրա համար միշտ քիչ է փողը: Եթե նույնիսկ հասնի մեծ հարստության, ապա կմտածի, որ սա էլ լիներ լավ կլիներ: Նա սիրում է զգալ հարստությունը, տեսնել այն իրերի մեջ ու միշտ ունենալ պահուստ նեղ օրվա համար:

Երկվորյակներ
Նրանք սիրում են փողի հետ գործարքներ կապել, գործի մեջ դնել: Նրանց մոտ առք ու վաճառքի բիզնեսը լավ է ստացվում: Խորհուրդ է տրվում զբաղվել մեքենաների վաճառքով: Նրանք կարող են փողը քամուն տալ, բայց միարժամանակ քամուց փող կարող են սարքել: Նրանց համար ավելի հեշտ է ժամանակ առ ժամանակ գումար աշխատել ու ծախսել , քան առավոտից երեկո աշխատել, կոնկրետ նշված ժամանակ:

Խեցգետին
Խեցգետնի համար փողը դա ընդհամենը ապագա պրոբլեմներից ազատվելու միջոց է: Նա միշտ սև օրվա համար գումար ունի կուտակած: Հարուստությունը նրա համար նպատակ չէ, այլ միայն հանգստություն ու վայելք: Խորհուրդ է տրվում ընտանեկան բիզնես ունենալ, կաթնամթերքի գործարան կամ ցանկացած բան կապված ուտելիքի հետ: Խեցգետնին կհաջողվի ապահովել իր ընտանիքը:

Առյուծ
Սիրում է ծախսել փողը տարբեր խաղերի, լոտոների ու ուրիշ խրախճանքների վրա: Դժվար է նրա համար անցնել խաղատան կողքով ու չմտնել ներս: Նա անտարբեր չի կարող անցնել նաև թանկարժեք իրերի կողքով: Առյուճը ճախսում է շատ ու անկապ, բայց թողը սիրում է նրան ու միշտ ետ գալիս նրա մոտ:լ

Կույս
Զգուշացում այն մարդկանց համար, ովքեր դեռ ուզումեն աշխատել նրա շեֆության ներքո: Նա սիրում է փորձել մարդկանց, ստուգել, թե ինչքան երկար կհամաձայնվեն աշխատել նրանք եթե նրանց վճարվի շաատ քիչ: Չէ մենք բոլորովին չենք ասում, որ նա քձիբ է::D Խորհուրդ է տրվում հավաքել գրականություն, ստեղծել գրադարան, այդպես գոնե գիտելիքով կհարստանաք, քանզի փողը կույսին չի սիրում:


Երեխեք հոգնեցի թարգմանելուց, 6ն էլ վաղը:ok

Angelina
10.08.2007, 11:06
Օրինակ իմ նշանինը լրիվ համապատասխանեց, սա որտեղի՞ց էիր թարգմանել:

Mari
10.08.2007, 13:34
Էհ, ինչ անենք փողը ինձ չի սիրում: Ես էլ իրան չեմ սիրում:
Իսկ գրքեր շաաատ եմ սիրում::love

Apsara
10.08.2007, 22:13
Կշեռքներ
Դուք միայնակ ավելի շատ կծախսեք քան կվաստակեք, առանց գործընկեր ոչինչի չեք հասնի: Իսկ հաջողությունը կախված է ձեր սոցիալական ստատուսից: Կշեռքը ստիպված ամեն ինչի վրա փող է ծախսում, քանզի սիրում է հայտնվել բարձր խավի ներկայացուցիչների մեջ: Անպայման գտեք գործընկեր-հովանավորի: Խորհուրդ է տրվում գումար ներդնել արվեստի կուլտուրայի բնագավառում:

Կարիճներ
Ոչ ոք այդքան հեշտ չի օգտագործում ուրիշի գումարը, ինչպես կարիճը, նրա հաջողությունը ու գլխավոր կապիտալը կրեդիտային համակարգի մեջ է: Հաջողակ կարիճը հարուստ ժառանգություն կունենա կամ շատ արագ կհարստանա սեփական ուժերով:

Աղեղնավոր
Նա երբեք ետ չի ուզի մանրը և շատ անգամ էլ մանր չտալու համար անվճար ձեռք կբերի ուզածը: Սիրում է ծախսել ունեցածից շատ, ապրել ճոխ: Շատ աղեղնավորներ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ է "սև օրը", նրանք դրա մասին միայն թեորետիկ գիտեն: Պետք է զբաղվեն տուրիզմով հաջողության հասնելու համար, նաև միջազգային իրավունքով: Բարձրագույն կրթություն, օտար լեզուների ֆակուլտետ և դուք կապահովեք ձեր ծերությունը: Բայց մի մոռացեք բարեգործական ակցիաներինմասին, քանզի եթե չկիսվեք, երբեք չեք հարստանա:

Այծեղջույր
Հաճախ հարցնում է ինքն իրեն՝ ինչու՞ ես, ինչի համար ես անընդհատ պիտի ֆինանսականա վատ վիճակում լինեմ::( Պարվում է, որ այծեղջույրը չի սիրում շքեղություն, ինչպես նաև գումար ծախսելու ճիշտ ձև չգիտի: Ահա ինչու փողը նրան չի սիրում:

Ջրհոս
Եկամուտը գալիս է միայն ընկերների միջոցով: Ջրհոսներին միշտ անակնկալներ է սպասվում այս հարցում՝ թե վերելքներ, թե վայրէջքներ, բայց վերաբերվեք դրան նորմալ, լավը միշտ առջևում է:P Ձեր ոլորտը IT-ն է:

Ձկներ
Երազելը վատ չէ, բայց միևնույնն է դրանից չեք հարստանա: Ձկները երբեք չեն հարստանա, քանզի հակում ունեն դեպի բարեգործական ծախսեր, նրանք պատրաստ են իրենց ամբողջ աշխատավարձը տալ աղքատներին ու անտուններին: Բայց դրա համար պետք է շատ գումար աշխատել, ձոր շանսերը մեծ են նավթի, գազի, սպիրտային խմիչքների առևտուրում: Ու մի մտածեք, որ շատ փողը մարդուն փչացնում, սա ձեզ համար չէ ասված:

Կներեք, կրճատումներով եմ թարգմանել Shopping ամսագրի 3-րդ համարից:

StrangeLittleGirl
10.08.2007, 22:16
Կարիճներ
Ոչ ոք այդքան հեշտ չի օգտագործում ուրիշի գումարը, ինչպես կարիճը, նրա հաջողությունը ու գլխավոր կապիտալը կրեդիտային համակարգի մեջ է: Հաջողակ կարիճը հարուստ ժառանգություն կունենա կամ շատ արագ կհարստանա սեփական ուժերով:
Իրար հակասող բաներ են :D

Աբելյան
11.08.2007, 10:49
IT-ն ո՞րն ա

Universe
11.08.2007, 12:03
Կշեռքներ
Կշեռքը ստիպված ամեն ինչի վրա փող է ծախսում, քանզի սիրում է հայտնվել բարձր խավի ներկայացուցիչների մեջ: Անպայման գտեք գործընկեր-հովանավորի: Խորհուրդ է տրվում գումար ներդնել արվեստի կուլտուրայի բնագավառում:

Իսկ "VIVARO" - ում ներդրումների մասին բան չի՞ ասվում: :lol


IT-ն ո՞րն ա
«Տեղեկատվական Տեխնոլոգիաներ», իսկ անգլերեն կլինի՝ «Information Tehnologies» ;)

Djavaxhq
12.08.2007, 02:53
Համաձայն եմ քո գրած Հորոսկոպի հետ, ես Ցուլ եմ հորոսկոպով, եթե գրպանումս մի 4-5 հազար դրամ չի լինում սկսում եմ նեղվել, իսկ ընդհանրապես փող ուզում եմ ունենալ բարեգործություններ անելու համար,

StrangeLittleGirl
12.08.2007, 02:56
Ջրհոս
Ձեր ոլորտը IT-ն է:
Տատս ջրհոս ա :D Ինքը ու՜ր, IT-ն ու՜ր :D
Այսինքն, մինչև IT-ի գոյություն ունենալը ջրհոսները ոլորտ չեն ունեցել: Կամ էլ ջրհոսներ չեն եղել :D

Vahe
12.08.2007, 11:22
Հա բայց ընդհանրապես IT-ն ինչ է?
Գրած է կամ վերելք կամ վայրէջք: Է յանի բան))

Ծով
12.08.2007, 11:38
Աաաաա...:DՈ՞վ է հավատում էս տեսակ բաների...:think
Չնայած իմ ը փոքրիշատե բռնում էր, բայց ինչպես կասեր մարդամեկը. Ես խեցգետին չեմ, մարդ եմ...:D

Selene
12.08.2007, 14:31
Այծեղջույր
Հաճախ հարցնում է ինքն իրեն՝ ինչու՞ ես, ինչի համար ես անընդհատ պիտի ֆինանսականա վատ վիճակում լինեմ::( Պարվում է, որ այծեղջույրը չի սիրում շքեղություն, ինչպես նաև գումար ծախսելու ճիշտ ձև չգիտի: Ահա ինչու փողը նրան չի սիրում:

Հետաքրքիր էր:think Իսկ ինձ միշտ հակառակն են ասում՝ կապված գումարը ծախսելու հետ:) Բայց լավ է, որ փողն ինձ չի սիրում, թե չէ հերթական անգամ մերժելու տրամադրություն չունեմ:D
Հ.Գ. Վարդուհի ջան, շնորհակալություն ինֆորացիայի համար:)