PDA

Դիտել ողջ տարբերակը : Լեդ Զեփփելին/Led Zeppelin



Kita
09.08.2007, 15:51
Այս հրաշալի խումբը հիմնադրվել է 1968 թվականին: Խմբի հիմնադիրն էր գիտարիսիստ Ջիմմի Պեյջը, որը դա արեց իր Yardbirds խմբի փլուզումից հետո: Այդ խմբի նախկին երաժիշտ Քրիս Դրեջին փոխարինեց Ջոն Պոլ Ջոնսը: Նրանք ուզում էին վերցնել նաև վոկալիստ Թերրի Րեյդին, բայց նա խորհուրդ տվեց Ռոբերտ Պլանտին(դրա համար պետք շնորհակալ լինենք նրան, կամ ես լինեմ:love:hands): Պլանտը իր հետ բերեց Ջոն Բոնհեմին: Քառյակը սկզբնականում անվանվում էր "New Yardbirds", բայց քանի որ խմբի ոճը տարբերվում էր ահավոր "Yardbirds"-ի բլյուզական ոճից. մենեջերը՝ Փիթեր Գրանտը, նոր անվանում հորինեց. այսինքն "Led zeppelin"::)
Այսպիսով պմբի կազմի մեջ էին մտնում.
Ռոբերտ Պլանտ՝ վոկալ,
Ջիմմի Պեյջ՝ գիտար,
Ջոն Բոնհեմ՝ ստեղնաշար,
Ջոն Պոլ Ջոնս՝ բասիստ:
Իսկ հիմա մի քիչ առանձին խոսենք: Ես գժվում եմ Պլանտի համար, նրա ձայնի, մատուցման տեխնիկայի և համերգները նայելուց գերագույն հաճույք եմ ստանում:):love: Նա իհարկե խմբի փլուզումից հետո:( շարունակեց իր սոլո կաիերան…
Պեյջին որպես գիտարիստ նույնպես շատ եմ սիրում, իսկ ավելի շատ նրա համար, որ հիմնադրել է խումբը::P
Դե դեռևս այսքանը…

Արշակ
09.08.2007, 16:17
Նախ մի փոքր ուղղում. Ջոն Բոնհեմը հարվածայինների վրա նվագողն էր(drummer), իսկ Ջոն Պոլ Ջոնսը՝ ունիվերսալ էր՝ կարծեմ հա՛մ ստեղնաշարն էր նվագում, հա՛մ էլ՝ բաս գիտար։

Շատ եմ սիրում Զեփելին:love։ Ռոբերտ Պլանտի ձայնը շատ լավն է։ Բոնհեմի հարվածայիններն ընդհանրապես սպանում են։ Նրա ամեն մի ծանր հարվածը հոգիս քարուքանդ է անում։ Հատկապես սիրում եմ Զեփելինի դանդաղ բայց ծանր գործերը, որնցում շեշտը հարվածայինների վրա է։ Չնայած չգիտեմ, մի քիչ դժվար է ասել, ամեն մեկն էլ մեծ ներդրում ունի երգի մեջ։
Բոնհեմը ռոք հարվածողներից ամենահեղինակավորներից ու ճանաչվածներից մեկն է ու հայտնի է, որ նրա կատարումը մեծ ազդեցություն է ունեցել այլ խմբերի կատարողների վրա։

Stalker
09.08.2007, 16:39
Baby since I've been loving you, I'm about to lose my worried mind.
Black dog.

Ամենա սիրածներս :love

PoeT
09.08.2007, 17:03
Զեպպելինը իմ սիրած խմբերից մեկնա, եթե ոչ ամենասիրվածը:

Ջիմմի Պեյջ - Հզոր, հոյակապ գիտարիստա, շատ եմ սիրում…
Ռոբերտ Պլանտ - Սրա ձայնը անկրկնելի զգացմունքներա պարգևում: Իրան լսելով, մի այլ ձևի մտնում եմ երգի մեջ:
Ջոն Բոնհեմ - Ափսոս շուտ մահացավ...
Ջոն Պոլ Ջոնս - Իրոք, որ ունիվերսալա: Բացի բասից ու ստեղնաշարից, ուրիշ բաներ նվագելուց էլ եմ տեսել:

Ընդհանուր առմամբ համերգներ նայելու համար չեմ գժվում, բայց սրանք մի ուրիշ բան են… Նայելուց լրիվ մտնում եմ մեջը:

Արշակ, Since I've been loving youն այդ ցուցակի մեջ մտնումա՞: Կամ ասենք Going to californianն: Եթե այո, ուրեմն քեզ հետ համաձայն եմ:

Արշակ
09.08.2007, 17:25
Արշակ, Since I've been loving youն այդ ցուցակի մեջ մտնումա՞: Կամ ասենք Going to californianն: Եթե այո, ուրեմն քեզ հետ համաձայն եմ:
Հա՜– հա, «Since I've been loving you»–ն էդ ցուցակի կարկառուն ներկայացուցիչներից է։ :ok
Since I've been loving you
«Going to california»–ն չեմ հիշում անունով, կլսեմ կհիշեմ, թե որ մեկն է ու կոնկրետ կասեմ։ ;)

Ուլուանա
09.08.2007, 17:37
Շատ եմ սիրում Led Zeppelin։ :love Ռոբերտ Փլանթի ձայնն իրոք հիասքանչ է։ Իսկ երաժշտությունն ուղղակի հոգեպարար է։ Ամենասիրածս երգերից են "Stairway To Heaven", "Since I've Been Loving You", "Black Dog", "All My Love", "Kashmir"... :love

Ռոբերտ Փլանթի սոլո ալբոմներն էլ եմ սիրում։ Նրա երգերից ամենասիրածներիցս են՝ "Moonlight In Samosa" "Darkness, Darkness...", "Heaven Knows", "29 Palms", "Hey Joe"...

PoeT
09.08.2007, 18:53
Պլանտի առանձին երգերը, հերթով քաշում եմ։ Եթե ուզողներ լինեն, ձեն հանեք։

HardRock
12.08.2007, 20:17
Ջոն Բոնհեմ՝ ստեղնաշար,

:) Ստեղնաշարը դաշնամուր ու սինթեզատորն է, Բոնհեմ - հարվածային գործիքներ:
Շատ ափսոս, որ իմ սարքած սայթը` որում Զեփի մասին գրել եմ, վախտը մեկ չի բացում, բայց խորհուրդ կտամ մեկ մեկ փորձել:
http://hardrock.fast-net.am

Davids
26.08.2007, 18:24
Stairway to Heaven ................

dvgray
26.08.2007, 23:18
Գեղեցիկ ու վիրտուոզ կատարում է - Babe I'm Gonna Leave You

malaletka
28.08.2007, 20:57
SummerTime-ը ինչ լաաավ ա կատարւմ...

Արշակ
29.08.2007, 11:02
SummerTime-ը ինչ լաաավ ա կատարւմ...
Led Zeppelin-ն է՞լ է SummerTime կատարում։ :o Իսկ ո՞ր ալբոմում է։ Փնտրեցի չգտա։ Բայց պատկերացնում եմ, որ իրանք լավ կկատարեն էդ երգը։ Իրանց սազում է։ :)

malaletka
30.08.2007, 19:40
Led Zeppelin-ն է՞լ է SummerTime կատարում։ :o Իսկ ո՞ր ալբոմում է։ Փնտրեցի չգտա։ Բայց պատկերացնում եմ, որ իրանք լավ կկատարեն էդ երգը։ Իրանց սազում է։ :)
oy kneres...xabel ei :))))) (spotel ei)

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

REAL_ist
09.11.2007, 19:31
Աշխահի բոլոր ժամանակների լավագույն ռոկ խումբը, էլ խոսք չկա ասելու
մարդկության գլուխգործոցներ՝ "Stairway To Heaven", "Since I've Been Loving You"
մրցակցության մեջ մենակ Purple–ի Soldier of Fortune–ննա

HardRock
10.11.2007, 12:42
Իրոք խոսք չկա, հրաշալի խումբ է: Չորս լավագույն խմբերից մեկն է ռոք պատմության մեջ: Խմբեր որոնք ստեղծվել են 60-ականների վերջին ու հանդիսացել են ուղեցույց ու էտալոն մյուսների համար:
1. Deep Purple
2. Led Zeppelin
3. Black Sabbath
4. Pink Floyd

Economist
12.11.2007, 22:01
Իրոք խոսք չկա, հրաշալի խումբ է: Չորս լավագույն խմբերից մեկն է ռոք պատմության մեջ: Խմբեր որոնք ստեղծվել են 60-ականների վերջին ու հանդիսացել են ուղեցույց ու էտալոն մյուսների համար:
1. Deep Purple
2. Led Zeppelin
3. Black Sabbath
4. Pink Floyd

Լրիվ համաձայն եմ:hands
Իսկ լսել ե՞ք Ռ. Պլանտի և Ալլիսոն Կրաուզի համատեղ ալբոմը,որը էս վերջերս էր լույս տեսել/ալբոմի անունը ափսոս չեմ հիշում/… Իմ կարծիքով շատ լավն է:)

Sirop
12.12.2007, 20:58
երեկ լուրերից իմացա որ Led Zeppelin-ը միասին համերգ են տվել,
մի քանի ամիս առաջ երբ խոսակցություններ եին գնում հնարավոր համերգի մասին Պլանտը երեվի կատակ էր արել որ էլ են տարիքում չեն ու հազիվ թե դիմանան համերգին
բայց ոնցոր վատ չեր

hayastanic hognach mard
13.12.2007, 13:54
;)
հա շատ ճիշտ ես, ես լրիվ համամիտ եմ, կավելացնեի նաև Beatles, Metallica

Sunny Stream
07.01.2008, 19:55
Ժող!!! Հարգելի ռոքասերներ ու Զեփլինասերներ - ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!:goblin
Հունվարի 10-ին ժամը 20.00-ին «Աստրալ» ակումբում ցուցադրվելու է Լեդ Զեփլինի մասին ֆիլմ, հետո սկսվելու է շատ հավես (այդպես են ասում;) ) ռոք փարթի՝ բոլոր ժամանակների լավագույն ռոք երգերով…:jagi
Մուտքն ազատ է!!! :ok
նախաձեռնությունը՝ Նարեկ Բախտամյանի

Sosoyan
07.01.2008, 20:21
Դզեեեեց, սիրում եմ Զեփելիիիին, շնորհակալ եմ տեղեկացման համար :kiss

Amaru
07.01.2008, 22:56
facebook-ում կարդացել եմ արդեն :) տեսնեմ, տեսնեմ… :)

PoeT
08.01.2008, 00:50
Այո՜ արժի։

Sunny Stream
11.01.2008, 01:23
Գնացիք? ես չկարողացա... :( (ավելի շուտ` մարդ չհավաքվեց, մենակ էլ` հավես չունեի... ֆիլմը ինձ խոստացել են տալ...)

Հարդ
19.09.2009, 15:51
Այսօվա դրությամբ առանց Զեփփելինի օր չեմ անցկացնում, իսկ Since I've been loving you - ը պարտադիր պայման ա: Խոսք չունեմ ասելու, աշխարհի լավագույն ռոք խումբը:

Հարդ
15.12.2009, 15:22
2009 թվականն ավարտվում ա, բայց էս թեմայում մենակ ես եմ գրառում անում:( Լավ չի:

Մի քիչ կցանկանաի խոսել Լեդի լայվերի մասին, քանի որ հիմա խորացված ռեժիմով դրանք եմ ուսումնասիրում (:ckck):

Ներկայացնում եմ համերգ, դանիայում 1969 թվականին: Ստեղ իրանք դեռ համեստ տղերք են, լուրջ փառքը դեռ առջևում, Պլանտը համեստ-համեստ երգում ա, դահլիճը ծափահարում, բայց եթե ասում եմ համեստ ա երգում, չի նշանակում վատ ա երգում: Ես էս հոլովակը շատ եմ սիրում:
Դիտեք, եթե երգի օրիգինալն անգիր գիտեք:
Led Zeppelin - Babe I'm Gonna Leave You


http://www.youtube.com/watch?v=9uLGaioCyig

Հաջորդ լայվում արդեն իրենց հաղթարշավն էին սկսել (թողարկել էին Led Zeppelin 1, Led Zeppelin 2, Led Zeppelin 3, Led Zeppelin 4 ալբոմները), ու բավականին հռչակ ստացել: Այստեղ արդեն կտեսնեք բոլորովին ուրիշ Լեդ, իր պիկում: Ի միջի ալոց՝ սա իմ ամենասիրած երգն է:
Սա ուղղակի հոլովակ, կամ հատված համերգից չէ... սա անբացատրելի է... այստեղ մոռանում ես ամեն ինչ ու տրվում երաժշտությանն անգամ էկրանից այն կողմ: Շատ բան կտաի, միայն թե այդ համերգի միայն այդ հատվածը տեսնեի... Այնտեղ հանդիսատեսը դադարում է հանդիսատես լինել: Բոլորն են մասնակցում այդ երևույթին: Դուք պիտի հսկիչ-ոստիկանի հայածքը տեսնեք, թե ինչ զարմանքով է Պլատին նայում... Իսկ Պլանտը ոչ թե երգն է երգում, այլ նա խոսում է հանդիսատեսի հետ... կատարելության հետ: Նա կարողանում է այդքան մարդու պահել իր բռի մեջ ու չի թողնում, որ նրանց միտքն անգամ մի վայրկյան ուրիշ տեղ տեղափոխվի:
Դիտեք, եթե երգի օրիգինալն անգիր գիտեք:
Led Zeppelin - Since I've Been Loving You


http://www.youtube.com/watch?v=wEiyGgWt6no&feature=PlayList&p=0A7CBD0A8BE3F831&playnext=1&playnext_from=PL&index=3

Դե, արդեն 2007 թվական, խումբը հավաքում է վերջին ուժերն ու վերջին համերգը տալիս Լոնդոնում: Համերգի տոմսերը գնվել են, բայց վիճակաաղի նման գնորդները շահել են գնելու իրավունք, իսկ գումարը բարեգործությանն է ուղղվել:
Սա Լեդի բարի երգերից է, ամենասիրվածն աշխարհի կողմից, Պլանտի ձայնը նստել է ու դարձել պապիկի ձայն որը երգին ավելի է բարիացրել, բայց դա չի նշանակում, որ վատ է երգում: Մի խոսքով այն դարձավ հրաժեշտի երգ (տեքստի մասին չեն խոսում):
Դիտեք, եթե երգի օրիգինալն անգիր գիտեք:
Led Zeppelin - Stairway to Heaven


http://www.youtube.com/watch?v=PFS4RZEuPVg

Հարդ
26.07.2010, 13:09
Այնպիսի տպավորություն ա, թե ակումբն այլևս Լեդ չի սիրում:(:

Այսօր Բեյբ ամ գոննա լիվ յու - ի տարբեր լայվեր ու քավրեր էի ուսումնասիրում ու լայվ տեսա, որ մինչ այժմ բաց էի թողել: 1998 թվական, Ռոբերտ Պլանտ և Ջիմմի Փեյջ: Ճիշտն ասած Պլանտի երգածը չհավանեցի, բայց Փեյջը փայլում էր ինչպես միշտ:love:
Համարը հավանեցի նրա համար, որ մեջտեղում Փեյջը սոլո էր մտցրել, բավականին լավ բան էր մտաել, իսկ վերջում երբ Stairway - ի ակկորդներով ա վերջացնում ես չգիտեմ ինչ եմ լինում:oy:
Հետաքրքիր ա, նայեք:):

http://www.youtube.com/watch?v=KUhsA6EAQvQ

AniwaR
28.07.2010, 20:50
Հարդ, իսկ տեսե՞լ ես, թե ոնց ա Պեյջը կիթառի վրա ջութակի աղեղով նվագում, հեհե))

Հարդ
28.07.2010, 20:55
Հարդ, իսկ տեսե՞լ ես, թե ոնց ա Պեյջը կիթառի վրա ջութակի աղեղով նվագում, հեհե))

Հա, արդեն 2 տեղ դա էլ եմ տեսել: Հատկապես Rock Aid Armenia - ի վիդեո տարբերակում Dazed and Confused ի լայվ կատարման ժամանակ: Ուստա նվագող ա է:B:
Հազիվ մեկը մի բան գրեց:clap (ես հոգուս խորքում գիտեի, որ դա դու կլինես :D):

AniwaR
28.07.2010, 21:04
Հա, արդեն 2 տեղ դա էլ եմ տեսել: Հատկապես Rock Aid Armenia - ի վիդեո տարբերակում Dazed and Confused ի լայ կատարման ժամանակ: Ուստա նվագող ա է:B:
Հազիվ մեկը մի բան գրեց:clap (ես հոգուս խորքում գիտեի, որ դա դու կլինես :D):

:)) Հա, հեչ: Ես կասեի՝ ինքը ուստայից բացի շատ էմոցիոնալ նվագող ա՝ ի տարբերություն լիքը այլ ուստա նվագողների: Էդ աղեղով հանած «անճոռնի» ձեներն էլ դրա ապացույցը:

StrangeLittleGirl
13.11.2010, 20:55
http://www.youtube.com/watch?v=uTuzVZsKAhY

Rhayader
14.11.2010, 13:17
Դե հա, Սենդի Դեննին միակ հյուր վոկալն է եղել Զեպպելինում)))
Համ էլ, մի հատ լսեք.
1969

http://www.youtube.com/watch?v=auDv6cf2PBM

1970

http://www.youtube.com/watch?v=QQBttKoetqo

Mephistopheles
14.11.2010, 14:33
Հետաքրքիրն էն ա որ Զեփփելինը սկսեց Յարդբրդսի ավերակների վրա ու Dazed and Cofused-ը նույնիսկ Յարդբիրդզն ա երգել ու մենակ Ջիմի Փայջն էր նվագում… լավ վարյանտ չի… հես ա նայեք
http://www.youtube.com/watch?v=58mQvW0ROag

էս էլ Զեփփելինինը…


http://www.youtube.com/watch?v=gJXwwNeFFuU

Սրա մասշտաբը, որակը, դինամիկան լրիվ ուրիշ ա… Բոնեմը… Փնաթը… Ջոնսը… նույնիսկ Փայջը ստեղ լրիվ ուրիշ չափողականության մեջ են… սրանք բլյուզը տարան լրիվ նորմակարդակի վրա…

Հարդ
14.11.2010, 21:40
Ժող, իմ ամենասիրած երգերից մեկի մասին եք խոսում (որ պարապ եմ լինում, մի հատ Պլանտի մուտքն եմ հիշում...:love):
Իսկ սա լսե՞լ եք... գործոցԳլուխ...


http://www.youtube.com/watch?v=S4v-_p5dU34

Հարդ
22.12.2010, 19:06
Ուզում եմ մի երգի մասին խոսել, որի տեսակը դեռ ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել:
Friends.
Ուրեմն ինչն ա սրա յուրահատկությունը՝ սա առաջին հայացքից թռի - վռի երգ ա, սակայն ինչ որ տագնապ կա մեջը, ու ոչ թե մակերեսային, այլ լավ խորքային որը ամեն վայրկյան կարող ա աղետ բերի:
Սակայն դրանով հանդերձ ինչ որ մեկը էդ նշածս թռի - վռիությամբ արհամարելով խաղում ա տագնապի հետ:
Ահա և նա.


http://www.youtube.com/watch?v=dS_MVYTOhu8

Մի հատ էլ այս տարբերակը լսեք. փոշու կտկտոցով լրիվ տանող ա:)


http://www.youtube.com/watch?v=7c1KCCXD7bw

Մանանա
23.12.2010, 02:37
վայ, նենց հետաքրքիր ա, էսօր ամբողջ օրը stairway to heaven եմ սովորել, ու ակումբ մտա, ասեցի, տեսնեմ ինչ կա, ու նվագում էի, քանի բացում էր, մեկ էլ տեսնեմ` Զեփ!!!
մմդա:)