PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն բանաստեղծություններ Հայկից:)



Guest
09.08.2007, 14:17
Գիշերվա կախարդը քնքուշ արթնացավ,
Քունը կորցրած մթին մոտեցավ,
Կարոտով նայեց աստղերի բույլին,
Սև աչերով փնտրեց նա լուսնին:

Ուզում էր թռչել դեպի մթություն,
Դեպի հայրենիք, դեպի իր նոր տուն,
Որ ամեն գիշեր սրտի լարերից
Թախծոտ կարոտից հյուսված
Մեղեդին հին վհուկների
Կանչում էր նրան, գերում էր նրան:

Միայնակ էր նա երկրի երեսին,
Չուներ, չէր գտել իր նմաններին,
Գիշերներն անքուն թախծում էր մենակ,
Երազներ տեսնում շատ տարօրինակ:

Բարի էր նա, անչափ գեղեցիկ,
Սլացիկ ինչպես դարավոր բարդի,
Սարերից հպարտ, համարձակ, վայրի,
Սև աստղերի պես փայլուն աստղերով,
Զով քամու պես գանգուր մազերով:

Հ.Գ. Կարծես լավացել ա հայերենս… համ էլ հոգիս փոխվել ա:

Ծով
09.08.2007, 14:32
Վույ, ի~նչ լավն ա...լուրջ, բայց կիսատ ա...ինձ թվում ա պիտի շարունակես Գիշերվա կախարդի պատմությունը:)

Երվանդ
09.08.2007, 14:44
Լավնա

Ավելացվել է 1 րոպե անց
3-րդ տան առաջի 2 տողը վաբշե դզեց:ok

Արշակ
09.08.2007, 15:15
Հա, Հայկ, զարմանալի է, բայց հայերենդ էլ է լավացել, հայերեն ստեղծարգործելուդ որակն էլ։ Սիրուն էր ու պատկերավոր։ Թեման էլ ավելի հետաքրքիր է, քան սենտիմենտալ սիրային բանաստեղծությունները։ Ապրես։ :)

Հ. Գ.
Բայց կիսատ էր կարծես։

Apsara
09.08.2007, 16:24
Ապրես Հայկ, շաատ լավնա:)
Մենակ մի տեղ մի փոքր բանաեմ ուղղի էլի, դրանից քո հեղինակային իրավունքները չես կորցնի:)
Սև աստղերի պես փայլուն աչքերով,
Զով քամու պես գանգուր մազերով:

Թե չէ նույն բառը անընդհատ կրկնվումա:ok

Արշակ
09.08.2007, 16:30
Ապրես Հայկ, շաատ լավնա:)
Մենակ մի տեղ մի փոքր բանաեմ ուղղի էլի, դրանից քո հեղինակային իրավունքները չես կորցնի:)
Սև աստղերի պես փայլուն աչքերով,
Զով քամու պես գանգուր մազերով:

Թե չէ նույն բառը անընդհատ կրկնվումա:ok
Ինձ թվում է, ինքը հենց տենց էլ ուզել է գրել ուղղակի պատահաբար է աստղ գրել։ Չէ՞, Հայկ։ Չնայած ի՞նչ իմանամ :)
Մեկ էլ, որպեսզի սխալ չհասկացվի, ստորակետ դիր.
Սև, աստղերի պես փայլուն աչքերով
Թե չէ առանց ստորակետի սև ն աստղերին է վերագրվում, բայց ենթադրում եմ, որ աչքերի մասին էր։

Սպասենք, տեսնենք Հայկն ի՞նչ կասի։

Ուլուանա
09.08.2007, 16:31
Վատ չէր, Հայկ։ :) Ճիշտ է, թերություններ կային, բայց առաջընթացն ակնհայտ է։ ;) Ու՞մ մտքով կանցներ, որ Գերմանիան կարող էր նպաստել քո հայերենի զարգացմանը։ :hands

Բայց էս տողերում կարծես վրիպում կա.

Սև աստղերի պես փայլուն աստղերով,
Զով քամու պես գանգուր մազերով:
Ենթադրում եմ, որ աստղերով բառի փոխարեն պիտի լիներ «աչքերով»։ Համենայնդեպս, այդպես ավելի ճիշտ կլիներ։ ;)

Ավելացվել է 1 րոպե անց
Վայ, գրեցի, պրծա, նոր տեսա ձեր գրածները։ :D:oy

Ի դեպ, ստորակետի հետ կապված էլ Արշակը ճիշտ է ասում։ ;)

Ծով
09.08.2007, 16:46
Սև աստղերի պես փայլուն աստղերով...Դե հա Հայկը կասի..
բայց ես էս նախադասությունն իմ ձևով եմ հասկացել...
Փայլուն աստղերը իրան սև աչքեր են թվում, որովհետև կախարդի փայլուն աստղերը՝աչքերը, սև են...:D/էս տողի վրա չեմ ծիծաղում, այլ իմ բացատրության, բայց մեկ է եթե նույնիսկ շփոթվել ա, ես էսպես կթողնեի:P/
Աստղեր–––>աչքեր

Guest
09.08.2007, 18:52
Ճիշտն ասած հին տարբերակում գրված է եղել աստղեր… հետո, այնուամենայնիվ, փոխեցի աչքերի:
Տեղադրելուց դրեցի հին տարբերակը :oy

Guest
09.08.2007, 19:30
Հա, մոռացա ասեմ, որ շարունակություն անկասկած լինելու է;)

Selene
09.08.2007, 21:40
Շատ լավն էր, Հայկ ջան:) Իսկ շարունակությանը, անկասկած, սպասում եմ;)

Dina
10.08.2007, 11:31
Ուզում էր թռչել դեպի մթություն,
Դեպի հայրենիք, դեպի իր նոր տուն,
Որ ամեն գիշեր սրտի լարերից
Թախծոտ կարոտից հյուսված
Մեղեդին հին վհուկների
Կանչում էր նրան, գերում էր նրան:

Հ.Գ. Կարծես լավացել ա հայերենս… համ էլ հոգիս փոխվել ա:

Կարծում եմ 3–րդ տողը անհեթեթ է բավականին, ետե "Որ" –ը փողարինես "Ուր" –ով մի փոքր իմաստ կունենա ;)

Ընդհանուր առմամբ ոչինչ, ոնց որ ասւմ են "ցամաք հացով կուտվի", բայց որ հոգիտ փողվել ա ,կարծում եմ ավելի լավ պետք է ստացվեր…:D

Guest
10.08.2007, 15:44
Սև աստղերի պես փայլուն աչքերով,
Զով քամու պես գանգուր մազերով,
Թեկուզ շատ սրտեր գերել էր վայրին,
Բայց իր սիրտը դեռ պահում էր, անգին,
Խորշում էր մարդկանց հոծ բազմությունից,
Գիշեր էր փնտրում, լռություն ու ձիրք:

2

Հարսանիք էր, մեծ հարսանիք,
Վխտում էին խմած մարդիք,
Կախարդուհին լուռ էր, անխոս,
Աչքերի մեջ զզվանք, քաոս:

Անսպասելի մի ցանկություն,
Հանկարծակի հոգին լցվեց,
Նա դուրս թռավ ու ապշահար
Սև աչքերը երկինք հառեց:

Մի ցանկալի, շատ բաղձալի,
Սև տեսարան նրան բացվեց:
Վհուկները շրջան կազմած,
Կախարդական մի պար բռնած,
Թաքուն եկան խառնվեցին,
Մարդկանց հոտին լուռ ձուլվեցին…

շարունակելի

Cassiopeia
10.08.2007, 15:48
Հայկ, խոսքեր չեմ գտնում ասելու… անհամբեր սպասում եմ շարունակությանը…
Կեցցես:hands

Goga
10.08.2007, 16:15
Ճիշտ է, ես գրականությունից այդքան էլ գլուխ չեմ հանում, իսկ ով գլուխ է հանում, թող մեկնաբանի այլ սկզբունքով, բայց ինձ շատ դուր եկավ այս գործը, ապրես:) Անհամբերությամբ կսպսեմ շարունակությանը:)

Angelina
10.08.2007, 16:28
Սև աստղերի պես փայլուն աչքերով,
Զով քամու պես գանգուր մազերով,
Թեկուզ շատ սրտեր գերել էր վայրին,
Բայց իր սիրտը դեռ պահում էր, անգին,
Խորշում էր մարդկանց հոծ բազմությունից,
Գիշեր էր փնտրում, լռություն ու ձիրք:

Շատ խորիմաստ էր, համեմատությունը ստացվել է շատ տեղին, ապրես:hands

Vive L'Armenie
10.08.2007, 16:40
Շատ լավն է, հատկապես 2-րդ տունը :love
Անկրկնելի է, շա՜տ լավ է գրված, շաաաաաաատ...:love շատ թախծոտ է... , թախիծը, որը կարոտն է հյուսել, կարոտը դեպի նոր տունը... , դեպի հիշողությունները... , տողեր, որոնք շատ մոտ են մարդու հոգեվիճակին:( տողեր, որոնք դիպչում են սրտին :(
Կարո՜տ, կարո՜տ, կարո՜տ... դժվար բան է...:cry


Ուզում էր թռչել դեպի մթություն,
Դեպի հայրենիք, դեպի իր նոր տուն,
Որ ամեն գիշեր սրտի լարերից
Թախծոտ կարոտից հյուսված
Մեղեդին հին վհուկների
Կանչում էր նրան, գերում էր նրան:

StrangeLittleGirl
10.08.2007, 17:41
Հա՛յկ, թեման լավ ես ընտրել, հայերենդ էլ ահագին լավացել է:
Բայց խուսափիր այդքան շատ դերանուններ օգտագործելուց: Առանց դրանց գործը և՛ թեթևանում է, և՛ հասարակ չի լինում: ;)

Ծով
10.08.2007, 18:17
Հա'յկ, շատ չտանջես, չուշացնես էլի...ես մեռնում եմ հետաքրքրությունից...
Էդ Կախարդը շատ գրավիչ ա...:love
Շարունակի'...:angry

Guest
10.08.2007, 19:41
Շնորհակալություն բոլորին :oy Չեք պատկերացնում որքան եմ շոյված:
Շաբատ-կիրակի չեմ լինի կոմպի մոտ, հետո կշարունակեմ:

Apsara
10.08.2007, 20:48
Շնորհակալություն բոլորին :oy Չեք պատկերացնում որքան եմ շոյված:
Շաբատ-կիրակի չեմ լինի կոմպի մոտ, հետո կշարունակեմ:

Հայկ բա էտքան կդիմանանք:think
բայց լավն էր ապլես:)

StrangeLittleGirl
10.08.2007, 20:59
Ի դեպ, մոռացա ասել, որ երկրորդ մասը շատ ավելի լավ է ստացվել, քան առաջինը: Երևում է՝ լավ աշխատել ես վրան ;)

Guest
15.08.2007, 18:31
Վհուկները շրջան կազմած,
Կախարդական մի պար բռնած,
Թաքուն եկան խառնվեցին,
Մարդկանց հոտին լուռ ձուլվեցին:

Կախարդուհին մեր չքնագեղ,
Չխառնվեց, լուռ հետևեց,
Թե ինչպես են վհուկները
Լոկ արտաքին գեղեցկությամբ
Փուչ ծիծաղով, աչքով, ունքով,
Մարդկանց գերում ու կործանում
Մարմնական հաճույքներով;

Ու նա զզվեց ինքն իրենից,
Թե իր մարդուց, թե վհուկից:
Ու նա փորձեց լքել իրեն,
Թողնել, փախչել, ետ չնայել:
Բայց կանգ առավ ու աչքերով,
Որ կրակի բոց էր ժայթքում,
Շուտ ետ գնաց ու խառնվեց
Խրախճանքին այդ դարավոր:

շարունակելի

Apsara
15.08.2007, 19:05
շատ ես երկարացնում, ավարտն եմ ուզում

Արշակ
15.08.2007, 22:13
շատ ես երկարացնում, ավարտն եմ ուզում
Չէ, լավ էլ գրում է տղեն։
Guest, արդեն վերջացրել ես, ուղղակի դեռ ֆորումում չես դրե՞լ, թե՞ դեռ գրում ես։

Selene
15.08.2007, 23:35
Չէ, լավ էլ գրում է տղեն։

Արշակը ճիշտ է;) Շատ հետաքրքիր է ստացվում: Ինձ այս հատվածն ամենաշատը դուր եկավ:oy:)

Guest
16.08.2007, 11:13
Guest, արդեն վերջացրել ես, ուղղակի դեռ ֆորումում չես դրե՞լ, թե՞ դեռ գրում ես։

Ընդացքում ա: Չգիտեմ անգամ ոնց վերջացնեմ… դեռ պիտի Կախարդուհուն ուսումնասիրեմ :)

Guest
30.08.2007, 12:00
Մի քանի օրվա դեպրեսիվ վերաբերմունքս ու ատելիությունս ակումբի նկատմամբ կարծես մարեց… այնպես որ նորից մի քանի տող գրեցի:

Կախարդուհին ծովի ափին,
Գանգուրները քամու ուսին,
Սև աչքերը հեռվին հառած,
Մտածում էր ինքն իր մասին.
"Թե մարդ եմ ես, ապա ինչու
Լուսնու երգը ինձ կարթնացնի,
Թե կախարդ եմ, ապա ինչու
Սիրտս մարդկանց համար կայրվի:
Ոչ մարդ եմ ես, ոչ էլ կախարդ,
Բայց ո՞վ եմ ես, արի ու տես,
Որ ոչ ջուր եմ՝ ծովի կաթիլ,
Ոչ էլ օդ եմ՝ քամու փաթիլ…"
Այսպես մինչև ուշ երեկո,
Մինչև արևն երկինքն այրեց,
Ու իր տեղը լուսնուն զիճեց:

Apsara
31.08.2007, 17:51
Ի/նչ ես կարծում երբ կլինի շարունակությունը: Գուցե մի քիչ տանջվես ու վերջապես ավարտես այս անհեթեթ պատմությունը: Կամ էլ ասես, թե մարդկության ու վհուկների դիմակների տակ ում ես դրել, կյանքի որ արժեքները ու ինչ պայքարի մասին ես խոսում:
Ես ուղղակի համոզված եմ, որ կախարդուհին հավաքական կերպար է, այլ ոչ թե կոնկրետ անձ, ինչպես կարծում են բոլորը

Guest
20.01.2008, 16:10
Ի/նչ ես կարծում երբ կլինի շարունակությունը: Գուցե մի քիչ տանջվես ու վերջապես ավարտես այս անհեթեթ պատմությունը: Կամ էլ ասես, թե մարդկության ու վհուկների դիմակների տակ ում ես դրել, կյանքի որ արժեքները ու ինչ պայքարի մասին ես խոսում:
Ես ուղղակի համոզված եմ, որ կախարդուհին հավաքական կերպար է, այլ ոչ թե կոնկրետ անձ, ինչպես կարծում են բոլորը

վաաայ ոնց էի կարոտել իմ կախարդուհուն:love
նորից կարդացի ու մուսաս եկավ, այս երկու օրը ավարտը կամ շարունակությունը կներկայացնեմ

Dayana
21.01.2008, 11:59
Եթե դու չլիներ հեղինակը էս բանաստեղծության կամ պատմության , չգիտեմ ոնց ճիշտ կհնչի , ես հենց Քեզ հեղիակ կտեսնեի :) դու քո կերպարում ես ու ուրախ եմ դրա համար ;)