PDA

Դիտել ողջ տարբերակը : ԷյՍի/ԴիՍի - AC/DC



PoeT
08.08.2007, 14:45
Մի քիչ անկապա ստացվում այս խմբի մասին թեմա բացել Purpleից ու Sabbath ից հետո, բայց այնուամենայնիվ ուզում եմ AC/DC-ի մասին էլ խոսենք:

Բոլոր նրանց համար, ով չգիտի, AC/DC ին ավստրալական ՌԱՔԸՆՌՈԼ խումբա, ստեղծված Սիդնեյում 1973 թվականին: Ճիշտա սրանց երգերը հոգուտ չեն դիպչում, բայց ՌԱՔ Ն ՌՈԼԱ, էլ դու սուուուուս :hands

Angelina
08.08.2007, 14:51
Ճիշտն ասած, նոր եմ լսում, որ այդպիսի խումբ կա: Շնորհակալություն ինֆորմացիայի համար::hands

PoeT
08.08.2007, 14:55
Անգելինա, եթե իսկական ռաք ն ռոլի նկատմամաբ սեր ունես, անպայման լսի:

Kita
08.08.2007, 16:02
Մի քիչ անկապա ստացվում այս խմբի մասին թեմա բացել Purpleից ու Sabbath ից հետո, բայց այնուամենայնիվ ուզում եմ AC/DC-ի մասին էլ խոսենք:

Բոլոր նրանց համար, ով չգիտի, AC/DC ին ավստրալական ՌԱՔԸՆՌՈԼ խումբա, ստեղծված Սիդնեյում 1973 թվականին: Ճիշտա սրանց երգերը հոգուտ չեն դիպչում, բայց ՌԱՔ Ն ՌՈԼԱ, էլ դու սուուուուս :hands
Չգիտեմ ինչու այդպես մի տեսակ ձևով ասացիր:(, բայց համեմատել պետք չԷ նրանց, առավել ևս, եթե քեզ լսենք, տարբեր ոճերի մեջ են նվագում;):
Իսկ հիմա մի քիչ գրեմ, որ իմանաք, որ լավ էլ հայտնի խումբ է, խորհուրդ կտամ հենց իրանց համերգները դիտեք:love;):
AC/DC-ի միայն վաճառված ձայներիզների քանակը 150 միլիոնից անցնում է: Ընդհանրապես նրանք համարվում են հարդ-ռոկի այսպես ասված ծնողներից մեկը, և շատերն են համարում, որ նրանք ազդել են հեվի-մետալի ստեղծման վրա, չնայած դրան, ինչպես դու ասացիր, իրենք՝երաժիշտները, իրենց կցում են ռոկնռոլին:
Չգիտեմ ինչպես մյուսները, բայց ես իրանց գիտարիստի՝ Յանգ Անգուսի համար գժվում եմ, ուղղակի ընտիր գիտարիստ է և բացի դրանից խմբի երգերի հեղինակը( եթե չեմ սխալվում), իրա էներգետիկան հենց բեմի վրա ինձ սպանում է::love:)

PoeT
08.08.2007, 16:06
Անգուսը մեծ էներգիա է փոխանցում լսողին… Վիդեոներում Բոն Սկոտին էլ շատ հավանեցի: Հետաքրքիր ժպիտ ունի: Շատ ուչախ մարդու տպավորություն էր թողնում: Ափսոս մահացավ: Բոն Սկոտին, որպես կերպար էի սիրում, բայց հիմիկվա վոկալիստի ձայնը ավելի լավնա երևի…

Kita
09.08.2007, 00:30
Անգուսը մեծ էներգիա է փոխանցում լսողին… Վիդեոներում Բոն Սկոտին էլ շատ հավանեցի: Հետաքրքիր ժպիտ ունի: Շատ ուչախ մարդու տպավորություն էր թողնում: Ափսոս մահացավ: Բոն Սկոտին, որպես կերպար էի սիրում, բայց հիմիկվա վոկալիստի ձայնը ավելի լավնա երևի…
Հիմիկվա վոկալիստին ես նույնպես ավելի եմ սիրում, կարող է դա նրանից է, որ Սկոտին այդքան չեմ լսել և դիտել, բայց դե:
Բայց Ջոնսոնից էլ եմ էներգետիկայի մեծ հոսք զգում, նորից կկրկնեմ, նրանց համերգները հաճույքով եմ դիտում::love

HardRock
12.08.2007, 20:26
Վաբշե տե ես AC/DC-ին մետալ խմբերի մեջ կդասեի:
Էնգուս Յանգ - ևս մի հրածալի կիթառիստ, որը բացի իր լավ նվագով նաև իր շորտիկով ա հանրաճանաչ:
Վոկալիստների մասին: Երկուսի ձայնն էլ ինչոր տեղ իրար նման են, թերևս Բրայեն Ջոնսոնի ձայնը մի քիչ ավելի բարձրա:

Հարդ
19.09.2009, 15:25
Ամենակայֆ խմբերից ռոքնռոլլում, կամ HARD ROCK - ում: Մենակ մի 3 երգ լսելը տրամդ սարքում ա 1003

AniwaR
08.10.2009, 20:08
:loveԵս իմ սիրտը տվել եմ Ակի-Դակիին, հաաա::love:love:love Ռոք-ն-ռոլլի, ռոքի ամբողջ իմաստությունն էս խմբի մեջ է, խումբ, որ միշտ հավատարիմ մնաց իր արվեստին, երբեք չընկավ կոմերցիայի հետևից ու իրենց գաղափարախոսությունն ու արվեստը կուլ չգնացին միջանձնային քաշքրտուքներին՝ ի տարբերություն ձեր շատ սիրելի Փարփլի ու Սաբաթի (դե իմ էլ, բայց ինձ համար ԱՑ/ԴՑ-ը էդ բոլորի վիզն էլ ջարդած ունի): Վեհ խումբ է պարզապես, հիասքանչ, աննկարագրելի, անբացատրելի, առեղծվածային և ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ու ԴԺՈԽԱՅԻՆ և ԴՐԱԽՏԱՅԻԻԻՆ:


Բոն Սկոտին, որպես կերպար էի սիրում, բայց հիմիկվա վոկալիստի ձայնը ավելի լավնա երևի…

Ո՛չ, հանուն արդարության և ճշմարտության պետք է ասել, որ դա ճիշտ հակառակն է: Բոն Սկոտի ձայնն ու կատարողականությունն ուղղակի յուրահատուկ են ու անգերազանցելի, ահավոր զգացմունքային. մարմնիդ բոլոր բջիջներով զգում ես այդ վայրենի, դԶԶցնող, դողացնող, բայց միաժամանկ ջերմ ու քնքուշ էներգիան, ոգին: Սկոտը երբևէ երկրիս երեսին եղած մեծագույն ֆրոնտմեններից մեկն էր, ու իր մահն ամենասարսափելի դժբախտություններից է ինձ համար: Բայց չմտածեք, թե Բրայան Ջոնսոնին չեմ սիրում: Չէէէ, գժժժվում եմ ես այդ ծերուկի համար, ոկալային առումով ինքը Սկոտից շատ է տարբերվում, ձայնն էլ մի տեսակ խզված է, մի փոքր մետաղական կամ արհեստական (բայց ՄԻ ՓՈՔՐ, շա՜տ փոքր), ավելի ճիշտ կլինի ասել՝ Սկոտը մի շատ նուրբ պահ ունի իր ձայնի մեջ, էնքան տաքուկ, որ չեմ կարողանում նկարագրել պարզապես... Բայց ես աստծուց, ճակատագրից, Ջոհնսոնի մամայից ու պապայից, իրանից էնքաաան շնորհակալ եմ, որ ինքը կա: Մազ էր մնում իմ այդքան սիրելի խումբը ցրվեր, եթե չլիներ ինքը: Թեև շատ աննշան փոխվեց ԱՑ/ԴՑ-ը, բայց էլի հո միշտ մնաց Ացցցցց/Դցցցցցցց, ինչի համար էլ խոնարհվում ենք ու երկրպագում: Վաաաաայցցցց... արդեն շատ գլուխ տարա, որովհետև իրենք էլ իմ գլուխն են տարելլլլ, խելքն են տարելլլ...:love :love:love

Loki
10.10.2009, 07:59
Երբեք չեմ սիրել ԱՑ/ԴՑ... մի տեսակ...:think տուպոյ խումբ ա... նեռվերիս ազդում են :esim

Rammstein
10.10.2009, 10:34
Երաժշտական մասը լավն ա (չնայած` իմ համար մի քիչ թեթեւ ա), բայց ես իրանց վոկալը չեմ կարում ընդունեմ: Ախր չեմ հասկանում, ո՞նց ա հնարավոր լսել այնպիսի խմբերի, որոնց մոտ վոկալը միայն նման ձեւի ա, կամ ավելի բեթար: Ճիշտ ա, իմ սիրելի խմբերի ցանկում, այդ թվում իմ ամենասիրելի խմբի երգերի մեջ, կան մեղմ ասած ոչ բնական վոկալով երգեր, բայց այնտեղ կարելի է լսել նաեւ վոկալիստի բնական ձայնը գրե թե ամեն երգում:

AC/DC-ից լսել եմ միայն Ballbreaker ալբոմը, որի մեջից միակ մի քիչ լսվող երգը The furor-ն է:

AniwaR
10.10.2009, 12:49
Ով նման կերպ է արտահայտվում, պեքիից էլ անհամ է::P

Հարգելի Լոկի, եթե դու չես ընկալում, դա դեռ չի նշանակում, որ խումբն է տուպոյ:

ԱՑ/ԴՑ-ը միայն երաժշտություն չի, էդ մի ամբողջ գաղափարախոսություն է ու մտածելակերպ /հնարավոր է` շատ բանալ է հնչում, բայց դա այդպես է/; Իսկ ով մի անգամ դրան հասնում է, դա դառնում է ամբողջ կյանքի համար: Ես համոզված եմ, որ Ակի-Դակիի երկրպագուներն ամենահավատարիմն են::love


Ախր չեմ հասկանում, ո՞նց ա հնարավոր լսել այնպիսի խմբերի, որոնց մոտ վոկալը միայն նման ձեւի ա, կամ ավելի բեթար:

Բեթար... Խեհ... Կրկնում եմ` Բոն Սկոտը համարվում է երբևէ լավագույն հարդ ռոք ոկալիստներից մեկը:


http://www.youtube.com/watch?v=H5soFkGX250

http://www.youtube.com/watch?v=9j08L0oDaZs

Այս մեկը պարզապես մի անտիկվար երգ է, որն ԱՑ/ԴՑ-ի միակ բալլադն է /դրա դասական իմաստով, ոչ ակի-դակիական/: Ու չնայած իմ կարծիքով այն սուպեր հիթային երգ է` այն կարելի է գտնել High Voltage ալբոմի միայն ԱՎՍՏՐԱԼԱԿԱՆ /ոչ միջազգային/ ռելիզի վրա: Վայելեք.


http://www.youtube.com/watch?v=LjsJcY1WPRI

Kita
10.10.2009, 21:06
Մոդերատորական: Մի շարք կոնֆլիկտային գրառումներ ջնջվել և խմբագրվել են: Այնպես որ աշխատեք զերծ մնալ նման տոնով գրառումներից և մի մոռացեք, որ թեման նախատեսված է քննարկելու, արտահայտելու AC/DC խումբի մասին կարծիքներ, որոնք կարող են լինել նաև բացասական:

Rammstein
10.10.2009, 21:16
Բեթար... Խեհ... Կրկնում եմ` Բոն Սկոտը համարվում է երբևէ լավագույն հարդ ռոք ոկալիստներից մեկը:

Վատ իմաստով չասացի, հարգելիս, պարզապես նկատի ունեի այդ ոճը` ավելի վառ արտահայտված, ավելի ծանր:;)

AniwaR
10.10.2009, 21:31
Վատ իմաստով չասացի, հարգելիս, պարզապես նկատի ունեի այդ ոճը` ավելի վառ արտահայտված, ավելի ծանր:;)

Ես հասկացա, որ ոչինչ էլ հասկանալի չէ: «Հարգելիս»-ն այլևս մտադիր չէ շարունակել այդ ուղղությամբ քննարկումը: Իսկ սա միմիայն For THOSE about to Rock!


http://www.youtube.com/watch?v=doHoE156RAo

AniwaR
27.10.2009, 22:53
Վայ էսօր վերջնականապես պարզեցի, թե ինչքան է իմ, բառիս բուն իմաստով, ներկայիս մռութի :)) հասակը. 157 սմ:love Համարյա իմ բոյին: )) Ես հաստատ չգիտեմ, 156 եմ, թե 157::oy

Ինչպես նաև՝
Malcolm Young 160
Brian Johnson 165

Բարև ձեզ... հեհե...))):love
http://www.cult22.com/blog/wp-content/uploads/2009/09/Angus-Young.jpg

Հարդ
16.11.2009, 18:09
Էս ինչ կոլոտ խումբ են:D:D Մեկ ա սիրում եմ:love Մի հատ կլիպ տեսա, հայկական յանի ռոք էր՝ կիթառիստը շորտիկով էր... ԱՑ/ԴՑ ն իմանար, ահագին կուրախանար:hands:

AniwaR
16.11.2009, 18:22
Էս ինչ կոլոտ խումբ են

Մեկ է՝ իրենք ՄԵԾ խումբ են::B


Մի հատ կլիպ տեսա, հայկական յանի ռոք էր՝ կիթառիստը շորտիկով էր... ԱՑ/ԴՑ ն իմանար, ահագին կուրախանար:

Չէ-հա: ացդց-ին կրկնօրինակող ու տրիբյուտ խմբերն էնքաաան շատ են, որ էլ զարմանալու կամ ուրախանալու տեղ չունեն: Յութուբում փնտրես, լիքը կբերի:

Fender
16.11.2009, 20:47
մեկա զարմանում եմ ետ Անգուս Յանգի վրա..ոնցա ետ տարիքում ետքան շարժվում:o..իսկ վաբշե լավ խումբ ա, սիռում եմ:)..պոզիտիվ:hands

Հարդ
29.01.2010, 10:02
http://www.cult22.com/blog/wp-content/uploads/2009/09/Angus-Young.jpg

Էս նկարի լինկը բացեց... հլը նայեք www.ac-dc.CC :D սենց բան կա, թե իրանք են սարքել? Ինչքան էս խմբի մասին շատ բան եմ իմանում, էնքան ավելի եմ սիրում:love

AniwaR
29.01.2010, 11:42
Էս նկարի լինկը բացեց... հլը նայեք www.ac-dc.CC :D սենց բան կա, թե իրանք են սարքել?

Կա: Ինչ-որ Կոկոսյան կղզիներ են Ավստրալիայի կազմում: ))


.cc — национальный домен верхнего уровня для Кокосовых островов.

Сейчас регистрировать домены .cc могут граждане и организации любой страны без ограничений.

Աղբյուր՝ http://ru.wikipedia.org/wiki/.cc


Кокосовые (Килинг) острова — группа из 27 мелких коралловых островов, расположеных в Индийском океане.
С 23 ноября 1955 года переданы под управление Австралии.

Աղբյուր՝ http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D0%BA%D0%BE%D1%81%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B5_%D0%BE%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D0%B0

AniwaR
29.01.2010, 19:17
Բրայան Ջոնսոնին ուզու՞մ եք բարակ ձայնով երգելիս լսել: :love

Geordie - House of the Rising Sun


http://www.youtube.com/watch?v=ipeODPj5WRU

Մեռնե՜մ, իմ լսած ամենահաջող տարբերակն էր էս երգի: :beee :love (լուրջ)

Ընդհանրապես ասում են՝ Բոն Սկոթը մի անգամ Ջորդի խմբին ինչ-որ ակումբում լսելուց հետո եկավ ու խմբի մյուս անդամներին ասաց. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, (:() անպայման Բրայանին կհրավիրեք»:

Չսխալվեց փաստորեն: :(

Հ.գ. Էդ մարդու պրոֆեսիոնալիզմից եմ ուզում, գոնե մի կաթիլ էլի... :sorry