PDA

Դիտել ողջ տարբերակը : Բլեք Սաբաթ/Black Sabbath



otar
08.08.2007, 14:13
բրիտանական այս ռոք խումբը կարելի է ասել եղել է ՄԵՏԱԼի հիմնադիր, այն ժամանակ խումբը չի եղել ոչ մի ավելի ԾԱՆՐ բան քան Black Sabbath. ի սկզբանե նրանք նվագում էին Բլյուզ-Ռոք
խմբի հիմնադիր է համարվում Oզին
բայց ես անձամբ խմբի հիմնադիր կանվանեի Գիզեր Բատլերին, որը հենց իր "Black Sabbath" երգով փոխեց թե խմբի հին անվանումը (Earth) թե Ոճը Բլյուզ-Ռոքից այն դարձնելով ՀԵՎԻ ՄԵՏԱԼ!!

կցանկանայի կարծիքներ լսել այս ԽՄԲԻ մասին, այն իմ համար շատ մեծ բան է նշանակում!!
հատկապես կցանկանայի կարծիքներ լսել Տոմմի Այոմիի մասին

PoeT
08.08.2007, 14:26
Black Sabbath շատ չեմ լսել, բայց ինձ բավականին դուր ա եկել: Բանը նրանումնա, որ ուղղակի հիմիկվա տրամադրվածությունս այնքան էլ չի համապատասխանում իրանց երաժշտությանը (չնայած դրան, համարյա ամեն օր էլ լսում եմ): Ասենք 1 տարի առաջ երևի ավելի մեծ հաճույքով կլսեի: Black Sabbathին ես դեռ անպայման կանրադառնամ, գուցե 1 ամսից, գուցե 1 տարուց, բայց անպայման կանրադառնամ իմ երգացանկում…

Իրանց երաժշտության մեջ կա ինչ որ բան, որը ինձնում հետաքրքիր զգացմունքներ առաջացնելու մեծ ուժ ունի, ինչը չէի ասի, հեվի մետալ մնացած խմբերի մեծամասնության մասին:

Kita
09.08.2007, 00:11
Դեռևս միայն կասեմ, որ Օզիի վոկալը բավականին սպեցեֆիկ եմ համարում և շատ եմ հավանում: Իսկ ընդհանուր առմամբ էտքան էլ իմ սիրած ոճի մեջ չի մտնում այդ խումբը: Միայն որոշակի տրամադրության տակ եմ լսում:

Stalker
09.08.2007, 15:28
Սաբաթը մակարդակ խումբ ա, ու հայաստանում շատ քչերին գիտեմ որ լավ կպած լսում են:
Պապան որ Սաբաթ ա նվագում ժամերով կարելի ա լսել :)

Պ.Ս. Տարօրինակ է որ ոչ ոք Զեպ-ի հետ կապված տոպիկ չի բացել: Առաջինը ետ պիտի բացվեր :)

Ուլուանա
09.08.2007, 17:52
Չեմ կարող ասել, թե Black Sabbath-ը սիրածս խմբերի թվին է պատկանում... Մի տեսակ իմը չի, էլի, չգիտեմ... Ինչ վերաբերում է Օզզի Օսբորնի ձայնին, ապա այն իմ մեջ հակասական զգացողություններ է առաջացնում. մի կողմից համարում եմ, որ լավ ձայն ունի, մյուս կողմից էլ մի տեսակ վանում է... Ինչ–որ կեղտոտ բան եմ զգացել նրա ձայնի մեջ հենց սկզբից. դա երևի նրա կերպարի արտացոլումն է, որն իմ մեջ տարբեր պատճառներով հակակրանք է առաջացնում։ Այն ամենը, ինչ կարդացել եմ նրա մասին, ավելի ու ավելի բացասական է դարձրել նրա կերպարն իմ աչքում, բայց այդ ամենը ես նախ և առաջ նրա ձայնից եմ զգացել։

Ուրիշ մենակատարի կատարում չեմ լսել կամ, համենայնդեպս, չեմ իմացել դրա մասին, հետևաբար ոչինչ ասել չեմ կարող։

Չհարձակվեք վրաս. սա ընդամենը իմ կարծիքն է ու իմ ընկալումը։ :P

Արշակ
09.08.2007, 18:09
Ի դեպ, եթե չեմ սխալվում, Յան Գիլլանն էլ է ինչ–որ ժամանակ Black Sabbath-ում երգել, չէ՞։

Kita
09.08.2007, 23:36
Ի դեպ, եթե չեմ սխալվում, Յան Գիլլանն էլ է ինչ–որ ժամանակ Black Sabbath-ում երգել, չէ՞։
չես սխալվում;)1983ից-1984-ին և նաև եղել են.
Դեվիդ Դոնատոն 1984-ին
Ռեյ Գիլլենը1986ից-1987-ին
Թոնի Մարտինը1987ից-1991-ին և 1994ից-1996-ին
Դե Օզիի մասին չասեմ;)

Ձայնալար
10.08.2007, 09:55
կցանկանայի կարծիքներ լսել այս ԽՄԲԻ մասին, այն իմ համար շատ մեծ բան է նշանակում!!
հատկապես կցանկանայի կարծիքներ լսել Տոմմի Այոմիի մասին

Երբ ասում են Black Sabbath ես հասկանում եմ Տոմմի Այոմի, երբ ասում են Տոմմի Այոմի ես հասկանում եմ Black Sabbath: Տոմմին այդ խմբի կորիզն է և տաղանդավոր երաժիշտ: Միակ անդամն է, որ երբեք չի լքել խումբը, նույնիսկ եղել է մի պահ, երբ Տոմմին միայնակ է մնացել, և խումբը հետագայում կրկին հավաքվել է նրա շուրջ:

Ավելացվել է 7 րոպե անց



Ուրիշ մենակատարի կատարում չեմ լսել կամ, համենայնդեպս, չեմ իմացել դրա մասին, հետևաբար ոչինչ ասել չեմ կարող։

Չհարձակվեք վրաս. սա ընդամենը իմ կարծիքն է ու իմ ընկալումը։ :P

Խորհուրդ կտամ լսել վոկալիստ Դիոի մասնակցությամբ ալբոմներց:

otar
10.08.2007, 11:35
Երբ ասում են Բլացկ Սաբբաթ ես հասկանում եմ Տոմմի Այոմի, երբ ասում են Տոմմի Այոմի ես հասկանում եմ Բլացկ Սաբբաթ: Տոմմին այդ խմբի կորիզն է և տաղանդավոր երաժիշտ: Միակ անդամն է, որ երբեք չի լքել խումբը, նույնիսկ եղել է մի պահ, երբ Տոմմին միայնակ է մնացել, և խումբը հետագայում կրկին հավաքվել է նրա շուրջ:
:love միանգամայն համաձայն եմ!!

ու առհասարակ զարմանում եմ որ այսքան քիչ մարդ է Sabbath-ի մասին կարծիք կազմել :( էլ չեմ ասում որ կարծիքները իմ ակնկալիքներին չէին համապատասխանում

HardRock
12.08.2007, 19:53
խմբի հիմնադիր է համարվում Oզին
հատկապես կցանկանայի կարծիքներ լսել Տոմմի Այոմիի մասին
Հրաշալի խումբ է, իրոք համարվում է հեվի մետալի նախահայրը:
Առաջինը խումբը Օզին չի ստեղծել, Օզին խմբին միացած վերջին անդամն է եղել: Խումբը Ստեղծել են Տոնի - Անտոնիոյից- ոչ Տոմի, իսկական անունը Anthony Frank Iommi:
Տոնի Իոմին էլ համարվում է լավագույն կիթառիստներից: Ի միջայլոց, քչերը գիտեն. նա ձեռքի դաստակի վնասվածքե ստացել երիտասարդ տարիներին և շատ զարմանալի է որ այդ դեֆեկտով հանդերջ շատ լավ տիրապետում է կիթառին:

Ավելացվել է 15 րոպե անց

չես սխալվում;)1983ից-1984-ին և նաև եղել են.
Դեվիդ Դոնատոն 1984-ին
Ռեյ Գիլլենը1986ից-1987-ին
Թոնի Մարտինը1987ից-1991-ին և 1994ից-1996-ին
Դե Օզիի մասին չասեմ;)

Դեվիդ Դոնատոն ու Ռեյ Գիլլենը շատ քիչ ժամանակ են մնացել խմբում, անգամ չեն հասցրել ձայնասկավառակ թողարկեն: Նրանցից բացի խմբում երգել են` Գլեն Հյուզը (Seventh Star - 1986) ևս մեկը` Ռոնի Ջեյմս Դիո որը մի քանի հրաշալի ձայնասկավառակներա խմբի հետ ձայնագրել:
1. Heaven & Hell - 1980
2. Mob Rules - 1981
3. Live Evil - 1982
Դրանից հետո խմբից հեռացելա բայց 1992 -ին վերադարձել ու միասին խմբի հետ ձայնագրելա ևս մի հրաշալի դիսկ` Dehumanizer:
2007 ին ձայնագրվելա ևս մի դիսկ, որի հիմնական մասը հավաքված ա համերգներից, բնականաբար Դիոյի հետ ու + 3 նոր երգ: Դիսկը կոչվում է "The Dio Years":
Released Apr 2007

otar
12.08.2007, 20:53
բե ԱՅՈՄԻի համար ընդունում եմ... անունը չէր կարելի սխալ գրել [Tony Iommi] ուղղակի ազգանվան հետ իներցիայով Տոմմի եմ գրում :D
դե ես գրեցի որ Ոզիին համարում են "հիմնադիր" շատ հաճախ Oզզի և Սէբաթ անունները նույնացվում են, ու դա շատ սխալ է :angry

AniwaR
14.01.2011, 20:15
Հատուկ Օզզիի սրթսրթացնող վոկալը չսիրողների համար: Մաքուր փսիխոդելիա Բլեք Սաբաթի կատարմամբ.

Solitude (Master of Reality ալբոմից).:love


http://www.youtube.com/watch?v=lsRqgek0Gr8

Ինտրոն լրիվ փինքֆլոյդական ա: Համեմատեք.


http://www.youtube.com/watch?v=7HkQvhoymTc

Planet Caravan (Paranoid ալբոմից).:love


http://www.youtube.com/watch?v=DW3pZjmS3rg