PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիփ Փըրփլ/Deep Purple

Kita
08.08.2007, 12:31
Բրիտանական ռոկ-խումբ Deep Purple-ը կազմվել է 1968 թվականին Roundabout անվան տակ: Նույն տարվա ապրիլին անվանումը փոխվում է Deep Purple-ի:
Խումբը համարվում է ամենահանրաճանաչ և ամենաազդեցիկներից մեկը 70-ի ռոկ երաժշտությունում: Խումբի երաժիշտները, հիվմնականում գիտարիստ Րիչի Բլեկմորը, համարվում են վիրտուոզներ: Չեմ կարծում, որ ռոկ լսողները չիմանան, բայց խումբը նվագում է հեվի-մետալ և հարդ-ռոկ ժանրերում:
Խմբի կազմը փոխվել է 9 անգամ, այսպիսով խմբում նվագել են 14 անդամ.
1. Ռոդ Էվանս (1968—1969)
2. Նիկ Սիմփեր (1968—1969)
3. Րիչի Բլեքմոր (1968—1975, 1984—1993)
4. Ջոն Լորդ (1968—1976, 1984—2002)
5. Յան Փեյս (1968—1976, 1984)
6. Յան Գիլլան (1969—1973, 1984—1989, 1992)
7. Ռոջեր Գլովեր (1969—1973, 1984)
8. Դեյվիդ Քովերդեյլ (1973—1976)
9. Գլեն Հյուզ (1973—1976)
10. Թոմմի Բոլին (1975—1976)
11. Ջո Լինն Թըրներ (1989—1992)
12. Ջո Սատրիանի (1993—1994)
13. Սթիվ Մորս (1994)
14. Դոն Էյրըն (2002)
Այսօրվա կազմի մեջ են մտնում են Յան Գիլլանը, Ռոջեր Գլովերը, Դոն Էյրընը, Յան Փեյսը, Սթիվ Մորսը:

Ուզում եմ պարզաբանեմ, թե ինչու այսօրվա կազմը նշեցի և հին բոլոր անդամներին:;) Հետաքրքիր կլինի ձեր կարծիքը լսել անդամների վերաբերյալ, նախորոք խնդրում եմ միայն անվանումներ չնշել, այլ պարզաբանել:;)

otar
08.08.2007, 13:12
1. Ռոդ Էվանս (1968—1969)
կարգին ա!!! լավ ոկալ!!! ու ես իրան ԼԻՔը շնորհակալ եմ իմ սիրած խմբերից մեկը ստեղծելու համար! :)
2. Նիկ Սիմպեր (1968—1969)
արանձին որպեզ գիտարիստ լավն ա! (արանձին գնահատելու համար լսել Fandango )
3. Րիչի Բլեկմոր (1968—1975, 1984—1993)
Րիչիի համար գժվում եմ :hands ժամանակի ԼԱՎԱԳՈւՅՆ գիտարիստներից է... (լսել Blackmore's Night )
4. Ջոն Լորդ (1968—1976, 1984—2002)
ինքը շատ հավեսով դեմք ա առաջին հերթին... բացի դրանից էլ ստեղների դիմաց իրեն զգում է ինչպես ձուկը ջրում :love շատ շատ եմ սիրում Լորդին!
5. Յան Պեյս (1968—1976, 1984)
չնայած ձախլիկ ա ու թարս ա նվագում հարվածային գործիքները :) շատ լավ է նվագում! իրա տեխնիկան ուղղակի մահ ա!!
6. Յան Գիլլան (1969—1973, 1984—1989, 1992)
:love եթե վերևինների մասին ես կարողացա ինչ-որ կերպ իմ ՍԵՐՆ արտահայտել հիմա չեմ կարող որովհետև Գիլլանը :love Գիլլանը... իրա ձայնը... ( լսել Jesus Christ SuperStar by Ian Gillan )
7. Ռոդջեր Գլովեռ (1969—1973, 1984)
կասեմ որ Գլովեռին հաջորդ բասսիստից ավելի շատ եմ սիրում...
8. Դեվիդ Կովերդեյլ (1973—1976)
շատ լավ ոկալիստ է նրան գնահատելու համար բավական է մի երգ`Soldier of Fortune
9. Գլեն Խյուզ (1973—1976)
ինքն էլ լավն ե բայց Գլովեռին ամենից շատն եմ սիրում Հյուզին գնահատելու համար լսել օրինակ Songs In The Key Of Rock
10. Տոմմի Բոլին (1975—1976)
շատ լավ սոլո կիտառ ա բայց Բլեքմորը...
11. Ջո Լինն Տյոռնեռ (1989—1992)
դե ոկալիստ ա էլի... լավն ա բայց Գիլանիս չի հասնի :love
12. Ջո Սատրիանի (1993—1994)
Սատրիանին իրոք ուժեղ գիտարիստ ա!!! կիտառի վիռտուոզ է ուղղակի ու կարծում եմ առանձին շատ լավ լսվում է! առանձին գնահատելու համար կարող եք լսել ցանկացած իր ալբոմ.. անձամբ ինձ շատ է դուր գալիս Flying In A Blue Dream-ը
13. Ստիվ Մորս (1994)
նորից շատ-շատ ուժեղ գիտարիստ ա!!!
14. Դոն Էյռն (2002)
ինչ ասեմ.. Լորդին չի հասնի կներեք իմ սուբյեկտիվ կարծիքի համար :(

Արշակ
08.08.2007, 13:28
Deep Purple երևի կսիրեի, եթե մենակատարը Յան Գիլլանը չլիներ։ Ինչքան էլ որ տարօրինակ հնչի, տանել չեմ կարողանում նրա ձայնը։ Չնայած «տեխնիկական» տեսակետից լավ ձայն է, բայց մի տեսակ անդուր մարդու ձայն կարծես լինի։ Ու անկեղծ չի։ Էս իմ սուբյեկտիվ կարծիքն էր, վրաս հարձակվել չկա։ :P
Իսկ եթե Գիլլանի ձայնին փորձենք ուշադրություն չդարձնել (չնայած դժվարությամբ է ստացվում), ապա մնացած երաժշտությունը դուրս գալիս է։

Kita
08.08.2007, 13:42

Իսկ Արշակ դու Փինկ Ֆլոիդը լսում ես ձայնի համար, թե երաժշտության:
Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է չսիրել մի խմբի երաժշտություն ձայնի պատճառով, ի վերջո երաժշտությունն է հիմքը կայանում:
Ինձ ցանկացած երաժշտություն, որը իմ սրտով է, կարող է տանել հեռունները, և ձայնը կարևոր չէ, ցանկալի է, բայց կարևոր չէ երբեք:;)

otar
08.08.2007, 13:46
իսկ ես չեմ կարողանում պատկերացնել ոնց ա կարելի չսիրել Գիլանի ձայնը ..

Stalker
08.08.2007, 13:51
Deep Purple-ը ուղակի գլուխգործոց խումբ է:
Իմ ամենա սիրած խմբերից:

Մենակ Child In Time-ը ամեն ինչ արժի :)

P.S. I'm a Speed King ;)

PoeT
08.08.2007, 14:02
1. Իրանց շատ եմ սիրում: Purpleը սիրածս խմբերի ցանկում բավականին բարձր դիրքումա:
2. Գիլանի ձայնը լավնա…
3. Կիտայի հետ համաձայն չեմ: Ես կարող եմ չսիրել խումբը, մենակ վոկալի համար: Չնայած դեռ տենց բան չի եղել: Թե՞ չեմ կարող: Եսիմ… լօլ
4. Արմինե, Soldier Of Fortuneը շատ լավնա, բայց Soldier Of Fortune ասելուց, մուղամա մտնում:

Արշակ
08.08.2007, 14:15
Իսկ Արշակ դու Փինկ Ֆլոիդը լսում ես ձայնի համար, թե երաժշտության:
Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է չսիրել մի խմբի երաժշտություն ձայնի պատճառով, ի վերջո երաժշտությունն է հիմքը կայանում:
Ինձ ցանկացած երաժշտություն, որը իմ սրտով է, կարող է տանել հեռունները, և ձայնը
կարևոր չէ, ցանկալի է, բայց կարևոր չէ երբեք:;)
Տենց էլ գիտեի, որ հեսա թուր–թվանքով ընկնելու էք հետևիցս։ :))
Kita ջան, իմ կարծիքով մարդու ձայնը ամենակատարյալ երաժշտական գործիքն է։ Ոչ մի գործիք այդքան բազմազան, գունեղ չէ, ոչ մի գործիք զգացմունքներ փոխանցելու առումով չի կարող մրցել մարդկային ձայնի հետ։ Ու մարդու ձայնն էլ երաժտությունը ձևավորելիս հիմնական գործիքներից մեկն է, եթե ոչ ամենահիմնականը։ Իհարկե խոսքը չի գնում զուտ գործիքային երաժշտությունների մասին։ Նենց որ, ձայնն առանձնացնել երաժշտությունից էնքան էլ ճիշտ չի իմ կարծիքով։ Դրա համար էլ ասեցի, որ կսիրեի Դիփ Փարփլ, եթե Գիլանը չլիներ վոկալը։ Իսկ Փարփլի առանց վոկալ մասերը դուր են գալիս։
Փինք Ֆլոյդ էլ չէի սիրի երևի, եթե մենակատարի ձայնը տհաճ լիներ։ Դե իհարկե Փինք Ֆլոյդն ունի նաև բազմաթիվ զուտ ինստրումենտալ երաժշտություններ, որոնք սենց թե նենց կսիրեի։ Իսկ Watars–ի ձայնը շատ եմ սիրում ու նաև իրա ձայնը դեր ունի Փինք Ֆլոյդ սիրելուս մեջ։ Ի դեպ, որպես հակադրություն նկատեմ, որ Watars–ի ձայնը չնայած «տեխնիկապես» առանձնապես բարձր որակի չի, բայց զգացմունքներ փոխանցելու առումով ու ընդհանրապես սենց ասած մարդկային հատկանիշների առումով շատ եմ սիրում։

Չգիտեմ, ընդհանրապես ընդունվա՞ծ է արդյոք նմանատիպ բնորոշումներ տալ, բայց իմ համար երգչի ձայնի լավ կամ վատը լինելը 2 հիմնական բաղադրիչ ունի։
Մեկը պրոֆեսիոնալ երաժշտական առումով՝ ձայնի մաքրությունը, դիապազոն, տեմբր և այլն, մյուսը՝ նրա հաղորդած մարդկային զգացմունքները, էն որ ձայնից զգում ես երգողի որպես մարդ ինչպիսին լինելը։
Ընդ որում, ինձ համար երկրորդ հատկանիշն երևի ավելի կարևոր է։

otar
08.08.2007, 14:19
Արշակ ջան, ցավդ տանեմ :D մենակ չասես էլի որ Գիլանը զգացմունքներ չի հաղորդում կամ որ իրա ԴԻԱՊԱԶՈՆը լավը չի թե չե խիստերիկվեմ!!!

PoeT
08.08.2007, 14:31
Ու մարդու ձայնն էլ երաժտությունը ձևավորելիս հիմնական գործիքներից մեկն է, եթե ոչ ամենահիմնականը։Լիովին համաձայն եմ:

Ընդ որում, ինձ համար երկրորդ հատկանիշն երևի ավելի կարևոր է։Այո իհարկե… Լավ ձայն ու ՁԻապազոն ունեցող շատերը կան, որոնք ոչինչ չեն ասում իրենց երգերով

otar
08.08.2007, 14:33
Լիովին համաձայն եմ:
Այո իհարկե… Լավ ձայն ու ՁԻապազոն ունեցող շատերը կան, որոնք ոչինչ չեն ասում իրենց երգերով

ու այս ամենը հաշվի առնելով` ասեմ որ ԳԻԼԱՆը էդ ՇԱՏԵՐԻ մեջ 100% չի մտնում!!! :hands

Արշակ
08.08.2007, 14:35
Արշակ ջան, ցավդ տանեմ :D մենակ չասես էլի որ Գիլանը զգացմունքներ չի հաղորդում կամ որ իրա ԴԻԱՊԱԶՈՆը լավը չի թե չե խիստերիկվեմ!!!
Հենց ես էլ ասում եմ, որ իրա ձայնը պրոֆեսիոնալիզմի առումով շատ լավ ձայն է՝ դիապազոնը տեղն է։ :ok Ինչ–որ չափով զգացմունքներ էլ է հաղորդում, բայց հարցն էլ էն է թե ի՞նչ զգացմունքներ։ :tomato
Ես իրա ձայնից նենց զգացողություն եմ ունենում, որ ինքը անդուր մարդ է, անկեղծ չի։ Մի խոսքով, այդ առումով իրա ձայնը տհաճ է։ Այ տենց։
Չնայած Հիսուսի դերում համեմատաբար լավն էր, բայց հիմա մտածում եմ, որ եթե նրա փոխարեն ավելի լավ(մարդկայինի առումով) ձայն ունեցող երգիչ լիներ, ապա Jesus Christ SuperStar–ն ավելի լավը կստացվեր։
Ի դեպ, Jesus Christ SuperStar–ի նոր տարբերակում էլ Հիսուսի դերակատարը (չեմ հիշում անունը) շատ անդուրն է։ Գիլանն իրա համեմատ փառք էր։ Այ հենց իրա պատճառով նոր տարբերակը չսիրեցի։ Համ շատ տհաճ մարդ էր, համ էլ շատ վատ էր խաղում։ Իսկ մնացած դերակատարները հրաշալի էին երգում ու խաղում։ Նոր տարբերակը նկատի ունեմ։ Տեսե՞լ եք։

PoeT
08.08.2007, 14:36
Ու պետք էլ չի, որ մտնի…

otar
08.08.2007, 14:41
Արշակ ինչ լավա դու Alice Cooper-ի կատարմամբ չես լսել Jesus Christ:D իսկ Գիլլանի ձայնը կոնկրետ Child In Time երգի մեջ ինձ բարությունից բացի ոչինչ չի հաղորդում! ու Գիլլանը շատ շատ շատ ԼԱՎ եմոցիաներ ե հաղորդում

Արշակ
08.08.2007, 14:43
Արշակ ինչ լավա դու Alice Cooper-ի կատարմամբ չես լսել Jesus Christ:D իսկ Գիլլանի ձայնը կոնկրետ Չիլդ Ին Տիմե երգի մեջ ինձ բարությունից բացի ոչինչ չի հաղորդում! ու Գիլլանը շատ շատ շատ ԼԱՎ եմոցիաներ ե հաղորդում
Ինչի Alice Cooper-ն է՞լ է Jesus Christ կատարում։ :o
Child in Time –ը չեմ հիշում, կլսեմ կասեմ տպավորություններս։ ;)

PoeT
08.08.2007, 14:46
Արշակ, Child in Timeի վերաբերյալ կարծում եմ մենակ դրական կարծիք կարող ես արտահայտել…

otar
08.08.2007, 14:46
այո իհարկե կատարում է! :) ու շատ լավ!
բա որ CHILD IN TIME չես հիշում էլ ոնց կարող ես Գիլանի մասին կարծիք կազմել

Արշակ
08.08.2007, 14:49
այո իհարկե կատարում է! :) ու շատ լավ!
բա որ CHILD IN TIME չես հիշում էլ ոնց կարող ես Գիլանի մասին կարծիք կազմել
Ինչու՞, հենց միայն CHILD IN TIME–ո՞վ կարող էի կարծիք կազմել։ Իմիջիայլոց, շատ հնարավոր է, որ CHILD IN TIME–ը լսել եմ, ուղղակի անունով չեմ կարողանում տեղը բերել։

StrangeLittleGirl
08.08.2007, 14:51
Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է չսիրել մի խմբի երաժշտություն ձայնի պատճառով, ի վերջո երաժշտությունն է հիմքը կայանում:
Հիմա օֆֆտոպ եք համարելու, բայց դե պիտի ասեմ:
Երգը տարբեր բաղադրիչներ ունի: Երաժշտություն, գործիքավորում, տեքստ, ձայն և այլն… Եթե որևէ մեկին դրանցից մեկը դուր չի գալիս, և ասում է, որ երգը չի սիրում, միանգամայն բնական եմ համարում: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչու կոնկրետ երգեր կամ կատարողների չեմ սիրում, և կտեսնեք, որ բոլորը այդ բաղադրիչներից մեկի կամ մի քանիսի պատճառով է: Ա՛յ, եթե մեկն ասեր այսինչին չեմ սիրում, որովհետև տգեղ է, կզարմանայի, որովհետև երգը լսում ես, ոչ թե նայում:

Արշակ
08.08.2007, 15:13
Ինչի Alice Cooper-ն է՞լ է Jesus Christ կատարում։ :o
Child in Time –ը չեմ հիշում, կլսեմ կասեմ տպավորություններս։ ;)
Լսեցի :)
Ու մեկ է, չնայած Գիլլանը այդ երգում բարձր կատարողական վարպետություն է դրսևորում ու ներկայացնում է իր ձայնի հարուստ հնարավորությունները, բայց այնուամենայնիվ, հենց էդ իմ ասած մարդկայինի առումով անդուր է իրա ձայնն ինձ համար։ Չի թողնում, որ հուզվեմ։ Հենց լռում է, վայելում եմ երաժշտությունը, իսկ երգելիս դիսկոմֆորտի մեջ եմ ընկնում։ Տհաճ է։
Պատրաստ եմ գնդակահարվելու։ :pioneer :)

Kita
08.08.2007, 16:34

Վայ Արշակ, այստեղ երևի պետք նկատել, որ իհարկե մարդիկ տարբեր ձև են զգում. ինձ համար այդ երգը զգացմունքային առումով հիանալի է:love ես Գիլլանին, որ ասեմ շատ-շատ պաշտում եմ, սուտ կլինի, բայց սիրում եմ ու գտնում եմ և իհարկե զգում եմ, որ իր երգելը զգացմունքներով է:;)

Արշակ
08.08.2007, 16:45
Վայ Արշակ, այստեղ երևի պետք նկատել, որ իհարկե մարդիկ տարբեր ձև են զգում. …
Է հա, ո՞վ է բան ասում։ Ես հա էլ շեշտում էի, որ էդ իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է։ Գիտեմ, որ շատերը հուզվում են Գիլանի երգերից։ Ընդհանրապես Գիլլանի ձայնը ռոքի ամենահանրահայտ ու սիրված ձայներից մեկն է։ Բայց դե մեկ է, ես իմ կարծիքին եմ մնում։ Ավելի ճիշտ կարծիքը ո՞րն է, ինձ ուղղակի դուր չի գալիս նրա ձայնը։ Տհաճ է։ Առանց իրա ձայնի Փարփլն ինձ համար շատ ավելի լավը կլիներ։ Այդքան բան։ :)

HardRock
12.08.2007, 20:37
Իմ շատ սիրած խմբերից մեկը, թերևս ամենասիրելին, բայց մինչ Բլեքմորի խումբը թողնելը: Deep Purple-ի ոճը Բլեքմորն ա կերտել, ու հիմա առանց իրա խումբը մի քիչ իր հնչողությունը փոխելա, դա իմ կարծիքնա: Գիլանի մասին Strenger Perfects-ում հլը ձայնը թողում էր երգեր, դրանից հետո գնալով ձայնը կորում է, դա ցավալի է, ես նրան համարաում եմ լավագույն ռոք երգիչներից մեկը: Իրանց լավագույն երգի մասին մոռանում եք. Smoke on the Water որը համարվում է լավագույն ռոք ստեղծագործություններից մեկը:

REAL_ist
09.11.2007, 19:15
Լսեցի
Ու մեկ է, չնայած Գիլլանը այդ երգում բարձր կատարողական վարպետություն է դրսևորում ու ներկայացնում է իր ձայնի հարուստ հնարավորությունները, բայց այնուամենայնիվ, հենց էդ իմ ասած մարդկայինի առումով անդուր է իրա ձայնն ինձ համար։ Չի թողնում, որ հուզվեմ։ Հենց լռում է, վայելում եմ երաժշտությունը, իսկ երգելիս դիսկոմֆորտի մեջ եմ ընկնում։ Տհաճ է։
Պատրաստ եմ գնդակահարվելու։
յա ես իմ նման մտածող էլ կա:hands
Գիլանը շատ լավ ձեն ունի, բայց չի անցնում հոգու խորքը այսպես ասած, ի տարբերություն Կովերդեյլի ձենի, որին բոլոր ժամանակների լավագույն ռոկ կատարողնեմ համարում Պլանտի հետ միասին:ok
Soldier Of Fotune –ը մրցակցությունից դուսա:B
Whitesnake լսեք, օգտակարա;)

Պլանտը Գիլանից լավնա

HardRock
10.11.2007, 12:48

Ճաշակի հարցա, բան չեմ ասում, բայց... եթե Գիլանը լավը չլիներ "Հիսուս Քրիստոս Սուպեր Աստղ" ռոք օպերայում նրան չէին վստահի գլխավոր դերակատարի` Հիսուս Քրիստոսի դերը, որում, կարծում եմ բոլորը կհամաձայնեվեն, Գիլանը բարձր մակարդակ ապահովեց:

Կովերդեյլի ձայնը վատը չի, բայց նա այն դիապազոնը չունի որ Գիլանի նման ճվա (իհարկե հիմա էլ այդ ձայնը չկա): Իրա մոտ ավելի լավ ստացվումա հանգիստ երգերը, իսկ ռոքը միայն բալադները չի:

REAL_ist
10.11.2007, 13:49
Կովերդեյլի ձայնը վատը չի, բայց նա այն դիապազոնը չունի որ Գիլանի նման ճվա (իհարկե հիմա էլ այդ ձայնը չկա): Իրա մոտ ավելի լավ ստացվումա հանգիստ երգերը, իսկ ռոքը միայն բալադները չի:
այ ես ասածիդ հետ համաձայն եմ, Գիլանի ձենը ավելի մոշնիա
բայց Պլանտի ձենին չի հասնի ինչ ուզում եք ասեք

Ուլուանա
10.11.2007, 19:53
Ճաշակի հարցա, բան չեմ ասում, բայց... եթե Գիլանը լավը չլիներ "Հիսուս Քրիստոս Սուպեր Աստղ" ռոք օպերայում նրան չէին վստահի գլխավոր դերակատարի` Հիսուս Քրիստոսի դերը, որում, կարծում եմ բոլորը կհամաձայնեվեն, Գիլանը բարձր մակարդակ ապահովեց:
Համաձայն եմ, "Jesus Christ Superstar" ռոք օպերան իսկապես հաջողված ստեղծագործություն էր, Գիլանն էլ իրոք լավ էր կատարում իր դերը ;), եթե հաշվի չառնենք, որ նրա ձայնը՝ որպես Քրիստոսի ձայն, մեղմ ասած, այնքան էլ համապատասխան չէր... Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում... :oy Ինձ թվում է՝ Քրիստոսի դերը պիտի ավելի մաքուր ձայն ունեցող երգիչ կատարեր...

Գիլանի ձենը ավելի մոշնիա
բայց Պլանտի ձենին չի հասնի ինչ ուզում եք ասեք
Ես էլ եմ այդպես կարծում։ ;)

Economist
12.11.2007, 21:48
Deep Purple-ը իմ ամենասիրած դասական ռոք խմբերից է: Շատ են սիրում Highwaystar, Woman from Tokio,Smoke on the water և էլի ուրիշ լավ երգեր:)
Կարծում եմ, որ շատ մարդիկ սկսել են իրենց <ռոքային>ճաշակը ձևավորել հենց այս խմբով:

PF.DP.LZ
14.11.2007, 13:00
Բարև բոլորին ես նոր եմ ձեր մոտ իմ համար ռոքը սկսվում ու վերչանում ա Deep Purple-ով.առայժմ եսքանը.

Ավելացվել է 3 րոպե անց

Համաձայն եմ, "Jesus Christ Superstar" ռոք օպերան իսկապես հաջողված ստեղծագործություն էր, Գիլանն էլ իրոք լավ էր կատարում իր դերը ;), եթե հաշվի չառնենք, որ նրա ձայնը՝ որպես Քրիստոսի ձայն, մեղմ ասած, այնքան էլ համապատասխան չէր... Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում... :oy Ինձ թվում է՝ Քրիստոսի դերը պիտի ավելի մաքուր ձայն ունեցող երգիչ կատարեր...

Ես էլ եմ այդպես կարծում։ ;)

100 տոկոս վոշմեկի ձենը Պլանտին չի հասնի...

HardRock
14.11.2007, 15:39
100 տոկոս վոշմեկի ձենը Պլանտին չի հասնի...

Տենց որ ասենք, ոչմեկի փձենը Պավարոտիի ձայնին չի հասնի :): Երևի սխալ է համեմատություններ անելը, Zeppelin ու Purple-ը ռոքի տարբեր ոճերում են: Zeppelin-ը մի քիչ ծանր բլյուզային ուղվածություն ունի ու տեղ Փլատի ձայնը իրոք շատ դզումա, Purple-ը ավելի սուր հենց հարդ ոճա, տեղ Գիլլանի ձայնա սազում:
74թ. Purple-ը, Քովերդեյլի հետ, արդեն մի քիչ դեպի ֆանկ ռոք էր գնում, էդ դեպքում էլ նրա ձայնը վատը չէր: Մի խոսքով տարբեր բաներ են, և ճիշտ չի լինի համեմատել:

Ռեդ
01.08.2008, 21:06
Էսօր կոմպիս մեջ պատահականորեն գտա էս խմբի 14 հատ ալբոմ :D
Բայց դզեց, մենակ Rat Bat Blue-ն հերիք ա :jagi

MetalFan
28.11.2008, 17:29
Րիչի Բլեկմորը իրոք լավագւյններից է....

total_abandon
29.11.2008, 12:37
Blackmore-ը իրա տեղը, բայց Steve Morse-ը մի այլ կարգի գեղեցկություն մտցրեց եդ խմբի երաժտության մեջ, ինձ իրա սոլոները ավելի են դուր գալիս... Մենակ Almost Human-ը հերիքա::hands Իսկ Blackmore կարելի ա լսել միայն Blackmor's Nights-ում.

HardRock
01.12.2008, 14:53

Ախպերս չնեղանաս, բայց երևի դու ռոք չես սիրում: Blackmore-ը, Blackmor's Nights-ում վատ չի նվագում բայց դա ռոք չի: Ինքը իմ սիրած գիթառիստն ա բայց Blackmor's Nights-ը ինձ ավելի շատ հիասթափեցրելա, իսկ Steve Morse-ը ավելի շատ բլյուզավոյ գիտառիստա, իրա մոտ լավ բալլադներա ստացվում բայց ռոքի համար շատ փափուկա նվագում:

impression
01.12.2008, 17:23
Էս թեման մի հատ սկզբից մինչև վերջ կարդացեք, բացումա՜ :D
Իսկ Deep Purple-ը իմ ամենասիրած խմբերից է: Հենց ավտո առնեմ, բարձր միացնելու եմ Highway Star-ը ու դավա՜՜՜՜՜՜յ

HardRock
01.12.2008, 17:49
Հենց ավտո առնեմ, բարձր միացնելու եմ Highway Star-ը ու դավա՜՜՜՜՜՜յ

Ավտոյի մեջ AC/DC Highway To Hell-ն լավ կլինի :)

Ֆրեյա
01.12.2008, 18:57
Խեղճ ԴՓ :( Որ իմանար՝ իրա մասին ասելու բան չկա....

Հզոր խումբ ա, ու իմ կարծիքով իր հզորությունը ոչ թե գիտառիստների մեջ էր, այլ Յան Գիլանի վոկալի

Իմ սիրած երգերի շարքին են պատկանում՝ Highway star, strange kind of woman,woman from Tokio, Smoke on the water, Burn... ու բոլոր մնացածը :P

HardRock
01.12.2008, 19:36
Խեղճ ԴՓ :( Որ իմանար՝ իրա մասին ասելու բան չկա....

Հզոր խումբ ա, ու իմ կարծիքով իր հզորությունը ոչ թե գիտառիստների մեջ էր, այլ Յան Գիլանի վոկալի

Ռոք երաժշտության մեջ գիթառը 1 տեղնա ու եթե գիթառիստը վատը եղավ մնացածը էլ կարևոր չի լինի: Յան Գիլանը լավնա, բայց ցավոք էլ էն ձայնը չունի ինչ 70-ականներին էր:

Ռուֆուս
01.12.2008, 21:58
Blackmore's Night խմբի երկրպագուներին հիշեցնում եմ, որ Ակումբում կա նրանց նվիրված թեմա ;)

Blackmore's Night (http://www.akumb.am/showthread.php?t=1929)

Ռեդ
01.12.2008, 22:02
My woman from Tokyo
She makes me see
My woman from Tokyo
She's so good to me
Լավն են :love

total_abandon
02.12.2008, 12:02
Ախպերս չնեղանաս, բայց երևի դու ռոք չես սիրում: Blackmore-ը, Blackmor's Nights-ում վատ չի նվագում բայց դա ռոք չի: Ինքը իմ սիրած գիթառիստն ա բայց Blackmor's Nights-ը ինձ ավելի շատ հիասթափեցրելա, իսկ Steve Morse-ը ավելի շատ բլյուզավոյ գիտառիստա, իրա մոտ լավ բալլադներա ստացվում բայց ռոքի համար շատ փափուկա նվագում:

Բան չունեմ ասելու Բլեքմորը իրա տեղը, բայց Մորսը իսկականից խզարումա, ինչ բլյուզ ինչ բալլադներ, ինչ բան?? իրա նման մելոդիկ մեկ ել ինքնա նվագում.

Իսկ Գլովերի բասը վաբշե դզում ա մի այլ կարգի, իմիջայլոց, սաղ ալբոմները, սաղ համերգները, սաղ կլիպները (դաժե կլիպ են ունեցել ես չեի իմանում.) ունեմ, բայց ամենասիրած համերգը Total abandon-նա Steve Morse -ի հետ.. Իմիջայլոց, էս վերջերս, որ ռուսաստանում համերգ ա տվել կարող ա ինչ ու մեկը ունենա ձայնագրությունը???

Ռեդ
22.08.2009, 01:06
Էսօր կոմպիս մեջ պատահականորեն գտա էս խմբի 14 հատ ալբոմ :D
Բայց դզեց, մենակ Rat Bat Blue-ն հերիք ա :jagi
Հիշում եմ էն վախտերը, որ նոր նոր ծանոթանում էի Փարփլի հետ: :)
Հիմա արդեն էն վախտից մի տարուց ավել ժամանակա անցել, բայց չեմ կարում կտրվեմ էս խմբից: Նստել եմ Փարփլի վրա ու :love
Տղերք, դուք վերջն եք:

BeatleMan
26.08.2009, 15:31
Ո՞վ գիտեր սրա մասին:

http://www.youtube.com/watch?v=5chZyRnK8dU"]http://www.youtube.com/watch?v=5chZyRnK8dU

http://www.youtube.com/watch?v=Odeztf1nK8s"]http://www.youtube.com/watch?v=Odeztf1nK8s

http://www.youtube.com/watch?v=7m1Vmo9hpKM"]http://www.youtube.com/watch?v=7m1Vmo9hpKM

Ռեդ
26.08.2009, 16:24
:)
Մի քանի օր առաջ դրա մասին էինք ակումբում խոսում:
Էս էլ ապացույցը.
http://www.akumb.am/showthread.php?p=1753285&highlight=Armenia#post1753285

BeatleMan
26.08.2009, 17:36
Մի քանի օր առաջ դրա մասին էինք ակումբում խոսում:
Էս էլ ապացույցը.
http://www.akumb.am/showthread.php?p...ia#post1753285

Բայց խի՞ ես ու իմ նման շատերը չգիտեին, որ սենց բան ա եղել: Խի՞ գոնե մի անգամ հեռուստատեսությամբ չեն ցույց տվել: :angry:angry

Yellow Raven
26.08.2009, 20:21
Բայց խի՞ ես ու իմ նման շատերը չգիտեին, որ սենց բան ա եղել: Խի՞ գոնե մի անգամ հեռուստատեսությամբ չեն ցույց տվել: :angry:angry

Երկիր Մեդիայում մոտ 2 շաբաթ առաջ անձամբ տեսել եմ;)

BeatleMan
26.08.2009, 22:23
Երկիր Մեդիայում մոտ 2 շաբաթ առաջ անձամբ տեսել եմ

2 շաբաթ առաջ ես էլ գիտեի, բայց երկիր մեդիայից չէ, յու թուբից: Բայց խի՞ դրանից առաջ չգիտեինք: 89 թվին ա եղել, 20 տարի ա անցել....

HardRock
27.08.2009, 14:51
Բայց խի՞ ես ու իմ նման շատերը չգիտեին, որ սենց բան ա եղել: Խի՞ գոնե մի անգամ հեռուստատեսությամբ չեն ցույց տվել: :angry:angry

Դե որովհետև դա եղելա հեռավոր 1989թ. :) էդ ժամանակ դու քանի տարեկան էիր: :)

BeatleMan
27.08.2009, 17:50
Ես ... "-2" տարեկան էի:) բայց էդ ի՞նչ կապ ունի: Նույն ձևով ես գիտեի, որ Ազնավուրնա ֆրանսիացի հայտնի երգիչներին հավաքել: էդ ժամանակ էլ -3 տարեկան էի :D:D Բայց դե հալալա համ իրանց համ էլ ռոքերներին :good:dance

HardRock
27.08.2009, 18:13

Իսկ լսել ես այն մասին, որ այդ ակցիայի գլխավոր կազմակերպիչներին Սերժ Սարգսյանը պատվավոր քաղաքացու կոչումա տվել ու կարծեմ հոկտեմբերին պետքա գան: շատ չծավալվեմ, ավելի լավա նյութը կարդաս այստեղից. http://news.am/ru/news/1488.html

BeatleMan
28.08.2009, 14:52
Իսկ լսել ես այն մասին, որ այդ ակցիայի գլխավոր կազմակերպիչներին Սերժ Սարգսյանը պատվավոր քաղաքացու կոչումա տվել ու կարծեմ հոկտեմբերին պետքա գան:

Հա լսել եմ, բայց համել լսել եմ որ Բրայան Մեյն ու Դեվիդ Գիլմոռը կարողա չգան:think....բայց որ գան նենց լավ կլինի...:sos

Rhayader
29.08.2009, 10:46
Ընդհանրապես դժվար գտնվող համերգ ա:(

Alba
29.08.2009, 12:02
Իմ մանկության ամենասիրելի խբերից է:hands Նրանց և The Beatles խմբի երգերի տակ եմ մեծացել:

Norton
03.12.2009, 19:49
Deep Purple-ը նույնպես կգա Երևան

Ռոքի մեկ այլ լեգենդար խումբ` հանրահայտ Deep Purple-ը, ի վերջո կգա Երևան: Այդ մասին իր կայքում բարձրաձայնում է Վիբրոգրաֆուս ընկերությունը` նշելով հստակ ամսաթիվ` մայիսի 25: Այդ օրն է նախատեսված աշխարհահռչակ բրիտանական խմբի համերգն արդեն ավանդական դարձած մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:

Հիշեցնենք, որ ավելի քան 4 տասնամյակ ռոքի սիրահարներին բեմից ողջունող Յան Գիլանը` Deep Purple-ի մենակատարը, հոկտեմբերին մի քանի այլ երաժիշտների հետ այցելել էր Երևան «Ռոքը օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում և տեղեկացրել էր Երևանում խմբի մոտակա համերգի հնարավորության մասին:

Վիբրոգրաֆուս ընկերությունն էր կազմակերպել բրիտանական ևս 2 լեգենդար ռոք խմբերի` Jethro Tull-ի և Uriah Heep-ի համերգները Երևանում:

Norton
04.12.2009, 16:32
2010թ. մարտի 26-ին եւ 27-ին տեղի կունենան Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանի համերգները:

Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանը 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում հանդես կգա երկու բարեգործական համերգներով` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Այս մասին այսօր Երեւանում հայտարարել են համերգների կազմակերպիչ` Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը, համերգների գլխավոր հովանավոր` բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Իէն Գիլանի բարեգործական համերգները տեղի կունենան «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որոնք իրականացնում են Մեդիամաքսը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Երկու համերգից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Ս.թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ այլ ռոք աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:

«Ծրագիրը կորպորատիվ պատասխանատվության ոլորտում կորպորատիվ սեկտորի եւ լրատվամիջոցի գործընկերության հիանալի օրինակ է: Այն փաստը, որ նախագծի շրջանակներում իրենց ջանքերն են միավորել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` Հայաստանի խոշոր ընկերություններից մեկը, եւ Մեդիամաքսը` տեղեկատվական դաշտում իր ուրույն տեղն ունեցող ընկերությունը, վկայում է այն մասին, որ բիզնեսի մեծությունը նշանակություն չունի, եթե ընկերություններին միավորում են միասնական գաղափարներն ու նպատակները»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մեդիամաքսի տնօրենն ընդգծել է, որ «տոմսերի գները մատչելի են լինելու»:

«Ցավոք, վերջին ժամանակներս Հայաստանում տարածված է այն կարծիքը, որ եթե համերգը բարեգործական է, ապա տոմսերի գները պետք է անչափ բարձր լինեն: Մենք անթույլատրելի ենք համարում թանկ տոմսերի պատճառով երկրպագուներին իրենց կուռքի հետ հանդիպելու հաճույքից զրկելը»,- ասել է Արա Թադեւոսյանը:

Նա նաեւ հայտնել է, որ մինչեւ տարեվերջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ Մեդիամաքսը միասին կայցելեն Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որպեսզի Նոր տարվա շեմին երաժշտական գործիքներ կնվիրեն նրա սաներին:

Yellow Raven
04.12.2009, 18:31
Փաստորեն նախատեսվում է և Դիփ Դարփլի համերգը և առանձին Գիլանի համերգը ֆիլհարմոնիկի հետ...Հրաշք:love

Jarre
05.12.2009, 10:22
Փաստորեն նախատեսվում է և Դիփ Դարփլի համերգը և առանձին Գիլանի համերգը ֆիլհարմոնիկի հետ...Հրաշք
Իսկ ահա թե ինչ է գրված առիթ.ամ-ում.
«սակայն երաժիշտը հանդես կգա, ոչ թե “Deep Purple” խմբի, այլ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:»։
Փաստորեն Դիփ Փարփլի համերգ չի լինելո՞ւ :think

Ներսես_AM
05.12.2009, 10:44
Իսկ ահա թե ինչ է գրված առիթ.ամ-ում.
«սակայն երաժիշտը հանդես կգա, ոչ թե “Deep Purple” խմբի, այլ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:»։
Փաստորեն Դիփ Փարփլի համերգ չի լինելո՞ւ :think
Մարտին լիենլու է Յան Գիլանի համերգը ֆիլարմոնիկի հետ, իսկ մայիսին արդեն Դիփ Փըրփլի համերգը :)

Yellow Raven
05.01.2010, 23:42
Deep Purple-ի մայիսի 25-ի համերգի տոմսերն արդեն վաճառքում են:)
Տոմեսրը կարող եք գնել Տիկնիկային Թատրոնի տոմսարկղից կամ Սաս սուպերմարկետների ցանցից:)
Մինչև փոտրվարի 8-ը տոմսերի գներն են 3000-55000 դրամ, իսկ փետրվարի 9-ից որոշ գնանոց տոմսեր կթանկանան:)

AniwaR
17.01.2010, 17:23
Ժողովուււրդ, SOS, ո՞վ գիտի կոնկրետ, թե համերգը որ դահլիճում է լինելու: Ես vgs.am (http://vgs.am/) -ում նայում եմ դահլիճի սխեման ու բան չեմ հասկանում, էդ բեմը ո՞ր կողմում ա, տոմսերի գներն էլ են ինչ-որ տարօրինակ ձևով բաշխված, չեմ հասկանում առաջին/երկրորդ հարկերը որոնք են, կան թե չկան ընդհանրապես: Ընենց տոմս եմ ուզում, որ բեմին մոտենալ լինի: Հե՜լփփփփ: :(

http://www.vgs.am/userfiles/Left-Tribune.jpg

http://www.vgs.am/userfiles/Round2.jpg

http://www.vgs.am/userfiles/Parter.jpg

Sagittarius
17.01.2010, 17:38
տակ, ոնց հասկացա առաջին նկարը դա կողի՝ աջ ու ձախ տրիբունաներն են, երկրորդը՝ բեմի դիմացի, պտտվող տրիբունան ա, իսկ երրորդը՝ արդեն բեմի դիմացի հարթակն ա, որտեղ սահադաշտ ա լինում, ու փաստորեն նստելու տեղերով, այսինքն՝ եթե ուզում ես բեմին մոտելնալ պետք է երրորդ նկարի տոմսերից առնես.

բայց բավականին թանկ է տոմսերի գինը, շատ հաճախ աշխարհում նման համերգները ավելի եժան են լինում, իսկ մեր երկրի նման երկրների դեպքում առավել ևս

AniwaR
17.01.2010, 21:59
տակ, ոնց հասկացա առաջին նկարը դա կողի՝ աջ ու ձախ տրիբունաներն են, երկրորդը՝ բեմի դիմացի, պտտվող տրիբունան ա, իսկ երրորդը՝ արդեն բեմի դիմացի հարթակն ա, որտեղ սահադաշտ ա լինում, ու փաստորեն նստելու տեղերով, այսինքն՝ եթե ուզում ես բեմին մոտելնալ պետք է երրորդ նկարի տոմսերից առնես.

Սահադա՞շտ: Փաստորեն սա էն նույն դահլիճը չի՞, որտեղ Յուրայահ Հիփի համերգն էր: :8

Sagittarius
17.01.2010, 22:20
Ճիշտն ասած չեմ իմանում, ես էտ համերգին չեմ եղել և էտ քո ասած դահլիճը չեմ տեսել, բայց էտ նկարներից դատելով ոնց որ մեծ դահլիճն ա մարզահամերգային համալիրի

nune'
17.01.2010, 23:51
այո, այո, մանավանդ, հուզիչ է այն պահը, որ նրանք մայիսին գալու են մեր հայրենիք:ճ

HardRock
18.01.2010, 16:42
Ես տոմս առնելուց հարցրի ու ասեցին, որ համերգը այս անգամ տեղի ա ունենալու մեծ դահլիճում, այսինքն ոչ այնտեղ որտեղ Յուրայահ Հիփի համերգնա եղել:

Yellow Raven
18.01.2010, 19:44
Հա, Ջեթրոյի ու Հիփի համերգները փոքր դահլիճում էին,իսկ սա մեծումա լինելու:)
Ինչքանով տեղյակ եմ, 3000-անոց ու 5000-անոց տոմսերը վերջացել են:)

Ռուֆուս
18.01.2010, 19:58
Հա, Ջեթրոյի ու Հիփի համերգները փոքր դահլիճում էին,իսկ սա մեծումա լինելու:)
Ինչքանով տեղյակ եմ, 3000-անոց ու 5000-անոց տոմսերը վերջացել են:)

Կասկածում եմ, որ թանկանոց տոմսերը կկարողանան ամբողջությամբ վաճառել...

AniwaR
27.01.2010, 19:09
Ուռռռաաա՜, էսօր մամաս բեմի կողքի 10,000-անոց տոմսերից վերջինը!!! ինձ համար առավ: :D Կըսեն՝ այդտեղից հնարավոր է բեմին մոտենալ: Ինչևէ, էլ չկա դրանցից: :պզզ Էնենց որ, շուտ արեք, քանի շուտ ա:

Կասկածում եմ, որ թանկանոց տոմսերը կկարողանան ամբողջությամբ վաճառել...

«Վախենամ»՝ ծախվի, էն էլ ոնց: :արև ))

Norton
27.01.2010, 20:43
Ակումբից մարդ կա, որ չի առել, բայց ուզումա առնի?

Rammer
27.01.2010, 21:04
Ակումբից մարդ կա, որ չի առել, բայց ուզումա առնի?

Այո

Fender
27.01.2010, 23:01
կա:)

Fender
28.01.2010, 12:54
15000ից էժան տոմս ել չկա:(

Tar
01.02.2010, 17:31
Գիլանի սոլո համերգների տոմսերն էլ են արդեն վաճառվում ֆիլհարմոնիկի տոմսարկղում, գինը` 5000-25000:

AniwaR
01.02.2010, 19:36
Գիլանի սոլո համերգների տոմսերն էլ են արդեն վաճառվում ֆիլհարմոնիկի տոմսարկղում, գինը` 5000-25000:

Իսկ ինչ-որ կայք կա՞, որտեղից հնարավոր է ավելի մանրամասն տեղեկություններ (լավ, գոնե մի-երկու խոսք) իմանալ: Ես ինչքան փնտրեցի, բան չգտա: ://

Հ.գ.

ՄայՍպեյս-ում էսքան տեղը բացել էր. :D :D

Band Members Ian Gillan - Vocals
Roger Glover - Bass
Ian Paice - Drums
Steve Morse - Guitar
Don Airey - Keyboards
Sounds Like Deep Purple
Record Label EDEL
Type of Label Major

Ռուֆուս
01.02.2010, 22:29
Գիլանի սոլո համերգների տոմսերն էլ են արդեն վաճառվում ֆիլհարմոնիկի տոմսարկղում, գինը` 5000-25000:

Տարոն ջան, բա ԳԻլանի համերգը ե՞րբ ա լինելու...

AniwaR
01.02.2010, 22:56
Տարոն ջան, բա ԳԻլանի համերգը ե՞րբ ա լինելու...

Ոչի՞նչ, որ Տարոնը չեմ: :)) Մարտի 26-ին ու 27-ին:

Լավ, ես մի երկու բան գտա... Ուղղակի ինձ ավելի շատ տոմսերի հետ կապված էր հետաքրքրում: //

Յան Գիլանը 2 բարեգործական համերգ կունենա Երևանում

14:55 • 04.12.09

Յան Գիլանը 2 բարեգործական համերգ կունենա Երևանում

Մարտի 26-27-ին Երևանում բարեգործական համերգներով հանդես կգա Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Համերգներից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման աշխատանքներին: Նախագիծը իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ:

Պետֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, թեև ռոքի մեծ սիրահար չէ, բայց չի կարող չգնահատել Յան Գիլանի նման «մեծ երևույթին»: Դեռ երիտասարդ տարիքից ռոքի սիրահար ընկերների շնորհիվ էլ մշտապես տեղյակ է եղել ռոքի զարգացումներից:

Համերգի նախաձեռնողը «Մեդիամաքս» լրատվական գործակալությունն է, վերջինիս տնօրեն Արա Թադևոսյանի հավաստմամբ` կանեն ամեն ինչ, որ տոմսերի գները մատչելի և հասանելի լինեն դասական երաժշտության ու ռոքի բոլոր սիրահարների համար:

«Հիմնականում կատարելու են Deep Purple-ի ստեղծագործությունները` այն տարբերությամբ, որ խմբին կփոխարինի ֆիլհարմոնիկ նվագախումբը», - բացատրեց Արա Թադևոսյանը:

Կազմակերպիչների կարծում են, որ Գյումրիի այս երաժշտական դպրոցը մեծ նշանակություն ունի, քանի որ երկրաշարժից հետա մնացել է տնակային պայմաններում, բայց ունի 200-ից ավելի սան, մոտակա գյուղերի երեխաները նույնպես հաճախում էին այնտեղ:

Tert.am

Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2009/12/04/gillan/

Tar
02.02.2010, 13:29
Տարոն ջան, բա ԳԻլանի համերգը ե՞րբ ա լինելու...

2 համերգ ա լինելու, մարտի 26-ին ու 27-ին: Էսօրվա Առավոտ-ում էլ արդեն կա գրած, Թատերաբեմում` 5000-անոց տոմսերն են, Ամֆիթատրոնում ու պարտերում` 10000 ու 15000, կարծեմ մենակ պարտերում` արդեն մինչև 25000:

Yellow Raven
02.02.2010, 13:29
Իէն Գիլանի համերգները Երեւանում
http://mediamax.am/arm/images/gillan_concert.jpg
Մեդիամաքսը հանդիսանում է Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանի 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայանալիք երկու համերգների կազմակերպիչը: Համերգները կանցնեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ` “Արամ Խաչատրյան” համերգասրահում:

Համերգների գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը, պաշտոնական գործընկերն ու ավիփոխադրողը` bmi ընկերությունը:

Իէն Գիլանի բարեգործական համերգները տեղի կունենան “ՙՌոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որոնք իրականացնում են Մեդիամաքսը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Երկու համերգից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ այլ ռոք աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:

Համերգների տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում, այն աշխատում է ամեն օր, 11:00-ից մինչեւ 19:00:

Տոմսերի արժեքն է. 5 հազար դրամ /թատերահարտակ/, 10 հազար դրամ /ամֆիտատրոն եւ պարտեր/, 15 հազար դրամ /ամֆիտատրոն եւ պարտեր/, 20 եւ 25 հազար դրամ /ամֆիտատրոն եւ պարտեր/:

Սեղմելով այստեղ (http://mediamax.am/images/philarmonic_large.jpg), կարող եք ծանոթանալ տեղերի ու դրանց գների ավելի մանրամասն նկարագրությանը:

mediamax.am

Հարդ
03.02.2010, 09:29
Այ մարդի նչ տոմս առնել, ինչ բան, ասա դասախոսս կարանա ինձ մտցնի (ֆիլհարմոնիկի մենակատարն ա էլի):):

HardRock
03.02.2010, 15:06
Էդ Գիլանի համերգը, բա Deep Purple: Deep Purple համերգը համալիրի մեծ դահլիճումա:

AniwaR
03.02.2010, 17:44
Էդ Գիլանի համերգը, բա Deep Purple: Deep Purple համերգը համալիրի մեծ դահլիճումա:

Գիտենք,:sulel մի քանի գրառում վերև կարդա: :)

HardRock
03.02.2010, 17:49
Գիտենք,:sulel մի քանի գրառում վերև կարդա: :)

Իմ խոսքերը Հարդին էր ուղված, պարզապես իրա խոսքերը չդրեցի:

Հարդ
03.02.2010, 17:53
Իմ խոսքերը Հարդին էր ուղված, պարզապես իրա խոսքերը չդրեցի:

Հա, դե որ ինձ էր ուղղված... ըտեղ արդեն կապերս վերջանում են... տոմս էլ չունեմ...:(

AniwaR
03.02.2010, 18:01
Իմ խոսքերը Հարդին էր ուղված, պարզապես իրա խոսքերը չդրեցի:

Ուպս, կներես, Հարդի գրառումը չէի նկատել: :oy

Այ մարդի նչ տոմս առնել, ինչ բան, ասա դասախոսս կարանա ինձ մտցնի (ֆիլհարմոնիկի մենակատարն ա էլի):

Էդ դասախոսդ քանի՞ ուսանող ունի: :Դ Ի՞նձ էլ չի մտցնի: :Դ Համ էլ, որ մտար, ու՞ր ես նստելու: :8

Հարդ
03.02.2010, 20:08
Ուպս, կներես, Հարդի գրառումը չէի նկատել: :oy

Ինքը չգիտեմ, բայց ես չեմ ների::beee

Էդ դասախոսդ քանի՞ ուսանող ունի: :Դ Ի՞նձ էլ չի մտցնի: :Դ Համ էլ, որ մտար, ու՞ր ես նստելու:

Դե ինքը մի տեղ չի դաս տալի, որ իմանամ քանի ուսանող ունի: Դե հլը իմ բանակի (բանակի հարցերը առանց տոմս մտնելու հարցն ա էլի (եթե իհարկե չհասկացար (վայ!!!))) հարցերը լուծեմ, նոր մտածեմ քեզ ոնց մտցնեմ: Որ մտա երևի չեմ նստի, այլ կուլիսների հետևից կնայեմ:oy

Yellow Raven
03.02.2010, 20:15
Ես էլ տոմս չունեմ,բայց ուզում եմ մտնեմ:cry
Եթե ինչ-որ մեկդ մենակ եք ու տոմս եք գնալու առնեք, ձեն հանեք միանամ:)
Հ.Գ.Խոսքը Գիլանի համերգի մասին էր, Փարփլի տոմսն առել եմ:))

Kita
03.02.2010, 22:33
Մոդերատորական: Դադարեցրեք տոմսերի վերաբերյալ օֆֆտոպի վերածվող գրառումները:

Ձայնալար
17.03.2010, 19:09
Նայեք ինչ տժալ ենք տժալու :love
Գիլանի՝ սիմֆոնիկի հետ համերգի ծրագիրը.

Highway Star (Deep Purple)
Strange Kind Of Woman (Deep Purple)
Woman from Tokyo (Deep Purple)
Ted the Mechanic (Deep Purple)
Wasted Sunsets (Deep Purple)
No Lotion for That (Ian Gillan)
Fireball (Deep Purple)
Pictures of Home (Deep Purple)
Perfect Strangers (Deep Purple)
When a Blind Man Cries (Deep Purple)
Black Night (Deep Purple)
Smoke On The Water (Deep Purple)

Ռուֆուս
17.03.2010, 19:15
Նայեք ինչ տժալ ենք տժալու :love
Գիլանի՝ սիմֆոնիկի հետ համերգի ծրագիրը.

վայ, ինչ լավ երգացանկ ա, բայց մի քիչ քիչ չի՞ :(

Բագ, դու 27-ի՞ն ես գնալու, թե 26-ին:

Ձայնալար
17.03.2010, 19:21
վայ, ինչ լավ երգացանկ ա, բայց մի քիչ քիչ չի՞ :(

Բագ, դու 27-ի՞ն ես գնալու, թե 26-ին:

27-ին

Ռուֆուս
17.03.2010, 19:26
27-ին

Ուրեմն իրար հետ կլինենք :)

AniwaR
17.03.2010, 19:29
Էհ, ինչպես և կանխատեսվում էր, no child in time. Մնաց խմբի համերգին::/

վայ, ինչ լավ երգացանկ ա, բայց մի քիչ քիչ չի՞ :(

Մտածում եմ՝ էդ ո՞նց պետք ա լիներ, որ վատ երգացանկ լիներ: :))

Yellow Raven
17.03.2010, 20:22
Բայց իսկականից մի քիչ քչոտա երևում:( Գոնե 15 երգ լիներ:cry
Էս դեպքում էն վարիանտը չի գործի,որ վերջում կպնենք մի երկու երգ ավել երգեն:))

Հ.Գ.26-ին մարդ կա Ակումբից?:)

Yevuk
17.03.2010, 22:11
Բայց իսկականից մի քիչ քչոտա երևում:( Գոնե 15 երգ լիներ:cry
Էս դեպքում էն վարիանտը չի գործի,որ վերջում կպնենք մի երկու երգ ավել երգեն:))

Հ.Գ.26-ին մարդ կա Ակումբից?:)

Դե ոնց էլ լինի նա բիս 1 երգ հաստատ կերգի, եթե մի քիչ էլ ղժժոցներս քցենք, կարողա 2-րդն էլ ստացվի: :))

Հ.Գ. Ես 26-ին եմ, ինչքան գիտեմ Վելվետն էլա 26-ին գալու: :)

AniwaR
17.03.2010, 23:17
Դե ոնց էլ լինի նա բիս 1 երգ հաստատ կերգի, եթե մի քիչ էլ ղժժոցներս քցենք, կարողա 2-րդն էլ ստացվի: :))

Հ.Գ. Ես 26-ին եմ, ինչքան գիտեմ Վելվետն էլա 26-ին գալու: :)

Չէ, Վահիկը ճիշտ ա ասում, չի լինի: Գիլանին մնար՝ կերգեր, բայց նվագախու՞մբը: )) Կամ էլ պետք ա կռիսություն արած լինեն, էդ դեպքի համար մի երկու երգ գրած չլինեն ցուցակում, չգիտեմ: ))

հգ 26-ին եմ, հա: :)

Ձայնալար
18.03.2010, 10:25
Չէ, Վահիկը ճիշտ ա ասում, չի լինի: Գիլանին մնար՝ կերգեր, բայց նվագախու՞մբը: )) Կամ էլ պետք ա կռիսություն արած լինեն, էդ դեպքի համար մի երկու երգ գրած չլինեն ցուցակում, չգիտեմ: ))

հգ 26-ին եմ, հա: :)

Էդ կռիսություն չի, միշտ էլ նվագախումբը կոնկրետ բան ա լինում պատրաստած բիսի համար ու եթե էդ երգը չայլդ ին թայմը չլինի, ես բողոք նամակ կգրեմ ՄԱԿ :))

AniwaR
18.03.2010, 14:08
Էդ կռիսություն չի, միշտ էլ նվագախումբը կոնկրետ բան ա լինում պատրաստած բիսի համար ու եթե էդ երգը չայլդ ին թայմը չլինի, ես բողոք նամակ կգրեմ ՄԱԿ :))

Ուհուն: Մնում ա հուսալ, որ ձյաձ Գիլանը իր սննդակարգին ոնց որ պետքն ա, հետևում ա, որ էդ օրը գոնե ֆիզիկապես ի վիճակի լինի դրան: :8

Ամենավերջին վիդեոն, որ Յութուբում գտա 2002 թվինն ա (խմբի հետ).

http://www.youtube.com/watch?v=qbtCo6z8GHo

Դե ոչինչ, որ երևակայությունդ մի քիչ վառ աշխատացնես, կարող ա ևս քեզ զգաս էստեղ>>

http://www.youtube.com/watch?v=BJCTrolF3CY

Բայց իմ անհանգստությունը (որ չի լինի) ավելի շատ կապված է նրա հետ, որ Գիլանին նվագախմբի հետ Child in Time կատարելուց ոչ մի անգամ չեմ լսել (եթե չհաշվենք Deep Purple-ի 69 թվի "Concerto for Group and Orchestra"-ն, բայց էդտեղ պետք ա լսել, թե ինչ ա անում Բլեքմորը...:o Օֆֆֆ, քիչ ա մնում փոշմանեմ, որ տոմսերն առել եմ, գնալու եմ անկապ հիասթափվեմ, գամ:cry, ինչ ես սիրում ու ինչ ես տեսնում... :aaa Մեկ ա՝ Բլեքմորին ոչ մեկ չի փոխարինի, Գիլանի ձենն էլ նա ֆֆֆեեեեգ կտրված ա:cry:cry:aaa Օֆֆֆ... :cry հա ինչ էի ասում...), հիմա էլ ինչքան փնտրում եմ չեմ գտնում: :esim

HardRock
18.03.2010, 16:13
Էհ, ինչպես և կանխատեսվում էր, no child in time. Մնաց խմբի համերգին::/

Ես ինչքան գիտեմ child in time- ը շուտվանից չեն երգում, Գիլանը էլ չի կարողանում տենց վիսոկիներ վերցնի :) ու չեն ուզում հանդիսատեսներին հիասաթափեցնեն:

Վայ փաստորեն 2002-ին երգել են, բայց դէ էն չի էլի:

AniwaR
18.03.2010, 17:05
Ես ինչքան գիտեմ child in time- ը շուտվանից չեն երգում, Գիլանը էլ չի կարողանում տենց վիսոկիներ վերցնի :) ու չեն ուզում հանդիսատեսներին հիասաթափեցնեն:

Վայ փաստորեն 2002-ին երգել են, բայց դէ էն չի էլի:

Գիտեմ, դրա համար էլ ասում եմ՝

Գիլանի ձենն էլ նա ֆֆֆեեեեգ կտրված ա:cry:cry:aaa Օֆֆֆ...

:( Ուֆ-ուֆ:

AniwaR
18.03.2010, 17:27
Է՜հ, ջահելներն ուրիշ են էլի: :( քանիս մը կարևոր և ոչ այնքան զուգահեռներ.

2-րդ վիդեոյում՝

1. երաժշտությունը զգում են կատարելուց
2. հանդիսատեսը կլանված լսում է, քիչ են, ու ծպտուն չկա
3. իրենք «կռուտըըը վիգլյադյատ» ու իրենց «կռուտըը» զգում են
4. Գիլանը ռոք-ստար ա
5. ri՛-co-cheeet

1-ում՝

1. երբ կլինի գնան քնեն
2. անկապ ղժժժում, ճվճվում են, «աաաաահ հաա աաահ»-ի ժամանակ վոկալիստից բացի ում ձենն ասես չի լսվում (համերգին չղժղժաք:diablo)
3. «հազար տարի մեզ էս պետք ա, մեր հոնորարները մեզ տվեք, գնանք»
4. բարեգործ պապպպիիի, աշքս լուս
5. թե խի չի կարում «ռիկոշետ»-ը էլի էն սիրուն ակցենտով ասի, չեմ հասկանում: :( :cry2

Ուֆֆֆ, ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ:

Norton
22.03.2010, 15:49
Յան Գիլանը կերգի «Հայսուպերսթարի» մասնակիցների հետ

Deep Purple խմբի լեգենդար մեներգիչ Յան Գիլանը կդառնա «Հայսուպերսթարի» հատուկ հյուրը։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց շոուի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը, Գիլանին հրավիրել են մասնակցել շոուին նրա երևանյան այցի շրջանակներում։

«Նա ուրախությամբ համաձայնեց»,- նշեց Սիմոնյանը։ Ըստ պրոդյուսերի՝ մարտի 28-ին «Շանթ» հեռուստաալիքի եթերում Deep Purple-ի երգերի կատարմամբ հանդես կգան «Հայսուպերսթարի» երեք մասնակիցներ՝ Ռայիսան, Սուրենը և Իվետան, ինչպես նաև ավելի վաղ անցկացրած workshop-ի երկու մասնակիցներ։

Սիմոնյանը նաև հավելեց, որ մասնակիցները երկու կատարումներով հանդես կգան ռոքի լեգենդի հետ։ «Այս համերգի համար մենք նախապատվությունը տվել ենք այն մասնակիցներին, ովքեր հիանալի են իրենց զգում ռոք կատարելիս»,- պարզաբանեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ երևանյան այցի շրջանակներում Գիլանը երկու համերգ կունենա Երևանում։

Tert.am

AniwaR
22.03.2010, 16:58
Հմ, հա, դե ի՞նչ կա որ: Եթե Մայնեին կարելի ա երգացնել ռուսական «ֆաբրիկա զվյոզդ»-ի երեխեքի հետ, Գիլանն էլ հեշտ ու հանգիստ կարա երգի մերոնց հետ:

Ձայնալար
22.03.2010, 17:03
Ի դեպ սիմֆոնիկի հետ համերգի 15 000 անոց տոմսերի գները իջեցվել են մինչև 10000:

Yellow Raven
22.03.2010, 20:36
Ի դեպ սիմֆոնիկի հետ համերգի 15 000 անոց տոմսերի գները իջեցվել են մինչև 10000:

Իսկ ինչ-որ տվյալներ կան, թե՞ տոմսերի քանի տոկոսն է վաճառվել:

Yevuk
22.03.2010, 21:23
Իսկ ինչ-որ տվյալներ կան, թե՞ տոմսերի քանի տոկոսն է վաճառվել:

Ամսի 26-ի համար էլ տոմս չկա: :) 27-ի մասին տեղեկություն չունեմ:

Ձայնալար
23.03.2010, 11:02
Իսկ ինչ-որ տվյալներ կան, թե՞ տոմսերի քանի տոկոսն է վաճառվել:

Տեղյակ չեմ, զեղչերի մասին էլ ֆեյսբուքից եմ տեղեկացել:

Ռուֆուս
26.03.2010, 16:48
Էսօրվա համերգին գնացողներին խնդրում եմ ռեվյու գրեն, որ իմանամ, վաղվա տոմսս պահեմ, թե ուրիշի վրա ծախեմ :))

Katka
26.03.2010, 16:50
Էսօրվա համերգին գնացողներին խնդրում եմ ռեվյու գրեն, որ իմանամ, վաղվա տոմսս պահեմ, թե ուրիշի վրա ծախեմ :))

Հա, գրեք, տեսնենք գրանցվենք առքի համար, թե չէ:))

Ֆրեյա
26.03.2010, 17:02
Ինչ եք օֆֆթոփում... :angry էս Յան Գիլանի թեման չի...

Հ.գ. Ախպեր, հիմա քանիս ես ասԸմ տոմսԸդ :B

Katka
26.03.2010, 17:06
Ինչ եք օֆֆթոփում... :angry էս Յան Գիլանի թեման չի...

Հ.գ. Ախպեր, հիմա քանիս ես ասԸմ տոմսԸդ :B

15000 նաղդ տալիս եմ:D

Ֆրեյա
26.03.2010, 17:54
15000 նաղդ տալիս եմ:D

Kat, եթե իսկականից ուզում ես գնաս, 15 000 ով տոմսեր կան, ինձ թվում ա...
Դաժը ասում են :P 10 000 օվ էլ կա.. .մի հատ ճշտի :))

Yellow Raven
26.03.2010, 22:13
Յան, ես քեզ սիրում եմ:love:D:D

Էս ովա ուզում իրա տոմսը ծախի?:o Ոչ մի տոմս ծախել, սենց համերգի համար դաժե կարելիա մի երկու հատ ավել տոմս առնել, էնքան որ կողքերդ ազատ լինեն ու կարգին վայելես:oy
Սկզբում մի քիչ անկապ էր, ժողովուրդը քնած էր, հատկապես առաջին 3 երգը` Highway Star, Strange Kind of Woman, Woman From Tokyo, նենց երգեր էին, որ ձեռքիս տակ չորս հատ ռումբ լիներ` երեք հատը հաստատ կպայթեցնեի:))

Դե վերջում Perfect Strangers-ից սկսած արդեն մի քանի հոգի պայթեցրեցին էդ ռումբերը ու մնացածը էլ պատմելու չի, ինչպես ասում են<<դա ակնդրել է պետք>>:P

Հ.Գ. Վաղն էլ եմ գնալու:P:)) Ու ոչ միայն ես, ում կողքով անցնում էի, քննարկում էին,թե ոնց են վաղը առանց տոմս մտնելու:D
Ի դեպ, մի քանի ազատ տեղեր կային, իմ անկյունի տեղը թողած գնացել 2-րդ շարք` համարյա կենտրոնում, նստել էի:love

Դարք
26.03.2010, 22:24

կարողա վաղը գամ:love

AniwaR
26.03.2010, 22:26
Վահի՞կ: Ի միջի այլոց, ես էլ տեղափոխվեցի, ու, ի միջի այլոց, փորձում էի քեզ գտնել ու էլի ուրիշ ծանոթների, բայց ոչ մեկին չճանաչեցի: Էդ "perfect strangers"-ը ես եմ սիրում, էդ մոմենտին լրջանց տարավ հենց առաջին հնչյուններից ճանաչեցի, կարո՞ղ ա ինձ ես տեսել::D

Իսկ էդ ո՞վ ա ուզում տոմսը ծախի, հա: Ես կառնեմ::dance

Էնենց լավ էր, ժող, հրաշալի համերգ էր, նվագախումբն իրոք սԲանեցուցիչ էր, միայն թե Գիլանի ձայնը իրոք շատ էր խեղճացել: :) Մեկ է՝ էնքան ջերմ համերգ էր: Գրեթե ողջ ընթացքում ինձ համար հանգիստ նստած վայելում էի, նույնիսկ լրիվ հնարավորությունն ունեի մոտենալու ու ձեռքը սեղմելու, բայց չարեցի, ասի՝ ա՜հ, թող էս անգամ էլ ուրիշներին մնա: Մենակ էդ էնքան տեղը բացեց հա: :)) Դիրիժորը դեմք էր, ո՜նց էր թռչկոտում: :) Մեջներն էլ մի ջութակահար կար, էնքան էներգետիկ էր նվագում, որ մի պահ թվաց, թե ջութակի տեղը ձեռքին V guitar էր, այ տենց կռուտՕՕՕ:;)

Է՜խ::roll

Դարք
26.03.2010, 22:26
Վահիկ քո տոմսը քանիսնոց էր,ասում եմ ձև չի էժանոց տոմս վերցնենք հետո մեջտեղները տեղավորվենք.վաղը ավելի քիչ մարդ կլինի

AniwaR
26.03.2010, 22:30
Վահիկ քո տոմսը քանիսնոց էր,ասում եմ ձև չի էժանոց տոմս վերցնենք հետո մեջտեղները տեղավորվենք.վաղը ավելի քիչ մարդ կլինի

Իմը 5000-անոց տոմս էր, երևի մի 15,000-անոց տեղ եմ նստել: :) Դե սկզբում, որ տեսա շատերը տեղափոխվեցին, նեղվեցի ու որպես օրինապաշտ քաղաքացի :)) տատանվում էի ինքս նույնն անել, բայց հետո մտածեցի՝ ա՜հ, բախտ ունես, վայելի, ի՜նչ ես ընկել ձևականությունների հետևից: Կարո՞ղ ա էդտեղ մեկը կար, որ քեզանից արժանի էր Գիլանին մոտիկից տեսնելուն::love

Yellow Raven
26.03.2010, 22:30
Ես բեմի կողմից աջի վրա էի (այսինքն Յան Գիլանի աջ թևն էի :)) ) :)
Էդ կողմը ամենաակտիվը երևի ես էի, դժվար չնկատեիր, դու երևի ձախ կողմն ես եղել:)

Իմ ծանոթներից մի 4 հոգի առանց տոմս մտել էին, վաղը հանգիստ արի:P
Մտնելուց 4 հատ տոմս տվեցինք, տոմս վերցնողը ասեց <<Դե չորս հոգով մտեք>> ու մենք հինգ հոգով մտանք, սկի չնկատեց էլ:))

AniwaR
26.03.2010, 22:32

Նեա, ես էլ էի աջ կողմում::P

Էդիթ: Ա, չէ, հանդիսատեսի աջ կողմից էի::}

Yellow Raven
26.03.2010, 22:32
Վահիկ քո տոմսը քանիսնոց էր,ասում եմ ձև չի էժանոց տոմս վերցնենք հետո մեջտեղները տեղավորվենք.վաղը ավելի քիչ մարդ կլինի

Իմը պարտերի 5000-անոց էր,բայց Վելվետի նման մի 15000-ոց էլ ես նստեցի:))
Ի դեպ, արանքում անտրակտա լինում ու դրա արդյունքում թատերահարթակից մի հոծ ամբող ևս հայտնվումա պարտերում:))
Եթե տոմս չունես, ձեռ քաշի էժանանոց տոմսերից, դժվար թե վերջին օրով լինի;)

Yellow Raven
26.03.2010, 22:34
Նեա, ես էլ էի աջ կողմում::P

Լու՞րջ:o
Բա ոնցա չեմ նկատել քեզ:think
Եթե սեկցիաների բաժանենք մտովի, երկրորդ սեկցիայի երկրորդ շարքում էի նստել,հորիզոնական պալոսկաներով շոր էր հագս, համարյա ամեն երգից հետո մենակով կանգնում ծափ էի տալիս:))

Yevuk
26.03.2010, 23:31
Իսկ ես ձեզ 2-իդ էլ տեսա: :oy Բայց դուք ինձ չտեսաք: :P
Համերգը հրա՜շք էր: :love Ուղղակի, որ առաձին երգրերը երգում էր, միկռաֆոնը լավը չէր ու վերևներից իր ձայնը համարյա չէր լսվում: :( Նոր 3-րդ երգից միկռաֆոնի ձայնը բարձացրեցին:
Դիրիժորն էլ էր շա՜տ լավը: Երևի 1-ին անգամ էի տեսնում կյնաքւոմս, որ նվագախմբի դիրիժորը ջինսով դուրս գալ չափ տալու: :)) Նվագախմբին էլ լավ վարշեցրել էր: :))

Yellow Raven
27.03.2010, 17:14
http://www.youtube.com/watch?v=VW3dw7hOUww

Yellow Raven
27.03.2010, 17:25
Յան Գիլան. Արտառոց էր հայ լսարանը, որը նստած էր

«Այս անհավատալի մարդուն առաջին անգամ Պրահայի հյուրանոցում հանդիպեցի. եկավ, դուռս թակեց ու ասաց, որ մի բան ունի, պիտի լսեմ: Նստեցի, լսեցի Deep Purple-ի սքանչելի դասական գործիքավորումներն, ապա խոստացա, որ երբեմն-երբեմն կարող ենք դասական նվագախմբի հետ համատեղ համերգ տալ»: Այսպես Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանն ու դիրիժոր Ֆրիդման Ռիելին սկսեցին համատեղել ռոքն ու սիմֆոնիկ նվագախմբերի կատարումները:

«Ժամանակ առ ժամանակ սկսեցինք համերգներ տալ, սկիզբը, սակայն, դժվար էր: Իմ ձայնն ավելի բարձր է, քան սիմֆոնիկ նվագախումբը: Երբ երգում եմ իմ խմբի հետ, նվագողների ձայնը լսվում է, սիմֆոնիկի դեպքում չի լսվում: Ինչ ասես փորձեցինք, մի քանի անգամ քիչ էր մնում ինձ խեղդեի, բայց սա երկու անհամատեղելի բաների համատեղումն է, որ հաճույք է պատճառում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Յան Գիլանը:

Իրենց դասական ռոքով Յան Գիլանն ու Ֆրիդման Ռիելին երեկ արդեն հասցրել են հիացնել հայ հանդիսատեսին: Համերգներն անցկացվում են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նպատակով:

Այսօր ասուլիսում Յան Գիլանն ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է հայ հանդիսատեսից:

«Երբ լսում ես մի սքանչելի նվագախմբի կողմից կատարված կիթառների սոլոները, հասկանում ես, որ երաժշտության հյուսվածքը հարմարվում է, ենթարկում է ադապտացիայի: Եվ սա նշանակում է, որ այդ երաժշտությունն ունի խորություն, որ ինքնին թույլ է տալիս այդպես մեկնաբանել»,- նշեց Գիլանը:

Նա նաև նկատեց, որ սովորաբար ենթադրվում է, որ սիմֆոնիկ համերգների ժամանակ մարդիկ նստած են լինում, ռոք համերգների ժամանակ` բոլորը ոտքի վրա են: Գիլանը խոստովանեց, որ իր համար արտառոց է, երբ լսարանը նստած է, և արտառոց էր նաև հայ լսարանը, որը նույնպես նստած էր:

«Ինձ դա դուր չի գալիս, մյուս կողմից էլ սիմֆոնիկ նկագախմբի համար արտառոց կլիներ, եթե բոլորը կանգնած լինեին, ուստի հարմարվում ենք: Այդպես է լինում սիմֆոնիկ նվագախմբերի հետ համերգների ժամանակ»,- պարզաբանեց երգիչը:

Ասուլիսին ներկա դիրիժոր Ֆրիդեման Ռիելին իր հերթին նշեց, որ հաճելի է Գիլանի պես հանրահայտ ռոք երաժշտի հետ համագործակցելը, ապա նաև հավելեց, որ ապագայում ռոք երաժշտությունը կդիտվի որպես դասական երաժշտություն, ուստի նա կարևորեց այսօր արդեն ռոքի ու դասականի համադրությունը:

«Ռոքը 20-րդ դարի ամենաազդեցիկ երաժշտական ուղղություններից էր, և սիմֆոնիկ նվագախմբերն արդեն ապագայում հետհայաց ձայնագրություններ կանեն ռոք խմբերի երգերից: Իսկ ձեր սիմֆոնիկ նվագախումբը շատ խանդավառ էր ու պրոֆեսիոնալ, շնորհակալություն»,- կարծիք հայտնեց դիրիժորը:

Aysor.am

Yellow Raven
27.03.2010, 17:30
Յան Գիլան. «Ասես իմ հոգեւոր տանն եմ գտնվում»

Ուրբաթ երեկոյան Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահը լեփ-լեցուն էր ռոքի երկրպագուներով, որոնք անհամբեր սպասում էին աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգին:
Համերգը ղեկավարում էր չեխ անվանի դիրիժոր Ֆրիդման Ռիլեն, ով Գիլանի եւ աշխարհի տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ համերգների ղեկավարման նմանօրինակ մեծ փորձ ունի:

Շաբաթ առավոտյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրավիրված ասուլիսին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցի, թե ինչպե՞ս ծնվեց առհասարակ նման գաղափար` կատարել ռոք երգեր սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, Յան Գիլանը ասաց, որ այդ ամենի պատճառը տարիներ առաջ հենց չեխ դիրիժորն էր` Ֆրիդման Ռիլեն:

«Այս անհավատալի մարդուն առաջին անգամ Պրահայի հյուրանոցում հանդիպեցի: Արդեն դուրս էի գալիս, երբ եկավ, սենյակիս դուռը ծեծեց եւ ասաց. - «Մի բան ունեմ, անպայման ուզում եմ լսես», - պատմեց Գիլանը: Հենց այդտեղ` հյուրանոցի նախասրահում, նա ականջակալներով լսել է Deep Purple-ի երգերի սիմֆոնիկ սքանչելի գործիքավորումներ եւ ապշել, որ այդպիսի բան հնարավոր է:

«Դա ինձ շատ դուր եկավ, եւ մենք համատեղ աշխատանքի արդյունքում ժամանակ առ ժամանակ այդպիսի առնվազն 10 համերգ ենք ունեցել տարբեր երկրներում», - ասաց աշխարհահռչակ երգիչը:

«Մենք փորձել ենք միաձուլել երաժշտական երկու բոլորովին տարբեր ուղղություններ, բայց իսկական արվեստը, երաժշտությունը շատ գեղեցիկ է նաեւ հենց այդ միաձուլմամբ», - ասաց Յան Գիլանը եւ շեշտեց, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը սքանչելի կատարեց իր վրա դրված բարդ աշխատանքը, եւ մեկ անգամ եւս պարզ դարձավ, որ ռոք երաժշտությունը կարելի է սքանչելի կատարել նաեւ սիմֆոնիկ նվագակցությամբ:

Դիրիժոր Ֆրիդման Ռիլեն էլ համոզված է, որ ապագայում, ետ` դեպի անցյալը նայելիս, 20-րդ դարի երաժշտական ամենաազդեցիկ ուղղություններից ռոքը կդիտվի որպես դասական երաժշտություն:

Ֆրիդման Ռիլեն շեշտեց, որ շատ խանդավառված է ուրբաթ օրվա համերգից, իսկ շաբաթ օրվա համերգը ամբողջովին նկարահանվելու է եւ ընդգրկելու է Յան Գիլանի Հայաստան այցելությունների եւ բարեգործական համերգների մասին պատմող վավերագրական ֆիլմում, որը կթողարկվի առաջիկայում:

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը, ասես իմ հոգեւոր տանն եմ գտնվում, որտեղ իմ միակ նպաստն իմ երաժշտությունն է», - ասաց Յան Գիլանը:

Երաժշտի նպաստը նաեւ բարեգործական աշխատանքն է աղետի գոտում` դեռ 20 տարի առաջ սկսված, որ փաստորեն վերսկսվեց անցյալ տարվանից` ռոք աստղերին Հայաստան հրավիրելով:

Մայիսին էլ սպասվում են արդեն հենց Deep Purple-ի համերգները Երեւանում:

www.armenialiberty.org

Yevuk
27.03.2010, 17:32
«Ինձ դա դուր չի գալիս, մյուս կողմից էլ սիմֆոնիկ նկագախմբի համար արտառոց կլիներ, եթե բոլորը կանգնած լինեին, ուստի հարմարվում ենք: Այդպես է լինում սիմֆոնիկ նվագախմբերի հետ համերգների ժամանակ»,- պարզաբանեց երգիչը:

Մարդ չգիտեր, կանգներ թե նստեր: Երբ սկզբում մենակ նվագախումբն էր նվագում, ամեն ինչ տեղն էր, ոնց որ: Իսկ հենց Գիլանը էկավ, մեկ-մեկ ուզում էի տեղից վեր կենայի ու բարձր երգեի, բայց մի պահ հասկանում էի, որ գտնվում եմ ոչ թե Ավանգարդում կամ Ստոպում, որտեղ անցկացվում են ռոք հարգները, այլ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: :} Բայց "Smoke on the water"-ի ժամանակ էլ չդիմացա ու կանգնեցի: :))
Էտ առումով մի քիչ անհարամար էր:

Yellow Raven
27.03.2010, 17:36

Հատկապես մի քանի <<սափրագլուխներ>> կային, որոնք երևի երբեք ռոք-համերգ չէին տեսել:angry
Զզվում եմ էդ հայկական տախտակ բաներից:(

Yevuk
27.03.2010, 17:42
Հատկապես մի քանի <<սափրագլուխներ>> կային, որոնք երևի երբեք ռոք-համերգ չէին տեսել:angry
Զզվում եմ էդ հայկական տախտակ բաներից:(

Յառուսի ժողովուրդը ուրիշ էր: :B :))
Հիմնական մասը երիտասարդներ էին ու 30-50 տարեկան ռոքը գնահատող խեալցի մարդիկ:
Էտ մենակ «սափրագլուխներն» են տենց թանգ տոմսեր առնում, որ պարտեռում նստեն, որ իրանց մարդու տեղ դնեն:

AniwaR
27.03.2010, 17:57

Հը՞ն: Մերսի կոմպլիմենտների համար: :D:D Չնայած տոմսս թանկանոց չէր, բայց եթե հնարավորությունն ունենայի, անպայման ամենաթանկն էլ կգնեի: :)

Ի դեպ, ես նաև հակառակ երևույթը չեմ սիրում, որ ինչ ա թե եկել ես ռոք համերգ, պիտի գլուխդ թափ տաս, պարես: Շատ ջահելներ, օրինակ, տենց էլ անում են, ու դա լավ էլ զգացվում է: Մեկը ես գլխի շարժումների ձևից միանշանակ կարող եմ ասել, թե էդ մարդ ինչքանով ա սովոր ընդհանրապես հեդբենգինգ երևույթին, դա անում է իրոք երաժշտության ազդեցության տակ, թե «ձև բռնելու» համար: :) Համ էլ կոնկրետ ես տրամադրված էի երաժշտությունը լսելուն, իսկ եթե պահեր կային, որ անկեղծորեն բացում էր, էդ նոր ուրիշ բան: :))

Ռուֆուս
28.03.2010, 02:20
Ինչ լավն էր համերգը :love

Էլի եմ ուզում....

CactuSoul
28.03.2010, 02:23
Ինչ լավն էր համերգը :love

Էլի եմ ուզում....

Դրա համար երեկ էր պետք գնալ:D:

Ռուֆուս
28.03.2010, 02:29
Դրա համար երեկ էր պետք գնալ:D:

Եթե իմանայի, որ սենց լավն է լինելու, երկու օրվա համար էլ տոմս կառնեի :(

Լավ, տպավորություններս ասեմ: Նախ տեղս լավը չէր, համերգի սկիզբը բավականին անկապ անցավ, Գիլլանի ձայնը ընդհանրապես չէր լսվում, եթե Գիլլանին չտեսնեի, չէի իմանա, երգում է, թե չէ: Wasted Sunsets-ի ժամանակ նոր ձայնը մի քիչ դզվեց, դրանից հետո էլ տեղս փոխեցի, մեջտեղում նստեցի, էնտեղ ձայնը համեմատաբար շատ ավելի լավն էր: Perfect Strangers-ը վերջն էր, When A Blind Man Cries-ի ժամանակ հուզվեցի, դե իսկ Smoke On The Water-ը սպանեց թողեց :love

Sagittarius
28.03.2010, 03:17
Հատկապես մի քանի <<սափրագլուխներ>> կային, որոնք երևի երբեք ռոք-համերգ չէին տեսել:angry
Զզվում եմ էդ հայկական տախտակ բաներից:(

Իրանք եկել էին սիմֆոնիկ երաժշտություն լսելու:)

AniwaR
28.03.2010, 12:47
Բայց ինչ լավ ա, որ ես պարտերում էի: :} Ըսկի ընդհանրապես չեմ էլ զգացել, որ ձայնի հետ պրոբլեմ է եղել: :unsure Սկզբից մինչև վերջ շատ նորմալ լսվում էր Գիլանի ձայնը: :)

AniwaR
28.03.2010, 12:49
Հա, մեկ էլ տեսնես էդ համերգի տեսագրությունը վաճառվելու՞ է: Ես անպայման եմ գնելու!!!!! :dance

Yellow Raven
28.03.2010, 12:56
Հա, մեկ էլ տեսնես էդ համերգի տեսագրությունը վաճառվելու՞ է: Ես անպայման եմ գնելու!!!!! :dance

Ամբողջ տեսագրությունը չգիտեմ, բայց երեկվա համերգից ինչ-որ մասեր գոնե տեղ են գտնելու Գիլանի բարեգործական համերգներին նվիրված DVD-ի մեջ;)
Իսկ տեսագրությունը մեկ էլ տեսար Հ1-ով ցույց տան, էդքան ախատանք են արել նկարել են, երևի կցուցադրեն էլ:))

AniwaR
28.03.2010, 13:07

Էդ դեպքում ձայնագրել ա պետք: :aha

AniwaR
01.04.2010, 18:15
Աաաա, չգիտեմ էլ ինչ ասեմ: :D:D Յութուբում ամսի 27-ի համերգի վիդեոներն էի նայում, ու պարզվում ա՝ նույնիսկ Գիլանը 40 տարի էս երգը երգելուց հետո բառերը խառնում ա իրար::hands Է՜խ::oy

http://www.youtube.com/watch?v=vPucxAqupy4

Rammer
02.04.2010, 08:58
Pavarotti & Gillan

http://www.youtube.com/watch?v=g4alxhP6xVQ

Ձայնալար
02.04.2010, 14:51
http://www.bravo.am/news/ayomi-gillan/

otar
02.05.2010, 15:27
Բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն գնել Deep Purple-ի տոմսեր, բայց ցանկանում են:

Ւնչպես գիտեք տոմսերից մնացել են բավականին թանկերը:
Հատուկ առաջարկով այդ թանկ տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել 10 000 դրամով:
Առաջարկը ՉԻ գործում տոմսարկղերում:
Խնդրում եմ ցանկացողներին կապնվել ինձ հետ նամակի կամ e-mail-ի միջոցով` armul[շնիկ]yandex[կետ]ru

otar
11.05.2010, 21:05
ևս մեկ առաջարկ ...
նախկինում 30 000-40 000 դրամով վաճառվող տոմսերը կարող եք ձեռք բերել 20 000 դրամով` գրելով իմ հասցեին armul[շնիկ]yandex[կետ]ru

Ռուֆուս
24.05.2010, 16:09
Ժողովուրդ, տոմսս մոտս չի, կարո՞ղ եք ասել ժամը քանիսին ա համերգը :)

AniwaR
24.05.2010, 16:25
Ժողովուրդ, տոմսս մոտս չի, կարո՞ղ եք ասել ժամը քանիսին ա համերգը :)

19:00

Հարցազրույցն ի՞նչ եղավ: :(

Yellow Raven
24.05.2010, 17:00
19:00

Հարցազրույցն ի՞նչ եղավ: :(

Շատ լավ անցավ( չհաշված ոմանց տված անտաղանդ հարցերը:[ ) :)
Ընդհանուր առմամբ 20 րոպե տևեց, որից հետո Գիլանն ու Էյրին արագ պոկվեցին, աչքիս զուգարան գնալները բռնել էր:angry
Իսկ Գլովերը, Մորսն ու Փեյսը ստորագրություններ բաժանեցին ու լուսանկրավեցին:)

Հ.Գ. Գլովերի հետ նկարվեցինք մի քանի հոգով միանգամից:love Բայց ապուշ նկար էր:angry:D

AniwaR
24.05.2010, 17:03
Հ.Գ. Գլովերի հետ նկարվեցինք մի քանի հոգով միանգամից:love Բայց ապուշ նկար էր:angry:D

Աաաա՜, տրեբույու, տրեբույու!!!! Դրեեեեք: :cry :cry

Yellow Raven
24.05.2010, 17:07
Աաաա՜, տրեբույու, տրեբույու!!!! Դրեեեեք: :cry :cry

Նկարը մոտս չի դեռ:))
Համ էլ որ դնեմ,նախանձից մեռնելու ես:P

Բայց դեմքա էդ Գլովերը, սաղ եկան նստեցին, ինքը աթոռի վրա կանգնել էր:D Հետո նոր նստեց:))

AniwaR
25.05.2010, 22:09
steve morse steve morse steve morse steve morse
stevie stevie stevie:{:erexa:blin

Հ.գ. Մամա ջան, կյանքումս իրավապահ մարմինների հետ էդքան խնդիրներ չէի ունեցել::D:angry

Miss Elegance
25.05.2010, 22:56
Ընտիր համերգ էր այնքան էներգիա տվեցին էլ չասած: Ինչքան ռոքի սիրահար կար:
Հետո էլ ասում են Հայաստանում ռոք չեն լսում

Yellow Raven
25.05.2010, 22:56
Բռռռռռաաաաաաաաաաաաա:love:love
Էս ինչ փոթորիկ էր, կարտոշկեն կարմիրա, խնձերը խակա, սիրում եմ քեզ Purple:o:love

Արսեն Գրիգորյան, քեզ էլ եմ արդեն սիրում.... Դաժե էն 32-ի Արմուշին:o

Բռնեք, աթոռը չպոկվի սեղանից:oy

Շարունակությունը հաջորդիվ...(գնամ ուշքի գամ:8)

Yellow Raven
25.05.2010, 23:17
Ինչքան որ մոտս տպավորվելա` գրեմ համերգի երգացանկը`

Highway Star
Things I Never Said
Strange Kind Of Woman
Rapture Of The Deep
Fireball
Contact Lost
Sometimes I Feel Like Screaming
Perfect Strangers
The Well Dressed Guitar
Maybe I'm A Leo
Mary Long
Lazy
No One Came
Space Truckin'
Smoke On The Water
Hush
Black Night

+բաս-կիթառի, հարվածային ու ստեղնաշարային գործիքների սոլոները:)

Yellow Raven
25.05.2010, 23:29
Լավ հիմա արդեն տպավորություններս ու պատմական փաստերս գրեմ:))

3000-անոց տոմսովս ինձնից գոհ գնացի, մտա տրիբունա` մեկ էլ տեսնեմ տեղերը ընկնում են բեմից հետև:o Կարողա գիտեին պետքա նստեմ իրանց հետևներին նայեմ:angry Սկի էկրանը չէր երևում...
Ընկերոջս հետ էի, դուրս եկանք, որոշեցին գնանք կուրսեցիների մոտ` իրանցը շրջադարձային տիբունան էր(ուղիղ դեպի բեմն էր, բայց բավականին մեծ հեռավորության վրա): Գնացինք ընդեղ` հիմա էլ հեռուա ախպեր:o Կարողա գիտեն պետքա էդ հեռավորությունից նայեինք ու էֆֆեկտը լրիվ չստանայինք:angry Թողինք դուրս եկանք...
Մի քանի անհույս պարտերամտման փորձերից հետո արդեն հուսահատվել էինք, մեկ էլ հերթական համոզչական աշխատանքները տանելուց հետո, տենանք պարտերից էն խուճուճ Արսեն Գրիգորյանը,32-ի Արմուշը ու 2 աղջիկ դուրս են գալիս ծխելու:D Դե տոմսերը ցույց տվեցին, դուրս եկան, ես էլ գնացի Արսենին խնդրեցի տոմսը տվեց ինձ, մեկա իրանց արդեն գիտեին` կթողեին մտնեին(հետո ներսը տեսա մտել էին:)) )
Նայեմ տոմսի վրա, տենամ 60000 դրամ ու երրորդ կարգ:8
Էն էլ ինչ երրորդ կարգ, ինչ բան, գնացինք ու միանգամից խախտելով սահմանը կանգնեցինք բեմի դիմաց ու գնաաաաց:love:love
Էնքան եմ երգել, որ արդեն ձենս կտրվելա... Գիլան, Գլովեր, Փեյս, Մորս, Էյրի` սաղ դեմ-հանդիման, կայֆի տակ եմ մինչև հիմա:love:jagi
Ոտներս վերջում արդեն պոկվում էին, բայց մեկա Black Night-ի ժամանակ ոնց չթռվռաս, ձենս չկար` բայց ոնց չձայնակցեիր... Մի խոսքով չեմ մոռանա սաղ կյանքս էս համերգը, գժվելու էր:love

Հեռախոսով արված տեսահոլովակներից կդնեմ, դուք էլ զգաք էդ կայֆը:P

AniwaR
25.05.2010, 23:32
Լավ հիմա արդեն տպավորություններս ու պատմական փաստերս գրեմ:))

3000-անոց տոմսովս ինձնից գոհ գնացի, մտա տրիբունա` մեկ էլ տեսնեմ տեղերը ընկնում են բեմից հետև:o Կարողա գիտեին պետքա նստեմ իրանց հետևներին նայեմ:angry Սկի էկրանը չէր երևում...
Ընկերոջս հետ էի, դուրս եկանք, որոշեցին գնանք կուրսեցիների մոտ` իրանցը շրջադարձային տիբունան էր(ուղիղ դեպի բեմն էր, բայց բավականին մեծ հեռավորության վրա): Գնացինք ընդեղ` հիմա էլ հեռուա ախպեր:o Կարողա գիտեն պետքա էդ հեռավորությունից նայեինք ու էֆֆեկտը լրիվ չստանայինք:angry Թողինք դուրս եկանք...
Մի քանի անհույս պարտերամտման փորձերից հետո արդեն հուսահատվել էինք, մեկ էլ հերթական համոզչական աշխատանքները տանելուց հետո, տենանք պարտերից էն խուճուճ Արսեն Գրիգորյանը,32-ի Արմուշը ու 2 աղջիկ դուրս են գալիս ծխելու:D Դե տոմսերը ցույց տվեցին, դուրս եկան, ես էլ գնացի Արսենին խնդրեցի տոմսը տվեց ինձ, մեկա իրանց արդեն գիտեին` կթողեին մտնեին(հետո ներսը տեսա մտել էին:)) )
Նայեմ տոմսի վրա, տենամ 60000 դրամ ու երրորդ կարգ:8
Էն էլ ինչ երրորդ կարգ, ինչ բան, գնացինք ու միանգամից խախտլեով սահմանը կանգնեցինք բեմի դիմաց ու գնաաաաց:love:love
Էնքան եմ երգել, որ արդեն ձենս կտրվելա... Գիլան, Գլովեր, Փեյս, Մորս, Էյրի` սաղ դեմ-հանդիման, կայֆի տակ եմ մինչև հիմա:love:jagi
Ոտներս վերջում արդեն պոկվում էին, բայց մեկա Black Night-ի ժամանակ ոնց չթռվռաս, ձենս չկար` բայց ոնց չձայնակցեիր... Մի խոսքով չեմ մոռանա սաղ կյանքս էս համերգը, գժվելու էր:love

Հեռախոսով արված տեսահոլովակներից կդնեմ, դուք էլ զգաք էդ կայֆը:P

կռռռռռիիիիիսսսս:cry :cry

AniwaR
25.05.2010, 23:38
կռռռռռիիիիիսսսս:cry :cry
Վայ, իսկականից չեմ դիմանում: Ոնց եմ նախանձում: Մեռնում եմ նախանձից, մեռնում եմ ի::cry

Հայկօ
25.05.2010, 23:57
Ընտիրագույն համերգ էր :love: Շուտով բոլորն էլ հերթով գալու են :): Սպասում ենք Ֆրեդի Մերկուրիին ու Մայքլ Ջեքսոնին :love:

Yellow Raven
26.05.2010, 00:16
Մի քանի վիդեո` ահավոր որակով:(
Որակի (ու մեկ-մեկ մեջ ընկնոնղ ձենիս:)) ) համար ներողություն, բայց երաժշտության ու տրամադրության առումով ամեն ինչ նորմալա:)
Երգերը ամբողջական չեն:)

Նայել հերթով`

http://www.youtube.com/watch?v=BJwhPIubskU

http://www.youtube.com/watch?v=8q8nnGH0gR0

http://www.youtube.com/watch?v=h-Kd7xD9C2c

Yellow Raven
26.05.2010, 00:16
http://www.youtube.com/watch?v=Zy0wZuunWg8

http://www.youtube.com/watch?v=9TjiycWUUEI

Enigmatic
26.05.2010, 00:34
էրեխեք Սուրենն էլ երգեց չէ՞ համերգի ժամանակ

AniwaR
26.05.2010, 03:43
էրեխեք Սուրենն էլ երգեց չէ՞ համերգի ժամանակ

Աաաա, նվագեեեեց Ստիվ Մորսի հետ, կողք կողքի կանգնած (տեսար, Վահիկ տղա, որ հենց իմ ասածով եղավ, դուք էլ «բլահ-բլահ-բլահ» ծիծաղացիք:beee), դա միլիոն հատ տուֆտա երգել արժի: Ընենց էի հուզվել էդ ժամանակ::love Պատկերացնում էի, ասենք, ես լինեի էդ ժամանակ սիրտս ոնց կգցեր::love Մարդ մենակ իրա երազների մեջ ա տենց բան տեսնում, իսկ իրա համար իրականություն դառավ: Ինչ կայֆ էր::love Շատ լավ նվագեց, ապրի ինքը: Մորսն էլ անընդհատ աջակցում էր, պոդդերժկա էր անում, անընդհատ :hands սենց էր անում::) Ինչ կայֆ մարդիկ են բայց::love

AniwaR
26.05.2010, 03:51
http://www.youtube.com/watch?v=h-Kd7xD9C2c

Ահ, ինչ կաաայֆ էր էս sometimes i feel like screaming-ի Ստիվի նվագած ինթրոյի ժամանակ: Ես հիշում եմ, էդ ժամանակ դեռ բավական կարգին տեղ էի կանգնած ու իրան ահագին լավ էի տեսնում: Մի պահ դահլիճը լրիվ քարացած իրան էր լսում::love:love Ինչ կայֆ էր իսկականից, ինձ համար համերգից երևի ամենահիշվող պահերից ա::love

AniwaR
26.05.2010, 04:06
http://www.youtube.com/watch?v=9TjiycWUUEI

Էս վիդեոյի վերջում քո՞ ձենն ա կտրվում::D Ինչ կայֆ ա բայց, վերջ, մեռած եմ նախանձից::angry

Yellow Raven
26.05.2010, 07:59
Էս վիդեոյի վերջում քո՞ ձենն ա կտրվում::D Ինչ կայֆ ա բայց, վերջ, մեռած եմ նախանձից::angry

Չի կտրվում` արդեն կտրվել պրծելա ստեղ:)) Վերջին ճիգերն են:D

Ռուֆուս
26.05.2010, 09:58
Արտակարգագույն, հոյակապակերտ համերգ էր :love

Մեր տեղն էլ էր տուֆտա տեղ, բեմի հենց կողքը, դինամիկներն էլ հենց դիմացն էր, բան չէր երևում: Փորձեցինք տրիբունաների արանքներում կանգնել, միլիցեքը հա լարում էին :angry Երևի գիտեին Ալլա Պուգաչովայի համերգ ա, բոլորը պետք ա նստեն ու մենակ երգի վերջում ծափ տան :angry Ներսեսի ու Շուշանի հետ անհաջող փորձ արեցինք պարտեր մտնելու, տեսանք չի ստացվում հետ գնացինք տրիբունա: :( Համերգի ուղիղ կեսը միլիցեքի հետ կռիվ էինք անում, որ թողնեին կանգնեիք :angry Ինչ աննասուն երևույթներ են :angry

Բայց համերգը գժանոոոոց էր :love :love :love Էլի եմ ուզում :(

AniwaR
26.05.2010, 10:14
Երեխեք, բա նկատեցի՞ք պարտերի դիմացից մի տղա ոնց քցվեց, ուզում էր թռներ բեմի վրա: Էդ ժամանակ Մորսը դիմացը մենակ կանգնած նվագում էր: Էն էլ ափսոս խեղճը չհասցրեց::D Ոտքերից բռնեցին, բառիս բուն իմաստով՝ գլխիվայր հետ ճխտեցին հանդիսատեսի մեջ: Մեկ էլ տենամ՝ էն ա երևում՝ մի հազար հատ գլուխ, 2000 հատ ձեռք, մեջտեղները մի զույգ բոթաս: :lol Մենակ կինոներում էի տենց կադր տեսել::D

Ռուֆուս
26.05.2010, 10:55
Աաաա, նվագեեեեց Ստիվ Մորսի հետ, կողք կողքի կանգնած (տեսար, Վահիկ տղա, որ հենց իմ ասածով եղավ, դուք էլ «բլահ-բլահ-բլահ» ծիծաղացիք:beee), դա միլիոն հատ տուֆտա երգել արժի: Ընենց էի հուզվել էդ ժամանակ::love Պատկերացնում էի, ասենք, ես լինեի էդ ժամանակ սիրտս ոնց կգցեր::love Մարդ մենակ իրա երազների մեջ ա տենց բան տեսնում, իսկ իրա համար իրականություն դառավ: Ինչ կայֆ էր::love Շատ լավ նվագեց, ապրի ինքը: Մորսն էլ անընդհատ աջակցում էր, պոդդերժկա էր անում, անընդհատ :hands սենց էր անում::) Ինչ կայֆ մարդիկ են բայց::love

Ես պատրաստ եմ ձախ ականջս ու աջ աչքս տալ, որ կիթառ նվագել իմանայի ու Սուրենի տեղը լինեի :( Վեզյոտ ժե նեկըտըռիմ :( Բայց հալալ ա Սուրենին, ինքը արժանի էր դրան: :) Ու չնայած հուզված ու կաշկանդված էր երևում, շատ լավ նվագեց ու պատվով դուրս եկավ: :)

Ձենս էսօր լավ կտրվել ա, երեկ էնքան գոռացի, ղժժացի ու ճչացի :))

Ֆրեյա
26.05.2010, 11:51
:love :love :love

Ընտիր էին նվագում.... :cry
ես դեռ տենց որակով ռոք չէի լսել..
Բայց ես ուզում էի 72–ի Տոկիոյի համերգիննն լինելլլ... :cry

Ձենը պրծել ա Գիլանի :( Ուզում եմ մի հատ ղժժժաաաարրրր :aaa

ֆսյո, մյուս անգամ 60 000անոց տոմսեր ենք առնում, որ մարդավարի տժժանք :angry :D

Ներսես_AM
26.05.2010, 12:21
Էս էլ Deep Purple-ի Սուրոն :love :love :love

http://www.youtube.com/watch?v=mvSTl5oFPPk

Ռուֆուս
26.05.2010, 13:54
Ինչ լավն ա որակը....

Հոյակապ կատարում էր :love

Ձայնալար
26.05.2010, 14:59
Արա բայց ինչ թույն բիձեք են է, ես էլ եմ ուզում սենց բիձա լինեմ, որ բիձնամ :love

Ֆրեյա
26.05.2010, 15:37
Արա բայց ինչ թույն բիձեք են է, ես էլ եմ ուզում սենց բիձա լինեմ, որ բիձնամ :love

Բագ, դրա համար պետք ա դու հիմա նենց լինես, ոնց իրանք իրանց ջահել ժամանակ։ :))
Սկսի մազերդ երկարացնել ու նարկոծիկներ օգտագործել :P

Yellow Raven
26.05.2010, 16:46
Էս էլ Deep Purple-ի Սուրոն :love :love :love

Լավ վիդեո էր:)
8:24-8:25-ում ընդհանրապես մի հատ շատ ծանոթ մարդ երևաց:))

Ապե Ջան
26.05.2010, 17:12
:o Հլը ստեղ (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2404289), սրանց դիսկոգրաֆիան 1968-2008 թվականը 19.66 GB...

Yellow Raven
26.05.2010, 17:16
:o Հլը ստեղ (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2404289), սրանց դիսկոգրաֆիան 1968-2008 թվականը 19.66 GB...

Վերջ հավաքածուա, ափսոս էդքան տեղ չունեմ կոմպիս մեջ:(

AniwaR
26.05.2010, 17:19
:o Հլը ստեղ (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2404289), սրանց դիսկոգրաֆիան 1968-2008 թվականը 19.66 GB...

Որ համերգները, հավաքածուները ու ռեմասթերները հանես, տակը մնում ա 2 գբ՝ միայն ստուդիական ալբոմները::)

Yellow Raven
26.05.2010, 18:14
Ա1+` :)

http://www.youtube.com/watch?v=KDxBnO-yVgE

HardRock
26.05.2010, 19:07
Այո, իրոք հրաշալի համերգ էր: Փատորեն ոնց որ Սուրոն Մորսի կիթառովա նվագում:

AniwaR
13.02.2011, 23:10
Ես էլ ձեր սիրելի Գիլան ձյան... :D

http://img4.imageshack.us/img4/8739/golphvc4.jpg

Yellow Raven
13.02.2011, 23:13
Գիլանը հասկացանք, մնացածը խի՞ են սենց ուրախ:lol

AniwaR
13.02.2011, 23:21
Ի դեպ մատով ցույց տվողը ... ըըը ... դե պարզ ա ինչը :)) Ջորջ Հարիսոնն ա Բիթլզի:

Ձայնալար
14.02.2011, 00:55
Էն երկուսն էլ Ջոն Լորդն ու Յան Փե՞յսն են :8

Mephistopheles
14.02.2011, 02:58
Ի դեպ մատով ցույց տվողը ... ըըը ... դե պարզ ա ինչը :)) Ջորջ Հարիսոնն ա Բիթլզի:

չէ ինքը չի

Mephistopheles
14.02.2011, 03:11
Էս էլ Deep Purple-ի Սուրոն :love :love :love

http://www.youtube.com/watch?v=mvSTl5oFPPk

Սուրոն շատ լավն էր… Փըրփլին տեսնելու համար մի քիչ ուշ ա, բայց Սուրոյին տեսնելու իսլկական ժամանակն ա…

AniwaR
14.02.2011, 09:56
չէ ինքը չի

Հենց ինքն ա, որ կա

AniwaR
14.02.2011, 10:06
http://img4.imageshack.us/img4/8739/golphvc4.jpg

51236

http://www.google.am/images?um=1&hl=hy&client=firefox-a&hs=n3C&rls=org.mozilla%3Aen-GB%3Aofficial&biw=1280&bih=834&tbs=isch%3A1&sa=1&q=deep+purple+with+george+harrison&btnG=%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC

Երևի ես եմ :D

Yellow Raven
14.02.2011, 14:54
Էն երկուսն էլ Ջոն Լորդն ու Յան Փե՞յսն են :8

Հա:)
Հարիսոնին չէի ճանաչել, սկզբում մտածում էի Փարփլի հին անդամներից մեկնա:))

Ռուֆուս
14.02.2011, 14:58
Խայտառակություն :}

Ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ :angry

Claudia Mori
07.03.2011, 19:39
Հուսով եմ այս նկարը ֆոտոշոփ էր, կամ նման մի բան:(

AniwaR
07.03.2011, 20:21
Հուսով եմ այս նկարը ֆոտոշոփ էր, կամ նման մի բան:(

Չէ, փոտոշոփ չի: :)) Շատ էլ լավն ա, ի միջի այլոց: :D :hands

Claudia Mori
07.03.2011, 20:27
ավելի լավ է միայն երգերը լսեմ:)

impression
07.03.2011, 20:30
աաա ժող, լավ էլի :) կայֆոտ նկար ա
հա, Գիլանն էլ ա մարդ, ինքն էլ ունի սեռական օրգաններ, վրեն էլ՝ մեկի ռետուզը :D

Դեկադա
07.03.2011, 21:29
աաա ժող, լավ էլի :) կայֆոտ նկար ա
հա, Գիլանն էլ ա մարդ, ինքն էլ ունի սեռական օրգաններ, վրեն էլ՝ մեկի ռետուզը :D

հլա լավա ռետուզն էլ վրան ա… կարար էտ էլ չլիներ… թեթև տարեք:D

Tar
01.08.2011, 19:44
Անցյալ տարի Հայաստան գալուց հետո Յան Գիլանն ու Թոնի Այոմին հայտարարել էին, որ պատրաստվում են խումբ ստեղծել և երգեր ձայնագրել, իսկ ստացված ողջ հասույթն ուղարկել Գյումրիի երաժշտական դպրոցին: Այս տարի նրանք ստեղծեցին WhoCares խումբը հետևյալ կազմով.

Ian Gillan (Deep Purple, Black Sabbath)– վոկալ
Tony Iommi (Black Sabbath, Heaven & Hell) - կիթառ
Jon Lord (Deep Purple, Whitesnake) - ստեղնային
Jason Newsted (Metallica) - կիթառ
Linde Lindström (HIM) - բաս
Nicko McBrain (Iron Maiden) - հարվածային

Մայիսին խումբը թողարկեց Out Of My Mind սինգլը, որի մեջ ընդգրկված են Out Of My Mind և Holy Water երգերը: Իր վերջին հարցազրույցներից մեկում Գիլանն ասել է, որ խումբը ամբողջական ալբոմ ձայնագրելու և համերգներ տալու մտադրություններ ունի:

http://www.youtube.com/watch?v=n2vxQApPg40

http://www.youtube.com/watch?v=dQYjEa3FdUo

AniwaR
16.07.2012, 22:47
Մահացել է հզորագույն ստեղնահար ու հանճարեղ երաժիշտ Ջոն Լորդը: :cry2

http://hannegon.blogspot.com/2012/07/blog-post_4410.html

Smokie
27.02.2014, 10:05
Aaaanyaaa!!:aaa:russian

http://youtu.be/rdUgSxL-oy8

Ուու՜խ, ո՞նց կարելի ա չսիրել նրանց, ովքեր ռոքի պապաներից են «Highway Star», «Black Night», բա «Smoke On The Water»-ի համաշխարհայինությու՜նը: Բա «Soldier Of Fortune»ը,:roll «Child In Time»ը:

Երգ «Մեքենագլուխ»-ից:))

http://youtu.be/dqM5L5JQseI[video]

«The Gypsy»
[video=youtube_share;Pjy9MUjrjdI]http://youtu.be/Pjy9MUjrjdI

One too many wasted sunseets
One too many for the road
Էս ամենաշատ լսածս ա իրենց երգացանկից:good

Smokie
28.02.2014, 14:33
April:) Հիմնականում գործիքավորում: Մեջտեղի հատվածներում նմանացնում եմ Focus խմբին:hands

http://youtu.be/2eRTQnSzoUI

The Aviator

http://youtu.be/TtHR0O6wOuw