Դիտել ողջ տարբերակը : Էլի հայերեն թարգմանություններ
Ինձ հետաքրքրում են հետևյալ բառերի թարգմանությունները
options
preferences
reset
thumbnail
Inbox
outbox
download
upload
template
authorise
Շնորհակալություն
options Ընտրանք, դրույթներ
preferences Նախապատվություններ, Նախընտրութիւններ
reset վերատեղադրել
thumbnail -----------------------
Inbox Ներս տուփ, Ստացած, ստացված փոստ, մուտքի արկղ, Ներարկղ
outbox ելից, ելքային, Ուղարկարծ, Ելախցիկ, Առաքելի, Ուղարկելի
download ներլցնել, բեռնավորել
upload վերբեռնել, Բեռնավորել, ուղարկել
template Ձևանմուշ
authorise հեղինականացում, լիազորում
Շնորհակալ եմ շատ, բայց download-ն ու upload-ը նույն բառով են հայերենում ասվում այո?????
Եվ reset-ը ռուսերեն сброс իմաստով է պետք
reset-ը կարելի է գրել զրոյացնել:
Thumbnail-ը՝ մանրապատկեր:
Download-ի համար ես օգտագործում եմ բեռնավորել տարբերակը,
upload-ի համար՝ վերբեռնել:
Inbox-ի և Outbox-ի համար կարելի է երկար գրել ստացված նամակներ և ուղարկված նամակներ:
Շնորհակալ եմ շատ:
Իսկ դուք որտեղից եք իմանում?????
Մի մասը տարբեր բառարաններից:
Մի մասը արդեն թարգմանված ծրագրերից:
Մի մասը ինտերնետում որոնելով:
Մի մասը տարբեր մարդկանց հարցնելով;
Մի մասն էլ ինքներս ենք մոգոնում:)
Egern.net
15.04.2006, 19:53
Մի մասը տարբեր բառարաններից:
Մի մասը արդեն թարգմանված ծրագրերից:
Մի մասը ինտերնետում որոնելով:
Մի մասը տարբեր մարդկանց հարցնելով;
Մի մասն էլ ինքներս ենք մոգոնում:)
Այ վերջինը շատ շատ է տարածված հայերի մոտ: Այս թեմայով տոպիկ կա hayastan.com-ում: ՈՒղղակի տեսնել էր պետք, թե ինչ բառեր էին մոգոնում:
Բառեր մոգոնել ասելով նկատի չունեմ, նոր, խուճուճիկ բառերի ստեղծումը:
Ենթադրեն նույն reset բառի զրոյացնել թարգմանությունը, կարծեմ ինքս եմ հարմարեցրել, տեսնելով, որ իմաստին սազում է:
Accessories ո՞նց կլինի հայերեն։ Մենակ Աքսեսուարներ մի ասեք :)
Մեկ էլ Internet հայերեն պետք է ասել Ինտեռնետ թե՞ Համացանց։
Մայքրոսոֆտը Accessories տարգմանել է որպես Լրասարքեր ։
բայց ես առաջին անգամ եմ այդ բառը լսում
Ուլուանա
30.04.2006, 19:50
Մեկ էլ Internet հայերեն պետք է ասել Ինտեռնետ թե՞ Համացանց։
Internet բառի հայերեն թարգմանությունը համացանց է, բայց առայժմ այդ բառը լայն կիրառություն չունի։ Համոզված եմ, որ շատերը նույնիսկ չգիտեն դրա մասին։ Հնարավոր է, որ եթե Internet-ի փոխարեն ասեք համացանց, մարդիկ չհասկանան, թե ինչի մասին է խոսքը։
Համացանց բառը կարծեմ արդեն լեզվի տեսչությունն էլ է ընդունել, ափսոս ընդունված օրենքների գիրքը չեմ գտնում, որ ճշտեմ: Կաշխատեմ վաղը ճշտել: Անձամբ իմ համար շատ խորթ բառ է ու ինձ չեմ կարողանում համոզել այդ բառն օգտագործել:
Accessories-ի լրասարքեր թարգմանությունն առաջին անգամ եմ լսում: Չեմ կարծում որ հարմար թարգմանություն է, բայց այլ տարբերակ էլ չեմ կարող առաջարկել:
Ով գիտի Client, server բառերի հայերեն թարգմանությունները?
Ով գիտի Client, server բառերի հայերեն թարգմանությունները?
Այս անգամ թարգմանություններին որևէ գնահատական տալուց կխուսափեմ, ուղղակի կփաստեմ, որ կան այսպիսի թարգամանություններ.
Client - Սպասառու
Server - Սպասարկիչ
Ժողովուրդ հետևյալ բառերն են պետք
Tools
Session
Tab
Tabbed Browsing
Validate
Smooth scrolling
Default
Feed
Newsfeed
Mailing List
Lock
Առայժմ մի քանիսի համար տարբերակներ առաջարկեմ, մյուսների համար հետո էլի կմտածեմ.
Tools - Գործիքներ
Session - կամ սեսիա, կամ շրջան
Validate - Հաստատել կամ Վավերացնել
Default - Լռելայն, որոշ դեպքերում գուցե Նախնական
Lock - Կողպել
Undo-ի եվ Redo-ի համար ինչ կառաջարկեք???????????
Undo-ի եվ Redo-ի համար ինչ կառաջարկեք???????????
Windows-ի թարգմանության համար առաջարկվել են
undo - ետարկել
redo - վերարկել
տարբերակները:
Ես տարբերակ չեմ գտնում :(
Ուլուանա
11.05.2006, 18:56
Իսկ ես որպես undo-ի հայերեն տարբերակ՝ լսել եմ, ավելի ճիշտ՝ կարդացել եմ չեղարկել բառը։
Իսկ ես որպես undo-ի հայերեն տարբերակ՝ լսել եմ, ավելի ճիշտ՝ կարդացել եմ չեղարկել բառը։
Իսկ ես չեղարկել տարբերակը լսել եմ cancel-ի համար, ու կարծես թե դրան ավելի է սազում:
Ուլուանա
12.05.2006, 10:00
Իսկ ես չեղարկել տարբերակը լսել եմ cancel-ի համար, ու կարծես թե դրան ավելի է սազում:
Համաձայն եմ, բայց ես հաստատ չեմ շփոթել, չեղարկել բառը հենց undo-ի համար էր գրված։:esim
Windows-ի թարգմանության համար առաջարկվել են
undo - ետարկել
redo - վերարկել
տարբերակները:
իսկ որտեղ կարելի է նայել Windows-ի թարգմանությունները??????????
Gevorg, gmail-ում փոստդ ստուգիր ;)
Chuk անչափ շնորհակալ եմ;)
Ժողովուրդ feed կամ newsfeed հայերեն թարգմանություն կա՞:
Internet բառի հայերեն թարգմանությունը համացանց է, բայց առայժմ այդ բառը լայն կիրառություն չունի։ Համոզված եմ, որ շատերը նույնիսկ չգիտեն դրա մասին։ Հնարավոր է, որ եթե Internet-ի փոխարեն ասեք համացանց, մարդիկ չհասկանան, թե ինչի մասին է խոսքը։
Իսկ Միջնացանց չե՞ն օգտագործում Internet-ի համար։
HardRock
26.01.2007, 14:20
Ժող. ինձ մի քանի բառերի թարգմանությունն է պետք, օգնեք:
Cdoec
Decoder
Uninstall
Registry
-=BaZeL^4=-
31.03.2007, 00:05
Cdoec - կոդավորիչ
Decoder վերծանիչ կամ հետկոդավորիչ
Uninstall - հեռացնել հանել
Registry գրանցատեղի գրանցամատյան...
հա ու Default ավելի հարմար ա «հիմնական» ...
Խնդրում եմ օգնեք հայերեն թարգմանել subwoofer բառը
Ժողովուրդ remote server մեկել proxy server հայերեն ոնց կլնի?
Ժողովուրդ feed կամ newsfeed հայերեն թարգմանություն կա՞:
Ավելի քան մեկ տարի առաջվա հարց, իսկ նոր միայն նկատում ու պատասխանում եմ: Չգիտեմ, թե որքանով եմ ճիշտ, բայց մի տեղ պետք էր օգտագործել այդ բառի հայերեն համարժեքը, և, որոշ ժամանակ մտածելուց հետո գրեցի.
feed - հոսք
հապապատասխանաբար
newsfeed - նորությունների հոսք
կամ գուցե կարելի է newsfeed-ի համար օգտագործել «լրահոս» բառը :think
ԻՆձ թվում է, որ այս թարգմանություններով արտահայտվում է նրանց իմաստը, բայց շատ հնարավոր է, որ սխալվում եմ:
Ժողովուրդ remote server մեկել proxy server հայերեն ոնց կլնի?
remote server - հեռավոր սերվեր (սերվերի որոշ թարգմանություններ կան, օրինակ սպասարկիչ, բայց անձամբ ես նախընտրում եմ հայերեն տառերով գրել սերվեր)
proxy server - կարելի է գրել «միջնորդ սերվեր», միաժամանակ հասկանալով, որ կարդացողը չի հասկանա թե խոսքն ինչի մասին է, ու կարելի է գրել «proxy սերվեր»
Հա մեկել Access denied ու network drivers
Հա մեկել Access denied ու network drivers
Access denied - Մուտքն արգելված է, կամ մատչումն արգելված է
Ընդհանրապես Access բառի մատչում թարգմանությունը կա, բայց չգիտեմ, թե որքան է տարածված
network - ցանց
drive - կա «սարքավար» թարգմանություն, որը կարծես թե արդեն շատերն են օգտագործում
Մի քիչ հին թեմայի եմ անդրադառնում, բայց բազայի մեծ մասը մենք հավաքել ենք ՏՏ բառարան (http://www.hacker.am/glossary.asp) բաժնում: Եթե սխալ թարգմանություններ տեսնեք կամ ավելի լավ տարբերակներ ունենաք ինձ տեղեկացրեք կճշտենք
նոր մի քանի բառեր էլ այս թեմայից մուտք արեցի
Ժող, կոմպյուտերային ծրագրերում, menu-ն ինչպե՞ս կթարգմանեք։
menu - մենյու, ընտրացանկ
Ի՞նչ կարծիքի եք, սրանցից ո՞րն է ավելի հարմար։ Կամ գուցե այլ, ավելի հաջող թարգմանությու՞ն կա։:think
Ուլուանա
21.04.2008, 23:02
Ժող, կոմպյուտերային ծրագրերում, menu-ն ինչպե՞ս կթարգմանեք։
menu - մենյու, ընտրացանկ
Ի՞նչ կարծիքի եք, սրանցից ո՞րն է ավելի հարմար։ Կամ գուցե այլ, ավելի հաջող թարգմանությու՞ն կա։:think
Ինձ թվում է՝ «ընտրացանկը» բավական հաջող բառ է, եթե, իհարկե, էս ոլորտում ուրիշ՝ ավելի ընդունված համարժեք չկա «մենյու» բառի համար։ :think
Մի քիչ հին թեմայի եմ անդրադառնում, բայց բազայի մեծ մասը մենք հավաքել ենք ՏՏ բառարան (http://www.hacker.am/glossary.asp) բաժնում: Եթե սխալ թարգմանություններ տեսնեք կամ ավելի լավ տարբերակներ ունենաք ինձ տեղեկացրեք կճշտենք
նոր մի քանի բառեր էլ այս թեմայից մուտք արեցի
Նոր նայեցի հավելումները:
Page Rank-ը Էջի վարկանիշ թարգմանելը սխալ է:
Մեջբերում եմ "Գուգլ - Ռուսաստանի" ղեկավար Վլադիմիր Դոլգովոյի հետ ինտերվյուից մի հատված.
Վ.Դ. - Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է Page Rank-ը:
Լրագրող - Էջերի վարկանշման ալգորի՞թմ:
Վ.Դ. - Սխալ է: Էջերի հետ այս ալգորիթմը ոչ մի կապ չունի: Այն հնարել է Լարի Փեյջը (Larry Page), դրա համար էլ կոչվում է Փեյջ Ռանկ: Եթե այն Սերգեյ Բրինը հնարեր, հիմա կլիներ Բրին Ռանկ…
Լարի Փեյջը Գուգլի հիմնադիրներից է:
Ժող, ո՞նց կարելի ա թարգմանել файловый лимит բառը:
Ֆայլը- նշոց:
Ժող, ո՞նց կարելի ա թարգմանել файловый лимит բառը:
Ֆայլը- նշոց:
Քո ասած նշոցով - նշոցային սահման
Բայց էդ նշոցը ռադ արա, Դավ, ուղղակի ֆայլային սահման:
Իսկ ավելի լավ կլինի կոնկրետ օգտագործման տեղը ցույց տաս:
Ավելացվել է 3 րոպե անց
Նոր նայեցի հավելումները:
Page Rank-ը Էջի վարկանիշ թարգմանելը սխալ է:
Մեջբերում եմ "Գուգլ - Ռուսաստանի" ղեկավար Վլադիմիր Դոլգովոյի հետ ինտերվյուից մի հատված.
Լարի Փեյջը Գուգլի հիմնադիրներից է:
Թերևս համապատասխանեցրել են :think
Կարծում եմ, որ եթե Սերգեյ Բրիմը հնարած լիներ, այլ անուն մտածեին: Ի՞նչ կարծիքի ես:
Լրիվ համաձայն եմ: Էսպես ուղղակի լավ ա հնչում: Բայց եթե հենց Գուգլի ղեկավարները հայտարարում են, որ այդ ալգորիթմը Էջի հետ կապ չունի ու եթե հստակ ասում են, որ դա մարդու անուն ա, ուրեմն հաստատ սխալ ա մարդու անունը թարգմանելը:
Ավելացվել է 9 րոպե անց
Քո ասած նշոցով - նշոցային սահման
Բայց էդ նշոցը ռադ արա, Դավ, ուղղակի ֆայլային սահման:
Իսկ ավելի լավ կլինի կոնկրետ օգտագործման տեղը ցույց տաս:
էս դեպքում ո՞նց ճիշտ կլինի, "ֆայլաին լինիտն սպառվել է"
Ֆայլային սահմանը հատել է - կստացվի՞:
Հ.Գ. Շուտով հույս ունեմ մի լավ քար էլ ես դնել հայալեզու ինտերնետ կոչվող շենքի պատին;)
Օրինակ, ո՞նց եք վերաբերվում մեսսենջեր բառը հաղորդակ թարգմանելուն:
Օրինակ, ո՞նց եք վերաբերվում մեսսենջեր բառը հաղորդակ թարգմանելուն:
Որ հաղորդակը առանձին կարդայի, չէի հասկանա, թե ինչի մասին է խոսքը:
Բայց ավելի հարմար տարբերակ դեռ մտքովս չի անցնում:
հ.գ. Փաստորեն ասածդ հարցը այստեղ էիր գրել, իսկ ես կարծում էի, որ ICQ-ով չի հասել: Վերջնական տարբերակը որ ընտրես, այստեղ էլ տեղադրի, գուցե ուրիշներին էլ պետք գա :)
Սրա մասին ահագին մտածեցի, ավելի հարմար տարբերակ չգտա: Ինձ թվումա բառը համապատասխանումա, բառակազմության կանոններին էլ կարծես չի հակասում, կարելի ա մեսսենջեր բառի հետ գրել, ժամանակի ընթացքում ժողովուրդը կվարժվի ու արդեն մեսսենջերը կարելիա հանել:
Իսկ ինչ եք կարծում ֆոլդերին համապատասղանւմ է ավելի շատ պանակը, թե՞ ծրարը:
Ավելացվել է 12 րոպե անց
Իսկ ինչ եք կարծում ֆոլդերին համապատասղանւմ է ավելի շատ պանակը, թե՞ ծրարը:
Պատկերացնում եմ , թե պանակ բառը ինչ սոցիացիաներ կառաջացնի որոշ մարդկանց մոտ:D
Արթուր ջան ականջդ կանչի:)
Իսկ ինչ եք կարծում ֆոլդերին համապատասղանւմ է ավելի շատ պանակը, թե՞ ծրարը:
Մի քանի օր առաջ մի ծրագիր թարգմանելիս ծրար բառն ընտրեցի։ Կարծում եմ, ծրարն ավելի գործածական ու ընկալելի է։ Իսկ պանակ բառը շատերը միայն թղթապանակ բառի մեջ են լսել ու առանձին հավանաբար անհասկանալի կլինի։ Իմիջիայլոց թղթապանակը ևս որպես folder–ի թարգմանություն է առաջարկվում, բայց կարծում եմ, որ թղթապանակը որպես կոմպյուտերային տերմին լավ չի՝ թուղթն ավելորդ է։
Ծրարի ասոցիացիաները դուրս չեն գալիս: Մի տեսակպւցհւռիկ ինցհ վօռ բանի հետա ասոցացվում, որի մեջ կարաս մի երկու հատ ուրիշ պուճուր բան դնես:
Էդ պուճուրը դուրս չի գալիս:P
Իսկ պանակն ինձ թվումա վատ տարբերակ չի, սովորելու վրա ա:
Մենք հիմա չենք կարա տերմինների ընդունվածության վրա շատ հույս դնենք, որովհետև շան դֆըտհ թարգմանվում են առաջին անգամ, ու հենց թարգմանություններն են ընդունվածությունը որոշելու:
Գլոբալ Հայացք
26.06.2008, 16:24
Այսպիսի հարց` կարող է իմանաք կամ առաջարկեք թարգմանություն CheckBox-ի, Slider-ի և, եթե կարող եք, մնացած ui էլեմենտների համար:
Մեկ էլ, դրանցով գործողությունները, ասենք check, uncheck:
Հ.Գ.
Շնորհակալություն, նախորոք :)
check - նշել
uncheck – նշումը հանել
Կոնտեքստից կախված կարելի է նաև միացնել–անջատել։