PDA

Դիտել ողջ տարբերակը : Պահանջվում է հովանավոր 2 մանկահասակների համար



Arisol
06.08.2007, 19:48
Այսօր մի կին եկավ և խնդրեց, որ հովանավոր գտնեմ իր երեխաների համար:

Երեխաները շատ փոքր են: Մեկը 24.10.2006թ. ծնված, մյուսը՝ 26.11.2004թ. :

Հովանավորությունը կայանալու ա նրանում, որ տվյալ անձնավորությունը երեխաներին խաղալիքներ, տարբեր խաղեր, միգուցե և ֆինանսական օգնություն ցուցաբերի:

Ճիշտն ասած չհասկացա էդ կնոջը:think , թե ինչի ա հենց կոնկրետ խաղալիքների պահով ուզում էդ օգնությունը, դե բայց պարտքս եմ համարում դնել այս հայտարարությունը, միգուցե և մեկը գտնվի, որ կկարողանա օգնել…

Եթե գտնվեն այդպիսի մարդիկ, ապա կամ այս թեմայում գրեք կամ էլ ինձ նամակ գրեք PM-ով:

StrangeLittleGirl
07.08.2007, 00:10
Երեխաները շատ փոքր են: Մեկը 24.10.2006թ. ծնված, մյուսը՝ 26.11.2004թ. :
Վա՜յ, նրանցից մեկն ՈՒՂԻՂ 10 տարով է ինձնից փոքր: Երբ գամ Հայաստան, կմտածեմ: Գուցե կարողանամ խաղալիքներով օգնել, չնայած իմ հին խաղալիքները վաղուց արդեն ուրիշ երեխաների են բաժին հասել:

Ուլուանա
07.08.2007, 08:01
Վա՜յ, նրանցից մեկն ՈՒՂԻՂ 10 տարով է ինձնից փոքր:
:oԲյուր, 10 չէ, 20։ Դու հո 1996 թվի՞ն չես ծնվել։ :D

Ես էլ կնայեմ։ Մենք խաղալիքներ շատ ունեինք, բայց հիմա մի մասը ուրիշներին ենք տվել, մի մասն էլ թափել ենք... :oy Բայց դեռ կլինեն երևի։

StrangeLittleGirl
07.08.2007, 09:52
Բյուր, 10 չէ, 20։ Դու հո 1996 թվի՞ն չես ծնվել։
Հա՛, ճիշտ ա: 9 ժամ հիվանդանոցում լինելուց հետո մարդու գլխին խե՞լք կմնա :D

Vishapakah
11.08.2007, 04:32
Ժողովուրդ, այդ խաղալիքները ոչ մեկի չտաք, տվեք ինձ.