PDA

Դիտել ողջ տարբերակը : Խանդը որպես զենք

Սամվել
06.08.2007, 10:35
Այս թեմայում առաջարկում եմ քննարկել այն երևույթը, երբ աղջիկները խանդը փորձում են որպես զենք, Խթան կիրառել…
Բացատրեմ ինչումն է հարցը…երբ նա զգում է որ դու նրա նկատմամբ անտարբեր չես:love, և դու էլ զգում ես որ նա քո նկատմամբ անտարբեր չէ:love, բայց քեզ ինչոր բան խանգարում է առաջին քայլը անել:think…գուցե ժամանակ է հարկավոր…գուցե հոգեվիճակտ չի համապատասխանում…գուցե ուզում ես նրան ավելի լավ ճանաչել…դե դա երևի այդքան էլ էական չէ…էականը այն է, որ դեռ դու պատրաստ չես անցնել հաջորդ փուլին…
Եվ հանկարծ նա որոշում է, որ քեզ խթան է հարկավոր, որպեսզի կատարես առաջին քայլը…Եվ որպես խթան փորձում է կիրառել քո խանդը…այսինքն քո մոտ սկսում է Պատմել այս կամ այն տղայի մասին կամ այդ տիպի ինչոր բան, որպեսզի այսպես ասած դու մրցակցություն զգաս ու առաջ նետվես…
Բայց իրականում օրինակ իմ վրա դա լրիվ հակառակ ազդեցությունն է գործում…Չգիտեմ միգուցե շատ դեպքերում այդ մեթոդը իրոք արդյունավետ է:think…մի խոսքով ինչ կասեք այս երևույթի վերաբերյալ…:think

Taurus
06.08.2007, 10:43
Իմ վրա էլ է դա հակառակ ազդեցություն թողնում, բայցայդ "զենքը", հաճախ օգտագործում են նաև տղաները, ճիշտ է նրնց մոտ դա այդքն էլ լավ չի ստացվում:B
Խանդը շատ մեծ ուժ է, և պետք է շատ զգուշորեն լինել նրա հետ, նամանավանդ եթե այդ խանդը քոնը չէ, քանի որ կարող է ստացվել այնպես որ կատաստրոֆիկ վերջաբան ունենա և քո և խանդողի համար!
P.S. Սամ? քեզ ով ա բան ասել?

Apsara
06.08.2007, 11:27
Սամ ջան համոզված ես, որ նա ուզում էր դա որպես խթան օգտագործել, միգուցե որպես խոչընդոտ՞, հը՞: Գիտես այդպես վարվում է ոչ խելացի կինը, կամ խելացի կինը, որը ուզում է վանել տվյալ տղային:

otar
06.08.2007, 11:31
բէ... եթե նաենք էն կողմից որ տղաներն են այդ ԶԵՆՔՆ օգտագործում, իմ վրա դա լրիվ բացասական ազդեցություն ա թողնում...
:angry այսինքն որ սկսում է խոսել իրա "նանարիկների" մասին ես ինքս իմ մեջ մտածում եմ, էդքան լավն են գնա իրանց մոտ, ինձ էլ թող հանգիստ :angry բա :oյ

Սամվել
06.08.2007, 11:43
Ժողովուրդ իմ վրա մի խորացեք ես ուղակի իմ վրա եմ օրինակ բերել որ ոչ մեկի չնեղացնեմ…համ էլ շատ հաճախ եմ հանդիպում այդ երևույթին նաև Օտարի ասած տարբերակով:[…իրականում ինձ ավելի շատ հետաքրքրում է ինչու են մարդիկ կարծում որ դա արդյունավետ է…:think

otar
06.08.2007, 11:47

որտև... եսիմ... ինքնահաստատման խնդիրներ կան... "բա մի հատ ցույց չտամ որ ես էլի ուզողներ ունեմ, մենակ ինՔը չի" :D աաա, չեմ սիրում սենց բաներ

Սամվել
06.08.2007, 12:51
որտև... եսիմ... ինքնահաստատման խնդիրներ կան... "բա մի հատ ցույց չտամ որ ես էլի ուզողներ ունեմ, մենակ ինՔը չի" :D աաա, չեմ սիրում սենց բաներ

Բայց ախր ինչ ինքնահաստատման մասին կարող է խոսք գնալ…երբ խաղում են ինչ որ մեկի զգացմունքների հետ…էէ իմ կարծիքով դա Սադիզմա :think

Kheranyan
06.08.2007, 13:46
Բայց ախր ինչ ինքնահաստատման մասին կարող է խոսք գնալ…երբ խաղում են ինչ որ մեկի զգացմունքների հետ…էէ իմ կարծիքով դա Սադիզմա :think

Անձամբ իմ համար դա անընդունելի տարբերակ է, քանի որ եթե երկուսն էլ համակրում են իրար, ապա առաջին հերթին դա կարելի է շատ ավելի լավ ձևով ցույց տալ, քան թե խանդ առաջացնելով, երկրորդ, եթե սիրո մեջ որևէ մեկը փորձում է դիմել խորամանկության, կամ հաշվարկ է կատարում որևէ արդյուքի հասնելու համար, ապա այդտեղ, ըստ իս, չի կարող լինել մաքուր սեր: Իմ կարծիքով, որպեսզի որևէ մեկը խանդի մյուսին, նախ, պետք է որ այդ մեկը սիրի տվյալ մարդուն նոր մտածի խանդի մասին, իսկ այդ «սկզբնական փուլում» դեռ պարզ չե, թե նրաք սիրում են իրար,թե պարզապես համակրում: Իսկ այդ հաջորդ քայլ ասածը ես ենթադրում եմ որ «Ես քեզ սիրում եմ, արի ընկերություն անենք» փուլն է հա՞:think, եթե այո, ապա ասեմ, իմ կարծիքով Ես քեզ սիրում եմ ասելով չե, որ պետք է ցույց տաս քո սերը: Ինձ թվում է որ «Ես քեզ սիրում եմ»-ը մի տեսակ պարտադիր ատրիբուտ է դեռ լրիվ չհասունացած, չձևավորված մարդկանց (հիմնականում աղջիկների) մոտ, կարծես թէ նրանց մոտ կա այսպիսի կարծիք, եթե սիրում է, ապա ինչո՞ւ չի ասում, իսկ ինչ վերաբերվում է «արի ընկերություն անենք» մասին, ապա դա ըստ իս ամենահիմար արտահայտությունն է, որը երբևէ կարող է անել հասուն, գիտակից մարդը, որովհետև ընկերություն առաջարկով չեն անում, իսկ եթե սիրում են, ապա ոչ ընկերություն անելու, կամ ընկերներ դառնալու համար:
Կարճ ասած. խանդ առաջացնելով ստիպել ինչ որ մեկին խոստովանելու իր զգացմունքները համարում են անընդունելի, ավելին ասեմ, եթե իրոք աղջիկը կամ տղան զգում են որ միմյանց համակրում են և երկուսն էլ ուզում են որպեսզի լինեն միասին, ապա հեչ պարտադիր չի ասել «Ես քեզ սիրում եմ», օրինակի համար նրանցից ավելի համարձակը, ասենք, կարող է պարզապես համբուրել մյուսին:love :oy և այդքանով արդեն ամեն ինչ ասված լինի::)

Darth Vader
06.08.2007, 22:51
ՑԱՎՈՏ ՏԵՂԻՍ ԿՊԱՔ:oy:angry: Խանդը որպես զենք որ օգտագործում են, ախր չեն էլ մտածում, որ ցանկացած զենք օգտագործվում ա կամ պաշտպանվելու կամ ոչնչացնելու համար, ու ես դեպքում էլ էֆէեկտը նույնն ա: Աղջիկը որ տղուն ինչ-որ ուրիշ մեկի մասին ա սկսում պատմել, չի մտածում, որ եդ տղեն կարող ա ասի, թե որ "իմ մոտ դրա մասին ա ասում, ուրեմն հասկացնում ա, որ իրանից հեռու մնամ, կամ իրոք իրան ա սիրում, ես հեչ, կամ ել լավագույն դեպքում ինձ ընդունում ա որպես ախպեր, ընկերոջ դերում ես չկամ", ու էլի սենց բաներ, ու շատ դեպքերում տղու մոտ անվստահություն ա առաջ բերում, կասկածում ա, արժի գոնէ փորձել, թե միանգամից իրան ցրի եդ աղջկա կյանքից:

Սամվել
07.08.2007, 11:23
եթե սիրո մեջ որևէ մեկը փորձում է դիմել խորամանկության, կամ հաշվարկ է կատարում որևէ արդյուքի հասնելու համար, ապա այդտեղ, ըստ իս, չի կարող լինել մաքուր սեր:

Այսքան տեղի հետ լրիվ համամիտ եմ…

Իմ կարծիքով, որպեսզի որևէ մեկը խանդի մյուսին, նախ, պետք է որ այդ մեկը սիրի տվյալ մարդուն նոր մտածի խանդի մասին, իսկ այդ «սկզբնական փուլում» դեռ պարզ չե, թե նրաք սիրում են իրար,թե պարզապես համակրում:

Գիտես այսքանի հետ համամիտ չեմ…քանի որ հարաբերությունների այդ փուլում մարդկանց մոտ կարող է լինել /և սովորաբար լինում է/ սիրահարվածություն և օրինակ իմ մոտ խանդ առաջանում է նույնիսկ այդ փուլում :oy…այնպես որ պարտադիր չի որ խանդը լինի սիրո արդյունք , ցանկացած սիրահարված մարդ իմ կարծիքով խանդում է և խանդում է ավելի ուժեղ քան սիրող մարդը…:think

Իսկ այդ հաջորդ քայլ ասածը ես ենթադրում եմ որ «Ես քեզ սիրում եմ, արի ընկերություն անենք» փուլն է հա՞:think, եթե այո, ապա ասեմ, իմ կարծիքով Ես քեզ սիրում եմ ասելով չե, որ պետք է ցույց տաս քո սերը: Ինձ թվում է որ «Ես քեզ սիրում եմ»-ը մի տեսակ պարտադիր ատրիբուտ է դեռ լրիվ չհասունացած, չձևավորված մարդկանց (հիմնականում աղջիկների) մոտ, կարծես թէ նրանց մոտ կա այսպիսի կարծիք, եթե սիրում է, ապա ինչո՞ւ չի ասում, իսկ ինչ վերաբերվում է «արի ընկերություն անենք» մասին, ապա դա ըստ իս ամենահիմար արտահայտությունն է, որը երբևէ կարող է անել հասուն, գիտակից մարդը, որովհետև ընկերություն առաջարկով չեն անում, իսկ եթե սիրում են, ապա ոչ ընկերություն անելու, կամ ընկերներ դառնալու համար:
Կարճ ասած. խանդ առաջացնելով ստիպել ինչ որ մեկին խոստովանելու իր զգացմունքները համարում են անընդունելի, ավելին ասեմ, եթե իրոք աղջիկը կամ տղան զգում են որ միմյանց համակրում են և երկուսն էլ ուզում են որպեսզի լինեն միասին, ապա հեչ պարտադիր չի ասել «Ես քեզ սիրում եմ», օրինակի համար նրանցից ավելի համարձակը, ասենք, կարող է պարզապես համբուրել մյուսին:love :oy և այդքանով արդեն ամեն ինչ ասված լինի::)

Այս մասի վերաբերյալ կասեմ հետևյալը…իմ կարծիքով սիրահարված մարդը շատ ժամանակ տեսնում է այն ինչ ցանկանում է, այլ ոչ թ իրականությունը…շատ ժամանակ նրան կարող է թվալ, որ իր սիրո օբյեկտը իրեն սիրում է, երբ նա ասենք թեթև հայացք է նետում իր վրա … քանի որ նրա ցանկությունը այդ հոգեվիճակում գտվելու ժամանակ ամբողջովին կամ մասամբ ճնշում է իրականության ընկալումը…և այդ ժամանակ նրան շատ դժվար է հասկանալ, որն է իրական որը մտացածին…և իմ կարծիքով սիրահաված մարդուն օդի ու ջրի պես հարկավոր է խոստովանել իր զգացմունքը և լսելով նրա պատասխանը նոր վերջնականապես կողմնորոշվել իր զգացմունքերի, ցանկությունների և մտքերի լաբիրինթոսում…ինչևէ չեմ կարծում, որ հենց այդպես համբուրելը ճիշտ որոշում կլինի քանի որ այդ դեպքում հասցված ապտակը կարող է դանակի շեղբից ավելի խորը մխրճվել և վնասել սիրտը՝ թողելով այնպիսի սպիեր, որոնք երբեք չեն բուժվի …

Kheranyan
07.08.2007, 16:16

Ես քեզ հետ համամիտ եմ, և հենց դրա համար ես ասել եմ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, քանի որ դա լոկ իմ սուբյեկտիվ տեսակետն է և այն կարող է ոմանց համար լինել ընդունելի, իսկ ոմանց համար խիստ անընդունելի, սակայնկա այսպիսի մի ասացվածք «Յուրաքանչյուր ոք չափում է դիմացինին իրենով», և քանի որ ես շատ ավելի ռեալիստ եմ, քան իդեալիստ կամ ռոմանտիկ անձնավորություն, ապա ինձ համար հասցված ապտակը շատ ավելի գերադասելի է, քան անորոշությունը, քանի որ հասցրած ապտակից կարելի է որոշակի եզրահանգումներ անել, իսկ երակարատև անորոշությունից կարող ես նույնիսկ խելագարվել:

Գիտես այսքանի հետ համամիտ չեմ…քանի որ հարաբերությունների այդ փուլում մարդկանց մոտ կարող է լինել /և սովորաբար լինում է/ սիրահարվածություն և օրինակ իմ մոտ խանդ առաջանում է նույնիսկ այդ փուլում …այնպես որ պարտադիր չի որ խանդը լինի սիրո արդյունք , ցանկացած սիրահարված մարդ իմ կարծիքով խանդում է և խանդում է ավելի ուժեղ քան սիրող մարդը…
Թույլ տուր չհամաձայնվել քեզ հետ, քանզի ես գտնում եմ որ խանդելու առաջին պայմանը սիրելն է, թեպետ դա էլ պայման չե, եթե իրոք սիրում ես մեկին, ապա վստահում ես, հավատում ես նրան, և եթե հավատում ես ուրեմն խանդելու առիթ չունես, քանի որ խանդի հիմքում, ըստ իս, ընկած է կա՛մ կասկածը, կա՛մ տվյալ մարդուն կորցնելու վախը, կա՛մ անառողջ միտքը, իսկ քո ասածը պարզապես վախի տարատեսակ է, այլ ոչ թե խանդ, քանի որ հենց քո նշած սիրահարվածության ժամանակ դու ամբողջովին չես ճանաչում դիմացիցիդ և քո մեջ առաջանում է վախ որ կարող է նա քոնը չլինել, և հենց այդ պատճառով սկսում ես ինքդ քո մեջ եռալ և քեզ թվում է թե դու խանդում ես:

Հ.Գ Ամեն դեպքում էլի եմ ասում, խանդ առաջացնելով, կոնկրետ իմ դեպքում, հաստատ ոչ մի լավ արդյունքի չեն հասնի:

Սամվել
07.08.2007, 20:13
Ես քեզ հետ համամիտ եմ, և հենց դրա համար ես ասել եմ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, քանի որ դա լոկ իմ սուբյեկտիվ տեսակետն է և այն կարող է ոմանց համար լինել ընդունելի, իսկ ոմանց համար խիստ անընդունելի, սակայնկա այսպիսի մի ասացվածք «Յուրաքանչյուր ոք չափում է դիմացինին իրենով», և քանի որ ես շատ ավելի ռեալիստ եմ, քան իդեալիստ կամ ռոմանտիկ անձնավորություն, ապա ինձ համար հասցված ապտակը շատ ավելի գերադասելի է, քան անորոշությունը, քանի որ հասցրած ապտակից կարելի է որոշակի եզրահանգումներ անել, իսկ երակարատև անորոշությունից կարող ես նույնիսկ խելագարվել:

Այո միգուցե և ապտակը իրոք ավելի լավ որոշում է քան անորոշությունը, սակայն իրականում ես ոչ թե խոսում էի անորոշության և համբույրի փոխհարաբերության այլ համբույրի և խոստովանության…այսինքն իմ կարծիքով ավելի լավ է խոստովանել քո զգացմունքները և վերջնականապես կողմնորոշվել քո մտքերի լաբիրինթոսում քան համբուրել , քանի որ ինչու չէ դու նրան էլ միգուցե վիրավորես այդ համբույրով…
Սակայն խոստովանելն էլ այդքան հեշտ չի /օրինակ կոնկրետ իմ համար /դրա համար էլ պետք է հասնես ինչոր կոնկրետ հոգեբանական վիճակի, երբ զգաս պահը և խոստովանես…և սխալ է երբ այդ վիճակում մարդու վրա փորձում են "կատալիզատորներ" կիրառել…
Չնայած նորից եմ կրկնում 1000 մարդ 1000 կարծիք և մետեցում…գուցե տարիներ անց ես էլ քո հետ համաձայնվեմ :)

Թույլ տուր չհամաձայնվել քեզ հետ, քանզի ես գտնում եմ որ խանդելու առաջին պայմանը սիրելն է, թեպետ դա էլ պայման չե, եթե իրոք սիրում ես մեկին, ապա վստահում ես, հավատում ես նրան, և եթե հավատում ես ուրեմն խանդելու առիթ չունես, քանի որ խանդի հիմքում, ըստ իս, ընկած է կա՛մ կասկածը, կա՛մ տվյալ մարդուն կորցնելու վախը, կա՛մ անառողջ միտքը, իսկ քո ասածը պարզապես վախի տարատեսակ է, այլ ոչ թե խանդ, քանի որ հենց քո նշած սիրահարվածության ժամանակ դու ամբողջովին չես ճանաչում դիմացիցիդ և քո մեջ առաջանում է վախ որ կարող է նա քոնը չլինել, և հենց այդ պատճառով սկսում ես ինքդ քո մեջ եռալ և քեզ թվում է թե դու խանդում ես:

Քո նկարագրածը ես համարում եմ խանդի մի տեսակ…:)

Ծով
08.08.2007, 01:41
Խանդով զինվելը վատ չի...դրանով կռվելն ա վատ...;)

Goga
10.08.2007, 21:45
Իմ կարծիքով խանդով բոլորն են զինված, բայց այն օգտագործելիս լիովին զինաթափ կլինես և ի վերջո կպարտվես:ok

Սամվել
10.08.2007, 22:18
Իմ կարծիքով խանդով բոլորն են զինված, բայց այն օգտագործելիս լիովին զինաթափ կլինես և ի վերջո կպարտվես:ok

Երեխեք Մի հատ Թեման կարդացեք նոր Պոստ արեք էլի՜ :angry……Այս տեման ուրիշ թեմայովա դուք լրիվ ուրիշ բան եք գրում…լավ գոնե առաջի Գրառումը կարդացեք :angry

Goga
10.08.2007, 22:25
Սամվել ջան չեմ ուզում օֆֆտոպ սարքել, բայց երեևի իմ գրածից պետք է պարզ լիներ, որ իրոք այն հակառակ ազդեցություն է թողնում, ավելորդ համարեցի երկար բարակ բացատրել՝ մտածելով, որ հասկանալի կլինի :ok

Սամվել
10.08.2007, 22:30
Սամվել ջան չեմ ուզում օֆֆտոպ սարքել, բայց երեևի իմ գրածից պետք է պարզ լիներ, որ իրոք այն հակառակ ազդեցություն է թողնում, ավելորդ համարեցի երկար բարակ բացատրել՝ մտածելով, որ հասկանալի կլինի :ok

Իրականում ես այստեղ խոսում էի Այն մասին, որ մարդու խանդը փորձում են, որպես խթան կիրառել իր իսկ դեմ…իսկ քո ասածից ես մի քիչ ուրիշ բան հասկացա…ինչևէ իմ կարծիքով վերնագիրն եմ մի քիչ սխալ ընտրել…:think

Ծով
10.08.2007, 22:31
Պարզ է...:Dհա, ես էլ գրառումը չէի կարդացել...
Նման երևույթ ես հաստատում եմ, որ կա.../ընկերուհիներ ունեմ աշխարհի չափ...:D/
Բայց ես գիտեմ՝ ինչու են իրանք էդպես վարվում...
Դեռ չգտած վախենում են էդ տղային կորցնելուց ու իրենց խորամանկ մեթոդներն են կիրառում...
Մտածում են ոչ թե այն մասին, որ տղան պատրաստ չի, այլ վախենում են անորոշությունից, ուզում են կողմնորոշվել իրենց զգացմունքներում;)
Ես օրինակ նման մեթոդներ չեմ կիրառել երբեք ու չեմ կիրառում ու չեմ էլ կիրառի..ասեմ` ինչու...
Որովհետև անկախ նրանից ինչ չափով ա զգացմունքը իմ կամ նրա մոտ /դե ասենք, չեմ ասում նման բան կա/, ես հավատարիմ եմ մնում այդ փոքրիկին իմ և նրա սրտում ծնված.../գուցե կ-ով գրեմ..ավելի լավ կլինի...ես ներկա ժամանակը սիրում եմ պարզապես/...:D
Ու խորհուրդ կտայի սարքովի խաղերից հեռու մնալ:ok...մինչև անգամ միտքը մթագնելու չափ ձանձրալի ա...:angry
Այդպես խելացի մարդիկ կորցնում են, չեն ամրապնդում...:(

Ձայնալար
11.08.2007, 13:58
Այս թեմայում առաջարկում եմ քննարկել այն երևույթը, երբ աղջիկները խանդը փորձում են որպես զենք, Խթան կիրառել…

Սամվել ջան, իմ վրա այդ էքսպերիմենտը դրել են, իմ բոլոր ընկերուհիները և նույնիսկ չընկերուհիները: Պատճառը կարծում եմ նրանում է, որ կանայք խանդի բացակայությունը դիտարկում են որպես սիրո բացակայություն (այդպիսի տղաներ էլ կան), իսկ ես խանդը համարում եմ տղամարդկային թուլություն և ամեն կերպ իմ մեջ հաղթահարում եմ այդ զգացումը, իսկ այն չհաղթահարված փոքր մասը՝ վարպետորեն թաքցնում: Խորհուրդ եմ տալիս «չնկատել» նմանատիպ կանացի «տրյուկները» այնքան ժամանակ, քանի դեռ համը չեն հանել: Հենց տեսնում ես, որ համը հանում է միհատ լեզվա-բարոյա-հոգեբանական դնգստոց ես կազմակերպում և վերջ: Համ քեզ կսկսի ավելի շատ սիրել համ էլ էլ ախմախ բաներ չի անի :)

Selene
11.08.2007, 15:19
Խանդը որպես զենք կիրառելը պատկանում է այն ամենավատ մտածված մեթոդների թվին, որոնք իբրև թե պետք է նպաստեն շատ սիրելուն, ինչն իհարկե այդպես չէ, էլ չեմ ասում, որ հաճախ հակառակ արդյունքի է բերում:ok Alize_etoilik-ի հետ համամիտ եմ, որ այս մեթոդն օգտագործում են, երբ վախենում են կորցնել իրենց սիրած էակին, այնինչ իրականում չեն էլ հասկանում, որ այդ ամենը կհանգեցնի նրան, որ մի օր նա իրոք կհոգնի նման արհեստական խաղերից ու կհեռանա, քանզի չեմ կարծում, որ լինի մեկը, ում դուր գան իրենց սիրած աղջկա կամ տղայի՝ այդչափ ոգևորվածությունն այն մասին, որ մի քանիսը բավականաչափ հետաքրքրված են իրենցով և այլն, և այլն:
Հաճախ մտածում ես, որ խանդը որպես զենք կիրառում են հիմնականում մի որոշակի տարիքում, երբ դեռ ամբողջովին չեն գիտակցում, որ սերը հնարավոր չէ խանդի միջոցով կոփել, ամրապնդել, որ ՍԵՐ-ն անկախ է, ինքնուրույն, այն ոչինչ էլ հաշվի չի առնում, բայց, ցավն այն է, որ անգամ շատ հասուն մարդիկ, անգամ ամուսնացած, ծնող դարձած, դեռ շարունակում են հակառակը մտածել՝ դիմելով նման «խթանների» օգնությանը:(

Հենց տեսնում ես, որ համը հանում է միհատ լեզվա-բարոյա-հոգեբանական դնգստոց ես կազմակերպում և վերջ: Համ քեզ կսկսի ավելի շատ սիրել համ էլ էլ ախմախ բաներ չի անի
Հետաքրքիր էր, Ձայնալար:think Փաստորեն նման դնգստոցի արդյունքում սկսում են շատ սիրելը, հ՞ա:o;)

Ձայնալար
12.08.2007, 14:31
Հետաքրքիր էր, Ձայնալար:think Փաստորեն նման դնգստոցի արդյունքում սկսում են շատ սիրելը, հ՞ա:o;)

Հարցիցդ հասկացա, որ ինձ հետ համաձայն չես:) Կշարունակեի, պարզապես չեմ ուզում թեմայից շեղվել ;)