PDA

Դիտել ողջ տարբերակը : Google-հնարքներ



Artgeo
05.08.2007, 21:18
Ստորև բերված արտահայտությունները հավաքեք Գուգլում և սեղմեք «Հաջողակ» կամ «I'am Feeling Lucky» ու սպասեք արդյունքին :P

Google Gothic
Google Cheese
Google Loco
Google l333t
elgoog

Աղբյուրները
http://www.youtube.com/watch?v=rtBFOkrn-5M&mode=related&search=
http://www.metacafe.com/watch/547420/deep_secrets_of_google/
էլի կա՞

otar
05.08.2007, 23:07
Google Linux
Google Gizoogle

Mesrop
06.08.2007, 00:49
հեհ, հլը ուղղակի հավաքեք Mesrop ;)

StrangeLittleGirl
06.08.2007, 00:53
Հլը Բյուրակն հավաքեք :D

Vishapakah
06.08.2007, 03:08
Google Gothic

Շնորհակալություն ինֆորմացիայի համար.
Որից հետո գրեցի ««This is the gothic page»» եւ բավականին հետաքրքիր կայք գտա http://www.demonicarts.co.uk/ նոր CD-ների
մասին ինֆորմացիաիով.:) եւ ոչ միայն.

Ներսես_AM
06.08.2007, 09:06
մտեք http://moon.google.com ու մաքսիմալ զում արեք:D:D

քաղաքացի
06.08.2007, 09:25
Լավ իսկ ո՞վ կբացատրի, թե ինճպե՞ս է այն աշխատում: Ինչի՞ հիման վրա է «հաջողակ»-ը վորոշում:

Mesrop
06.08.2007, 10:29
սա հեչ էլ գաղտնիք չե… :)
Հաջողակին սեղմելուց ուղղակի միանգամից բացվում է այն կայքը, որը կհտնվեր սովորական որոնման առաջին տեղում…
այսինքն իր կարծիքով ավելի է համապատասխանում ձեր ուզածին…
իսկ էդ գոթիկը բան ման, դրանք ուղղակի առանձին սայթեր են, որոնք կապ չունեն գուգլի հետ, ուղղակի իրանց TITLEներով բաներով համապատասխանում են եդ keyword՛ին, դրահամար առաջին տեղով բացվում են, ոնցոր Մեսրոպ.ինֆո -ս :D

Ավելացվել է 10 րոպե անց

Հլը Բյուրակն հավաքեք :D
վայ Բյուր-Բյուր… :) ինչ հետաքիքիր ես գրում… :)
բլոգդ եմ կարդում… :)

Արամ
06.08.2007, 13:12
Ինչ եք սաղտ խոսում հլա միհատ Windows հավաքեկ, հետո նոր մտածեք:D

Artgeo
06.08.2007, 14:33
սա հեչ էլ գաղտնիք չե… :)
Հաջողակին սեղմելուց ուղղակի միանգամից բացվում է այն կայքը, որը կհտնվեր սովորական որոնման առաջին տեղում…
այսինքն իր կարծիքով ավելի է համապատասխանում ձեր ուզածին…
իսկ էդ գոթիկը բան ման, դրանք ուղղակի առանձին սայթեր են, որոնք կապ չունեն գուգլի հետ, ուղղակի իրանց TITLEներով բաներով համապատասխանում են եդ keyword՛ին, դրահամար առաջին տեղով բացվում են, ոնցոր Մեսրոպ.ինֆո -ս :D


Հետաքրքիրը էնա, որ Google.am ու Google.com տարբերվում են: Օրինակ Google Artgeo մեկում մի բան ա, մյուսում ուրիշ բան :think

Wisper
06.08.2007, 16:17
Հետաքրքիրը էնա, որ Google.am ու Google.com տարբերվում են: Օրինակ Google Artgeo մեկում մի բան ա, մյուսում ուրիշ բան :think

Արթուր ջան ես ոնց հասկանում եմ էտ Գուգոն փնտրելու ընթացքում ըստ քո տեղաբաշխվածությանը ցույց է տալիս այն արդյունքները առաջին տեղերում, որոնք ավելի շատ են համապատասխանում ասենք կոնկրետ քո աշխարհագրական դիրքին և այլն... Իսկ թե ոնց է լինում, որ ասենք առաջին անգամ www.google.com բացելուց բերում է www.google.am ապա կարող ենք եզրակացնել, որ ըստ IP-ի (ի դեպ ոչ միայն ;))... :): Նունն էլ անում է ասենք www.yandex.ru-ն, երբ որ մտնում ենք Հայաստանից՝ ցույց է տալիս մեր երկրում ջերմաստիճանը և այլն... Մի խոսքով... :oy

Լէգնա
17.08.2007, 16:25
հլը հավաքեք www.google.am -> նկարներ ու որոնման պատուհանում հայերեն յունիքոդով ` "սրբապատկեր" , տեսեք ո՞վ է ըստ գուգլի սուրբ համարվում :D

Սուրբը (http://images.google.am/imgres?imgurl=http://forum.hayastan.com/uploads/av-22868.jpg&imgrefurl=http://forum.hayastan.com/index.php%3Fshowtopic%3D25452&h=75&w=100&sz=3&hl=hy&start=13&tbnid=9E1YsW_nUj6SJM:&tbnh=62&tbnw=82&prev=/images%3Fq%3D%25D5%25BD%25D6%2580%25D5%25A2%25D5%25A1%25D5%25BA%25D5%25A1%25D5%25BF%25D5%25AF%25D5%25A5%25D6%2580%26gbv%3D2%26svnum%3D10%26h l%3Dhy%26sa%3DG)
:D

masivec
31.05.2009, 01:17
Yahoo-ն և Microsoft-ը միավորվում են ընդդեմ Google-ի:

http://s40.radikal.ru/i088/0905/77/5a78626e3525.jpg (http://www.radikal.ru)

Yahoo-ի գործադիր տնօրեն Քերոլ Բարցը հայտարարել է, որ իր ընկերությունը պատրաստ է միավորվել Microsoft-ի հետ ինտերնետային որոնման շուկայում:

Ըստ նրա՝ որպեսզի այդ միությունը կայանա, ծրագրային ապահովման հսկան Yahoo-ին պետք է առաջարկի շահավետ ֆինանսական պայմաններ, մատչում «անհրաժեշտ տվյալներին» և հզոր տեխնոլոգիաներ:

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Yahoo-ն ամբողջությամբ վաճառվի Microsoft-ին, Բարցը պատասխանել է. «Դրա համար նրանց հսկայական գումար պետք կգա»: Բարցը հաստատել է, որ Yahoo-ն վերսկսել է բանակցությունները Microsoft-ի հետ:

«Մենք ձգտելու էնք պահպանել մեր 20% մասնաբաժինը ինտերնետային որոնման շուկայում, բայց մեր հաջողության գլխավոր գրավականը դա չէ: Yahoo-ն այն տեղն է, ուր մարդիկ գալիս են ստանալու տեղեկատվություն ոչ միայն որոնման համակարգի, այլև հրաշալի բովանդակության միջոցով»,- ասել է Yahoo-ի գործադիր տնօրենը:

Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերն էլ, իր հերթին, հայտարարել է, որ իր ընկերությունը դեռևս հետաքրքրված է գործարքով, ինչը կօգնի մեծացնել Google-ի մրցակցությունն ինտերնետային որոնման շուկայում:

Կարապետ
02.07.2009, 13:28
http://gmail.google.com/
http://blogsearch.google.com/
http://groups.google.com/
http://www.google.com/alerts
http://images.google.com/
http://books.google.com/
http://www.google.am/
http://desktop.google.com/
http://www.google.com/dirhp
http://earth.google.com/
http://www.google.com/finance
http://www.google.com/products
http://maps.google.com/
http://news.google.com/
http://news.google.com/
http://scholar.google.com/
http://www.google.com/options/specialsearches.html
http://www.google.com/toolbar/ie/index.html
http://video.google.com/
http://www.google.com/webhp
http://www.google.com/help/features.html
http://code.google.com/
http://www.google.com/coop/cse/
http://www.googlelabs.com/
http://www.blogger.com/
https://www.mail.google.com
http://picasa.google.com/
http://sketchup.google.com/
http://www.google.com/talk/
http://www.google.com/language_tools
http://www.google.com/mobile/default/maps.html
http://www.google.com/mobile/
http://www.google.com/intl/en_us/mobile/default/sms.html
http://webaccelerator.google.com/
http://pack.google.com/intl/en/pack_installer.html
http://chrome.google.com/intl/en_us/mobile/default/sms.html

Կարողա էլի կա ես տեղյակ չեմ;)

Arxangelo
02.07.2009, 14:21
փորձեք google-ի մեջ գրել մաթ.արտահայտություն, ասենք 10*69-145+1000 ուսեղմեք սրչ:hands

Արամ
02.07.2009, 18:27
փորձեք google-ի մեջ գրել մաթ.արտահայտություն, ասենք 10*69-145+1000 ուսեղմեք սրչ:hands

ավելի ճիշտ սեղմեք Մնե պավեզյոտ :) Հալալ :)

Աթեիստ
02.07.2009, 22:21
Մոդերատորական․ Թեմայից դուրս մի քանի գրառումներ ջնջվել են

Դիմում եմ գուգլի բոլոր "մասնագետներին", որոնք շատ լավ ծանոթ են գուգլի բոլոր գաղտնիքներին, բայց կիսվելու փոխարեն նախընտրում են միայն քննադատել․ դուք կարող եք շրջանցել թեման։
Համոզված եմ, որ հեգնանքի ու քննադատության պակասից թեման չի տուժի։

ars83
19.07.2009, 01:18
Քանի որ բաժնի մոդերատորը համարեց, որ Google hacks = Google-ի գաղտնիքները :think, շարունակեմ այստեղ: Այս թեման տեսել էի, բայց, քանի որ սրա իմաստն ինձ հասկանալի չէ, որոշեցի առանձին թեմա բացել:

Google վեբ-փնտրում

Արտահայտությունների փնտրում
Երբ որևէ արտահայտություն ենք փնտրում, Google-ը, սովորաբար, փնտրում է նշված բառերը վեբ-էջում՝ առանց ուշադրություն դարձնելու դրանց դասավորությանը. բառերը կարող են հանդիպել կողք-կողքի կամ ցրված լինել էջով մեկ:
Օրինակ, Linux is the best արտահայտությունը փնտրելիս հանդիպում ենք էջերի, որոնք պարունակում են հետևյալ արտահայտությունները.

A few weeks back, my friend Tom asked me a question regarding Linux - that is - Which is the best Linux distribution of them all (http://linuxhelp.blogspot.com/2005/12/best-linux-distribution-of-them-all.html)
BBspot - At a hastily convened press conference Bill Gates announced that he personally thinks that "Linux is the best OS ever." (www.bbspot.com/news/2001/06/gates.html)


Եթե ցանկալի է գտնել միայն այն էջերը, որոնցում ներմուծած բառերը հանդիպում են ճիշտ այնպիսի հերթականությամբ, ինչպես ներմուծվել են, ապա դրանք անհրաժեշտ է առնել չակերտների մեջ. "Linux is the best"

Բոլո՞րը, թե՞ առնվազն մեկը
Երբ փնտրում ենք մի քանի բառ միաժամանակ (օրինակ՝ արտահայտություն փնտրելիս), Google-ը փորձում է գտնել այնպիսի էջեր, որոնք պարունակում են բոլոր նշված բառերը: Օրինակ, sun moon planets փնտրելիս գտնվում են այն այսպիսի արտահայտություններ պարունակող էջեր.

Exploring our Solar System with Pictures and Information on the Sun, the Moon, Phases of the Moon and the Nine Planets (www.spaceandmotion.com/cosmos-solar-system-planets-sun-moon.htm)
The bright planets - Mercury, Venus, Mars, Jupiter, Saturn - as well as the Sun and the Moon (www.jgiesen.de/GeoAstro/english1.html)
Եթե ցանկանում եք, որ բերվեն այն էջերը, որոնք պարունակում են փնտրվող բառերից առնվազն մեկը, ապա դրանք արանքում տպեք OR. sun OR moon OR planets


Պետք է հիշել, որ Google-ը զգայուն չէ մեծատառերի նկատմամբ. եթե ներմուծեք sun կամ Sun կամ suN կամ SUN, բոլոր դեպքերում կվերադարձվի միևնույն արդյունքը: Բայց «առնվազն մեկ բառի» փնտրման ռեժիմի անցնելու համար OR բառը պետք է հավաքել մեծատառերով:

OR-ի փոխարեն կարելի է օգտագործել | սիմվոլը. sun | moon | planets:
Google-ի սովարական և «առնվազն մեկ բառի» ռեժիմները կարելի է խմբավորել: Ենթադրենք՝ տեղեկատվություն եք փնտրում Ավստրլիայի կամ Ճապոնիայի մայրաքաղաքներ չվերթբերի վերաբերյալ: Հետևյալ տողն այն է, ինչ պետք է. flights to (Canberra | Tokio): Google-ը նախ գտնում է բոլոր այն էջերը, որոնք պարունակում են filghts to արտահայտությունը, ապա դրանցից ընտրում է նրանք, որոնք պարունակում են նաև Canberra-ն կամ Tokio-ն:

Բացի այս բառից
Փնտրելիս կարող եք Google-ին հայտնել, որ ընտրի այն էջերը, որոնք չեն պարունակում տվյալ բառը: Դրա համար փնտրվող բառի առջը դրվում է - (մինուս) նշանը:
Օրինակ՝ spoon fork -knife: Կբերվեն այն էջերը, որոնք պարունակում են spoon և fork բառերը, սակայն չեն պարունակում knife-ը:
Նկատեք, որ մինուսը պետք է կպած լինի իրեն հաջորդող բառին, այլապես ցանկալի արդյունքը չի ստացվի (spoon fork - knife չի աշխատի մինուսի և knife-ի միջև եղած բացատի պատճառով):

ars83
19.07.2009, 01:44
Ոչինչ դեն չնետե՛ս
Երբ որևէ արտահայտություն ենք փնտրում, Google-ը, սովորաբար հաշվի չի առնում մի շարք բառեր, որոնք սովորաբար շատ հաճախ են հանդիպում տեքստերում, օրինակ՝ I, a, the, of, և այլն:
Դուք կարող եք Google-ին ստիպել հաշվի առնել նաև այդ բառերը փնտրում կատարելիս՝ դրանցից առաջ + (պլյուս) տեղադրելով:: Օրինակ՝ +A Beautiful Mind
Նկատեք, որ արտահայտություններ փնտրելիս արտահայտությունը չակերների մեջ ներառելը ևս բերում է նրան, որ հաճախ հանդիպող բառերը չեն անտեսվում (օրինակ՝ "to the Mars", to-ն և the-ն չեն անտեսվում):

Հոմանիշներն է՛լ եմ ուզում
Չեք հիշում ճշգրիտ բառը, որը կա ձեր ուզած էջի մեջ բայց գիտեք դրա որևէ հոմանի՞շ: Google-ը կփորձի ձեզ օգնել: Պարզապես ասեք նրան, որ փնտրման մեջ ներառի նաև այն էջերը, որոնք պարունակում են ձեր նշած բառերի հոմանիշները: Դրա համար փնտրման բառից առաջ դրվում է ~ (տիլդա): Օրինակ՝ ~mouse փնտրելիս կբերվեն էջեր, որոնցում հանդիպում են pointer և cursor բառերը (պետք չէ զարմանալ, մեր ժամանակներում mouse ասելով հիմնականում ոչ թե կենդանուն ի նկատի ունեն, այլ համակարգչի աքսեսուարը: Բացի դրանից, Google-ը գրվել է ծրագրավորողների կողմից ;))
Շատ մի զարմացեք, եթե հանդիպեք իրար հետ կապ չունեցող բառերի, որոնք, ըստ Google-ի հոմանիշներ են. բառերի փնտրումը կատարվում է ոչ թե բառարաններով, այլ որոշակի ալգորիթմով, որը կարող է զգալիորեն շեղվել հոմանիշների բառարանից:

ars83
19.07.2009, 12:40
Նշված սահմաններում
Ուզում եք գտնել թվային ֆոտոխցիկ, որն ունի 3, 4, 5, 6 կամ 7 մեգափիքսել լուծողականությւոն և արժե 400$-ից 1000$: Եթե ներմուծեք digital camera 3-7 megapixel $400-$1000, ապա արդյունքը բնավ այն չի լինի, ինչ ակնակլում եք (փորձեք): Google-ը կբերի այն էջերը, որոնցում հանդիպում են 3 և 7 մեգափիքսելանի խցիկները: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ - (գծիկ) նշանը չի օգտագործվում Google-ի կողմից միջակայքեր նշելու համար: Փոխարենը օգտագործեք .. (երկու կետ) օպերատորը. digital camera 3..7 megapixel $400..1000: Արդյունքում կբերվեն նաև այն էջերը, որոնք վերաբերում են, օրինակ, 5 մեգափիքսելանի խցիկներին:
Կարելի է բաց թողնել միջակայքերի վերին կամ ստորին սահմանները: Օրինակ՝ digital camera 5.. megapixel հարցման արդյունքում կբերվեն էջեր, որոնք վերաբերում են առնվազն 5 մեգափիքսելանի խցիկներին: Իսկ digital camera ..$1000 հարցման շնորհիվ կբերվեն 1000$ չգերազանցող արժողությամբ խցիկները:

Ես երջանիկ եմ (I'm feeling Lucky)
Google-ի փնտրման էջն ունի երկու կոճակ. մեկի վրա գրված է Google Search՝ այն նախատեսված է սովորական փնտրման համար, մյուսի վրա՝ I'm Feeling Lucky: Այս կոճակը սեղմելիս Google-ը ոչ թե կառաջարկի ձեր հարցմանը բավարարող էջերի հավաքածու, այլ միանգամից կբացի այն էջը, որն իր կարծիքով ամենից շատ է բավարարում փնտրման պարամետրերին: Օրինակ, եթե հավաքեք Elmo և սեղմեք I'm Feeling Lucky կոճակը, ապա կհայտնվեք... ո՞վ ասաց՝ Elmo-ի պրոֆայլում :angry: Elmo-ին նվիրված Վիքիփեդիայի էջո՛ւմ: :)

ars83
19.07.2009, 14:53
32 բառի սահմանափակումը
Դուք, հավանաբար, չեք հանդիպել այս սահմանափակմանը, եթե երկար հարցումների սիրահար չեք: Google-ը թույլ է տալիս հարցման մեջ ընդգրկել 32 բառ (նախկինում՝ 10). առաջին 32-ից հետո հանդիպող բոլոր բառերն անտեսվում են:
Օրինակ՝ one two three four five six seven eight nine ten eleven twelve thirteen fourteen fifteen sixteen seventeen eighteen nineteen twenty twenty-one twenty-two twenty-three twenty-four twenty-five twenty-six Alaska փնտրաման արդյունքում ստանում ենք այսպիսի հաղորդագրություն.
"Alaska" (and any subsequent words) was ignored because we limit queries to 32 words.
Սահմանափակումը, թերևս կարևոր է նրանց համար, ովքեր սիրում են երքի տեքստի մեծ կտորներ կամ ծրագրային սխալների երկարաշունչ տեքստեր պատճենահանել/հավաքել փնտրման տողում:

Ինչքան աղոտ, այնքան լավ
Դիցուք, ուզում եք գտնել Anathema-ի A Natural Disaster երգի բառերը: Կարելի է, իհարկե, փորձել կատարել փնտրումը հենց երգի վերնագրի բառերով՝ A Natural Disaster, բայց արդյուքում ցուցակի գլխում կհայտնվի Natural disaster - Wikipedia, the free encyclopedia, հղումը, որը բացատրում է, թե ինչ է բնական աղետը: Սակայն դուք հիշում եք, թե որն էր երգի ամենազգացմունքային պահերից մեկը, որը հենց բերել էր աղետի, այդպես չէ՞. You just slipped through my fingers...
Հանենք հաճախակի հանդիպող բառերը՝ you, just, my, through և ավելացնենք disaster բառը (ամեն օր չէ, որ օգտագործում ես այն): Փնտրում ենք slipped fingers disaster և ... voilà, առաջին իսկ հղումը ANATHEMA - A NATURAL DISASTER LYRICS-ն է:

Արամ
25.07.2009, 09:55
32 բառի սահմանափակումը
Դուք, հավանաբար, չեք հանդիպել այս սահմանափակմանը, եթե երկար հարցումների սիրահար չեք: Google-ը թույլ է տալիս հարցման մեջ ընդգրկել 32 բառ (նախկինում՝ 10). առաջին 32-ից հետո հանդիպող բոլոր բառերն անտեսվում են:
Օրինակ՝ one two three four five six seven eight nine ten eleven twelve thirteen fourteen fifteen sixteen seventeen eighteen nineteen twenty twenty-one twenty-two twenty-three twenty-four twenty-five twenty-six Alaska փնտրաման արդյունքում ստանում ենք այսպիսի հաղորդագրություն.
"Alaska" (and any subsequent words) was ignored because we limit queries to 32 words.
Սահմանափակումը, թերևս կարևոր է նրանց համար, ովքեր սիրում են երքի տեքստի մեծ կտորներ կամ ծրագրային սխալների երկարաշունչ տեքստեր պատճենահանել/հավաքել փնտրման տողում:

Ինչքան աղոտ, այնքան լավ
Դիցուք, ուզում եք գտնել Anathema-ի A Natural Disaster երգի բառերը: Կարելի է, իհարկե, փորձել կատարել փնտրումը հենց երգի վերնագրի բառերով՝ A Natural Disaster, բայց արդյուքում ցուցակի գլխում կհայտնվի Natural disaster - Wikipedia, the free encyclopedia, հղումը, որը բացատրում է, թե ինչ է բնական աղետը: Սակայն դուք հիշում եք, թե որն էր երգի ամենազգացմունքային պահերից մեկը, որը հենց բերել էր աղետի, այդպես չէ՞. You just slipped through my fingers...
Հանենք հաճախակի հանդիպող բառերը՝ you, just, my, through և ավելացնենք disaster բառը (ամեն օր չէ, որ օգտագործում ես այն): Փնտրում ենք slipped fingers disaster և ... voilà, առաջին իսկ հղումը ANATHEMA - A NATURAL DISASTER LYRICS-ն է:
Արսեն կներես, բայց երկրերդ հնարքի իմաստը չհասկացա, եթե ես կարամ գուգլում գրել ուղղակի ANATHEMA - A NATURAL DISASTER LYRICS ու հենց իմ ուզածը կբերի, կխնդրեի բացատրել ինձ…:oy

ars83
25.07.2009, 22:22
Արսեն կներես, բայց երկրերդ հնարքի իմաստը չհասկացա, եթե ես կարամ գուգլում գրել ուղղակի ANATHEMA - A NATURAL DISASTER LYRICS ու հենց իմ ուզածը կբերի, կխնդրեի բացատրել ինձ…:oy

Իմաստն այն է, որ քիչ բառեր տպելով կարողանաս գտնել ուղածդ: Նախկինում, երբ կար 10 բառի սահմանափակում, սա առավել հարմար էր, հիմա այնքան էլ լայն կիրառություն չունի: Համենայն դեպս, օգտակար է հիշել, որ ուզածդ գտնելու շանսն ավելի մեծ է, երբ փնտրումը կատարում ես հազվագյուտ բառերով, քան շատ հանդիպողներով:

ars83
25.07.2009, 23:03
Հավանաբար, հանդիպել եք այսպիսի խնդրի. ուզում եք գտնել ֆայլը, սակայն ճշգրիտ անոինը չեք հիշում, կամ էլ հիշում եք, որ «Word-ֆայլ է», բայց թե անունն ինչ էր՝ :esim:
Երևի, փորձել եք փնտրել այն find ծրագրի միջոցով՝ հավաքել եք *.doc փնտրման տողում և ծրագիրը ցույց է տվել բոլոր doc-ֆայլերի ցուցակը: Կամ էլ հավաքել եք mydoc?.doc և ծրագիրը ցույց է տվել բոլոր այն ֆայլերը, որոնք սկսվում են mydoc նախածանցով, որին հաջորդում է ցանացած մեկ սիմվոլ, և որոնք ունեն .doc վերջավորությունը, օրինակ՝ mydoc1.doc, mydoc2.doc, mydoca.doc, mydocb.doc:
Հարմար ծրագիր է find-ը՝ սկավառակի վրայի ֆայլերը գտնելու համար, իսկ Google-ում մի նման բան չկա՞::think

Google-ը թույլ է տալիս կիրառել բառափոխարինիչ՝ * սիմվոլը: Եթե, հիշում եք, օրինակ, արտահայտության առափին և երրորդ բառերը, իսկ երկրորդը՝ ոչ, ապա կարելի է երկրորդը փոխարինել աստղանիշով. Google-ը կգտնի բոլոր այն է)երը, որոնցում հադիպում են ձեր նշած արտահայտության առաջին և երրորդ բառերը, իսկ արանքում ցանկացած այլ բառ է: Օրինակ՝ three * mice փնտրումը կբերի հետևյալ արտահայտություններ պարունակող էջեր.
three blind mice
three thug mice
where are all the three button mice


Google-ը չի թուլատրում բացահայտ տառափոխարինիչներ:
Դուք չեք կարող հավաքել car? կամ car* և ակնկալել, որ կստանաք բոլոր այն էջերը, որոնցում կան car-ով սկսվող և վերջում ևս մեկ տառ պարունակող բառեր (card, cart, care), փոխարենը Google-ը կբերի car կամ car? (հարցական) պարունակող էջերը: Սակայն Google-ը կփորձի բառի բաց փողնված մասերը «գուշակել». եթե, օրինակ հավաքեք midght, ապա կցուցադրվեն midnight պարունակող էջերը: Նկատեք, որ եթե հավաքեիք mid*ght, իբր, Google-ին օգնելու համար, միայն կշփոթեցնեիք նրան (փորձե՛ք):
Բացի սրանից, աստղանիշը որպես բառ չի հաշվվում 32-բառանի սահմանափակումը կիրառելիս, այսինքն, եթե հավաքեք 40 բառ, որոնցից 10-ը աստղանիշներ են, Google-ը չի բողոքի (սա էական պգնություն էր 10 բառի սահմանափակման օրերում):
Պետք է հիշել, որ աստղանիշը կողքի բառերից պետք է անջատել բացատով, այլապես այն կընկալվի որպես բառի մաս:

Այսպիսով, առանձին բառերը կարելի է փոխարինել *-ով փնտրման ժամանակ, բայց ոչ բառերի մասեր կամ տառեր:

Ռեդ
26.07.2009, 00:10
Արս, ո՞րտեղ ես կարդացել էս լրիվ ինֆորմացիան: Կարա՞ս լինկից բանից տաս:

ars83
26.07.2009, 01:26
Արս, ո՞րտեղ ես կարդացել էս լրիվ ինֆորմացիան: Կարա՞ս լինկից բանից տաս:

Ռեդ ջան, Google Hacks: Tips and Tools for Searching (Tara Calishain & Rael Dornfest, O'Reilly) գրքից: Էլ. տարբերակը չեմ տեսել:

ars83
26.07.2009, 18:22
Բացի OR-ից (http://www.akumb.am/showpost.php?p=1745491&postcount=18) Google-ն ունի մի շարք այլ «հատուկ» բառեր, որոնք թույլ են տալիս նեղացնել փնտրման տիրույթը:

Փնտրում Web-էջերի վերնագրերում. intitle: և allintitle:
intitle: հատուկ բառը հուշում է Google-ին, որ փնտրումը կատարելիս ներմուծված բառերը պետք է համեմատել Web-էջերի վերնագրերի (այլ ոչ պարունակության) հետ: Սա նման է նրան, որ դուք կարող եք փնտրել ձեր սկավառակի վրայի տեքստային ֆայլն ընտ նրա անվան (վերնագիր) կամ նրանում հանդիպող բառի (պարունակություն):
Օրինակ՝ Marie Curie բառերի սովորական փնտրումը կատարվում է ինչպես էջերի վերնագրերում, այնպես էլ պարունակության մեջ, ուստի բերվում են նաև հետյալ հղումները.

Marie Curie - Wikipedia, the free encyclopedia (վերնագրում կան փնտրվող բառերը)
Mcfa website (վերնագրում չկան փնտրվող բառերը, բայց կան ՝ջի պարունակությունում)

Եթե փնտրումը կատարենք intitle:Marie intitle:Curie տողով, ապա երկրոդ տիպի հղումները կբացառվեն:
Նկատեք, որ intitle: բառը պետք է դրվի յուրաքանչյուր բառից առաջ, որը պետք է հանդիպի վերնագրում: Երկար փնտրման տողերի համար դա հարմար չէ. այդ դեպքում կարող եք օգտագործել allintitle: հատուկ բառը. allintitle:Marie Curie:
Ուշադրություն դարձրեք, որ intitle: հավաքելիս վերջակետը (:) պարտադիր է, իսկ հաջորդ փնտրման բառը պետք է կպած լինի intitle:-ին՝ բացատներ չեն թուլատրվում:
Եթե արանքում բացատ է լինում՝ intitle: Marie Curie, ապա intitle բառն ինքը դառնում է փնտրվող բառ (փորձեք):

Փնտրում միայն տեքստում. intext: և allintext:
intext: հատուկ բառը Google-ին հուշում է, որ ներմուծված բառերը պետք է փնտրել միայն Web-էջի պարունակության տեքստում. էջերի վերնագրերը, ինչպես նաև հղումները, անտեսվում են:
Օրինակ. intext:California փնտրումը ցույց կտա նաև Franchise Tax Board Homepage վերնագրով (որտեղ փնտրվող բառը չկա) էջը:
allintext:Welcome to the hotel California փնտրումը կցուցադրի այն էջերը, որոնց տեքստը պարունակում է նշված արտահայտությունը:

Փնտրում հասցեներում. inurl: և allinurl:
Յուրաքանչյուր կայքէջ ինտերնետում ունի իր հասցեն՝ URL-ը (uniform resource locator): Երբ Google-ում փնտրում եք կատարում, այդ հասցեները ցուցադրվում են յուրաքանչյուր գտնված արդյունքի վերջին տողում (սովորաբար կանաչ գույնով):
inurl: հատուկ բառը հուշում է Google-ին, որ ներմուծած բառերի պետք է փնտրել ոչ թե Web-էջերի վերնագրերում կամ պարունակության տեքստում, այլ հասցեներում:
Օրինակ՝ inurl:bbc.co.uk փնտրման տողը կբերի այն էջերը, որոնց հասցեները պարունակում են bbc.co.uk բաղադրիչը:
Ինչպես և նախորդ հատուկ բառերի դեպքում, allinurl: հատուկ բառի օգնությամբ կարելի է կատարել միաժամանակ մի քանի բառ փնտրել հասցեներում:

Փնտրում տրված կայքում (կամ վերին մակարդակի դոմենում). site:
site: հատուկ բառով դուք կարող եք սահմանափակել Google-ի փնտրման տիրույթը կայքերի հասցեներով:
Օրինակ՝ site:a1plus.am փնտրումը կցուցադրի a1plus.am կայքի էջերը (բայց ոչ այն էջերը, որոնցից կա հղում նշված կայքին): Նկատեք, որ site:-ը նախատեսված է միայն վերին մակարդակի դոմեններում փնտրման համար (կոպիտ ասած, կայքի հասցեի սկզբնական մասը, օրինակ http://www.a1plus.am/am/society/2009/07/24/cuyc -ում a1plus.am կամ www.a1plus.am): Եթե փորձեք փնտրել, օրինակ a1plus-ի կայքում 2009/07/24 լուրերը այսպես site:2009/07/24 a1plus, ապա ոչինչ չեք գտնի, քանի որ Google-ը կփնտրի 2009/07/24 անունով կայք: Փոխարենը կարելի է օգտվել inurl:-ից. inurl:2009/07/24 a1plus:
Նկատենք, որ allsite: տարբերակ գոյություն չունի:

Ովքե՞ր են հղվում մեր կայքէջին. link:
link: հատուկ բառի օգնությամբ կարող ենք Google-ին հրահանգել, որ փնտրումը կատարի այն էջերում, որոնք պարունակում են հղում փնտրվող կայքի վրա: Օրինակ՝ link:www.akumb.am տողի օգնությամբ կարելի է գտնել մեզ հղվող կայքերը: Բերվող ցուցակը պարունակում է նաև ինքնահղումներ: Դրանք բացառելու համար կարող ենք օգտվել ժխտման օպերատորից (-).
link:www.akumb.am -site:www.akumb.am
Ժխտման օպերատորը, դրվելով հատուկ բառից առաջ, հրահանգում է Google-ին փնտրման արդյունքներից բացառել այդ հատուկ բառի օգնությամբ ստացված էջերը:

ars83
27.07.2009, 21:09
Ինձնից չես թաքնվի. cache:
cache:-ը գտնում է Google-ի կողմից ինդեքսավորված («հաշվառված») էջի պատճենը, նույնիսկ այն դեպքում, երբ սկզբնական էջն այլևս հասանելի չէ իր սկզբնական հասցեով, կամ էջի պարունակությունը փոխվել է:
Օրինակ՝ cache:www.hetq.am
Եթե Google-ի վերադարձրած արդյունքը ձեր հարցման հաետ քիչ կապ ունի, ամենայն հավանականությամբ, դուք կարող եք գտնել այն, ինչ փնտրում էիք՝ Google-ի կողմից այդ էջի վերջին «քեշավորված» (կրկնօրինակված և պահված) էջի տեսքով: Google-ի քեշը հատկապես օգտակար է՝ գտնելու համար այն էջերի հին տարբերակները, որոնք հաճախակի փոխվում են:

Միայն նշված տիպի ֆայլերը. filetype:
filetype:-ի օգնությամբ կարող եք Google-ին հրահանգել, որ փնտրումը սահմանափակի միայն տվյալ տիպի ֆայլերով:
Օրինակ՝ filetype:pdf inurl:'le rouge et le noir' փնտրումը կբերի բոլոր այն pdf-ֆայլերը, որոնց հասցեում կա «Կարմիրը և սևը» անվանումը. ամենայն հավանականությամբ դա ձեզ դուրս կբերի հենց գրքի էլեկտրոնային տարբերակի վրա ;)
Նկատենք, որ պարտադիր չէ հատուկ բառը տեղադրել ամենասկզբում. օրինակ, English grammar in use filetype:pdf տողով կարելի է փնտրել բոլոր այն pdf-ֆայլերը, որոնցում (կամ դրանք պարունակող կայքի անվանման մեջ, կամ հասցեում) պարունակվում է English grammar in use տողը:

Լրացուցիչ տեղեկություններ. info:
info:-ն ցուցադրում է հղումների ցուցակ, որոնք լրացուցիչ տեղեկություններ են պարունակում տվյալ հասցեի վերաբերյալ. հղում հասցեի քեշի վրա, տվյալ էջի վրա հղվող կայքեր, «նման» էջեր, էջեր նշված կայքի ներսում, և այլն:
Օրինակ՝ info:www.akumb.am

Նույնանման կայքեր. related:
related: հատուկ բառի օգնությամբ կարելի է գտնել տրված էջի հետ (իմաստավոր) կապված էջերը: Այս հատուկ բառի օգնությամբ կարելի է գտնել էջերի կատեգորիաներ: Օրինակ՝ related:www.bbc.co.uk փնտրման տողով կարելի է մի շարք օն-լայն թերթեր գտնել (Times, Telegraph, և այլն):

Փնտրում հեռախոսագրքում. phonebook:
Ենթադրենք՝ ձեր հարևանի բարեկամ Նազիկը մեկնել է ԱՄՆ 7 տարի առաջ: Ձեր հարևանն էլ իմացել է, որ դուք «կամպուտրից հասկացող» եք և դիմել է ձեզ՝ վերոհիշյալ Նազիկին գտնելու խնդրանքով: Այնքան էլ անհավանական սցենար չէ, չէ՞: Դուք, ինչ խոսք, ասում եք «խնդիր չկա» :B և նստում համակարգչի առջև: Ցավոք, հարևանը չի հիշում Նազիկի ազգանունը, թե չէ՝ փնտրումը կարելի էր բավականաչափ սահմանափակել: Լրացուցիչ տեղեկություն՝ Նազիկի անունը անձնագրով Նազելի էր: Փորձում եք փնտրել Nazeli USA, բայց պարզվում է, որ «հայտնի» Նազիկներից և ոչ մեկը ձեր հարևանի բարեկամը չէ :think
Հենց այստեղ է, որ օգնության է հասնում phonebook: հատուկ բառը: Հավաքում ենք phonebook:Nazeli, և, օ՜ հրաշք, պարզվում է՝ Լոս-Անջելեսում բնակվող Նազելի Դոլարյանը հենց այն Նազիկն է, որին կորցրել էր ձեր հարևա՛նը: Դե ինչ, Նազիկին մնում է միայն «ջանը յուղել». մեկ անգամ գտնվելով, արդեն հարևանի ձեռքից չի պրծնի: ;) Ի դեպ, դու էլ, «կամպուտրի մասնագետ», որ այդպես ժպտում ես հիմա, չես խուսափի հարևանի հարցումներից: :P

ars83
28.07.2009, 13:06
Ժամանակ կար, երբ Google-ը չէր թուլատրում մեկից ավելի հատուկ բառ կիրառել հարցման մեջ: Հիմա իրականությունը փոխվել է. դուք կարող եք միաժամանակ մի քանի հատուկ բառեր կիրառել՝ ավելի ճշգրիտ արդյունքներ ստանալու համար:

Կան մի քանի պարզ կանոններ, որոնց պետք է հետևել՝ հատուկ բառերի խառը օգտագործման ժամանակ:

Ինչպես պետք չէ խառնել հատուկ բառերը


Պետք չէ խառնել այն տարրերը, որոնք միմյանց բացառում են: Օրինակ՝ site:www.akumb.am -inurl:akumb Այստեղ դուք Google-ին հրահանգում եք, որ ցուցադրի www.akumb.am կայքի այն էջերը, որոնց հասցեներում akumb բառը բացակայում է. պարզ է, որ այդպիսի էջեր չկան:
Պետք չէ չափից ավել կիրառել միևնույն տարրը, ինչպես, օրինակ, հետևյալ օրինակում՝ news site:bbc.co.uk site:cnn.com
Կարելի է մտածել, որ այս օրինակում Google-ին խնդրում ենք ցուցադրել էջեր bbc.co.uk և cnn.com կայքերից, սակայն իրականում ասում ենք Google-ին, որ էջերը միաժամանակ պետք է պատկանեն երկու կայքերին, ուստիև ստանում ենք էջերի դատարկ ցուցակ: Երկու կայքերից որևէ մեկին պատկանող էջերը ցուցադրելու համար հարցումը պետք է վերաձևակերպել այսպես. news (site:bbc.co.uk | site:cnn.com) կամ այսպես. news (site:bbc.co.uk OR site:cnn.com)
Խուսափեք allinurl: և allintitle: հատուկ բառերը խառը տիպի հարցումներում կիրառելուց: Փոխարենը կարելի է օգտագործել inurl: և intitle: հատուկ բառերը: Օրինակ, allinurl:-ի՝ սխալ տեղում կիրառումը կարող է տարօրինակ արդյունքներ ունենալ: Դիտարկենք հետևյալ հարցումը. allinurl:perl intitle:programming: Թվում է՝ փնտրում ենք այն էջերը, որոնց հասցեները պարունակում են perl բառը, իսկ վերնագիրը պարունակում է programming բառը: Սակայն, ինչպես վկայում է պատասխանի դատարկ էջը, allinurl:-ը չի ցանկանում «խառնվել» այլ հատուկ բառերի հետ: Տեղի փոփոխությթունը՝ intitle:programming allinurl:perl իրավիճակը չի փոխում:
allinurl:-ը inurl:-ով փոխարինելով՝ կստանանք ցանկալի արդյունքը:
Խուսափեք փնտրման տիրույթը չափազանց նեղացնող հարցումներից:
Օրինակ՝ intitle:agriculture site:ucla.edu inurl:search. փնտրում ենք այն էջերը, որոնք գալիս են ucla.edu կայքից, վերնագրում ունեն agriculture բառը, իսկ հասցեն պարունակում է search բառը: Այս փնտրման տիրույթն այնքան նեղ է, որ Google-ը վերադարձնում է դատարկ ցուցակ: Փոխարենը կարելի է մեղմել հարցման պայմանները՝ հանելով search բառի՝ էջի հասցեում առկա լինելու պայմանը. intitle:agriculture site:ucla.edu search


Ինչպես է պետք խառնել հատուկ բառերը
Փնտրման տիրույթը սահմանափակելու ամենահաջող եղանակը, թերևս, intitle: և site: հատուկ բառերի կիրառումն է:

Վերնագիր և կայք
Ենթադրենք՝ մեզ հետաքրքրում է, թե ինչ տվյալների հենքեր (բազաներ) է առաջարկում Թեքսասի նահանգը.
intitle:search intitle:records site:tx.us
Արդյունքը մոտ 40 էջերն են, որոնք, հավանաբար ամենաշատը կապ ունեն մեր փնտրած նյութի հետ՝ հարյուրհազարավոր անկապ էջերի փոխարեն: Կարելի է էլ ավելի սահմանափակել փնտրման տիրույթը՝ նոր փնտրման բառեր (բանալիներ) ավելացնելով՝ birth intitle:search intitle:records site:tx.us: Ընդամենը 18 է՛ջ:
Նկատենք, որ site:tx.us կտորը համապատասխանում է ինչպես www.co.orange.tx.us-ին, այնպես էլ www.co.el-paso.tx.us-ին: Եթե մեզ հետաքրքրում է կոնկրետ կայքը, պետք է նշել այն ամբողջությամբ. intitle:records site:el-paso.tx.us:


Վերնագիր և հասցե
Երբեմն անհրաժեշտ է լինում գտնել որոշակի տիպի տեղեկատվություն, բայց ցանկալի չէ սահմանափակումը կատարել ըստ տիպի: Փոխարենը՝ դուք ուզում եք առանձնացնել որոշակի թեմա: Նման դեպքերում օգտակար է լինում օգտագործել inurl: հատուկ բառը: Ենթադրենք՝ ձեզ հետաքրքրում է նեյրավիրաբուժությունը: Փորձեք intitle:neurosurgery inurl:help փնտրումը: Մոտ 290 էջ: Հետաքրքրում են միայն համալսարաննե՞րը: Փորձեք այս մեկը. intitle:neurosurgery inurl:help site:edu: Հարցմանը սերտորեն առնչվող 3 հղում:

ars83
29.07.2009, 17:49
Փնտրման տիրույթի (կամ տողի, որտեղ հավաքում եք փնտրման բառերը) աջ մասում կա հղում՝ Advanced search, որի ետևում թաքնված է փնտրման այլընտրանքային ինտերֆեյսը: Այստեղ կարող եք լրացնել դաշտերը և, սեղմելով Advanced Search կոճակը, կատարել փնտրման հարցում: Դաշտերը հիմնականում արդեն բացատրված հատուկ բառերի փոխարինիչներն են:

All these words. կարող եք հավաքել մի քանի բառ՝ միմյանցից բացատով անջատված, կբերվեն այն էջերը, որոնք պարունակում են բոլոր այդ բառերը (Google-ի ստանդարտ վարքն է)

The exact wording or phrase. համարժեք է փնտրման բառերի՝ չակերտների մեջ ներառմանը: Վերադարձնում է այն էջերը, որտեղ բառերը հանդիպում են կողք-կողքի:

One or more of these words . համարժեք է փնտրման բանալիների՝ միմյանցից OR-ով կամ |-ով անջատելուն, վերադարձնում է էջեր, որոնցում հանդիպում է բանալիներից առնվազն մեկը:

But don't show pages that have...
any of these unwanted words. համարժեք է բանալիների առջև - նշանը դնելուն, բացառում է այն էջերը, որոնցում հանդիպում են նշված բառերը (եթե նշում եք մի քանի բառ, ապա դրանք պետք է իրարից անջատել բացատով):

Results per page. կարող եք ընտրել, թե փնտրման արդյունքում գտնված հղումներից քանիսը պետք է ցուցադրվեն մեկ էջում: Սկզբնական արժեքը՝ 10:

Language. կարող եք ընտրել փնտրման լեզուն, սկզբնական արժեքը՝ any language (ցանկացած լեզու):

File type. Կարող եք փնտրումը սահմանափակել ֆայլերի հետևյալ տիպերից մեկով՝ .pdf (Adobe Acrobat PDF), .ps (PostScript), .dwf(Autodesk DWF), .kml (Google Earth KML), .kmz (Google Earth KMZ), .xls (MS Excel), .ppt (MS PowerPoint), .doc (MS Word), .rtf (Rich Text Format), .swf (Shockwave Flash): Սկզբնական արժեքը` any format (ցանկացած ֆորմատ):

Search within a site or domain. site: հատուկ բառի համարժեքը, սահմանափակում է փնտրումը տվյալ կայքով: Թուլատրվում է ներմուծել միայն մեկ բառ՝ առանց բացատների:

Date. կարող եք ընտրել այն էջերը, որոնք ինդեքսավորվել (հաշվառվել) են Google-ի կողմից վերջին օրվա, շաբաթվա, ամսվա կամ տարվա ընթացքում: Հաշվի առեք, որ սա ոչ թե էջի ստեղծման ժամանակն է, այլ Google-ի կողմից այդ էջը «նկատելու» և հաշվառելու: Սկզբնական արժեքը՝ any time (ցանկացած ժամանակ): Հաշվարման ժամանակահատվածը կարելի է նշել ավելի ճշգրիտ daterange: հատուկ բառի օգնությամբ:

Usage rights. կարող եք ընտրել հեղինակային իրավունքների և լիցենզավորման հետ կապված տարբերակներ: Սկզբնական արժեքը՝ not filtered by license (չսահմանափակել լիցենզիայով):

Where your keywords show up. կարող եք ընտրել, թե որտեղ պետք է գտնվեն փնտրվող բառերը՝ in the title of the page (էջի վերնագրում), in the text of the page (էջի պարունակությունում, տեքստում), in the URL of the page (էջի հասցեում), in links to the page (էջի վրա հղումներում): Սկզբնական արժեքը՝ anywhere in the page (էջի ցանկացած մասում, վերը նշվածներից ցանկացած տեղում):

Region. կարող եք սահմանափակել փնտրումն ըստ տարածաշրջանի: Սկզբնական արժեքը՝ any region (ցանկացած տարածաշրջան):

Numeric range. կարող եք նշել թվային տիրույթ, ինչպես թվային խցիկների օրինակում (http://www.akumb.am/showpost.php?p=1745634&postcount=20):

Safe search. կարող եք բացառել, օրինակ սեռական գործողությունների և տեսարանների հետ կապված էջերը՝ ընտրելով On: Սկզբնական արժեքը՝ Off (սահմանափակումներ չկան):

Find pages similar to the page. սովորական փնտրման փոխարեն փնտրվում են տվյալ էջին «նման» էջերը, համարժեք է related: հատուկ բառին:

Find pages that link to the page. link: հատուկ բառի համարժեքն է, գտնումայն էջերը որոնք հղվում են նշված կայքին:

Այլընտրանքային ինտերֆեյսն ավելի քիչ հնարավորություններ է տրամադրում, քան հատուկ բառերը, օրինակ՝ նրա միջոցով հնարավոր չէ փնտրումը կատարել կա՛մ edu (կրթական), կա՛մ org (ոչ առևտրային կազմակերպություններ) տիպի կայքերում. պետք է նշվի միայն մեկը:

ars83
04.08.2009, 23:59
Ի՞նչն է ամենաշատը հետաքրքրել մարդկանց վերջին շաբաթվա ընթացքում: Իսկ վերջին ամսո՞ւմ, տարո՞ւմ: Իսկ երկու հազար երեք թվականի սեպտեմբերի՞ն: :think
Google-ը այդ ամենի մասին հավաքած տեղեկություններ ունի, որոնք հասանելի են http://www.google.com/press/zeitgeist.html հասցեով:
Google-ը պատկերացում է կազմում Zeitgeist (արտասանվում է՝ «ցայտգայստ», գերմաներեն Zeit («ցայտ», ժամանակ) և Geist («գայստ», ոգի) բառերից)-ի մասին իր օգնությամբ կատարած հարցումների հիման վրա: Նախագիծը գործում է՝ սկսած 2001 թվականից: «Ժամանակի ոգին» կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից: Օրինակ՝ կարելի է իմանալ տարվա ընթացքում ամենաշատը ինտերնետ-հասարակությանը հետաքրքրող թեմաների մասին Year-End Zeitgeist (http://www.google.com/intl/en/press/zeitgeist/yearend.html) հղման միջոցով (հաշվի են առնված միայն Google.com կայքում անգլերեն լեզվով կատարված հարցումները): Օրինակ 2008-ին մոլորակի մասշտաբով Google-ասեր հասարակությունն ամենաշատը հետաքրքրվել է Ալասկայի նահանգապետ Սարա Պեյլինով (հավանաբար, պարզապես, ամերիկացիներն իրենց համար բացահայտել են Սարային, ինչն այսպիսի դրամատիկ ազդեցություն է ունեցել վիճակագրության վրա), մինչդեռ Նորին Մեծություն Եղիսաբեթ Բ թագուհու հպատակների ազգայնամոլությունը հետաքրքրության պատվոհարթակի վերևում կանգնեցրել է Գորդոն Բրաունին (Միացյալ Թագավորության վարչապետ) http://www.google.com/intl/en/press/zeitgeist2008/#top:
Փորձենք պարզել, թե ինչով է «ապրել» մեր վիրտուալ հասարակությունը 2008-ին:
Սեղմում ենք Insights for Search (http://www.google.com/insights/search/), այնուհետև ընտրում ենք Locations տարբերակը և ցուցակից առանձնացնում երկիրը՝ Armenia: Տարին փոխում ենք 2008-ի և սեղմում search (փնտրել): Պարզվում է՝ ամենաշատը փնտրել ենք armenia բառը, հետո՝ mp3 (իզուր չեն ասում, որ «երգող ժողովուրդ» ենք): Աջ մասում ցույց է տրված, թե ինչ տիպի փնտրումների աճ է գրանցվել և ինչ տեմպերով: Հիրավի հիասթափեցնող վիճակագրությունը հուշում է, որ ինտերնետ-հասարակությունը մեր երկրում 2008-ին «ապրել և շնչել» է odnoklassniki կայքով. առափին երեք տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար, www.odnoklassmiki.ru, odnoklassmiki.ru և odnoklassniki փնտրումները, ըստ որում՝ Google-ը չի հասցրել հետևել հետաքրքրության աճի տեմպին, այնքան մեծ է եղել այն: (հարևան Վրաստանում, օրինակ այն եղել է +3800%, ինչը սակայն, հայկական ցուցանիշից փոքր է)

Cyborg
29.08.2009, 17:44
http://exler.ru/bannizm/21-08-2009/8.gif:hands

ars83
09.01.2010, 14:26
Թույլ տուր փնտրեմ քո ուզածը Google-ում

Ձեր ընկերներից որևէ մեկը ինչ-որ բան է փնտրում, բայց չի գտնում: Միգուցե, անհաջող հարցում է կատարել, և արդյունքները չեն համապատասխանում նրա սպասումներին: Իսկ Դուք գտել եք այն, ինչ նա փնտրում էր և ուզում եք ցույց տալ, թե ինչպես եք դա արել: lmgtfy.com-ը (Let me Google that for you) Ձեր լավագույն օգնականն է այս դեպքում:
Ենթադրենք մեկն ուզում է գտնել Վ.Ա. Մոցարտի «Կախարդական շվին» (կամ «Կախարդական ֆլեյտան») օպերայի գերմաներեն անվանումը: Փնտրողը Google-ում փորձել է հայերեն հավաքել երկու անուններն էլ, սակայն գերմաներեն անվանումը ոչ մի տեղ չի երևացել: Փնտրողը խնդրում է Ձեզ օգնել: Դիցուք Դուք ևս չեք հիշում այն, բայց հիշում ենք անգլերեն անվանումը՝ The Magic Flute: Google-ում փնտրում եք "The Magic Flute German title" և արդյունքների հենց առաջին էջում տեսնում եք գերամաներեն անվանումը:
Մնաց սովորեցնել հարցնողին:

ա. Բրաուզերի հասցեատողում հավաքեք http://lmgtfy.com
բ. Հավաքեք Ձեր հարցումը՝ "The Magic Flute German title" և սեղմեք Google Search կոճակը:
Ներքևում հղում կհայտնվի. պատճենեք այն (օրինակ՝ մեկ անգամ սեղմեք ստացված հղման վրա, որպեսզի այն նշվի, ապա սեղմեք Ctrl և C ստեղների զույգը) և ուղարկեք խնդրողին:

Օրինակը կարելի է տեսնել՝ հետևելով հետևյալ հղմանը.
http://lmgtfy.com/?q=The+Magic+Flute+German+title

;) Վերջիվերջո, չինական ասացվածքն ասում է՝ Եթե մարդուն մի ձուկ տաս, ապա կկերակրես նրան մեկ օրով, իսե եթե ձկնորսություն սովորեցնես՝ ողջ կյանքի ընթացքում:
(Give a man a fish and you feed him for a day; teach a man to fish and you feed him for a lifetime.)

tigranmj
13.01.2010, 00:59
ars83 շնորհակալություն օգտակար ինֆորմացիայի համար, բայց շատ զարմանալի է, որ այս մեկը ոնցոր թե բաց ես թողել ;) .

Google - ը կարող ենք օգտագործել որպես բացատրական բառարան․
Օրինակ հավաքեք define: ADSL և Google - ը կփորձի բացատրել թե ինչ է նշանակում ADSL -ը ;) ։

CactuSoul
22.01.2010, 00:12
Google - ը կարող ենք օգտագործել որպես բացատրական բառարան․
Օրինակ հավաքեք define: ADSL և Google - ը կփորձի բացատրել թե ինչ է նշանակում ADSL -ը ;) ։

Ահա:aha, նշվածներից ամենահաճախը սա եմ օգտագործում:

Շնորհակալություն, ars83:):