PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կանեիք, եթե միլիոն դոլլար ունենայիք



Մելիք
28.08.2006, 07:06
Բոլորս էլ երևի գոնե մի անգամ երազել ենք միլիոնի մասին, հետաքրքիր ա, ինչ կանեիք դուք էդ միլիոնո՞վ:
Ես, օրինակ առաջին հերթին կգնայի Եվրոպա(միանգամից Փարիզ) լավ կայֆավատ կլինեի, հետո կգնայի մի աշխարհից կտրված տեղ ու նոր կմտածեի, թե հետո ինչ անեմ:

John
28.08.2006, 09:00
Ես էլ էդ փողի տասը տոկոսը Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մեջ կներդնեի, Հայաստանի ամենալավ մասնագետների մոտ երկու տարի ֆիզիկա, մաթեմ ու անգլերեն կպարապեի, մի հատ BMW X5 կառնեի (ոսկեգույն), լավ հավեսով տյունինգ կանեի, երկու հատ էլ կենտրոնում բնակարան կառնեի ու երկուսն էլ վարձով կտայի…
Փաստորեն էդ փողը հերիքեց ապագաս նորմալ դասավորելու համար

Hrayr2006
28.08.2006, 09:53
Առաջին հերթին կիմանայի ով է աշխարհում ծնկի ամենալավ մասնագետը կգնայի նրա մոտ: Հետո մորս կտանեի էլի աշխարհի ամենալավ բժշկի մոտ: Երևի թե տակը ահագին փող կմնար: Դրանով մի հատ լավ մեքենա կգնեի, մնացածն էլ կներդնեի որևէ գործի մեջ և մինչև կյանքիս վերջ ապահոված կլինեի:

Riddle
28.08.2006, 09:55
Կգնեի իմ երազանքների տունը: Մնացածն էլ կծախսեի բարեգործական նպատակներով:

_DEATH_
28.08.2006, 12:52
Մինչև վերջին կոպեկը կծախսեի, միայն թե ամբողջ աշխարհը ընդուներ հայերի ցեղասպանությունը, ներառյալ թուրքիան, որ հետո կարանամ հանգիստ և նորմալ կյանքով ապրել, ոչ թե հարուստ ժլատ մարդկանց պես

dvgray
28.08.2006, 13:27
Կգնայի Հարվարդ, սովորելու:
Բայց մինչ այդ կգնեի մի լավ,ամուր ջիպ, ու մի տարի շարունակ ավտոտուրիզմով կշրջեի աշխարհը, Ճապոնիայից մինչև Հարավային Ամերիկա , կծանոթանայի տարբեր մշակույթների ու մարդկանց հետ: :)

Anul
28.08.2006, 14:04
Կգնայի Հարվարդ, սովորելու:
Բայց մինչ այդ կգնեի մի լավ,ամուր ջիպ, ու մի տարի շարունակ ավտոտուրիզմով կշրջեի աշխարհը, Ճապոնիայից մինչև Հարավային Ամերիկա , կծանոթանայի տարբեր մշակույթների ու մարդկանց հետ: :)
կներես անհամեստ հարցիս համար, բայց այդ ինչպես ես պատրաստվում ջիպով ճապոնիայից գնալ Հարավային Ամերիկա?

dvgray
28.08.2006, 14:22
կներես անհամեստ հարցիս համար, բայց այդ ինչպես ես պատրաստվում ջիպով ճապոնիայից գնալ Հարավային Ամերիկա՞
Իսկ ինչ պրոբլեմ կա՞: Նավերն ու լաստանավերն էտ խնդիրը հանգիստ լուծում են.:)

Ի միչի այլոց այս տարի իմ լադա-ով կատարեցի առաջին 6000 կմ-անոց ավրոարշավս - Երևան-Բաթում-Տրապիզոն-Սամսուն-Անկարա-Անթալիա-Ալանիա-Մերսին-Անկարա-Սամսուն-Բաթում-Թբիլիսի-Երեվան. :P
Գերագուն հաճույք եմ ստացել. Այժմ պլանաորում եմ Երևան-Ստամբուլ-Իզմիր արշավը.:)

Firegirl777
28.08.2006, 18:15
Կկատարեի ծնողներիս այն բոլոր ցանկությունները, որոնք կապված են փողի հետ

Hambik
28.08.2006, 19:14
Երևի ավել լավ կլիներ հարցը ձևակերպվեր այսպես՝
"Ի՞նչ կանեիք, եթե միլիոն Եվրո ունենաի՞ք"
Քանի որ դոլլարի կուրսը հիմա լավ ընկել է :D

Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա երևի մի գործարքի մեջ կդնեի, որպեսզի
մի քանի ամիս հետո իմաստ չունենար ինձ նորից նույն հարցը տալը :) :) :D

Lider2006
28.08.2006, 20:00
Բոլորս էլ երևի գոնե մի անգամ երազել ենք միլիոնի մասին, հետաքրքիր ա, ինչ կանեիք դուք էդ միլիոնո՞վ:
Ես, օրինակ առաջին հերթին կգնայի Եվրոպա(միանգամից Փարիզ) լավ կայֆավատ կլինեի, հետո կգնայի մի աշխարհից կտրված տեղ ու նոր կմտածեի, թե հետո ինչ անեմ:
մենակ անկեղծ ասա (Lotarea Primitiva, Jacklin) տենց մի հաջողությունա եղել

Մասսագետ
01.09.2006, 02:35
լիքը մարդ կա, որ կյանքում էդքան փող չի տեսել, բայց մենակ տեսնելուց էլ մեծ բավականություն կստանանա: Ես էլ մի որևէ տեղ կդնեի, մարդիկ կգային միլլիոն դոլլար տեսնելու, իհարկե պիտի վճարեն ինձ դրա համար: Էդ տենց: Բայց դե հաջորդ օրը արդեն էդ փողը գողացած կլինեին ինձնից, ես էլ ափսոսանքով թևերս թափ կտայի: Ուրմեն ի՞նչ կանեի, եթե միլլիոն դոլլար ունենայի, թևերս թափ կտայի:

Gohar
18.09.2006, 01:21
Ես ատամնաբուժարան կբացեի: Եթե կարիք զգացվեր կոգնեի ամենամոտ բարեկամներիս: Մնացածն էլ ամուսնուս և երեխայիս հետ……………տժ…………………………լօլ

Ռեալիստ
18.09.2006, 18:04
էնքան լավ կլիներ, որ 1 միլիոն դոլլար ունենայի :yahoo իմ գործի մեջ էտ փողը օգտագործելով կարելիա ահագին %-ներ ստանալ ու մենակ էտ %- ներով հերիքա ամեն գումարի հետ կապված պակասները լրացնել. Մի խոսկով եթե ունենայի նույն գործս կանեի, բայց ավելի մեծ մաշտաբներով. :B

docart
20.09.2006, 00:09
կգնայի Եվրոպա կամ ուրիշ երկիր կրթությունս շարունակելու կամ իմ մասնագիտությամբ կենտրոն կբացեի:

VolshebNick
20.09.2006, 16:10
Ցավոք սրտի պարզվում է այդքան էլ մեծ գումար չէ դա...
Այդ գումարով կարելի է գնել մեկ լավ բնակարան, մեկ մեքենա, հոգալ այդ բնակարանի ու մեքենայի ընթացիկ ծախսերը և վերջ... այնպես որ մեծ հույսեր կապել չի լինի: Գոնե երկու մլն. է պետք, որ մի գործ հնարավոր լինի անել...

Վազգեն
23.09.2006, 22:23
Հենց նույն օրն էլ Նյու Յորք–Երևան չվերթի միակողմանի տոմս կառնեի։

Լիաննա
24.09.2006, 14:25
Առանց վայրկյան կորցնելու կգնեի տոմս դեպի ԻՍՊԱՆԻԱ, ավելի կոնկրետ դեպի ՄԱԴՐԻԴ, որպեսզի կարողանայի ներկա գտնվել ՌԵԱԼԻ խաղերից գոնե մեկին:

Taurus
26.09.2006, 21:39
Էտ անեկդոտը չեք լսել, հային հարցնում են "Ի՞նչ կանեիք, եթե միլիոն դոլլար ունենայիք"
ասումա
-պարտքերս կտաի
-բա մնացածը
-մնացածն ել թող սպասեն:D

Esmeralda
30.09.2006, 15:03
Էտ անեկդոտը չեք լսել, հային հարցնում են "Ի՞նչ կանեիք, եթե միլիոն դոլլար ունենայիք"
ասումա
-պարտքերս կտաի
-բա մնացածը
-մնացածն ել թող սպասեն:D
:D :D :D շատ լավ անեկդոտ էր

Koroleva
30.09.2006, 23:21
Ծնողներիս հարսանիքի քսանհինգամյակի կապակցությամբ կնվիրեի ճանապարհորդություն Հնդկաստան՝ Թաջ Մահալը լուսնի լույսով տեսնելու

քաղաքացի
01.10.2006, 00:06
Կդնեի մի հատ վստահելի բանկի մեջ, հաշիվը կսառեցնեի ու հետո էլի կշարունակեի իմ սովորական կյանքը… 100 տարի հետո իմ անունով մրցանակներ կշնորհեին :D
Նոբելյան մրցանակի նամն :D

Aida
01.10.2006, 00:17
Կգնայի Ֆրանսիա՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Կորսիկա,: Կնստեի օվկիանոսի միջով անցնող գնացքը, կհասնեի Անգլիա, հետո կգնայի Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա ու ընդհանրապես կճանապարհորդեի աշխարով մեկ:
Ինչ լավ կլիներ չէ?

ivy
09.10.2008, 02:30
Իսկ կարելի՞ է՝ միլիոն դոլարի փոխարեն միլոն եվրո լինի. ես եվրո ծախսելուց ավելի լավ եմ։ :))
Ի՞նչ կանեի միլիոն եվրոն... :think
Կճամփորդեի շատ, հետո կհիմնավորվեի ինձ ամենաշատը դուր եկած մի երկրում, էնտեղ իմ սեփական մանկապարտեզը կբացեի, մնացած գումարով էլ բարեգործություններ կանեի ծերանոցներում։

Doberman
09.10.2008, 08:57
Ինչ կանեի?
Ետ 1000000 կառնեի BMW ընկերության գոնե 2%-ը և մի որոշ ժամանակ անց կունենաի ևս 1000000 արդեն ծախսելու գումար իս BMW ակցիաներս կաշխատեին իմ համար:hands:hands

Դեկադա
09.10.2008, 09:37
Ի՞նչ կանեի...........
Կառնեի ընտանիքիս ու կգնայի Ֆրանսիա// ես նախկին կյանքումս էնտեղ եմ ծնվել, արյունս քաշում է:)//:Էնտեղ իմ սեփական բիզնեսը կդնեյի ու կծաղկեցնեի բիզնեսս....կապրեի, բարեգործությամբ կզբաղվեի` մասնավորապես մանկատներում, կենդանիների համար ապաստարան ստեղծելում, հիվանդ երեխաների բուժման համար օգնություն կտրամադրեի: Բայց ոնց մտածում եմ ինձ մի քանի միլիոն է պետք;):

Ֆրեյա
09.10.2008, 09:58
Որևէ օվկիանոսի ափին տուն կգնեի, հեռու~~~~~, աշխարհից կտրված :)
Մեջը հեռուստացույց ու համակարգիչ չէր լինելու ;)

Shauri
09.10.2008, 12:10
Առաջին հերթին եղբորս համար մի հատ շատ լավ ջութակ կգնեի, հետո ծնողներիս համար՝ ճամփորդության "պուտյովկաներ" (իսկ թե ուր՝ նախ իրենց կհարցնեի), հետո կմտածեի Եվրոպայում սովորելու մասին... ու ոնց հաշվում եմ՝ տակը դեռ Երևանում տուն առնելու համար փող կմնար :think

Գաղթական
09.10.2008, 18:00
:think
դե, բնականաբար, առաջին հերթին, աներոջս կպատմեյի դրա մասին..
թող նախանձից պայթի..
հետո արդեն կամաց-կամաց կսկսեյի անցնել Մեծ ծրագրիս մյուս, ավելի ծախսատար, դրույթներն իրականացնելուն
:B

Lion
09.10.2008, 18:09
Ի՞նչ կանեիք, եթե միլիոն դոլլար ունենայիք

Կտխրեի:(

Գաղթական
09.10.2008, 18:15
Կտխրեի:(

ինչո՞ւ :think

Lapterik
09.10.2008, 19:59
Եա մի հատիկ սեփական տունիկ կառնեի Երևանում, հավեսով կսարքեի, հետո մի հատիկ ավտյիկ կառնեի ու մի հատիկ բիզնես կդնեի: Որ փող մնար մի քիչ կֆրֆրայի, հա մոռացա, ընկերներիս հետ մի կարգին քեֆ կանեյի :nyam

Քամի
09.10.2008, 21:07
իսկ ես տղայիս ամսեկան ուսման վարձը կկարողանայի մուծել....

Հայկօ
09.10.2008, 21:14
- Ի՞նչ կանեիր, եթե միլիոն դոլար ունենայիր:
- Պարտքերս կտայի:
- Բա մնացա՞ծը:
- Մնացածն էլ թող սպասեն :):

Հ.Գ. Նավթալինի հոտ եկավ...

Ուլուանա
10.10.2008, 03:32
- Ի՞նչ կանեիր, եթե միլիոն դոլար ունենայիր:
- Պարտքերս կտայի:
- Բա մնացա՞ծը:
- Մնացածն էլ թող սպասեն :):

Հ.Գ. Նավթալինի հոտ եկավ...
Հա, ես էլ էդ հոտից առա, հատկապես որ էս թեմայում էդ անեկդոտ արդեն մի անգամ գրվել է :D, ընդ որում հենց նույն էջում։ :P


Ի՞նչ կանեիր, եթե միլիոն դոլար ունենայիր:
Ամուսնուս հետ անմիջապես կվերադառնայի Հայաստան, մնացածն արդեն կորոշեի տեղում՝ Հայաստանում։ :)

dvgray
10.10.2008, 04:18
Ի՞նչ կանեիք, եթե միլիոն դոլլար ունենայիք
եսիմ :8…
սակայն ինչ էլ ասեի, ասեմ , որ հաստատա ավելի դժբախտ կլինեի, քան էր մինչ էտ միլիոնը:

չեմ ուզում: կամ Աստված չանի ու ըտենց բան լինի: Ոնց որ կամ, ռոժակից-ռոժակ ապրող, էտ ձև էլ թող մնամ ու էտ ձև էլ մեռնեմ գնամ :)

Mefistofel
10.10.2008, 13:57
ափռ-ցփռ կծախսեյ...:yahoo

Երկնային
10.10.2008, 13:57
դե, բնականաբար, առաջին հերթին, աներոջս կպատմեյի դրա մասին..
թող նախանձից պայթի..


Վայ, Հրանտ, բայց դու ինչ դեմք ես… :D
կինդ ակումբի մասին չգիտի չէ՞… :P

Ի՞նչ կանեիք, եթե միլիոն դոլլար ունենայիք

կճանապարհորդեի… :oy կգնայի Իսպանիա… :love
կամ էլ արտասահմանում ուսումս կշարունակեի… :)

Katka
10.10.2008, 14:30
Մանկապարտեզ կբացեի, բայց դե դոլարի կուրսն էլ իջել է:;)

Գաղթական
10.10.2008, 14:57
Վայ, Հրանտ, բայց դու ինչ դեմք ես… :D
կինդ ակումբի մասին չգիտի չէ՞… :P

:secret
գիտենալը գիտի
ուղղակի, հաշվի առնելով Հայոց Այբուբենին իր նոր ծանոթանալու հանգամանքը, դեռ չի հետևում գրառումներին
:ckck :P

Lion
10.10.2008, 17:20
ինչո՞ւ :think

Իսկ դուք չէիք տխրի, եթե ավելի քիչ փող ունենաիք, քան ունեք??

Քամի
28.12.2008, 02:00
իսկ ես տղայիս ամսեկան ուսման վարձը կկարողանայի մուծել....

Ճիշտ է, ես այդպես էլ միլիոնատեր չդարձա,բայց պստոս ընդունվեց:love

Աբելյան
29.12.2008, 22:22
կպահեի բարձիս տակ
մարդ ես, ճգնաժամ ա սկսվում, մի օր պետք կգա

lili-4
29.12.2008, 22:22
Առաջ հերթին դոլլարը կփոխեի դրամի, որ դոլլարի օր- օրի հալ ու մաշ լինող կուրսից չտառապեի: :angryԻսկ ծախսել… Դժվար թե հասցնեմ, ինչ մնաց, թե մտածեմ, քանի որ այնքան փողի կարի ունեցող ծանոթ- անծանոթ բարեկամններ կհայտնվեն, որ վախենամ իրենց չհերիքի:D Բայց որ տակը բան մնար, կցանկանայի իմ նախկին աշակերտների հետ գնալ Զանգեզուր: Տաթևի վանքը մեզ համար մնաց երազանք…:love

Rammstein
29.12.2008, 22:27
Կծախսեի։

Yellow Raven
29.12.2008, 22:31
Միլիոն մանե՞թ:o Միլիոն հատ սրանի՞ց` http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/baks.gif

Տո ինձ ուրա տենց բախտ:D

Սամվել
29.12.2008, 22:37
Մի հատ փո՜քր կղզիի կհերիքե՞ր... Շա՜տ փոքր... Խաղաղ Օվկիանոսում... Հասարակածի կոմերը...

Enigmatic
29.12.2008, 22:47
Նախ սաղ քննություններս կտաի կստանաի:oy պետականով բան,հետո լավ աշխատանքի կտեղավորվեի,իմ համար իմ սիրած մեքենաներից կառնեի,մնացածնել խառը

Պարոն Ն
29.12.2008, 23:48
Միլիոն չգիտեմ, բայց որ մի քիչ շատ լիներ, խոսկի 100մլն$, Խաղաղ օվկիանոսի ափին մի հատ կղզի կգնեի, տուն կսարքեի, կամուսնանայի ու լիքը երեխաներ կունենեայի:

Dragon
29.12.2008, 23:54
Կտխրեի:D:D

Elmo
30.12.2008, 01:00
950 000 դոլլարով մի հատ մեծ գիտական ինստիտուտ կհիմնեյի ու ինչքան խելոք մարդ կա կընդունեյի աշխատանքի: Այ հիմա աշխարհը կգար մեր երկրին նոր զենք, տեխնոլոգիաներ, ծրագրեր, բժշկական տեխնիկա ու էլի տենց բաներ պատվիրելու: Են 50 000 դոլլարն էլ բիրիք կտայի մի հատ քիլլերի, որ երկրի կեղտոտ «էլիտան» գյուլեր(դե որ կլիենտները չվախենային Հայաստանից):

Ambrosine
30.12.2008, 01:05
Պապայիցս էլ փող չէի ուզի:D

Economist
30.12.2008, 11:30
Կաշխատացնեի. կգնեի օտարերկրյա պետական արժեթղթեր, ոսկե արժեթղթեր... բայց սկզբնական շրջանում հաստատ Հայաստանում բիզնես չէի սկսի ու հիմնական միջոց ձեռք չէի բերի;)
Իսկ հետո, երբ փողս սկսեր աճել, կներդնեի որևէ ինովացիոն ընկերությունում, ասենք էկոկտրոնիակայի կամ էներգետիկ ոլորտում/հատկապես այլընտրանքային էներգիայի/:
Ճէ, հաստատ ինձ ամար կղզի, շուբա կամ ավտոմեքենա ձեռք չէի բերի, ի՞նչ իմաստ:thinkՈչ էլ բարեգործություն կանեի... Էդ հետո, երբ ուզենամ հարկերս կրճատել:8

Moon
30.12.2008, 12:04
Ուրեմն, մածելու տեղիք ա տալիս....
Նախ, Երևանում մարդավարի տուն կառնեի, իմ ուզածով կվերանորոգեի...
Կշրջեի աշխարհով մեկ....վերջապես կգնայի Ճապոնիա ընկերոջս տեսնելու ու Չինաստան՝ իսկական Պանդա տեսնելու ու շոյելու....:love
Հայաստանում կբացեի պրոֆեսիոնալ ժուռնալիստիկայի դպրոց....Խզմալյանը տեղ հաստատ վավերագրություն կտա, իսկ Էդիկը Բաղդասարյան հետաքննական ժուռնալիստիկա....ու էլի շատ շատ լավ մասնագետների կկանչեի...հա մեկ էլ, պարտադիր Ռոբերտ Էվանսը պիտի շաբաթվա մեջ գոնե մի անգամ լեկցիա կարդար....ու դա բաց դաս կլինի....ով ուզի կգնա....լավ, շատ շեղվեցի....
Բացի դրանից ԵՊՀ-ի Ժուռ.Ֆակը կապահովեի մարդավարի կամեռաներով ու կվերանորոգեի էդ ֆակը....Որ մեր պայամաններում չսովորեին....
Կբացեի ռադիոկայան....էդ գաղտնիքա...մանրամասնությունները չեմ պատմի....
Համ էլ կստեղծեի մի հ/կ-ը, որը կիրականացնի երտասարդական փոխանակման ծրագրեր....:hands
Մի խոսքով դեռ էսքանը...հա մեկ էլ մի հատ մեծ ու սիրուն համերգասրահ կբացեի Երևանում՝ մենակ ռոք համերգների համար։:hands:P
Հմմմ...ի՞նչ կասեք:oy

cold skin
30.12.2008, 12:47
Նախ` մի քանի հազար դոլլարով/ь- знак-ով, քանի որ համարյա բոլոր հայերը մեղմ են ասում/ խաղալիքներ, շորեր, գրենական պիտույքներ, սնունդ կառնեի մանկատան համար, արվեստանոց` քրոջս համար, տանը հիվանդ մարդ կա, ինքը կբուժվեր ու մի հատ "ժուկ" ավտո ինձ համար:oy:
Հա մել էլ , լավ էլ չի հերիքի:(

Արամ
31.12.2008, 00:29
Միլիոն չգիտեմ, բայց որ մի քիչ շատ լիներ, խոսկի 100մլն$, Խաղաղ օվկիանոսի ափին մի հատ կղզի կգնեի, տուն կսարքեի, կամուսնանայի ու լիքը երեխաներ կունենեայի:

լիքը երեխեքի համար փող պետք չի ոնց որ թե....:think թե ձևերը փոխվելա

Rhayader
31.12.2008, 02:16
Կազմակերպություն կստեղծեի, որը կհետևեր, որ դուք երբեք միլլիոն դոլլար չունենաք:D հայ ազգային չուզողություն ռուլեզ:D

Razo
31.12.2008, 10:05
Մի հատ մեծ բյուջե կդնեյի, մնացածով մանր-մունր խանութ-մանութներ... Հետո երբ փոխը հետ կգար արդեն հանգիստ կծախսեյի... Ճիշտա սկզբից բարերարությունները ոնց էլ լիներ պիտի բարեկամներից սկսվեր... :) Բայց հետո որ իմ դրած գործերը էլի շատ-շատ փողեր բերեյին, ու ես դրանցով կլայնացնեյի իմ սուպերպարկետների :lol: ցանցը... Ես իմ գումարի 80 % կտրամադրեյի ձեզ ձեր բարերարությունների համար... Ում փող պետք լիներ կտայի... Որովհոտև համոզված կլինեյի որ մյուս ամիս արդեն ավելի շատ գումար կունենամ... Կսկսեյի ճաշակ զարգացնել... :oy Ձեր նման մտածել ու որ բոլորի համար լավ մարդ լինեյի ոչ թե գոռոզ բիզնեսմեն...

Լավ եմ մտածել? :)

Արամ
01.01.2009, 21:10
Մի հատ մեծ բյուջե կդնեյի, մնացածով մանր-մունր խանութ-մանութներ... Հետո երբ փոխը հետ կգար արդեն հանգիստ կծախսեյի... Ճիշտա սկզբից բարերարությունները ոնց էլ լիներ պիտի բարեկամներից սկսվեր... :) Բայց հետո որ իմ դրած գործերը էլի շատ-շատ փողեր բերեյին, ու ես դրանցով կլայնացնեյի իմ սուպերպարկետների :lol: ցանցը... Ես իմ գումարի 80 % կտրամադրեյի ձեզ ձեր բարերարությունների համար... Ում փող պետք լիներ կտայի... Որովհոտև համոզված կլինեյի որ մյուս ամիս արդեն ավելի շատ գումար կունենամ... Կսկսեյի ճաշակ զարգացնել... :oy Ձեր նման մտածել ու որ բոլորի համար լավ մարդ լինեյի ոչ թե գոռոզ բիզնեսմեն...

Լավ եմ մտածել? :)

չէ:B:D

Պարոն Ն
01.01.2009, 21:25
լիքը երեխեքի համար փող պետք չի ոնց որ թե....:think թե ձևերը փոխվելա

Դե որ փող չունենեաս լիքը երեխա ոնց ես պահելու???

Dorian
08.01.2009, 03:27
Ինձ PR կանեի:

StrangeLittleGirl
08.01.2009, 03:35
Առանց վարանելու ամենահեղինակավոր բուհերը կդիմեի, կընդունվեի ու Հայաստանից կցվրվեի:

Vaho
10.01.2009, 00:49
Եթե ունենայի մեկ միլիոն դոլլար, կգնեի Սամուել Էտօօ ին, Ռաֆա մարկեզին, և ևս մի քանի Բարսելոնցիների, ու կբերեի Հայաստան Փյունիկում խաղալու համար:D

Փոքրիկ շրջմոլիկ
03.12.2013, 21:08
Եթե ընդհանրապես, կծախսեմ գումարի պատճառով մանկություն չտեսնող կամ էլի գումարի պատճառով կյանքը վտանգված երեխեքի վրա.
Իսկ եթե իմ վրա ծախսելու լինեմ, մի հատ պլանշետ,նոութբուք կամ ուղղակի սովորական համակարգիչ կառնեմ` անձնական, մի քիչ նկարող տեսախցիկ նաև ու կընդունվեմ բժշկական :)) Չնայած եդքան փող ունենամ, ինչի՞ եմ Հայաստանում սովորում ))

Փողի հետ կապված մի հատ մեծ մանկական երազանք ունեմ, բայց ինձ թվում ա դրա համար միլիոն դոլլարը շատ քիչ ա, գոնե մի քիչ ավելացրեք :)

Ծյէլեպորտ
03.12.2013, 22:18
ակումբ չէի մտնի …

Արամ
03.12.2013, 22:19
ակումբ չէի մտնի …
:D խի՞

Ծյէլեպորտ
03.12.2013, 22:20
:D խի՞

դե մի բան պիտի անեմ, որ զգամ միլիոնատեր եմ , փոփոխությունա չէ պետք :3

Chuk
03.12.2013, 22:55
Բայց բոլոր միլիոնատերներն ակումբ մտնում են: Ինչու՞ անպայման բացառություն լինել :think