PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում



Chuk
04.08.2007, 15:38
Փոքրիկ հայտարարություն.

1. Արշակն իր սեփական ցանկությամբ դուրս է եկել ադմինիստրատորությունից, ու այսուհետ ակումբի «շարքային» անդամ է: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրան ակումբին մատուցած մեծ ծառայությունների, հսկայական օգնության համար: Արշակ, քո նոր ու հետաքրքիր գրառումներին, գիտես, որ միշտ էլ սպասել ենք անհամբեր, իսկ հիմա, երբ ադմինիստրատորական պարտականությունները քեզ չեն խոչընդոտում, սպասում ենք էլ ավելի հետաքրքիր գրառումներ, մտքեր, կարծիքներ :) Քեզ բարի ժամանց ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում ակումբում և վստահ եմ, որ մեր համագործակցությունը (ակումբից դուրս) շատ արդյունավետ կլինի :)

Նորից շնորհակալություն:

2. Guest-ը իր սեփական ցանկությամբ, ինչպես նաև ղեկավարության ու իր մեջ ծագած որոշ տարաձայնությունների պատճառով, դուրս է եկել մոդերատորությունից և այսուհետ ակումբի «շարքային» անդամ է: Հայկ, գուցե քո մեթոդներն ավելի ճիշտ էին, քան մերը, սակայն մեր բռնած ուղղությունն ուրիշ է, որով և գնալու ենք: Ամեն դեպքում մենք հարգում ենք քո որոշումը: Շնորհակալություն ակումբի կողքին լինելու, նրան բազմիցս օգնելու, քո մոդերատորական գործունեության համար: Քեզ ևս բարի ժամանաց ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանու ակումբում, և ինչպե ս Արշակի դեպքում, այնպես էլ քո, վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունը արդյունավետ է լինելու :)


Տղերք, նորից շնորհակալություն Ձեզ ու կեցցեք: Մենք Ձեզ սիրում ենք :redhat

Chuk
02.12.2007, 17:03
Taurus-ն ու Քաղաքացին հանվել են մոդերատորությունից, մեկը երկրորդ մականվամբ գրանցված լինելու, մյուսն այդ մասին իմանալու և քայլեր չձեռնարկելու համար:

Ու անկախ սրանից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրանց ակումբին մատուցած ահռելի ծառայության ու հսկայական գործի համար: Ակումբը Ձեզ երբեք չի մոռանա: Շնորհակալություն տղերք:

Մոդերատորությունից հանվել են նաև
Hovulik-ը (ակումբ վաղուց այցելած չլինելու պատճառով),
otar-ը (ակումբ վաղուց այցելած չլինելու պատճառով),
Arisol-ը (ժամանակի սղության պատճառով այլևս մոդերավորմամբ չզբաղվելու պատճառով),
Intel-ը (ժամանակի սղության պատճառով այլևս մոդերավորմամբ չզբաղվելու պատճառով),

Ձեզ նույնպես հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը ակումբին մատուցած անվարձատրելի աշխատանքի, ձեր համբերության ու հրաշալի գործի համար, որով նպաստել եք ակումբի կայացմանը, գոյությանը:


Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ :redhat

Լէգնա
02.12.2007, 17:36
Ի~նչ տխուր ա բայց :(

քաղաքացի
02.12.2007, 20:19
Arisol-ը (ժամանակի սղության պատճառով այլևս մոդերավորմամբ չզբաղվելու պատճառով),
Համոզված չեմ:
Ճիշտն ասած ուզում էի «Նկատված վրիպակներ (http://www.akumb.am/showthread.php?t=31)» թեմայում գրել, քանի որ մտածում էի, որ այս թեման փակ կլինի:

Շնորհավորում եմ, բոլոր այն «նախկին» մոդեռատորներին որոնք հիմա ազատ կարող են օֆֆտոպեն :D (կատակ)

Անկախ նրանից, թե մոդեռատոր եք, կամ չեք, կամ չեք եղել… ամեն դեպքում, եթե ակումբի անդամ եք, ապա ձեզ մաղթում եմ հաճելի զրույցներ՝ առանց օֆֆտոպների:

Բարի ժամանց :D

Ra$Ta
02.12.2007, 21:37
Taurus-ն ու Քաղաքացին հանվել են մոդերատորությունից, մեկը երկրորդ մականվամբ գրանցված լինելու, մյուսն այդ մասին իմանալու և քայլեր չձեռնարկելու համար:


Հա լավ Էդոին հանեցիք , բայց Սասունին խի : Նրա համար որ պալիտ չի արել:D , լռիվ կոմունիստակն դվիժենի :pioneer:pioneer

Chuk
02.12.2007, 21:48
Հա լավ Էդոին հանեցիք , բայց Սասունին խի : Նրա համար որ պալիտ չի արել:D , լռիվ կոմունիստակն դվիժենի :pioneer:pioneer
Նախ պարտադիր չէր քո սահմանվամբ «պալիտ» անել՝ խոչընդոտելու համար:
Երկրորդ ոչ միայն դրա համար: Ինչ որ եղել է, քննարկվել է նաև Սասունի հետ: Ամեն ինչ էլ պետք չի որ իմանաս ;)

Ra$Ta
02.12.2007, 22:36
Նախ պարտադիր չէր քո սահմանվամբ «պալիտ» անել՝ խոչընդոտելու համար:
Երկրորդ ոչ միայն դրա համար: Ինչ որ եղել է, քննարկվել է նաև Սասունի հետ: Ամեն ինչ էլ պետք չի որ իմանաս ;)

Ես մանրամասներով գիտեմ թե ինչա եղել :)

Vishapakah
02.12.2007, 22:48
Ինձ ձայն չի հասնում, բայց քանզի թեման փակ չէ ասեմ.:)

Մոդերատորությունից զրկել եք այնպիսի մարդկանց, որոնք երբեք անարդար որոշումներ չեն կայացրել. Խոսքս մասնավորապես Arisol-ի, Otar-ի և Քաղաքացու մասին է, թող մնացած մոդերատորները ինձ ներեն, որ իրենց անունները չգրեցի, ուղղակի նրանց լավ չեմ ճանաչում.

Գիտեմ որ գրածս դժվար հաշվի առնվի, բայց խնդրում եմ Քաղաքացուն ներել, որովհետև նա իրոք տղամարդ է գտնվել, իր ընկերոջ սխալը գաղտնի պահելով, ով էլ նրա տեղը լիներ, ժողովրդի լեզվով ասած «դանոսչիկություն» չեր անի. Գուցե գիտակցել է, որ սխալ է, բայց ասել էլ չէր կարող.:(

քաղաքացի
02.12.2007, 23:10
Ես մանրամասներով գիտեմ թե ինչա եղել :)
Ինձ էլ կասե՞սլ :think

Ինձ ձայն չի հասնում, բայց քանզի թեման փակ չէ ասեմ.:)

Մոդերատորությունից զրկել եք այնպիսի մարդկանց, որոնք երբեք անարդար որոշումներ չեն կայացրել. Խոսքս մասնավորապես Arisol-ի, Otar-ի և Քաղաքացու մասին է, թող մնացած մոդերատորները ինձ ներեն, որ իրենց անունները չգրեցի, ուղղակի նրանց լավ չեմ ճանաչում.

Գիտեմ որ գրածս դժվար հաշվի առնվի, բայց խնդրում եմ Քաղաքացուն ներել, որովհետև նա իրոք տղամարդ է գտնվել, իր ընկերոջ սխալը գաղտնի պահելով, ով էլ նրա տեղը լիներ, ժողովրդի լեզվով ասած «դանոսչիկություն» չեր անի. Գուցե գիտակցել է, որ սխալ է, բայց ասել էլ չէր կարող.:(

Շնորհակալ եմ: Սակայն ես ընդունում եմ իմ սխալը և հենց այդ պատճառով էլ ոչ մի հակասական ռեակցիա չեմ տալիս:
Ես անձամբ Chuk-ի հետ խոսել եմ և նրա ասածներից ես ընդունեցի, որ թեև քիչ, բայց սխալ եմ:

Մոդեռատրության լիազորություններից զրկվելը ինձ չի խանգառի գրառումներ անելուն: Դեռ ավելին, ես կաշխատեմ և պարտավոր եմ այնպես անել, որ իմ գրառումները մնան Ակումբի կանոնադրության սահմաններում:

Դե, բարի ժամանց ինձ ;)

Ուլուանա
02.12.2007, 23:11
Ինձ ձայն չի հասնում, բայց քանզի թեման փակ չէ ասեմ.:)

Մոդերատորությունից զրկել եք այնպիսի մարդկանց, որոնք երբեք անարդար որոշումներ չեն կայացրել. Խոսքս մասնավորապես Arisol-ի, Otar-ի և Քաղաքացու մասին է, թող մնացած մոդերատորները ինձ ներեն, որ իրենց անունները չգրեցի, ուղղակի նրանց լավ չեմ ճանաչում.
Ասածներս կոնկրետ անձանց ուղղված չեն, ուղղակի ուզում էի ասել, որ նախ լավ մոդերատոր լինելու համար միայն սխալ որոշումներ չկայացնելը դեռ բավական չէ։ Եթե մոդերատորը շաբաթներով կամ ամիսներով Ակումբի չի մտնում ու չի կատարում իր մոդերատորական պարտականությունները, միայն դա արդեն բավական է նրան մոդերատորությունից հանելու համար, որքան էլ որ նա արդար ու ազնիվ մարդ ու մոդերատոր եղած լինի։

Բացի դրանից, մոդերատորնեի կայացրած որոշումների միայն չնչին մասն է, որ տեսանելի է սովորական անդամների համար, այդ առումով սովորական անդամները օբյեկտիվ պատճառներով բավարար հնարավորություն չունեն լիարժեք կերպով դատելու մոդերատորնեի աշխատանքի մասին։ Հայտնի բան է, որ ցանկացած անդամ կոնկրետ մոդերատորների մասին կարծիք է կազմում՝ ելնելով հենց իր նկատմամբ վերաբերմունքից, նկատում էի իր նկատմամբ կատարած՝ իր կարծիքով՝ ճիշտ կամ սխալ քայլերը, իր ստացած զգուշացումներն ու infraction–ները, ինչը շատ քիչ է մոդերատորի ընդհանուր աշխատանքի մասին օբյեկտիվ կարծիք կազմելու համար։


Գիտեմ որ գրածս դժվար հաշվի առնվի, բայց խնդրում եմ Քաղաքացուն ներել, որովհետև նա իրոք տղամարդ է գտնվել, իր ընկերոջ սխալը գաղտնի պահելով, ով էլ նրա տեղը լիներ, ժողովրդի լեզվով ասած «դանոսչիկություն» չեր անի. Գուցե գիտակցել է, որ սխալ է, բայց ասել էլ չէր կարող.
Եթե այդպես մտածենք, բոլորս էլ լիքը ընկերներ ունենք Ակումբում, տեսնելով, որ մեկին ներվեց, անցավ–գնաց, բոլորը կարող են շտապել օգտվել իրենց ընկերների գաղտնապահությունից ու նվիրվածությունից և խախտել Ակումբի կանոնները։ Հետո՞։ Վերջում կստացվի, որ Ակումբի անդամերի կեսը նույն հին անդամներն են, որոնք մյուսներին հիմարի տեղ դրած՝ ուրիշ մականուններով մտնում են Ակումբ, քանի որ շատ նվիրված ու գաղտնապահ ընկերներ ունեն։ :bad

Դատելով քաղաքացու արձագանքներից՝ կարծում եմ, որ նա բավական արժանապատվությամբ ու ըմբռնումով է մոտենում իր, այսպես ասած, պաշտոնանկությունը, այնպես որ երևի պետք է ենթադրել, որ ամեն ինչ կարգին է։ :) Եվ վերջապես կան մարդիկ, որոնք որպես սովորական անդամ շատ ավելի լավ են իրենց դրսևորում ու շատ ավելի պետք են Ակումբին, քան որպես մոդերատոր։ Այդ երկուսը համատեղելն այնքան էլ դյուրին գործ չէ, որքան թվում է, հավատա։ ;)

Ծով
02.12.2007, 23:11
Գուցե գիտակցել է, որ սխալ է, բայց ասել էլ չէր կարող.:(
Լրիվ համաձայն եմ...ներենք քաղաքացուն:):oy
Կարգին լուրջ մոդերատոր էր ու մոդերատորներին /ես հատկապես ինձ նկատի ունեմ/ կարգին դիտողություններ անող:D:)
Հ.Գ. Բայց եթե ուրիշ լուրջ պատճառներ ֆորումային վիճակից դուրս չեն եղել:think
Եթե ուզում եք պատժել...լուրջ եմ ասում քաղաքացուն նորից մոդերատոր դարձրեք...:D

P.S.
02.12.2007, 23:36
Եթե մոդերների կարիք ունեք, կարող եմ մոդերատորություն անել...Հեռուստատեսություն կամ Քաղաքականություն բաժիններում։ Ուրիշ թեմաներից էդքան էլ չեմ հասկանում, դրա համար չեմ առաջարկում...Նայեք, տեսեք, համ էլ հենց մեկը գրեց Հ.Գ. կամ P.S. միանգամից իմ վրա կվերցնեմ:hands

NetX
02.12.2007, 23:50
Մոդերատորությունից զրկել եք այնպիսի մարդկանց, որոնք երբեք անարդար որոշումներ չեն կայացրել.

դե հերիք եղավ, բոլ եղավ տեղին անտեղին շահարկեք մոդեռատորների արդար-անրադար լինելը, ամեն բան չափ ու սահման ունի !!! :angry

Artgeo
03.12.2007, 00:34
Եթե մոդերների կարիք ունեք, կարող եմ մոդերատորություն անել...Հեռուստատեսություն կամ Քաղաքականություն բաժիններում։ Ուրիշ թեմաներից էդքան էլ չեմ հասկանում, դրա համար չեմ առաջարկում...Նայեք, տեսեք, համ էլ հենց մեկը գրեց Հ.Գ. կամ P.S. միանգամից իմ վրա կվերցնեմ:hands

Երկու ձեռքով կողմ եմ Հ.Գ.-ին Հեռուստատեսություն բաժնում մոդերատոր նշանակելուն: Որոշակի քննարկումից հետո կողմ եմ նաև նախընտրական թեժ ժամանակահատվածում քաղաքականություն բաժնում մոդերատոր նշանակելուն:

Երվանդ
03.12.2007, 00:45
Երկու ձեռքով կողմ եմ Հ.Գ.-ին Հեռուստատեսություն բաժնում մոդերատոր նշանակելուն: Որոշակի քննարկումից հետո կողմ եմ նաև նախընտրական թեժ ժամանակահատվածում քաղաքականություն բաժնում մոդերատոր նշանակելուն:

Եթե շեֆություն:) որոշի դնել թեկնածությունը, ես նույնպես կողմ կքվիարկեմ;)

Արշակ
03.12.2007, 01:22
Եթե մոդերների կարիք ունեք, կարող եմ մոդերատորություն անել...Հեռուստատեսություն կամ Քաղաքականություն բաժիններում։ Ուրիշ թեմաներից էդքան էլ չեմ հասկանում, դրա համար չեմ առաջարկում...Նայեք, տեսեք, համ էլ հենց մեկը գրեց Հ.Գ. կամ P.S. միանգամից իմ վրա կվերցնեմ:hands
Ես էլ եմ կողմ։ Դեռ մի քանի օր առաջվանից ինքս մտածում էի Ձեր թեկնածության մասին։ :)
Ու հենց նշված երկու բաժիններում։

Artgeo
03.12.2007, 02:09
Եթե մոդերների կարիք ունեք, կարող եմ մոդերատորություն անել...Հեռուստատեսություն կամ Քաղաքականություն բաժիններում։ Ուրիշ թեմաներից էդքան էլ չեմ հասկանում, դրա համար չեմ առաջարկում...Նայեք, տեսեք, համ էլ հենց մեկը գրեց Հ.Գ. կամ P.S. միանգամից իմ վրա կվերցնեմ:hands
P.S. ջան, տես քեզ մարդիկ ոնց են սիրում, մոդերատոր դառնալուց հետո էլ չեն սիրի :D Դու կդառնաս «թուրք, ՀՀՇ-ական ու դավաճան, անարդար ու զզվելի մարդ» հաստատ համոզվա՞ծ ես, որ դա ես ուզում :crazy

Vishapakah
03.12.2007, 02:50
դե հերիք եղավ, բոլ եղավ տեղին անտեղին շահարկեք մոդեռատորների արդար-անրադար լինելը, ամեն բան չափ ու սահման ունի !!! :angry

Հարգելի Network, մոդերատորներ նշանակվում են, այցելուների կարծիքների յուրահատկությունը պաշտպանելու և ակումբի օրենքների պահպանմանը հետևելու համար. Այնպես որ, ես որպես այցելու, իրավունք ունեմ հետևողական լինելու, որպեսի իմ իրավունքները ավելի պաշտպանված լինեն և ով եթե ոչ սովորական այցելուն է, որ պետք է ասի, թե ինչքանով է իր հանդեպ անաչառ գործում ակումբի օրենսդրությունը, ըստ այդ օրենքի յուրաքանչյուր կետի համաձայն. Եվ մի խախտում էլ, մի ստիպեք ինձ այս թեմայի թեմայից շեղվելու.

Մականուն
03.12.2007, 10:14
Եթե մոդերների կարիք ունեք, կարող եմ մոդերատորություն անել...Հեռուստատեսություն կամ Քաղաքականություն բաժիններում։ Ուրիշ թեմաներից էդքան էլ չեմ հասկանում, դրա համար չեմ առաջարկում...Նայեք, տեսեք, համ էլ հենց մեկը գրեց Հ.Գ. կամ P.S. միանգամից իմ վրա կվերցնեմ:hands

Լավ թեկնածություն ք, միանշանակ կողմ եմ: Առաջարկում եմ հարցը դնել քվեարկության:

Grieg
03.12.2007, 13:01
Եթե մոդերների կարիք ունեք, կարող եմ մոդերատորություն անել...Հեռուստատեսություն կամ Քաղաքականություն բաժիններում։ Ուրիշ թեմաներից էդքան էլ չեմ հասկանում, դրա համար չեմ առաջարկում...Նայեք, տեսեք, համ էլ հենց մեկը գրեց Հ.Գ. կամ P.S. միանգամից իմ վրա կվերցնեմ:hands

կողմ եմ երկու բաժինների համար :)

Armeno
03.12.2007, 14:03
Ես «Սպորտ» բաժնում մեծ հաճույքով մոդերատոր կաշխատեի, նաև հեռահաղորդակցությունում

Սերխիո
03.12.2007, 14:17
Ես էլ սպարտ բաժնում կառաջարկեի Օպտիմիս Ռեալիստի թեկնածությունը,քանի որ մեր կայքում նա այդ գործի վրա է:B

Armeno
03.12.2007, 14:21
Ես էլ սպարտ բաժնում կառաջարկեի Օպտիմիս Ռեալիստի թեկնածությունը,քանի որ մեր կայքում նա այդ գործի վրա է
Համաձայն եմ

Arisol
03.12.2007, 14:41
Որոշ մարդկանց թյուրիմացությունից դուրս հանելու համար հարկ եմ համարում ասել, որ ինձ մոդերատվությունից հանելն իմ համաձայնությամբ էր, ու դա ավելի շուտ էլ կլիներ, եթե ինքս Արտակին դիմեի, պարզապես առիթ չէր լինում: Ահա իմ ու Արտակի խոսակցությունը, որպեսզի ինքներդ համոզվեք ու չմտածեք, թե ինձ "վռնդել" են :D .

Chuk (15:58:27 2/12/2007)
Nare, du akumbum moderutyun el ches anum che?
Nare (15:59:25 2/12/2007)
che, shat hazvadep em akumb mtnum, t.e. mtnum em, mek mek kardum em, bayc grarumner chem anum ski :(
Nare (15:59:37 2/12/2007)
mi dzevi anhaves em darel
Chuk (16:02:19 2/12/2007)
Lav chi vor anhaves es, bayc vochinch vor moderutyun ches anum :)
Chuk (16:02:25 2/12/2007)
Uxxaki mi xndranq
Chuk (16:02:38 2/12/2007)
Yete ches anum, dem ches vor moderutyunic hanem?
Nare (16:02:46 2/12/2007)
che, iharke dem chem ;)
Nare (16:02:56 2/12/2007)
es ski zarmacel ei, vor minchev hima ches hanel :D
Chuk (16:02:56 2/12/2007)
Ok, shnorhakal em :)

;)

Սամվել
03.12.2007, 16:37
Ես էլ սպարտ բաժնում կառաջարկեի Օպտիմիս Ռեալիստի թեկնածությունը,քանի որ մեր կայքում նա այդ գործի վրա է:B

Դեմ եմ որովհետև Էդոն էլ չկա Բարսաիստներին կնեղեն :ok

Առաջարկում եմ ինձ, որ բալանս լինի :)

Vishapakah
03.12.2007, 17:53
Ես էլ եմ կողմ Օպտիմիստ Ռեալիստի սպորտային բաժնի մոդերատոր լինելուն. Իր հետ կարճ զրույց եմ ունեցել և վստահաբար կարող եմ ասել, որ անկախ նրա տեսակետներից, նա բավականին անաչառ դիրքորոշում ունեցող անձնավորություն է, այնպես որ նրա հետ կապված օբեկտիվության հարցնում խնդիրներ չի լինի և ոչ թե նա կնտրվի ինչ որ սպորտային ակումբի երկրպագուների պաշտպանելու համար, այլ բոլոր մասնակիցների զրույցներին հետևելու, որպեսզի զրույցի և մտքերի փոխանակման բնականոն հունը չխաթարվի.

Tigran Adunts
03.12.2007, 18:28
:))
Ախպոր նման սպորտի բաժնում Ռեալի երկրպագու չնշանակեք էլի
Կատակ էր :D
Ես մենակ կասեմ մենք ընդամենը ֆորումում ենք, պետք չի էտքան լուրջ վերաբերվել :)

Ավելացվել է 2 րոպե անց



Chuk (15:58:27 2/12/2007)
Nare, du akumbum moderutyun el ches anum che?
Nare (15:59:25 2/12/2007)
che, shat hazvadep em akumb mtnum, t.e. mtnum em, mek mek kardum em, bayc grarumner chem anum ski :(
Nare (15:59:37 2/12/2007)
mi dzevi anhaves em darel
Chuk (16:02:19 2/12/2007)
Lav chi vor anhaves es, bayc vochinch vor moderutyun ches anum :)
Chuk (16:02:25 2/12/2007)
Uxxaki mi xndranq
Chuk (16:02:38 2/12/2007)
Yete ches anum, dem ches vor moderutyunic hanem?
Nare (16:02:46 2/12/2007)
che, iharke dem chem ;)
Nare (16:02:56 2/12/2007)
es ski zarmacel ei, vor minchev hima ches hanel :D
Chuk (16:02:56 2/12/2007)
Ok, shnorhakal em :)

;)

Հեսա նայեք բարի մարդիկ են :D

Արամ
03.12.2007, 19:45
Չեմ հասկանում, ինչ իմաստ ունի, բոլորն էլ սկզբում ուզում են մոդերատոր լինել, բայց վերջում մեկա նորմալ չեն սկսկում հետևել, և երկրորդ, Մոդերատորների գործողությունների 98 տոկոսի հետ համաձայն եմ քանի որ, նրանք ոչ ձեր թշնամին են, ոչ Ադմինի, ու ոչ էլ չգիտեմ իրանք մեզնից ինչ որ բանով ավել են, իրանք էլ են սորվորկան մարդ, որը կարա սխալվի, կարա պրինցիպ ընկնի և այլն...բայց վերջիվերջո, հետո էլ որ ասյ գրառումները ջնջվեն բողոքլեու եք, բայց հաշվի չեք առնելու որ թեմայի անունը`
Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում է, իսկ մենք խոսում ենք ում նշանակենք ում ոչ::)

Սերխիո
03.12.2007, 19:56
Դեմ եմ որովհետև Էդոն էլ չկա Բարսաիստներին կնեղեն :ok

Առաջարկում եմ ինձ, որ բալանս լինի :)

Սամո համը մի հանի,չնայած պարզ ա ,որ կատակ ես անում

REAL_ist
03.12.2007, 20:36
Ես էլ սպարտ բաժնում կառաջարկեի Օպտիմիս Ռեալիստի թեկնածությունը,քանի որ մեր կայքում նա այդ գործի վրա է
լավա Պետրոս ջան, գոհ եմ, բայց Սամոյի չնշանակեք, թե չե կարողա Ռեալի թեման փագվի:D, կարելիա H.a.y.k.o. ին նշանակել, ոչ Ռեալ , ոչ էլ Բարսելոնա, բայց իրա կարծիքը չգիտեմ

Սամվել
03.12.2007, 20:41
լավա Պետրոս ջան, գոհ եմ, բայց Սամոյի չնշանակեք, թե չե կարողա Ռեալի թեման փագվի:D, կարելիա H.a.y.k.o. ին նշանակել, ոչ Ռեալ , ոչ էլ Բարսելոնա, բայց իրա կարծիքը չգիտեմ

Իհարկե Կատակ էր :)

Բայց Հայկոն իրոք լավ միտք է :ok համ էլ ինքը լիքը օգուտա տալիս էտ բաժնին ինֆորմացիոն տեսանկյունից::ok

Ծով
03.12.2007, 20:54
Էս ի՞նչ եք ասում...:o էս օպտիմիստն ի՞նչ մոդերատոր:D
Յուրաքանչյուր խախտում անող ստիպված կլինի փաստաբան վարձել:D
Իրականում կողմ եմ երկուսին էլ...երկուսն էլ արդար են երևում:)
Բայց դե Էդոյին ոչ մեկ չի հասնի:P
/Հիշեցնեմ, որ սպորտ բաժին չեմ մտնում:D/

Մանե
03.12.2007, 21:20
Մորեդտաորը:8
Ախր ինքը շատ բարի էր Բարսայի երկրպագուների նկատմամբ:D
Չէ,էդ կատակ,իրոք արդար ա բոլորի նկատմամբ:P Չէի ուզի,որ ինքը դուրս գա մոդերությունից,բայց դե որ պատահել ա,ուրեմն առաջարկում եմ... հմմ:think:think
Լավ,առաջարկում եմ ՀԱՅԿՈ-ին:)
Եկեք քվեարկություն բացենք:)

H.A.Y.K.O


ՀԱՅԿ


ՆԻԳԳԱ

:))

Kita
04.12.2007, 12:51
Մտածում էի գրեի, թե չէ, վերջը ասի պետք է էլի:)
Ես ընդոււնում եմ և հասկանում եմ Էդոյի հանելու պատճաները, էտ հա, բայց Սասունը ուղղակի կողքից հանելու միջո՞ց էր:
Ինչպես Ալիզեն ասաց այն մոդերներից է եղել, որը նորերին լավ խորհուրդնրրով օգնել է և դեռ կօգնի ինձ թվում է:
Շատերը ինձ հետ կհամաձայնվեմ, որ Սասունը պետք է մնար մոդեր և ես համոզված եմ, որ ով էլ լիներ Սասունի տեղը, նույնիսկ Արտակը իր ընկերոջ վստահությունը չէր անտեսի;):
Շատ չխորանամ, քանի որ Արտակը այստեղ չի;)
Բայց ես խնդրոււմ եմ և նույնիսկ կարող եմ պահանջել, որ Քաղաքացուն մոդերության կրկին վերադարձնեն: ;) Թեկուզ կրկին քվարկության դնելով:;)
Եվ ի վերջո բոլորն էլ սխալներ գործում:) Ես գիտեմ, որ Չուկը շատերինն է ներել և երկրորդ շանս տվել, կարող է Սասունը մարդ չէր, որ երկրորդ շանսին արժանանա՞ր: :angry:)

Լէգնա
04.12.2007, 13:06
Եթե կա մի բացատ`բուրումնավետ ծաղիկներով ու վնասատու մոլախոտերով, նրանք երկուսն էլ ենթարկվում են բարի այգեգործի հրամաններին ու հոգատարությանը:Երբ ծաղիկը կամ մոլախոտը, լրիվ գիտագցելով թռնում են հարևանի այգին, չնայած քաջատեղյակ են,որ բարի այգեգործը կտխրի, ոչ մի դեպքում ու տարվա ոչ մի եղանակին նրանք նույն բնահողին էլ չեն կարող կպնել, ինչքան էլ, որ գոմաղբով լի բարելահող լինի:
Մոդեռատրությունից դուրս էլ ակումբում կարող է անդամը մնալ ու ավելի լավ ապրել :)

Սասուն ջան, այսպես էլ չէ վա՞տ չես զգում ;)

Աբելյան
04.12.2007, 14:08
ինձ "Սպորտ"-ում մոդե՞ր
կարելի ա :think
բայց զգուշացնեմ՝ շատ դաժան եմ ըլնելու

Մանե
04.12.2007, 15:19
Իսկ ես առաջարկում եմ,որ Էդոն ու Սասունը վերադառնան որպես մոդեր,ախր ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի,որ համարյա բոլորը 2-րդ նիկ ունեն,հո մենակ Էդո՞ն չէր;)
Դե Սասունի մասին չասեմ:) Ուզում եմ Սասունը գա :aaa :)

ինձ "Սպորտ"-ում մոդե՞ր
կարելի ա
բայց զգուշացնեմ՝ շատ դաժան եմ ըլնելու
Դա սպառնալի՞ք էր:think:P

Լէգնա
04.12.2007, 15:25
Իսկ ես առաջարկում եմ,որ Էդոն ու Սասունը վերադառնան որպես մոդեր,ախր ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի,որ համարյա բոլորը 2-րդ նիկ ունեն,հո մենակ Էդո՞ն չէր;)


Ո՞նց թե :o
լո՞ւրջ ես ասում :8
Եթե Չուկը գա ու սա հաստատի, ակումբից պետք է թռնել :)

Մանե
04.12.2007, 15:34
Ո՞նց թե
լո՞ւրջ ես ասում
Եթե Չուկը գա ու սա հաստատի, ակումբից պետք է թռնել
Ջան,հաստատ չի,բայց ոնց էլ լինի,կունենան,բա առանց դրա՞:P;):)

Ես թռա,երևում ա ինձ էլ են ԲԵՆ անելու:D:oy:8
Չէ,չմտածեք,ես 2-րդ նիկ չունեմ:)

Աբելյան
04.12.2007, 15:35
բայց լուրջ կարելի ա ինձ մոդեր սարքել, մինչև Էդոյի վերադարձը

Սերխիո
04.12.2007, 19:25
Իրոք,Հայկոն մտքովս չէր անցնում ,Ես ուղղակի Ռեալիստին առաջարկեցի ,քանի որ գիտեմ ,որ նա կատարում է նման գործ և փորձ ունի,բացի ետ չեպեշնիկ չի:
Հայկոին ու Օպտիմիստին կողմ եմ 2 ձեռքով...

Ուլուանա
04.12.2007, 20:50
Իսկ ես առաջարկում եմ,որ Էդոն ու Սասունը վերադառնան որպես մոդեր,ախր ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի,որ համարյա բոլորը 2-րդ նիկ ունեն,հո մենակ Էդո՞ն չէր;)
Մանե՞։ Էս ի՞նչ անպատասխանատու հայտարարություններ են։ :o Ո՞վ ասեց, թե համարյա բոլորն էլ երկրորդ մականուն ունեն։ Նման բան չկա։ Ոմանք ունեցել են ու արգելափակվել են։ Իսկ այսուհետև այդ առումով և ընդհանրապես բոլոր առումներով ամեն ինչ ավելի խիստ է լինելու։ Այն, ինչ շատերին շատ դեպքերում ներվել է, այլևս չի ներվելու։

Դե Սասունի մասին չասեմ:) Ուզում եմ Սասունը գա :aaa :)
Անձամբ Սասունի մոդերատորությունից ես էլ առանձնապես բողոքներ չունեմ, բայց դե տարբեր նրբություններ կան, ամեն ինչ հնարավոր չի քննարկել, բացի դրանից, Սասունն ինքը չի դժգոհում, դուք ի՞նչ եք ուզում։ :D

բայց լուրջ կարելի ա ինձ մոդեր սարքել, մինչև Էդոյի վերադարձը
Ի՞նչ վերադարձի մասին է խոսքը։ Հայկ, երևում է՝ սխալ ես հասկացել իրավիճակը։ Էդոն այլևս մոդերատոր չի, նա միայն որպես սովորական անդամ կարող է վերադառնալ, իսկ որպես մոդերատոր՝ արդեն ոչ։ Այնպես որ Սպորտ բաժնին նոր մոդերատոր է պետք։ «Մաուգլին» հիշեցի. "Вам нужен но՛вий вожак!" :goblin :vayreni :D

P.S.
05.12.2007, 07:04
Իսկ այսուհետև այդ առումով և ընդհանրապես բոլոր առումներով ամեն ինչ ավելի խիստ է լինելու։ Այն, ինչ շատերին շատ դեպքերում ներվել է, այլևս չի ներվելու։

Շատ խիստ չի ասված։ Ի վերջո սա քննարկման վայր է երիտասարդների համար։ Ու եթե կրքերը երբեմն շիկանում են, դա նորմալ է։ Եվ դա առողջ է, անգամ եթե անցնում են անձնական վիրավորանքների։ Հակառակ դեպքում միապաղաղ կամ իրար համաձայնելով ինչ կստացվի՞...Ի վերջո, հենց այս կայքի հմայքն էլ հենց այդ զգացմունքների, կարծիքների, ինֆորմացիայի տատանումների մեջ է։ Ու եթե ոմանք մտնում են երկու մականունով, ապա դա ընդամենը խոսում է մի բանի մասին՝ նրանք այնքան են կարևորում այս կայքը, որ չեն ալարում երկու մականունով են մտնում...



Ի՞նչ վերադարձի մասին է խոսքը։ Հայկ, երևում է՝ սխալ ես հասկացել իրավիճակը։ Էդոն այլևս մոդերատոր չի, նա միայն որպես սովորական անդամ կարող է վերադառնալ, իսկ որպես մոդերատոր՝ արդեն ոչ։

Գուցե սխալ եմ, բայց որքան հասկանում եմ մոդերատորությունը հանրային ու կամավորության սկզբունքով է, այսինքն ոչ–ոք դրա համար չի վճարվում։ Ու շատ նորմալ է, որ մեկը զբաղվածության կամ այլ պատճառով դրանից հրաժարվի։ Բայց որոշ ժամանակ անց, պետք է նաև ցանկության դեպքում վերականգնի։ Ի վերջո, նորից եմ կրկնում, սա կարգապահական հաստատություն չէ։ Բոլորն էլ ջահել են, երբեմն կարող է փոքրիկ միջադեպը, սիրավեպը այնքան մարդու վրա ազդի, որ չուզենա անգամ համակարգչին մոտենալ։ Նորմալ է։ Բայց ինչու եք սահմանում օրենսգիրք՝ եթե հրաժարվում ես, ուրեմն՝ էլ վերջ։

Ընդհակառակը, ակումբում ճկունություն է պետք, գուցե հենց դա էլ լավ է, որ մոդերները արագ–արագ փոխվեն, որ մարդիկ չհոգնեն, կամ ինչ–որ ռոտացիա սահմանեն։ Որ նոր մարդկանց հոսք էլ լինի, նոր գաղափարների ու նոր թեմաների։ Հակառակ դեպքում ինչ–որ փակ ակումբ է հիշեցնում...

Չգիտեմ, ես ակումբի «ակունքներում» կանգնած չեմ, բայց կարծում եմ որ երկաթյա կանոնները կարող են ընդամենը վնասել, ու ոչ թե օգնել կայքին։

Ուլուանա
05.12.2007, 08:09
P.S., Ձեր գրածից երևում է, որ այնքան էլ ճիշտ չեք պատկերացնում ֆորում համակարգն ու դրա դրվածքները։

Շատ խիստ չի ասված։ Ի վերջո սա քննարկման վայր է երիտասարդների համար։ Ու եթե կրքերը երբեմն շիկանում են, դա նորմալ է։ Եվ դա առողջ է, անգամ եթե անցնում են անձնական վիրավորանքների։ Հակառակ դեպքում միապաղաղ կամ իրար համաձայնելով ինչ կստացվի՞...Ի վերջո, հենց այս կայքի հմայքն էլ հենց այդ զգացմունքների, կարծիքների, ինֆորմացիայի տատանումների մեջ է։
Չեմ կարծում, թե որևէ մեկի համար հաճելի են անձնական վիրավորանքները։ Այո, սա քննարկման վայր է, բայց քննարկելու համար բոլորովին պարտադիր չէ իրար վիրավորելը կամ ծաղրելը։ Կարելի է բացարձակապես տարբեր կարծիքներ ու անհամաձայնություն արտահայտել միանգամայն քաղաքակիրթ եղանակով՝ առանց որևէ մեկին վիրավորելու։ Ֆորումն ունի կանոնադրություն, որին պարտավոր են հետևել ինչպես սովորական անդամները, այնպես էլ մոդերատորներն ու ադմինիստրատորները։ Իսկ կանոնադրությամբ արգելվում է միմյանց վիրավորելը, ինչպես նաև մի շարք այլ բաներ, որոնք անդամները պետք է իմանան նախքան գրանցվելը, քանի որ գրանցվելով՝ համաձայնում են ընդունել այդ կանոնադրությունը։


Ու եթե ոմանք մտնում են երկու մականունով, ապա դա ընդամենը խոսում է մի բանի մասին՝ նրանք այնքան են կարևորում այս կայքը, որ չեն ալարում երկու մականունով են մտնում...
Ըստ Ակումբի կանոնադրության՝ արգելվում է նաև մեկից ավելի մականուններով գրանցվելը, հակառակ դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի հեռացնել տվյալ անձի երկու մականուններն էլ, երկրորդն ընդմիշտ, առաջինը՝ ըստ հայեցողության՝ ժամանակավոր կամ ընդմիշտ։


Գուցե սխալ եմ, բայց որքան հասկանում եմ մոդերատորությունը հանրային ու կամավորության սկզբունքով է, այսինքն ոչ–ոք դրա համար չի վճարվում։
Այո, մոդերատորությունը հանրային աշխատանք է՝ կամավորության սկզբունքով, և չի վարձատրվում, բայց այդ ամենով հանդերձ՝ մոդերատորը նույնպես ըստ կանոնադրության ունի մի շարք պարտականություններ ու լիազորություններ, որոնց պարտավոր է հետևել։

Ու շատ նորմալ է, որ մեկը զբաղվածության կամ այլ պատճառով դրանից հրաժարվի։ Բայց որոշ ժամանակ անց, պետք է նաև ցանկության դեպքում վերականգնի։
Բնականաբար, ցանկացած մոդերատորի իրավունքն է ցանկության դեպքում հրաժարվել մոդերատորությունից, իսկ հետագայում՝ կվերականգնվի թե ոչ, արդեն կախված է ադմինիստրացիայից, «պետք է» սկզբունքն այստեղ չի գործում։ Ոչ ոք չի պարտավորվում նրան հետագայում անպայման նորից նշանակել մոդերատոր։ Բայց երբ մոդերատորը ոչ թե ինքն է հրաժարվում, այլ նրան հեռացնում են իր պարտականությունները չկատարելու, վատ կատարելու կամ Ակումբի կանոնսդրությանը հակասող որևէ այլ քայլ արած լինելու համար, ապա, կարծում եմ, պարզ է, որ նրա՝ իր ցանկությամբ վերականգնվելու մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող, քանի որ նա իր ցանկությամբ չէր հեռացվել։


Ի վերջո, նորից եմ կրկնում, սա կարգապահական հաստատություն չէ։ Բոլորն էլ ջահել են, երբեմն կարող է փոքրիկ միջադեպը, սիրավեպը այնքան մարդու վրա ազդի, որ չուզենա անգամ համակարգչին մոտենալ։ Նորմալ է։ Բայց ինչու եք սահմանում օրենսգիրք՝ եթե հրաժարվում ես, ուրեմն՝ էլ վերջ։
Ախր ինչի՞ մասին է խոսքը։ Ինչպես արդեն ասացի, Ակումբն ունի հստակ կանոնադրություն, և այդպիսով այն ինչ–որ առումով նաև կարգապահական հաստատություն է։ Բոլորս էլ երջանիկ կլինեինք, եթե մեր մոդերատորական գործողությունների կարիքն ընդհանրապես չզգացվեր, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա ուղղակի անհնար է։ Հակառակ դեպքում Ակումբը կվերածվի անկառավարելի շուկայի, ինչը հաստատ ոչ մեկի համար էլ հաճելի չի լինի։


Ընդհակառակը, ակումբում ճկունություն է պետք, գուցե հենց դա էլ լավ է, որ մոդերները արագ–արագ փոխվեն, որ մարդիկ չհոգնեն, կամ ինչ–որ ռոտացիա սահմանեն։ Որ նոր մարդկանց հոսք էլ լինի, նոր գաղափարների ու նոր թեմաների։ Հակառակ դեպքում ինչ–որ փակ ակումբ է հիշեցնում...

Չգիտեմ, ես ակումբի «ակունքներում» կանգնած չեմ, բայց կարծում եմ որ երկաթյա կանոնները կարող են ընդամենը վնասել, ու ոչ թե օգնել կայքին։
Ճկունության համար պարտադիր չէ մոդերատորական կազմի անընդհատ փոփոխություն։ Թեև հանգամանքների բերումով ժամանակ առ ժամանակ նոր մոդերատորներ են ընտրվում։ Հոգնողներին երբեք զոռով չեն պահել ու չեն պահում, իսկ նոր գաղափարները գալիս են ինչպես օրեցօր Ակումբում գրանցվող նոր անդամների, այնպես էլ հին ու նոր մոդերատորների շնորհիվ։ Իսկ ինչ վերաբերում է կանոններին, ապա դրանք, ինչպես արդեն ասացի, խիստ անհրաժեշտ են, առանց դրանց Ակումբը մի օր էլ չէր գոյատևի։ Ես այս ամենն ասում եմ՝ հիմնվելով այս ոլորտում բավական երկար սեփական փորձի վրա, ընդ որում՝ ոչ միայն այս, այլև որոշ այլ՝ կանոնադրության ուժգնությամբ իրարից բավական տարբերվող ֆորումներում ունեցած փորձի վրա։ ;) Առիթ ունեցել եմ տեսնելու նաև այնպիսի ֆորումի կործանումը, որտեղ կանոնադրությունն անտեսվում էր ոչ միայն սովորական անդամների, այլև հենց ադմինիստրացիայի կողմից, ու կատարյալ ամենաթողություն էր տիրում։

Առաջարկում եմ գոնե հիմա կարդալ Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php), որպեսզի հետագայում նմանատիպ հարցեր այլևս չառաջանան։

Chilly
05.12.2007, 08:18
Թեկուզ ես նոր ակումբցի եմ, բայց արդեն հասցրել եմ Ալիզեից մի հատ -3 ստանալ, ու ասեմ, որ էնքան էլ հաճելի չէր :(
լավ, իսկ թե լուրջ – ընդունում եմ, որ կանոնները պետք է պահպանվեն, ու որ չկատարողին պետք է պատժել, բայց սիրելի մոդերներ, եկեք չմոռանանք, որ կանոնները ստեղծվում են դրանք վարպետորեն շրջանցելու համար ;)

Artgeo
05.12.2007, 09:23
Որոշ չափով համաձայն եմ և P.S.-ի և Ուլուանայի հետ… Մի կողմից տեսել եմ, թե ինչպես է մեկ ուրիշ ֆորում կատարյալ հիմարությունից և տհաճությունից վերածվում նորմալ ու բոլորի կողմից սիրված ֆորումի, Չուկի ադմին դառնալուց հետո, մյուս կողմից գտնում եմ, որ դա ուներ կարճաժամկետ էֆեկտ և երկարաժամկետում չէր գործի:

Իմ սուբյեկտիվ կարծիքով անհնար է միջին ազատությամբ ապրել: Տվյալ դեպքում գտնում եմ, որ ոմանց մոտ ֆորումային բանավեճերի մշակույթի բացակայության պատճառով անհրաժեշտ է մի ծայրահեղությունից մյուսը գնալ և հակառակը: Այսինքն խիստ ազատությունից խիստ կանոնադրական կարգերի: Ու անընդհատ տատանվել այդ միջակայքում քանի դեռ մենթալիտետը չի փոխվել: Ինչն էլ իմ կարծիքով տեղի է ունենում ֆորումում: Տրվում է ազատություն, մինչև մեղմ ասած «համը չհանեն»…

Ձայնալար
06.12.2007, 18:59
people վոնցվոր թե էլի ա փոփոխություն եղել մոդերատորական կազմում:o:think

Ուլուանա
06.12.2007, 23:17
people վոնցվոր թե էլի ա փոփոխություն եղել մոդերատորական կազմում:o:think
Այսի՞նքն։

Ձայնալար
07.12.2007, 09:37
Այսի՞նքն։

Դե եսիմ նայեցի տեսա Բյուրակնն էլ մոդեր չի այլևս, բայց այս թեմայում իրա մասին բան չկար գրած, հետաքրքիր է էլի տենց մարդիկ կա՞ն:

Ուլուանա
07.12.2007, 20:41
Դե եսիմ նայեցի տեսա Բյուրակնն էլ մոդեր չի այլևս, բայց այս թեմայում իրա մասին բան չկար գրած, հետաքրքիր է էլի տենց մարդիկ կա՞ն:
Չէ, էլ չկան։ Էդքանն էին։ ;)

Guest
12.12.2007, 18:58
Այն ժամանակ, երբ մոդեռատորությունից դուրս եկա տեղի ունեցավ մի փոքր սխալմունք… ես հրաժարվել էի մենակ «Սեր, Զգացմունքներ և Ռոմանտիկա» բաժնից, քանի որ չէի ուզում համատեղ աշխատել Ուլուանայի հետ: Բայց տեսնելով, որ Մաթեմատիկա և ֆիզիկա բաժիններում մնում էր հզոր մոդեռատոր Տաուրուսը, իսկ Ծրագրավորում բաժնում անգամ երկու՝ Նորսես_ԱՄ և Արշակը, նաև հասկանալով, որ այդ բաժիններում ոչ էլ շատ մի ակտիվ չեն, ես որոշեցի ոչ մի բան չասել… բայց հիմա գիտական բաժինները մնացել են անգլուխ իսկ ծրագրավորումում մենակ Ներսեսը:
Ամեն դեպքում սուպերմոդերները և ադմինները կարող են ձեռի հետ հետևել այդ այդպել էլ ոչ այնքան ակտիվ մնացած բաժիններին, բայց ես հայտնում եմ իմ պատրաստականությունը հետեվելու այդ բաժիններին:)

Taurus
13.12.2007, 10:40
Կարդալով այս թեմայում ինձ հետ առնչություն ունեցող գրառումները հասկացա 3 բան
1. Մեկա ես լավն եմ:)
2.Chuk-ը լավն ա
3. Էշը ինչքան էլ քննադատի սոխակի երգելը, մեկա մնում ա էշ:P

Artgeo
23.12.2007, 23:35
Հըմ... Ո՞նց են ասում :D «Մեկ պաշտոնական լուր...» :D

Փոփոխություններ ակումբի մոդերատորական կազմում

Բյուրակնը ընտրվել է «Առողջություն, բնապահպանություն» բաժնի մոդերատոր
32 72.73% կողմ
11 25.00% դեմ
1 ձեռնպահ
http://www.akumb.am/showthread.php?t=17549

Manon-ը ընտրվել է «Նկարչություն» բաժնի մոդերատոր
43 95.56% կողմ
2 4.44% դեմ
0 0% ձեռնպահ
http://www.akumb.am/showthread.php?t=17557

H.a.y.k.o.-ն ու Սամվելն ընտրվել են «Սպորտ» բաժնի մոդերատորներ
H.a.y.k.o. 33 53.23%
Kita 20 32.26%
Սամվել 33 53.23%
Բոլորին դեմ եմ 1 1.61%
http://www.akumb.am/showthread.php?t=17545

Քաղաքացին ընտրվել է «Դեսից-դենից» բաժնի մոդերատոր
44 86.27% կողմ
4 7.84% դեմ
3 5.88% ձեռնպահ
http://www.akumb.am/showthread.php?t=17553

P.S.-ն ու Ձայնալարը ընտրվել են «Քաղաքականություն» բաժնի մոդերատորներ
P.S. 35 74.47%
Ձայնալար 26 55.32%
Բոլորին դեմ եմ 3 6.38%
http://www.akumb.am/showthread.php?t=17541

P.S.-ը ընտրվել է «Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ» բաժնի մոդերատոր

Մելիքը, Phiolosoper-ն ու Kiki-ն հանվել են մոդերատորությունից։

/Պաշտոնական լուրի ավարտ :D


Նորերին շնորհավորում եմ, հներին շնորհակալություն :)

Մանե
23.12.2007, 23:39
Շնորհավորում եմ բոլորին :kiss :)

Cassiopeia
23.12.2007, 23:40
Շնորհավորում եմ բոլորին, մաղթում անաչառ ու օբյեկտիվ մոդերավորումներ, իսկ ամենակարևորը-համբերություն

Արամ
23.12.2007, 23:43
Շնորհավորում եմ բոլորին

Chilly
24.12.2007, 13:50
բոլոր ջան, բարով մոդեք ;)

Selene
24.12.2007, 14:36
Շնորհավորում եմ մեր նորընտիր և վերընտիր մոդերներին;):love
Համբերություն ձեզ միայն, քանզի անաչառության վրա չեմ կասկածում:)

Երվանդ
24.12.2007, 14:38
Շնորհավոր:), ձեզ խելոք կպահեք:) թե չէ կջղայնանամ:angry

Նորմարդ
24.12.2007, 14:40
Էս ինչքան շատ ախպեր մոդերներ ունեցա բոլորին շնորհավոր ու համբերություն:D

Ուրվական
24.12.2007, 14:44
Բարի ծառայություն...:hands

Ներսես_AM
24.12.2007, 15:59
Շատ մի ուրախացի: Հեսա քեզ էլ են տանելու :P

Ուլուանա
25.12.2007, 00:22
Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչի վրա եք տենց ուրախանում, ու հատկապես ինչի համար եք շնորհավորում նոր կամ վերընտրված մոդերներին :D Հատկապես վերընտրված մոդերները, կարծում եմ, ինձ լավ կհասկանան ;) (էդ շնորհավորելու իմաստը երբեք չեմ հասկացել... :esim) Ես, ինչպես միշտ, չեմ շնորհավորի :P, քանի որ իմ իմացած շնորհավորանքների առիթները հեչ նման չեն սրան... :nea Մեր հին ու նոր մոդերներին միայն կմաղթեմ ծով համբերություն և ամուր նյարդեր՝ «նեոօբիժնիկության» դեմն առնելու համար: :hands Մեկ էլ մաղթում եմ, որ մոդերատորությունը ոչ մի կերպ չազդի ինչպես ձեր գրառումների քանակի, այնպես էլ որակի վրա: :)

Նաև կուզենայի, որ հոգեպես պատրաստ լինեիք այն բանին, որ ժամանակ առ ժամանակ ձեզ կայցելի մոդերատորությունից հրաժարվելու ցանկությունը, երբ զգաք թե, չնայած օգտակարությանը, որքան անշնորհակալ գործով եք զբաղված, բայց նմանատիպ զգացողությունները մեծ մասամբ ինչպես գալիս, այնպես էլ հեռանում են, իսկ ձեր աշխատանքը, այնուամենայնիվ, գնահատողների վերաբերմունքն ու կատարած աշխատանքի անհրաժեշտությունը, կարգուկանոն հաստատելու ձգտումը ձեզ կստիպեն շարունակել ձեր դժվարին, բայց օգտակար գործը: ;)

Լավ, շատ փիլիսոփայեցի, բարի գալուստ Ղեկավարման գրասենյակ: :hi :))

John
25.12.2007, 14:25
Բոլորին շնորհավորում եմ :)

Artgeo
26.12.2007, 15:26
Ձայնալարը ընտրվել է «Ժամանց» բաժնի մոդերատոր

30 83.33% կողմ
2 5.56% դեմ
4 11.11% ձեռնպահ

Guest
26.12.2007, 15:29
:) Հետաքրքիր ա, ինչ կքվեարկեն մարդին եթե քվեարկություն բացվի պատահական մարդու համար: Կարծում եմ որ մի 80 տոկոս կողմ կհավաքի… թե ում ա պետք էս ձևականությունը…

Ուլուանա
26.12.2007, 21:32
:) Հետաքրքիր ա, ինչ կքվեարկեն մարդին եթե քվեարկություն բացվի պատահական մարդու համար: Կարծում եմ որ մի 80 տոկոս կողմ կհավաքի… թե ում ա պետք էս ձևականությունը…
Հենց դրա համար էլ ադմինիստրացիան պատահական մարդկանց չի դնում քվեարկության, այլ այնպիսիններին, որոնք գոնե էդ պահին արժանի ու հարմար են թվում մոդերատորի աշխատանքի համար։ ;)

Taurus
26.12.2007, 21:40
դե մեր նման հասարակ user-ները որտեղից էտքանը հասկանան?

Guest
27.12.2007, 14:35
Հենց դրա համար էլ ադմինիստրացիան պատահական մարդկանց չի դնում քվեարկության, այլ այնպիսիններին, որոնք գոնե էդ պահին արժանի ու հարմար են թվում մոդերատորի աշխատանքի համար։ ;)

Անահիտ, մի հատ ուշադիր կարդա գրածս: Ասում եմ բացենք քվեարկություն. «կուզենաք, որ ՊԱՏԱՀԱԿԱՆ անդամ դառնա ակումբի անդամ»… Համոզվախ եմ, որ մեծամասնությունը կքվեարկի այո: ;)

Armeno
27.12.2007, 16:20
Ասենք թե ես :lol

Ուլուանա
28.12.2007, 10:05
Անահիտ, մի հատ ուշադիր կարդա գրածս: Ասում եմ բացենք քվեարկություն. «կուզենաք, որ ՊԱՏԱՀԱԿԱՆ անդամ դառնա ակումբի անդամ»… Համոզվախ եմ, որ մեծամասնությունը կքվեարկի այո: ;)
Ես քո գրածը շատ ուշադիր կարդացել եմ։ ;) Ինձ թվում է՝ դու իմ գրածն ուշադիր չես կարդացել։ Ես ասում եմ, որ քանի որ հավանականությունը մեծ է, որ ամեն մի պատահական մարդուն էլ, թեկուզ ոչ ճնշող, բայց, այնուամենայնիվ, մեծամասնությունը կողմ կքվեարկի, այդ պատճառով էլ քո ասած ՊԱՏԱՀԱԿԱՆ մարդկանց քվեարկությունը չի դրվում։ Ադմինիստրացիան որոշում է, թե ով է հարմար և ընդամենը ուզում է համոզվել, որ սովորական անդամներն էլ են նույն կարծիքին, այդքան բան։ Ո՞վ է մեղավոր, որ սովորական անդամները մինչև հիմա միշտ համակարծիք են եղել ադմինիստրացիայի հետ։ Թող մեծամասնությունը դեմ քվեարկեր, ո՞վ էր խանգարում։ Բայցևայնպես, ես կարծում եմ, որ հաստատ կան այնպիսի անդամներ, որոնք քվեարկության դրվելու դեպքում չեն անցնի։ Ուրիշ հարց, որ նման անդամների թեկնածությունը ադմինիստրացիան չի էլ դնի, որ մարդիկ կողմ կամ դեմ քվեարկեն։
Հուսով եմ՝ էս անգամ հասկանալի բացատրեցի։ :)

քաղաքացի
28.12.2007, 11:33
Ինչո՞ւ Ուրվականի մոդերատրության հարցման մեջ «ձեռնպահ» տարբերակը չկա: :think

Guest
28.12.2007, 15:10
Ադմինիստրացիան որոշում է, թե ով է հարմար և ընդամենը ուզում է համոզվել, որ սովորական անդամներն էլ են նույն կարծիքին, այդքան բան։

Դե ես էլ դա եմ ասում էլի…


թե ում ա պետք էս ձևականությունը…

Artgeo
07.01.2008, 11:07
Ուրվականը ընտրվել է «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» բաժինների մոդերատոր
Երկուսն էլ Այո 33 86.84%
Միայն «Մաթեմատիկա» 0 0%
Միայն «Ֆիզիկա» 3 7.89%
Ոչ 2 5.26%
http://www.akumb.am/showthread.php?t=17937

Selene
07.01.2008, 11:44
Շնորհավոր;)

Chuk
03.02.2008, 20:08
Իրենց խնդրանքի համաձայն Philosopherն ու CactuSoulը հանվել են համապատասխանաբար ավագ մոդերատորի և մոդերատորի պաշտոններից: Սիրելի ակումբցիներին ակումբում ողջունում եմ էլի որպես պատվավոր անդամների, ում շատ սիրում ու հարգում եմ, ու գրառումներին միշտ սպասում եմ անհամբեր:

Ուզում եմ սիրելի ընկերներիս շնորհակալություն հայտնել ակումբում կատարած արդյունավետ ու խիստ օգտակար աշխատանքի համար: Կեցցեք դուք, որ այդքան բան արեցիք մեր ակումբի համար:

Ձեզ հաջողություններ եմ մաղթում ԴՆ-ն զարգացնելու ու շենացնելու գործում, հուսով, որ այն Ձեր ժամանակն այնքան չի խլի, որ չհասցնենք ակումբում հետաքրքիր ու օգտակար գրառումներ անել :)

Philosopher
03.02.2008, 20:13
Շնորհակալ եմ, Արտ: Լավն ենք, էլի:love

Ծով
03.02.2008, 20:16
Շնորհակալ եմ, Արտ: Լավն ենք, էլի:love

Դե մնաք բարով որպես մոդերատորներ:), բայց շարունակեք մնալ զիլ ակումբցիներ:love:oy
Հա՛յկ, գաղտնագիր ուղարկի:D

Chuk
10.09.2008, 00:32
Ակումբի ղեկավար կազմում հերթական անգամ տեղի են ունեցել որոշ փոփոխություններ.

Քաղաքացի, մոդերատորությունից հանվել է սեփական ցանկությամբ, ինչպես նաև ակումբ սակավ այցելությունների, մոդերատորությամբ փաստացի չզբաղվելու պատճառով:

Մելիք, մոդերատորությունից հանվել է ակումբ փաստացի չայցելելու, ինչի հետևանքով նաև մոդերատորությամբ չզբաղվելու պատճառով:

Kita, մոդերատորությունից հանվել է սեփական ցանկությամբ, ակումբ քիչ այցելությունների պատճառով մոդերատորական գործը շարունակել չկարողանալու պատճառով:

P.S., մոդերատորությունից հանվել է փոխադարձ պայմանավորվածության համաձայն, ինչպես նաև մոդերատորական աշխատանքով սակավ զբաղվելու պատճառով:

Sosoyan, մոդերատորությունից հանվել է փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նաև ակումբ սակավ այցելելու, հետևաբար մոդերատորական գործով սակավ զբաղվելու պատճառով:

Բոլոր արդեն նախկին մոդերատորներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը համագործակցության ու ակմուբի աշխատանքին բերած նպաստի համար: Կեցցեք: Շատ ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել Ձեզ հետ աշխատել :)

Chuk
08.10.2008, 00:35
Նոր փոփոխություններ ղեկավար կազմում:

Սեփական խնդրանքի համաձայն մոդերատորություն հանվել է Cassiopea-ն, քանի-որ չափից ավելի հարգելի պատճառներով առժամանակ չի կարող անհրաժեշտ կերպ կատարել մոդերատորական աշխատանքը:

Ակումբ վերջին շրջանում խիստ պասիվ այցելությունների պատճառով մոդերատորությունից հանվել է John-ը, ով իր գործը ակտիվ ժամանակ պարզապես հրաշալի էր կատարում:

Մոդերատորական պասիվ, թեև խիստ օգտակար ու հավասարակշռված գործողությունների պատճառով մոդերատորությունից հանվել է նաև h.a.y.k.o-ն:

Շնորհակալություն եմ հայտնում սիրելի ընկերներիս համատեղ աշխատանքի համար, ակումբում ունեցած մեծ ներդրման համար :)

Chuk
07.06.2009, 19:36
Network.am
Սեփական առաջարկով ազատվում է ադմինիստրատորական պարտականություններից, ինչպես նաև դադարում լինել ՏՏ բաժինների մոդերատոր: Հայկի աշխատանքը ղեկավարման կազմում եղել է առանձնահատուկ բեղմնավոր, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում՝ առանձնահատուկ:

Adam
Մոդերատորությամբ վաղուց չզբաղվելու, ակումբ սակավ այցելելու պատճառով (ինչի մասին ժամանակին զգուշացրել ու առաջարկել է իրեն հանել մոդերատորությունից) հանվում է «Ժամանց» բաժնի մոդերատորությունից:

ihusik
Մոդերատորությամբ սակավ զբաղվելու, ակումբ սակավ այցելելու, ինչպես նաև սեփական առաջարկը հաշվի առնելով հանվում է «Հոգեբանություն, Փիլիսոփայություն» բաժնի մոդերատորությունից:

Manon
Ակումբ սակավ այցելելու, մոդերատորությամբ սակավ զբաղվելու պատճառով հանվում է «Նկարչություն» բաժնի մոդերատորությունից:

StrangeLittleGirl
Մոդերատորությամբ սակավ զբաղվելու ու նախկինում արած սեփական առաջարկը հաշվի առնելով հանվում է «Առողջություն, Բնապահպանություն» և «Քիմիա, Կենսաբանություն» բաժինների մոդերատորությունից:



Այս բոլոր մարդիկ մեծ ներդրում են ունեցել ակումբի կայացման գործում, ոմանք կանգնած են եղել ակումբի ստեղծման ակունքներում: Նրանց գործունեությունը թերագնահատել անհնար է, գերագնահատելը՝ բարդ: Ես ուղղակի ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել նրանց բոլորին ակումբին բերած օգուտների համար և հույս հայտնել, որ անկախ ամեն ինչից (ոմանց դեպքում առկա տարաձայնություններից), նրանք կշարունակեն մտնել ակումբ, կշարունակեն լինել այս համայնքի անդամ: Բոլորին շնորհակալություն:

Chuk
08.06.2009, 01:01
Artgeo
Սեփական առաջարկով, խնդրանքի հիման վրա ազատվում է ադմինիստրատիվ պարտականություններից, բայց շարունակում է մնալ «Հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ» բաժնի մոդերատոր, դառնում է մոդերատոր նաև «Հայտարարություններ» բաժնում, շարունակում ղեկավարել «Ինտիմ անկյուն» բաժինն ու համապատասխան «18+» խումբը:

Արթ, անկեղծ շնորհակալություն եմ հայտնում մինչ այս պահը կատարածդ ադմինիստրատիվ գործունեությանդ համար, առանց քեզ ակումբն ակումբ չէր լինի:

Ambrosine
08.06.2009, 01:03
էս շնորհակալություն որ հայտնում ենք <<պաշտոնից>> ազատվելու համար չի, այլ՝ մեր շնորհակալությունն ենք հայտնում մոդերատորներին, չէ? :))

Dragon
08.06.2009, 01:05
Ոնցոր ակումբում արտակարգ իրավիճակ ա…
Հուսանք լուրջ բան չի եղել և փոփոխություններում ենթատեսքտեր չկան....

Հ.Գ. Տարօրինակ էր միանգամից էսքան պաշտոնաթողություն:think, կարող ա պատասխանատվության հարց կա՞

Գալաթեա
08.06.2009, 01:06
Ոնցոր ակումբում արտակարգ իրավիճակ ա, հա՞…

Ընդամենը փոփոխություններ են։
Որ միշտ էլ պետք են, իրականում։

Chuk
08.06.2009, 01:13
Ոնցոր ակումբում արտակարգ իրավիճակ ա…
Հուսանք լուրջ բան չի եղել և փոփոխություններում ենթատեսքտեր չկան....

Հ.Գ. Տարօրինակ էր միանգամից էսքան պաշտոնաթողություն:think, կարող ա պատասխանատվության հարց կա՞

Ակումբում գրեթե միշտ փոփոխություներն արվել են միանգամից: Մասնավորապես տարբեր մարդկանց կողմից մոդերատորություններից հրաժարվելու դիմումներ եմ ստացել ու խնդրել որ սպասեն, մինչև ընդհանուր, միանգամից կարվի: Դրամատիկացնելու ու դիսկուսիա սարքելու իմաստ չեմ տեսնում:

Dragon
08.06.2009, 01:17
Ընդամենը փոփոխություններ են։
Որ միշտ էլ պետք են, իրականում։


Բան չասեց, բայց սենց համընդհանու՞ր… Փաստորեն ադմիների դեֆիցիտ ա… Մնաց մենակ Չուկը, իրա գործն ա դժվարանում:

Հ.Գ. Մի պահ պատկերացրեք մեկ էլ ստեղ հոպ հայտնվում ա տեղեկացում, որ Չուկ ադմինիստրատորը հրաժարվել ա ադմինիստրատրությունից: Այսինքն կարանք ճամպրուկները կապենք::D

Ուրախ եմ, որ ընդամենը բարեփոխումներ են: :)

Dragon
08.06.2009, 01:20
Շնորհակալություն օպերատիվ արձագանքման համար…:ok

Lion
08.06.2009, 11:04
Այնպիսի տպավորություն ունեմ, որ ակումբում «ներկուլիսային հեղփոխություն» է տեղի ունեցել: Ինչպես իրական կյանքում, երբ բարձր պաշտոնյաները մասսայական հրաժարական են տալիս ամենատարբեր պատճառաբանումներով, բայց իրականում մեկ և միակ ու բոլորի համար նույն պատճառով...::think

Norton
08.06.2009, 11:09
Այնպիսի տպավորություն ունեմ, որ ակումբում «ներկուլիսային հեղփոխություն» է տեղի ունեցել: Ինչպես իրական կյանքում, երբ բարձր պաշտոնյաները մասսայական հրաժարական են տալիս ամենատարբեր պատճառաբանումներով, բայց իրականում մեկ և միակ ու բոլորի համար նույն պատճառով...:

Լիոն, եթե թեման գոնե մի թեթև աչքի անցկացնես, կտեսնես, որ ղեկավարման գրասենյակում միշտ փոփոխությունները կատարվել են միանգամից:

Ձայնալար
08.06.2009, 11:39
Այնպիսի տպավորություն ունեմ, որ ակումբում «ներկուլիսային հեղփոխություն» է տեղի ունեցել: Ինչպես իրական կյանքում, երբ բարձր պաշտոնյաները մասսայական հրաժարական են տալիս ամենատարբեր պատճառաբանումներով, բայց իրականում մեկ և միակ ու բոլորի համար նույն պատճառով...::think

Մհեր ջան, էս ենթադրությունդ էնքան ա հիմնավոր, ինչքան ենթադրությունդ առ այն, որ Նորթոնը Չուկի նիկերից մեկն է :))

Ուլուանա
08.06.2009, 22:50
Մոդերատորական։ Թեմայից դուրս ջրիկությունները ջնջվել են։

Chuk
08.08.2009, 01:36
Alizée
Բաժնին հետևելու համապատասխան ժամանակ չունենելու և սեփական առաջարկի համաձան հանվել է «Գրականություն» բաժնի մոդերատորությունից:

Selene
Իր առաջարկի և ակումբ այցելելու ժամանակ (հետևաբար բաժիններին հետևելու ժամանակ) չունենելու պատճառով հանվել է «հոգեբանություն, փիլիսոփայություն» և «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժինների մոդերատորությունից:

Eta Pegasi
Բաժնին հետևելու ժամանակ չունենալու, ինչպես նաև սեփական առաջարկի համաձայն հանվԵլ է «կինո, թատրոն» բաժնի մոդերատորությունից:

Մարկիզ
Սեփական առաջարկի համաձայն հանվել է «մարդ և շրջակա բնություն» բաժնի մոդերատորությունից:

Բոլորին խորին շնորհակալություն եմ հայտնում կատարած գործի ու ակումբին տված օգուտի համար :)

erewanski
08.08.2009, 16:37
եթե մոդեռտոր պետք լինի ասեք պատրաստ եմ

VisTolog
08.08.2009, 16:40
եթե մոդեռտոր պետք լինի ասեք պատրաստ եմ
:D դու գոնե կանոնադրությունը կարդացել ես? :D

Chuk
08.08.2009, 16:42
եթե մոդեռտոր պետք լինի ասեք պատրաստ եմ

Լավ, շնորհակալություն :)
Հաշվի կառնեմ:

Օֆտոպը դադարեցրեք:

Dayana
08.08.2009, 19:17
Մոդերատորական: Թեման զրուցարանի մի վերածեք:

Chuk
13.11.2009, 00:12
ivy-ն և Չամիչը սեփական ցանկության համաձայն դուրս են եկել մոդերատորությունից: ivy-ն այդ ցանկությամբ ինձ դիմել էր ավելի վաղ ու ներողություն եմ խնդրում հեռացնելն ուշացնելու համար: Մոդերատորությունից հրաժարվելու որոշման ու դրդապատճառների մասին, ցանկության դեպքում, կգրեն հենց իրենք:

Իսկ ես շնորհակալություն եմ հայտնում ակումբում կատարած իրենց մոդերատորության համար:

Քանի-որ ներկայումս Կրոն բաժնի մոդերատորները ակումբ դեռևս սակավ են մտնում խնդրում եմ, որպեսզի անկողմնակալ, անաչառ, որևէ կրոնի չդավանող և պարտաճանաչ մոդերատորի թեկնածություն ունենալու դեպքում ինձ այդ մասին տեղեկացնել նամակագրական համակարգով:

Շնորհակալություն:

Chuk
12.02.2010, 22:53
Dayana-ն դուրս է եկել ադմինությունից ու մոդերությունից:
Բառերով իմ շնորհակալություն Դայանային հայտնելն անհնար ա, բայց մի քանի բան կասեմ: Նախ շնորհակալ եմ, որ իմ համար շատ դժվար պահին ինքը համաձայնվեց ադմինիստրատորական բեռը հետս կիսելը ու պատվով կատարեց էդ գործը. մենակ լավագույն ընկերներն են էդպես կանգնում ընկերոջ թիկունքին: Շնորհակալ եմ այս ողջ ընթացքում բոլորի կապռիզներին, բազմապիսի մերկապարանոց մեղադրանք-նամակներին դիմանալու համար, շնորհակալ եմ ղեկավար եղած ժամանակ ակումբին բերած մեծ օգնության համար:

Արմ, ապրես որ կաս :)
Ափսոս, որ էլ «գործընկեր» չենք:
Քեզ հաճելի ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում ակումբում :)

Chuk
25.07.2010, 15:01
Ներսես_AM-ը դուրս է եկել մոդերատորությունից՝ սեփական ցանկությամբ, ժամանակի սղության ու պատասխանատվության բարձր զգացողության պատճառով, ինչը չի թույլատրում մնալ մոդերատոր ու փաստացի չզբաղվել մոդերատորությամբ:

Ներսեսի ներդրումը ակումբի կայացման հարցում ահռելի է, շատերը թերևս չգիտեն, բայց բացի մոդերատորությամբ զբաղվելուց ու թեմաներում արժեքավոր գրառումներ անելուց, Ներսեսը նաև շատ է օգնել ակումբի տեխնիկական սպասարկման առումով, փաստացի լինելով տեխնիկական ադմինիստրատոր, ակումբի բոլոր դժվար պահերին օգնելով ծագած խնդիրների լուծմանը: Ու իմ խորին շնորհակալությունը հայտնելով Ներսեսին՝ մինչ այժմ կատարած հսկայական աշխատանքի համար, նաև ուզում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ Ներսեսը համաձայնվել է շարունակել տեխնիկական ադմինիստրատիվ հարցերում օգնել ինձ, ակումբին:

Ներս, քեզ արդեն ոչ որպես մոդերի, այլ որպես «շարքային» ակումբցու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում ակումբում՝ ժամանակդ ներելուն պես :)
Շնորհակալություն :)

Chuk
23.05.2011, 23:59
Կար մի քայլ, որից ես միշտ փորձում էի հետ մնալ: Այս մարդիկ ակումբի կայացման գործում ահռելի ներդրում ունեն, նրանց մոդերատորական գործունեությունը մեծ օգուտ է տվել ամենքիս: Նրանցից շատերը ինձ վաղուց են առաջարկել իրենց հանել մոդերատորությունից, որովհետև փաստացի այլևս ժամանակ չունեին զբաղվելու դրանով, շատերը նույնիսկ ժամանակ չեն գտնում ակումբ այցելելու: Միշտ մի թաքուն հույս կար, որ ինչ-որ մի օր նրանք նորից ժամանակ կգտնեն ու սպասում էի, անընդհատ ձգձգում էի, չէի կատարում նրանց առաջարկը: Այսօր արդեն ժամանակն է ու տեղեկացնում եմ հետևյալ մարդկանց՝ մոդերատորության դադարեցման մասին.

Elmo (http://www.akumb.am/member.php/9273-Elmo) (բաժիններ՝ «Հումանիտար և հասարակական գիտություններ», «Քաղաքականություն»)
Նորմարդ (http://www.akumb.am/member.php/2433-Նորմարդ) (բաժիններ՝ «Պատություն»)
Շինարար (http://www.akumb.am/member.php/21449-Շինարար) (բաժիններ՝ «Ստեղծագործողի անկյուն», «Գրականություն»)
Վարպետ (http://www.akumb.am/member.php/190-Վարպետ) (բաժիններ՝ «Ստեղծագործողի անկյուն», «Կրոն», «Գրականություն»)
Ուրվական (http://www.akumb.am/member.php/2473-Ուրվական) (բաժիններ՝ «Բնական ու կիրառական գիտություններ», «Մաթեմատիկա», «Սպորտ», «Ֆիզիկա»)
քաղաքացի (http://www.akumb.am/member.php/96-քաղաքացի) (բաժիններ՝ «Ակումբի անցուդարձ», «Դեսից-Դենից»)

Տղերք, բոլորիդ անչափ շնորհակալ եմ ակումբին տրամադրած ժամանակի համար: Եթե մի օր ժամանակ կգտնեք ու նորից կուզեք զբաղվել մոդերատորությամբ, ես միայն ուրախ կլինեմ :)


Տեղեկացնեմ նաև, որ Ուրվականը շարունակում է մնալ մոդերատոր և խմբի ղեկավար մի սպորտային փակ բաժնում:

Ambrosine
24.05.2011, 00:09
Սա այն թեման է, որ չգիտես` գրառմանը շնորհակալ լինես, թե ոչ. մի կողմից երեխեքը դադարում են մոդերատոր լինելուց, մյուս կողմից շնորհակալություն ենք հայտնում` կատարած աշխատանքի համար: Ինձ կներեք, բայց ես պետք է առանձնացնեմ Սպորտի մոդերատորներին` Ներսես_AMին և Ուրվականին: Ուզում եմ իրենց առանձին շնորհակալություն հայտնել` ոչ միայն Սպորտում կատարած աշխատանքի համար, այլև` հատկապես սկզբնական շրջանում ինձ ցուցաբերած աջակցության համար :):

Chuk
24.05.2012, 16:05
Ռուֆուսն (http://www.akumb.am/member.php?u=11349)այսուհետ նաև ավագ մոդերատոր է: Շնորհակալություն եմ հայտնում Հայկին համաձայնվելու համար: Հայկի հիմնական գործունեությունը կշարունակի լինել իր մոդերատորական բաժիններում (Կինո, Երաժշտություն), սակայն նաև կզբաղվի այլ բաժիններում առավել տեխնիկական բնույթի խնդիրներով (տրանսլիտով գրառումներ, սմայլերի չարաշահում և այլն): Սակայն անկախ դրանից ինքն ունի ավագ մոդերատորին վերապահված բոլոր լիազորությունները, ընդհուպ մինչև մասնակիցների արգելափակում:

StrangeLittleGirl
24.05.2012, 19:30
Ռուֆուսն (http://www.akumb.am/member.php?u=11349)այսուհետ նաև ավագ մոդերատոր է: Շնորհակալություն եմ հայտնում Հայկին համաձայնվելու համար: Հայկի հիմնական գործունեությունը կշարունակի լինել իր մոդերատորական բաժիններում (Կինո, Երաժշտություն), սակայն նաև կզբաղվի այլ բաժիններում առավել տեխնիկական բնույթի խնդիրներով (տրանսլիտով գրառումներ, սմայլերի չարաշահում և այլն): Սակայն անկախ դրանից ինքն ունի ավագ մոդերատորին վերապահված բոլոր լիազորությունները, ընդհուպ մինչև մասնակիցների արգելափակում:
Ու ամենակարևորը` ստեղծագործական նախագծերում մրցույթներ ա կազմակերպում :))

Chuk
19.08.2013, 23:48
Իմ համար միշտ դժվար ա գրել էն մարդկանց մասին, ովքեր մոդերատոր էին ու հիմա արդեն չեն: Դժվար ա, որտև ինչ ուզում եք ասեք, էս մարդկանց հետ ճանապարհ ենք անցել, գործընկերային ճանապարհ, ու տխուր ա խոստովանել, որ այլևս այդ գործընկերային ճանապարհը չկա: Բայց բարեբախտաբար ամեն ինչ չի սկսվում ակումբում մոդերատոր լինել-չլինելով:

Ես անչափ շնորհակալ եմ իմ սիրելի ակումբցիներին և ոչ միայն ակումբցիներին, էն մարդկանց, ովքեր ակումբում հսկայական գործ են արել, ու նաև իրենց տեղն են գրավել իմ կյանքում, դառնալով հարազատ մարդիկ: Բայց էստեղ շնորհակալ եմ հատկապես ակումբին բերած իրենց նպաստի համար, իրենց անշահախնդիր աշխատանքի համար, իրենց՝ ակումբը շենացնելու համար: Այդ մարդիկ են Ֆոտոնը, ով այլևս «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնի մոդերատոր չի, Ծովը, ով այլևս «Ստեղծագործողի անկյուն» բաժնի մոդերատոր չէ, Kitaն, ով այլևս «Երաժշտություն» բաժնի մոդերատոր չէ, Monkը, ով այլև «Կրոն» բաժնի մոդերատոր չէ, ԿԳԴն, ով այլևս «Գեղարվեստ» բաժնի մոդերատոր չէ, Ռուֆուսը, ով այլևս «Երաժշտություն», «Երկիր մոլորակ», «Կինո, թատրոն» բաժինների մոդերատոր չէ, ինչպես նաև ավագ մոդերատոր չէ:

Շնորհակալություն, սիրելի՛ ընկերներ, ձեր արած անգնահատելի գործի համար:

impression
19.08.2013, 23:51
էս ի՞նչ համատարած պաշտոնանկություններ են... բան ա էղե՞լ :(

StrangeLittleGirl
19.08.2013, 23:55
էս ի՞նչ համատարած պաշտոնանկություններ են... բան ա էղե՞լ :(
իսկականից :( ուզում էի հարցնել՝ մոդեր մնա՞ց

Mephistopheles
20.08.2013, 00:00
Հիմա էդ բաժիններում մոդեր չկա՞… ինչ ուզենք կանե՞նք… չեն տուգանի՞… արգելափակել չկա՞…

Chuk
20.08.2013, 00:03
էս ի՞նչ համատարած պաշտոնանկություններ են... բան ա էղե՞լ :(

Պաշտոնանկություններ չեն, այլ սեփական ցանկության համաձայն (ոչ Հայաստանյան «սեփական ցանկություններից»): Ավելին, բացի մի քանիսից մի քանիսը փաստացի արդեն վաղուց մոդերություն չէին անում, Լիլ ջան:

Chuk
20.08.2013, 00:04
Հիմա էդ բաժիններում մոդեր չկա՞… ինչ ուզենք կանե՞նք… չեն տուգանի՞… արգելափակել չկա՞…

Իշտահիդ քացախ

Mephistopheles
20.08.2013, 00:06
Պաշտոնանկություններ չեն, այլ սեփական ցանկության համաձայն (ոչ Հայաստանյան «սեփական ցանկություններից»): Ավելին, բացի մի քանիսից մի քանիսը փաստացի արդեն վաղուց մոդերություն չէին անում, Լիլ ջան:

Հրաժարակամներ են…

Mephistopheles
20.08.2013, 00:07
Իշտահիդ քացախ

չեք թողի մարդ շունչ քաշի…