PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է նշանակում աշխատանքը կնոջ համար, եթե նա փողի խնդիր չունի

Narinfinity
13.04.2006, 02:21
Գուցե աշխատանքն է օգնում կնոջը չձանձրանալ կյանքից , Թե ... :think
Խնդում եմ բացահայտել Ձեր մտքերը ... :)
Կատակների մուտքը խստիվ ցանկալի է , շնորհակալություն ... :hands

Ուլուանա
13.04.2006, 10:10
Ճիշտն ասած՝ իմ վերաբերմունքը այս հարցին ճիշտ նույնն է, ինչ որ կլիներ տղամարդու դեպքում։ Չեմ հասկանում, թե ինչու պետք է որևէ տարբերություն դրվի։ Եթե գիտեք, թե տղամարդն ինչի համար է աշխատում, ապա, համենայնդեպս, իմ կարծիքով, նույն պատճառով էլ պետք է որ կինն աշխատի։ Ընդհանրապես մարդը (կին թե տղամարդ) աշխատում է փող վաստակելու և դրանով ընտանիքը պահելու, մարդկանց հետ շփվելու և հասարակությանը որևէ բանով պիտանի լինելու համար։ Ճիշտ է, շատ մարդկանց դեպքում թվարկածս պատճառներից միայն առաջինն է կարևոր։ Իսկ որոշ կանայք աշխատում են պարզապես ֆինանսապես անկախ լինելու համար։ Անձամբ ինձ համար նշածս պատճառներից բոլորն էլ գործում են։

Hasik
13.04.2006, 11:17
Գուցե աշխատանքն է օգնում կնոջը չձանձրանալ կյանքից , Թե ... :think
Խնդում եմ բացահայտել Ձեր մտքերը ... :)
Կատակների մուտքը խստիվ ցանկալի է , շնորհակալություն ... :hands

Անկեղծ ասած, ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց աշխատանքի, նույնիսկ չգիտեմ ինչի համար է այդպես, երևի ավելի շատ թե ֆինանսապես, թե ընդհանրապես անկախ լինելու համար: Քանի դեռ ամուսնացած չեմ այդպես եմ կարծում, միգուցե ամուսնանալուց հետո, դա պարզապես ապրուստ վաստակելու միջոց լինի???
Ամեն դեպքում աշխատանքը օգնում է գոնե մի որոշ ժամանակ կտրվել առօրյա հոգսերից .......

StrangeLittleGirl
13.04.2006, 18:30
Ես ՈՒլուանայի հետ համաձայն եմ: Մի քիչ էլ ավելացնեմ:
Ի՞նչ է նշանակում փողի կարիք չունենալ: Ցանկացած մարդ էլ փողի կարիք ունի, քանի դեռ իր սեփականը չի վաստակում: Սեռն այստեղ կապ չունի:
Ինչու՞ կինը չպետք է աշխատի: Ես չեմ հասկանում այս թեմայի իմաստը:
:angry

RaMeSsEs-ll
13.04.2006, 19:38
Իմ կարծիքով ցանկացած հասուն և ինքնասեր մարդ պետք է աշխատի, լինի դա տղամարդ թե կին...

Fobus
13.04.2006, 23:52
Սեռն այստեղ կապ չունի:

Ամեն ինչ ասված է ::)

Chuk
14.04.2006, 00:39
Քանի որ եկանք այն եզրակացության, որ սեռը այս հարցում կապ չունի, եկեք ես էլ ասեմ, թե ես ինչու եմ աշխատում:

Երբ 9-րդ դասարանում սկսեցի աշխատել, նպատակը ինձ մեծ զգալն էր:
10-ում ընկերների մոտ իմ աշխատելով հպարտանալու միտքը (էշություն :D)
I-ին կուրսում ես ինձ ուղղակի ուզում էի զբաղված մարդ զգալ, որի ամբողջ օրը լցված է...
II կուրսից սկսած փողի համար...
Իսկ հիմա... հիմա... չեմ հասկանում, ախր ինչու՞ եմ աշխատում: Չեմ ուզում աշխատել, ուզում եմ ազատ "ֆռֆռալ" :cry

Մասսագետ
14.04.2006, 01:03
Մենք ունեինք Ֆիզիկայի դասատու, որի մարդը ամեն ինչով ապահովում էր իր ընատնիքին, դեռ մի բան էլ ավել, բայց դե ինքը աշխատում էր, դա ես հասկանում կամ որպես բարեգործություն կամ պարապ չմնալու միջոց, որովհետև ինքը դպրոցից ստացած փողի կարիքը հաստատ չուներ, իսկ մենք էլ իրա կարիքը ճիշտն ասած չունեինք:

kiki
14.04.2006, 01:24
Ճիշտն ասած՝ իմ վերաբերմունքը այս հարցին ճիշտ նույնն է, ինչ որ կլիներ տղամարդու դեպքում։ Չեմ հասկանում, թե ինչու պետք է որևէ տարբերություն դրվի։ Եթե գիտեք, թե տղամարդն ինչի համար է աշխատում, ապա, համենայնդեպս, իմ կարծիքով, նույն պատճառով էլ պետք է որ կինն աշխատի։ Ընդհանրապես մարդը (կին թե տղամարդ) աշխատում է փող վաստակելու և դրանով ընտանիքը պահելու, մարդկանց հետ շփվելու և հասարակությանը որևէ բանով պիտանի լինելու համար։ Ճիշտ է, շատ մարդկանց դեպքում թվարկածս պատճառներից միայն առաջինն է կարևոր։ Իսկ որոշ կանայք աշխատում են պարզապես ֆինանսապես անկախ լինելու համար։ Անձամբ ինձ համար նշածս պատճառներից բոլորն էլ գործում են։
ստորագրում եմ յուրաքանչյուր բառի տակ...:ok

kiki
14.04.2006, 01:30
Ավելացնեմ, որ ինքս աշխատում եմ հաճույքի համար...Անկախ նրանից, թե ինչքան գումար եմ վաստակում , ( չնայած պետք է խոստովանեմ, որ այս պահին շա~տ քիչ), բայց ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից..ու ամենակարևորը, օրվա ընթացքում անգամ չեմ էլ զգում, որ հոգնել եմ...:)

Narinfinity
14.04.2006, 02:30
Հարգելի հայ մարդիկ, ինձ շատ դուր եկան ձեր բոլորի կարծիքները և շնորհակալություն
որ միասին ենք մտածում ...

Իմ կարծիքն է , որ եթե թեկուզ հաշվի առնենք որ փողի խնդիր չկա , ապա աշխատանքը
անհրաժեշտ հաճույք է բոլորիս համար , և սխալվում են նրանք , որվքեր ստիպում են կամ համոզում , որ կինը տանը մնալով, և չշփվելով մնացած մարդկանց հետ դրսում կամ աշխատանքում նորմալ է նայվում :
Ես շատ կուզենամ, որ կինս աշխատի , և ինձանով չսահմանափակի իր հետաքրքրությունները , ազատ կամքը և նաև հաճույքները :
Իհարկե ասում են , որ լավ է երբ տարբեր վայրերում աշխատեն ամուսինները , որ իրար կարոտեն ձանձրացնելու փոխարեն :
Իսկ երեխաների համար կարծում եմ , որ պետք է այն ծնողը մնա տանը կամ պահի , որը
դա ավելի լավ կարող է անել , կախված բնավորությունից և այլն ...:o

StrangeLittleGirl
14.04.2006, 21:04
Իսկ ես աշխատում եմ, որովհետև ուզում եմ ամառային պրակտիկաս Եվրոպայում անցկացնել: ;)

Narinfinity
15.04.2006, 01:51
Իսկ ես աշխատում եմ, որովհետև ուզում եմ ամառային պրակտիկաս Եվրոպայում անցկացնել: ;)

Իհարկե , դրա համար ամենածույլն էլ պիտի աշխատել սկսի ,
Ցանկանում եմ ծրագրերիդ հաջողություն , հետո կպատմես Եվրոպայից ...:ok

Narinfinity
26.04.2006, 02:51
Իսկ ես աշխատում եմ, որովհետև ուզում եմ ամառային պրակտիկաս Եվրոպայում անցկացնել: ;)

Ես , որ հաճախ ծուլանում եմ , Եվրոպայի համար / Իտալիա / իհարկե կաշխատեի ու կաշխատեմ դեռ , բայց նախ կուզենայի լսել քո կարծիքը , տպավորությունները Եվրոպայից վերադառնալուց հետո ,
Այնպես որ Հաջողություններ եմ ցանկանում ... :)

StrangeLittleGirl
26.04.2006, 15:12
Քեզ հենց պրակտիկա՞ն է հետաքրքրում, թե՞ ընդհարապես: Եթե երկրորդը, ապա ես Եվրոպայում շատ եմ եղել, և եթե հարցեր ունես, կարող ես թեմա բացել: Ինձ թվում է՝ այս ֆորումում շատերը կլինեն, որ կուզենան կիսվել իրենց տպավորություններով:

Narinfinity
27.04.2006, 00:59

Շնորհակալություն , ես հետևում եմ Քո տված խորհրդին ... :)

Koms
27.04.2006, 15:04
Իմ կարծիքն է` կինը պետք է անպայման աշխատի, դա ֆինանսների հետ բնավ էլ կապ չունի, աշխատանքը, շփումը կոլեկտիվում` դա շատ կարեւոր է զարգացած եւ լիարժեք անձ-անհատականություն դառնալու համար: Թե չե մենք գործ կունենանք մի սովորական տնային "հավիկի" հետ, որը ճաշ եփելուց եւ աման լվալուց դեն ոչ մի այլ բան չի ընկալում: ;)

Narinfinity
28.04.2006, 00:48

Աշխատելով և շփվելով կինը ինչ-որ իմաստով առանձնացող ազատության մեջ է և դրանով միաժամանակ ավելանում են նրա հոգսերը / ամուսնու խանդը , ծավալուն գործերը , կամ երեխաներին նայելը և ... /, որոնք միշտ չէ , որ հեշտությամբ են հաղթահարվում ... և դրա համար նորից հանգստի կարիք է զգացվում :)

Բայց միշտ էլ խնդիր կա , որ ամենքն էլ գտնեն այն աշխատանքն ու գործը , որը կսիրեն և կարող են կատարել չնայած , որ մեծ ծավալ ունենա կամ դժվարին , պատասխանատու լինի :
Այս իմաստով հաճելի է , եթե կինը ստեղծագործող է իհարկե լավագույն իմաստով ասված ... :think
Սիրելի կանայք, Ձեր աշխատանքը թող հաճելին մատուցի , և Ձեր գողեցկությունը կփրկի աշխարհը ... :)

StrangeLittleGirl
28.04.2006, 00:54
Աշխատելով և շփվելով կինը ինչ-որ իմաստով առանձնացող ազատության մեջ է և դրանով միաժամանակ ավելանում են նրա հոգսերը / ամուսնու խանդը , ծավալուն գործերը , կամ երեխաներին նայելը և ... /
Նույն հաջողությամբ այս ամենը կարելի է տղամարդկանց համար ասել: Ինչու՞ կինը խանդելու իրավունք չունի, ինչու՞ տղամարդը չպետք է տան գործեր անի կամ ինչու՞ չպետք է հետևի երեխաներին:

Narinfinity
28.04.2006, 01:09
Նույն հաջողությամբ այս ամենը կարելի է տղամարդկանց համար ասել:
Իհարկե կարելի է ասել , ուղղակի թեման կանանց մասին է ... :)

Koms
29.04.2006, 17:36
Աշխատելով և շփվելով կինը ինչ-որ իմաստով առանձնացող ազատության մեջ է և դրանով միաժամանակ ավելանում են նրա հոգսերը / ամուսնու խանդը , ծավալուն գործերը , կամ երեխաներին նայելը և ... /,
բայց մենք ո՞ր դարում ենք, ի՞նչ խանդ, ընդհակառակը` այսօր կարծում եմ, ցանկացած, թեկուզ ֆինանսապես ապահովված, կին` ձգտում է աշխատել, մի բանով զբաղվել, եւ շատ դեպքերում հենց ամուսիններն են դա ցանկանում, :B

Narinfinity
30.04.2006, 01:19

Այն խանդը , որը նման է ավելի շատ ուշադրությանը , նաև ցույց է տալիս , որ խանդողը էլ չի դիմանում լռել , կամ սպասել , այլ ցույց է տալիս իր ուշադրությունը , վերաբերմունքը կամ ամենաշատը , կարծիքը , կապված կնոջ աշխատանքային շփումների և այլնի հետ :

Narinfinity
30.04.2006, 02:16
Աշխատելով կինն ինքնուրույն է դառնում , ինչը ես սիրում եմ մարդու մեջ տեսնել ընդհանրապես ,
իսկ նաև ուրախանում ես , երբ կինդ սեփական ուժերով հաջողություններ է ունենում /բիզնեսով , աշխատանքով ,ստեղծագործելով ... /
բայց եթե նա այնքան անկախ կամ զբաղված դառնա , որ այլևս ուշադրություն չդարձնի քեզ , ապա դա կստիպի , որ խանդես նրան ու տանջվես , եթե սիրում ես իհարկե , հակառակ դեպքում `սա արդեն ուրիշ պատմություն է ... :)

Pantera
15.06.2006, 13:26
Աշխատանքը կնոջ կյանքում շատ մեծ դեր է տանում՝ հիմնականում հոգեպես:
Աշխատանքը դարձնում է նրան ավելի վստահ՝ սեփական ուժերին, հաղորդում է ազատություն, որը շատ կարևոր է կնոջ համար, ինքնավստահություն, ինքնահաստատում, սեփական անձի հղկում, մտքի արագ զարգացում, հույսերի, երազանքների բազմացում և ձգտում, մթնոլորտների ձևափոխում, մասնագիտացում... և նման շատ ու տարբեր նշումներ՝ առանց որի կնոջ հոգեբանությունը մեծ ճնշում/ճգնաժամ կարող է ապրել:
Սակայն կուզենայի նշել, որ տղամարդու հոգեկան ճնշումը/ճգնաժամը կարող է լինել ավելի ողբալի՝ վերը նշված կետերի բացակայության դեպքում:
Աշխատանքը կարևոր է բոլորիս համար ;)

Լէգնա
25.06.2006, 15:47
Աշխատանքը սեռ չի հարցնում:
Կնոջ համար,ուղղակի սեփական արժեքների,գիտելիքների,կարողությունների փորձ է իր կյանքում:

Angelina
07.12.2006, 13:01
Կարծում եմ, որ չկա մարդ, որ փողի խնդիր չունենա, առավել ևս կինը: Կնոջ համար աշխատանքը շատ կարևոր է: Առաջին հերթին նա տանից դուրս է գալիս, շփվում է մարդկանց հետ, թե չէ ամբողջ օրը խոհանոցում չի անցկացնելո՞ւ: Ուղղակի հայ կինը միշտ էլ տանջված է եղել, իսկ աշխատելով՝ նա կկարողանա հետևել իրեն:

Երվանդ
07.12.2006, 13:43
Ցանակցած կին պետք է ապրի լիարժեք կյանքով, եթե ուզումա միշտ ցանկալի լինի , իսկ ամեն օր տանը նստած կինը չեմ կարծում որ հետաքրքիր կլինի, տենց դեպքերում սովորաբար կինը դառնում է երեխա բերող ու ճաշ եփող ու տները մաքրող գործիք, իսկ տխամարդուն կինա պետք և ոչ թե գործիք, դրա համար սկսումա դրսերում կին ման գալ, դրա համար կինը պարտադիր պետք է աշխատի ու ունենա իր սեփական շրջապատը, տենց ինքը իրեն շատ ավելի ինքնավստահ կզգա, սիրելի կանայք և աղջկեք պայքարեք ձեր աշխատելու իրավունքի համար, եթե ամուսինները կամ տնեցիք չեն թողում.

Cassiopeia
07.12.2006, 13:45
Աշխատանքը կնոջը առաջին հերթին անկախություն է տալիս, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա չնայի ամուսնու ձեռքին, թե երբ նա գումար կհատկացնի կնոջ կամակոր ցանկության համար: Աշխատանքը կնոջը հնարավորություն է տալիս ինքնահաստատվել, կոփել կամքի ուժն ու բնավորությունը…

Ուրվական
08.12.2006, 21:31
Եթե փողի խնդիր չկա, որը այնքան էլ հաճախ չի պատահում, դա պետք է, որ կնոջ համար շատ բան չնշանակի, քանի որ աշխատանքը նրա համար ինքնահաստատման միջոց է, այն հնարավորություն է տալիս իրեն լիարժեք մարդ զգալու, զգալու, որ պիտանի է ոչ միայն տանը, այլև ուրիշ մարդկանց, հասարակությանը: Դա ևս մի ապացույցն է այն բանի, որ նա կին է՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ:

Selene
09.12.2006, 01:06
Նախ և առաջ աշխատանքը ցնակացածի համար էլ հանդիսանում է դրամ վաստակելու հնարավորություն:Բացի դա կինը պիտի միշտ լի լինի թարմ ինֆորմացիայով,հետաքրքիր լինի իր ամուսնու համար,ունենա իր մտորումներն աշխատանքի վերաբերյալ,որոնք կարող է կիսել ամուսնու հետ,նրանից խորհուրդ հարցնել:Վերջապես մի կարևոր բան էլ՝արդյոք արժե ամեն մի իրի,ասենք կոսմետիկայի համար ամուսնուց անընդհատ փող ւոզել,իհարկե ոչ,եթե ինքդ ի վիճակի ես սփական միջոցներով դա ձեռք բերել:
Այսօր ԲՈՒՀ-երում բազում աղջիկներ են սովորում,բավականին խելացի են և գիտակ,իսկ ինչու նրանց այդ կարողությունները մնան խոհանոցային կաթսաների ետևում:(
Աշխատավայրում նաև ավելի լավ ես կարողանում բացահայտել քո մեջ այնպիսի գծեր,որոնք տնային պայմաններում բացահայտելը շատ ժամանակ կպահանջեր,կարողանում ես ավելի ամուր կանգնել քո դիրքերում և պաշտպանել սեփական շահերդ:
Նաև նշեմ,որ կնոջ համար աշխատել,դեռևս չի նշանակում մոռանալ տուն,ամուսին,երեխա,բնավ!!!
Խելացի կինն ամեն ինչ կկազմակերպի այնպես,որ իր աշխատանքից ոչ ամուսինը տուժի,ոչ երեխաները,ոչ էլ խոհանոցն ու արդուկը:P

Երկնային
28.09.2008, 23:45
Գուցե աշխատանքն է օգնում կնոջը չձանձրանալ կյանքից , Թե ... :think
Խնդում եմ բացահայտել Ձեր մտքերը ... :)
Կատակների մուտքը խստիվ ցանկալի է , շնորհակալություն ... :hands

Աշխատանքի հարցում սեռը էական չի ինձ համար… հետևաբար բոլոր այն պատճառները, ըստ որոնց աշխատում է տղամարդը, կարելի է կիրառել նաև կնոջ վրա. լինի դա դրամ վաստակելու միջոց, ֆինանսապես կախում չունենալը, չորս պատրից դուրս կյանք ունենալը և այլն… :P

Ի դեպ, միայն տանը նստող ու խոհանոցից դուրս չեկող կնոջից շատ շուտ է ձանձրանում նաև սեփական ամուսինը ու հետևաբար սկսում է աջ ու ձախ նայել, ու ոչ միայն նայել… :))

Բացի այդ, ամուսնությունը արդեն ինքնին 24ժամյա աշխատանք է կնոջ համար. պետք է հասցնի հա՛մ գեղեցիկ ու ցանկալի լինել իր ամուսնու համար, հա՛մ չձանձրացնող, հա՛մ լավ մայր, հա՛մ լավ խոհարարուհի, հա՛մ էլ իր աշխատանքն ունենա, կոլեկտիվ, ընկերներ, և այլն, և այլն… :)
հեքիաթների նման չի էլի, որ ամուսնությամբ հեփփի էնդ-ով ավարտվի, կյանքում ամուսնությունից նոր սկսում ա… :oy

impression
28.09.2008, 23:53
Ես ի ծնե թամբալ ու ալարկոտ եմ, բայց տասնվեց տարեկանից սկսած "ստիպված" եմ եղել աշխատել, ու մինչև հիմա էլ աշխատում եմ, բայց միայն նրա համար, որ ստիպված եմ, թե չէ՝ եթե մեկն ինձ մի տունիկ նվիրեր օվկիանոսի ափին, ամեն օր թարմ մրգեր, հյութ ու պիցցա բերեր, պարբերաբար թարմացներ գրադարանս, ֆիմադարանս, երաժշտական հավաքածուներս ու զգեստապահարանս, մեռնեմ, թե աշխատեի: Սակայն չի նշանակում, որ եթե աշխատում եմ, ուրեմն վերը նշված ամենն ունեմ, ուղղակի ոչ ես եմ սովից սատկելու վտանգի առաջ, ոչ էլ ընտանիքս, դեռ որոշ այլ մանր-մունր կարիքներ էլ ենք կարողանում հոգալ: Իսկ սեռը չգիտեմ... կապ ունի-չունի... երևի թե չունի, մարդը տեղով ծախս ա, թող ինքն իր ծախսերը հոգա, ինչ կապ ունի՝ կին ա թե տղամարդ:
Ասածս ինչ ա` փող ունենայի` չէի աշխատի, բայց կին կամ տղամարդ լինելը կապ չունի, թամբալություննա էականը: :D

ivy
29.09.2008, 00:21
Ի՞նչ է նշանակում կինը «փողի խնդիր չունի»։ Երևի այն, որ նա այդ փողը ինչ–որ մեկից վերցնում է, չէ՞։ Իսկ ավելի լա՞վ չի, երբ ուրիշից վերցնելու փոխարեն ինքն է աշխատում իրեն անհրաժեշտ փողը ու ոչ մեկից կախված չէ։ Կյանքն այնպիսի անակնկալներ կարող է բերել, որ ցանկացած դեպքում լավ է ոչ ոքից գոնե ֆինանսապես կախված չլինել...
Բացի գումար աշխատելու խնդրից, աշխատանքը նաև պետք է կնոջը իր մասնագիտական պոտենցիալի ռեալիզացման ու զարգացման համար, ճիշտ այնպես, ինչպես տղամարդկանց է պետք։ Կարևոր է զգալ, որ դու ինչ–որ բանի պիտանի ես, կարող ես օգտակար լինել, ինչ–որ բան անել այս կյանքում...

Morpheus_NS
29.09.2008, 00:36
Ի՞նչ է նշանակում աշխատանքը կնոջ համար, եթե նա փողի խնդիր չունի
Նշանակում է, որ նա կարծում է, թե շուտով փողի խնդիր կունենա:D

*e}|{uka*
29.09.2008, 01:37
Հմմմ դժվար հարց է...
Ի՞նչ է նշանակում փողի խնդիր չունի : Կարծում եմ աշխատանքը ոչ միայն ապրուստի միջոց է, այլ ինքնահաստատման մեկ այլ ամպլուա: Չէ, ինչու սեռը կապ ունի: Տղամարդը, եթե փողի կարք չունենա ու չաշխատի, ինչի կնմանվի հը՞ն :D
Իսկ կնոջ համար , Երկնայինը ճիշտ ասեց, ամուսնությունը ինքնին աշխատանք է՝ բավականին ծանր : Կինը կարող է և չաշխատել, նրան ոչ մեկ չի մեղադրի, բայց տղամարդը :think
Փողի կարիք այդքան էլ չունեմ, բայց աշխատում եմ, որ իմ կարիքները ես հոգամ, ոչ մեկից կախում չունենամ ֆինանսապես. ինքնահաստատվում եմ :)
Հանճար են այն կանայք, որոնք, հա՛մ աշխատում են, հա՛մ երեխա են պահում, հա՛մ զբաղվում են երեխաների դաստիրակությամբ, հա՛մ, հա՛մ, հա՛մ ...:

Narinfinity
30.09.2008, 10:30
Ի՞նչ է նշանակում կինը «փողի խնդիր չունի»։ Երևի այն, որ նա այդ փողը ինչ–որ մեկից վերցնում է, չէ՞։ Իսկ ավելի լա՞վ չի, երբ ուրիշից վերցնելու փոխարեն ինքն է աշխատում իրեն անհրաժեշտ փողը ու ոչ մեկից կախված չէ։ Կյանքն այնպիսի անակնկալներ կարող է բերել, որ ցանկացած դեպքում լավ է ոչ ոքից գոնե ֆինանսապես կախված չլինել...
Բացի գումար աշխատելու խնդրից, աշխատանքը նաև պետք է կնոջը իր մասնագիտական պոտենցիալի ռեալիզացման ու զարգացման համար, ճիշտ այնպես, ինչպես տղամարդկանց է պետք։ Կարևոր է զգալ, որ դու ինչ–որ բանի պիտանի ես, կարող ես օգտակար լինել, ինչ–որ բան անել այս կյանքում...

Այո, համաձայն եմ, դրամ վաստակելով կինը ձեռք է բերում ազատություն և ստիպված չի լինում իր ծրագրերն իրագործելու համար սպասել ամուսնու, ասենք օգնությանը...
Նա ածխատանքի ընթացքում շփվելով ածխարհի լավի ու վատի հետ ավելի անմիջականորեն, իր վրա է կրում մարդկանց հետ հաղորդակցվելու կամ ընդհանրապես աշխարհի փոփոխությունների արդյունքները, նա զարգանում է, բավարարվում են նրա պահանջմունքներից շատերը և նա գոհանում է կյանքից, ազատվելով շատ հոգսերից, որոնք տանը սպասում են ամեն վայրկյան, նա միջավայրը փոխելով հոգու և մտքի ներդաշնակության է հասնում և դրանով դառնում ընդունելի ամենուր իր բնավորության հավասարակշռությամբ...
Իսկ տան գործերը հասցնելու համար պետք է կազմել աշխատանքների հաջորդականություն, գրաֆիկ և ճիշտ բաշխում տան մարդկանց միջև...
Նախ ազատություն, հղված առաքինությամբ հետո մնացածը...;)

Enigmatic
30.09.2008, 12:11
իմ կարծիքով դա այնքանովա կարևոր որ արդեն մարդիկ քեզ ուրիշ ավելի բարձր են նայում ու ավելի են գնահատում,շրջապատդ էլ ավելի մակարդակով ե լինում,բացի դրանից եթե ամուսնացած ես արդեն ամուսինդ չի մտածի հա դե տունն ա էլի ու դնի քեզ կահույքի տեղ,այլ ավելի շատ կմտածի քո մասին ու անգամ լավ կզգա որ նման կին կա իր կողքին,Նաև շատ կարևոր ա էն վոր կինը աննդհատ իրան հետևում ա այլ ոչթե սաղ օրը նստած տունը չաղանում ա,մի խոսքով տղամարդն ել ինչ որ չափով սկսում ա խանդել իր կնոջը ու ավելի քաղցր ա դառնում իրանց ընտանեկան կյանքը.:)(խեսքը գնում ա նոռմալ աշխատանքի մասին);)

Koms
01.10.2008, 16:12
Ի՞նչ է նշանակում աշխատանքը կնոջ համար,..
Կներեք, բայց տանել չեմ կարողանում "տանը նստած" կանանց, չե որ աշխատելը պարտադիր է, եւ դա լոկ միայն գումարի հայթայթում չէ, ոչ, բնավ էլ,.. Աշխատող կինը ունի շփում կոլեկտիվում, աշխատանքային մարդկային հարաբերությունները օգնում են անձ-անհատականության ձեւավորմանը, օգնում են գտնել իր դեմքը ու դիրքը հասարակությունում, իսկ Չաշխատող կինը` դառնում է անդեմ մի ինչ-որ անորոշություն: Չգիտեմ, բացատրությունս հասկացվեց?

Katka
01.10.2008, 16:20

Կամ էլ ճիշտ հակառակը, կորցնում է այդ ամենը, իր սկզբունքները, ձեռք է բերում ոչ ցանկալի դեմք, դիրք:: Քո նշածները կարելի է ձեռք բերել և աշխատանքից դուրս,
;)
Բայց դե իհարկե ես լրիվ համաձայն եմ որ աշխատանքը ազնվացնում և գեղեցկացնում է մարդուն, առավել ևս կնոջը:)

Chuk
01.10.2008, 16:25
Ի՞նչ է նշանակում աշխատանքը կնոջ համար,..
Կներեք, բայց տանել չեմ կարողանում "տանը նստած" կանանց, չե որ աշխատելը պարտադիր է, եւ դա լոկ միայն գումարի հայթայթում չէ, ոչ, բնավ էլ,.. Աշխատող կինը ունի շփում կոլեկտիվում, աշխատանքային մարդկային հարաբերությունները օգնում են անձ-անհատականության ձեւավորմանը, օգնում են գտնել իր դեմքը ու դիրքը հասարակությունում, իսկ Չաշխատող կինը` դառնում է անդեմ մի ինչ-որ անորոշություն: Չգիտեմ, բացատրությունս հասկացվեց?
Հասկացվեց, բայց ընդհանրական դասակարգումդ չընդունվեց: Նախ բազաթիվ անդեմ կին և տղամարդ աշխատողների առկայության պատճառով, հետո բազմաթիվ «դեմք ունեցող» չաշխատող կանանց ու տղամարդկանց պատճառով:

Ես դիտավորյալ գրում եմ թե՛ կանանց, թե՛ տղամարկանց, քանի որ հարցն իմ համար զավեշտալի է, և ես չեմ ընդունում նմանատիպ քննարկումները: Առնվազն նմանատիպ հարցերում կանանց ու տղամարդկանց տարանջատում մտցնելը իմ համր իրոք խիստ զվարճալի է:

Koms
01.10.2008, 16:30
Կամ էլ ճիշտ հակառակը, կորցնում է այդ ամենը, իր սկզբունքները, ձեռք է բերում ոչ ցանկալի դեմք, դիրք:
Դա անձի անհատականությունից է,.. :B

Քո նշածները կարելի է ձեռք բերել և աշխատանքից դուրս,

Համենայն դեպս` "տան չորս պատերց դուրս գալը" պարտադիր է, հա? թեկուզ հասարակական ինչ-ինչ գործ,.. :8

Katka
01.10.2008, 16:36
Դա անձի անհատականությունից է,.. :B

Համենայն դեպս` "տան չորս պատերց դուրս գալը" պարտադիր է, հա? թեկուզ հասարակական ինչ-ինչ գործ,.. :8

Գիտես կարծում եմ խնդիրը դուրս գալու կամ ինչ-ինչ գործ անելու մեջ չէ...
Ցանկացած մարդ` կին-տղամարդ պիտի անի էն աշխատանքը, որից իրոք արդյունք կլինի: Ես օրինակ տանել չեմ կարում էն մարդկանց`կին, թե տղամարդ, որ ուղղակի գործ է անում էնքան որ զբաղվի կամ ասենք տանից դուրս գա, շատ հաճախ դա բերում է նրան ինչ որ հիմա առկա շատ հայկական կազմակերպություններում: Մտիր ցանկացած բանկ ու էնտեղ հաստատ կհանդիպես էն մարդկանց, որ ուղղակի տանից դուրս են եկել...
Արդյունքում անօրակ ծառայություն, հաճախորդների բարկություն, հուսահատություն:

Narinfinity
01.10.2008, 21:41

Ինչպես և Քո ավատարը, Քո բերած օրինակը` բանկի աշխատողների/ոչ բոլոր, բայց մեծ մասի/` ուղղակի տանից դուրս գալու հետ կապված, նույնպես շատ արտակարգն է և ինչպես կարելի կլիներ ժխտել այդ իրողությունը...
Շատ ափսոս է ժամանակը այդպես սպանել, կյանքը անցկացնել անտեղի, կիսատ թողնելով այնքան կարևոր գործեր , որոնք պիտի մեր կարճ կյանքը լիովին կարևորեին ու իմաստավորեին... աշխատենք այսուհետ ոչ կարևոր, աննպատակ ու անարդյունավետ ոչնչով չզբաղվել ... այդ դեպքում և մենք, և բոլորը կգոհանան աշխարհից... Հրաշք աշխարհից...:think

Ramzes
01.10.2008, 21:56
Աշխանտանքը միայն գումար վաստակելու միջոց չէ: Լինի կին, թե տղամարդ, եթե նա սիրում է իր աշխատանքը, ուրեմն դա մեծ հաճույք է նրա համար: Աշխատանքը նաև կնոջ համար, չի կարելի նրան սահմանափակել հայկական ավնադական մտածելակերպով:

Աննամառիա
18.07.2012, 15:49
համամիտ եմ միայն թե մեր հայ տղամարդիկ կարծում են որ եթե կինն է փող աշխատում իրանցվրա բոլորը ծիծաղում են

Ruby Rue
18.07.2012, 19:19
Մի տեսակ հիմար հարցադրում է: քանի մարդը/ լինի կին թե տղամարդ/ փողն ուրիշից է վերցնում , ուրեմն նա փողի խնդիր ունի: Հայ տղամարդիկ սիրում են իրենց կանանց «տանը» պահել ու թույլ չտալ աշխատել, բայց այդ դեպքում կինն իհարկե ամուսնու ձեռքին է նայում ու ամեն ինչի համար փող խնդրում: Դա արդեն իսկ փողի խնդիր է …
Իսկ աշխատանքը միշտ էլ պետք է... Քանի դեռ փոքր ես , հետաքրքրության համար ես աշխատանք ուզում գտնել ու քեզ մեծ ու հասուն զգալու, իսկ մեծանալուն զուգընթաց գալիս է նաև գումարի հարցը:
Ինչևէ, ինչ կապ ունի սեռը… Օրինակ, ինչու՞ որևէ կին, որը շա՜տ գումար է աշխատում, չի ասում իր ամուսնուն նստի տանը, փողի խնդիր չկա
Հիմա ոչ նախնադարն է , ոչ էլ միջնադարը... Կինն իրավունքներ ունի, ուստի պետք է թույլ չտա որ ոտնահարեն իր իրավունքները

Աննամառիա
18.07.2012, 19:24
չէ երևի մեր տղաները վախենում են որ իրենց ընկերները իրենց կծաղրեն «կինդ է քեզ պահում» ասելով դրա համար էլ երևի թույլ չեն տալիս որ կինը աշխատի

Ruby Rue
18.07.2012, 19:32
Խաա՜խաաա՜... Էդ իրենց «լավ տղա» երևակայողներն են չէ՞:
Եթե կինը պատրաստ ու պատրաստակամ է աշխատանքի, նրա կողակիցը պիտի ուրախ լինի, որ իր բեռը կթեթևանա, ընտանեկան բյուժեն կլավանա:

Աննամառիա
18.07.2012, 19:42
հա բայց հայի խասյաթ

Katka
20.07.2012, 00:17
Ես մեկ-մեկ մտածում եմ, թե մարդկանց մոտ հարց ծագելու մեխանիզմը ոնց ա աշխատում:D