PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնության ձեռք



Firegirl777
04.08.2007, 14:32
Չգիտեմ, արդյոք ճիշտ տեղում եմ բացում այս թեման և կցանկանայի, որ եթե սխալ լինի, մեր շատ հարգելի ադմինները տեղափոխեն այն....


Վերջերս մեր մոտ եկան մի տղա ու աղջիկ ու խնդրեցին մի հայտարարություն կպցնել պատին, սկզբից անուշադիր եղա, հետո կարդացի, Հասմիկ, մի կին, որը հիվանդ է կյանքին վտանգ սպառնացող հիվանդությամբ, ունի 6 տարեկան աղջիկ, իսկ ավելի մանրամասնը հենց նրա ձեռքով...............

Ես` Հասմիկ Կարապետյանս, ամուսնացած եմ, ունեմ մեկ դուստր, որը 6 տարեկան է:
Երիկամների հիվանդությամբ տառապել եմ 9 տարեկան հասակում, այն ժամանակ անգինայով հաճախակի եմ հիվանդացել, որը անդրադարձավ երիկամներիս վրա: Չնայած այն ժամանակ պառկել եմ հիվանդանոց և բուժվել: Սակայն ամուսնանալուց հետո, երբ որ հղիացա, հենց առաջին ամսում հղիության երիկամային խիթ սկսվեց, և երբ որ անալիզ տվեցի, պարզվեց, որ մեզիս անալիզները նորմալ չեն, և ամբողջ ինը ամիսը հղիության ես հսկողության տակ եմ եղել, և վերջում (կեսարյան) հատումով ծնվեց դստրիկս: Դրանից հետո սկսեցի բուժվել, սակայն ոչ մի արդյունք: Ինձ բժիշկները հայտնեցին, որ ինձ հղիանալ չի կարելի: Սակայն առաջին հղիությունից հետո` 5 տարի հետո, ես նորից հղիացա, շատ էի ցանկանում բալիկ ունենալ, սակայն հղիության կեսից ընդհատեցին, և դրանից հետո առողջությունս աստիճանաբար վատացավ: Ես ինձ շատ վատ էի զգում (ինձ թվում էր, թե այլևս չեմ ապրի), երբ բժիշկները ասացին, որ պետք է անհապաղ դիալիզի անցնեմ, քանի որ կյանքս վտանգի տակ էր, որովհետև օր օրի կրեատինինս (ժողովրդականլ լեզվով` ազոտս) բարձրանում էր: Սկզբում ես շատ ընկճված էի, ամեն օր լացում էի, սակայն սկսեցի ինքս ինձ հույս ներշնչել, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ ես շատ պետք եմ (իմ բալիկիս): Եվ սկսեցի օր ու մեջ գնալ դիալիզի, քանի որ դա էր իմ կյանքի փրկությունը: Մի կողմից դիալիզի միջոցով դուրս է բերվում մեր օրգանիզմից թույները և հեղուկները, բայց մյուս կողմից օրգանիզմից դուրս են գալիս օգտակար նյութերը, որից էլ մենք հյուծվում ենք և շատ թույլ ենք զգում: Այդ ամենը պետք է լրացնել դեղամիջոցներով, որը ցավոք սրտի թանկարժեք է, և լիարժեք չենք կարողանում ստանալ:
Ես ավարտել եմ Երևանի Ավանդական բժշկական համալսարանը, բայց հիվանդության պատճառով չեմ կարողանում աշխատել: Որոշել եմ դառնալ նեֆրոլոգ, որպիսի բուժեմ ինձ նման երիկամային հիվանդներին, օգտակար լինեմ ժողովրդիս համար:

Կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի Ավանդական բժշկական համալսարանը

Լրացուցիչ տեղեկություններ
31 տարեկան է
7 ամիս է, ինչ հաճախում է դիալիզի
Չունի հովանավոր
Արյան կարգը I, ռեզուս բացասական
Բանկային հաշիվ` 160442013704
Հասցե` Ջրվեժ, Մայակ թաղամաս, 42 շենք, 2-րդ բն.
Հեռ. 67-69-92

Հետևությունները թողնում եմ Ձեզ...