PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում Սև ծովում. Մեր պատասխանը միջազգային հանդիպմանը



Artgeo
02.08.2007, 22:55
Հոլանդիա, Ֆրանսիա, Անգլիա... Զզվցրին :angry: Հանգստանանք Սև ծովի ափին (պակա՞ս Եվրոպայա) ու մեր պատասխանը տանք «Միջազգային հանդիպմանը»:

Սույն թվականի օգոստոսի 15-2*

Սկզբնական ցուցակ
Նորմարդ
Cassiopea
Kita
Apsara
Artgeo
Եղբայրս - Կարեն

Mesrop
02.08.2007, 22:57
վրս հույս չդնեք, լողնալ չգիդեմ… :D

Apsara
02.08.2007, 22:57
Այո, մենք պիտի հանդիպենք և կհանդիպենք այնտեղ՝ ծովափին:hands

StrangeLittleGirl
02.08.2007, 23:06
Լավ ա Սևանի ափին չեք անում պատասխան հանդիպումը :D

Artgeo
02.08.2007, 23:10
Լավ ա Սևանի ափին չեք անում պատասխան հանդիպումը :D

Ասաց նա կիսանախանձ առոգանությամբ... :roll

Dr. M
02.08.2007, 23:59
բա ինչ անենք որ ես ամսի 5-ի երեկոյան մեկնում եմ :think

Delicada
03.08.2007, 11:01
Հոլանդիա, Ֆրանսիա, Անգլիա... Զզվցրին :angry: Հանգստանանք Սև ծովի ափին (պակա՞ս Եվրոպայա) ու մեր պատասխանը տանք «Միջազգային հանդիպմանը»:


Argeo բայց ինչ փիսն ես :(
Չես մտածում սրտից թույլ մարդիկ կան կարողա նախանձեն ;)

StrangeLittleGirl
03.08.2007, 12:20
Ասաց նա կիսանախանձ առոգանությամբ...
Ես նախանձելու տեղ չունեմ: Էստեղ ամեն ինչ էլ կա, նույնիսկ ծով: Ձեր միակ մխիթարությա՞նը պետք է նախանձեմ: :D

Մարիաննա
03.08.2007, 19:11
Ես նախանձելու տեղ չունեմ: Էստեղ ամեն ինչ էլ կա, նույնիսկ ծով: Ձեր միակ մխիթարությա՞նը պետք է նախանձեմ: :D
Եթե ծով կա, բայց ծովը տաքացնող արև չկա, ո՞ւմ է պետք այդ ծովը: :P

Arisol
03.08.2007, 19:58
Ես, մամաս ու մի քանի մամայիս ընկերուհիներն էլ ենք հենց 15-ին գնալու :) :

Dr. M
03.08.2007, 22:23
իսկ ով որտեղ է մնալու? :think

Artgeo
03.08.2007, 23:02
իսկ ով որտեղ է մնալու? :think
:D Հանգիստ: Ես, Նորմարդն ու եղբայրս առանձին ենք, 4-րդ մարդ ա պետք մեզ :( Սենյակը 4 հոգանոց ա:

dvgray
03.08.2007, 23:09
:D Հանգիստ: Ես, Նորմարդն ու եղբայրս առանձին ենք, 4-րդ մարդ ա պետք մեզ :( Սենյակը 4 հոգանոց ա:
իսկ ո՞ր քաղաքում եք պատրաստվում հանգստանալ

Artgeo
03.08.2007, 23:13
իսկ ո՞ր քաղաքում եք պատրաստվում հանգստանալ
Նորմարդ
Cassiopea
Kita
Apsara
Artgeo
Եղբայրս - Կարեն

Քոբուլեթի ենք գնում, որքանով տեղյակ եմ Ներսես AM-ը հնարավոր է գնա Բաթումի, մնացածները չգիտեմ: :) Բաթումից Քոբուլեթի 10-20 րոպե է: :)

dvgray
03.08.2007, 23:25
Նորմարդ
Cassiopea
Kita
Apsara
Artgeo
Եղբայրս - Կարեն

Քոբուլեթի ենք գնում, որքանով տեղյակ եմ Ներսես AM-ը հնարավոր է գնա Բաթումի, մնացածները չգիտեմ: :) Բաթումից Քոբուլեթի 10-20 րոպե է: :)

Իսկ եթե մի քիչ էլ մանրամասնե՞նք ;): Քոբուլեթի մտնելուց - սկզբի մասում եք լինելու, մեջտեղի՞, թէ վերջի՞: Հասցեն եթե գիտես, գրիր:

Հ.Գ. Կարող է ես էլ գամ մի 2-3 օրով: Բոլորիտ համարյա դեմքով ճանաչում եմ: Կարող է ծովափին հանդիպենք ;):)

Artgeo
03.08.2007, 23:27
Իսկ եթե մի քիչ էլ մանրամասնե՞նք ;): Քոբուլեթի մտնելուց - սկզբի մասում եք լինելու, մեջտեղի՞, թէ վերջի՞: Հասցեն եթե գիտես, գրիր:

Հ.Գ. Կարող է ես էլ գամ մի 2-3 օրով: Բոլորիտ համարյա դեմքով ճանաչում եմ: Կարող է ծովափին հանդիպենք ;):)
+99598530766
Իմ համարն ա :)

Dr. M
03.08.2007, 23:32
եկեք Ուռեկի հավաքվենք :P այնտեղ ավազն ավելի լավն է և օգտակար ;)

dvgray
03.08.2007, 23:33
+99598530766
Իմ համարն ա :)

Շատ լավ:
Մաղթում եմ լավ եղանակ ու լավ հանգիստ բոլորիտ:

Հ.Գ. Ամսի 12-ին այնտեղ էի: Լողացա գիշերով: Ծովը հիասքանչ էր: Մաքուր, ոչ սառը ոչ տաք: : Իսկական իմ ուզածը: Սև ծովը ամենալավ ծովն է:hands:

Kheranyan
04.08.2007, 12:10
Ես և կինս ամսի 12-ից մինչև 25-ը լինելու ենք Քոբուլեթիում, և շատ կցանակնայի Ձեր հետ հանդիպել, Երևանում չստացվեց, սակայն հուսով եմ Քոբուլեթիում կհարմարացնեմ,
սա էլ իմ հեռախոսահամարն է
+99593631872:

Հուսով եմ մինչ հանդիպում:

Kita
04.08.2007, 13:02
:D Հանգիստ: Ես, Նորմարդն ու եղբայրս առանձին ենք, 4-րդ մարդ ա պետք մեզ :( Սենյակը 4 հոգանոց ա:
Արտ ես գամ:(

Dr. M
05.08.2007, 01:58
ես վաղը մեկնում եմ
հուսամ կհանդիպենք այնտեղ ;)
ինձ ճանաչողներին եմ ասում, որ տեսնեք ու ճանաչեք , անպայման ձայն կհանեք :P որ ներկա բացակա եմ անելու :D

Kheranyan
11.08.2007, 13:46
Բոլորին հաջողություն, ես այսօր մեկնում եմ Քոբուլեթի, մնացողներին ցանկանում եմ լավ ժամանակ անցկացնեք, իսկ ով մեկնելու հանգստի լավ հանգիստ:
Ամեն դեպքում հուսով եմ հանդիպել Ձեզ այնտեղ, ես Ձեզ կսպասեմ, կամ ավելի կոնկրետ ասեմ, եթե գաք, ապա ես ամսի 18 և 19-ին կսպասեմ Քոբուլեթիի երկաթգծի կայարանի մոտ ժամը 15:00-16:00, իմ համարը գրել եմ, ով կցանկանա հանդիպել խնդրեմ զանգահարեք:

Հայաստանից՝+99593631872
Վրաստանից 8 93 631872:

Մինչ նոր հանդիպում կամ Վրաստանում կամ Հայաստանում::):hands

Arisol
14.08.2007, 11:50
14-ի գիշեր լույս 15 ժամը 5-ին ես ու Կիտան ճանապարհվում ենք դեպի Քոբուլեթ: Կհանդիպենք այնտեղ ;) :

Kita
14.08.2007, 12:25
14-ի գիշեր լույս 15 ժամը 5-ին ես ու Կիտան ճանապարհվում ենք դեպի Քոբուլեթ: Կհանդիպենք այնտեղ ;) :

Նար, որ իմասնայինք ինչով և որտեղից ենք ուղևորվում, ավելի լավ կլիներ::D չէ լուրջ լացելու բան է :cry

Artgeo
15.08.2007, 09:23
Շատ լավ:
Մաղթում եմ լավ եղանակ ու լավ հանգիստ բոլորիտ:

Մերսի

Գնացինք :)

Artgeo
07.07.2008, 19:54
Հուլիսի 9-ից սեպտեմբերի 16-ն ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևան-Բաթում-Երևան ուղերթով

18:01 • 07.07.08

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հուլիսի 9-ից մինչև սեպտեմբերի 16-ն ուղևորափոխադրումներ կիրականացնի Երևան-Բաթում-Երևան ուղերթով։ Գնացքը կազմված կլինի փափուկ նստատեղերով երկտեղանոց և չորստեղանոց հարմարավետ խցիկավոր վագոններից։ Ուղևորահոսքի ավելացման դեպքում կավելացվի նաև վագոնների թիվը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, Երևան-Բաթում գնացքը Երևանից կմեկնի ամսվա կենտ օրերին` ժամը 21։10-ին, կժամանի Բաթում (Մախինջաուրի) Վրաստանի ժամանակով 16։20 րոպեին։

Բաթումից (Մախինջաուրի) գնացքը կմեկնի ամսվա զույգ օրերին` ժամը 08։50-ին, և Երեւան կհասնի 05։35-ին։ Հայաստանի տարածքում գնացքը կունենա կանգառներ Արմավիրի, Գյումրիի, Վանաձորի և Սանահինի կայարաններում։

Հայկական և վրացական կողմերի միջև պայմանավորվածության համաձայն` ուղևորափոխադրումների արժեքը, ի տարբերություն նախորդ տարվա, և՛ հայկական, և՛ վրացական երկաթուղիների գնացքներով կլինի նույնը։ Երևան-Բաթում ուղերթի համար հուլիս ամսին սահմանվել են հետևյալ սակագները` երկտեղանոց խցիկավոր վագոններով` 18 հազար 124, իսկ չորստեղանոցներով` 9 հազար 300 դրամ։

Արմենպրես

Ի դեպ, այս գնացքը մաքսային կետերում չի կանգնի, մաքսային ստուգումները կիրականացվեն ճանապարհին:

Դե գնացողներին բարի հանգիստ: :)

Հ.Գ. :(

John
07.07.2008, 20:16
կայֆ բան ա… էհ, տնեցիք թողնեին, գնայի :(

ChildOfTheSky
10.07.2008, 01:24
էկեք գնանք, ես մեկա գնալու եմ , ուզում եմ սաղով գնանք

ChildOfTheSky
24.07.2008, 18:36
Ժողովուրդ, առաջարկում եմ գնալ Քոբուլեթի կամ Բաթումի կամ երկուսն էլ. գիտեք, թանկ չի, ավելի էժան ա քան Սևանում հանգստանալը: Օգոստոսին կարելի ա գնալ: Ով ուզում ա գա, թող գրի, որ տեսնենք ովքերով ենք գնում, օրըը պայմանավորվենք: Կամ եթե մարդիկ կան, որ պատրստվում են գնալ առանձին (ընտանիքի կամ ընկերների հետ), նույնպես թող տեղյակ պահեն, որ կարողանանք էնտեղ հանդիպել:

Արշակ
24.07.2008, 23:55
Ժողովուրդ, առաջարկում եմ գնալ Քոբուլեթի կամ Բաթումի կամ երկուսն էլ. գիտեք, թանկ չի, ավելի էժան ա քան Սևանում հանգստանալը: Օգոստոսին կարելի ա գնալ: Ով ուզում ա գա, թող գրի, որ տեսնենք ովքերով ենք գնում, օրըը պայմանավորվենք: Կամ եթե մարդիկ կան, որ պատրստվում են գնալ առանձին (ընտանիքի կամ ընկերների հետ), նույնպես թող տեղյակ պահեն, որ կարողանանք էնտեղ հանդիպել:Տեղյակ եմ պահում.:) հուլիսի 28–ից մինչև օգոստոսի 7–ը Քոբուլեթիում եմ լինելու ընկերներիս հետ։;)

ChildOfTheSky
25.07.2008, 00:03
Տեղյակ եմ պահում.:) հուլիսի 28–ից մինչև օգոստոսի 7–ը Քոբուլեթիում եմ լինելու ընկերներիս հետ։;)

Դե ես էտ օրերին Երևանում եմ լինելու, որ բան պետք լինի, կզանգես ;)